Ողջույն խմբագրել

     Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Որոտ  
  Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

 
ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
 Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Ջեօ 16:42, 28 Մարտի 2016 (UTC)Պատասխանել

    Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
  Ինչպե՞ս գրել հայերեն
  Խմբագրման ուղեցույց
  Խուսափե՛ք տարածված սխալներից
  Վիքիպեդիայի էությունը
  Հեղինակային իրավունքներ
  Գլոսսարիում
  Հինգ սյուներ

Ծանոթագրություններ խմբագրել

Ողջույն Հարգելի՛ Որոտ, հոդվածների տեքստը թարգմանելու ժամանակ ցանկալի է տեղափոխել նաև աղբյուրները ու ծանոթագրությունները: Դրա համար պետք է միայն Ռուսերեն Վիքիպեդիայում սեղմել править вики-текст ու քոփի անել տվյալ նախադասությունից կամ բառից հետո <ref></ref>, <ref name=""></ref> կամ <ref name="" /> կաղապարների մեջ եղած տեքստը ու դնել հայերենում, օրինակ՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն: Շնորհակալություն Ձեր ներդրումների համար:--Voskanyan (քննարկում) 06:21, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Քանի որ շատ եք խմբագրում, ես ուղղակի ասացի, քանի որ ինչպես երևում է, ոչ ոք չի ավելացնում ծանոթագրությունները, այլ դրվել է անաղբյուրի կաղապար, ինչը հոդվածում ներկայացված նյութի վերաբերյալ վստահություն չի ներշնչում։ Բոլորն էլ անելով են սովորում, մանավանդ որ դժվար ոչինչ չկա։ Ես ուղղակի ուզում էի օգնել։ Իսկ ինչ վերաբերում է փոփոխությանը, ընդհանրապես Ձեր գրածի դեպքում են դրանք հավասարեցվում, բայց ինչպես ուզում եք։ --Voskanyan (քննարկում) 09:17, 9 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Բարի երեկո, հարգելի՛ Որոտ։ Ասեք, թե ծանոթագրություն դնելու որ մասը չեք կարողանում կամ ինչը չի ստացվում Ձեզ մոտ, փորձենք միասին անել, որպեսզի սովորեք, քանի որ առանց ծանոթագրությունների/աղբյուրների՝ հոդվածը հավաստի չի համարվում, հետևաբար հետագայում քիչ ընթերցողներ կունենա։--Լիլիթ (քննարկում) 17:40, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Քմերներ» խմբագրել

 

Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Քմերներ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 18:40, 16 Սեպտեմբերի 2016 (UTC)Պատասխանել

 
Ողջույն, Որոտ: Դուք ունեք նոր հաղորդագրություն Lilitik22 մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:
 
Ողջույն, Որոտ: Դուք ունեք նոր հաղորդագրություն 23artashes մասնակցի քննարկման էջում:
Դուք կարող եք հեռացնել այս հաղորդագրությունը, երբ ցանկանաք՝ հեռացնելով {{Արձագանք}} կամ {{Աձ}} կաղապարները:

