Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ/Արխիվ/2017
Բովանդակություն
- 1 Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016)
- 2 Ամռան 500 օր
- 3 Պրոլետար (ավան, Զոլոչևի շրջան)
- 4 Պրոլետար (գյուղ, Խմելնիկի շրջան)
- 5 Հարի Փոթեր, թե՞ Հարրի Փոթեր, թե՞ Հարրի Փոթթեր
- 6 Արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում
- 7 Հայերը ԱՄՆ-ում
- 8 Նարգիզ (դիցաբանություն)
- 9 Ամնիստիա
- 10 Գարմար (Կարեն Մարդանյան)
- 11 Խոսե Սալոմոն Ռոնդոն
- 12 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
- 13 Ալեքսանդրի արշիպելագ
- 14 Ուիլյամ Քեքսթն
- 15 Պալմիրայի ազատագրում
- 16 Անահիտ Աբգարյան
- 17 Ռազմատնտեսական պոտենցիալ
- 18 Դարդանելիի օպերացիա
- 19 Ղազա
- 20 Չեմպիոնշիպ
- 21 Փոքր Հայաստան
- 22 Կատեգորիա:Հայտնվել է XXXX թվականին
- 23 ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոն
- 24 Կրքեր ըստ Չապաևի
- 25 Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր)
- 26 Ոսկե Դարպասներ (կամուրջ)
- 27 Աշխարհի խոշորագույն հիդրոէլեկտրակայաններ
- 28 Звезда по имени Солнце
- 29 سالمة يا سلامة
- 30 Լոգան՝ Կուղխ
- 31 Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք
- 32 Գաղտնի լրտեսներ
- 33 Հենրի Քութներ
- 34 Եղիայի գիրքը
- 35 ՀՀ Նախագահ
- 36 Մոքվ և Մոքվի մայր տաճար
- 37 Ադրիանապոլիս և Ցոլակերտ
- 38 Վերակառուցում (ԽՍՀՄ)
- 39 Հույների ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրան անմիջապես հաջորդող տարիներին
- 40 Ադիգեա
- 41 Բողոքի ակցիաներ Երևանում (2008)
- 42 Խալեդ Հոսսեինի
- 43 Կատվի կյանքը / Կատուն Փարիզում
- 44 Դաշտային Ղարաբաղ (հարթավայր)
- 45 Հոդված Մոնոսախարիդներ և Կատեգորիա:Միաշաքարներ
- 46 Իրավաբանություն
- 47 Կառլ Լինեյ
- 48 Կենտրոնական ուժեր
- 49 Հայաստանի Հանրապետություն (1918-1920)
- 50 Հայկական ֆուտբոլ
- 51 Հայրենական մեծ պատերազմ
- 52 Մկրտիչ Ա Վանեցի
- 53 Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)
- 54 Երախտագիտության օր
- 55 Ադրբեջանական Հանրապետություն
- 56 Գրիգոր XV
- 57 Լիգատնենսկի շրջան
- 58 Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն
- 59 Գոլուբցի
- 60 Գամիրք
- 61 Ավստրալիայի պետական համալսարան
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016) → Ապրիլյան պատերազմ, Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան քառօրյա պատերազմ
Երբ այս տարվա ապրիլին հոդվածն անվանափոխման առաջադրվեց, ԶԼՄ-ներում, մասնագիտական գրականության մեջ ձևավորված տարածված բնորոշում չունեինք, դրա համար էլ մնաց ներկայիս տարբերակը։ 8 ամիս անց արդեն հստակ կարելի է ասել, թե որ տերմիններն են դոմինանտ այդ իրադարձությունը բնորոշելու համար։ ԶԼՄ-ներում և մասնագիտական գրականության մեջ հանդիպում են վերոնշյալ երեք տարբերակներն էլ, առաջարկում եմ անվանափոխել։ Իմ կարծիքով ամենահարմարը Ապրիլյան քառօրյա պատերազմ տարբերակն է։ Այլ դիտարկումներ ունե՞նք։ --Ջեօ 19:23, 16 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
- Կողմ անվանաափոխմանը՝ քառօրյա պատերազմ ու վերջ, ոչ թվական, ոչ մի բան, այլ քառօրյաներ չեն եղել: Ի դեպ, եղել է քառօրյա ճակատամարտ նաև: --Հայկ (արաբագետ) 20:22, 16 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
Մեկնաբանություն՝ Ռազմ.ինֆո կայքում ներկայացված է ՀՀ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրություններ ռազմաճակատից ըստ օրերի: Օրինակ նշված է, որ «Ապրիլի 26-ի օրվա ընթացքում թշնամին շարունակել է հայկական դիրքերին ու բնակավայրերին կրակել ականանետներով, մինչև 152 մմ թնդանոթներով, «Գրադ» կայաններով...», «Ապրիլի լույս 28-ի գիշերը Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը տանկերի, տարբեր տրամաչափի ականանետների, թնդանոթների, TR-107 ու ԲՄ-21 («Գրադ») կայանների կիրառմամբ շարունակել է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ՊԲ մարտական դիրքերը, ինչպես նաև Մատաղիս խաղաղ բնակավայրը։ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները...»: Արդյո՞ք ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված ռազմական գործողությունները պետք է ավարտված համարենք ապրիլի 4-ին՝ անվանելով այն քառօրյա պատերազմ, թե՞ այնուամենայնիվ ամսի 4-5-ից հետո տեղի ունեցած հրետանային հարվածները, տանկերի կիրառումը, նռնականետերի օգտագործումը, խաղաղ բնակավայրերի հրթիռա-հրետակոծումը, դիվերսիոն ստորաբաժանումների կռվի մեջ մտցնելը նույնպես այդ քառօրյա պատերազմի/ճակատամարտի/կռվի մաս են կազմում: Եթե ոչ, ապա տվյալ հոդվածը կարելի է առանց քննարկման վերանվանել Քառօրյա ...., իսկ եթե այո, ապա ի՞նչ տրամաբանությամբ ենք գրեթե մեկ ամիս տևած ճակատամարտը/կռիվը անվանում քառօրյա:--Գարդմանահայ (քննարկում) 21:49, 16 Դեկտեմբերի 2016 (UTC)[reply]
- Հարյուրամյա պատերազմն էլ հարյուր տարի չի տևել, սակայն այն հայտնի է որպես հարյուրամյա: Կողմ եմ Քառօրյա պատերազմ տարբերակին, քանի որ աղբյուրները հիմնականում Քառօրյա պատերազմ են անվանում:--Սամվելքննարկում 13:23, 9 Հունվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ֆիլմի անունը ոչ թե առաջացել է տարվա չորս եղանակներից մեկի անունից, այլ գլխավոր դերասանուհու Սամր անունից։ Իսկ մարդկանց անունները չենք թարգմանում --ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:27, 8 Հունվարի 2017 (UTC)
- Բայց ֆիլմում այդպես էլ հստակ չի բացատրվում՝ անվանման հիմքում ամա՞ռ բառն է, թե աղջկա անունը։ Երկու դեպքում էլ փոխաբերական է կիրառությունը։ --A.arpi.a (քննարկում) 07:37, 8 Հունվարի 2017 (UTC)
- Թեև բոլորին այդ ֆիլմը հայտնի է Ամռան 500 օր անվանումով, սակայն նայեցի ֆրանսերեն՝ (500) jours avec Summer ու իսպաներեն՝ (500) días con ella (500 օր նրա հետ) վիքիպեդիաները ու տեսա, որ իրականում Սամրն աղջիկն է, այլ ոչ ամառը։--Chris▼Ginosyan (քննարկում) 17:03, 24 Հունվարի 2017 (UTC)
ամփոփում խմբագրել
Ջնջման կողմնակիցները բավարար չափով չեն բացատրել, ևս երեք օր՝ և հոդվածը չանվանափոխելու եզրահանգումը կարվի --Հայկ (արաբագետ) 07:54, 25 Հունվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Պրոլետար (ավան, Զոլոչևի շրջան) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Պրոլետար (ավան, Զոլոչևի շրջան) → հայերեն ուկրաիներեն՝ Малі Феськи
Բնակավայրի անվանափոխում։ - Kareyac (քննարկում) 06:38, 13 Հունվարի 2017 (UTC)
- Սա և տակինը պետք է նույնիսկ առանց քննարկման անվանափոխել, պրոլետարը վաղուց հնացած անուն է, և 21-րդ դարում չի գործածվում --Հայկ (արաբագետ) 10:29, 19 Հունվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Պրոլետար (գյուղ, Խմելնիկի շրջան) → հայերեն ուկրաիներեն՝ Дубина (Хмільницький район)
Բնակավայրի անվանափոխում։ - Kareyac (քննարկում) 06:40, 13 Հունվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հարի Փոթեր, թե՞ Հարրի Փոթեր, թե՞ Հարրի Փոթթեր խմբագրել
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հարգելիներս, անկեղծ ասած չգիտեմ, ճիշտ տեղ եմ գրում, թե չէ, բայց գրում եմ: Տարբեր մարդկանց կողմից թարգմանված տարբերակներում հանդիպում ենք վերը նշված անվանումները: Ո՞րն է ճիշտ: --TonJ (քննարկում) 16:10, 14 Հունվարի 2017 (UTC)
- Որքանով ես գիտեմ՝ հայերենին խորթ է թարգմանելիս կրկնակ բաղաձայն գրելը: Բացի այդ՝ մեզ մոտ բոլոր հոդվածներում մեկ ր է, և մեկ թ: Արտաշես ջան, ի՞նչ կասես այդ կապակցությամբ: Եթե չեմ սխալվում՝ մեկ անգամ արդեն քննարկել ենք --Հայկ (արաբագետ) 16:19, 14 Հունվարի 2017 (UTC)
- Պաշտոնական թարգանությամբ գրվում է Հարրի Փոթեր, իսկ թարգմանությունը պատկանում է Ալվարդ Ջիվանյանին -- Մասնակից:ՄուշԿուրեխյան 20:25, 14 Հունվարի 2017 (UTC)
Փոխանցում եմ տիկին Ջիվանյանի բացատրությունը... «Հարրին տառադարձել ենք երկու ր-ով, որովհետև ր-ն այստեղ ունի տևական արտասանություն, իսկ այդ դեպքում անունը գրում ենք կրկնատառ: Բացի այդ, «Հարրի» անունը նման ուղղագրությամբ արդեն շրջանառության մեջ է հայերենում /Հարրի Թրումեն, արքայազն Հարրի և այլն/: Փոթեր գրված է մեկ թ-ով, որովհտև այս բառում թ-ն չունի տևական արտասանություն, և մեկ թ-ն միանգամայն բավարար է: Անգլերենում կրկնատառ չգրվելու դեպքում կկարդացվեր Փոութեր: Ռուսերենում կրկնատառ է, որպեսզի տ հնչյունը չփափկի և չվերածվի ծ-ի: «Հարրի Փոթերի» ընթերցողներին և երկրպագուներին: Անձնանուններին վերաբերող հնարավոր հարցերը կանխելու համար հայտնում ենք, որ հայերեն մեր թարգմանության նպատակն է հնարավորինս մոտ լինել բնագրին և անգլիական լեզվամշակույթին: Վեպում հանդիպող անձնանունները տառադարձելիս փորձել ենք դրանք հայերեն արտասանել այնպես, ինչպես նշված է «Հարրի Փոթերի» անձնանունների բառարաններում, ինչպես արտասանում են դրանք լոնդոնցի գրավաճառները, Քինգս Քրոս կայարանում թրև եկող պատանիներն ու աչքաբաց լուսանկարիչները: Այդ արտասանությունը նկատելիորեն տարբերվում է ինչպես «Հարրի Փոթերի» անձնանունների ռուսերեն տառադարձումից, այնպես էլ ֆիլմերի ռուսերեն կրկնօրինակության արտասանությունից, որը գրքի բազմաթիվ երկրպագուների համար ավելի հարազատ է, քանի որ ընթերցել են այն նախ ռուսերեն: Այս առումով շատերի սպասելիքները, ցավոք, չեն արդարանա:» Մասնակից:ՄուշԿուրեխյան 20:32, 14 Հունվարի 2017 (UTC)
- Պարզ է ինձ համար: Ես կսպասեմ Արտաշեսին, բայց բացատրությունը համոզիչ էր ու սպառիչ: --Հայկ (արաբագետ) 16:42, 14 Հունվարի 2017 (UTC)
- Հայկ ջան, ես միայն մի հղում կներկայացնեմ, դատեք ինքներդ։ Տերմինաբանական կոմիտեի ընդունած «Օտարազգի բառերի կրկնակ բաղաձայնների հայերեն տառադարձության մասին» որոշումն է, որը գործում է մինչ օրս, ոչ ոք չեղյալ չի հայտարարել և այն պարտադիր է կիրառման բոլորի կողմից (գրքի 182-րդ էջում է, PDF-ի` 92-93)։ --23artashes (քննարկում) 19:48, 14 Հունվարի 2017 (UTC)
- Այստեղից, եթե ճիշտ հասկացա, Հարին մեկ ր-ով (ի-ից առաջ է): Փոթերն էլ մի թ-ով, քանի ոև ուժգին և տևական արտասանություն չունի: --TonJ (քննարկում) 06:59, 15 Հունվարի 2017 (UTC)
- Վիքիպեդիայի այն պահերից է, երբ մի կողմում ճիշտն է, մյուս կողմում՝ տարածվածը: Ես չգիտեմ ինչ ասել, կսպասեմ ուրիշներին --ց 07:00, 15 Հունվարի 2017 (UTC)
- Այստեղից, եթե ճիշտ հասկացա, Հարին մեկ ր-ով (ի-ից առաջ է): Փոթերն էլ մի թ-ով, քանի ոև ուժգին և տևական արտասանություն չունի: --TonJ (քննարկում) 06:59, 15 Հունվարի 2017 (UTC)
- Հայկ ջան, ես միայն մի հղում կներկայացնեմ, դատեք ինքներդ։ Տերմինաբանական կոմիտեի ընդունած «Օտարազգի բառերի կրկնակ բաղաձայնների հայերեն տառադարձության մասին» որոշումն է, որը գործում է մինչ օրս, ոչ ոք չեղյալ չի հայտարարել և այն պարտադիր է կիրառման բոլորի կողմից (գրքի 182-րդ էջում է, PDF-ի` 92-93)։ --23artashes (քննարկում) 19:48, 14 Հունվարի 2017 (UTC)
Հարգելի մասնակիցներ, հակիրճ լինելու համար կներեք, քանի որ մոբայլ խմբագրում է։ Տառադարձման ժամանակ կրկնատառերը զեղջվում են, բացի "ն" տառից, որոշ դեպքերում էլ ձեվափոխվում՝ "ր-ռ" եվ այլն։ — Vahe քնն. 07:56, 15 Հունվարի 2017 (UTC)
Այդ դեպքում ինչպես կբացատրեք հետևյալ բառերի գրությունը ` Հարրի Թրումեն, արքայազն Հարրի , այս անունները երկու ր-ով են գրվում: --Մասնակից:ՄուշԿուրեխյան (քննարկում)12:55, 15 Հունվարի 2017 (UTC)
- ՄուշԿուրեխյան, բացատրությունը հետևյալն է՝ եթե ճիշտը մեկ ր-ն է՝ բոլորը կանվանափոխվեն, իսկ եթե կան կոնկրետ մարդկանց անուններ, ու այդ անունները տարածված են արդեն՝ ուրեմն կմնան --Հայկ (արաբագետ) 10:25, 15 Հունվարի 2017 (UTC)
- Կրկնակ բաղաձայնների հարցը միշտ խնդրահարույց է, քանի հիմքում դրված է սուբյեկտիվ՝ «տևական հնչողություն» հասկացությունը, որ երբեմն հասնում է «ճաշակի հարցի», իսկ ընդհանուր դաշտը բաց է ու կարիք ունի մշակման, օրենքների թարմացման, տեղեկատուն էլ, ոնց որ լեզուն, պիտի ունակ լինի արտացոլել լեզվի վիճակը, ոչ թե լեզուն կուրորեն հետևել տանք երբեմն արդեն ժամանակավրեպ դարձած նորմավորմանը։ Այո, հայերենը չի սիրում, տանել չի կարողանում կրկնակ բաղաձայններ, մենք ու ես էլ՝ որպես առանձին լեզվակիրներ։ Կոնկրետ այս դեպքում Potter-ում կարծում եմ խնդիր չկա, մաքուր թ է հնչում՝ առանց տևականության, իսկ այ Harry-ի դեպքում և՛ կա «Տերմինաբանական»-ի օրենքը, և՛ ավանդույթի ուժը, նմանատիպ վերոնշյալ դեպքերը, և՛ ամեն դեպքում տևական հնչողություն (հմմտ. Հարի-Հարրի)։ Ըստ ԱՐԵՎԱԿԻ ([21])` «Հարրի» տարբերակն կիրառվում է 126 տեքստում, «Հարի»-ն՝ 105, բայց վերջին տարբերակով ոչ միայն որպես անձնանուն (օր.՝ Հարի՜, հարի՜, խնոցի...)։ Կարծում եմ՝ իրականության արտացոլմանն ավելի մոտ է «Հարրի» ձևը։ --A.arpi.a (քննարկում) 19:29, 16 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ եմ անվան` «ՀաՐՐի» տառադարձմանը, երկու նկատառումներով` 1. արդեն իսկ առկա է անունը որպես «Հարրի» տառադարձելու ավանդույթ. 2. «Հարի» տառադարձման դեպքում շփոթ է առաջանում «հարել» բառի հրամայական եղանակի հետ։ --Rob (քննարկում) 10:34, 17 Հունվարի 2017 (UTC)
- Հարգելի մասնակիցներ, «Harry» անվան դեպքում «R» տառի տևական հնչողություն չկա, միակ հարցը նրանում է, թե տառադարձվելու է «Հարի», թե «Հերի»։ Հաշվի առնելով այն, որ «Հարի Փոթերը» բրիտանական գեղարվեստական կերպար է, ոչ թե ամերիկյան, ապա՝ միանշանակ «ՀԱՐԻ»։ Հետևյալ աղբյուրում կարող եք ստուգել, սակայն ռուսական տառադարձության հետ չշփոթեք, քանի որ հայերենում կրկնատառը գլխավորապես զեղջվում է։ — Vahe քնն. 15:15, 19 Հունվարի 2017 (UTC)
Ալվարդ Ջիվանյանի բացատրությունը հիմնավոր է: Ինչ վերաբերում է Տերմինաբանական կոմիտեի որոշմանը, ապա այն առհասարակ վերանայման կարիք ունի: Հարկավոր է նաև բառացանկեր և հանձնարարելի անվանացանկեր պատրաստել ու հրապարակել, որ գրության միասնականություն հաստատվի: Հատկապես հատուկ անունների գրության հարցում կարող են նման բանավեճեր լինել, դա բնական է: Ուղղակի հարցի վերջնական լուծման այսօր կարող ենք չհասնել, քանի որ Հարրի / Հարի դրվագը դեռ մնում է վիճահարույց: Լեզուն, իհարկե հաշվի առնելով կանոնը (եթե այն միանշանակ ընդունելի լինի), ժամանակը ընթացքում կընտրի զուգաձևություններից մեկը: Այդ է ցույց տալիս փորձը: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Դավիթ Գյուրջինյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Պարոն Գյուրջինյան, այսինքն՝ Դուք կողմնակի՞ց եք, որ գրվի Հարրի --Հայկ (արաբագետ) 11:00, 22 Հունվարի 2017 (UTC)
Նուրբ ասած՝ դեմ լինելու առիթ չունեմ: --Դավիթ Գյուրջինյան (քննարկում) 11:08, 22 Հունվարի 2017 (UTC)
TonJ ջան, ի դեպ լավ կլինի, որպեսզի հոդվածներում անվանափոխման կաղապարը դնես՝ ինչպես պահանջում է կանոնակարգը։ --@ջեօ 19:41, 24 Հունվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում խմբագրել
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում → Արաբական արշավանքներ
Իմ կարծիքով առավել հայտնի, հակիրճ վերնագիր: Սամվելքննարկում 09:10, 19 Հունվարի 2017 (UTC)
- Անվանափոխել, համաձայն եմ --Հայկ (արաբագետ) 10:25, 19 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ անվանափոխմանը։ — Vahe քնն. 15:05, 19 Հունվարի 2017 (UTC)
- Անվանափոխել։ --23artashes (քննարկում) 20:08, 23 Հունվարի 2017 (UTC)
- Անվանափոխել --BekoՔննարկում 20:33, 23 Հունվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հայերը ԱՄՆ-ում (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հայերը ԱՄՆ-ում → Հայերն ԱՄՆ-ում
Իմ տարբերակը չէ, բայց քանի որ Նորայրը ցանկանում է անվանափոխել, գրեմ այստեղ: Սա գլոբալ փոփոխություն է, և այս մեկը փոխելուց պետք է մի քանի հարյուրի հասնող անվանափոխումներ անենք, քանի որ միայն հայերի համար կան շատ տարբերակներ՝ Հայերը Արգենտինայում և այլն, ոչ միայն հոդվածներ, այլև կատեգորիաներ ու կաղապարներ, և ոչ միայն հայերի համար: Ես դեմ եմ անվանափոխմանը, քանի որ կա ընդհանուր մոդել՝ Հայերը **-ում, և վերնագրերում, ի հեճուկս տեքստի, չի պահվում հոդվի օրենքը։ Այլ կարծիքներ կա՞ն --Հայկ (արաբագետ) 20:41, 22 Հունվարի 2017 (UTC)
- Կա հայոց լեզվում պարզ, հստակ ընդունված կանոն, ըստ որի ձայնավոր հնչյուններից առաջ միշտ գրվում է «ն», այլ ոչ թե «ը»: «Ը»-ն կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ կարիք կա տվյալ բառը շեշտելու, սակայն կարծում եմ, որ Հայերն(ը) Արգենտինայում անվան մեջ ոչ մի շեշտման կարիք չկա:----Omicroñ'R 20:47, 22 Հունվարի 2017 (UTC)
- Նորայր, չեմ կարծում որ այստեղ հավաքված մարդիկ տեղյակ չեն հայոց լեզվի պարզ, հստակ ընդծված կանոններից: Մի անգամ էլ ես փորձել նման փոփոխություն անել [22]՝ առանց քննարկման բացելու, այն էլ՝ սխալ, քանի որ Ե-ն բաղկացած է երկու հնչյունից, ու առաջին հնչյունը ձայնավոր չէ: Խոսքը, կրկնում եմ, վերաբերում է հարյուրների հասնող անվանափոխումների, ու դա այն պարագայում, երբ վերնագիր է, ոչ թե տեքստ. այդ պարզ կանոնը տեքստի մեջ է կիրառելի, իսկ վերնագրու՞մ: Պատրաստ ես նման կերպ փոխել Հայերը Ա-ում, Հայերը Ի-ում, Հայերը Ու-ում և այլ օրինակներ՝ կաղապարներում, հոդվածներում ու կատեգորիաներում: Այն էլ՝ ոչ միայն «հայերը» բառի հետ, այլ նման հարյուրավոր օրինակներ, որտեղ ը-ով է վերջանում բառը --Հայկ (արաբագետ) 20:54, 22 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ անվանափոխմանը։ Կարևոր չէ կլինի դա վերնագրում, թե հոդվածում։ --@ջեօ 21:51, 22 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ անվանափոխմանը: Եթե սխալ է սպրդել, ի՞նչ կարևոր է հարյուրավոր են դրանք, թե՞ հազարավոր, պետք է անպայման փոխել:--Valen1988 (քննարկում) 07:33, 23 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ անվանափոխմանը: Կողմ եմ նման (բայց ճիշտ՝ նշված արտաքուստ շփոթեցնող դեպքերը հաշվի առնելով ո, ե-ից առաջ) փոփոխություններին, սահունացնելու փոխարեն ավելի ենք դժվարացրել խոսքը։ Կրկնեմ վերևում ասվածը. եթե հատուկ շեշտելու կարիք չկա, ուրեմն կարիք չկա նաև ը-ով կիրառության, կարելի է ուղղակի վերահղում տալ։ Ինքս ունեմ ստեղծած նմանատիպ՝ ը-ով հոդվածներ, քանի որ առաջնորդվել եմ ընդհանուր տիպին՝ թեպետ անընդհատ մտածելով, որ սխալ եմ անում ։) --A.arpi.a (քննարկում) 16:50, 23 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ Կողմ եմ անվանափոխմանը:--Armen (քննարկում) 17:37, 23 Հունվարի 2017 (UTC)
- Մեկնաբանություն՝ ԱշոտՏՆՂ, հատուկ անունների մեջ հանդիպող լը, դը մասնիկավոր ձևերը, արևմտահայերենի հոդվածներն ու թուրքերեն բառերը հանած բայց։ --A.arpi.a (քննարկում) 18:26, 23 Հունվարի 2017 (UTC)
- Համաձայն եմ, Արփինե ջան, բայց գործիքի ռեգեքսը Negative Lookbehind չի թույլատրում, այսինքն լը, դը մասնիկավոր ձևերը չեմ կարող առանձնացնել։ Թուրքերեն բառերի ու արևմտահայերենի մասին էլ չեմ խոսում։ Բայց եթե հետո պետք լինի, կարելի է ավոտմատ հանել արևմտահայերենները ու լը, դը մասնիկավոր ձևերը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:59, 23 Հունվարի 2017 (UTC)
- Անվանափոխել, բայց զգույշ. Աշոտի բերած ցանկում կան հոդվածներ, որոնք չպետք է վերանվանվեն։ --23artashes (քննարկում) 20:11, 23 Հունվարի 2017 (UTC)
Անվանափոխելիս նախկին (սխալ) ձևը կթողեք վերնագրի հղման մեջ, որովհետև քննարկվող հոդվածները փնտրողները շատ հաճախ հենց սխալ անվանմամբ են փնտրում տեղեկատվությունը:--Գարդմանահայ (քննարկում) 19:19, 24 Հունվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Նարգիզ (դիցաբանություն) → Նարկիսոս
Հարգելի համայնք: Արդյո՞ք ճիշտ է Նարցիսը Նարգիզ թարգմանելը: Կարծում եմ պետք է անվանափոխել: Ի՞նչ կարծիք ունեք:--Armen (քննարկում) 18:30, 23 Հունվարի 2017 (UTC)
- Հունական և լատինական անվանումները հայերեն, որպես կանոն, տառադարձվում են բնօրինակ լեզվի հնչողությամբ կամ դրան մոտ։ Կարծում եմ՝ այստեղ ավելի ճիշտ է Նարկիսոս ձևը (հունարեն՝ Νάρκισσος)։ Մանավանդ որ այդպես է նաև դիցաբանական բառարանի հիմնական հոդվածանունը։ --23artashes (քննարկում) 19:58, 23 Հունվարի 2017 (UTC)
Համաձայն եմ «Նարկիսոս» տարբերակի հետ, զուտ բնութագրում պիտի նշվի նաև «Նարցիս» և «Նարգիզ» անվանումների օգտագործումը:
Նարկիսոս (հին հունարեն՝ Νάρκισσος, նաև՝ Նարցիս, Նարգիզ), հին հունական դիցաբանության մեջ գետերի աստված Կեֆիսի և ....
