Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վալպարաիսո (այլ կիրառումներ)
Վալպարաիսո

Վալապարաիսո, (իսպ.՝ Valparaíso ), քաղաք Չիլիի խաղաղօվկիանոսյան ափին, համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Ըստ 2012 թվականի տվյալների քաղաքն ունի 284,630 հազար բնակիչ։ Բնակչության թվով և արդիական նշանակությամբ երկրի 2-րդ քաղաքն է Մանտյագոյից հետո։ Բնակչության խտությունը կազմում է 957,92 մարդ/կմ²[1]: XIX դարի վերջին եղել է Չիլիի բանվորական շարժման խոշորագույն կենտրոն։ Կարևորագույն նավահանգիստ է, ավտոճանապարհների հանգույց։ Կա սննդի, թեթև և քիմիական արդյունաբերություն։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական ինստիտուտ, ծովային ակադեմիա։ Հիմնադրել են իսպանացիները՝ 1536 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 235