Բալթիմոր
Բալթիմոր (անգլ.՝ Baltimore), Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի խոշորագույն և ԱՄՆ-ում բնակչության թվով 30-րդ խոշորագույն քաղաքը։ Այն հիմնադրվել է Մերիլենդի սահմանադրությամբ որպես անկախ քաղաք 1729 թվականին։ 2017 թվականի դրությամբ 611.648 բնակչությամբ, այն ԱՄՆ-ի խոշորագույն անկախ քաղաքն է։ 2017 թվականի դրությամբ Բալթիմոր մետրոպոլիտենային տարածքի բնակչությունը կազմում էր 2,808 միլիոն մարդ, ինչը նրան դարձնում է 20-րդ խոշորագույն մետրոպոլիտենային տարածքը երկրում[4]։ Բալթիմորը տեղակայված է Վաշինգտոն ԿՇ-ից 60 կմ հյուսիս արևելք։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բալթիմոր | |||
անգլ.՝ Baltimore | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1729[1] թ. | ||
Մակերես | 238,411179 կմ² | ||
ԲԾՄ | 10±1 մետր | ||
Բնակչություն | ▼621 849 մարդ (2015)[2] | ||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի, UTC-5, UTC−4 և Ամերիկա/Նյու Յորք | ||
Հեռախոսային կոդ | 410[3], 443[3] և 667[3] | ||
Փոստային ինդեքսներ | 21201–21231, 21233–21237, 21239–21241, 21244, 21250–21252, 21263–21265, 21268, 21270, 21273–21275, 21278–21290 և 21297–21298 | ||
Պաշտոնական կայք | baltimorecity.gov(անգլ.) | ||
| |||
Բալթիմորում է գտնվում Միջատլանտյան տարածաշրջանի երկրորդ խոշորագույն նավահանգիստը[5]։ Քաղաքի նավահանգիստը ժամանակին եղել է երկրորդ խոշորագույն արտագաղթյալներ ընդունող նավահանգիստը ԱՄՆ-ում, որտեղ ժամանում էին Եվրոպայից։ Բացի այդ Բալթիմորը եղել է խոշորագույն թեթև արդյունաբերական կենտրոններից մեկը[6]։ Թեթև արդյունաբերության, ծանր արդյունաբերության և երկաթգծային արդյունաբերության վերակազմավորման արդյունքում Բալթիմորի տնտեսությունը արագորեն փոխվեց ծառայությունների վրա հիմնված տնտեսության։ Ջոն Հոպքինսի հիվանդանոցը (հիմնադրված 1889 թվականին) և Ջոն Հոփքինսի համալսարանը (հիմնադրված 1876 թվականին) քաղաքի գլխավոր աշխտատատեղերն են[7]։
Հարյուրավոր տարանջատված թաղամասերի պատճառով քաղաքը կոչում են «թաղամասերի քաղաք»։ Քաղաքի նշանավոր գործիչներից են գրողներ Էդգար Ալլան Պո, Էդիթ Համլիթոնը, Ֆրեդերիկ Դուգլասը, Օգդեն Նեշը և Հենրի Լուիս Մենքենը, ջազ երաժիշտ Էբի Բլեյքը, երգիչ Բիլլի Հոլիդեյը, կինոգործիչներ Ջոն Ուոտերսը և Բերրի Լևինսոնը։ Անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ Ֆրենսիս Սքոտ Քին գրել է «ԱՄՆ-ի հիմն»-ի բառերը Բալթիմորում։ Նրա բանաստեղության հիման վրա գրվեց երգ և 1931 թվականին դարձավ ԱՄՆ-ի ազգային օրհներգը[8]։
Բալթիմորում մեկ շնչին ընկնող հուշարձաններն ավելի շատ են քան ԱՄՆ-ի որևէ քաղաքում[9] Քաղաքի շինությունների մոտ երրորդ մասը (ավելի քան 65,000) համարվում են պատմական, ինչը շատ է ԱՄՆ-ի մյուս քաղաքներից յուրաքանչյուրից[10][11]։
Քույր քաղաքներԽմբագրել
Բալթիմորի քույր քաղաքներն են՝
- Ալեքսանդրիա (արաբ․՝ لإسكندريه), Եգիպտոս
- Աշկելոն (եբրայերեն՝ אשקלון), Իսրայել
- Բրեմերխաֆեն (գերմ.՝ Bremerhaven), Գերմանիա
- Ջենովա (իտալ.՝ Genova), Իտալիա
- Կավասակի (ճապ.՝ 川崎市), Ճապոնիա
- Լուքսոր (արաբ․՝ لأقصر), Եգիպտոս
- Օդեսա (ուկր.՝ Одеса), Ուկրաինա
- Պիրեյ (հուն․՝ Πειραιάς, անգլ.՝ Pireaus), Հունաստան
- Ռոտերդամ (հոլ.՝ Rotterdam), Նիդեռլանդներ
- Սյամին (չին.՝ 厦门市), Չինաստան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Geographic Names Information System
- ↑ Population Estimates Program
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.nationalnanpa.com/area_code_maps/display.html?md
- ↑ «Metropolitan and Micropolitan Statistical Areas Population Totals: 2010-2017» (CSV)։ 2017 Population Estimates։ United States Census Bureau, Population Division։ March 2016։ Վերցված է March 23, 2017
- ↑ Hughes Joseph R. (November 16, 2006)։ «Inland port gives Baltimore strategic shipping advantages»։ The Washington Examiner։ Վերցված է February 12, 2017
- ↑ «Baltimore Heritage Area»։ Maryland Historical Trust։ Jeffrey P. Buchheit (Director, Baltimore Heritage Area)։ Maryland Department of Planning։ February 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից February 2, 2012-ին։ Վերցված է December 30, 2011
- ↑ «Major Employers | Baltimore Development Corporation»։ Baltimoredevelopment.com։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2010-ին։ Վերցված է July 8, 2013
- ↑ «About Baltimore»։ Baltimore.org։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2013-ին։ Վերցված է July 8, 2013
- ↑ Gibbons Mike (October 21, 2011)։ «Monumental City Welcomes Number Five»։ Babe Ruth Birthplace Foundation։ Վերցված է February 6, 2016
- ↑ Sherman Natalie (March 14, 2015)։ «Historic districts proliferate as city considers changes»։ The Baltimore Sun։ Արխիվացված օրիգինալից July 11, 2017-ին
- ↑ «Building on Baltimore's History: The Partnership for Building Reuse»։ Preservation Green Lab, National Trust for Historic Preservation and the Urban Land Institute Baltimore։ November 2014։ Արխիվացված է օրիգինալից October 10, 2017-ին։ Վերցված է July 11, 2017
ՀղումենրԽմբագրել
Բալթիմոր Վիքիպահեստում |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 232)։ |