— Vahe քնն. 12:14, 25 Հունվարի 2017 (UTC)
- 1985 թվականի «Դիցաբանական բառարանում» օգտագործված է Նարկիսոս (Նարցիս) տարբերակը, իսկ 1966 թվականի «Դիցաբանական անունների և դարձվածքների համառոտ բացատրական բառարանում»՝ Նարգիս (Նարկիսոս, Նարգիզ, Նարցիս) տարբերակը։ Առաջարկում եմ անվանափոխել Նարկիսոս տարբերակին՝ հաշվի առնելով վերջին հրատարակությունը։ --@ջեօ 11:00, 26 Հունվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ամնիստիա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Առաջարկում եմ հոդվածն անվանափոխել, քանի որ ունենք ամնիստիայի հայալեզու, օրենսդրական ակտերում ու գրականության մեջ ընդունված տարբերակը՝ համաներումը։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Էլինա Գեղամյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Կողմ, միանգամայն համաձայն եմ։ --@ջեօ 07:22, 30 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ:--Armen (քննարկում) 07:29, 30 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ, երկու ձեռքով։ --Narek75 (քննարկում) 07:37, 30 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ իհարկե, «համաներում» եզրը լայնորեն կիրառվում է մեր իրականության մեջ։--Լիլիթ (քննարկում) 07:47, 30 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ — Vahe քնն. 15:03, 30 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ։ Մենք էլ տարածողներն ենք, ոչ միայն տարածված տարբերակն ընդունողներ։--Arsog (1985) 15:11, 30 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ։ --23artashes (քննարկում) 18:58, 30 Հունվարի 2017 (UTC)
- Կողմ։ --TonJ (քննարկում) 19:18, 30 Հունվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել։ --@ջեօ 18:46, 13 Փետրվարի 2017 (UTC)
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գարմար (Կարեն Մարդանյան) → Գարմար կամ Կարեն Մարդանյան
Սովորաբար կամ կեղծանվամբ ենք գրում, կամ իրական անվամբ, բայց ոչ երկուսը միասին, քանի որ այլ «Գարմար» չունենք։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:09, 6 Փետրվարի 2017 (UTC)
- Կողմ եմ Գարմար տարբերակին։ --@ջեօ 12:20, 6 Փետրվարի 2017 (UTC)
- Կողմ Գարմար տարբերակին, քանի որ կեղծանունով հանդես եկող մարդուն այդպես ավելի շատ են ճանաչում:--Arsog (1985) 12:22, 6 Փետրվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Խոսե Սալոմոն Ռոնդոն → Խոսե Սաղոմոն Ռոնդոն
Անգլերեն Solomon, ռուսերեն՝ Соломон, հայերենում՝ Սողոմոն: Պաղեսինի նման է (մյուս լեզուներով՝ Պալեստին): --TonJ (քննարկում) 12:52, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Դեմ։ Մայքլ Ջեքսոն, Իսահակ Նյուտոն, Իվան Ահեղ IV հոդվածները հայաֆիկացնելու դեպքում կդառնա սարսափելի բան։ --@ջեօ 13:02, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Դեմ, Վենեսուելայում Սաղոմոն անուն չկա․․․ --Լիլիթ (քննարկում) 13:05, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Դեմ։ Հարգելի TonJ, խորհուրդ կտամ աչքի տակ անցկացնել հետևյալ ձեռնարկը։ — Vahe քնն. 13:07, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար → Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների ցանկ
Հոդվածը ներկայիս տեսքով ցանկ է հիշեցնում և հենց այդպես էլ կա։ Հետևաբար անհրաժեշտ է վերնագրում կատարել համապատասխան փոփոխությունը՝ ավելացնել ցանկ բառը։ Բացի այդ, անհրաժեշտ է հեռացնել Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության (ՀԴՀ) պաշտպանության նախարարների ցանկը, քանի որ հոդվածը վերաբերվում է 1991 թվականին անկախություն հռչակած ՀՀ-ին, իսկ վերջինս իրեն չի համարում ՀԴՀ-ի իրավահաջորդը, հետևաբար ՀԴՀ-ի Պնախարարները չեն կարող լինել ՀՀ Պնախարարների մասին հոդվածի պատմություն։ Գարդմանահայ (քննարկում) 21:35, 31 Հունվարի 2017 (UTC)
- Խնդրենք ջեոյին՝ այս հարցի շուրջ կարծիքն ասելու, եթե ժամանակ գտնի: Ես ինչքան հիշում եմ՝ «ցանկ» բառի՝ վերնագրում հայտնվելու հետ կապված մեկ անգամ կարծիք էր հայտնել --Հայկ (արաբագետ) 06:28, 13 Փետրվարի 2017 (UTC)
- Անկեղծ ասած՝ չեմ հիշում, որ «ցանկ» բառի վերաբերյալ կարծիք եմ հայտնել։ Ինչ վերաբերում է այս հոդվածին․ դեմ եմ «ցանկ» բառի ավելացմանը, քանի որ այդ ցանկը նշանակալի չի լինի, իսկ պաշտոնի մասին հոդվածը նշանակալի է։ Միգուցե հոդվածն ուղղակի բարելավենք։ --@ջեօ 06:36, 13 Փետրվարի 2017 (UTC)
- Իմ կարծիքով բարելավման շրջանակներում անհրաժեշտ է հոդվածից հեռացնել Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ռազմական նախարարների ցանկը, քանի որ ՀՀ-ն, որքանով որ ես տեղյակ եմ, իրեն չի համարում որպես ՀԴՀ-ի իրավահաջորդը, հետևաբար որքանով որ հաճելի է ցանկերը միացնելը, բայց հանրագիտարանային տրամաբանությամբ սխալ է: Դա գրեթե նույնն է, ինչ ՀԴՀ-ի նախարարների ցանկում տեղավորենք Երևանի նահանգի համապատասխան պաշտոնը զբաղեցնողների ցուցկը: --Գարդմանահայ (քննարկում) 09:06, 13 Փետրվարի 2017 (UTC)
- Դեմ չեմ հոդվածից Առաջին Հանրապետությանը վերաբերող ցանկը հեռացնելուն։ Միայն մնում է մտածել, թե որտեղ հարմար կլինի այն ավելացնել։ --@ջեօ 10:55, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Անվանափոխմանը կողմ եմ։ Կողմ եմ նաև երկրորդ հատվածը հեռացնելուն։ Դրա համար էլ կարելի է նույն սկզբունքով նորը ստեղծել` Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարարների ցանկ։ --23artashes (քննարկում) 12:26, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Դեմ չեմ հոդվածից Առաջին Հանրապետությանը վերաբերող ցանկը հեռացնելուն։ Միայն մնում է մտածել, թե որտեղ հարմար կլինի այն ավելացնել։ --@ջեօ 10:55, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Իմ կարծիքով բարելավման շրջանակներում անհրաժեշտ է հոդվածից հեռացնել Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ռազմական նախարարների ցանկը, քանի որ ՀՀ-ն, որքանով որ ես տեղյակ եմ, իրեն չի համարում որպես ՀԴՀ-ի իրավահաջորդը, հետևաբար որքանով որ հաճելի է ցանկերը միացնելը, բայց հանրագիտարանային տրամաբանությամբ սխալ է: Դա գրեթե նույնն է, ինչ ՀԴՀ-ի նախարարների ցանկում տեղավորենք Երևանի նահանգի համապատասխան պաշտոնը զբաղեցնողների ցուցկը: --Գարդմանահայ (քննարկում) 09:06, 13 Փետրվարի 2017 (UTC)
- Անկեղծ ասած՝ չեմ հիշում, որ «ցանկ» բառի վերաբերյալ կարծիք եմ հայտնել։ Ինչ վերաբերում է այս հոդվածին․ դեմ եմ «ցանկ» բառի ավելացմանը, քանի որ այդ ցանկը նշանակալի չի լինի, իսկ պաշտոնի մասին հոդվածը նշանակալի է։ Միգուցե հոդվածն ուղղակի բարելավենք։ --@ջեօ 06:36, 13 Փետրվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ալեքսանդրի արշիպելագ → Ալեքսանդրա արշիպելագ
Ռուսերենում Архипелаг Александра է, այլ ոչ թե Архипелаг Александры:--Շեյդի ~ 07:49, 26 Փետրվարի 2017 (UTC)
- Դեմ, Ալեքսանդրն այստեղ դրված է սեռական հոլովով։ Հոդվածում էլ նշվում է, որ արշիպելագն անվանված է ի պատիվ Ալեքսանդր II-ի։ --@ջեօ 13:35, 26 Փետրվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել:--Շեյդի ~ 14:28, 1 Մարտի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ուիլյամ Քեքսթն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ուիլյամ Քեքսթն → Վիլյամ Քեքստոն կամ Ուիլյամ Քեքստոն
Անգլերենում William Caxton է:--Շեյդի ~ 21:43, 25 Փետրվարի 2017 (UTC)
- Կողմ, ճիշտ տառադարձված տարբերակը Վիլյամ Քեքսթոնն է։--Լիլիթ (քննարկում) 05:03, 26 Փետրվարի 2017 (UTC)
- Մեկնաբանություն՝։ Անգլերենից տառադարձման «Ուիլյամ — Վիլյամ» տարբերակի ընտրության հարցը միշտ էլ վիճարկելի է, իսկ «Քեքսթն — Քեքսթոն» դեպքում
միանշանակ «Քեքսթոն»«Քեքստոն» պիտի լինի։ — Vahe քնն. 13:11, 26 Փետրվարի 2017 (UTC)- Vahe ջան, համաձայն եմ, որ վիճարկելի է, ինքս գերադասում եմ Ուիլյամը, բայց մեր տառադարձման ուղեցույցում Վ է։ --Լիլիթ (քննարկում) 14:04, 26 Փետրվարի 2017 (UTC)
- Մեկնաբանություն՝։ Լիլիթ ջան, նշված տառադարձման ուղեցույցի համաձայն «William Caxton» պիտի տառադարձվի «Վիլյամ Քեկստոն»։ Այնպես որ, չնայած «Անգլերեն-հայերեն գործնական տառադարձություն» անվանումով ուղեցույց չունենք, բայց ընդհանուր տարածված ձևերի հիման վրա կառաջարկեմ Ուիլյամ Քեքստոն ձևը։ — Vahe քնն. 14:12, 26 Փետրվարի 2017 (UTC)
Ուրեմն հոդվածը դառնում է Ուիլյամ Քեքստոն, իսկ Վիլյամ Քեքստոնից վերահղում է դրվում:--Շեյդի ~ 12:55, 27 Փետրվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հայկ ջան, քննարկումները սովորաբար պահում ենք մեկ շաբաթ, դու պահել ես երեք օր: Այս անգամ այսպես եղավ, բայց մյուս անգամ դա հիշիր: Մանավանդ այս դեպքը, երբ արտահայտվել է ընդամենը երկու մասնակից: Շատերը, հնարավոր է, չեն էլ տեսել այս քննարկումը, իսկ այն արդեն փակում ես: Դա վերաբերում է նաև ջնջման ենթակա ու մյուս հոդվածներին: --Հայկ (արաբագետ) 15:10, 1 Մարտի 2017 (UTC)[reply]
- Գիտեմ: Պարզ է!!!:--Շեյդի ~ 21:09, 4 Մարտի 2017 (UTC)[reply]
Անվանափոխել։ --@ջեօ 19:25, 13 Մարտի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Պալմիրայի ազատագրում → Պալմիրայի ազատագրում (մարտ, 2017)
Պալմիրան վերջին 2 տարում ազատագրվել է (այսինքն անցել է Սիրիայի զինված ուժերի վերահսկողության ներքո) 2 անգամ, իսկ քննարկվող հոդվածը վերաբերում է միայն երկրորդ ազատագրմանը (2017թ.-ի մարտ): Առաջին ազատագրումը տեղի է ունեցել 2016 թվականի մարտին: Պետք է ունենանք 2 հոդված՝ Պալմիրայի ազատագրում (մարտ, 2016) և Պալմիրայի ազատագրում (մարտ, 2017), իսկ Պալմիրայի ազատագրում անվանումը վերահղել դեպի Պալմիրայի ազատագրում (այլ կիրառումներ):--Գարդմանահայ (քննարկում) 16:07, 6 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կողմ, ճիշտ դիտարկում է։ --@ջեօ 19:52, 7 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կողմ, ինձ թվում է՝ այստեղ քննարկելու բան էլ չկա --Հայկ (արաբագետ) 04:00, 9 Մարտի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել։ --@ջեօ 06:39, 13 Մարտի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Անահիտ Աբգարյան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Նույնիսկ հոդվածում տեղ գրած «Ազգ» օրաթերթի երկու հղումներում է օգտագործված Դիանա Աբգար տարբերակը։ --@ջեօ 08:40, 8 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կողմ Անվանափոխե՛լ...դեռևս մանկուց հիշում եմ, որ առաջին կին դեսպաններին թվարկելիս Դիանա Աբգար էին կոչում նրան... --Valen1988 (քննարկում) 09:15, 8 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կողմ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 20:38, 8 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կողմ, Անահիտ Աբգարյան անունով նա երբեք հանդես չի եկել: Դեռ երկար տարիներ առաջ ձեռքս էր ընկել իր կենսագրականը՝ տիկին Դիանա Աբգար, Հայաստանի դեսպանը Խարբինում (Չինաստան) --Հայկ (արաբագետ) 04:04, 9 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կողմ Կողմ եմ անվանափոխմանը:--Armen (քննարկում) 22:10, 9 Մարտի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել։ --@ջեօ 09:02, 25 Փետրվարի 2017 (UTC)
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Պատճառաբանութիւնը: Ռազմատնտեսական պոտենցիալ յօդուածն առաջարկում ենք անուանափոխել Ռազմատնտեսական ներուժ, քանզի արդի հայերէնում, թէ՛ արևելահայերէնում, թէ՛, յատկապէս արևմտահայերէնում լատիներէնից ծագող «պոտենցիալ» բառը համարժէք է «ներուժ» բառին: Տե՛ս Էդուարդ Բագրատի Աղայեան։ Արդի հայերէնի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչութիւն, Երեւան, 1976։ Հատոր 2, էջ 1226: «Պոտենցիա» և «Պոտնեցիալ» բառայօդուածները: «Ներուժ» բառայօդուածը: Հատոր 2, Էջ 1069:[1][2] Տե՛ս նաև Հ.Ա. Ասմանգուլյան եւ Մ.Ի. Հովհաննիսյան։ Անգլերեն-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1984։ «Potential» բառայօդուածը: [3]Տե՛ս նաև՝ Արարատ Սահակի Ղարիբյան։ Ռուս-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1977։ «Потенциал» և «потенция» բառայօդուածները:[4]Տե՛ս նաև՝ Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան։ Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան: Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրություն, Երեւան, 1988։ Ցուցակ 1, Էջ 374: «Потенция» բառայօդուածը:[5]
Ընդհանրապես լատիներեն «potentia» բառը (որը հնչում է ՊՈՏԵՆՑԻԱ կամ հին լատիներէնում՝ ՊՈՏԵՆՏԻԱ) պարզապէս նշանակում է «ուժ» կամ «ներքին ուժ»: Օրինակ՝ լատիներէն «Scientia potentia est» («Սցիենցիա պոտենցիա էստ») արտայայտութիւնը նշանակում է «Գիտութիւնը ուժ է» (տե՛ս «Scientia potentia est» յօդուածը անգլերէն վիքիպեդիայում: [6]): Այսինքն՝ Գիտութիւնը ուժ է, ներքին ուժ է, ներուժ է:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 22:10, 12 Փետրվարի 2017 (UTC)
Ռազմատնտեսական պոտենցիալ յօդուածն առաջարկում ենք անուանափոխել Ռազմատնտեսական ներուժ:
Տե՛ս Էդուարդ Բագրատի Աղայեան։ Արդի հայերէնի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչութիւն, Երեւան, 1976։ Հատոր 2, էջ 1226: «Պոտենցիա» և «Պոտնեցիալ» բառայօդուածները: «Ներուժ» բառայօդուածը: Հատոր 2, Էջ 1069:
[7][8]
Տե՛ս նաև Հ.Ա. Ասմանգուլյան եւ Մ.Ի. Հովհաննիսյան։ Անգլերեն-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1984։ «Potential» բառայօդուածը: [9]
Տե՛ս նաև՝ Արարատ Սահակի Ղարիբյան։ Ռուս-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1977։ «Потенциал» և «потенция» բառայօդուածները:[10]
Տե՛ս նաև՝ Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան։ Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան:
Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրություն, Երեւան, 1988։ Ցուցակ 1, Էջ 374: «Потенция» բառայօդուածը:[11]
Ընդհանրապես լատիներեն «potentia» բառը (որը հնչում է ՊՈՏԵՆՑԻԱ կամ հին լատիներէնում՝ ՊՈՏԵՆՏԻԱ) պարզապէս նշանակում է «ուժ» կամ «ներքին ուժ»: Օրինակ՝ լատիներէն «Scientia potentia est» («Սցիենցիա պոտենցիա էստ») արտայայտութիւնը նշանակում է «Գիտութիւնը ուժ է» (տե՛ս «Scientia potentia est» յօդուածը անգլերէն վիքիպեդիայում: [12]):
Ռազմատնտեսական պոտենցիալ յօդուածն առաջարկում ենք անուանափոխել Ռազմատնտեսական ներուժ:
Տե՛ս Էդուարդ Բագրատի Աղայեան։ Արդի հայերէնի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչութիւն, Երեւան, 1976։ Հատոր 2, էջ 1226: «Պոտենցիա» և «Պոտնեցիալ» բառայօդուածները: «Ներուժ» բառայօդուածը: Հատոր 2, Էջ 1069:
[13][14]
Տե՛ս նաև Հ.Ա. Ասմանգուլյան եւ Մ.Ի. Հովհաննիսյան։ Անգլերեն-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1984։ «Potential» բառայօդուածը: [15]
Տե՛ս նաև՝ Արարատ Սահակի Ղարիբյան։ Ռուս-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1977։ «Потенциал» և «потенция» բառայօդուածները:[16]
Տե՛ս նաև՝ Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան։ Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան:
Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրություն, Երեւան, 1988։ Ցուցակ 1, Էջ 374: «Потенция» բառայօդուածը:[17]
Ընդհանրապես լատիներեն «potentia» բառը (որը հնչում է ՊՈՏԵՆՑԻԱ կամ հին լատիներէնում՝ ՊՈՏԵՆՏԻԱ) պարզապէս նշանակում է «ուժ» կամ «ներքին ուժ»: Օրինակ՝ լատիներէն «Scientia potentia est» («Սցիենցիա պոտենցիա էստ») արտայայտութիւնը նշանակում է «Գիտութիւնը ուժ է» (տե՛ս «Scientia potentia est» յօդուածը անգլերէն վիքիպեդիայում: [18]): Այսինքն՝ Գիտութիւնը ուժ է, ներքին ուժ է, ներուժ է:--
Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 22:06, 12 Փետրվարի 2017 (UTC)
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայեան։ Արդի հայերէնի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչութիւն, Երեւան, 1976։ Հատոր 2, էջ 1226: [1]
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայեան։ Արդի հայերէնի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչութիւն, Երեւան, 1976։ Հատոր 2, էջ 1069:[2]
- ↑ Հ.Ա. Ասմանգուլյան եւ Մ.Ի. Հովհաննիսյան։ Անգլերեն-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1984։ Ցուցակ 1, Էջ 719: [3]
- ↑ Արարատ Սահակի Ղարիբյան։ Ռուս-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1977։ Էջ 867: [4]
- ↑ Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան։ Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան: Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրություն, Երեւան, 1988։ Ցուցակ 1, Էջ 374:[5]
- ↑ Scientia potentia est. [6]
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայեան։ Արդի հայերէնի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչութիւն, Երեւան, 1976։ Հատոր 2, էջ 1226: [7]
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայեան։ Արդի հայերէնի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչութիւն, Երեւան, 1976։ Հատոր 2, էջ 1069:[8]
- ↑ Հ.Ա. Ասմանգուլյան եւ Մ.Ի. Հովհաննիսյան։ Անգլերեն-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1984։ Ցուցակ 1, Էջ 719: [9]
- ↑ Արարատ Սահակի Ղարիբյան։ Ռուս-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1977։ Էջ 867: [10]
- ↑ Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան։ Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան: Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրություն, Երեւան, 1988։ Ցուցակ 1, Էջ 374:[11]
- ↑ Scientia potentia est. [12]
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայեան։ Արդի հայերէնի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչութիւն, Երեւան, 1976։ Հատոր 2, էջ 1226: [13]
- ↑ Էդուարդ Բագրատի Աղայեան։ Արդի հայերէնի բացատրական բառարան: «Հայաստան» Հրատարակչութիւն, Երեւան, 1976։ Հատոր 2, էջ 1069:[14]
- ↑ Հ.Ա. Ասմանգուլյան եւ Մ.Ի. Հովհաննիսյան։ Անգլերեն-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1984։ Ցուցակ 1, Էջ 719: [15]
- ↑ Արարատ Սահակի Ղարիբյան։ Ռուս-հայերեն բառարան: «Հայաստան» հրատարակչություն, Երեւան, 1977։ Էջ 867: [16]
- ↑ Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան։ Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան: Հայկական Սովետական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրություն, Երեւան, 1988։ Ցուցակ 1, Էջ 374:[17]
- ↑ Scientia potentia est. [18]
- Կողմ անվանափոխմանը։ Վերևում հանգամանորեն բացատրվել է պատճառաբանությունը։ --@ջեօ 10:53, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Կողմ: Մի հետաքրքիր նկատառում․ վերոնշյալ բացատրական նյութի ծավալը գերազանցում է հոդվածի ծավալը։ — Vahe քնն. 10:55, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Կողմ: --23artashes (քննարկում) 11:58, 19 Փետրվարի 2017 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Յարգելի հայրենակիցներ: Շնորհակալութիւն:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:31, 23 Մարտի 2017 (UTC)[reply]
Ուղղված է--Arsog (1985) 05:16, 27 Մարտի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Դարդանելիի օպերացիա → Դարդանելի օպերացիա Այդ ռազմական օպերացիան պէտք է կոչուի այնպէս, ինչպէս կոչւում են այն նեղուցը և թերակղզին, որտեղ 1915 թուականին ընթացել են ռազմական գործողութիւնները: Այսինքն՝ Դարդանելի նեղուց, Դարդանելի (Գալիպոլի) թերակղզի: Դարդանելի նեղուցի մասին կա յօդուած Հայկական սովետական հանրագիտարանում, ինչպես նաև Հ. Ղ. Գրգէարեանի, Ն. Մ. Յարութիւնեանի հեղինակած «Աշխարհագրական անունների բառարանում». Երևան, «Լույս», 1987: «ԴԱՐԴԱՆԵԼԻ ՆԵՂՈՒՑ (Dardanelles), հին յունարէն Հելլեսպոնտոս, թուրքերէն՝ Չանակկալէ Բողազը, նեղուց Եւրոպայի և Փոքր Ասիայի միջև։ Միացնում է Մարմարա և Եգէեան ծովերը։ Երկարութիւնը 120,5 կմ է, լայնութիւնը՝ 1,3–18,5 կմ, խորութիւնը՝ 53–106 մ։ Եւրոպական ափին է Գելիբոլու (Գալլիպոլի), ասիական ափին՝ Չանակկալէ նաւահանգիստը։ Միջազգային իրաւական վիճակի նկարագիրը տես Սեծովեան նեղուցների ռեժիմ յօդուածում»: Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 3, էջ 315:
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Թողնել նույնը, քանի որ բերված փաստարկները համոզիչ չեն։ --@ջեօ 11:01, 9 Ապրիլի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ղազա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Միգուցե և արաբերեն կարդացում է Ղազա, բայց մամուլում (կապված Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ) հիմնականում օգտագործվում է Գազա տարբերակը։ --@ջեօ 13:18, 7 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կողմ Միանգամայն կողմ եմ Գազա տարբերակին:--Armen (քննարկում) 22:34, 7 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կողմ Ղազա անունով լայն հանրությանը հայտնի չէ: --Valen1988 (քննարկում) 05:54, 8 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կողմ։ Ըստ ՄՀԱ-ի՝ առավել բնորոշ է «ղ» հնչյունը, սակայն «Գազա» տարբերակը ավանդական տառադարձման օրինակ է և հանդիսանում է գործնական տառադարձության կանոների համար բացառություն։ — Vahe քնն. 12:25, 8 Մարտի 2017 (UTC)[reply]
- Դեմ, որովհետև արաբերեն անուն է, ու մամուլը բավականաչափ հիմք չէ՝ թե անվան տարածման, թե անվանափոխության համար: Մամուլը գիտական գրականություն չէ, այլ տարբեր լեզուներից, հիմնականում՝ ռուսերենից հայերեն թարգմանության արդյունք: Այնտեղ ղ տառի բացակայության պատճառով գնացել է այդ սխալը, ու դա չպետք է մենք տարածենք: Փոխարենը կա գիտական գրականություն՝ հայերենով, ու միշտ օգտագործվում է ղ-ն: --Հայկ (արաբագետ) 04:03, 9 Մարտի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Հայկ, արաբերեն անուն լինելը բավականաչափ հիմք չէ հոդվածը չվերանվանելու համար, մամուլն էլ բավականաչափ հիմք է։ Այսքան ժամանակ մամուլով ենք առաջադրվել, ինչպե՞ս թե հիմք չէ։Հայկական սովետական հանրագիտարանի 4-րդ հատորի 418 էջում էլ օգտագործված է «Գազայի շրջան» տերմինը։ Այսքան ժամանակ բոլորս այստեղ համոզված ենք եղել, որ հոդվածի վերնագիր պետք է լինի այն, որն առավել տարածված է։ --@ջեօ 07:33, 13 Մարտի 2017 (UTC)[reply]
- Դեմ Ղազա, թէ՞ Գազա: Համամիտ եմ Հայկին: Յարգելի հայրենակիցներ: Յօդուածի հիմնական վերնագիրը միանշանակ պէտք է լինի Ղազա: Փակագծում կարելի է նշել Գազա ձևը, որը, ցաւօք, անգլերէնի և, մեր դէպքում՝ յատկապէս ռուսերէնի ազդեցութեամբ մտել է հայկական մամուլի և գիտահանրամատչելի գրականութեան մէջ:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:33, 23 Մարտի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝․ հարգելի մասնակից Խաչատրյան, միանշանակ «Ղազա» կամ «Գազա» հոդվածանունի օգտագործման հարց ինքնին չի կարող լինել․․․ Եթե մեկը կարող է հիմնավորել, որ «Հոնդուրաս» ձևի փոխարեն պիտի լինի «Օնդուրաս», «Հավանա» ձևի փոխարեն՝ «Աբանա», «Լոս Անջելես» անվան փոխարեն «Լոս Էնջելես» կամ «Լոս Անխելես», ապա այդ մարդուն կոչ կանեմ անվանափոխել նման հոդվածները՝ առանց հետագա քննարկումների․․․ — Vahe քնն. 18:45, 23 Մարտի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝. Յարգելի Վահէ: Ձեր նշած իսպանական նախկին գաղութային տիրոյթների տեղանունների (ներկայիս կենտրոնաամերիկեան անկախ պետութեան, Կարիբեան կղզային պետութեան մայրաքաղաքի և ԱՄՆ-ի երկրորդ քաղաքի), ինչպէս նաև համանման այլ տեղանունների համար հայերէնում ընդունուած է կիրառել որոշակի կանոն, հիմնականում ելնելով նրանց լատինատառ գրութիւններից: Սակայն արաբերէն Ղազա անունը գրւում է հենց غزة, աւելին՝ հնչում է Ղա՛զզա: Ընդ որում, դեռ մ.թ.ա. XV դարից յիշատակուող այդ պաղեստինեան քաղաքը հին եգիպտացիներն էլ էին Ղազզա կամ Ղազզաթ անուանում, որը նշանակում էր ՙՙարժէքաւոր քաղաք՚՚: Ինչո՞ւ հայերէնը չօգտուի իր հնարաւորութիւններից, այլ ոչ թէ կուրօրէն պատճէնի ռուսական ձևը: Արդի արևելահայերէնի պարագայում հենց ռուսերէնի ազդեցութեամբ է Գազա գրուել: Ընդհանրապէս, պէտք է մեր սեփական լեզուա-հնչիւնական կարողութիւնները լաւագոյնս օգտագործենք, բայց, իհարկէ, նաև օգտագործենք որոշ պատմական, արմատացած ձևեր: Օրինակ՝ Ճենովա, այլ ոչ՝ Ջենովա, Ճամայկա, այլ ոչ՝ Ջամայկա կամ Յամայկա, Ճապոնիա, այլ ոչ՝ Յապոնիա, Ջափան, և այլն... Ըստ իս, մեր արդի լեզուին միանշանակ առաւել յարազատ է Ղազա ձևը, քան Գազան: Քննարկումները լաւ բան են, սակայն հաշուի առնելով վերոյիշեալ սկզբունքները: Ի դէպ, հայ մասնագէտները օգտագործում են Ղազա ձևը: Օրինակ. ՙՙԱզգային գաղափար՚՚ համացանցային ԶԼՄ-ում, Ապրիլ 2011, N 4, ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ. 1993Թ. ՕՍԼՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ: Արտակ Յովհաննիսեան, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ, 28 անգամ կիրառել է Ղազա ձևը:[1] Սակայն, միւս կողմից պէտք է ընդունենք այն իրողութիւնը, որ հին կամ աւելի շուտ՝ դասական հայերէնում, այսինքն գրաբարում, այդ քաղաքի անուանումը Գազա է եղել[2], քանզի մինչև արաբական նուաճումների ժամանակաշրջանը հայերէնում Ղ տառը կարդացւում էր կոշտ Լ (կոշտ և փափուկ Լ-եր ունեն, օրինակ, արդի սլաւոնական լեզուները): Այսինքն՝ այդ ժամանակներում հայերէնը չունէր Ղազա քաղաքի անունը ճիշտ տառադարձելու հնարաւորութիւնը և տալիս էր հին յունարէնի կամ լատինէրէնի պէս՝ Գազա: Ի դէպ, յետագայում՝ միջին կամ բիւզանդական յունարէնում Гаza-ն հնչում էր Ղազա: Ելնելով այս ամէնից, կողմ եմ, կրկնելով վերն արտայայտած տեսակէտս՝ յօդուածի հիմնական վերնագիրը միանշանակ պէտք է լինի Ղազա: Փակագծում կարելի է նշել Գազա ձևը, բայց ընդգծելով, որ ո՛չ թէ արդի ռուսերէնից եկած ձև է, այլ՝ գրաբարեան տեքստերում աւանդուած տարբերակը (ինչի մասին շատերը նոյնիսկ տեղեակ չեն): Ղազա ձևի ընդունումը նաև հնարաւորութիւն կտայ խուսափելու քաղաքի անունը արդի արևմտահայերէնում և արդի արևելահայերէնում տարբեր կերպ գրելուց՝ Կազա և Գազա: Ողջ լերուք, յարգելի հայրենակից:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:05, 24 Մարտի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝․ հարգելի մասնակից Խաչատրյան, դուք չընկալեցիք իմ տեսակետը․․․ «Իմ նշած իսպանական նախկին գաղութային տիրոյթների տեղանունների համար ընդունված կանոններից» ելնելով վերոնշյալ բացառությունները հանդիսանում են ավանդական արմատացած ձևեր։ Կապ չունի, թե տառադարձումը կատարվում է լատինատառ գրությունից, կիրիլիցայից, արաբա-պարսկակական գրից, հերիոգլիֆներից, թե ռունական գրերից․ կարևորը կոնկրետ մայր անվանման լեզվից տառադարձման սկզբունքներն ու կանոններն են։ Կոնկրետ «Գազա»/«Գազայի հատված» եզրույթը հայ իրականության մեջ վաղուց օգտագործվում է առավելապես «Գ» տառի գրությամբ։ Կանոններից հեռացող նման ավանդական անվանումներն ընդամենը բացառություններ են և չպետք է տվյալ լեզվին (տվյալ դեպքում՝ արաբերենին) տիրապետող անձնանց կողմից վեճի առարկա դառնան զուտ լեզվաբանական տեսակետից բացատրելու պատճառով։
