Ղրիմի Հանրապետություն
Ղրիմի Հանրապետություն (ռուս.՝ Автономная Республика Крым, ուկրաիներեն՝ Автономна Республіка Крим, Ղրիմի թաթարերեն՝ Qırım Muhtar Cumhuriyeti), Ղրիմի թերակղզու մեծ մասի վրա ստեղծված ինքնավար հանրապետություն, որը դե յուրե գտնվում է Ուկրաինայի կազմում, իսկ դե ֆակտո՝ Ռուսաստանի։ Ղրիմի Հանրապետության կազմի մեջ չի մտնում թերակղզու հարավարևմտյան մասը, որը ենթարկվում է Սևաստոպոլի քաղաքային խորհրդին, որը առանձին համապետական ենթակայության միավոր է[5], և Արբատյան ցամաքալեզվակի հյուսիսային մասը, որը մտնում է Խերսոնի մարզի մեջ։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մասն է | Հարավային դաշնային շրջան[1][2] և Եվրոպական Ռուսաստան | ||||
Հիմն | Нивы и горы твои волшебны, Родина (թարգմանաբար` Քո դաշտերը ու լեռները հրաշալի են, Հայրենիք) | ||||
Կարգավիճակ | հանրապետություն[Ն 1] | ||||
Մտնում է | Ռուսաստան[3][4] | ||||
Ներառում է | 14 շրջան, 16 քաղաք, 56 ավան, 950 գյուղ | ||||
Վարչկենտրոն | Սիմֆերոպոլ | ||||
Խոշորագույն քաղաք | Կերչ, Եվպատորիա, Յալթա, Թեոդոսիա | ||||
Ամենաբարձր կետ | Ռոման-Կոշ | ||||
Օրենսդրական մարմին | State Council of the Republic of Crimea? | ||||
Հանրապետության ղեկավար | Սերգեյ Ակսյոնով | ||||
Հիմնական լեզու | Ռուսերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | ռուսերեն, ուկրաիներեն և Ղրիմի թաթարերեն | ||||
Բնակչություն (2014) | 1․966․801 մարդ | ||||
Խտություն | 75,6 | ||||
Տարածք | 26,081 հազ. | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | մարտի 18, 2014 թ. | ||||
Սահմանակցում է | Կրասնոդարի երկրամաս, Սևաստոպոլ և Kherson Oblast? | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Նախորդ | Ղրիմի Հանրապետություն | ||||
Հեռախոսային կոդ | +380-65 | ||||
Ինտերնետ-դոմեն | crimea.ua | ||||
Ավտոմոբիլային կոդ | АК (ավելի վաղ` КР, КО, РК, МЯ, 01) | ||||
crimea.gov.ru(ռուս.) և rk.gov.ru(ռուս.) | |||||
Պատմություն
խմբագրել1921 թվականի հոկտեմբերի 18-ին Տավրիչեսկի գուբերնիայի մի մասից ձևավորվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն։ 1945 թվականի հունիսի 30-ին այն դարձավ ՌԽՖՍՀ կազմում Ղրիմի մարզ։ 1948 թվականին Սևաստոպոլ քաղաքը առանձնացվեց, որպես հանրապետական նշանակության քաղաք։ 1954 թվականից Ուկրաինական ԽՍՀ-ի կազմի մեջ։ 1991 թվականի փետրվարի 12-ին վերականգնվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն։
Ղրիմի տարածքը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ գրավվել է և վերահսկվել տարբեր պետությունների կողմից։ Իր պատմության ընթացքում այն վերահսկվել է կիմերների, հույների, սկյութների, գոթերի, հոների, բուլղարների, խազարների կողմից, և մտել է Կիևյան Ռուսիայի, Բյուզանդական կայսրության, ղփչաղների պետության, Օսմանյան կայսրության, Ոսկե հորդայի թաթարների պետության և Մոնղոլների ենթակայության տակ։ 13-րդ դարում այն մասնակիորեն ենթարկվում էր Վենետիկի և Ջենովայի հանրապետություններին, նրանցից հետո Ղրիմը ղեկավարում էին Ղրիմի խանությունը և Օսմանյան կայսրությունը 15-18-րդ դարերում, Ռուսական կայսրության կողմից 18-20-րդ դարերում, և ի վերջո մինչև Ուկրաինայի կազմի մեջ մտնելը, այն հանդիսանում էր Սովետական Միության մաս։
ՂԻՀ այժմ ինքնավար խորհրդարանական հանրապետություն է, Ուկրաինայի կազմի մեջ, որը կառավարվում է Ղրիմի սահմանադրության համաձայն և Ուկրաինայի օրենքներով։ Մայրաքաղաքը և հանրապետության կառավարության նստավայրն է Սիմֆերոպոլ քաղաքը, որը գտնվում է թերակղզու կենտրոնում։ Ղրիմի մակերևույթի մակերեսը կազմում է 26 200 կմ², և բնակչությունը, ըստ 2007 թվականի գնահատականների, կազմում է 1 973 185 մարդ։
Հանրաքվե
խմբագրել2014 թվականի մարտի 16-ին, ՌԴ ուժերի կողմից Ղրիմի օկուպացիայից հետո Ղրիմում անցկացվեց թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե։ Ղրիմի Գերագույն խորհուրդը, որը նախաձեռնել էր հանրաքվեն, խոստացել էր ինքնալուծարվել, եթե ընտրողները նախընտրեն Ուկրաինայի մաս մնալ։ Ըստ Ղրիմի նորահայտ իշխանությունների հանրաքվեին մասնակցեց ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 83,1 %-ը[փա՞ստ], իսկ ըստ Ղրիմի Թաթարների Ազգային Մեջլիսի, մասնակցեց բնակչության մոտ 30 %-ը[փա՞ստ]։ Արևմուտքը և Ուկրաինայի իշխանությունները չճանաչեցին հանրաքվեն։ Ըստ Ռուսաստանի տվյալների՝ հանրաքվեի մասնակիցների 96.7 %-ը ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանին[փա՞ստ]։
Նշումներ
խմբագրել- ↑ Ղրիմի թերակղզին միջազգային իրավարար նորմերով Ուկրաինայի մաս է, սակայն ներկայումս գտնվում է ՌԴ զինված ուժերի վերևահսկողության ներքո, իսկ ՌԴ պետական դուման այն ճանաչել է որպես ՌԴ–ի մաս, հիմք ընդունելով տեղական հանրաքվեի արդյունքները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Crimea becomes part of vast Southern federal district of Russia
- ↑ Указ Президента Российской Федерации от 28.07.2016 № 375 "О Южном федеральном округе"
- ↑ OKTMO (ռուս.)
- ↑ Territorial integrity of Ukraine — 2014.
- ↑ «Ղրիմի ճակատագիրը հրամաններով և որոշումներով». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղրիմի Հանրապետություն» հոդվածին։ |