Պարզաբանում խմբագրել

Հարգելի Որոտ, կպարզաբանե՞ք «չնայած Վիքիպեդիայում տիրող քողարկված «дедовщина»-ին» արտահայտությունը։ Ո՞ւմ նկատի ունեք։ Փորձենք մաքսիմալ անկեղծ լինել։ --@ջեօ 09:29, 4 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Մինչ Ձեր հարցին պատասխանելը, նշեմ որ խոսքս կոնկրետ Հայկ (արաբագետ)-ին չէր վերաբերվում: Մի քանի տարի առաջ, երբ ես նոր էի խմբագրումներ կատարում և հանդես չէի գալիս մասնակցային անունով, փորձեցի ուղղել հոդվածներից մեկում առկա տառասխալները: Մեկ այլ մասնակցի կողմից (անունը չտամ), համառորեն վերականգնվում էր տառասխալներով տեքստը: Արդյունքում ինձ ներկայացրեցին որպես խմբագրական «պատերազմ» հրահրողի: Դրանից հետո, ես այլևս չեմ փորձում ուրիշի տառասխալները ուղղել (թե չէ հիմա էլ խմբագրական ահաբեկչություն կհամարվի դա): Ծայրահեղ դեպքում դա փորձում եմ մատնացույց անել քննարկման էջերում, որից հետո այն ուղղվում է ուրիշների կողմից (որի համար շնորհակալ եմ): Նշեմ նաև, որ որևէ մեկին վիրավորելու նկրտում չեմ ունեցել, պարզապես այն ժամանակ շատ արհամարհական տոնով նշվեց, որ ոմն նորեկ փորձում է պատերազմ հրահրել: Տպավորությունն այնպիսին էր, որ նորեկներն իրավունք չունեն հնաբնակներից խելացի լինել: Դա նման էր «дедовщина»-ին: Անկախ ամեն ինչից, ես հարգում եմ Վիքիպեդիայի բոլոր մասնակիցներին, քանի որ բոլորն էլ զբաղված են լավ ու բարի, խելացի գործով: Ինչ վերաբերվում է թեմայի վիճահարույց վերնագրին, ես առաջարկում եմ այն փոխարինել «Սանկտ Պետերբուրգի հայկական գերեզմանոց» վերնագրով, ինչպես «Մոսկվայի հայկական գերեզմանոց», «Հայդարաբադի հայկական գերեզմանոց» կամ «Դոնի Ռոստովի հայկական գերեզմանոց» հոդվածները:--Որոտ (քննարկում) 14:43, 4 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Преслава խմբագրել

Здравствуйте уважаемый Որոտ ! Вы сможете сделать статью про певицу Преславу (en:Preslava), ru:Преслава? Если вы сделаете эту статью, то я вам буду очень благодарна! Спасибо! --89.110.21.147 06:58, 4 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Уважаемый Որոտ ! Вы сможете сделать статью про певицу Андреа, то есть Теодора Андреева (en:Andrea (Bulgarian singer)), ru:Андреа (певица)? Если вы сделаете эту статью, то я вам буду очень благодарна! Спасибо! --89.110.21.147 16:38, 4 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Уважаемый Որոտ ! Вы сможете сделать статью про мультфильм ru:Тайна третьей планеты на армянском? Если вы сделаете эту статью, то я вам буду очень благодарна! Спасибо! --217.66.152.74 15:37, 30 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

Нет проблем, могу. Просто интересно, почему я?--Որոտ (քննարկում) 02:53, 1 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Կարճ էջ. «Բուռնաշեթ» խմբագրել

 

Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Բուռնաշեթ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Գարդմանահայ (քննարկում) 07:49, 30 Հունիսի 2017 (UTC)Պատասխանել

{{ԹՀ}} կաղապար խմբագրել

Հարգելի՛ Որոտ, շնորհակալություն Ձեր ներդրումների համար, սակայն խնդրում եմ թարգմանված հոդվածների քննարկման էջերում տեղադրել {{ԹՀ}} կաղապարը՝ որպես հեղինակային իրավունքի մասին կանոնակարգի պահանջ: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog (1985) 23:01, 17 Հուլիսի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Որոտ, շնորհակալություն Ձեր ներդրումների համար, սակայն կրկին հիշեցնում եմ {{ԹՀ}} կաղապարի՝ թարգմանված հոդվածների քննարկման էջերում տեղադրելու կանոնակարգային անհրաժեշտության մասին: Հակառակ պարագայում հոդվածը կդիտարկվի որպես հեղինակային իրավունքների խախտում, և կհեռացվի Հայերեն Վիքիպեդիայից: Հեղինակային իրավունքները խախտող մասնակիցը ենթակա է արգելափակման միավոր ժամանակահատվածում: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog (1985) 01:46, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Arsog, ոչ թե դիտավորյալ չեմ ուզում {{ԹՀ}} կաղապարը դնել, այլ պարզապես հաճախ մոռանում եմ դրա մասին: Եվ մի հարց, եթե օգտվել եմ յոթ լեզուներով աղբյուրներից, այդ ժամանակ պետք է նշվի բոլորի մասի՞ն:--Որոտ (քննարկում) 04:46, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Այո, Որոտ ջան, եթե օգտվել ես 7 Վիքիպեդիաներից, ուրեմն 7-ն էլ պետք է նշես։ --Լիլիթ (քննարկում) 14:06, 29 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Շնորհակալ եմ պատասխանի համար Լիլիթ ջան, այնուամենայնիվ ինձ հետաքրքրում է նաև մեկ այլ հարց: {{ԹՀ}} կաղապարը տեղադրելու պահանջը երբվանի՞ց էր կիրառելի, քանի որ նախկինում դրա մասին տեղեկացված չեմ եղել և դա վերաբերու՞մ է արդյոք նախկինում խմբագրված հոդվածներին, ինչպես նաև նախկինում IP հասցեից խմբագրված հոդվածներին: Եթե վերաբերվում է, ես պատրաստ եմ այդ հոդվածներում նույնպես տեղադրել:--Որոտ (քննարկում) 00:31, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Որոտ ջան, կաղապարը տեղադրել սկսել ենք երևի թե մեկ տարի առաջ։ Նախկինում գրված հոդվածներին էլ է դա վերաբերվում։ Եթե դժվար չէ, խնդրում եմ դրանցում էլ դնես։--Լիլիթ (քննարկում) 06:04, 30 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Շքանշա՜ն քեզ համար։ խմբագրել