- Ի ԴԵՊ, կոչ եմ անում «Արաբերեն-հայերեն գործնական տառադարձություն» ձեռնարկի մշակման սկիզբը դնել, որտեղ կարող են քննարկվել վիճարկելի կանոններն ու բացառությունների շարքը։ — Vahe քնն. 17:57, 25 Մարտի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝. Յարգելի Վահէ ջան: 1. Եթէ աւելի ուշադիր կարդայիք, ապա կտեսնէիք, որ Ձեր տեսակէտն ընկալուած էր իմ կողմից, ինչի վկայութիւնն է այն, որ նշել եմ «Գազա» ձևի 22 անգամ կիրառուած լինելը «Աստուածաշնչում» (5-րդ դարի դասական հայերէն՝ գրաբարեան թարգմանութիւնում): 2. Բայց, յարգելի հայրենակից, խնդրեմ, ուշադիր եղէք վերը մէկ անգամ արդէն արտայայտուած հետևեալ մտքիս. «Ղազա ձևի ընդունումը նաև հնարաւորութիւն կտայ խուսափելու քաղաքի անունը արդի արևմտահայերէնում և արդի արևելահայերէնում տարբեր կերպ գրելուց՝ Կազա և Գազա»: Այսինքն նպաստում է կարևոր խնդրի՝ հայերէնի միասնական ուղղագրութեան առաջ մղման հարցին: 3. Իսկ տառադարձումը, ըստ իս, երբեմն շատ կարևոր է: Օրինակ՝ ի՞նչ կստացուէր, եթէ Կուբայի մայրաքաղաքին «Գաւանա» անուանէինք... Իսկ նման բաներ կատարուել են: Օրինակ՝ Պրահա-ն առաւելապէս ռուսերէնի ազդեցութեամբ հայերէնում դարձել է «Պրագա»: Թէպէտ, հայերէն վիքիպեդիայում համապատասխան յօդուածը, այնուամենայնիւ կոչւում է «Պրահա», սակայն Wiktionary-ում որպէս գլխաբառ կիրառուած է «Պրագա» ձևը: 4. Աւանդական ձևերի կիրառման մասին Ձեր ասածի վերաբերեալ, յարգելիս, Ձեր ուշադրութիւնը կհրաւիրեմ հետևեալ փաստի վրայ: «Հռովմ» ձևը համաշխարհային պատմութեան մէջ նշանաւոր այդ քաղաքի համար հայերէնում կիրառուած է շատ աւելի վաղուց ու աւելի աւանդական է, սակայն այսօր, գոնէ արդի գրական արևելահայերէնում տեսնում ենք «Հռոմ» ձևի բացարձակ գերիշխումը: Այնպէս որ, ոչինչ քարացած չէ: «Գազային» էլ կարող է փոխարինել «Ղազան»: 5. Ասեմ, որ հաճելի է մտքեր փոխանակել խելացի անձի հետ, յատկապէս եթէ մտքերի փոխանակութիւնը կատարւում է փոխադարձ յարգանքի սկզբունքով: Մաղթում եմ Ձեզ խաղաղութիւն և երջանկութիւն: Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:36, 26 Մարտի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, փոքրիկ մեկնաբանություն թողնեմ։ Շատ եմ գնահատում հայերենի միասնական ուղղագրության առաջմղման հարցի մասին մտածելու մասին, դա կարևոր է, բայց Վիքիպեդիան նման ֆունկցիա չունի և չի կարող ունենալ։ Մենք Վիքիպեդիան չեն կարող օգտագործել ինչ-որ բան տարածելու, արտամացնելու համար։ Իսկ Պրահայի, Հավանայի և այլ բանակավայրերի անվանումները Հայերեն Վիքիպեդիայում մնացել են այդպիսին, քանի որ աշխարհագրական բառարաններում այդ տարբերակն է առավել տարածված։ Մենք Փարիզը Պաղի, Թուրինն էլ Տուրին չենք դարձնում, և այդ պրակտիկան պետք է կիրառվի բոլոր դեպքերում։ Հարգանքներով՝ --@ջեօ 07:15, 26 Մարտի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Յարգելի @ջեօ: 1. Պրահայի հետ կապուած նշել եմ, որ Վիքիպեդիայում յօդուածը Պրահա է անուանուած, իսկ Wictionary-ում՝ Պրագա: Այսինքն երկւութիւն կայ նաև այդտեղ: 2. Փարիզը Պաղի չենք անուանում, քանզի Փարիզ ձևը աւելի հին է, քան Պաղի արտասանուող ձևը, բացի այդ էլ արևմտահայերէնում Պաղի-ն կկարդացուէր Բաղի... 3.Թուրինը չեմ լսել, որ Տուրին անուանեն (դա ռուսական արտասանաձևն է), գուցէ՝ Տուրի՞նօ... Բայց այս դէպքում էլ Թուրին տարբերակը հայերէնի երկու ճիւղերի համար առաւել ընդունելի է: 4.Աշխարհագրական բառարաններն էլ ժամանակի հետ փոփոխութիւններ են կրում: Վկան՝ վերևում բերածս օրինակը Հռովմ-ը Հռոմ-ով փոխարինուելու մասին: 5. Կարելի է նաև առաջարկել խորհրդածելու նիւթ. այժմ գրում և կարդում ենք Բաքու, ժամանակին գրուել և յաճախ կարդացուել է՝ Բագու, ռուսական ձևն է Բակու, որն, անշուշտ, փոխառուած է տեղական լեզուներից, յետոյ՝ ինքն էլ վերազդելով հայերէն տեղանուան վրայ, վերջապէս՝ թուրքական ձևն է Բաքի կամ Բաքը, բայց հին հայկական անուանումն ունեցել է Բագի կամ Բագին ձևը, ըստ VIII դարի հայ պատմիչ Ղևոնդի, հաւանաբար՝ անունը եղել է Բագուան, իսկ լրիւ անունը՝ Աշտի-Բագուան... 6. Վիքիպեդիան, կարծեմ, խնդիր ունի գիտելիք տարածելու, հայերէնի դէպքում՝ դրանում ներառենք նաև հայոց լեզուով ճիշտ, գեղեցիկ ու յստակ խօսքը: Ուստի հնարաւորինս հայեցի աշխարհագրական անունները, որոնք առաւելապէս կհամապատասխանեն թէ՛ հայերէնի հնչիւնական հնարաւորութիւններին, թէ՛ հնարաւորինս հաւատարիմ կմնան աւանդուած ձևերին, և թէ՛ կնպաստեն մեր մայրենիի հնարաւորինս միասնականացմանը, անշուշտ, ողջունելի են: Վստահ եմ, մտահոգութիւնս ընկալելի և ընդունելի է: Յարգանքով՝ Ձեր անձի և Վիքիպեդիայում Ձեր ներդրման նկատմամբ՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 08:31, 26 Մարտի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝. Յարգելի Վահէ ջան: 1. Եթէ աւելի ուշադիր կարդայիք, ապա կտեսնէիք, որ Ձեր տեսակէտն ընկալուած էր իմ կողմից, ինչի վկայութիւնն է այն, որ նշել եմ «Գազա» ձևի 22 անգամ կիրառուած լինելը «Աստուածաշնչում» (5-րդ դարի դասական հայերէն՝ գրաբարեան թարգմանութիւնում): 2. Բայց, յարգելի հայրենակից, խնդրեմ, ուշադիր եղէք վերը մէկ անգամ արդէն արտայայտուած հետևեալ մտքիս. «Ղազա ձևի ընդունումը նաև հնարաւորութիւն կտայ խուսափելու քաղաքի անունը արդի արևմտահայերէնում և արդի արևելահայերէնում տարբեր կերպ գրելուց՝ Կազա և Գազա»: Այսինքն նպաստում է կարևոր խնդրի՝ հայերէնի միասնական ուղղագրութեան առաջ մղման հարցին: 3. Իսկ տառադարձումը, ըստ իս, երբեմն շատ կարևոր է: Օրինակ՝ ի՞նչ կստացուէր, եթէ Կուբայի մայրաքաղաքին «Գաւանա» անուանէինք... Իսկ նման բաներ կատարուել են: Օրինակ՝ Պրահա-ն առաւելապէս ռուսերէնի ազդեցութեամբ հայերէնում դարձել է «Պրագա»: Թէպէտ, հայերէն վիքիպեդիայում համապատասխան յօդուածը, այնուամենայնիւ կոչւում է «Պրահա», սակայն Wiktionary-ում որպէս գլխաբառ կիրառուած է «Պրագա» ձևը: 4. Աւանդական ձևերի կիրառման մասին Ձեր ասածի վերաբերեալ, յարգելիս, Ձեր ուշադրութիւնը կհրաւիրեմ հետևեալ փաստի վրայ: «Հռովմ» ձևը համաշխարհային պատմութեան մէջ նշանաւոր այդ քաղաքի համար հայերէնում կիրառուած է շատ աւելի վաղուց ու աւելի աւանդական է, սակայն այսօր, գոնէ արդի գրական արևելահայերէնում տեսնում ենք «Հռոմ» ձևի բացարձակ գերիշխումը: Այնպէս որ, ոչինչ քարացած չէ: «Գազային» էլ կարող է փոխարինել «Ղազան»: 5. Ասեմ, որ հաճելի է մտքեր փոխանակել խելացի անձի հետ, յատկապէս եթէ մտքերի փոխանակութիւնը կատարւում է փոխադարձ յարգանքի սկզբունքով: Մաղթում եմ Ձեզ խաղաղութիւն և երջանկութիւն: Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:36, 26 Մարտի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝. Յարգելի Վահէ: Ձեր նշած իսպանական նախկին գաղութային տիրոյթների տեղանունների (ներկայիս կենտրոնաամերիկեան անկախ պետութեան, Կարիբեան կղզային պետութեան մայրաքաղաքի և ԱՄՆ-ի երկրորդ քաղաքի), ինչպէս նաև համանման այլ տեղանունների համար հայերէնում ընդունուած է կիրառել որոշակի կանոն, հիմնականում ելնելով նրանց լատինատառ գրութիւններից: Սակայն արաբերէն Ղազա անունը գրւում է հենց غزة, աւելին՝ հնչում է Ղա՛զզա: Ընդ որում, դեռ մ.թ.ա. XV դարից յիշատակուող այդ պաղեստինեան քաղաքը հին եգիպտացիներն էլ էին Ղազզա կամ Ղազզաթ անուանում, որը նշանակում էր ՙՙարժէքաւոր քաղաք՚՚: Ինչո՞ւ հայերէնը չօգտուի իր հնարաւորութիւններից, այլ ոչ թէ կուրօրէն պատճէնի ռուսական ձևը: Արդի արևելահայերէնի պարագայում հենց ռուսերէնի ազդեցութեամբ է Գազա գրուել: Ընդհանրապէս, պէտք է մեր սեփական լեզուա-հնչիւնական կարողութիւնները լաւագոյնս օգտագործենք, բայց, իհարկէ, նաև օգտագործենք որոշ պատմական, արմատացած ձևեր: Օրինակ՝ Ճենովա, այլ ոչ՝ Ջենովա, Ճամայկա, այլ ոչ՝ Ջամայկա կամ Յամայկա, Ճապոնիա, այլ ոչ՝ Յապոնիա, Ջափան, և այլն... Ըստ իս, մեր արդի լեզուին միանշանակ առաւել յարազատ է Ղազա ձևը, քան Գազան: Քննարկումները լաւ բան են, սակայն հաշուի առնելով վերոյիշեալ սկզբունքները: Ի դէպ, հայ մասնագէտները օգտագործում են Ղազա ձևը: Օրինակ. ՙՙԱզգային գաղափար՚՚ համացանցային ԶԼՄ-ում, Ապրիլ 2011, N 4, ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ. 1993Թ. ՕՍԼՈՅԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ: Արտակ Յովհաննիսեան, պատմական գիտութիւնների թեկնածու, դոցենտ, 28 անգամ կիրառել է Ղազա ձևը:[1] Սակայն, միւս կողմից պէտք է ընդունենք այն իրողութիւնը, որ հին կամ աւելի շուտ՝ դասական հայերէնում, այսինքն գրաբարում, այդ քաղաքի անուանումը Գազա է եղել[2], քանզի մինչև արաբական նուաճումների ժամանակաշրջանը հայերէնում Ղ տառը կարդացւում էր կոշտ Լ (կոշտ և փափուկ Լ-եր ունեն, օրինակ, արդի սլաւոնական լեզուները): Այսինքն՝ այդ ժամանակներում հայերէնը չունէր Ղազա քաղաքի անունը ճիշտ տառադարձելու հնարաւորութիւնը և տալիս էր հին յունարէնի կամ լատինէրէնի պէս՝ Գազա: Ի դէպ, յետագայում՝ միջին կամ բիւզանդական յունարէնում Гаza-ն հնչում էր Ղազա: Ելնելով այս ամէնից, կողմ եմ, կրկնելով վերն արտայայտած տեսակէտս՝ յօդուածի հիմնական վերնագիրը միանշանակ պէտք է լինի Ղազա: Փակագծում կարելի է նշել Գազա ձևը, բայց ընդգծելով, որ ո՛չ թէ արդի ռուսերէնից եկած ձև է, այլ՝ գրաբարեան տեքստերում աւանդուած տարբերակը (ինչի մասին շատերը նոյնիսկ տեղեակ չեն): Ղազա ձևի ընդունումը նաև հնարաւորութիւն կտայ խուսափելու քաղաքի անունը արդի արևմտահայերէնում և արդի արևելահայերէնում տարբեր կերպ գրելուց՝ Կազա և Գազա: Ողջ լերուք, յարգելի հայրենակից:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:05, 24 Մարտի 2017 (UTC)[reply]
ջեօ, ներողություն ուշ պատասխանելու համար՝ արձակակուրդում եմ, և չգիտեմ դա որքան կտևի, բայց հաստատ շատ երկար: Պատասխանեմ բոլոր հարցերին, որ այստեղ կան: Քաղաքի անվանումը Ղազա է, և ոչ մի կապ չունի, թե մյուս քաղաքները ինչպես են կոչվում՝ Պաղի-ի օրինակը արդեն քանի անգամ հնչում է, ու սա բացարձակ տեղին չէ ամեն անգամ քաղաքի անուն անվանափոխելիս կամ թողնելիս շեշտելը: Կոնկրետ Փարիզի պահով կարող եմ ասել, որ հայերն այդպես էին կոչում քաղաքը, երբ Հայաստանում ոչ ոք ֆրանսերեն չէր խոսում, և Ֆրանսիայի տեղն անգամ չգիտեին, այնպես որ դա դարեր առաջ քարացած օրինակ է և առհասարակ կարիք չկա դրա անունը հետայսու շեշտելու: Անցնենք Ղազային. մամուլով առաջնորդվելը՝ այն էլ աշխարհագրական անունների հարցում, միանշանակ սխալ է: Մենք չունենք անկախ մամուլ, մամուլի մեր ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունը ուղղակի թարգմանում է այլալեզու թերթերի ու լրատվամիջոցների նյութերը, ու այդպիսով ստացվում է, որ գուգլում փնտրելիս կարող ենք հանդիպել ավելի մեծաքանակ արդյունքների: Վիքիպեդիան ընտրում է երկու ճիշտ տարբերակներից առավել տարածվածը, ու ոչ թե պատահական կամայական սխալ տարբերակ, որը տարածում ունի, մենք իրավունք չունենք սխալը տարածելու, և դա մի քանի անգամ արդեն քննարկել ենք: Այն, որ Ղազան պետք է օգտագործվի, դա ամրագրվել է գիտական գրականության մեջ, կարող եք կարդաալ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և հայերը» գրքում, Նիկոլայ Հովհաննիսյանի «Արաբական երկրների պատմության» չորրորդ հատորում, որտեղ մի ամբողջ գլուխ Պաղեստինի մասին է, Ռուբեն Կարապետյանի «Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն» գրքում, և տասնյակ այլ օրինակներ: Անդրադառնալով Վահեի հարցին, ասեմ, որ ուղեցույց վաղուց արդեն կա [23], ու բացարձակապես կարիք չկա ստեղծելու նորը՝ այն էլ արաբերենին չտիրապետող մասնակիցների կողմից: Այս ուղեցույցը նոր է, ու գրվել է արաբագիտության ամբիոնում: Սրանք են վստահելի փաստերը, ու բացարձակ կարիք չկա դնել ու սխալ անվանափոխումներ կատարել՝ որպես պատճառաբանություն բերելով այն, որ մամուլում այն տարածված է: Մամուլում սխալ է տարածված, ու մամուլը պարտավոր է օգտվել հանրագիտարաններից ու բառարաններից, ոչ թե ռուսական կամ անգլիական մամուլից առանց թարգմանության օգտվելիս, իսկ սա ազատ հանրագիտարան է, որտեղ մենք՝ փորձառու մասնակիցներս, այդ թվում ադմինները, սխալը տարածելու իրավունք չունենք: Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 15:14, 27 Մարտի 2017 (UTC)[reply]
- Դեմ Համամիտ եմ Հայկի հետ, ինքս արաբերենի գիտակ կամ լեզվաբան չեմ, սակայն պետք է առաջնորդվել վստահելի աղբյուրներով, ոչ թե գուգլով որոնելով, սա միանշանակ է: Տվյալ դեպքում Հայկի նշված աղբյուրները հիմք չունենք վստահելի չկոչելու, իսկ Գազա տարբերակի համար վստահելի աղբյուրներ չնշվեցին:--Սամվելքննարկում 09:46, 29 Մարտի 2017 (UTC)[reply]
Ծանոթագրություններ խմբագրել
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել--Arsog (1985) 00:17, 17 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Չեմպիոնշիպ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Չեմպիոնշիպ → Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնություն
Ճիշտ թարգմանություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:57, 3 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ: — Vahe քնն. 17:43, 3 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ --A.arpi.a (քննարկում) 22:34, 3 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ --Ավետիսյան91 (քննարկում) 22:41, 3 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել--Arsog (1985) 00:14, 17 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Փոքր Հայաստան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Փոքր Հայաստան → Little Armenia կամ գոնե Լիթլ Արմենիա
Բնակավայրի անուն է։ Կարծում եմ սխալ է թարգմանելը։ Օրինակ անգլերենում կա «Nor Nork District», «Verin Karmiraghbyur», հայերենում էլ ունենք «Նյու Յորք», Վեստ Բրոմվիչ։ Ավետիսյան91 (քննարկում) 12:01, 8 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ եմ երկրորդ տարբերակին։ --@ջեօ 12:12, 8 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ Լիթլ Արմենիա տարբերակին։ Բայց վերահղումը կարող է մնալ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:24, 8 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ --Armen (քննարկում) 13:29, 8 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ Լիթլ Արմենիա տարբերակին, դեմ եմ մյուս երկուսին:--Գարդմանահայ (քննարկում) 15:17, 8 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ Լիթլ Արմենիա տարբերակին, միևնույն ժամանակ առաջարկում եմ հոդվածում հետևյալ ձևակերպումը․
- Լիթլ Արմենիա կամ Փոքր Հայաստան (անգլ.՝ Little Armenia), թաղամաս Լոս Անջելես քաղաքի Հոլիվուդ շրջանի արևելյան մասում։
- — Vahe քնն. 16:28, 8 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Կատեգորիա:Հայտնվել է XXXX թվականին խմբագրել
Ճիշտ տարբերակ Կատեգորիա:XXXX հիմնադրումներ, քանի որ ներկայումս կատեգրիաները նման կերպ են գրվում --Սամվելքննարկում 11:18, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Կատեգորիա:Հայտնվել է XXXX թվականին-Կատեգորիա:XXXX հիմնադրվածներ
- Նախ գտնում եմ կատեգորիաներում թվական գրելը ավելորդ է, քանի որ բազմաթիվ կատեգորիաներ առանց թվական են օրինակ Կատեգորիա:1954 ֆուտբոլում կամ Կատեգորիա:1954 ծնունդներ և այլն, երկրորդ հայտնվել է չի ներկայացնում կատեգորիաների մեջ հոդվածների իմաստը, օրինակ հուշարձանը ինչպես կարող է հայտնվել և այլն: Կամ առաջարկեք Ձեր տարբերակը: Կատեգորիաներում հատ հատ անվանափոխման կաղապարը չեմ դնում քանի որ իմաստը չեմ տեսնում, միայն դնում եմ մայր կատեգորիայում:--Սամվելքննարկում 12:58, 10 Մարտի 2017 (UTC)[reply]
- Կատեգորիա:Ստեղծվել է XXXX թվականին, որը կմտնի Կատեգորիա:Ստեղծագործություններ էր ըստ տարեթվի: Սա իհարկե զուտ ստեղծագործությունների մասով։ --BekoՔննարկում 18:46, 10 Մարտի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հոդվածը հեռացված է անվանափոխումն անիմաստ է--Սամվելքննարկում 11:16, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հին անունը՝ «ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոն» → առաջարկվող նոր անունը՝ «ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոն» և + միացնել ներկայումս հայերէն Վիքիպեդիայում առկա «ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոն» յօդուածին:
Պատճառաբանությունը։ «Համաշխարհային պատմության ամբիոնը ԵՊՀ-ի ամբիոն չէ, այսինքն՝ իր կարգավիճակով համահամալսարանական ամբիոն չէ, պարզ ասած՝ ուղղակիօրէն չի ենթարկւում Երևանի պետական համալսարանի ղեկավարութեանը, ինչպէս, օրինակ ֆիզկուլտուրայի և սպորտի ամբիոնը, քաղաքացիական պաշտպանութեան ամբիոնը և այլք: Համաշխարհային պատմութեան ամբիոնը ԵՊՀ-ի Պատմութեան ֆակուլտետի կազմի մէջ մտնող ամբիոն է, ինչպիսիք են, օրինակ՝ նոյն ֆակուլտետի Հայոց պատմութեան ամբիոնը, Հայաստանի յարակից երկրների ամբիոնը, հնագիտութեան և ազգագրութեան ամբիոնը և այլք:»--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:12, 23 Մարտի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Կրքեր ըստ Չապաևի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կրքեր ըստ Չապաևի → Կրքեր Չապաևի վերաբերյալ
Թողնել ըստ քննարկման--Սամվելքննարկում 11:23, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հարգելի բարեկամներ: Առաջարկվում է «Կրքեր ըստ Չապաևի» հոդվածը վերանվանել «Կրքեր Չապաևի վերաբերյալ»: Ռուսերենից սխալ է թարգմանված: Բանն այն է, որ, այդ կրքերը ըստ Չապաևի չէին, ըստ նրա կարծիքի կամ նրա ցանկությամբ չէին, այլ՝ նրա վերաբերյալ, ուրիշների կողմից, այդ թվում, հետագա սերունդների, որոնք իրենց գնահատականներն են տվել նրան: Հարգանքով՝--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:41, 3 Մայիսի 2017 (UTC)}}[reply]
- Կրքեր ըստ Մատթեոսի, Կրքեր ըստ Նար-Դոսի, Կրքեր ըստ Տորչալովի, Կրքեր ըստ ռևիզորի և նմանատիպ անվանումները ձեր նշված ձևով չեն ձևակերպվել/թարգմանվել, որովհետև նպատակ է դրվել խորհրդանշական անվանում գործածել. տվյալ դեպքում փոխաբերական իմաստով ձևակերպումներից պետք չէ կառչել, և տվյալ դեպքում Կրքեր ըստ Չապայի/Չապաևի անվանումը տրամաբանական է։ — Vahe քնն. 18:29, 3 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Vahe: 1.Խնդրո առարկա հոդվածում, Արտաքին հղումներ բաժնում հիշատակված է Мифы по Чапаю // KP.RU. Валентина Брыкалина: Ուրեմն դա էլ պետք է թարգմանվի՞ Առասպելներ ըստ Չապայի/Չապայևի, թե՞, այնուամենայնիվ՝ Առասպելներ Չապայևի վերաբերյալ: 2.Ի դեպ, հայրենակից, ըստ իս, «կառչել» բառի գործածումը Ձեր երկտողում էթիկայի տեսակետից ճիշտ չէր: Ընդունեք հարգանացս հավաստիքը: --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:25, 11 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի մասնակից Խաչատրյան, «կառչել» բառի օգտագործումը բառակազմական քնարկումների ժամանակ էթիկայի խախտման դեպք չի կարող հանդիսանալ, որովհետև այստեղ իմաստի ճիշտ ներկայացման այլ հարմար հանրաճանաչ բառ, երևի թե, հայերենում գոյություն չունի, այնպես որ, հարկավոր չէ սրություն փնտրել վիճաբանողի խոսքերում։ Մյուս կողմից, պետք է նշել, որ «կրքեր» և «առասպելներ» եզրույթները օգտագործվում են տարբեր կապերի հետ՝ առաջին դեպքում նախդիրի, երկրորդում հետդիրի հետ, իսկ ռուսերեն «по» բառի բազմանշանակությունը որոշիչ դեր չունի թարգմանության առումով։ — Vahe քնն. 19:20, 20 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Յարգելի հայրենակից: Նորմալ հայկական կրթութիւն ստացած հայ մարդու համար վերոյիշեալ յօդուածի վերնագրի թարգմանութիւնը անհեթեթ կհնչի: Սակայն զգացւում է, որ Դուք Ձեր տեսակէտը պատրաստ էք ամէն կերպ պաշտպանել: Ուստի յարկաւոր չեմ համարում շարունակել թեմայի քննարկումը: Առաջարկում եմ դադարեցնել երկխօսութիւնը և մնալ բարեկամական դիրքերում: Յուսով եմ, դասական ուղղագրութեամբ գրելս Ձեզ խորթ չի թուայ: Թոյլ տուէք մաղթել Ձեզ ամենայն բարիք: Ընդունէք յարգանացս հաւաստիքը: --172.56.30.13 20:40, 20 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի մասնակից Խաչատրյան, «կառչել» բառի օգտագործումը բառակազմական քնարկումների ժամանակ էթիկայի խախտման դեպք չի կարող հանդիսանալ, որովհետև այստեղ իմաստի ճիշտ ներկայացման այլ հարմար հանրաճանաչ բառ, երևի թե, հայերենում գոյություն չունի, այնպես որ, հարկավոր չէ սրություն փնտրել վիճաբանողի խոսքերում։ Մյուս կողմից, պետք է նշել, որ «կրքեր» և «առասպելներ» եզրույթները օգտագործվում են տարբեր կապերի հետ՝ առաջին դեպքում նախդիրի, երկրորդում հետդիրի հետ, իսկ ռուսերեն «по» բառի բազմանշանակությունը որոշիչ դեր չունի թարգմանության առումով։ — Vahe քնն. 19:20, 20 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Vahe: 1.Խնդրո առարկա հոդվածում, Արտաքին հղումներ բաժնում հիշատակված է Мифы по Чапаю // KP.RU. Валентина Брыкалина: Ուրեմն դա էլ պետք է թարգմանվի՞ Առասպելներ ըստ Չապայի/Չապայևի, թե՞, այնուամենայնիվ՝ Առասպելներ Չապայևի վերաբերյալ: 2.Ի դեպ, հայրենակից, ըստ իս, «կառչել» բառի գործածումը Ձեր երկտողում էթիկայի տեսակետից ճիշտ չէր: Ընդունեք հարգանացս հավաստիքը: --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:25, 11 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել ըստ քննարկման--Սամվելքննարկում 11:25, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Էդուարդ Միրզոյան (կոմպոզիտոր) → Էդվարդ Միրզոյան
Հարգելի մասնակիցներ, համաձայն եմ, որ մարդը կարող է ունենալ անձնագրային պաշտոնական անուն, բայց Վիքիպեդիայում հայտնի մարդիկ ներկայացված են այնպես, ինչպես հայտնի են ամբողջ աշխարհում: Մենք այս կոմպոզիտորին մանկությունից գիտենք և լսել ենք որպես Էդվարդ Միրզոյան: Նույնիսկ հանրագիտարանում գրված է էդվարդ Միրզոյան: Շատ հայտնի մարդիկ Վիքիպեդիայում ներկայացված են գրական կամ բեմական կեղծանուններով: Գուցե Էդվարդ անունը նրա կեղծանունն է: Ամեն դեպքում նա բոլորին հայտնի է այդ անունով: Հասարակ մարդը, որոնելիս հնարավոր է չգտնի կոմպոզիտորի մասին հոդվածը, քանի որ այն գրված է պաշտոնական անունով, որը ոչ ոք չգիտի: Իրական անունը կարելի էր գրել հոդվածում, փակագծերի մեջ, ինչպես սովորաբար արվում է: Այդ դեպքում գուցե կարիք չլիներ` հիշեցման կարգով վերնագրի կողքին գրել կոմպոզիտոր, քանի որ ըստ իս, Էդվարդ Միրզոյանը մեկն է: Ուստի առաջարկում եմ փոխել հոդվածի վերնագիրը:--Որոտ (քննարկում) 13:13, 19 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Անվանափոխել` հիմք ընդունելով հանրագիտարանային հրատարակություններում ամրագրված գրելաձևը։ Հավելեմ, որ այս թեմայով փոքր քննարկում է եղել հոդվածի քննարկման էջում։ Հարգելի Որոտ, որոնել-չգտնելուց խուսափելու համար Վիքիպեդիայում կա վերահղում։ --23artashes (քննարկում) 19:25, 19 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Թողնել բերված փաստարկները համոզիչ չէին, առաջադրողը կարող է առաջադրել հետագայում նոր փաստարկներով:--Սամվելքննարկում 11:33, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ոսկե Դարպասներ (կամուրջ) → Ոսկե դարպասներ (կամուրջ)
Լրացյալը՝ դարպասներ, առանձին վերցրած, հատուկ անուն չէ, հետևաբար՝ պետք է գրվի փոքրատառ՝ Ոսկե դարպասներ (կամուրջ)։ --Arsog (1985) 16:20, 18 Ապրիլի 2017 (UTC)[reply]
- Կողմ Arsogը քերականորեն բացատրեց: --Valen1988 (քննարկում) 05:49, 19 Ապրիլի 2017 (UTC)[reply]
- Անվանափոխել, ըստ կանոնի։ --23artashes (քննարկում) 19:26, 19 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Arsog ջան, ինձ թվում է՝ մի հարցում դու սխալվում ես։ «Ոսկե Դարպասներ» անվանման մեջ բոլոր բաղադրիչները հատուկ անուն են կազմում։ Նախ, կամուրջի և համապատասխան նեղուցի անվանումը կարող էր պարզապես տառադարձվել «Գոլդեն Գեյթ» ձևով (Golden Gate), և բաղադրիչները մեծատառ կգրվեին։ Ինչևէ, պատմականորեն թագմանված տարբերակի կիրառման օրինակ ունենք։ Մյուս կողմից, բաղադրիչը, լինելով առանձին օգտագործման պարագայում որ հատուկ անուն, համադրված ձևով գրվում է մեծատառ՝ Փղոսկրի Ափ, Ոսկե Ափ, Կանաչ Հրվանդանի կղզիներ, Հրո Երկիր, Նոր Երկիր և այլն․․․ — Vahe քնն. 19:08, 20 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Վահե ջան, կոնկրետ քո բերած օրինակների երկրորդ բաղադրիչը մեծատառով գրելու ձևերը համարվում են եզակի զուգաձևություններ, մանավանդ որ կա աղբյուր՝ Գյուրջինյան Դ.- Մեծատառ, թե փոքրատառ. Հայերեն բառարան - տեղեկատու (էջ՝ 8), նաև բառացանկը (էջ՝ 115): --Arsog (1985) 08:51, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Arsog ջան, անկեղծ ասեմ, թեթև աչքով նայեցի ձեռնարկը և շատ արագ գտա մեր քննարկմանը վերաբերող չափազանց վիճարկելի օրինակ․ ըստ հեղինակի Հրո Երկիր տերմինը պիտի գրվի «Հրո երկիր»։ Միայն այս սկզբունքի ընդունումը կամ չընդունումը կկարգավորի խայտաբղետությունը՝ Բասկերի Երկիր, Նոր ԵՐԿԻՐ, Հյուսիսային երկիր, Ֆրանց-Իոսիֆի ԵՐԿԻՐ, Բաֆինի երկիր և բազմաթիվ այլ ԵՐԿՐՆԵՐ։ + դրան, ձեռնարկը մի շարք հարցերով հակասում է բաղադրյալ հատուկ անուններում մեծատառի գործածության ուղեցույցին։
- P.S. Հարցն օդում կախված է մնում մեր «չգործող» լեզվի տեսչության լուծարմամբ։ Հոգով ցավում եմ լեզվի տեսչության հնարավոր լուծարման համար, բայց գիտակցությունս ինձ հուշում է, որ այն որոշ ժամանակ հետո կվերաստեղծվի։ Լեզվի տեսչության «բիզնես-գործակալները» մի օր պետք է նորմալ աշխատեն, թե չէ այսօրինակ լճացումը ավելի ծանր հետևանքների է բերելու։ — Vahe քնն. 17:16, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Վահե ջան, կոնկրետ քո բերած օրինակների երկրորդ բաղադրիչը մեծատառով գրելու ձևերը համարվում են եզակի զուգաձևություններ, մանավանդ որ կա աղբյուր՝ Գյուրջինյան Դ.- Մեծատառ, թե փոքրատառ. Հայերեն բառարան - տեղեկատու (էջ՝ 8), նաև բառացանկը (էջ՝ 115): --Arsog (1985) 08:51, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Arsog ջան, ինձ թվում է՝ մի հարցում դու սխալվում ես։ «Ոսկե Դարպասներ» անվանման մեջ բոլոր բաղադրիչները հատուկ անուն են կազմում։ Նախ, կամուրջի և համապատասխան նեղուցի անվանումը կարող էր պարզապես տառադարձվել «Գոլդեն Գեյթ» ձևով (Golden Gate), և բաղադրիչները մեծատառ կգրվեին։ Ինչևէ, պատմականորեն թագմանված տարբերակի կիրառման օրինակ ունենք։ Մյուս կողմից, բաղադրիչը, լինելով առանձին օգտագործման պարագայում որ հատուկ անուն, համադրված ձևով գրվում է մեծատառ՝ Փղոսկրի Ափ, Ոսկե Ափ, Կանաչ Հրվանդանի կղզիներ, Հրո Երկիր, Նոր Երկիր և այլն․․․ — Vahe քնն. 19:08, 20 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել ըստ քննարկման--Սամվելքննարկում 07:52, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Աշխարհի խոշորագույն հիդրոէլեկտրակայաններ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Աշխարհի խոշորագույն հիդրոէլեկտրակայաններ → Աշխարհի խոշորագույն հիդրոէլեկտրակայանների ցանկ
Հոդվածն իրենից ցանկ է ներկայացնում, հետևաբար վերնագրում պետք է նշված լինի այդ մասին։ Գարդմանահայ (քննարկում) 10:37, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ--Armen (քննարկում) 11:09, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ։ Կարծում եմ՝ դեմ չեք, որ միջանկյալ վերանվանեցի՝ ուղղելով ակնհայտ ուղղագրական սխալները ։ --23artashes (քննարկում) 11:55, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Շնորհակալություն: Գարդմանահայ (քննարկում) 14:27, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ։ — Vahe քնն. 15:01, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Թողնել-համաձայն արդյունքի--Սամվելքննարկում 06:44, 11 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Звезда по имени Солнце → Աստղ, որի անունն է Արև
Ռուսերեն երգի անվանում է, որը հեշտությամբ թարգմանվում է հայերեն՝ չկորցնելով իմաստային որևէ նրբերանգ, հետևաբար այս դեպքում սխալ է հայերեն հանրագիտարանում հոդվածի անվանումը գրել ռուսերեն։ Անգլերեն Վիքիպեդիայում էլ է հոդվածի վերնագիրը թարգմանված անգլերեն: Գարդմանահայ (քննարկում) 09:34, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ Հազարավոր երգերի հոդվածներ կան օտարալեզու վերնագրով, դնենք բոլորը փոխե՞նք, թարգմանե՞նք... Տե՛ս [24]--Valen1988 (քննարկում) 10:09, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Եթե սխալ է, ապա պետք է սխալը ուղղվի՝ անկախ այն հանգամանքից, թե քանի հոդվածներում է առկա տվյալ սխալը:--Գարդմանահայ (քննարկում) 13:04, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ, մենք նույնիսկ լավ կարգավիճակով հոդված ունենք օտարալեզու, որ երգի անվանում է։ --Arsog (1985) 10:44, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
Տեղյակ եմ, որ Հայերեն Վիքիպեդիայում կան բազմաթիվ հոդվածներ երգերի մասին, որոնց վերնագրերը հայերեն չեն գրված: Խնդրում եմ անվանափոխմանը դեմ քվեարկողներին պատասխանել հետևյալ հարցին. եթե ես հոդված գրեմ արաբերեն որևէ հայտնի երգի մասին, որի անվանումը արաբերեն է, ապա իմ գրած հոդվածը գրեմ արաբերեն տառերո՞վ (օրինակ` سالمة يا سلامة):--Գարդմանահայ (քննարկում) 13:01, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Իհարկե, Գարդմանահայ ջան, բայց այստեղ կարծես տառադարձման հետ գործ ունենք, այլ ոչ թե թարգմանության: Եթե ես լսեմ سالمة يا سلامة երգը, երբեք չեմ մտածի թարգմանել (անիմաստ էլ է), նոր փնտրեմ Վիքիպեդիայում, այլ դրա տառադարձումով կփնտրեմ: Հիմա մենք سالمة يا سلامة երգի անունը կթարգմանե՞նք:--Arsog (1985) 15:27, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Եսիմ Arsog ջան, դժվար հարց է :)) Այս օրինակը գրեցի, որ պատկերավոր լինի, թե որքան «տարօրինակ» երևույթների կհանդիպենք բնագիր լեզվով վերնագրեր գրելու դեպքում: Ռուսերենը մի տեսակ մեր աչքին սովոր լեզու է, նույնն էլ անգլերենը, բայց օրինակ մալազերենով հոդվածի վերնագիր ունենալը մի տեսակ տարօրինակ է, չնայած սկզբունքային առումով տարբերություն չկա այս դեպքում մալազերենի ու ռուսերենի մեջ:--Գարդմանահայ (քննարկում) 15:34, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Միանգամյան Կողմ: Աբսուրդի աստիճանի է հասել, երբ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածը ռուսերեն են անվանում: Գարդմանահայի բերած օրինակը շատ տեղին էր: Բացի այդ, անգլերենը՝ ընդունված միջազգային լեզու է, իսկ ռուսերենը՝ տվյալ մեկ երկրի լեզուն է, որը Հայաստանի և Հայերեն Վիքիպեդիայի հետ որևէ կապ չունի: Հիմա ինչպե՞ս պետք գտնի այդ հոդվածը ռուսերեն ստեղնաշար չունեցող հայախոս օգտատերը: Արդյո՞ք խտրականություն չի առաջանում Հայերեն Վիքիպեդիայում հայերենի և հայախոսների վերաբերյալ: Եվ ի վերջո, եթե ուզում եք օրինակներով խոսենք, նույն հոդվածը Անգլերեն Վիքիպեդիայում «The Star Called Sun» է անվանված:--֎ Պանդուխտ 16:49, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Ի դեպ, նման դեպքերում նույնիսկ քննարկում չեն բացում, այլ առանց քննարկման անվանափոխում են:--֎ Պանդուխտ 16:49, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ, հոդվածի վերնագիրը դրվել է համաբանության օրենքով: Աբսուրդների օրինակներ չեմ բերում, բայց նշված տարբերակով անվանափոխելու դեպքում հաստատ մեկը կավելանա ու չի պակասի:--Voskanyan (քննարկում) 06:52, 30 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Սա քվեարկություն չէ, այլ քննարկում: Հաշվի են առնվում ոչ թե «կողմերը» կամ «դեմերը», այլ փաստարկները: Ի դեպ, սա ձեզ վառ օրինակ՝ سالمة يا سلامة: --֎ Պանդուխտ 08:54, 30 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ, հոդվածի վերնագիրը դրվել է համաբանության օրենքով: Աբսուրդների օրինակներ չեմ բերում, բայց նշված տարբերակով անվանափոխելու դեպքում հաստատ մեկը կավելանա ու չի պակասի:--Voskanyan (քննարկում) 06:52, 30 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Չմոռանանք, որ Վիքիպեդիան հանրագիտարան է, որը հիմնված է միայն ու միայն վստահելի աղբյուրների վրա, եթե կան հայերեն աղբյուրներ այս երգի մասին, ապա իհարկե վերնագիրը պետք է համապատասխանի այդ աղբյուրներին, եթե չկան այդպիսի աղբյուրներ, ապա գտնում եմ, որ ճիշտ է թարգմանել հայերեն` վերահղում թողնելով ռուսերենից:--Սամվելքննարկում 09:45, 31 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Ճիշտ դիտարկում է անում Սամվելը, սակայն ես փոքրիկ ավելացում անեմ. եթե օրինակ հինդու որևէ հայտնի մարդու մասին հոդված է գրվում, ում մասին հայերեն աղբյուրներ չկան, ապա այդ հանգամանքը չի նշանակում, որ հոդվածի վերնագիրը պետք է գրվի հնդկերեն:--Գարդմանահայ (քննարկում) 16:09, 31 Մայիսի 2017 (UTC)[reply]
Ճիշտն ասած, բավական բարդ հարց է։ Ցավոք դեռ հստակ կարծիք չունեմ։ Ասուն ենք «Հայերեն Վիքիպեդիայի կարդացողը պարտավոր չէ չինարեն, արաբերեն, ռուսերեն կամ չգիտեմ ինչերեն իմանա»։ Ես չորս-հինգ ձեռքով համաձայն եմ այս կարծիքի հետ, բայց այստեղ հետաքրքիր մի նրբություն կա։ Մի դեպքում մենք պահանջում ենք, որ կարդացողը լատիներենի կամ արաբերենի տառերը իմանա, մյուս դեպքում պահանջում ենք՝ այդ տառերով գրված արնգելերն կամ արաբերեն բառերի թարգամնությունը իմանա։ Արդյո՞ք երգերի անունները թարգմանելու դեպքում մենք օտար լեզվի ավելի լավ իմացություն չենք «պահանջում»։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:12, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, օրինակ «Mamy Blue» երգը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «թախիծ մոր հանդեպ»: Հինգ լեզվով կա գրված այս հոդվածը, բոլորը՝ «Mamy Blue»: Մենք սինգլի անվանումը անվանափոխե՞նք... «Թախիծ մոր հանդեպ», ոչ մի փնտրող չի գտնի այս անվանումով չէ՞...դրա համար եմ ասում, ու պետք չէ փոխել անգլերեն ու ռուսերեն անվանումներովը...--Valen1988 (քննարկում) 16:18, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Վոլոդյա ջան, բայց ես հակառակը չէի ասում :)։ Ասածս հենց էն ա, եթե թարգմանենք մենք, մասնակիցները փնտրելիս ևս պետք է թարգմանությամբ փնտրեն։ Իսկ թարգմանելն ավելի դժվար է ու ավելի լուրջ գիտելիքներ է պահանջում, քան ուղղակի օտար տառերով գրելը ։Ճ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:23, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- ԱշոտՏՆՂ ջան, գիտեմ, լրիվ հասկացա գրածդ, ես իմ կողմից քո գրածին տրամաբանական շարունակություն տվեցի... :) --Valen1988 (քննարկում) 16:32, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Փնտրողների համար հեշտ լուծում կա, վերահղում թողնելը:--Սամվելքննարկում 05:25, 2 Հունիսի 2017 (UTC)[reply]
