Իվան Մարտոս
Իվան Պետրովիչ Մարտոս (ռուս.՝ Иван Петрович Мартос, 1754[1][2][3][…], Իչնյա, Իչնյանսկի վոլոստ, Բորզնայի գավառ, Ռուսական կայսրություն[4] և Պոլտավա, Կազակական հետմանություն[5] - ապրիլի 5 (17), 1835, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս քանդակագործ։
Իվան Մարտոս ռուս.՝ Иван Мартос | |
---|---|
Ծնվել է | 1754[1][2][3][…] |
Ծննդավայր | Իչնյա, Իչնյանսկի վոլոստ, Բորզնայի գավառ, Ռուսական կայսրություն[4] կամ Պոլտավա, Կազակական հետմանություն[5] |
Մահացել է | ապրիլի 5 (17), 1835 |
Վախճանի վայրը | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆինլանդիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1773) |
Ստեղծագործություն(ներ) | Ալեքսանդր I-ի հուշարձան և Monument to Lomonosov in Arkhangelsk? |
Մասնագիտություն | քանդակագործ, վիզուալ արտիստ, նկարչության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ալեքսեյ Մարտոս, Նիկիտա Իվանովիչ Մարտոս և Q110293165? |
Ivan Petrovich Martos Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1764-1773 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում, 1773-1779 թվականներին՝ Հռոմի Գեղարվեստի ակադեմիայի թոշակառու։
Ռուսաստան է վերադարձել որպես կլասիցիզմի համոզված հետևորդ։ Իր ստեղծագործություններում քաղաքացիական պաթոսը զուգորդել է կերպարների վեհության, կոմպոզիցիայի խստության, քանդակաձևերի պլաստիկության հետ։ Մարտոսի մահարձանները աչքի են ընկնում խոր քնարականությամբ, պլաստիկական լուծումների նրբագեղությամբ (Ս. Ս. Վոլկոնսկայայի մահարձանը, մարմար, 1782, Տրետյակովյան պատկերասրահ)։
Մարտոսը մոնումենտալ-դեկորատիվ քանդակի նշանավոր ռուս վարպետ է («Ակտեոն» արձանը, բրոնզ, 1801, ստեղծվել է Պետերգոֆի Մեծ կասկադի համար)։ 1804 թվականից աշխատել է իր հանրահայտ ստեղծագործության՝ Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանի վրա (Մոսկվայի Կարմիր հրապարակ, բրոնզ, գրանիտ, բացումը կատարվել է 1818 թվականին). կերպարներն օժտված են քաղաքացիական պաթոսով, հայրենիքի հանդեպ պարտքի մեծ զգացողությամբ։ Մարտոսը նաև ստեղծել է հերցոգ Էմանուել դը Ռիշելյոյի (1823-1828, բրոնզ, գրանիտ, Օդեսա) և այլ հուշարձաններ։
Որպես Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1779 թվականից) և ռեկտոր (1814 թվականից) դաստիարակել է 19-րդ դարի 1-ին կեսի բազմաթիվ ռուս քանդակագործներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Հերցոգ Էմանուել դը Ռիշելյոյի հուշարձանը Օդեսայում, 1828
-
Ս. Ս. Վոլկոնսկայայի մահարձանը, 1782
-
Միխայիլ Լոմոնոսովի հուշարձանը Արխանգելսկում, 1832
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мартос Иван Петрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Register of the Artists' Association of Finland (фин.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Մարտոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 351)։ |