- ԱշոտՏՆՂ ջան, գիտեմ, լրիվ հասկացա գրածդ, ես իմ կողմից քո գրածին տրամաբանական շարունակություն տվեցի... :) --Valen1988 (քննարկում) 16:32, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ: Ի տարբերություն արաբերեն տառերի, հայերեն վիքիպեդիա կարդացող ընթերցողը, թերևս, տիրապետում է կիրիլիցային և լատինական տառերին: Երգերի անվանումները ֆիլմերի անվանումներ չեն, որ թարգմանենք: Այսօր բոլորն էլ գիտեն երգերի օրիգինալ անվանումները: Որոնման դաշտում բոլորն էլ փնտրում են երգերի օրիգինալ անվանումները: Դուք նորմա՞լ եք համարում, որ, օրինակ, The Beatles-ի «Hey Jude»-ը դառնա «Հեյ Հուդա» կամ «Yesterday»-ը դառնա «Երեկ»: Տվյալ պարագայում կատեգորիկ դեմ եմ անվանափոխմանը:--Armen (քննարկում) 16:53, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Եթե առաջնորդվենք Ձեր գրած առաջին նախադասության տրամաբանությամբ, ապա կարելի է Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ գրել հայերեն բառերով, բայց լատինատառ: Նույնիսկ կարելի է ռուսերեն կամ անգլերեն հոդվածներ գրել. միևնույն է, թերևս, ՀՎ ընթերցողները տիրապետում են ռուսերենին և անգլերենին: Armen, իսկ Դուք նորմա՞լ եք համարում, որ օրինակ Ռուսերեն կամ Անգլերեն Վիքիպեդիաներում հայերեն Զարթնիր լաո երգի մասին հոդվածի վերնագիրը գրվի հայերեն: Չմոռանանք, որ այդ վիքիպեդիաների հոդվածները ընթերցում են բավականին մեծ թվով մարդիկ, ովքեր տիրապետում են հայերենին: Ըստ Ձեզ՝ Անգլերեն Վիքիպեդիայի խմբագիրները հիմա՞ր են, որ Զարթնիր լաո երգի մասին հոդվածի վերնագիրը գրել են Zartnir lao, այլ ոչ թե Զարթնիր լաո:--Գարդմանահայ (քննարկում) 19:51, 2 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Գարդմանահայ, իմ կարծիքով, ցանկացած վիքիհամայնք ինքն է որոշում, թե որ տարբերակն է իր համար ավելի նախընտրելի: Տվյալ պարագայում մենք դիտարկում ենք միայն Հայերեն Վիքիպեդիան: Թե ինչպես կգրեն օտարալեզու վիքիպեդիաները, իմ կարծիքով, իրենց գործն է: Եթե համայնքի մեծամասնությունը գտնում է, որ պետք է բոլոր երգերի անունները թարգմանվեն, խնդրեմ թող թարգմանվեն, բայց, իմ կարծիքով, դա անընդունելի է: Գարդմանահայ ի՞նչ ես կարծում նորմալ կլինի, եթե, օրինակ, Լեդի Գագայի «Poker face»-ը դառնա «Պոկեր ֆեյս»՝ ըստ Zartnir Lao-ի տրամաբանության:--Armen (քննարկում) 20:16, 2 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Եթե առաջնորդվենք Ձեր գրած առաջին նախադասության տրամաբանությամբ, ապա կարելի է Հայերեն Վիքիպեդիայում հոդվածներ գրել հայերեն բառերով, բայց լատինատառ: Նույնիսկ կարելի է ռուսերեն կամ անգլերեն հոդվածներ գրել. միևնույն է, թերևս, ՀՎ ընթերցողները տիրապետում են ռուսերենին և անգլերենին: Armen, իսկ Դուք նորմա՞լ եք համարում, որ օրինակ Ռուսերեն կամ Անգլերեն Վիքիպեդիաներում հայերեն Զարթնիր լաո երգի մասին հոդվածի վերնագիրը գրվի հայերեն: Չմոռանանք, որ այդ վիքիպեդիաների հոդվածները ընթերցում են բավականին մեծ թվով մարդիկ, ովքեր տիրապետում են հայերենին: Ըստ Ձեզ՝ Անգլերեն Վիքիպեդիայի խմբագիրները հիմա՞ր են, որ Զարթնիր լաո երգի մասին հոդվածի վերնագիրը գրել են Zartnir lao, այլ ոչ թե Զարթնիր լաո:--Գարդմանահայ (քննարկում) 19:51, 2 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ եմ կատեգորիկ։ Վերևում դեմ արտահայտվողների կարծիքների հետ մեծամասամբ համաձայն եմ։ Ավելացնելու բան դեռևս չունեմ։ --@ջեօ 12:23, 3 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ, hամաձայն եմ մյուսների հետ--Omicroñ'R քննարկում 22:31, 7 Հունիսի 2017 (UTC)[reply]
Նախնական արդյունք խմբագրել
Կարդալով կողմերի բերված փաստարկները` փորձեմ արդյունք տալ քննարկմանը: Սկզբից փորձեմ պատասխանել հիմնական կողմ հնչեցրած հարցերին:
- Անգլերեն Վիքիպեդիայում էլ է հոդվածի վերնագիրը թարգմանված անգլերեն-անվանափոխման համար այլ վիքիպեդիան հիմք չէ, քանի որ այդ հոդվածը հնարավոր է չի նկատվել և չի ներկայացվել անվանափոխման, բացի այդ ունենք նաև նույն կատարողի այլ երգի մասին հոդված, որը թարգմանված չէ:
- Խնդրում եմ անվանափոխմանը դեմ քվեարկողներին պատասխանել հետևյալ հարցին. եթե ես հոդված գրեմ արաբերեն որևէ հայտնի երգի մասին, որի անվանումը արաբերեն է, ապա իմ գրած հոդվածը գրեմ արաբերեն տառերո՞վ (օրինակ` سالمة يا سلامة):-քանի որ հայերեն վիքիպեդիայում հոդվածները գրվում են հայերենին տիրապետող ընթերցողի համար, գաղտնիք չէ, որ հայերեն իմացողների մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին, քանի որ ապրել է ԽՍՀՄ-ում, դպրոցների մեծամասնությունում որպես երկրորդ լեզու դասավանդում են ռուսերեն և այլ բազմաթիվ պատճառներով, կարծում եմ, որ զուգահեռներ անցկացնել ռուսերենի և արաբերենի միջև տվյալ պարագայում անիմաստ է:
- Բացի այդ, անգլերենը՝ ընդունված միջազգային լեզու է, իսկ ռուսերենը՝ տվյալ մեկ երկրի լեզուն է, որը Հայաստանի և Հայերեն Վիքիպեդիայի հետ որևէ կապ չունի- Վիքիպեդիայում միջազգային լեզվի կարգավիճակը երկրորդական է, առաջնային է, թե հայ ընթերցողը որքանով է տիրապետում տվյալ լեզվին:
- Դուք նորմա՞լ եք համարում, որ օրինակ Ռուսերեն կամ Անգլերեն Վիքիպեդիաներում հայերեն Զարթնիր լաո երգի մասին հոդվածի վերնագիրը գրվի հայերեն: Չմոռանանք, որ այդ վիքիպեդիաների հոդվածները ընթերցում են բավականին մեծ թվով մարդիկ, ովքեր տիրապետում են հայերենին:-այո նորմալ չէ, սակայն պետք է գիտակցել, որ հայերենին տիրապետողները, ովքեր կարդում են անգլերեն Վիքիպեդիան շատ ավելի քիչ է, քան անգլերենին տիրապետողները, ովքեր կարդում են հայերեն Վիքիպեդիան: Սա ապացուցելու կարիք չունի, հայկական դպրոցներում և կյանքում անգլերենը կամ ռուսերենը ավելի գործածելի է, քան հայերենը անգլիացու կամ ռուսի կյանքում:
- Արդյունք
- Քանի որ ռուսերենը ոչ պաշտոնապես համարվում է Հայաստանի երկրորդ լեզու, այս լեզվով հասկանում է հայերենին տիրապետող բնակչության մեծամասնությունը (մեր հայրենակիցների մեծ մասը ապրում է Ռուսաստանում, ռուսերենը դասավանդում են Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում, եղել են ԽՍՀՄ կազմում, կան շատ մշակույթային և քաղաքական կապեր), իսկ հայերեն Վիքիպեդիան գրվում է հայերենին տիրապետող ընթերցողի համար, առաջարկում եմ լատինատառ անվանումների հետ միասին ընդունել նաև կիրիլիցայով անվանումները:
- Հ.Գ. Քննարկումը շատ կարևոր է, քանի որ պետք է որոշվի ոչ միայն տվյալ հոդվածի հարցըը, այլ նաև նմանօրինակ բոլոր այլ հոդվածների հարցը և արդյունքը պետք է զետեղվի կանոնում, քանի որ այս քննարկումը կարխիվացվի: Արդյունքը նախնական է, տարաձայնությունների դեպքում կարող եք բողոքարկել: Եթե մեկ շաբաթվա ընթացքում դեմ փաստարկներ չլինեն, արդյունքը կլինի Թողնել:--Սամվելքննարկում 09:50, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել համաձայն վերև հոդվածի արդյունքի--Սամվելքննարկում 06:46, 11 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- سالمة يا سلامة (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
سالمة يا سلامة → Սալմա Յա Սալամա
Արաբերեն երգի անվանում է, որը ընթերցելու համար անհրաժեշտ է իմանալ արաբերեն տառերը: Ընթերցելու և այլ խնդիրների հետ կապված աառաջարկում եմ կա՛մ կատարել իմաստային թարգմանություն կա՛մ հայերեն տառերով գրել արաբերեն անվանումը: Սխալ է հայերեն հանրագիտարանում հոդվածի անվանումը գրել արաբերեն: Անգլերեն Վիքիպեդիայում էլ է հոդվածի վերնագիրը գրված է անգլերեն տառերով արաբերեն հնչեղությամբ: --Գարդմանահայ (քննարկում) 17:22, 30 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ Չնայած հոդվածը ես եմ ստեղծել, համաձայն եմ Գարդմանահայի հետ:--֎ Պանդուխտ 17:55, 30 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ--Ավետիսյան91 (քննարկում) 08:32, 31 Մայիսի 2017 (UTC)[reply]
Հարգելի Valen1988, հետաքրքիր կլինի Ձեր կարծիքը լսել քննարկվող հարցի վերաբերյալ:--Գարդմանահայ (քննարկում) 16:12, 31 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Տվյալ դեպքում Կողմ եմ անվանափոխմանը, ես վերոհիշյալ քննարկման մեջ նկատի եմ ունեցել ռուսերեն և անգլերեն անվանումները...բնականաբար արաբերեն, չինարեն ու սանսկրիտ անունները պետք է փոխել... Հարգանքներով: --Valen1988 (քննարկում) 16:21, 31 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Valen1988, այս դեպքում ինչո՞վ եք պայմանավորում լեզուների միջև տարբերություն դնելը:--Գարդմանահայ (քննարկում) 17:27, 31 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Նրանով, Գարդմանահայ, որ լայն հասարակությունը տիրապետում է ռուսերենին ու անգլերենին, այլ ոչ արաբերենին, սանսկրիտին կամ թայերենին.... --Valen1988 (քննարկում) 11:05, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Valen1988, ի՞նչ նկատի ունեք «լայն հասարակություն» ասելով: Միգուցե նկատի ունեք հայերեն լեզվին տիրապետող մարդկանց մեծամասնությա՞նը: Օրինակ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր հայերենին տիրապետում են, գիտեն նաև արաբերեն: Ֆրանսիայում բնակվող հայերի զգալի մասը, այսինքն՝ տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր տիրապետում են հայերենին, նաև ֆրանսերեն գիտեն: Հիմա ի՞նչու խտրականություն դնել և այդ խմբերի միջև: --Գարդմանահայ (քննարկում) 11:12, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Գարդմանահայ Եթե գիտեն արաբերեն, ապա ինչու՞ ես առաջադրել, որ անվանափոխեն հայատառի, անիմաստ ժամանակի կորու՞ստ...իսկ Ֆրանսիայում ապրող հարյուրհազարավոր հայերեը անգլերեն գիտեն, իսկ հայատառի դեպքում արևմտահայերեն կկարդան... --Valen1988 (քննարկում) 11:19, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Valen1988, նման դիրքորոշման իրականացումը կդառնա պարզապես խտրականության և սուբյեկտիվության դրսևորում ինչպես Հայերեն Վիքիպեդիայի շարքային ընթերցողի նկատմամբ՝ առավելություն տալով ռուսերենին տիրապետող ընթերցողին (ի դեպ, Հայաստանի համար «ռուսերենին տիրապետող» հասկացությունը շատ պայմանական է), այդպես էլ լեզուների ոչ օբյեկտիվ դասակարգում «ըստ կարևորության»:--֎ Պանդուխտ 11:52, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Պանդուխտ, քավ լիցի, ի՞նչ խտրականության մասին է խոսք գնում...Արաբերեն տիրապետող անձը երգի մասին տեղեկությունը չի մտնի Հայերեն Վիքիպեդիայում կարդա, այլ կգնա արաբալեզու վիքի: Ես իմ տեսակետը չեմ փոխում, ու էլի կասեմ, անգլերեն ու ռուսերեն անվանումներով սինգլների վերնագրերը պետք է մնան բնօրինակ լեզուներով: Ես դեմ եմ քվեարկել, եթե կողմերն ավելի շատ լինեն՝ փոխեք բոլոր օտարալեզու անվանումները, իսկ այդ գործում ձեզ մաղթում եմ բարի խմբագրում: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 15:57, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Valen1988, որտեղի՞ց գիտեք, որ արաբերենին տիրապետողը (ենթադրաբար անձ, ով նաև հայերենին է տիրապետում) որևէ երգի մասին տեղեկատվությունը փնտրում է առաջին հերթին Արաբերեն Վիքիպեդիայում: Իսկ միգուցե ռուսերենին տիրապետող անձը նույնպե՞ս առաջին հերթին երգի մասին տեղեկատվություն փնտրում է Ռուսերեն Վիքիպեդիայում, հատկապես որ բավականին հաճախ ՌուՎիքիում հոդվածներն ավելի ծավալուն են: Հիմա մենք հայերեն հանրագիտարան ենք խմբագրո՞ւմ, թե՞ «ոնց պատահի»:--Գարդմանահայ (քննարկում) 19:58, 2 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Պանդուխտ, քավ լիցի, ի՞նչ խտրականության մասին է խոսք գնում...Արաբերեն տիրապետող անձը երգի մասին տեղեկությունը չի մտնի Հայերեն Վիքիպեդիայում կարդա, այլ կգնա արաբալեզու վիքի: Ես իմ տեսակետը չեմ փոխում, ու էլի կասեմ, անգլերեն ու ռուսերեն անվանումներով սինգլների վերնագրերը պետք է մնան բնօրինակ լեզուներով: Ես դեմ եմ քվեարկել, եթե կողմերն ավելի շատ լինեն՝ փոխեք բոլոր օտարալեզու անվանումները, իսկ այդ գործում ձեզ մաղթում եմ բարի խմբագրում: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 15:57, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Valen1988, նման դիրքորոշման իրականացումը կդառնա պարզապես խտրականության և սուբյեկտիվության դրսևորում ինչպես Հայերեն Վիքիպեդիայի շարքային ընթերցողի նկատմամբ՝ առավելություն տալով ռուսերենին տիրապետող ընթերցողին (ի դեպ, Հայաստանի համար «ռուսերենին տիրապետող» հասկացությունը շատ պայմանական է), այդպես էլ լեզուների ոչ օբյեկտիվ դասակարգում «ըստ կարևորության»:--֎ Պանդուխտ 11:52, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Գարդմանահայ Եթե գիտեն արաբերեն, ապա ինչու՞ ես առաջադրել, որ անվանափոխեն հայատառի, անիմաստ ժամանակի կորու՞ստ...իսկ Ֆրանսիայում ապրող հարյուրհազարավոր հայերեը անգլերեն գիտեն, իսկ հայատառի դեպքում արևմտահայերեն կկարդան... --Valen1988 (քննարկում) 11:19, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Valen1988, ի՞նչ նկատի ունեք «լայն հասարակություն» ասելով: Միգուցե նկատի ունեք հայերեն լեզվին տիրապետող մարդկանց մեծամասնությա՞նը: Օրինակ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր հայերենին տիրապետում են, գիտեն նաև արաբերեն: Ֆրանսիայում բնակվող հայերի զգալի մասը, այսինքն՝ տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր տիրապետում են հայերենին, նաև ֆրանսերեն գիտեն: Հիմա ի՞նչու խտրականություն դնել և այդ խմբերի միջև: --Գարդմանահայ (քննարկում) 11:12, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Նրանով, Գարդմանահայ, որ լայն հասարակությունը տիրապետում է ռուսերենին ու անգլերենին, այլ ոչ արաբերենին, սանսկրիտին կամ թայերենին.... --Valen1988 (քննարկում) 11:05, 1 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Valen1988, այս դեպքում ինչո՞վ եք պայմանավորում լեզուների միջև տարբերություն դնելը:--Գարդմանահայ (քննարկում) 17:27, 31 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ, նույնը, ինչ վերևի քննարկման մեջ։ --@ջեօ 12:26, 3 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ Ես նույնպես դեմ եմ։--Armen (քննարկում) 12:30, 3 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ անվանափոխմանը, սակայն կարծում եմ, որ պետք է տառադարձենք հայերեն կամ անգլերեն՝ ինչպես ռուսերենում է արված։ --Omicroñ'R քննարկում 12:43, 3 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Omicroñ'R, իսկ ի՞նչ տարբերություն սույն քննարկման առարկայի և այս անվանափոխությունների տրամաբանության միջև, որ մեկին դեմ եք քվեարկել, իսկ մյուսին կողմ:--Գարդմանահայ (քննարկում) 22:21, 24 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Որովհետև էստեղ ասել եմ, որ պետք է տառադարձվի միայն, ինչպես արված է ռուսերենում--Omicroñ'R քննարկում 22:28, 24 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Ինչո՞ւ պետք է արվի ինչպես ռուսերենում է։--Գարդմանահայ (քննարկում) 07:52, 27 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Թողնել համոզիչ պատճառ չի գրվել, այլ վիքիների տարբերակը հիմք չեն անվանափոխման համար--Սամվելքննարկում 13:32, 21 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Լոգան՝ Կուղխ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հիմք ընդունելով` անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաների տարբերակները, առաջարկում են անվանափոխել այս հոդվածը: Ֆիլմի իրական անունը հենց Լոգան է, այստեղ ավելորդ է նշել Կուղխի մասին: --ՆարեկՍերոբյան 10:15, 7 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Ռուսերեն և անգլերեն վիքիպեդիաները հիմք չեն անվանափոխման համար:--Սամվելքննարկում 12:16, 27 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել ըստ քննարկման--Սամվելքննարկում 13:34, 21 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք → Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք
Տվյալ շենքը ներկայում հանդիսանում է ՀՀ ԱԺ շենք, հետևաբար պետք չի որպես հոդվածի վերնագիր թողնել նախկին անվանումը:։ Գարդմանահայ (քննարկում) 05:40, 12 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ--Ավետիսյան91 (քննարկում) 07:31, 12 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ--Arsog (1985) 14:04, 17 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ։ — Vahe քնն. 17:35, 18 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել ըստ քննարկման--Սամվելքննարկում 13:40, 21 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գաղտնի լրտեսներ → Գաղտնի գործակալներ
«Գաղտնի գործակալներ ավելի ճիշտ կլինի, քանի որ ագենտը գործակալն է, այլ ոչ լրտեսը։ --BekoՔննարկում 20:21, 1 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Կողմ, Agent/Էյջընթ=գործակալ:--Preacher lad (քննարկում) 11:43, 2 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Կողմ, համաձայն եմ Բեկոյի ներկայացրած դիրքորոշման հետ:--Գարդմանահայ (քննարկում) 12:50, 3 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Կողմ։ — Vahe քնն. 14:58, 3 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել Քատներ տարբերակը երևի ամենախընտրելին է--Սամվելքննարկում 09:03, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հենրի Քութներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հենրի Քութներ → ?
Քութներ չի։ Չգիտեմ Կաթներ, Քաթներ Քատներ կամ Կատներ, բայց հաստատ Քութներ չի։ Նախընտում են Քատներ - Kareyac (քննարկում) 16:15, 10 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Գուցե հոդվածի հեղինակ Anicharentsavan-ը պատասխանի ինչու Քութներ:--Սամվելքննարկում 12:15, 27 Հունիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Թողնել անվանափոխման համար բերված փաստարկները համոզիչ չէին--Սամվելքննարկում 09:06, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ես առաջարկում եմ քննարկել Եղիայի գիրքը հոդվածը անվանափոխելու հարցը, քանի որ ֆիլմի վերնագիրը սխալ թարգմանություն է: Հերոսի անունը Իլայ է, անգլերեն` Eli, ռուսերեն` Илай, իսկ Եղիա անունը անգլերենում` Elijah, ռուսերենում` Илия: Բացի այդ, մենք գիտենք, որ անձնանունները, ինչպես նաև հատուկ անունները (բնակավայրեր, գետեր, լեռներ և այլն) չի կարելի թարգմանել: Օրինակ, Յուսուֆ կամ Իոսիֆ անունները համարժեք են Հովսեփին, բայց մենք չենք ասում Հովսեփ Ստալին, այլ Իոսիֆ Ստալին, բացառություն են կազմում, երբ նշված անձը կամ անձինք` ազգությամբ հայեր են, օրինակ. Իվան անվան դեպքում, երբ մենք ասում ենք Հովհաննես Այվազովսկի կամ Հովհաննես Բաղրամյան:--Որոտ (քննարկում) 14:22, 17 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Որոտ ջան, ես համաձայն եմ փոխառություններ անելու վերաբերյալ քո դիտողությունների հետ, բայց սա հանդիսանում է բացառություն։ Այստեղ ֆիլիմի գլխավոր հերոսը խորհրդանշական դեր ունի, կարելի է ասել, սյուռեալիստիկ աստվածաշնչյան հեղինակ է կամ հերոս, իսկ ասվածաշնչյան անունները մեզ մոտ իրենց համարժեքներն ունեն։ — Vahe քնն. 04:24, 18 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Vahe, ես հասկանում եմ, թե Դուք ինչ եք ցանկանում ասել: Բայց հավատացեք, այս արկածային մարտաֆիլմը ոչ մի կապ չունի աստվծաշնչյան Եղիայի հետ (հավանաբար ի նկատի ունեք Եղիա մարգարեին) և ոչ մի տեղ չի ակնարկվում նրա աստվածաշնչյան հերոս կամ հեղինակ լինելու մասին: Նա պարզապես ինչ-որ ֆանտաստիկ ուժերի օգնությամբ փրկում է միջուկային աղետից հետո մնացած միակ Աստվածաշունչը: Իսկ ինչու՞ ենք մենք իրական խորհրդավորություն տեսնում ֆիլմի սյուժեում: Միայն նրա համար, որ հերոսի անունը նման է մարգարեի անվանը և նրա ձեռքին առկա է Աստվածաշու՞նչը: Եղեռնից մազապուրծ հայերը իրենց հետ վերցնում էին Աստվածաշունչը, սրբապատկերները և աղոթագրքերը, դրանք փրկելով թուրքերից, սակայն նրանք աստվածաշնչյան կերպարներ չէին, այլ իրական մարդիկ: Իսկ ինչու՞ հերոսին միանգամից Եղիա չեն անվանել (Elijah): Ես չգտա որևէ ակնարկ անգամ, որտեղ զուգահեռներ տարվեին Իլայի և Եղիայի կերպարների միջև: Եթե կան նման ակնարկներ ֆիլմի հեղինակների կամ հեղինակավոր քննադատների կողմից, խնդրում եմ նշել:--Որոտ (քննարկում) 07:42, 18 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Որոտ , նախ անհամեստորեն նշեմ, որ հայ-վիքիի հարթակում մի շարք աստվածաբանական և դավանաբանական թեմաներով քննարկումներին իմ մասնակցության ցենզը երևի թե ինձ թույլ է տալիս Եղիա մարգարեին չշփոթել ձեր նշած «Իլայի» հետ։ Հանուն արդարության, նշեմ, որ չնայած «Eli» անունը «Elijah» անվան ընդամենը ածանցյալն է, սակայն ֆիլմի հերոսի նման անվանարկումը պատահական չէ։ Պարզապես, համացանցը երկար-բարակ փորփրելու ժամանակ չեմ ունենում, բայց արագ գտնված նյութերից մեկը կառաջարկեմ ընթերցել․ չնայած այն բանին, որ ծանոթ չեմ բլոգերի հեղինակության մակարդակին, սակայն նրա արտահայտած մտքերը բավականին կոռեկտ և հավասարակշռված են ներկայացված՝ անցնել հղումով։ — Vahe քնն. 17:32, 18 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Vahe, ես հասկանում եմ, թե Դուք ինչ եք ցանկանում ասել: Բայց հավատացեք, այս արկածային մարտաֆիլմը ոչ մի կապ չունի աստվծաշնչյան Եղիայի հետ (հավանաբար ի նկատի ունեք Եղիա մարգարեին) և ոչ մի տեղ չի ակնարկվում նրա աստվածաշնչյան հերոս կամ հեղինակ լինելու մասին: Նա պարզապես ինչ-որ ֆանտաստիկ ուժերի օգնությամբ փրկում է միջուկային աղետից հետո մնացած միակ Աստվածաշունչը: Իսկ ինչու՞ ենք մենք իրական խորհրդավորություն տեսնում ֆիլմի սյուժեում: Միայն նրա համար, որ հերոսի անունը նման է մարգարեի անվանը և նրա ձեռքին առկա է Աստվածաշու՞նչը: Եղեռնից մազապուրծ հայերը իրենց հետ վերցնում էին Աստվածաշունչը, սրբապատկերները և աղոթագրքերը, դրանք փրկելով թուրքերից, սակայն նրանք աստվածաշնչյան կերպարներ չէին, այլ իրական մարդիկ: Իսկ ինչու՞ հերոսին միանգամից Եղիա չեն անվանել (Elijah): Ես չգտա որևէ ակնարկ անգամ, որտեղ զուգահեռներ տարվեին Իլայի և Եղիայի կերպարների միջև: Եթե կան նման ակնարկներ ֆիլմի հեղինակների կամ հեղինակավոր քննադատների կողմից, խնդրում եմ նշել:--Որոտ (քննարկում) 07:42, 18 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել ըստ քննարկման:--Սամվելքննարկում 09:13, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- ՀՀ Նախագահ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
ՀՀ Նախագահ → Հայաստանի Հանրապետության նախագահ «ՀՀ նախագահ» անվանումը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության նախագահ» անվան հակիրճ տարբերակը: Իմ կարծիքով, ոչինչ չի խանգարում, որպեսզի հոդվածի վերնագիրը լինի ամբողջական:--Գարդմանահայ (քննարկում) 14:56, 22 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ։ — Vahe քնն. 15:01, 24 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Կողմ։--Preacher lad (քննարկում) 07:01, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել դեմ կարծիքներ չկան:--Սամվելքննարկում 09:12, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Մոքվ → Մոքվի
Մոքվի մայր տաճար → Մոքվիի մայր տաճար
Վրացերեն՝ երկու ձայնավորներով տեղանունների բառավերջի «ი» տառը տառադարձելիս չի զեղջվում (Փոթի, Գորի, Կասպի, Օնի…): — Vahe քնն. 17:22, 3 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել միայն Ցոլակերտը:--Arsog (1985) 16:44, 9 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ադրիանապոլիս (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
- Ցոլակերտ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ադրիանապոլիս → Էդիրնե
Ցոլակերտ → Իգդիր
Հարգելի համայնք: Առաջարկում եմ Ադրիանապոլիս անվանումը անվանափոխենքփոխենք Էդիրնեի: Նախ, Ադրիանապոլիսը կիրառվել է մինչև 1928 թվականը: Էդիրնե անվանումը տարածված և կիրառելի անվանում է: Անգամ նահանգի անվանումն է մեր վիքիում Էդիրնեի նահանգ, իսկ կատեգորիան՝ Էդիրնե քաղաքում ծնվածներ: Որպես աղբյուրներ նշեմ հետևյալ կայքերը՝1, 2, 3: --Armen (քննարկում) 09:20, 6 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Անվանափոխել, համամիտ եմ: Իսկ Armen ջան, կա՞ն նմանատիպ այլ հոդվածներ:--Arsog (1985) 14:50, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Կան Arsog ջան, հունիս ամսին կկազմեմ այդ քաղաքների ցանկը: Մեծ մասը Արևմտյան Հայաստանի քաղաքների անվանումներ են: Կողմ եմ ոչ բոլորի անվանափոխմանը: Բայց, օրինակ, հակված եմ, որ Ցոլակերտը անվանափոխվի Իգդիրի, որովհետև հայերը, հաստատ, կիրառում են Իգդիր տեղանունը:--Armen (քննարկում) 21:05, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Armen ջան, այդ դեպքում այս քննարկումը թողնենք բաց, մինչ ցանկի կազմելը, որպեսզի միանգամից քննարկենք ու վերջացնենք, իսկ Իդգիրը միացնում եմ քննարկմանը:--Arsog (1985) 21:10, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Բարի Arsog ջան:--Armen (քննարկում) 22:04, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Armen ջան, այդ դեպքում այս քննարկումը թողնենք բաց, մինչ ցանկի կազմելը, որպեսզի միանգամից քննարկենք ու վերջացնենք, իսկ Իդգիրը միացնում եմ քննարկմանը:--Arsog (1985) 21:10, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Կան Arsog ջան, հունիս ամսին կկազմեմ այդ քաղաքների ցանկը: Մեծ մասը Արևմտյան Հայաստանի քաղաքների անվանումներ են: Կողմ եմ ոչ բոլորի անվանափոխմանը: Բայց, օրինակ, հակված եմ, որ Ցոլակերտը անվանափոխվի Իգդիրի, որովհետև հայերը, հաստատ, կիրառում են Իգդիր տեղանունը:--Armen (քննարկում) 21:05, 27 Մայիսի 2017 (UTC)[reply]
Կողմ երկու անվանափոխմանն էլ։ — Vahe քնն. 07:42, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Ադրիանապոլսի անվանափոխմանը Դեմ, որովհետև հայոց իրականությունում Էդիրնե ընդունված չէ, իսկ Ցոլակերտին՝ Կողմ, որովհետև բոլորը Իգդիր գիտեն: Հարգանքներով՝ --Valen1988 (քննարկում) 11:14, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
Ընդհանրապես, մեզ անհրաժեշտ է բնակավայրերի անվանափոխման ուղեցույց մշակել, հատկապես, երբ խոսքը վերաբերվում է հայկական նախկին բնակավայրերին, որոնք ներկայում դարձել են թուրքական, ադրբեջանական և այլն: Ներկայիս Թուրքիայի տարածքում կան հազարավոր բնակավայրեր, որոնք նախկինում եղել են հայկական և ունեցել են հայկական անվանումներ, իսկ հհանգամանքների բերումով, դառնալով թուրքական կամ քրդական, ստացել են նոր անուններ, սկայն մեր իրականության մեջ կիրառելի են հայկականները: Հարկավոր է գիտակցել, որ անվանափոխողները և դրան դեմ լինողները պատմության առաջ պատասխանատու են: Սա շատ նուրբ և զգայուն հարց է: Այնպես որ պետք է լինել ուշադիր ու այնպես անել, որ այսպիսի կարճ քննարկումների արդյունքում որոշում չկայացվի, այլ ավելի լուրջ գործընթացների:--Գարդմանահայ (քննարկում) 17:32, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Գարդմանահայ ջան, քննարկումը բաց է և բաց կլինի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի ճիշտ որոշման հասնելու համար:--Arsog (1985) 18:21, 28 Մայիսի 2017 (UTC)[reply]
Ադրիանապոլիս (Էդիրնե) բնակավայրը հայոց պատմության մեջ, ինչքանով, որ ես եմ հիշում, հիշատակվում է միայն Ադրիանապոլսի պայմանագրի շրջանակներում: Սակայն ոչ մի պատմական աղբյուրում ես չեմ հանդիպել Ցոլակերտ տեղանունը: Քաղաքի ներկայիս Իգդիր անվանումը մեծապես տարածված է հայերի շրջանում: Իգդիրի պարագայում, իմ կարծիքով, տեղանվան թուրքացման հետ խնդիր լինել չի կարող:--Armen (քննարկում) 14:48, 29 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Համաձայն եմ Valen1988-ի հետ․ Դեմ եմ Ադրիանապոլիս հոդվածի անվանափոխմանը, իսկ Ցոկեկերտինը՝ Կողմ։ Ինչպես նաև Գարդմանահայ մասնակցին կխնդրեի հնարավորինս զերծ մնալ «Հարկավոր է գիտակցել, որ անվանափոխողները և դրան դեմ լինողները պատմության առաջ պատասխանատու են: Սա շատ նուրբ և զգայուն հարց է»-ի նման նախադասությունների կիրառումից։ Քննարկման հետ կապ չունի։ --@ջեօ 16:15, 19 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Ջէօ, ինչո՞ւ կապ չունի, մի՞թե մենք բարոյական պատասխանատվություն չենք կրում մեր ընդունած որոշումների համար առնվազն այն իմաստով, որ ՀՎ-ի հոդվածները ընթերցում են ոչ միայն հազարավոր մարդիկ, այլև հաճախակի վերատպումներ են լինում, ինչն էլ նշանակում է, որ ՀՎ-ի տրամադրած տեղեկատվությունը տարածվում և հանրության շրջանում կարծիք է ձևավորում: --Գարդմանահայ (քննարկում) 19:10, 19 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Գարդմանահայ ջան, դա քննարկման հետ իրոք կապ չունի։ Ունենք հստակ կանոնակարգեր և խելամիտ խմբագիրներ, որոնք էլ կորոշեն, թե որը կօգտագործվի որպես վերնագիր։ --@ջեօ 19:24, 19 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ առաջին հոդվածի անվանափոխմանը։ Հայկական հանրագիտարանի համար Էդիրնե անվանումը խորթ է։--Omicroñ'R 21:29, 1 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Ջէօ, ինչո՞ւ կապ չունի, մի՞թե մենք բարոյական պատասխանատվություն չենք կրում մեր ընդունած որոշումների համար առնվազն այն իմաստով, որ ՀՎ-ի հոդվածները ընթերցում են ոչ միայն հազարավոր մարդիկ, այլև հաճախակի վերատպումներ են լինում, ինչն էլ նշանակում է, որ ՀՎ-ի տրամադրած տեղեկատվությունը տարածվում և հանրության շրջանում կարծիք է ձևավորում: --Գարդմանահայ (քննարկում) 19:10, 19 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Նախնական արդյունք
Ադրիանապոլիս տարբերակը մնում է անփոփոխ, Ցոլակերտն վերանվանվում է Իգդիր։ Եթե առարկություններ կան, խնդրում եմ այստեղ պատասխանել 3 օրվա ընթացաքում։ --@ջեօ (քնն․) 15:15, 31 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Թողնել։ --@ջեօ (քնն․) 18:08, 16 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Վերակառուցում (ԽՍՀՄ) → Պերեստրոյկա
- Միջազգային քաղաքական ասպարեզում լայնօրեն գործածվող քարացած տերմին է որը պետք է անվանել հենց իր իսկական անունով:--Preacher lad (քննարկում) 09:53, 19 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Preacher lad նման դիրքորոշման համար նախ պետք են ապացույցներ համապատասխան աղբյուրներով, երկրորդ միջազգային պրակտիկան որոշիչ դեր չունի անվանափոխման համար, կարևորը հայերեն աղբյուրներն են:--Սամվելքննարկում 13:45, 21 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Ամենայնդեպս, Վերակառուցում բառը շատ խղճուկ թարգմանություն է Պերեստրոյկայի համար: Նորից եմ ասում, պատմական իրադարձությունը պետք է նշել իր բնագիր անվանումով:--Preacher lad (քննարկում) 07:00, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Preacher lad նման դիրքորոշման համար նախ պետք են ապացույցներ համապատասխան աղբյուրներով, երկրորդ միջազգային պրակտիկան որոշիչ դեր չունի անվանափոխման համար, կարևորը հայերեն աղբյուրներն են:--Սամվելքննարկում 13:45, 21 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Դեմ։ Նույն խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում «վերակառուցում» ու «պերեստրոյկա» եզրույթները զուգահեռաբար օգտագործվել են կենցաղում, մամուլում և գրականության մեջ, և ինձ թվում է, որ նման պարագայում պարզամտություն կլինի ընտրել օտարածին և այսօրվա իրականության մեջ արդեն շատերի համար «ոչ հասկանալի» օտարալեզու տարբերակը։ — Vahe քնն. 19:43, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Դեմ, չեմ կարծում, որ ժամանակից մասնագիտական գրականությունում օգտագործվում է պերեստրոյկա տերմինը։ --@ջեօ (քնն․) 15:11, 31 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հույների ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրան անմիջապես հաջորդող տարիներին խմբագրել
Անվանափոխել։ --@ջեօ (քնն․) 18:08, 16 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հույների ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրան անմիջապես հաջորդող տարիներին (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հույների ցեղասպանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրան անմիջապես հաջորդող տարիներին → Հույների ցեղասպանություն
Չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա այսպիսի երկար ու խճճող վերնագիր կիրառել, եթե հնարավոր է մեկ ընդհանուր անունով բնորոշել հոդվածը։ Հույների ցեղասպանություն անվանումը հիանալի բնորոշում է այն, ինչ տեղի է ունեցել այդ տարիներին։ --@ջեօ (քնն․) 15:03, 31 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Կողմ Կարծում եմ, որ հոդվածը մի փոքր վիքիֆիկացման կարիք էլ ունի:--Armen (քննարկում) 17:39, 31 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Կողմ։ — Vahe քնն. 15:13, 9 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել։ --@ջեօ (քնն․) 18:15, 16 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
ՌԴ հյուսիսկովկասյան մյուս սուբյեկտների համար օգտագործում ենք ոչ թե տառադարձված տարբերակները, այլ՝ ավանդական ընդունված անվանումները. Դաղստան, Չեչնիա, Ինգուշիա, Հյուսիսային Օսիա, Կաբարդա-Բալկարիա, Կարաչայ-Չերքեզիա… ոչ թե Դագեստան, Չեչնյա, Ինգուշեթիա, Հյուսիսային Օսեթիա, Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաևո-Չերկեսիա… — Vahe քնն. 15:22, 9 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Vahe ջան, մի երկու մասնագիտական գրականության հղում այստեղ կավելացնե՞ս։ --@ջեօ (քնն․) 14:14, 10 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- GeoO ջան, ահա՝ Հայկական Սովետական Հանրագիտարան, ՀՀ կառավարության էլեկտրոնային գրադարան, ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարան, Գյումրու Պետական Մանկավարժական Ինստիտուտի էլեկտրոնային գրադարան։ — Vahe քնն. 18:15, 10 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ անվանափոխությանը։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ --@ջեօ (քնն․) 17:32, 12 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ - հղումները համոզեցին։ --BekoՔննարկում 18:12, 16 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- GeoO ջան, ահա՝ Հայկական Սովետական Հանրագիտարան, ՀՀ կառավարության էլեկտրոնային գրադարան, ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարան, Գյումրու Պետական Մանկավարժական Ինստիտուտի էլեկտրոնային գրադարան։ — Vahe քնն. 18:15, 10 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել--Arsog (1985) 16:28, 22 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Բողոքի ակցիաներ Երևանում (2008) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Բողոքի ակցիաներ Երևանում (2008) → Մարտի մեկի իրադարձություններ, Մարտի 1-ի իրադարձություններ, Մարտի 1-ի իրադարձություններ (2008)
Չեմ կարծում, որ ներկա վերնագիրը ներկայացնում է այն տարբերակը, որը լայնորեն օգտագործվում է մամուլում և մասնագիտական գրականության մեջ։ 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցածը վաղուց արդեն ձեռք է բերել Մարտի մեկ կամ Մարտի մեկի իրադարձություններ բնորոշումը։ Գուգլ որոնողական համակարգը բերում է մոտավորապես կես միլիոն արդյունք։ --@ջեօ (քնն․) 18:34, 16 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Անվանափոխել, եթե հոդվածը չկարդանք, չենք իմանա՝ ինչի մասին է: Ջեոն ամեն ինչ ասաց: --Arsog (1985) 19:07, 16 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հ.Գ. ինձ համար ընդունելի է կա՛մ Մարտի մեկի իրադարձություններ, կա՛մ Մարտի 1-ի իրադարձություններ տարբերակը, իսկ երրորդ տարբերակիին հակված չեմ, քանի որ, փառք Աստծո, մարտի մեկի այլ դեպքեր չեն եղել:--Arsog (1985) 20:56, 16 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝։ Հետաքրքիր է, որ ռուսալեզու և անգլիալեզու` իրար հակադարձ պրոպագանդիստական վիքիներում ավելի չեզոք ու անկողմնակալ են ներկայացված իրադարձությունները, քան մեր վիքիում։ — Vahe քնն. 20:54, 16 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հա, անվանափոխության հարցը վերջացնենք, կարելի է արդեն բովանդակությունը քննարկել։ --@ջեօ (քնն․) 07:45, 17 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Անվանափոխել, համաձայն եմ Մարտի մեկի իրադարձություններ տարբերակին, ամենաճիշտ և տարածված տարբերակն է։ --BekoՔննարկում 08:12, 17 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Անվանափոխել, կողմ Մարտի 1-ի իրադարձություններ տարբերակին՝ հաշվի առնելով վերնագրում տարեթվերի և ամսաթվերի՝ արաբական թվանշաններով գրառման սովորությունը։ — Vahe քնն. 07:53, 18 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել--BekoՔննարկում 18:10, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Խալեդ Հոսսեինի → Խալեդ Հոսեյնի Կարծում եմ էջը պետք է վերանվանվի, քանի որ հեղինակի ազգանունը պարսկերենով հենց այդպես է կարդացվում, բացի այդ գրողի գրքերի հայերեն թարգմանություններում Խալեդ Հոսեյնի է գրված։--RfnlH (քննարկում) 00:23, 6 Օգոստոսի 2017 (UTC)– Այս անստորագիր գրառման հեղինակն է RfnlH (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։[reply]
- Կողմ։ — Vahe քնն. 09:00, 6 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել Կատուն Փարիզում:--Arsog (1985) 20:08, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Մենք ունենք 2 հոդված նույն մուլտֆիլմի մասին, ո՞վ գիտի, հայերեն ոնց է թարգմանվում աղբյուրնըրում։ - Kareyac (քննարկում) 14:47, 9 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Իրական անվանումը կատվի կյանք է: Երկրորդ տարբերակը հավանաբար վերցված է անգլերեն վիքիից, որտեղ հոդվածի անվանումը սխալ է:--Գարդմանահայ (քննարկում) 05:44, 12 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- «Կատուն Փարիզում» հոդվածը, սակայն, ավելի շուտ է ստեղծվել: Ըստ իս, պետք է համեմատվի, ըստ այդմ կատարվի ձուլում:--Arsog (1985) 06:04, 12 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
փոփոխություններն արվել են --Հայկ (արաբագետ) 18:08, 1 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Դաշտային Ղարաբաղ (հարթավայր) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Դաշտային Ղարաբաղ (հարթավայր) → Դաշտային Ղարաբաղ
Հոդվածը առաջադրել եմ անվանափոխման, քանի որ գոյություն ունի «Դաշտային Ղարաբաղ» անվան այսպես ասած մեկ ճիշտ կիրառություն, այն է՝ որպես աշխարհագրական օբյեկտ և կարիք չկա հոդվածի վերնագրում անվան կողքին փակագծերում հատուկ գրել «հարթավայր»: Ներկա պահին «Դաշտային Ղարաբաղ» անունով հոդված գոյություն ունի, սակայն այն առաջադրել եմ ջնջման:--Գարդմանահայ (քննարկում) 11:19, 30 Մարտի 2017 (UTC)[reply]
- Դաշտային Ղարաբաղ (հարթավայր) տերմինը համապատասխանում է ֆիզիկաաշխարհագրական «Միլիի դաշտ/Միլլիի դաշտ» բարձրավայրին, որի մասին հոդվածը մեր վիքիում սխալ անվանմամբ է՝ Միլի դաշտ, + կա «դուպլիկատ» հոդված՝ Միլի հարթավայր։ Այսինքն, Դաշտային Ղարաբաղ (հարթավայր) էջը կարող ենք զուտ վերահղել «անվանումը ճշգրտած» Միլիի դաշտ էջին։ Դաշտային Ղարաբաղ տերմինն իրենից ներկայացնում է պատմաաշխարհագրական մարզ, տերմինն ունի քաղաքական ծագում (Խամսայի մելիքությունների և Թավրիզի կուսակալության դիմակայության ֆոնի վրա Ղարաբաղի խանության ձևավորումը) և ներկայումս կիրառվում է զուտ քաղաքական ենթատեքստով: Գտնում եմ, որ Դաշտային Ղարաբաղ հոդվածը պիտի մնա որպես պատմաաշխարհագրական օբյեկտի մասին նյութ (ի միջ այլոց շատ փոքր ծավալի նյութ է պարունակում, և ցանկալի է այն ավելացնել)։ — Vahe քնն. 15:31, 21 Ապրիլի 2017 (UTC)[reply]
Վահե ջան, եկեք մեկնընդմիշտ լուծենք այս հարցը և անցնենք առաջ, քանի որ կես տարուց ավելի է՝ այստեղ քննարկման մեջ է մնացել, կուզենայի Գարդմանահայի կարծիքն էլ լսել, եթե ժամանակ ունի: Մենք գիտենք, որ Դաշտային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի ու երբեք էլ գոյություն չի ունեցել, ստեղծել են Ղարաբաղի խանություն, մեջը միավորել Սյունիքի մարզը (Զանգեզուր), Արցախը, Ուտիքի հարավը: Արցախը չգիտես ոնց դարձավ Լեռնային Ղարաբաղ՝ մեկ օրում, թեպետ նույն հաջողությամբ Լեռնային Ղարաբաղ կդառնար նաև Սյունիքը՝ ըստ իրենց տրամաբանության: Իսկ չգիտես ինչպես Լաչին-Քելբաջարը և Շահումյան-Գարդմանքը՝ դարձան ոչ Լեռնային Ղարաբաղ, ոչ էլ Դաշտային Ղարաբաղ, թեև դարձյալ Ղարաբաղի կուսակալության մեջ էին: Ասածս այն է, որ Դաշտային Ղարաբաղը զուտ քաղաքական ու արհեստածին տերմին է, ու ոչ թե հարթավայրի անուն: Սա Ղարաբաղի մասին, իսկ ինչ վերաբերում է Միլի հարթավայր և Միլի դաշտ եզրույթներին, ապա պարզ է, որ սա իրականում Միլի դաշտավայր է, որովհետև 200 մետրից ցածր է: Սա արդեն մեկ այլ՝ աշխարհագրական հոդված է՝ ճիշտը Միլի դաշտավայր անվանումով, իսկ այն երկուսը վերահղում: Այսինքն՝ մեկը քաղաքական տերմին է, մյուսը՝ աշխարհագրական, և երկու միմյանցից կապ չունեցող հոդվածներ են սրանք: Համաձա՞յն եք: --Հայկ (արաբագետ) 18:50, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այո:--Գարդմանահայ (քննարկում) 18:54, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայկ ջան, ի միջ այլոց, դու ճիշտ նկատեցիր՝ Միլի դաշտ/դաշտավայր, ոչ թե Միլիի դաշտ/դաշտավայր, ապրզապես իմ ուսանողական ձեռնարկներում, չգիտես ինչու, Միլիի դաշտ/դաշտավայր ձևով էր նշված, «գիտապաշարս» համառորեն համոզում էր այդ տարբերակի ընտրությունը: Իսկ վերևում նույն միտքն էի փորձում մատուցել: — Vahe քնն. 19:48, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հոդված Մոնոսախարիդներ և Կատեգորիա:Միաշաքարներ խմբագրել
Բերվել է միևնույն տեսքի, այսինքն կատեգորիան անվանափոխեցի--Սամվելքննարկում 11:09, 2 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Եթե նույն թեմաի մասին են, գուցե բերել մի տեսքի։ --Kareyac (քննարկում) 18:21, 25 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Kareyac ջան կհստակեցնե՞ս պահանջը, խոսքը հոդվածի և կատեգորիայի մա՞սին է:--Սամվելքննարկում 09:11, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Ուհու, Սամվել ջան։ - Kareyac (քննարկում) 13:07, 24 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Kareyac ջան կհստակեցնե՞ս պահանջը, խոսքը հոդվածի և կատեգորիայի մա՞սին է:--Սամվելքննարկում 09:11, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել, դեմ կարծիքներ ըստ երևույթին չկան:--Սամվելքննարկում 11:11, 2 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Իրավաբանություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Իրավաբանություն → Իրավագիտություն
Իրավունքի ոլորտը իրավաբանությունն է։ Իրավունքի մասին գիտությունը իրավագիտությունն է։ Հոդվածը գիտության մասին է։ Ավետիսյան91 (քննարկում) 15:35, 12 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ, այստեղ քննարկելու կարիք էլ չկա --Հայկ (արաբագետ) 15:46, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ: — Vahe քնն. 17:55, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել, քանի որ դեմ կարծիքներ չկան:--Սամվելքննարկում 13:46, 2 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Կառլ Լինեյ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կրկնատառերի տառադարձման ժամանակ «Ն» տառը չի զեղջվում։ — Vahe քնն. 18:32, 3 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ առաջարկին --Հայկ (արաբագետ) 18:27, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել--Հայկ (արաբագետ) 07:41, 8 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հոդված (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Կենտրոնական ուժեր → Կենտրոնական տերություններ
Յարգելի՛ յօդուածի ստեղծող հայրենակից, քննարկմանը մասնակցող միւս յարգելի՛ գործընկերներ: Յայտնի է, որ անգլ.՝ Central Powers, ռուս.՝ Центральные державы ռազմաքաղաքական տերմինները թարգմանւում են «Կենտրոնական տերութիւններ»: Ահա ինչու, հայերէն Վիքիպեդիայի «Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ» յօդուածի ստեղծողը և նրան աջակցած խմբագիրները այդ յօդուածում 4 անգամ նշում են «Կենտրոնական տերություններ», այդ տերմինի տակ հասկանալով Քառեակ Դաշինքի մասնակից 4 տէրութիւններին՝
- Գերմանական երկրորդ ռայխը կամ Համագերմանական Երկրորդ տէրութիւնը,
- Ասւտրո-հունգարական կայսրութիւնը,
- Օսմանեան կայսրութիւնը,
- Բուլղարիայի թագաւորութիւնը:
Օրինակներ այդ յօդուածից.
- «Լիւքսեմբուրգ — պատերազմ չի յայտարարել Կենտրոնական տերութիւններին, չնայեած դրան՝ Գերմանիան օկուպացրել էր Լիւքսեմբուրգը»:
- Քարտէզի մակագրութիւն. «Անտանտի երկրները և Կենտրոնական տերութիւնները 1914 թուականի օգոստոսին»:
Նոյն կերպ՝ հայերէն Վիքիպեդիայի «Անտանտ» յօդուածի հեղինակները նշում են. «Որոշ պետութիւններ Կենտրոնական տերութիւններին պատերազմ չյայտարարեցին՝ սահմանափակուելով միայն դիւանագիտական յարաբերութիւնների խզումով»։
Նմանապէս, ՙՙԲրեստի պայմանագիր (Ուկրաինայի և կենտրոնական տէրութիւնների միջև)՚՚ յօդուածի ստեղծողները Բրեստի պայմանագիրն անուանում են ՙՙՀաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և Կենտրոնական տերութիւնների միջև՚՚։
«Կենտրոնական տերություններ» բառեզրը՝ Գերմանիա, Աւստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա, Բուլղարիա պետությունների ռազմական դաշինքի կամ միության նշման համար կիրառուել է նաև ՙՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՐԵՆԻ ԲՆՕՐՐԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՌՆԱԶԱՒԹՈՒՄԸ (ՕԿՈՒՊԱՑԻԱՆ) ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ՚՚ նախագծում, որը գտնվում է ՀՀ կառավարական կայքում՝ հետևեալ հասցէով՝ [25][1]: Փաստաթղթում առկա է այդ բառեզրը՝ հետևեալ համատեքստում՝ <ՙՙՀաւասարապէս դաժան հարուած հասցրեց հայերին Ժողկոմխորհի 1918թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստօրագրումը: Այդ պայմանագրի յօդուածներով Խորհրդային Ռուսաստանը զիջում էր Գերմանիային և միւս Կենտրոնական տերութիւններին աւելի քան 2,5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 60 միլիոն բնակչութեամբ:՚՚: Ընդ որում՝ յղում է կատարուած ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի հրատարակած հետևեալ գրքին՝ ՙՙՌիչարդ Գ. Յովհաննիսեան, Հայաստանի Հանրապետութիւն, հատոր I, Առաջին Տարին, 1918-1919, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, © Յովհաննիսեան Ռ.Գ, 2005, էջ 21-22:
Կենտրոնական տերութիւնները քառեակ միութիւն ձևով յիաշատակուած են, օրինակ, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի հրատարակած ՙՙՀայոց պատմութիւն՚՚ բազմահատորեակի IV հատորի առաջին գրքում՝ էջ 26. ՙՙԲաթումի պայմանագիրը չճանաչուեց Խորհրդային Ռուսաստանի, Անտանտի, Քառեակ միութեան երկրների և այլ պետութիւնների կողմից:[2]
ԵՊՀ-ի Պատմութեան ֆակուլտետի Հայոց պատմութեան ամբիոնի 2012 թ. հրատարակած ՙՙՀայոց պատմութիւն դասագրքում՚՚ կենտրոնական տէրութիւններն անուանուած են ՙՙՔառեակ զինակցութեան երկրներ՚՚:[3] --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 08:11, 12 Մարտի 2017 (UTC)[reply]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ <ՙՙՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՐԵՆԻ ԲՆՕՐՐԱՆԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՌՆԱԶԱՒԹՈՒՄԸ (ՕԿՈՒՊԱՑԻԱՆ) ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ՚՚, նախագիծ, ՀՀ կառավարական կայք, [20]
- ↑ Հայոց պատմութիւն, ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտ, IV հատոր, առաջին գիրք, էջ 26:
- ↑ Հայոց պատմութիւն, բուհական դասագիրք, ակադեմիկոս Հրաչիկ Ռ. Սիմոնեանի խմբագրութեամբ, ԵՊՀ, Պատմութեան ֆակուլտետ, Հայոց պատմութեան ամբիոն, Երևան, 2012 թ., էջ 462:
Կարծիքներ խմբագրել
- Կողմ եմ անվանափոխմանը:--Գարդմանահայ (քննարկում) 14:50, 6 Ապրիլի 2017 (UTC)[reply]
- Դեմ։ Պետք է հետևողական լինենք և չանտեսենք կանոնակարգվածությունը։ Ունենք Առանցքի ուժեր երկրորդ աշխարհամարտի համար և Կենտրոնական ուժեր առաջին աշխարհամարտի համար։ Ի դեպ Հակահիտլերյան խմբավորում անվանումը նույնպես սխալ է, քանի որ այն ամենաիսկական Հակահիտլերյան կոալիցիա եզրույթն է։ Գլխավոր կրիտերիան, կներեք օտարաբանության համար, նույն եզրույթին վերաբերվող հոմանիշ տերմիններից առավել օգտագործվողի և տերմինաբանական առումով առավել կանոնակարգվածի ընտրությունն է։ — Vahe քնն. 18:14, 7 Ապրիլի 2017 (UTC)[reply]
- Դեմ: Բերված աղբյուրները արևմտահայերեն են, բացի այդ տերություն ենթադրվում է մեծ տերություններին, այնինչ Կենտրոնական ուժերի մեջ ոչ բոլորն են մեծ տերություն:--Սամվելքննարկում 05:04, 10 Ապրիլի 2017 (UTC)[reply]
- Կողմ եմ անվանափոխմանը:--1. Անգլերեն կոչվում է Central Powers, որը նշանակում է «կենտրոնական տերություններ»: Ռուսերեն կոչվում է Центральные державы, որը նոյնպէս նշանակում է «կենտրոնական տերություններ»: Ֆրանսերէն Empires centraux և իտալերեն Imperi centrali նշանակում է «կենտրոնական կայսրութիւններ» կամ աւելի ճիշտ՝ հենց «կենտրոնական տերություններ»: Գերմաներէն Mittelmächte նույպէս փաստացի նշանակում է «կենտրոնական տերություններ»:--2. Հայրենակիցներ: Հաշվի առնելով հիմնական եվրոպական լեզուներով նշանակությունները, հարկավոր է անվանափոխել «Կենտրոնական տերություններ»:--3. Բերված աղբիւրները արևմտահայերէն չեն, այլ՝ արևելահայերէն: Այլ հարց է, որ դրանց ուղղագրութիւնը դասական է կամ աւանդական:-- 4. Ինչ վերաբերվում է «Առանցքի ուժեր» յօդուածի վերնագրին, ապա այն ևս պէտք է փոխել և ճշտել՝ «Առանցքի պետություններ»: 5. Յօգուտ դրա է խօսում ռուսերէն վերնագիրը՝ Страны «оси» и их союзники, նոյն կերպ նաև անգլերէն վերնագիրը՝ Axis powers: Երկուսն էլ նշանակում են ԱՌԱՆՑՔԻ ԵՐԿՐՆԵՐ կամ ԱՌԱՆՑՔԻ ՏԷՐՈՒԹԻՒՆՆԵՐ: Եւ այդ երկրներն էին առաջին հերթին՝ նացիստական Գերմանիան, ֆաշիստական Իտալիան, միլիտարիստական Ճապոնիան՝ երէք կայսրութիւններ: -- Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 10:12, 21 Ապրիլի 2017 (UTC)[reply]
Կողմ եմ անվանափոխմանը:-- Խոսքը գնում Բեռլին-Հռոմ առանցքի շուրջ ձևավորված կոալիցիայի մասին, որի առաջնային անդամներին էին Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, մյուսները երկրորդական էին։ Ճիշտ անվանումը պետք է լինի Առանցքի տերությունները համապատասխանաբար ուսերենով՝ Державы оси, գերմաներենով՝ Mittelmächte: Hrayrzh (քննարկում) 19:36, 5 Մայիսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Hrayrzh, ցավում եմ, բայց Ձեր քվեն անվանավեր է, քանզի Ձեր մասնակցային հաշիվը չի համապատասխանում Ջնջման առաջարկված հոդվածների քննարկումներում մասնակցության կանոնակարգին։ Դուք չունեք նվազագույնը 500 խմբագրում։ --@ջեօ 20:45, 5 Մայիսի 2017 (UTC)[reply]
Գարդմանահայ, Vahe, Սամվել, մի նկատառում այս հարցի շուրջ, եթե ժամանակ ունեք՝ կցանկանայի լսել ձեր կարծիքը: Մենք ընդհանրապես բոլոր աղբյուրներում սա անվանել ենք Քառյակ դաշինք, ոչ կենտրոնական ուժեր, ոչ էլ տերություններ, որտեղից այս անունը? Սա քառյակ դաշինք անվանելուն կո՞ղմ չեք: --Հայկ (արաբագետ) 18:59, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ճիշտ դիտարկում ես անում Հայկ ջան. ինքս էլ եմ հաճախ օգտագործում Քառյակ դաշինք անվանումը: Բայց եթե պիտի ընտրենք Կենտրոնական ուժերի ու Կենտրոնական տերությունների միջև, ապա կընտրեմ երկրորդը: Այս հարցում ավելին չեմ կարող ասել: Դեմ չեմ Քառյակ դաշինքին, երևի ճիշտն էլ դա է:--Գարդմանահայ (քննարկում) 19:09, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայկ ջան, ճիշտ ես, որոշ աղբյուրներ նշում են քառյակ դաշինք տարբերակը, սակայն դաշինքը ի սկզբանե կնքվել է Գերմանիայի և Ավտրո-Հունգարիայի միջև, իսկ Բուլղարիան ու Թուրքիան միացել են ավելի ուշ, Բուլղարիան իր հերթին դաշինք կնքել է միայն Գերմանիայի հետ, այս պարագայում գտնում եմ, որ քառյակ դաշինք կոչել սխալ է, բացի այդ համաշխարհային գրականության մեջ առավել ընդունելի է Կենտրոնական ուժեր կամ տերություններ տարբերակը:--Սամվելքննարկում 04:56, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Այո, ի սկզբանե կոչվել է եռյակ դաշինք ` նաև Իտալիան ։ հետո դրա փոխարեն ավելացել են երկուսը։ բայց մենք սովորել ենք Քառյակ դաշինք ոչ թե կենտրոնական ուժեր կամ տերություններ ։ այդ անունը տարածված չէ– Այս անստորագիր գրառման հեղինակն է Hayk.arabaget (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հայկ ջան մի քիչ անտրամաբանական է դառնում, պատերազմը սկսվել է 1914 թվականին, իսկ փաստացի Քառյակ դաշինքը ձևավորվել է 1915 թվականին, այդ դեպքում ու՞մ դեմ է կռվել Անտանտը մինչև դաշինքի ձևավորումը, երկյակ դաշինքի՞, իմ կարծիքով ավելի լավ է անվանափոխել Կենտրոնական տերություններ քան` Քառյակ դաշինք:--Սամվելքննարկում 12:44, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Եռյակ, այնուհետև Քառյակ դաշինքի պետությունները հանդիսանում են «Կենտրոնական ուժեր» կոալիցիայի կորիզը: Չմոռանանք, որ այդ բլոկի կազմում կամ բլոկի տերությունների սատելիտներ են հանդիսացել այնպիսի պետական կազմավորումներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի թագավորությունը, Լեռնականնների հանրապետությունը (Հյուսիսային Կովկաս), Մուսավաթական Ադրբեջանը, Մենշևիկյան Վրաստանը, Ուկրաինական տերությունը, Լեհական թագավորությունը 1916-1918 թթ., Դերվիշների պետությունը (Սոմալի) և բազմաթիվ այլք: Ըստ ինձ՝ «Կենտրոնական ուժեր» և երկրորդ աշխարհամարտի «Առանցքի ուժեր» տերմինները պետք է միաժամանակ անվանափոխվեն «Կենտրոնական տերություններ» և երկրորդ աշխարհամարտի «Առանցքի տերություններ» տարբերակներով, դրանցից միայն մեկի անվանափոխությունը անտրամաբանական է: — Vahe քնն. 20:03, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Շատ լավ, ես կարող եմ աղբյուրներ ներկայացնել, որտեղ գրված է Եռյակ ու Քառյակ դաշինքի մասին (պարտադիր չէ, որ Քառյակ դաշինքը հենց 4 պետության միություն լինի, դա դաշինքի անունն է): Կա՞ն հայերեն աղբյուրներ, որտեղ դաշինքն անվանվում է Կենտրոնական ուժեր: Հայկական գիտական գրականության մեջ ես միայն Քառյակ դաշինք եմ հանդիպել, ու ընթերցել եմ բավական ծավալ: --Հայկ (արաբագետ) 18:22, 2 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Եռյակ, այնուհետև Քառյակ դաշինքի պետությունները հանդիսանում են «Կենտրոնական ուժեր» կոալիցիայի կորիզը: Չմոռանանք, որ այդ բլոկի կազմում կամ բլոկի տերությունների սատելիտներ են հանդիսացել այնպիսի պետական կազմավորումներ, ինչպիսիք են Ֆինլանդիայի թագավորությունը, Լեռնականնների հանրապետությունը (Հյուսիսային Կովկաս), Մուսավաթական Ադրբեջանը, Մենշևիկյան Վրաստանը, Ուկրաինական տերությունը, Լեհական թագավորությունը 1916-1918 թթ., Դերվիշների պետությունը (Սոմալի) և բազմաթիվ այլք: Ըստ ինձ՝ «Կենտրոնական ուժեր» և երկրորդ աշխարհամարտի «Առանցքի ուժեր» տերմինները պետք է միաժամանակ անվանափոխվեն «Կենտրոնական տերություններ» և երկրորդ աշխարհամարտի «Առանցքի տերություններ» տարբերակներով, դրանցից միայն մեկի անվանափոխությունը անտրամաբանական է: — Vahe քնն. 20:03, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայկ ջան մի քիչ անտրամաբանական է դառնում, պատերազմը սկսվել է 1914 թվականին, իսկ փաստացի Քառյակ դաշինքը ձևավորվել է 1915 թվականին, այդ դեպքում ու՞մ դեմ է կռվել Անտանտը մինչև դաշինքի ձևավորումը, երկյակ դաշինքի՞, իմ կարծիքով ավելի լավ է անվանափոխել Կենտրոնական տերություններ քան` Քառյակ դաշինք:--Սամվելքննարկում 12:44, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել՝ ըստ Վիքիպեդիայի կանոնների և հնչած փաստարկերի --Հայկ (արաբագետ) 07:52, 8 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հայաստանի Հանրապետություն (1918-1920) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հայաստանի Հանրապետություն (1918-1920) → Հայաստանի առաջին հանրապետություն
Աղբյուրներում ավելի գործածելի է Հայաստանի Առաջին Հանրապետություն տարբերակը։ Սամվելքննարկում 07:47, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Միանգամայն Կողմ եմ։ --@ջեօ 08:01, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Ես էլ եմ Կողմ անվանափոխմանը:--Armen (քննարկում) 10:26, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Այս հարցը էլի է բարձրացվել: Որպեսզի այս մեկը չլինի հերթական քննարկումը, ապա առաջարկում եմ գտնել տվյալ պետության սահմանադրությունը և տեսնել, թե այնտեղ որպես պետության անվանում ինչ է գրված կամ էլ գտնել անկախության հռչակման փաստաթուղթը (հռչակագիրը): Իմ կարծիքով չի կարելի առաջնորդվել միայն այն դրույթով, թե հասարակությունը որ տարբերակն է առավել գործածում: Հասարակության մեջ լայն տարածում ունի «Ղարաբաղ» տերմինը իբրև Արցախի Հանրապետություն, սակայն համապատասխան հոդվածի վերնագիրը «Ղարաբաղ» չէ: Ներկա տարբերակին՝ (... 1918-1920), դեմ եմ: Առաջարկվող տարբերակը դիտարկում եմ այլընտրանքային, եթե տվյալ պետության պաշտոնական անվանումը եղած լինի Հայաստանի Հանրապետություն:--Գարդմանահայ (քննարկում) 10:55, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Գարդմանահայ ջան ունենք կանոն, որի համաձայն պետք է օգտագործել լայն ճանաչում ունեցող անվանումներ, ոչ թե պաշտոնական: Նույն տրամաբանությամբ Րաֆֆի հոդվածը պետք էր անվանել Հակոբ Մելիք-Հակոբյան:--Սամվելքննարկում 11:15, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Սամվել ջան, ողջույն: Տեղյակ եմ այդ կանոնին, հենց այդ նպատակով Ղարաբաղի օրինակը ներկայացրեցի:--Գարդմանահայ (քննարկում) 13:44, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Ողջույն Գարդմանահայ ջան, եթե հասարակություն ասելով նկատի ունես հայկական աղբյուրները, թույլ տուր չհամաձայնվեմ, Արցախը գնալով ավելի ճանաչված է դառնում, սակայն սահմանադրությամբ առաջնորդվելը սխալ է իմ կարծիքով, այդ տրամաբանությամբ երկրների մասին հոդվածները բոլորը պետք է անվանափոխել:--Սամվելքննարկում 13:53, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Սամվել ջան, ողջույն: Տեղյակ եմ այդ կանոնին, հենց այդ նպատակով Ղարաբաղի օրինակը ներկայացրեցի:--Գարդմանահայ (քննարկում) 13:44, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Գարդմանահայ ջան ունենք կանոն, որի համաձայն պետք է օգտագործել լայն ճանաչում ունեցող անվանումներ, ոչ թե պաշտոնական: Նույն տրամաբանությամբ Րաֆֆի հոդվածը պետք էր անվանել Հակոբ Մելիք-Հակոբյան:--Սամվելքննարկում 11:15, 28 Հուլիսի 2017 (UTC)[reply]
- Դեմ: Պետության գոյության օրերին պաշտոնական անվանումը եղել է Հայաստանի Հանրապետություն:--Preacher lad (քննարկում) 13:12, 1 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Կողմ, կարծում եմ, հոդվածը փնտրողների x-դոմինանտ մասը կփնտրի Հայաստանի Առաջին Հանրապետություն անվանմամբ։--Omicroñ'R 21:33, 1 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Դեմ: Պետությունը անվանվել էր Հայաստանի Հանրապետություն Werldwayd (քննարկում) 18:52, 19 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Werldwayd և Preacher lad, հոդվածի անվանումը պետք է լինի այնպես ինչպես աղբյուրների մեծամասնությունում է: Վիքիպեդիայում շատ դեպքերում չեն գործածվում պաշտոնական անվանումները, գործածվում են առավել տարածված անվանումները:--Սամվելքննարկում 13:49, 21 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Սամվել, այդ մեկը լավ գիտեմ, բայց պատմական ինստիտուտ չի եղել որի անունն է Հայաստանի Առաջին Հանրապետություն, իսկ մասնագիտական առումով այդ աղբյուրների պատմագիտական արժեքը հավասար են զրոյի: Անունը եղել է Հայաստանի Հանրապետություն ու վերջ: Իսկ պատմական ժամանակաշրջանը (1918-1920) պետք է նշել՝ այն տարբերելու համար այժմյան հանրապետությունից:--Preacher lad (քննարկում) 06:58, 23 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Werldwayd և Preacher lad, հոդվածի անվանումը պետք է լինի այնպես ինչպես աղբյուրների մեծամասնությունում է: Վիքիպեդիայում շատ դեպքերում չեն գործածվում պաշտոնական անվանումները, գործածվում են առավել տարածված անվանումները:--Սամվելքննարկում 13:49, 21 Օգոստոսի 2017 (UTC)[reply]
- Միանշանակ Դեմ Պետությունը պաշտոնապես կոչվել՝ Հայաստանի Հանրապետություն և այլ տարբերակներ հնարավոր չեն, ինչ էլ որ լինի՝ հորինած բաներ են: Բացի այդ, եթե իրավական տեսանկյունից նայենք, չկա ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ հանրապետություն, այլ կա միայն Հայաստանի Հանրապետություն, որի գոյությունն ընդհատվել է՝ 1920-1991 թվականներին, հայ-ռուսական պատերազմի արդյունքում: Անիմաստ, վտանգավոր և սխալ անվանափոխումների փոխարեն հորդորում եմ զբաղվել բովանդակության զարգացմամբ:
- Բացի այդ, հարգելի Սամվել, հոդվածը անվանափոխության ներկայացնելիս մանրամասնորեն ներկայացնում են բազմաթիվ փաստարկներ, հիմնվելով հեղինակավոր աղբյուրների վրա, այլ ոչ թե կես տող նախադասություն են գրում առանց որևէ հիմնավորման: Խնդրում եմ սա հաշվի առնել բոլորիս: --Pandukht (քննարկում) 21:43, 19 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Pandukht ջան, բացի կես տողից, որ ներկայացրել էի հոդվածը անվանափոխելիս, գրել եմ բազմաթիվ հիմնավորումներ մասնակիցներին պատասխանելիս, չեմ ուզում նորից կրկնվել, ին վերաբերվում է աղբյուրներին ապա ահա աղբյուրներ ինչքան ուզում ես.
- -1
- -2
- -3
- -4
- -5
- -շարունակելի: Խնդրում եմ աղբյուներով հիմնավորես այս նախադասությունը-՛՛Պետությունը պաշտոնապես կոչվել՝ Հայաստանի Հանրապետություն և այլ տարբերակներ հնարավոր չեն, ինչ էլ որ լինի՝ հորինած բաներ են՛՛:--Սամվելքննարկում 10:37, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ավելացնեմ նաև, որ Առաջին համաշխարհային պատերազմն էլ ոչ ոք չի կոչել ի սկզբանե առաջին, անվանումը տրվել է երկրորդ համաշխարհայինից հետո միայն, իսկ պաշտոնական անվանումները Վիքիպեդիայում չեն գործածվում, գործածվում են տարածվածները:--Սամվելքննարկում 10:45, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
Մեկնաբանություն՝, հարգելիներս, մի քանի դիտարկում անեմ:
- Մեջբերում. - «պաշտոնական անվանումները Վիքիպեդիայում չեն գործածվում, գործածվում են տարածվածները»: Այդ դեպքում ինչո՞ւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր հոդվածը չի կոչվում Համալիր կամ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Օպերա: Կարելի է հետևություն անել, որ ՀՎ-ում պարտադիր չէ որպես հոդվածի վերնագիր ընտրել առավել տարածված և կիրառելի անվանումը:
- Առաջին համաշխարհայինը պատերազմ է, իսկ պատերազմներին հաճախ պաշտոնական անվանումներ չեն տալիս, իսկ տալու դեպքում էլ հաճախ միջազգային հանրության կողմից չի ընդունվում կողմերից մեկի կողմից ընդունված անվանումը: Տես Շուշիի ազատագրում հոդվածը (պաշտոնական՝ Հարսանիք լեռներում, ոչ պաշտոնական Շուշիի ազատագրում, Շուշիի գրավում):
- Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը առավել հաճախ անվանում են Խորհրդային Հայաստան, բայց որպես հոդվածի անվանում կիրառվում էէ 1-ին տարբերակը:
- Հարցին պետք է մոտենալ նաև մասնագիտական և հանրային լայն համաձայնության հանգելու տեսակետից:--Գարդմանահայ (քննարկում) 15:13, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Սամվել ջան, ձեռքիս տակ են ՀՀ Ազգային Ժողովի և Հայաստանի ազգային արխիվի կողմից 2009 թվականին հրատարակված «Հայաստանի Հանրապետության պառլամենտի նիստերի արձանագրություններ 1918-1920 թթ.» փաստաթղթերի ժողովածուն: Դրա ո՞ր հատվածը ներկայացնեմ, որ համոզվես, որ պաշտոնապես բոլորն էլ օգտագործում են «Հայաստանի Հանրապետությունը»՝ ինչպես այն ժամանակ, այդպես էլ այսօր: Կրկնում եմ, այս ամբողջը մեկ հանրապետություն է, որը ժամանակավորապես ընդհատվել է հայ-ռուսական պատերազմի արդյունքով, իսկ «առաջին» ու «երրորդ» մենք ասում ենք հազվադեպ առիթներով՝ ժամանակաշրջանները տարբերելու համար միայն, որ հարմարավետ լինի, իսկ այդ հարմարավետությունը Վիքիպեդիայում ապահովված է փակագծերում նշված թվականներով, այսինքն մեր պետության կյանքի այդ ժամանակահատվածի վերաբերյալ:--Pandukht (քննարկում) 10:46, 21 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Դեմ, համամիտ եմ վերևում գրած բացատրությունների հետ։ - Kareyac (քննարկում) 13:32, 21 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հարգելի Pandukht և Գարդմանահայ եթե ցանկանում եք Վիքիպեդիայում գործածվեն պաշտոնական անվանումները, ապա պետք է Եղիշե Չարենց հոդվածը անվանափոխել Եղիշե Սողոմոնյան, Միացյալ Թագավորություն հոդվածը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն. Իսպանիա հոդվածը՝ Իսպանիայի Թագավորություն, նորից եմ կրկնում, Վիքիպեդիայում ընդունվում են վստահելի աղբյուրներում լայնորեն տարածված անվանումները: Ես վերևում բերել եմ մի քանի վստահելի աղբյուրներ, որտեղ գրված է Հայաստանի առաջին հանրապետություն, ցանկը կարող եմ մեծացնել:--Սամվելքննարկում 19:55, 21 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Իմ կարծիքով սխալ է ընտրել միայն լայն տարածում գտած անվանումները: Պետք է յուրաքանչյուր դեպքի առանձին մոտեցում ցուաբերել: Երկու տարբերակն էլ կա ՀՎ-ում: Ինչ վերաբերում է 1-ին, 2-րդ կամ 3-րդ հանրապետություններին, ապա առնվազն հաշվարկը սխալ է, քանի որ չի կարելի միջազգայնորեն ճանաչված պետությունը (ներկա և 100 տարի առաջ գոյություն ունեցող ՀՀ-ն) համեմատել մեկ այլ պետության վարչական միավոր հանդիսացող ՀԽՍՀ-ի հետ:
- Ցանկալի կլիներ այս հարցի վերաբերյալ լսել ավելի շատ կարծիքներ:--Գարդմանահայ (քննարկում) 15:14, 22 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Իմ կարծիքով սխալ է ընտրել միայն լայն տարածում գտած անվանումները: Պետք է յուրաքանչյուր դեպքի առանձին մոտեցում ցուաբերել: Երկու տարբերակն էլ կա ՀՎ-ում: Ինչ վերաբերում է 1-ին, 2-րդ կամ 3-րդ հանրապետություններին, ապա առնվազն հաշվարկը սխալ է, քանի որ չի կարելի միջազգայնորեն ճանաչված պետությունը (ներկա և 100 տարի առաջ գոյություն ունեցող ՀՀ-ն) համեմատել մեկ այլ պետության վարչական միավոր հանդիսացող ՀԽՍՀ-ի հետ:
- Հարգելի Pandukht և Գարդմանահայ եթե ցանկանում եք Վիքիպեդիայում գործածվեն պաշտոնական անվանումները, ապա պետք է Եղիշե Չարենց հոդվածը անվանափոխել Եղիշե Սողոմոնյան, Միացյալ Թագավորություն հոդվածը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն. Իսպանիա հոդվածը՝ Իսպանիայի Թագավորություն, նորից եմ կրկնում, Վիքիպեդիայում ընդունվում են վստահելի աղբյուրներում լայնորեն տարածված անվանումները: Ես վերևում բերել եմ մի քանի վստահելի աղբյուրներ, որտեղ գրված է Հայաստանի առաջին հանրապետություն, ցանկը կարող եմ մեծացնել:--Սամվելքննարկում 19:55, 21 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Սամվել ջան, հարգելով քո ներդրումը, միաժամանակ ստիպված եմ նշեմ, որ այս քննարկման մեջ այդպես էլ չապացուցեցիր, որ անվանման քո տարբերակը ավելի գործածական է, քան երկրի իրական անվանումը: Ցույց չտվեցիր, որ հեղինակավոր գիտական աղբյուրները ավելի շատ օգտագործում են քո առաջարկած տարբերակը (նույնիսկ չէմ էլ ասում, որ նշածդ աղբյուրները լրագրողական, ոչ գիտական հարթակներ են), քան այն, որը դու փորձում ես վիճարկես: Բացի այդ, չապացուցեցիր, որ առաջարկված անվանման կիրառման կարիք կա, ցույց չտվեցի և չապացուցերի, թե այդ անվանափոխությունից և դրան կից հսկայական աշխատանք կատարելուց հետո մենք ինչ օգուտ ենք ստանալու: Իրական ապացույցներ, իրական փաստարկներ չկան: Մի խոսքով, իմ մասնակցությունը այս քննարկման այսքանով ավարտված եմ համարում, քանի որ նյութը սպառված է:--Pandukht (քննարկում) 18:46, 22 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Pandukht ջան ԵՊՀ եթե հայագիտական հետազոտությունների կայքը հեղինակավոր չէ, ապա հնարավոր է, որ կառավարության կայքը համարես հեղինակավոր կամ ազգային ժողովի կայքը: Եթե այս կայքերն էլ, ըստ քեզ հեղինակավոր չեն, ապա ասա որն է հեղինակավոր:--Սամվելքննարկում 08:08, 23 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ անվանափոխմանը: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետություն անունն է կրել նաև Սյունիք-Լեռնահայաստանը, սակայն դա շարունակում է մնալ որպես Լեռնահայաստան: Համոզիչ է նաև Սամվելի բերած առաջարկն այն մասին, որ առաջին համաշխարհային պատերազմը նույնպես առաջին չի կոչվել ի սկզբանե: Այստեղ վիճելի կամ քննարկելի ոչինչ չկա, քանի որ նույն ձևով գրում ենք Ֆրանսիայի առաջին հանրապետություն, Առաջին ֆրանսիական կայսրություն և այլն: Սա ընդունված ու կիրառված պրակտիկա է: Պատմական երկրները կոչում ենք ոչ թե իրենց փաստաթղթերով, այլ պատմություն ուսումնասիրող փաստաթղթերով: Մենք վիքիպեդիայում ընդունում ենք երկրորդական աղբյուրները, ուստի՝ սահմանադրությունը, կնքված փաստաթղթերը այստեղ չեն ընդունվում: Երկրորդական աղբյուր հանդիսացող նյութերում ամենուրեք գրվում է Հայաստանի առաջին հանրապետություն, և դա է տարածված ձևը: Վիքիպեդիայի՝ դա էլ երկրորդ կանոնը: Եթե դեմ արտահայտվողները կարող են դեմ կարծիք հայտնել նաև այս երկու վիքիկանոններին, ապա սպասենք իրենց առաջարկներին, եթե ոչ՝ ապա շուտով կանվանափոխվի հոդվածը՝ համաձայն վիքիպեդիայի կանոնների --Հայկ (արաբագետ) 18:35, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հայկական ֆուտբոլ խմբագրել
Անվանափոխել --Հայկ (արաբագետ) 07:45, 8 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հայաստանի Բարձրագույն խումբ (ֆուտբոլ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հայաստանի Բարձրագույն խումբ (ֆուտբոլ) → Հայաստանի ֆուտբոլի առաջնություն
- Հայաստանի Բարձրագույն խումբ (ֆուտբոլ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հայաստանի Առաջին խումբ (ֆուտբոլ) → Հայաստանի ֆուտբոլի առաջնություն (Առաջին խումբ)
- Հանդիսանալով բավականին լուրջ ֆուտբոլային գիտակ՝ նույնիսկ իմ ականջին է խորթ «Հայաստանի Բարձրագույն խումբ» տերմինը։ Եթե պաշտոնական անվանմանը պետք է դիմենք, ապա պիտի լինի «Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնություն», եթե բոլորին հասանելի և իրադարձությունը կոնկրետ բնորոշող տարբերակն ենք ուզում, պիտի լինի՝ պարզապես «Հայաստանի ֆուտբոլի առաջնություն»։ — Vahe քնն. 07:35, 18 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝, Ողջույն։ Երկրների ֆուտբոլային լիգաների մասին քննարկում եղել է։ Samo04 մասնակիցը կհիշի։ Կարծեմ առաջարկվում էր միասնական չափանիշ ընդունել անվանումների հարցում։ Սակայն մինչ այդ այսեմ, խումբն այստեղ ունի դիվիզիոն իմաստը՝ ֆուտբոլային լիգաների մակարդակ, դիվիզիոն, խումբ։ Օրինակ՝ Primera División de España (Իսպանիայի Բարձրագույն դիվիզիոն), Segunda División de España (Իսպանիայի Երկրորդ Դիվիզիոն)։ Կարծում եմ սխալ չէ վերնագրում «առաջնություն» բառը չունենալը, քանզի ֆուտբոլային լիգան կամ լիգայի մակարդակը (խումբը) իրենից ներկայացնում է առաջնութուն։ Բարձրագույն խմբի համար առաջարկվող «Հայաստանի ֆուտբոլի առաջնություն» տարբերակի հետ կապված կարծիք․ Հայաստանում կա ֆուտբոլի առնվազն 3 առաջնություն (2 լիգա, գավաթի 1 խաղարկություն), չհաշված ակումբների տարբեր տարիքային խմբերի և սիրողական առաջնությունները։ Ինչպե՞ս հասկանալ, որ «Հայաստանի ֆուտբոլի առաջնություն» անվանումը հենց Բարձրագույն խմբի առաջնության մասին է։--Ավետիսյան91 (քննարկում) 06:23, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ես առաջարկ ներկայացրել եմ, սակայն անպատասխան, այստեղ:--Սամվելքննարկում 20:11, 21 Սեպտեմբերի 2017 (UTC)[reply]

- «ХХХ-ի ֆուտբոլի առաջնություն» տերմինը այսօր բնորոշվում է որպես ХХХ երկրի ազգային առաջնություն… միթե «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» տերմինը միանշանակ չէ՝ այսինքն ֆուտբոլային ասոցիացիաների ազգային (տղամարդկանց) հավաքականների միջև առաջնություն, ոչ թե կանանց հավաքականների առաջնություն կամ մինչև 21 տարեկանների (երիտասարդական) առաջնություն։ «Գերմանիայի ֆուտբոլի առաջնություն» ասելով կամ լսելով՝ միթե՞ պետք է հասկանանք «3-րդ բունդեսլիգան», «մինչև 17 տարեկանների բունդեսլիգան» կամ «կանանց բունդեսլիգան»։ Միևնույն ժամանակ «Բունդեսլիգա» տերմինը բազմանշանակ է, «ֆուտբոլային» բունդեսլիգային զուգահեռ Գերմանիայում գործում են «բասկետբոլային», «վոլեյբոլային», «բեյսբոլային», «հանդբոլային» և տասնյակ այլ բունդեսլիգաներ։ Չմոռանանք, որ Ավստրիայի ֆուտբոլի առաջնությունը նույնպես կրում է Բունդեսլիգա անվանումը։ Եթե վերնագիրը պիտի ունենա հետևյալ տեսքը՝ Գերմանիայի ֆուտբոլային բունդեսլիգա, ապա հազար անգամ հասկանալի, հասու և բնորոշ տերմին է Գերմանիայի ֆուտբոլի առաջնություն տարբերակը։ Հարցրեք ֆուտբոլային որևէ մասնագետի կամ փողոցում կանգնած ֆուտբոլասերի՝ ի՞նչ է «Սերիա Ա»-ն կամ «Կալչո»-ն (Իտալիա), ի՞նչ է «Պրիմերա դիվիսյոն»-ը կամ «ԼաԼիգա»-ն (Իսպանիա), ի՞նչ է «Լիգա 1»-ը (Ֆրանսիա)։ Միայն «Պրեմիեր Լիգա» և «Բունդեսլիգա» անվանումների հանրահայտությունը նրանց բազմանշանակության ֆոնին պատճառ չի հանդիսանում, որ ազգային առաջնությունների վերաբերյալ հոդվածները պիտի կրեն տառադարձված անվանումները։ Սամվել ջան, ակտիվությունս վիքիում այժմ շատ ցածր մակարդակի վրա է, + բոլոր կարևոր էջերը չեն հսկացանկումս, այդ պատճառով նման քննարկումներին հիմնականում մասնակցություն չեմ ունենում։ Երևի տեսակետս պարզ է, մի քիչ հակիրճ է, բայց ժամանակս սուղ է, մտքերս չհավաքված ։ՃՃ — Vahe քնն. 18:30, 3 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել--Հայկ (արաբագետ) 07:48, 8 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հայրենական մեծ պատերազմ → Գերմանա-խորհրդային պատերազմ
Հարգելի մասնակիցներ, ս.թ. հոկտեմբերի 17-ին վերադարձրի ճիշտ անվանումը վերանվանեցի Հայրենական մեծ պատերազմ էջը՝ Գերմանա-խորհրդային պատերազմի, ինչպես և արվում է այն դեպքերում, երբ ընթացիկ անվանատարբերակը ակնհայտ սխալ է և կրում է որևէ գաղափարախոսության ազդեցություն, չհամապատասխանելով ՎՊ:ՉՏ-ն: Սակայն պարզվեց, որ կան առանձին կասկածող մասնակիցներ, որոնք ունեն այլ կարծիք հարցի վերաբերյալ: Նման դեպքում եկեք այստեղ քննարկենք բոլոր «կողմերը» և «դեմերը» հոդվածի անվանատարբերակների վերաբերյալու հասնենք կոնսենսուսի: Արդյո՞ք իրադարձությունը պետք է կրի խորհրդային բռնապետության քարոզչամեքենայի հերթական անվանում-կլիշեն, թե պետք է իրադարձությունը անվանվի այնպես, ինչպես այն եղել է: Հասկանում եմ, որ խորհրդային բռնապետության (ինչպես նաև դե ֆակտո խորհրդային գաղափարախոսությունից դեռ չազատված որոշ վայրերում) ուսումնական հաստատություններում կրթություն ստացած և այդ բռնապետությունում գրված, կոմունիստական գաղափարախոսությամբ վարակված, խորհրդային մուրճի և զնդանի միջև թխած դասագրքերով կրթություն ստացած որոշ անձանց դժվար է ընկալել այս ամենը, բայց խնդրում եմ ուժ գործադրել և պատկերացնել ողջ համայնապատկերը, դուրս գալով նեղ կաղապարներից, ազատվելով էմոցիաներից:
Տվյալ դեպքում հոդվածը միանշանակ պետք է կրի իր բնական, չեզոք, սկզբնական և Հայերեն Վիքիպեդիայի կանոններին հաամպատասխանող անվանումը՝ գերմանա-խորհրդային պատերազմ: Ինչու՞.
- Որովհետև «Հայրենական մեծ պատերազմ» անվանատարբերակը չի համապատասխանում Վիքիպեդիայի կարևորագույն սկզբունքներից մեկին՝ ՎՊ:ՉՏ-ին, կրելով կոմունիստակնա գաղափարախոսության կնիքը: Անհասկանալի է, թե ինչու հայերի համար, հայերենի կրողների՝ Հայերեն Վիքիպեդիայի ընթերցողների համար այս պատերազմը «հայրենական» է: Արդյո՞ք այս պատերազմը մղվում էր Հայաստանի՝ հայերի և հայերենի հայրենիքի համար, թէ այն Ռուսական կայսրության նոր ձևաչափի՝ Խորհրդային Միության, ռուսների հայրենիքի համար «հայրենական» պատերազմն էր: Սա Հայերեն Վիքիպեդիան է, այլ ոչ թե Ռուսերեն: Նույն խնդրի առաջ կանգնել են նաև խորհրդային բռնապետությունից ազատված, այդ բռնապետությունը դատապարտած և առողջացման ճանապարհին գտնվող մյուս ժողովուրդները (բելառուսները՝ Нямецка-савецкая вайна և ուկրաինացիները՝ Німецько-радянська війна): Նշված, ճիշտ «գերմանա-խորհրդային պատերազմ» անվանատարբերակը կիրառվում է նաև հայերենում, այն կարող եք հանդիպել բազմաթիվ աղբյուրներում:
- Բացի այդ, խորհրդային քարոզչության կրողները կասեն, որ իրենք դասագրքերում հանդիպել են միայն «Հայրենական մեծ պատերազմ» անվանատարբերակը, բայց այդ մարդիկ միաժամանակ կմոռանան, որ նույն այդ երկիրը իրենց դասագրքերում կոչվել է «Սովետական Միություն», որն էլ այսօր մենք անվանում ենք՝ «Խորհրդային Միություն»: Սա նույնպես փորձ է ճնշել ստրկացրած ժողովուրդների գիտակցությունը՝ լեզվի միջոցով, արմատախիլ անելով ազգերի բառարմատները և կիրառելով դրանց փոխարեն կայսերական լեզուն՝ ռուսերենը: Կրկնեմ, չմոռանանք, որ սա Հայերեն Վիքիպեդիան է:
Ակնկալում եմ կառուցողական քննարկում: --Pandukht (քննարկում) 17:24, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ անվանափոխմանը: Վիքիպեդիան նոր անուններ հորինելու տեղ չէ, Պանդուխտ: Հենց առաջին սյունով՝ Վիքիպեդիան հանրագիտարան է, որը ներառում է տարրեր ընդհանուր և մասնագիտական հանրագիտարաններից, ալմանախներից, և աշխարհագրական բառարաններից։ Պարունակությունը պետք է լինի վավերական՝ հաստատվի վստահելի աղբյուրներով։ Որևէ աղբյուր չկա, որտեղ գրված լինի քո նշած գերմանա-խորհրդային պատերազմ արտահայտությունը: Չի բավարարում նաև երկրորդ պատճառը՝ «հայրենական» բառը հայերի համար չէ, քանի որ այս տարբերակը նշվել է ոչ թե խորհրդային տարիներին, այլև հիմա: Դրանով նշված է նաև բազմաթիվ այլ հանրագիտարաններում՝ ԽՍՀՄ ժողովուրդների հայրենական մեծ պատերազմ, իսկ այստեղ դնում ենք առավել կարճ տարբերակը՝ «Հայրենական մեծ պատերազմ»: Դա հանդիպում է այլալեզու գրականության մեջ նույնպես: Երրորդ պատճառը նույնպես բավարար չէ, որ այլալեզու վիքիպեդիաները այլ կարծիք ունեն, ինչպես դու ես ասում՝ Կրկնեմ, չմոռանանք, որ սա Հայերեն Վիքիպեդիան է: Դա այլալեզու վիքիպեդիաների խնդիրն է, բայց եթե քեզ մյուս լեզուները հետաքրքրում են, ուրեմն նշիր նաև, որ լատիներենում էլ նշվում է Bellum Magnum Patrium, իսկ բելառուսերենում, սխալվում ես, նշված է Вялікая Айчынная вайна, ու դրա համար ոչ վաղ անցյալում եղել է քննարկում, որտեղ եկել են այդ եզրահանգման ([26]): Պետք չէ համեմատել նաև Ուկրաիներեն Վիքիպեդիայի հետ, որովհետև այդ երկիրն ընդունել է օրենք երկու տարի առաջ, ու փոխել այդ անունը ([27]): Գերմանա-խորհրդային պատերազմ անվանումը չեմ հանդիպել որևէ հայալեզու աղբյուրում, թեև պատմությամբ զբաղվում ու հետաքրքրվում եմ: Քո անվանափոխությունից գալիս է ինքնակամ դրսևորման, սեփական կարծիքը վիքիհամայնքին ստիպելու և ընթերցող հասարակությանը քո ուզած ձևով հոդվածը ներկայացնելու միտում, ու եթե Ջեոն քեզ չգրեր ([28]), դու չէիր բացի այս քննարկումը: Նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, և լրիվ թարմ մեկ բան էլ հիշեցնեմ՝ «Սփյուռքահայերի հայրենադարձություն (1946-1948)» հոդվածն անվանափոխել ես որպես «Երրորդ հոսքի ներգաղթ Հայաստան»: Նման անվանում ոչ մի տեղ չի հանդիպում, ինչի մասին ես քեզ խնդրել էի անդրադառնայիր, բայց պատասխան չես տվել՝ արդեն մեկ շաբաթ, և կրկնում ես նմանատիպ մեկ ուրիշ քայլ: --Հայկ (արաբագետ) 19:45, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Դեմ Ես համակարծիք եմ Հայկի հետ։ Ավելին, իմ կարծիքով, պատերազմի անունը, նույնիսկ եթե այն կրել է խորհրդային գաղափարախոսության ազդեցությունը (այն դեպքում, երբ շատ հայերի համար ԽՍՀՄ֊ն իրոք հայրենիք է եղել), այժմ կորցրել է իր առաջնային իմաստը։ Մարդկանց մոտ կեղծ զգացմունքների պատճառը հոդվածի անունը չէ։ Հոդվածի այլ՝ ընդհանրապես չտարածված, չգործածվող անվան կիրառման դեպքում էլ այդ նույն մարդիկ կզգան զգացումներ, որոնք գուցե դու չէիր նախատեսել։ Խնդիրները պետք չէ փնտրել հոդվածի այնպիսի անվան մեջ, որը արդեն վաղուց կիրառվում է։ Հայրենական պատերազմն անպայման չէ հայերի հայրենիքի պատերազմը լինի, այն կարող է, եթե ցանկանում ես, ուղղակի այլ ազգի հայրենիքի համար մղ(վ)ած պատերազմը լինի։ Բացի այդ, սրանից հետո, հորդորում եմ քեզ չանվանափոխել վիճելի հոդվածներն առանց համապատասխան քննարկման, դա կանոնակարգին դեմ է։ --Դավիթ (∅) 20:10, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Չգիտեմ թե ինչ պետք է լինի հոդվածի անվանումը, բայց հաստատ պետք չէ այն անվանել Հայրենական պատերազմ, քանզի այդ անվանումը հարցը ներկայացնում է միայն մի կողմի տեսակետից: Օրինակ Գերմանիայի ու շատ այլ երկրների ժողովուրդների համար այդ պատերազմը Հայրենական չէ: Ես հասկանում եմ, որ որոշակի հանգամանքների պատճառով մեր հասարակության մեջ կաղապարվել է Հայրենական պատերազմ անվանումը, բայց պետք է հնարավորինս պահպանենք անաչառությունը և հեռու մնանք անցյալի և ժամանակի ակնհայտ քարոզչական հնարքներին: Օրինակ 1992-1993 թվականների վրաց-աբխազական պատերազմը աբխազների համար հայրենական պատերազմ է, այդպես են իրենք անվանում, իսկ վրացիները՝ ազատագրական: Հիմա որ մեկն էլ ընտրենք, ապա ակնհայտ կողմնակալ դիրքորոշում կլինի մեր կողմից: Հետևաբար վրաց-աբխազական պատերազմը ճիշտ տարբերակն է: Նույնն էլ քննարկվող թեմային է վերաբերում: Ու մի բան էլ ասեմ, հասկանալի է, որ ՀՎ-ում կա կանոն, համաձայն որի պետք է կիրառել լայնորեն տարածված անվանումը, բայց ոչ միշտ է դա տեղին և նպատակահարմար: Նաև խորհուրդ կտամ մասնակիցներին խնդրի լուծումը չփնտրել հակառուսականությանը կամ պռոռուսականությանը դեմ կամ կողմ լինելու հարթությունում: Հանրագիտարանը պետք է լին ի անկողմնակալ (գոնե այս դեպքում): --Գարդմանահայ (քննարկում) 21:10, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Գարդմանահայ ջան, այս տրամաբանությամբ մի՞թե կարող ենք Արցախյան ազատամարտը դնել անվանափոխման՝ Ղարաբաղյան պատերազմ, Հայ-ադրբեջանական պատերազմ կամ Արցախա-ադրբեջանական պատերազմ… — Vahe քնն. 21:09, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ Համակարծիք եմ դեմ արտահայտված մասնակիցների տեսակետների հետ:--Armen (քննարկում) 22:27, 19 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Իմ կարծիքով ոչ միայն անվանումը, այլ հոդվածն ամբողջությամբ պետք է վերանայել, մեծ մասը գրված է խորհրդային միության գաղափարախոսության ոգով: Ինչ վերաբերվում է անվանմանը, չնայած ինքս պատմաբան չեմ, սակայն որպես առանձին պատերազմ դիտարկելը սխալ եմ համարում: Այն եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմ: Բացի այդ միայն Գերմանիան չէր պատերազմում ԽՍՀՄ դեմ, նաև Ռումինիան, Իտալիան, Ֆինլանդիան, մի խոսքով Առանցքի ուժերը, գումարած միայն ԽՍՀՄ-ը չէր պատերազմում Առանցքի ուժերի դեմ, նաև դաշնակիցները:--Սամվելքննարկում 05:32, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Եվրոպական երկրներում այդ պատերազմին հաճախ դիտարկում էին հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի մաս՝ անվանելով Արևելյան ռազմաճակատ: --Գարդմանահայ (քննարկում) 07:15, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Գարդմանահայ ջան, եվրոպական երկրները մեզ հետ ի՞նչ կապ ունեն։ Այլալեզու վիքիպեդիաներում Սողոմոն Թեհլիրյանը մարդասպան է ներկայացված, ԼՂՀ-ն էլ՝ Ադրբեջանի մաս։ ԼՂՀ-ի հոդվածի քննարկման ժամանակ այդ փաստարկը պատշաճ կհամարե՞ս։ --@ջեօ (քնն․) 07:35, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ջէօ ջան, եվրոպական երկրները այնքանով կապ ունեն, որ տվյալ հոդվածը անմիջականորեն կապված է նրանց հետ ու պետք է հաշվի առնել ոչ միայն թե այդ իրադարձությունը նախկին ԽՍՀՄ տարածքում ինչ անունով է հայտնի, այլև աշխարհի կարծիքն էլ հաշվի առնել: Ես հակառուսականություն չեմ քարոզում, պարզապես չի կարելի բացահայտ քարոզչական տերմինը վերցնել ու կիրառել: Դա նույնն է, որ օրինակ Ֆրանսերեն Վիքիպեդիայում Լիբիական վերջին պատերազմի մասին հոդվածի անվանումը դնեն Ժողովրդավարության տարածումը Լիբիայում կամ Լիբիայի ազատագրության պատերազմ: Կամ պատկերացրու, 1918 թվականի Հայաստանի խորհրդայնացման մասին պատմող հոդվածի վերնագիրը դնենք Հայաստանի ազատագրումը դեմոկրատական լծից: Մի խոսքով հնարավորինս պետք է խուսափենք Հայերեն Վիքիպեդիան համապատասխանեցնել որոշակի քարոզչական բովանդակությանը:--Գարդմանահայ (քննարկում) 12:48, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Գարդմանահայ ջան, եվրոպական երկրները մեզ հետ ի՞նչ կապ ունեն։ Այլալեզու վիքիպեդիաներում Սողոմոն Թեհլիրյանը մարդասպան է ներկայացված, ԼՂՀ-ն էլ՝ Ադրբեջանի մաս։ ԼՂՀ-ի հոդվածի քննարկման ժամանակ այդ փաստարկը պատշաճ կհամարե՞ս։ --@ջեօ (քնն․) 07:35, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Եվրոպական երկրներում այդ պատերազմին հաճախ դիտարկում էին հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի մաս՝ անվանելով Արևելյան ռազմաճակատ: --Գարդմանահայ (քննարկում) 07:15, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ: Հարգելի Pandukht ջան, ինչպես ռուսերեն կասեն՝ «уже перегибаешь палку»: Եկե՛ք պարզ ճշմարտություն նշենք՝ Պանդուխտի մոտ գնալով ավելի ու ավելի են շատանում ռուսոֆոբիային և ռուսատյացությանն ուղղված ձևակերպումները: Մենք մի բան պետք է ընդունենք. սիրենք, թե չսիրենք, ԽՍՀՄ պատմությունը մեր պատմության մի մասն է կազմում, 70 տարի մենք գոյատևել, զարգացել կամ լճացել են հենց խորհրդային միջավայրում, և մի շարք հերոսական և ազգային նշանակության տերմիններ չպետք է ուրանանք: Հայալեզու զանգվածը երկրորդ աշխարհամարտի տարիներին տարել է համազգային պայքար իր մեծ հայրենիքի համար… չեմ հասկանում, ու՞մ ենք կրկնօրինակում՝ մոռանալով մեր ոչ վաղ անցյալը, Ուկրաինայի՞ն… — Vahe քնն. 11:30, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Vahe, Դուք Pandukht-ին մեղադրում եք հակառուսականության մեջ, բայց Ձեր գրածն էլ պակաս ռուսամետություն չի պարունակում: Ի դեպ, վերնագիր ընտրելիս չպետք է առաջնորդվենք, թե քանի հայ է մասնակցել ու զոհվել այդ պատերազմին: Վերջիվերջո ի՞նչ կապ ունի դա այս դեպքում: --Գարդմանահայ (քննարկում) 12:50, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կոչ եմ անում միմյանց հարգալից վերաբերվել կամ գոնե արհամարական, վիրավորական ենթտեքստով արտահայտություններ չանել: Հակառուսականությունն ու ռուսամոլությունը չպետք է ազդեն հոդվածի բովանդակության ձևի վրա: Եկեք այս քննարկումը չվերածենք ռուսներին պաշտպանելու կամ հակառուսականությունը քարոզելու հարթակ: Կա հստակ խնդիր, փոխելկամ չփոխել հոդվածի անվանումը: Այստեղ արտահայտվեք հենց այդ մասին:--Գարդմանահայ (քննարկում) 12:33, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Միանում եմ Գարդմանահայի դիտարկմանը․ դիմացինի քաղաքական, կրոնական կամ այլ հայացքներ մենք այստեղ չենք քննարկում։ Vahe ջան, խնդրում եմ այսուհետ նման մեկնաբանություններ չանել, քանի որ դա հոդվածի վերնագրի կամ բովանդակության քննարկման հետ աղերսներ չունի։ --@ջեօ (քնն․) 17:04, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Ջեո ջան, շատ կներես, բայց ի սկզբանե և մինր այժմ ունենալով համակրանք Պանդուխտի վիքի-խմբագրումներին՝ այնուամենայնիվ մասնակցի հայացքների նշումը տվյալ դեպքում տրամաբանական է, քանի որ, կներեք օտարաբանության համար, «во главе угла» Պանդուխտը դրել է իր վերաբերմունքը Ռուսաստանի և Խորհրդային Միության նկատմամբ: Գարդմանահայ ջան, այստեղ վիրավորանքի նշույլ անգամ չկա, ինչ վերաբերում է անտի- կամ պրո- ռուսական հայացքներին, մի ժամանակ մեկնելով արտագնա աշխատանքի ՌԴ-ում և Ուկրաինայում, լինելով կրթություն ստացած մարդ, շատ լավ տիրապետելով համաշխարհային պատմության հանգամանքները (այս մասում լավ գլուխ եմ գովում)՝ տեսել եմ և գնահատել այդ երկրներում ամենավատ ու ամենալավ դրսևորումները, հավատացած եղի՛ր, որ ես ռուսամետ չեմ (ռուսատյաց էլ հաստատ չեմ), ես պարզապես հարգում եմ ռուսական մշակույթը, գիտությունը, ինչպես նաև զենքը և մեր ընդհանուր պատմությունը: Վրաստանից և Աբխազիայից տեղյակ մարդը նույն տրամաբանությամբ պիտի հակավրացական դիրքորոշում պիտի ունենա, բայց մեր դարավոր ընդհանուր պատմությունն ու բարեկամությունը ցույց է տալիս, որ իշխանությունները ժամանակավոր, անցողիկ կատեգորիաներ են, իսկ մնայուն արժեքները կայացած էթնոսի բնութագիրն են: Հասկանում են, մի քիչ շատ փիլիսոփայեցի, բայց ինչ կա, կա: — Vahe քնն. 20:55, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Vahe ջան, պիտի կրկնվեմ․ շատ անցանկանալի է մասնակցին պիտակավորելը։ Դա հոդվածների բովանդակության ու վերնագրի քննարկման հետ կապ չունի։ Ես հույս ունեմ, որ այս և հետագա քննարկումներում պիտակները ետին պլան կմղվեն՝ չխանգարելով բուն քննարկումներին։ --@ջեօ (քնն․) 10:55, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Ջեո ջան, շատ կներես, բայց ի սկզբանե և մինր այժմ ունենալով համակրանք Պանդուխտի վիքի-խմբագրումներին՝ այնուամենայնիվ մասնակցի հայացքների նշումը տվյալ դեպքում տրամաբանական է, քանի որ, կներեք օտարաբանության համար, «во главе угла» Պանդուխտը դրել է իր վերաբերմունքը Ռուսաստանի և Խորհրդային Միության նկատմամբ: Գարդմանահայ ջան, այստեղ վիրավորանքի նշույլ անգամ չկա, ինչ վերաբերում է անտի- կամ պրո- ռուսական հայացքներին, մի ժամանակ մեկնելով արտագնա աշխատանքի ՌԴ-ում և Ուկրաինայում, լինելով կրթություն ստացած մարդ, շատ լավ տիրապետելով համաշխարհային պատմության հանգամանքները (այս մասում լավ գլուխ եմ գովում)՝ տեսել եմ և գնահատել այդ երկրներում ամենավատ ու ամենալավ դրսևորումները, հավատացած եղի՛ր, որ ես ռուսամետ չեմ (ռուսատյաց էլ հաստատ չեմ), ես պարզապես հարգում եմ ռուսական մշակույթը, գիտությունը, ինչպես նաև զենքը և մեր ընդհանուր պատմությունը: Վրաստանից և Աբխազիայից տեղյակ մարդը նույն տրամաբանությամբ պիտի հակավրացական դիրքորոշում պիտի ունենա, բայց մեր դարավոր ընդհանուր պատմությունն ու բարեկամությունը ցույց է տալիս, որ իշխանությունները ժամանակավոր, անցողիկ կատեգորիաներ են, իսկ մնայուն արժեքները կայացած էթնոսի բնութագիրն են: Հասկանում են, մի քիչ շատ փիլիսոփայեցի, բայց ինչ կա, կա: — Vahe քնն. 20:55, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Միանում եմ Գարդմանահայի դիտարկմանը․ դիմացինի քաղաքական, կրոնական կամ այլ հայացքներ մենք այստեղ չենք քննարկում։ Vahe ջան, խնդրում եմ այսուհետ նման մեկնաբանություններ չանել, քանի որ դա հոդվածի վերնագրի կամ բովանդակության քննարկման հետ աղերսներ չունի։ --@ջեօ (քնն․) 17:04, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Սամվել ջան, կապված պատերազմի՝ որպես հոդվածի ու վերնագրի հետ: Ես կարող եմ հսկայական գիտական գրականություն ներկայացնել, որտեղ այդ տերմինը նշված է, ընդ որում՝ նաև ոչ խորհրդային, հայկական ու արտասահմանյան: Հետևաբար՝ վերնագրի մասին որևէ խնդիր լինել չի կարող: Ինչ վերաբերում է հոդվածի բովանդակությանը, ապա մենք իրավունք չունենք հոդվածը ներկայացնել մեր տեսանկյունով ու կարծիքով, դրա համար գիտություն կա ու մարդիկ թեկնածու կամ դոկտոր են դառնում: Դա հենց ԽՍՀՄ ժողովուրդների հայրենական մեծ պատերազմն է, որը սկսեց նրանից, երբ հարձակվեցին նրա վրա, ու ավարտվեց այն ժամանակ, երբ այդ պետությունը վերացավ, ու սա որոշված փաստ է ու պատմական իրողություն, որի հետ մենք պարտավոր ենք հաշվի նստել: Գարդմանահայ ջան, Վահեն ոչ մի վիրավորական բան ամենևին չի գրել: Իսկ ինչ վերաբերում է չեզոքությանը, ապա մի քանի անգամ մեր բանավեճ-քննարկումների ժամանակ ասել եմ, ու էլի կասեմ, ներկայացրու աղբյուր: Եթե դա քո կարծիքով հայրենական չի եղել, դա բավարար չէ հանրագիտարանի համար: Ասում ես՝ գերմանացիների համար հայրենական չէր, իսկ հայ ընթերցողի ինչ պետքն է՝ գերմանացիների համար դա ինչ է եղել: Դա ամենևին էլ գերմանա-խորհրդային պատերազմ չէր, մի ամբողջ Եվրոպայի ներուժ հարձակվել էր ԽՍՀՄ վրա, մասնավորապես այն տարածքների, որոնք ԽՍՀՄ խլել էր 1939-40 թվականներին՝ Ֆինլանդիայից, Ռումինիայից ու Լեհաստանից, ու անվանել Արևմտյան Բելառուս ու Ուկրաինա և այլ անուններով: Ուկրաինան այնքան ուրացող ժողովուրդ ունի, որ մոռանում է, որ մի ամբողջ ԽՍՀՄ ժողովուրդ արյուն է թափել իր արևմտյան սահմանները ձևավորելու համար՝ Լեհաստանի հաշվին, հայերը թողել են Արևմտյան Հայաստանը ու Արևմտյան Ուկրաինա են ազատագրել: Ուրեմն ինչ՝ պետք է նշես Ուկրաինա-Բելառուսական ազատագրական պատերա՞զմ: Չեզոքության հարց այստեղ չկա, սա ուղղակի հակառուսականության դրսևորում է --Հայկ (արաբագետ) 15:16, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայկ ջան, հայեր ապրել են ոչ միայն ԽՍՀՄ-ում, երևի թե ավելի շատ վերջինիս սահմաններից դուրս են ապրել: Իսկ դրսի ոչ բոլոր հայերի համար է ԽՍՀՄ-ը եղել հայրենիք: Չնայած այս հանգամանքը կապ չունի քննարկվող թեմայի հետ, այնպես, ինչպես ուկրաինացիների ուրանալ կամ չուրանալը: Պետք է ավելի լայն նայել ու հոդվածները չգրել միայն հայաստանյան հայերի համար: Ինչ վերաբերում է աղբյուրներին, ապա, կարծում եմ, գիտես, որ կարող եմ բազմաթիվ վստահելի ու արժեքավոր աղբյուրներ ներկայացնեմ: Ժամանակի խնդիր է: Չեմ անում, որովհետև այստեղ աղբյուրներ ներկայացնելու հարց չէ:--Գարդմանահայ (քննարկում) 16:26, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայերի մեծամասնությունն ապրել է Խորհրդային Հայաստանում ու ԽՍՀՄ այլ երկրներում (Վրացական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և այլն՝ 2.200.000 [29]), իսկ սփյուռքում ապրում էր 900.000 մարդ (ԱՄՆ՝ 190, Լիբանան՝ 170, Ֆրանսիա՝ 155, Սիրիա՝ 150, Իրան՝ 130 հազար): Սփյուռքահայերը 1989 թվականին, երբ ՀԽՍՀ ապրում էր ավելի քան 3.3 միլիոն հայ, իսկ ԽՍՀՄ մյուս երկրներում՝ ավելի քան 1.8 միլիոն, կազմում էին 1700 հազար մարդ, այդ թվում՝ վաղուց հայերեն մոռացածները: Հայերի պատմական, իրավաբանական ու փաստացի հայրենիքը այդ ժամանակ Խորհրդային Հայաստանն էր՝ ԽՍՀՄ մաս, և եթե Նժդեհը պատերազմել է Գերմանիայի կողմից, հետն էլ՝ մի քանի հարյուր հոգի, դա ամենևին չի վկայում այն մասին, որ սա մենք չպետք է ասենք Հայրենական մեծ պատերազմ: Ընդհանուր մասնակցել են 600.000 հայ, որից 440.000-ը ԽՍՀՄ-ից. Սա էլ փաստերը: Ուկրաինացիների ուրանալը կապ ունի այնքանով, որ Պանդուխտը հենց դրա վրա էր հենվում ու հղում տալիս, Ուկրաինայի խնդիրը քննարկվել է Ուկրաինայի տարածքում ու իրենց Վիքիպեդիայում: Վստահելի ու արժեքավոր աղբյուրներիդ կսպասենք, որտեղ հայերեն գրված լինի «Գերմանա-Խորհրդային պատերազմ», և դա իրոք ժամանակի խնդիր է, քանի որ որոշ ժամանակ անց այս քննարկումը փակվելու է, ու հենց հարցը կոնկրետ ինձ համար հենց աղբյուրների մեջ է: Դրան կողմ են քվեարկում այնպիսի մարդիկ, ովքեր ունեն բացահայտ հակախորհրդային դիրքորոշում ու դա պարզ երևում է իրենց իսկ էջից (Պանդուխտն արդեն ջնջել է դա): Այ սա է կողմնակալությունը, ոչ թե անկեղծության ու արդարության փնտրելու կոչը: Ես իմ ասածը վերջացրի --Հայկ (արաբագետ) 05:07, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետաքրքիր կլինի ծանոթանալ 1941-1945 թվականներին ԽՍՀՄ-ից դուրս ապրող հայերի թվաքանակի քո աղբյուրները: Չնայած այստեղ հարցը «դրսի ու ներսի» հայերի շատ կամ քիչ լինելը չէ: Ենթադրենք Պանդուխտը հակառուս է, սակայն ներկայացրել է ճիշտ դիտարկում, ապա պետք է դեմ լինենք նրա ներկայացրած ճիշտ հարցադրմանը, քանի որ նա հակառո՞ւս է: Կարծում եմ, ինքդ էլ լավ գիտես, որ Հայերեն Վիքիպեդիան հիմնված չէ միայն հայալեզու աղբյուրների վրա: Ի՞նչ է նշանակում հայերեն գրված լինի, այսինքն՝ եթե ճապոներեն լինի, ապա հիմք չէ՞: Իհարկե հիմք է: Ես կարծես, թե հասկանում եմ ինչու ես ցանկանում հայալեզու աղբյուրների վրա շեշտադրում կատարես. նախկին ԽՍՀՄ տարածքում հայալեզու հրապարակումների մեծ մասը հասկանալի պատճառներով պարունակում են Հայերնական Մեծ պատերազմ անվանումը: --Գարդմանահայ (քննարկում) 09:49, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայերի մեծամասնությունն ապրել է Խորհրդային Հայաստանում ու ԽՍՀՄ այլ երկրներում (Վրացական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և այլն՝ 2.200.000 [29]), իսկ սփյուռքում ապրում էր 900.000 մարդ (ԱՄՆ՝ 190, Լիբանան՝ 170, Ֆրանսիա՝ 155, Սիրիա՝ 150, Իրան՝ 130 հազար): Սփյուռքահայերը 1989 թվականին, երբ ՀԽՍՀ ապրում էր ավելի քան 3.3 միլիոն հայ, իսկ ԽՍՀՄ մյուս երկրներում՝ ավելի քան 1.8 միլիոն, կազմում էին 1700 հազար մարդ, այդ թվում՝ վաղուց հայերեն մոռացածները: Հայերի պատմական, իրավաբանական ու փաստացի հայրենիքը այդ ժամանակ Խորհրդային Հայաստանն էր՝ ԽՍՀՄ մաս, և եթե Նժդեհը պատերազմել է Գերմանիայի կողմից, հետն էլ՝ մի քանի հարյուր հոգի, դա ամենևին չի վկայում այն մասին, որ սա մենք չպետք է ասենք Հայրենական մեծ պատերազմ: Ընդհանուր մասնակցել են 600.000 հայ, որից 440.000-ը ԽՍՀՄ-ից. Սա էլ փաստերը: Ուկրաինացիների ուրանալը կապ ունի այնքանով, որ Պանդուխտը հենց դրա վրա էր հենվում ու հղում տալիս, Ուկրաինայի խնդիրը քննարկվել է Ուկրաինայի տարածքում ու իրենց Վիքիպեդիայում: Վստահելի ու արժեքավոր աղբյուրներիդ կսպասենք, որտեղ հայերեն գրված լինի «Գերմանա-Խորհրդային պատերազմ», և դա իրոք ժամանակի խնդիր է, քանի որ որոշ ժամանակ անց այս քննարկումը փակվելու է, ու հենց հարցը կոնկրետ ինձ համար հենց աղբյուրների մեջ է: Դրան կողմ են քվեարկում այնպիսի մարդիկ, ովքեր ունեն բացահայտ հակախորհրդային դիրքորոշում ու դա պարզ երևում է իրենց իսկ էջից (Պանդուխտն արդեն ջնջել է դա): Այ սա է կողմնակալությունը, ոչ թե անկեղծության ու արդարության փնտրելու կոչը: Ես իմ ասածը վերջացրի --Հայկ (արաբագետ) 05:07, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կողմ, դե հիմա վաղ թե ուշ փոխելու են (իմ կարծիքով)։ Թող սկսվի մեզանից։ Ինձ էլ է համեմատաբար հարազատ «Հայրենական մեծ պատերազմ» ձևը, բայց դե շատ ծանր չեմ տանի, եթե անվանափոխվի։ --Narek75 (քննարկում) 19:38, 20 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Դեմ: Անհիմնավորված առաջարկ։ - Kareyac (քննարկում) 03:41, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հարգելի ընդդիմախոսներ, սկսեմ նրանից, որ բոլորիդ էլ սիրում և հարգում եմ, քանի որ սա այն թիմն է, որի աշտանաքների շնորհիվ մենք այսօր արդեն կարող ենք հպարտանալ մեր նախագծով, և հպարտանալու նման առիթների կարիք Հայաստանն այսօր շատ ունի: Հարգելով բոլորիդ կարծիքը, այնուամենայնիվ կրկին անդրադառնամ արտահայտած կարծիքներին:
- Հայկ, դու դեմ ես այն արտահայտությանը, որ «հայրենական» բառը հայերի համար չէ: Ինձ համար զարմանալի է, որ լավ իմանալով պատմությունը, դու մոռացել ես, թե ինչպես են այդ «հայրենիքը» փաթաթել մեր վզին: Շուտով մենք տոնելու ենք մեր նորագույն պատմության առաջին ազգային պետության՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այն պետության, որի դեմ պատերազմել և քայքայել է Ռուսաստանը, այս անգամ ոչ թե առասպելական հայ-ռուսական «եղբայրության» պատրվակով, այլ կոմունիզմի կարգախոսների ներքո: Արդյունքում մեր «Հյուսիսի մեծ եղբայրը» մասնատեց մեր պետությունը, ոչնչացրեց այն, ամեն ինչ արեց, որ մենք հերթական անգամ վերածվենք կառավարելի ամբոխի, այլ ոչ թե ազգի, որն ունի իր ազգային արժանապատվությունը և ազգային պետությունը: Խորհրդային քարոզչությունն ամեն ինչ արեց, որ ստրկացրած այդ ժողովուրդները չմտածեն էլ ազգային պետություն ունենալու մասին, և դրա համար փորձում էր կառավարել մեր միտքը: Այդ կառավարման մեխանիզմների դրսևորումներից մեկն էլ այդ «Հայրենական» պատերազմներ, որով մեզ փորձում էին համոզել, որ ողջ խորհրդային պետություննն է մեր հայրենիքը, այլ ոչ Հայաստանը: Քիչ չի մեզ գրավել են, քիչ չի մեր մտավորականության, զինվորականության մի հսկայական շերտ ոչնչացրել են, փաստացի բռնաբարել են մեր երկիրը, դա էլ շարունակելով մեզ քշել են իրենց հայրենիքի համար պատերազմելու: Դա ռուսների հայրենական պատերազմն է: Դա Ռուսաստանի կայսերական շահերի պաշտպանությանն ուղղված պատերազմ էր, բայց ոչ Հայաստանի և հայերի: Այդ ամենով մեզ փորձում էին կտրել մեր արմատներից, մոռացության մատնել իրական Հայաստանը, որն էլ ավելի լայն է, քան «Հայկական ԽՍՀ» կոչվածը: Եվ նման գործողություններ խորհրդային կառավարությունը կատարել է ոչ միայն Հայաստանի և հայերի, այլ այդ բռնապետության գրեթե բոլոր ազգերի հետ: Ինչու՞ այսօր մեր ժողովուրդը ամբողջությամբ դա դեռ չի հասկացել: Որովհետև Հայաստանը Հանրապետությունը պաշտոնապես դեռ չի դատապարտել խորհրդային բռնապետական կայսերականությունը: Իսկ ինչու դա դեռ չի արել դուք ինքներդ էլ լավ գիտեք: Որովհետև «եղբայրը» թույլ չի տալիս: Հայկ, դու օրինակներ ես բերում խորհրդային հանրագիտարանների, բայց դրա հետ չես նշում, որ այդ հանրագիտարանները կրում են խորհրդային քարոզչության ազդեցությունը, որ դրանք լեցուն են մարքսիզմ-լեինինիզմով, որ դրանք ազատ չեն, և գոնե դա գիտակցելով, այդ հանրագիտարաններից նյութ տեղադրելուց առաջ մենք փորձում ենք մաքրել այդ փոշին: Դու օրինակ ես բերում Լատիներեն Վիքիպեդիայի Bellum Magnum Patrium հոդվածը, բայց չես նշում, որ այդ հոդվածի հեղինակը և գրեթե միայկ խմբագրողը ռուս է՝ Alexander Gerashchenko: Նա էլ ի՞նչ անվանում պետք է գրեր:
- Հայկ, ըստ քեզ, ես սխալմամբ եմ օրինակ բերել Բելառուսերեն Վիքիպեդիան: Ասեմ, որ գոյություն ունի գրավոր բելառուսերենի երկու տարբերակ՝ «դասական» (տարաշկեվիցա) և «փոփոխված»: Եվ հենց դասական տարբերակն է բելառուսների ազգայինը, իսկ փոփոխվածն էլ՝ նորկոմովկան, բելառուսերենի ռուսականացման փորձն է (տես՝ Тарашкевица): Զուգահեռները տեսանելի են, չէ՞: Ուստի այսօր գոյություն ունի երկու Բելառուսերեն վիքիպեդիա՝ դասական ուղղագրությամբ և նարկոմյան ուղղգարությամբ: Եվ իմ բերած օրինակը՝ Нямецка-савецкая вайна հենց դասական, ազգային, բուն բելառուսական Վիքիպեդիայի տարբերակն է, իսկ քո բերածը՝ Вялікая Айчынная вайна, նարկոմյան տարբերակն է: Դու ասում ես, որ «գերմանա-խորհրդային պատերազմ անվանումը չեմ հանդիպել որևէ հայալեզու աղբյուրում...»: Իհարկե խորհրդային բռնապետության տարիներին տպագրված աղբյուրներում և դրանից հետո՝ իներցիոն զարգացման ընթացքում գրված գրականության մեջ դուք հանդիպել ես քարոզչական անվանատարբերակը: Անկախությունից ի վեր մենք միայն հնարավորություն ստացանք ճիշտ գնահատելու այս ամենը, նույնպես ինչպես միայն համազգային զարթոքից հետո խորհրդային բռնապետությունը ստիպված եղավ համակերպվել «Հայոց Ցեղասպանության» հետ: Ինչ վերաբերվում է քո կողմից օրինակ բերված մեկ այլ հոդվածի, ասեմ, որ ես ծանումցում չեմ ստացել, դրա համար էլ չեմ պատասխանել: Կարծում եմ, նման դեպքերում չի արգելվում գրել մասնակցի քննարկման էջում:
- Եվ կրկնում եմ, այս ամենը գալիս է նրանից, որ մենք օրենսդրորեն դեռ չենք դատապարտել խորհրդային բռնապետությունը: Վաղ դե ուշ դա լինելու է (իհարկե, եթե ռուսները հերթական անգամ չփորձեն հաջողությամբ մտնել Հայաստանի և մեր պետությունը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ դարձնեն), քանի որ դա է անկախ պետության և ազգի զարգացման բնական ուղին:
- Դավիթ, դու ասում ես, որ «Հայրենական պատերազմն անպայման չէ հայերի հայրենիքի պատերազմը լինի, այն կարող է, եթե ցանկանում ես, ուղղակի այլ ազգի հայրենիքի համար մղ(վ)ած պատերազմը լինի»: Դու իրավացի ես, այս պատերազմը հայերի հայրենիքի համար չէր: Տվյալ դեպքում ինչու՞ մեզ մոտ պետք է լինի այդ անվանումը: Ինչու պետք է շարունակենք պատճենել խորհրդային քարոզչական եզրերը: Նույն տրամաբանությամբ, կարող ենք շարունակել օգտագործել ՀՎ հոդվածներում մարքսիզմ-լենինիզմի եզրերը որպես անվերապահ ճշմարտություն:
- Չմոռանանք, որ մեր հիմնական նպատակն է՝ հանրագիտարանի ստեղծումն է բարելավումը, այլ ոչ թե անցյալի քարոզչական կլիշեների պահպանումը և զարգացումը: Ես արդեն նշեցի մեկ սկզբունք, որին հակասում է հոդվածի ընթացիկ անվանատարբերակը: Եթե դեռ կասկածում ես, որ ունենք ՀՎ ներքո դրա «իրավական» հիմքը, ապա ծանոթացիր Վիքիպեդիա:Անտեսեք բոլոր կանոնները հիմնասյուն հանդիսացող կանոնին՝ անգլերեն կամ ռուսերեն տարբերակով: Ամեն ինչ մեր ձեռքերում է:
- Vahe, մյուսները արդեն անդրադարձել են քո արտահայտությանը, ուստի ես դրա վերաբերյալ գրեթե բան չեմ ասի: Միայն կավելացնեմ, որ որևէ մեկին ատելով դու քո երջանությունը չես կառուցի, ինչը այսօր փորձում են անեն ադրբեջանցիներն ու ռուսները, ստեղծելով ընդհնաուր թշնամու կերպար՝ հայերն ադրբեջանցիների դեպքում, Արևմուտքը ռուսների դեպքում: Դա սխալ ուղի է: Պետք է առերեսվել սեփական պատմությանը: Պետք է գնահատել, վերլուծել, ազատվել քարոզչական շերտերից: Մնացածի վերաբերյալ ինչ էլ ասեմ, կասեմ հայերենով, առանց ռուսերենից մեջբերումների: Նախ, կարող ես վերընթերցել Հայկին իմ պատասխանը, այնտեղ նաև քո հարցադրումների պատասխանն է: Ինչ վերաբերվում է որևէ մեկ այլ երկրին կրկնօրինակելուն կամ ոչ, ասեմ, որ դա ոչ թե կրկնօրինակում է, այլ քարոզչական շերտից ազատվելն է: Եթե դու բացես քննարկման առարկա հանդիսացող հոդվածի միջլեզվային հղումները, ապա կտեսնես, որ այդ հոդվածը գրված է միայն 20 լեզվով, և այդ քսան լեզուներից ռուսական անվանատարբերակով՝ Հայրենական մեծ պատերազմ հոդվածը գոյություն ունի ռուսական ազդեցության տակ գտնվող ժողովուրդների, լեզուների, պետությունների Վիքիպեդիաներում: Գումարած դրանց լատիներենը, որի հոդվածի հեղինակը և գրեթե միակ խմբագիրը ռուս է, և սլովակերենը, որ նույնպես սլավոնական երկիր է և որոշ չափով գտնվում է ռուսական ազդեցության տակ (մանավանդ վերջերս):
Լեզվային կոդ | Լեզու | Բնօրինակ անվանում | Հայերեն անվանում |
---|---|---|---|
az | ադրբեջաներեն | Böyük Vətən müharibəsi | Հայրենական մեծ պատերազմ |
be | բելառուսերեն (նարկոմովկա) | Вялікая Айчынная вайна | Հայրենական մեծ պատերազմ |
be-tarask | բելառուսերեն (տարաշկևիցա) | Нямецка-савецкая вайна | Գերմանա-խորհրդային պատերազմ |
ce | չեչեներեն | Сийлахь-Боккха Даймехкан тӀом | Հայրենական մեծ պատերազմ |
cv | չուվաշերեն | Тăван Çĕршывăн Аслă вăрçи | Հայրենական մեծ պատերազմ |
de | գերմաներեն | Deutsch-Sowjetischer Krieg | Գերմանա-խորհրդային պատերազմ |
hy | հայերեն | Հայրենական մեծ պատերազմ | Հայրենական մեծ պատերազմ |
kk | ղազախերեն | Ұлы Отан соғысы | Հայրենական մեծ պատերազմ |
kv | կոմիերեն | Айму вӧсна Ыджыд тыш | Հայրենական մեծ պատերազմ |
ky | բաշկիրերեն | Улуу Ата-Мекендик согуш | Հայրենական մեծ պատերազմ |
la | լատիներեն | Bellum Magnum Patrium | Հայրենական մեծ պատերազմ |
lez | լեզգիերեն | Ватандин чIехи дяве | Հայրենական մեծ պատերազմ |
mhr | էրզյաներեն | Кугу Ачамланде сар | Հայրենական մեծ պատերազմ |
os | օսերեն | Фыдыбæстæйы Стыр хæст | Հայրենական մեծ պատերազմ |
ru | ռուսերեն | Великая Отечественная война | Հայրենական մեծ պատերազմ |
sah | յակուտերեն | Аҕа дойду Улуу сэриитэ | Հայրենական մեծ պատերազմ |
sk | սլովակերեն | Veľká vlastenecká vojna | Հայրենական մեծ պատերազմ |
tg | տաջիկերեն | Ҷанги Бузурги Ватанӣi | Հայրենական մեծ պատերազմ |
tt | թաթարերեն | Бөек Ватан сугышы | Հայրենական մեծ պատերազմ |
udm | ուդմուրտերեն | Быдӟым Атыкай ож | Հայրենական մեծ պատերազմ |
uk | ուկրաիներեն | Німецько-радянська війна | Գերմանա-խորհրդային պատերազմ |
Սա է այդ քարոզչությունից ազատվելից ցուցանիշը:
- Vahe, դու ասում ես, որ «Հայալեզու զանգվածը երկրորդ աշխարհամարտի տարիներին տարել է համազգային պայքար իր մեծ հայրենիքի համար…»: Այո, դա, քո արտահայտությամբ, զանգված էր, որովհետև իրեն դեգրադացրել էին մինչև այդ աստիճան և դրա հետևանքները այսօր նստած են մեր ԱԺ-ում: Բայց այդ «հայալեզու զանգվածից» բացի, ինչպես դու նշեցիր, մենք ունենք ազգի մյուս մասը, որը ազատ է եղել խորհրդային ճանկերից, որին չեն քշել պատերազմի ուրիշի հայրենիքի համար: Հիմա մեր ազգի մասն է են, հիմա մեզ հետ մեկ ազգ են արևմտահայերը, որոնք խորհրդային «հայրենիքի» հետ կապ չունեն, թե՞ ռուսները: Ում հետ մենք ընդհանուր հայրենիք ունենք՝ հայերի թե՞ ռուսների:
- Խորհրդային տարիներին կառուցել են «ընդհանուր հայրենիքի» պատկերը: Նման քարոզչության արդյունքն է նաև, որ այսօր հայերը լքում են իրենց հայրենիքը՝ Հայաստանը, երջանկությունը փնտրելով հիմնականում Ռուսաստանում, որովհետև ամեն կերպ փորձել են արմատավորել մեր մեջ այդ մոտեցումը, այդ պատկերը, որ չկա ազգի հայրենիք, այլ կա բոլոր խորհրդային մարդկանց հայրենիք՝ Խորհրդային Միություն, որի ժառանգորդն է այսօր բոլոր առումովներով Ռուսաստանը:
- Հայկ, դու ասում ես, որ «դա ամենևին էլ գերմանա-խորհրդային պատերազմ չէր, մի ամբողջ Եվրոպայի ներուժ հարձակվել էր ԽՍՀՄ վրա, մասնավորապես այն տարածքների, որոնք ԽՍՀՄ խլել էր 1939-40 թվականներին՝ Ֆինլանդիայից, Ռումինիայից ու Լեհաստանից, ու անվանել Արևմտյան Բելառուս ու Ուկրաինա և այլ անուններով»: Դու այստեղ ողջ ճշմարտությունը չես ասում, որովհետև նախ և առաջ, սա Երկրորդ համաշխարհային պատերազմի մասն էր, երկրորդը՝ մեկ կողմից գլխավոր ուժը Գերմանիան էր, մյուս կողմից՝ Ռուսաստանը, ու երկուսն էլ պատերազմի են քշել իրենց կողմից ստրկացրած ժողովուրդների, ինչպես և ցանկացած պատերազմի ժամանակ: Բացի այդ, Հայկ, քեզ ասեմ, յուրաքանչյուր մարդ, ով տեղյակ է մարդու իրավունքներից, ժողովրդավարությունից, չի կարող չդատապարտել այդ հսկայական քիմերան՝ Խորհրդային Միությունը, ինչպես նաև Նացիստական Գերմանիան, որոնք նույն կարգի երևույթներ են: Չդատապարտելն է այսօր զարմանալաի և արտառոց, այլ ոչ թե դատապարտելը: Ունենալ համակրանք ԽՍՀՄ կամ Նացիստական Գերմանիայի նկատմամբ նշանակում է ողջունել մարդու իրավունքների և ժողովրդավարության ոտնահարտումը: Ավելացնեմ նաև, որ «ուրանալ» կատեգորիան միջանձնային հարաբերությունների կատեգորիա է, այլ ոչ թե քաղաքականության կամ գիտության:--Pandukht (քննարկում) 10:20, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ջեո ջան, ասում ես, որ «շատ անցանկանալի է մասնակցին պիտակավորելը»: Հիմա որոշակիորեն առճակատվելու եմ… Եթե ես նշում են կոնկրետ մասնակցի դիրքորոշման մասին փաստը, նույն Պանդուխտը նշում է (պիտակում է). «Ունենալ համակրանք ԽՍՀՄ կամ Նացիստական Գերմանիայի նկատմամբ նշանակում է ողջունել մարդու իրավունքների և ժողովրդավարության ոտնահարտումը»: Ե՛կ կողմնորոշվենք… Մի քանի հավելյալ մեկնաբանություն-նկատառում.
- Երկրորդ աշխարհամարտի շրջանակներում այս պատերազմը Գերմանիայի համար, իհարկե, չի կարող լինել «հայրենական» պատերազմ, քանի որ Գերմանիային սկսել է պատերազմը ոչ իր հայրենիքի համար: Քննարկման մասնակիցների զգալի մասը ԽՍՀՄ համարում է յոթանասունամյա պատմության շրջանակներում մեր հայրենիքը, սակայն փորձվում է դա հերքվել:
- Ոչ մի պատասխան չսպասեցի. «մի՞թե կարող ենք Արցախյան ազատամարտը դնել անվանափոխման՝ Ղարաբաղյան պատերազմ, Հայ-ադրբեջանական պատերազմ կամ Արցախա-ադրբեջանական պատերազմ…»:
- Ինչո՞ւ է Հայերեն Վիքիպեդիայի աուդիտորիայի հիմնական մասը խմբագրումներ անում հենվելով Ռուսերեն Վիքիպեդիայի տարբերակի հիման վրա… Դրա հետևանքով չեզոքության հետ կապված մի շարք հարցեր կարող են առաջանալ և առաջանում են, սակայն դա չի նշանակում, որ ընդհանուր առմանբ Ռու-վիքիի մատուցումը չի կարող լինել աղբյուր Հայ-վիքիի համար:
- Միայն այս քննարկման ընթացքում այնքան տարբեր տեսակետեր, մտքեր, նախաձեռնություններ, պիտակումներ, քարոզչական ուղղություններ մատուցվեցին… չեմ ողջունում նման ռադիկալ, ոչ միանշանակ փոփոխությունները ոչ միայն վիքի հարթակում, այլև կյանքում: — Vahe քնն. 13:50, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին ասել ու պատասխան չստանալ: Ես քեզ ասում եմ՝ ամենաթողություն ես անում, ասում ես՝ ես ձեզ բոլորիդ սիրում ու հարգում եմ: Սա կոչվում է փափուկ բարձ դնել դիմացինի գլխի տակ՝ սեփական կարծիքը առաջ տանելու համար: Այժմ պատմություն ուսումնասիրող գլխավոր կառույցները՝ ԵՊՀ պատմության ամբիոնն ու ԳԱԱ պատմության ինստիտուտը, այլ տեսակետ ունեն, ու դա հրապարակել են բազմաթիվ աշխատություններում: Ունես այլ կարծիք՝ կարող ես այդ կարծիքիդ հավատարիմ մնալ մինչև կյանքիդ վերջ, բայց ոչ թե պարտադրել կարծիքդ հազարավոր ընթերցողներ ունեցող գրադարանին: Դե՞մ ես. գնա՝ պաշտպանիր թեկնածուական, դարձիր այդ ոլորտի գիտնականը, գրիր գրքեր ու այստեղ գրիր՝ Հայրենական մեծ պատերազմ, հայտնի է նաև գերմանա-խորհրդային պատերազմ (իմ գրքի այսինչ բաժնի այսինչ էջը): Սա է ճանապարհը, դու հանրագիտարանում ես, ու ոչ թե շրջապատում, որտեղ կարող ես ազատորեն ասել այն, ինչ ուզում ես: Դու հակառուսական ես տրամադրված ու այն էլ՝ ծայրահեղ աստիճանի, ու մյուս անգամ չհամարձակվես հայ ժողովրդի մասին նման տեսակետ արտահայտել, որ մեզ քշել են պատերազմ կամ ստրկացրել, դու դրա բարոյական իրավունքը չունես ու երբեք էլ չես ունենա: Դու ժողովրդի համար ոչ մի բան չես արել, որ նրան հայհոյում ես՝ այն էլ հրապարակայնորեն, ու սա կոպիտ խախտում է, որ անում ես դու որպես ադմին: Թող երբեք մտքովդ չանցնի, որ դու Ռուսաստանում նստած հայրենիքդ ավելի շատ ես սիրում, քան հայրենիքում ապրող ու այդ խնդիրներին ամեն օր առնչվող ու դրանց մեջ գոյատևող մարդիկ: Մեծ զզվանքով կարդացի քո այդ հակառուսականությունը. ինքս իմ համակրանքն ու հակակրանքը երբեք ոչ կաղապարներով, ոչ էլ այլ քննարկումներում քարոզ չեմ արել այստեղ: Ու դու լավ գիտես, որ ավելի կայացած համայնքներում, որտեղ հազարներով խմբագիրներ կան, քո արածը ինչ կարվեր ու կմնայիր արդյոք ադմին այսքանից հետո թե ոչ: Ուղղակի սա Հայերեն Վիքիպեդիան է, այստեղ մենք տանն ենք: Դու ունես շատ բաներ արած այս նախագծի համար, դրա համար մարդիկ քեզ հարգում են ու համապատասխան վերաբերմունք ցույց տալիս, ինչպես և բոլորին, այդ թվում ինձ, բայց դու շահագործեցիր դա ու քեզ պահեցիր ուզածդ կերպ: Բելառուսերեն Վիքիպեդիան, որի մասին ես ասել եմ, պաշտոնականը իմ նշածն է (Беларуская Вікіпедыя), սա է այդ երկրի Վիքիպեդիան, որի մեկ երրորդը գոնե խմբագրում են այդ երկրի բնակիչները, ու իրենք այդպես են որոշել իրենց համար, իսկ քո նշածը՝ (Беларуская Вікіпедыя (тарашкевіца)), 60 տոկոսով խմբագրում են ԱՄՆ կամ Ֆրանսիա կամ այլ երկրներում ապրող իրենց հայրենակիցները, ովքեր 13 տարվա մեջ հազիվ 60 հազար մանր-մունր հոդված են գրել: Մեր երկրում ասում ենք Հայրենական մեծ պատերազմ, դա բերում է գուգլը 40000 օրինակով, որին որպես հոմանիշ մեկ-մեկ կողքից ավելացնում են գերմաներեն տարբերակը: Մեր երկրում տպվում են գրքեր՝ հին ու նոր, ու այդտեղ նշված է այդ անունը, իսկ դու եկել հեղափոխություն ես մտցնում: Վիքիպեդիան ընտրում է աղբյուրով հաստատված ճշգրիտ տարբերակներից տարածվածը, քոնը ոչ աղբյուրով է հաստատված, ոչ ճշգրիտ է, ոչ էլ տարածված, ու քո կարծիքը մնում է որպես քո կարծիք: Չնշես էլ իմ անունն այս քննարկման մեջ, ու ես պետք է շատ լուրջ իմ վրա աշխատեմ, որպեսզի քո այստեղի գրածները՝ ուղղված հայ ժողովրդին, ու քո պահվածքը, որ հազիվ եմ զսպում ինձ վիքիէթիկետ չխախտելու ու քեզ պատասխանելու համար, աշխատեմ մոռանալ: --Հայկ (արաբագետ) 14:00, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Միայն այս քննարկման ընթացքում այնքան տարբեր տեսակետեր, մտքեր, նախաձեռնություններ, պիտակումներ, քարոզչական ուղղություններ մատուցվեցին… չեմ ողջունում նման ռադիկալ, ոչ միանշանակ փոփոխությունները ոչ միայն վիքի հարթակում, այլև կյանքում: — Vahe քնն. 13:50, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Կոչ եմ անում անձնական հարթույթունը մի կողմ դնել և քննարկել քննարկման առարկա հանդիսացող թեման, այն է՝ հոդվածի վերնագիրը լինի Հայրենական Մեծ պատերազմ, թե՞ Խորհրդա-գերմանական պատերազմ: Քննարկմանը վերաբերող մի քանի դիտարկում անեմ. Պանդուխտ ջան, կարծում եմ հիմնավորում կատարելու փոփոխությունը չպետք է կառուցել հակառուսականության վրա, քանզի այդպես ի դերև է ելնում հանրագիտարանի անաչառությունը: Ես կողմ եմ, որ հոդվածի վերնագիրը չլինի Հայրենական Մեծ պատերազմ, բայց ոչ թե որ ես չեմ սիրում կամ սիրում եմ ռուսներին, այլ որովհետև այդպես կարտահայտվի մեր չեզոքությունը և ժամանակի քարոզչական հնարքներից ազատվելու և առաջ շարժվելու ունակությունը: Մենք ասելով նկատի ունեմ ՀՎ-ին: Հայկ ջան, ՀՀ ԳԱԱ-ն կամ ԵՊՀ պատմության ֆակուլտետը բարձրագույն արժեք չեն, որ այնտեղ որոշվածը վերցնենք և որպես ճշմարտություն ընդունենք: Չնայած որպես աղբյուր պետք է օգտագործենք այնտեղի արժեքավոր նյութերը: Մեզ համար բացի ԵՊՀ ու ԳԱԱ-ից նաև աղբյուրի արժանի են շատ այլ երկրների համալսարանական և գիտական շրջանակների նյութերը: Ինչո՞ւ ես շեշտադրումը կատարում ԵՊՀ և ԳԱԱ-ի վրա: Ինչ վերաբերվում է Արցախին, ապա մեծ հաճույքով կմասնակցեմ արցախյան թեմային առնչվող անվանափոխման առաջադրված հոդվածների քննարկումներին, այդ թվում՝ Շուշիի ազատագրում, թե բռնազավթում, Արցախյան ազատամարտ, թե՞ Ղարաբաղյան պատերազմ: Եվ մի բան էլ, Հայկ ջան պետք չի նախօրոք ասել, որ այս քննարկումը այսպես ասած միևնույն է ավարտվելու է քո տեսակետի հաղթանակով: Եկեք հարգենք այլ արտահայտած այլ տեսակետները նույնպես:--Գարդմանահայ (քննարկում) 15:20, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայկ ջան, քո գրառման եղանակն ինձ համար անսպասելի էր: Ասեմ միայն, որ ես այն չեմ մեկնաբանի:
- Gardmanahay ջան, ես համակարծիք եմ քո հետ: Առավել ևս ասեմ, որ ես արդեն նշել եմ, որ որևէ մեկի, որևէ ազգի նկատմամբ ատելության հիման վրա սեփական ապագան չես կառուցի: Սա նշանակում է, որ ես ինձ ոչ ռուսատյաց եմ համարում, ոչ թուրքատյաց, ոչ էլ ադրբեջանատյաց: Ընդհանրապես ատել որևէ մարդու կամ մարդկանց խմբի նշանակում է ատել ինքդ քեզ, խորտակել այն նավը, որով բոլորս նավարկում ենք, քանի որ բոլոր էլ մարդ ենք, բոլոր էլ նույնն ենք, ծագում ենք նույն աղբյուրից: Սակայն սոցիալապես մենք բաժանված ենք խմբերի՝ էթնոսների, որոնցից ամեն մեկն ունի իր շահերը: Եվ այդ շահերն էլ հարկավոր է պաշտպանել, եթե ուզում ես, որ քո խումբը կենդանի մնա ու զարգանա: Այսօր քո շահերը համընկնում են մեկի հետ, վաղը՝ մյուսի և այդպես շարունակ: Սա չէր վերաբերվում քննարկման առարկային, սակայն ուզեցա իմ կողմից պարզաբանեմ դա: Եվ ընդհանրապես, իմ զգացմունքները, ինչպես և յուրաքանչյուրիս, էական չեն հոդվածի համար: Ես ներկայացրել եմ միայն չոր փաստեր, որոնք հետ կարելի է ընդունել, կարելի է մերժել: --Pandukht (քննարկում) 17:32, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ես քեզ խնդրեցի չնշես անունս այս քննարկման մեջ, ինձ պարզ է քո տեսակետը այս հարցի շուրջ, դա բխում է քո հակառուսական դիրքորոշումից ու ոչ մի փաստարկ չունի: Քեզ էլ, վստահ եմ, իմ տեսակետն է պարզ, ու շատերի, որ այստեղ արտահայտվեցին: Հարցն ինձ համար ավելի քան պարզ է, ու քո գրածները դիվանագիտական փորձ էին՝ խնդրից ելնելու համար, եթե ասում ես, որ չես մեկնաբանի, կարող էիր ուղղակի չգրել: Չես էլ ընդունում, թե քանի անգամ կանոններ խախտեցիր: Վերջ, ես էլ այստեղ ոչինչ չեմ գրելու, իմ տեսակետը վերևում 3 անգամ գրեցի արդեն, կարող ես կարդալ, և փաստեր կան, և կոնկրետ խոսքեր՝ քեզ ուղղված մասնավորապես --Հայկ (արաբագետ) 18:05, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայկ ջան, մեկ շաբաթ սպասեցի, հիմա ժամանակն է ասեմ: Ութ օր է անցել և քո վիրավորանքների համար քեզ ոչ պաշտոնապես զգուշացրել են, ոչ էլ արգելափակել են: Քո նշած «ավելի կայացած համայնքներում» դու արդեն վաղուց առնվազն երկարաժամկետ արգելափակված կլինեիր այսքանի համար: Ուղղակի ասացի տեղեկացնեմ քեզ, թե չէ կարող է տեղյակ չես, թե ինչպես են «տնից դուրս» վայրերում՝ այլ վիքիներում վարվում նման դեպքերում: Ի դեպ, եթե ուզենաս շարունակես ինձ վիրավորես, խնդրում եմ դա անես իմ քննարկման էջում, որ չծանրաբեռնենք այս քննարկումը իմ արժանիքների թվարկումով: --Pandukht (քննարկում) 09:51, 28 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ես քեզ խնդրեցի չնշես անունս այս քննարկման մեջ, ինձ պարզ է քո տեսակետը այս հարցի շուրջ, դա բխում է քո հակառուսական դիրքորոշումից ու ոչ մի փաստարկ չունի: Քեզ էլ, վստահ եմ, իմ տեսակետն է պարզ, ու շատերի, որ այստեղ արտահայտվեցին: Հարցն ինձ համար ավելի քան պարզ է, ու քո գրածները դիվանագիտական փորձ էին՝ խնդրից ելնելու համար, եթե ասում ես, որ չես մեկնաբանի, կարող էիր ուղղակի չգրել: Չես էլ ընդունում, թե քանի անգամ կանոններ խախտեցիր: Վերջ, ես էլ այստեղ ոչինչ չեմ գրելու, իմ տեսակետը վերևում 3 անգամ գրեցի արդեն, կարող ես կարդալ, և փաստեր կան, և կոնկրետ խոսքեր՝ քեզ ուղղված մասնավորապես --Հայկ (արաբագետ) 18:05, 21 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
Արդյունք խմբագրել
Հոդվածն անվանափոխման ներկայացրած Pandukht մասնակցի ինչպես նաև մյուս բոլոր մասնակիցների փաստարկները վերլուծելով, կարելի է հանգել եզրակացության.
- հոդվածի անվանումը ՎՊ:ՉՏ խախտում չէ, քանի որ այլ տեսակետ աղբյուրներով ներկայացված չէր, բոլոր մյուս պնդումները նույնպես կարելի է համարել սկզբնական հետազոտություն, քանի դեռ հիմնավորված չեն վստահելի աղբյուրներով,
- հոդվածի անվանումը համապատասխանում է Վիքիպեդիա:Հոդվածների անվանում կանոնին, քանի որ օգտագործված է առավել լայն ճանաչում ունեցող անվանում,
- նույն Վիքիպեդիա:Հոդվածների անվանում կանոնում կա կետ, համաձայն որի Այս դեպքում որոշ վերապահումներով կարող է ընդունվել հոդվածի ոչ չեզոք անունը, եթե թեման հայտնի է միայն այդ անվամբ, իսկ այլ անվանումները գործածական չեն։, չնայած հոդվածի ոչ չեզոքությունը ապացուցված չէ, սակայն այնուամենայնիվ թեման այլ անվանմամբ հայտնի չէ,
- այլալեզու Վիքիպեդիաների անվանումները անվանափոխման համար հիմք չեն:
Հաշվի առնելով վերոգրյալը` ինչպես նաև, քննարկում գնում է ոչ կառուցողական հարթակ, առաջարկում եմ որպես արդյունք Թողնել Հայրենական մեծ պատերազմ տարբերակը: Արդյունքը վերջնական չեմ տալիս (յոթնօրյա ժամկետում կլինի վերջնական), հնարավոր է կան այլ փաստարկներ, որոնց ես չեմ անդրադարձել:--Սամվելքննարկում 13:20, 31 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել--Հայկ (արաբագետ) 07:46, 8 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Մկրտիչ Ա Վանեցի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Մկրտիչ Ա Վանեցի → Խրիմյան Հայրիկ
Կարծում եմ՝ ավելի հայտնի է Խրիմյան Հայրիկ անվամբ։ --@ջեօ (քնն․) 08:15, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ: Կան գործիչներ, որոնց այսպես ասած մականունը ավելի նախընտրելի է որպես հոդվածի վերնագիր, քան ի ծնե անուն, ազգանունը: Այդպիսի դեպք է Խրիմյան Հայրիկը, Գարեգին Նժդեհը և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 11:50, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ՝ նույն տրամաբանությամբ --Հայկ (արաբագետ) 15:44, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ: — Vahe քնն. 17:55, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ: Բոլորը որպես Հայրիկ են ճանաչում նրա, ուստի՝ Խրիմյան Հայրիկ։ --Valen1988 (քննարկում) 18:03, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ ըստ վերը բերված փաստարկների:--Arsog (1985) 20:20, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել Արցախի Հանրապետություն --Հայկ (արաբագետ) 06:13, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ) (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ) → Արցախ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ) → Արցախի Հանրապետություն
Պաշտոնապես այս տարվա փետրվարից՝ հանրաքվեից հետո կոչվում է Արցախի Հանրապետություն, կարճ՝ Արցախ, և բավական հաճախ կիրառվում է հենց այդպես: Առաջարկում եմ անվանափոխել հայկական անվան: --Հայկ (արաբագետ) 18:56, 2 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Հայկ ջան, հրաշալի կլիներ՝ այստեղ ունենայինք սահմանադրական հանրաքվեի տեքստը, որտեղ նման բան ասվում է։ Ես բազմաթիվ հակասական մեկնաբանություններ եմ կարդացել։ Սահմանադրության տեքստի առցանց տարբերակը կա՞։ --@ջեօ (քնն․) 20:09, 2 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Ահա 2017 թվականին ընդունված Սահմնադրության հղումը:--Arsog (1985) 03:37, 3 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Հավելեմ, որ մի շարք Վիքիներ, մասնավորապես՝ անգլերենը, իսպաներենը, իտալերենը, հոլանդերենը, քննարկել և արդեն վերանվանել են։ Սա պարզապես ի գիտություն։ --23artashes (քննարկում) 05:39, 3 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ արձագանքների համար: Դե, սկսե՞նք այդ կարևոր գործը՝ Ղարաբաղը մեր մեջից հանելու բարդ աշխատանքը --Հայկ (արաբագետ) 14:17, 3 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Կողմ, ես բազմիցս բարձրաձայնել եմ այս հարցը: Վաղուց պետք է վերանվանեինք: --Գարդմանահայ (քննարկում) 17:14, 3 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Կողմ Արցախ տարբերակին --Սահակ (քննարկում) 17:04, 4 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ, սակայն նախընտրելի է ոչ թե Արցախ, այլ Արցախի Հանրապետություն տարբերակը--Omicroñ'R
- Կողմ Արցախի Հանրապետություն տարբերակին:--Arsog (1985) 23:10, 4 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ Արցախի Հանրապետություն:--Ավետիսյան91 (քննարկում) 08:33, 8 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ «Արցախի Հանրապետություն» տարբերակին: — Vahe քնն. 15:53, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել--Arsog (1985) 20:24, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Երախտագիտության օր → Գոհաբանության օր
Հարգելի համայնք: Առաջարկում եմ Thanksgiving Day-ի հայերեն Երախտագիտության օր տարբերակը անվանափոխենք Գոհաբանության օր: Երախտագիտության օրը աշխարհում նշվում է հունվարի 11-ին (Տես այստեղ): Գուգլում որոնելիս մի հետաքրքիր բան նկատեցի: Լրատվական միջազգային գործակալությունների հայկական ծառայությունները օգտագործում են Գոհաբանության օր տերմինը (Ազատություն, Ամերիկայի Ձայն): Հայկական որոշ լրատվամիջոցներ էլ (հիմնականում վստահելի) կիրառում են երկուսն էլ: Անգլերեն աշխատությունների հայկական թարգմանություններում էլ միշտ հանդիպել եմ Գոհաբանության օր տարբերակը: Հետաքրքիր կլիներ լսել Ձեր կարծիքը:--Armen (քննարկում) 09:13, 13 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ, որովհետև տարածված է Երախտագիտության օր հասկացությունը, դա է շրջանառության մեջ: Ես ինքս երբեք չէի լսել երկրորդ տարբերակը, ու բացի դա, սխալ չեմ համարում առաջին տարբերակը --Հայկ (արաբագետ) 06:19, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայկ ջան սխալ կամ ճիշտ տարբերակի խնդիր այս պարագայում չկա: Գոհաբանության տոնը և Երախտագիտության տոնը տարբեր տոներ են: Երախտագիտության տոնը աշխարհում տոնվում է հունվարի 11-ին: Բացի այդ, Բարաթյանի «Անգլերեն-Հայերեն բառարանում» Thanksgiving day-ը թարգմանվում է որպես Գոհատոն, գոհաբանական մաղթանքի օր (Տես այստեղ): Նույն տարբերակն է նաև Հովհաննիսյանի բառարանում (Տես այստեղ), իսկ Գույումճեանի բառարանում կիրառվում է Գոհաբանական օր տարբերակը (Տես այստեղ): Շնորհակալություն:--Armen (քննարկում) 10:04, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Ես տեղյակ չէի--Հայկ (արաբագետ) 10:07, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայկ ջան սխալ կամ ճիշտ տարբերակի խնդիր այս պարագայում չկա: Գոհաբանության տոնը և Երախտագիտության տոնը տարբեր տոներ են: Երախտագիտության տոնը աշխարհում տոնվում է հունվարի 11-ին: Բացի այդ, Բարաթյանի «Անգլերեն-Հայերեն բառարանում» Thanksgiving day-ը թարգմանվում է որպես Գոհատոն, գոհաբանական մաղթանքի օր (Տես այստեղ): Նույն տարբերակն է նաև Հովհաննիսյանի բառարանում (Տես այստեղ), իսկ Գույումճեանի բառարանում կիրառվում է Գոհաբանական օր տարբերակը (Տես այստեղ): Շնորհակալություն:--Armen (քննարկում) 10:04, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Ես երկու տարբերակն էլ լսել եմ, ուղղակի գոհունակության, թե՞ գոհաբանության, օրինակ՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան կայքում Գոհունակության տոն է գրված։--Լիլիթ (քննարկում) 06:33, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ, միշտ Գոհաբանության օր եմ լսել, հատկապես, երբ ամեն տարի դրամահավաք են կազմակերպում ԱՄՆ-ից Հայաստանի համար (Համահայկական հիմնադրամ), այնտեղ ապրող սփյուռքն էլ միշտ Գոհաբանություն է ասում: Հարգանքներով՝ --Valen1988 (քննարկում) 06:44, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ, ես էլ եմ միշտ Գոհաբանության օր լսել:--Arsog (1985) 06:54, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ, Արմենի բերած փաստարկները ուժեղ են։ --@ջեօ (քնն․) 17:06, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
անցավ ավելի քան մեկ ամիս, նոր կարծիքներ չկան, անվանափոխված է --Հայկ (արաբագետ) 12:02, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ադրբեջանական Հանրապետություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ադրբեջանական Հանրապետություն → Ադրբեջան
Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ անվանափոխել ենք պետության անունը՝ կարճացնելով վերնագիրը մինչև մեկ բառի, օրինակ՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն → Չինաստան, Չինաստանի Հանրապետություն → Թայվան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն → Հյուսիսային Կորեա, Կորեայի Հանրապետություն → Հարավային Կորեա և այլն: --Հայկ (արաբագետ) 19:01, 2 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Դեմ Որպեսզի չխառնենք Իրանական Ադրբեջանի հետ ինձ թվում է ավելի լավ է թող մնա Ադրբեջանական Հանրապետություն։ Նյուն պատճառով Կոնգոյի Հանրապետությունը չենք վերանվանում Կոնգո -Սահակ (քննարկում) 17:10, 4 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝, բայց ինչու՞ պետք է խառնենք: Բոլոր լեզուներով այդպես է, ու Հայաստանում էլ բոլորը դա են հասկանում: Ինձ չի թվում՝ ինչ-որ մեկը Ադրբեջան չի ասում պետությանը, ըստ այդմ՝ դա տարածված է: Վիքիպեդիան ընտրում է կարճ անունը, սա էլ երկրորդ օրենքը: Իսկ Իրանի նահանգը հենց այդպես էլ գրված է՝ Ադրբեջան (Իրան): --Հայկ (արաբագետ) 18:13, 4 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Դեմ, Մակեդոնիայի Հանրապետության օրինակով--Omicroñ'R
- Կողմ, քանի որ հեղինակավոր աղբյուրներում տարածված ձևը Ադրբեջանն է, այլ հոդվածների հետ չխառնելու համար կարելի է ավելացնել {{Մասին}} կաղապարը և հոդվածի վերևում կլինի հետևյալ նախադասությունը «Այս հոդվածը Կովկասում անկախ պետության մասին է․ Այլ կիրառումների համար տես՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)։»--Սամվելքննարկում 09:29, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ: Մի նկատառում. «Ադրբեջան (Իրան)» հոդվածը անհրաժեշտ է վերանվանել «Իրանական Ադրբեջան» տարբերակի: «Ադրբեջան» անվանումով պրովինցիա կամ այլ վարչական միավոր Իրանում գոյություն չունի, Իրանական կամ Հարավային Ադրբեջանը ընդամենը պատմաաշխարհագրական մարզ է, ինչպիսին է Դաշտային Ղարաբաղը: Ինչ վերաբերում է Կոնգոյի Հանրապետությանը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը երկար տարբերակով մատնանշելուն, ապա այստեղ խնդիր ունենք նախկին գաղութատիրական անվանումներից ազատման հետևանքով նման անվանարկումների հետ. եթե Կոնգոյի Հանրապետությունը թերևս կարելի է մատուցել «Կոնգո» ձևով, ապա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեպքում «Արևելյան Կոնգո» տարբերակը ոչ հանրաճանաչ և հազվադեպ օգտագործովող անվանում է, և այս դեպքում «Կոնգո (պետություն)» հոդվածանունը բազմանշանակ կլինի: — Vahe քնն. 16:10, 17 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Հայկ ջան, երկու կողմ-երկու դեմ հարաբերակցությամբ ինչպե՞ս կարելի է քննարկում փակել։ Նման իրավիճակում պետք է սպասել այլ կարծիքների և հիմնավորումների։ Բացի այդ, փակողն էլ դու ես եղել, ով այս հարցում, անկեղծ ասած, հետաքրքրված անձ է։ Չես կարծո՞ւմ, որ ավելի օբյեկտիվ պատկեր ստանալու համար լավ կլիներ այլ մասնակից փակեր քննարկումը։ --@ջեօ (քնն․) 09:17, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- ջեօ, վաղուց արդեն որոշված էր, որ քանակով չենք առաջնորդվում: Երկու դեմերից մեկը ստացել է մեկնաբանություն, ու չի պատասպանել՝ արդեն ուղիղ երկու շաբաթ, իսկ մյուս երկու կողմերը բերել են հանգամանալից պատճառներ ու մանրամասն բացատրություն: Սպասել ևս երկու շաբա՞թ, դա ես առաջարկում --Հայկ (արաբագետ) 09:19, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Հայկ ջան, մեկնաբանությանս մեջ օգտագործել եմ հիմնավորում բառը, հետևաբար, կարծում եմ՝ տպավորություն պիտի ստեղծվեր, որ քանակով առաջնորդվելը նույնպես ինձ համար անընդունելի է։ Բացի այդ, ես կարծում եմ ու համոզված եմ, որ երկու մասնակիցներն էլ հիմնավորել են իրենց կարծիքը՝ միաժամանակ արտահայտելով նույն տեսակետը։ Իսկ Սամվելը գուցե չի ստացել ծանուցում, որովհետև գրառմանդ մեջ իրեն չես նշել։ Եթե քննարկումն այնպիսի է, որ պետք է սպասել հավելյալ շաբաթներ, այո, կարծում եմ, որ պետք է սպասել։
- ՀԳ․ Մեկնաբանությանս երկրորդ հատվածին այդպես էլ պատասխան չստացա։ --@ջեօ (քնն․) 09:28, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Քննարկումը բաց է, թող տևի: Եթե ստացվեց այնպես, որ այլ հիմնավորումներ էլ եղան, կարծում եմ՝ հետ անվանափոխելը դժվար չի լինի --Հայկ (արաբագետ) 09:31, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Կարծում եմ՝ բացառություն չպետք է լինի։ Ետ վերադարձրի նախկին տարբերակին։ Սպասենք մինչև քննարկման ավարտը։ --@ջեօ (քնն․) 09:33, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Քննարկումը բաց է, թող տևի: Եթե ստացվեց այնպես, որ այլ հիմնավորումներ էլ եղան, կարծում եմ՝ հետ անվանափոխելը դժվար չի լինի --Հայկ (արաբագետ) 09:31, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- ջեօ, վաղուց արդեն որոշված էր, որ քանակով չենք առաջնորդվում: Երկու դեմերից մեկը ստացել է մեկնաբանություն, ու չի պատասպանել՝ արդեն ուղիղ երկու շաբաթ, իսկ մյուս երկու կողմերը բերել են հանգամանալից պատճառներ ու մանրամասն բացատրություն: Սպասել ևս երկու շաբա՞թ, դա ես առաջարկում --Հայկ (արաբագետ) 09:19, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Մեկնաբանություն՝ «հանրապետություն» բառը նպատակահարմար է օգտագործել երկու դեպքում դեպքում։ 1. Նման երկու պետություններ իրարից չխառնելու համար (Կոնգոյի օրինակը) 2. Չկայացած պետությունները կամ հանրապետությունների անվանման մեջ։ Օրինակ աֆրիկյան պետությունների մեջ հաճախակի օգտագործվում է «հանրապետություն» բառը։ Իսկ կայացած ոչ մի արևմտյան պետություն «հանրապետություն» բառը չեն կիրառում իրենց անվանման մեջ, չնայած որ իրանք համարյա բոլորը հանրապետություններ են։ Ինչո՞ւ Արցախը որը շատ ավելի կայացած և դեմոկրատական պետություն է քան Ադրբեջանը պետք է անվանվի «Արցախի Հանրապետություն» իսկ Ադրբեջանը կամ օրինակ Աբխազիան որոնք կայացած դժվար է անվանել անվանում ենք առանց հանրապետություն բառի։ Ինձ թվում է պետք է լինի՝
- Արցախի Հանրապետություն -> Արցախ
- Ադրբեջանական Հանրապետություն մնա ինչպես կա
- Աբխազիա -> Աբխազիայի Հանրապետություն
-Սահակ (քննարկում) 14:36, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ Հարգելի վիքի-մասնակիցներ, կներեք ցածր ակտիվության հետ կապված ուշ արձագանքելու համար։ Սահակ ջան, կարծում եմ պետության կայացման մակարդակն ընդհանրապես կապ չունի «հանրապետություն» անվանարկման հետ, իսկ կայացած եվրոպական պետությունների մասով նշեմ, որ նրանք նույնպես անվանվում են այդ տերմինի հավելումով (Ֆրանսիական Հանրապետություն, Հունաստանի Հանրապետություն…): Արցախի դեպքում մենք փորձում ենք կիրառել «մեր ազգային վիքիում» ընդունելի տարբերակը, սակայն… այստեղ մի «Ճ» տառ կա. «Արցախ» տերմինն իրենից ներկայացնում է բազմանշանակության ցայտուն օրինակ։ Մի կողմից պետությունն ինքը վերջերս է իր սահմանադրության մեջ ամրագրել «Արցախի Հանրապետություն» անվանումը, և որպես պետության անվանում այն ամրագրված չէ «մեր ուղեղներում»։ Արցախը ազատ կարող է բնորոշվել որպես պատմաաշխարհագրական մարզ՝ համարժեք Լեռնային Ղարաբաղին։ Կոնկրետ իմ առօրյայում «Արցախ» անվանումը բնորոշվում է որպես Հայաստանի (նկատեք, ոչ թե Հայաստանի Հանրապետության) վիճակագրական տարածաշրջան, հայկական իրականության հասարակական բաղկացուցիչ, որը կապված չէ Արցախի Հանրապետության կարգավիճակի՝ անկախ լինելու կամ մեր երկրի վարչական սուբյեկտ լինելու հետ։ — Vahe քնն. 17:46, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Արցախի տարբերակին ես էլ էի կողմ, բայց, ինչպես տեսնում ենք, ավելի շատ մարդիկ հակառակին կողմ քվեարկեցին: Աբխազիան չի փոխվում, քանի որ պատմականորեն, քաղաքական, մշակութային և բոլոր այլ տեսանկյուններից պատմական Աբխազիան և հանրապետությունը հիմնականում համապատասխանում են իրար: Իսկ այ Ադրբեջանի պահը միևնույն է՝ հասկանալի չէ: Չէ՞ որ մենք հիմնականում բոլորի պարագայում գրում ենք միայն պետության անունը, ինչի մասին խոսում է նաև շտեմարանը --Հայկ (արաբագետ) 14:50, 18 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Վիքիպեդիայում այլ հոդվածների անվանումները հիմք չեն կարող հանդիսանալ կոնկրետ հոդվածի անվանման համար, եթե չկա ընդհանուր կանոն որոշակի մասնագիտական կամ թեմատիկ հոդվածների վերաբերյալ, որոնք ունեն ընդհանուր գրելաձև, օրինակ` ֆուտբոլային լիգաների մասին հոդվածները կամ ակումբների մասին հոդվածները և այլն: Նույն կերպ երկրի ժողովդականության մակարդակը նույնպես հիմք չէ անվանման համար: Գլխավոր կանոնի համաձայն պետք է հիմնվենք վստահելի աղբյուրների վրա: Իսկ չխառնելու համար ես վերևում առաջարկ ներկայացրեցի:--Սամվելքննարկում 07:51, 20 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
թողնել, քանի որ կողմ կարծիքներ երկու շաբաթում չհնչեցին --Հայկ (արաբագետ) 04:28, 8 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Գրիգոր XV (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Առաջարկում եմ Gregorius-ը թարգմանել ուղիղ ձևով, այսինքն՝ Գրեգորիուս։ Գարդմանահայ (քննարկում) 21:08, 23 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Ինձ թվում է հայկական գրականության մեջ արդեն ամրագրված ավանդույթ կա հռոմի պապերի անունների գրադարձման։ Չգիտեմ հաստատ, բայց երևի Գրիգոր ձևն է ընդունված (ինչպես մնացած դեպքերում՝ Պողոս, Պետրոս և այլն)։ --vacio 23:38, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել--Հայկ (արաբագետ) 04:29, 8 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Լիգատնենսկի շրջան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Լիգատնենսկի շրջան → Լիգատնեի շրջան
Էտո վ Լատվիի ա նե վ Ռոսսիի։ --Kareyac (քննարկում) 15:14, 29 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ, յա պոլնըսծյու սոգլասեն ս Կարեյացըմ։ --@ջեօ (քնն․) 16:29, 29 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ անվան տառադարձման առումով լրիվ համաձայն եմ: Սակայն մինչև 2009 թ. գոյություն ունեցած շրջանային բաժանումը (26 շրջաններ և 7 հանրապետական նշանակության քաղաքներ) փոխարինվել է «այսպես կոչված» երկրամասային բաժանմամբ (2010 թ. դրությամբ՝ 110 երկրամասեր և 9 հանրապետական նշանակության քաղաքներ): Վարչական անվանման հետ համաձայն չեմ: — Vahe քնն. 05:04, 1 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել՝ ըստ քննարկման --Հայկ (արաբագետ) 20:05, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն → ՅՈՒՆԵՍԿՕ
Ըստ ՎՊ:ՀԱ կանոնակարգի Օգտագործեք լայն ճանաչում ունեցող անվանումներ բաժնի (որպես օրինակ՝ ՖԻՖԱ և ոչ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա։ --@ջեօ (քնն․) 14:21, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ, ինձ թվում է՝ սա քննարկման կարիք չուներ --Հայկ (արաբագետ) 16:31, 5 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ։ — Vahe քնն. 18:10, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Միանշանակ կողմ եմ։ --Լիլիթ (քննարկում) 18:14, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Նույնպես կողմ ։) --vacio 23:36, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել՝ կաղամբով տոլմա տարբերակով --Հայկ (արաբագետ) 20:06, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Գոլուբցի (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գոլուբցի → Լցոնած կաղամբ կամ մեկ այլ անվանում
Ըստ այս քննարկման։ Հոդվածը պետք է միանշանակ վերանվանվի, ուղղակի հայերեն տարբերակի համար վստահ չեմ, եթե գրենք լցոնած կաղամբ, ստացվում է, որ միայն կաղամբով են պատրաստում, այնինչ այս կերակրատեսակը պատրաստում են նաև խաղողի տերևով։ Ռուս-հայերեն բառարանում «Голубцы» թարգմանվում է «տոլմա, խճողակ»։--Լիլիթ (քննարկում) 18:11, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Առաջարկում են անվանել Տոլմա, որպես հայերենում առավել ընդունված և տարածված անուն: --Nimeru23 (քննարկում) 18:19, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Տոլման առանձին կերակրատեսակ է։ --Լիլիթ (քննարկում) 18:23, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե ինչ են անվանում նշված կերակրատեսակին հայ իրականության մեջ: Մենք բոլորս գիտենք, որ կենցաղում այն կոչում են «տոլմա», կամ պարզապես «կաղամբով տոլմա» (բարբառներում` «քյալամով տոլմա», «լախանով տոլմա» և այլն): Տոլման հայկական խոհանոցում ունի մի քանի տարատեսակ, որտեղ մսի խճողակը լցոնվում է խաղողի տերևի մեջ («թփով տոլմա»), կաղամբի թերթերի մեջ («կաղամբով տոլմա»), լոլիկի, սմբուկի և տաքդեղի մեջ («ամառային տոլմա») և մսի խճողակի փոխարեն այլ բաղադրատոմս («պասուց տոլմա»): Քանի որ տոլման հայ ժողովրդի կերակրացանկում ունի պատվավոր տեղ, ուստի անընդունելի է այն կոչել օտար անվանումով և անհրաժեշտ է հոդվածը անվանափոխել: Դա ռուսների գյուտը չէ և ոչ էլ ադրբեջանցիների, հաշվի առնելով վերջերս Ադրբեջանում տոլմայի (դոլմայի) պատրաստումը UNESCO-ի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու հանգամանքը: Խնդրում եմ մասնակիցներին` ակտիվություն ցուցաբերել «Գոլուբցի» հոդվածը անվանափոխելու հարցում:--Որոտ (քննարկում) 10:06, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Տոլման առանձին կերակրատեսակ է։ --Լիլիթ (քննարկում) 18:23, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այդ դեպքում թող լինի «կաղամբով տոլմա», այլ ոչ թե հայերենում կիրառություն չունեցող ռուսերեն բառը: --Nimeru23 (քննարկում) 10:16, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Ուզում եմ ավելացնել, որ հոդվածի անգլերեն տարբերակում, ներկայացված է կերակրատեսակի տարբեր լեզուներով անվանումների ցանկը, որտեղ հայերեն տարբերակում նշված է «կաղամբի տոլմա» արտահայտությունը:--Որոտ (քննարկում) 15:56, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ կաղամբով տոլմա տարբերակին։ --@ջեօ (քնն․) 11:13, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ կաղամբով տոլմա տարբերակին։ --Nimeru23 (քննարկում) 11:20, 7 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել՝ համաձայն քննարկման--Սամվելքննարկում 05:34, 28 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Գամիրք (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Հարգելի համայնք, անվանափոխման եմ ներկայացնում Գամիրք հոդվածը: Հայկական իրականության մեջ առավել տարածված է Կապադովկիա տեղանունը: Գամիրքը Կապադովկիայի հին անվանումն է, որը տվել են, եթե չեմ սխալվում, կիմերները: Կապադովկիա է կիրառվում և մամուլում (1), և գիտական գրականության մեջ (2): ՀՍՀ-ում նույնպես կիրառվում է Կապադովկիա տեղանունը (տես այստեղ): Հետաքրքիր է լսել Ձեր տեսակետը: --Armen (քննարկում) 08:58, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
P.S.Ըստ ՎՊ:ՀԱ կանոնակարգի Օգտագործեք լայն ճանաչում ունեցող անվանումներ բաժնի (որպես օրինակ՝ ՖԻՖԱ և ոչ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա)։--Armen (քննարկում) 12:23, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ, ըստ կանոնակարգի։ --@ջեօ ██ 14:26, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ։ Մեր պատմության ընթացքում ընդամենը մի քանի դար է այս տարածքը կոչվել Գամիրք։ Անտիկ շրջանում և 7-8-րդ դարից սկսած հայերն այն անվանել են Կապադովկիա։ — Vahe քնն. 15:54, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ նմանատիպ արխայիկ բոլոր անվանումներն անվանափոխելու, որքան գտնվեն մեզ մոտ --Հայկ (արաբագետ) 18:16, 9 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անվանափոխել՝ ըստ քննարկման:--Սամվելքննարկում 05:40, 28 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ավստրալիայի պետական համալսարան (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Ավստրալիայի պետական համալսարան → Ավստրալիայի ազգային համալսարան
Կարծում եմ արևմտյան ավանդույթի համաձայն համալսարանի դեպքումը national-ը «ազգային» է, այլ ոչ թե պետական: --Pandukht (քննարկում) 20:36, 16 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ, պետականի համար «state»-ը ճիշտ կլիներ։ --տօնջ (քննարկում) 11:10, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Կողմ: --23artashes (քննարկում) 17:21, 21 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։