  Ուղղումների շքանշան
Որոտ ջան, այս շքանշան ձեզ՝ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածները մշտապես աչքի տակ պահելու և ուղղումներ կատարելու համար։ Ձեր դիտողությունները մեզ համար կարևոր են։ @ջեօ (քնն․) 08:07, 23 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի GeoO, պարզապես ցնցված եմ: Մի՞թե այսպիսի բան կա: Անչափ շնորհակալ եմ:--Որոտ (քննարկում) 08:19, 23 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Ձեզ նույնպես շնորհակալ եմ, Որոտ ջան։ Այո, էլի լիքը բաներ կան ։) --@ջեօ (քնն․) 08:30, 23 Նոյեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Վերնագրի տեքստ խմբագրել

Որոտ ջան, ողջույն: Խնդրում եմ քննարկումներում մի քիչ ուշադիր լինել, որ ուրիշների մեկնաբանությունները այսպես պատահական չկորչեն :) --Pandukht (քննարկում) 11:21, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Pandukht ջան, եթե ես մեղավոր եմ, ներողություն եմ խնդրում: Խմբագրման ընթացքում համակարգիչս հոսանքազրկվել է, երևի դա է եղել պատճառը: Ի՞նչն է կորչել, ճիշտն ասած չհասկացա:--Որոտ (քննարկում) 13:59, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Որոտ ջան, խնդիր չի ընդհանրապես և ներողության կարիք էլ չկա, ինչի մասին է խոսքը :) Ձեր մեկնաբանությունը գրելիս պատահաբար իմը ջնջել եք, դա էի ասում   --Pandukht (քննարկում) 14:11, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Pandukht ջան, եթե ջնջել էի, ուրեմն ներողությունը տեղին էր:--Որոտ (քննարկում) 14:21, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Պատահական էր, Որոտ ջան: Ամեն դեպքում շատ մերսի արձագանքի համար:)--Pandukht (քննարկում) 15:44, 17 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Ողջույն, Որոտ ջան։ Խնդրում եմ չհիասթափվել և չնեղանալ որևէ բանից կամ որևէ մեկից։ Բոլորիս նպատակն էլ ճշգրիտ տեղեկություններով հանրագիտարան ունենալն է։ Եթե ինչ-որ հարցում տարակարծիք ենք, ապա պետք է փորձենք ընդհանուր հայտարարի գալու եզրեր գտնել։ Խնդրում եմ վերադառնալ խմբագրական աշխատանքներին, քանի որ քո բացակայությունը, իրոք, զգացվում է։--Լիլիթ (քննարկում) 20:11, 3 Փետրվարի 2018 (UTC)

Ողջույն Լիլիթ ջան: Կներես ուշացումով արձագանքելու համար, քանի որ Վիքիպեդիայում արդեն իսկ ինձ զգում եմ հյուրի կարգավիճակով: Ես ոչ մեկից չեմ նեղացել, քավ լիցի: Սակայն ինձ մոտ այն տպավորությունն է, որ ինչ արել եմ` զուր չարչարանք էր: Բացատրեմ, թե ինչու: Ես խմբագրել եմ բազմաթիվ ռեժիսորների, դերասանների և այլ կինոգործիչների մասին հոդվածներ, որտեղ ներկայացվել են նաև նրանց ֆիլմերի վերնագրերը: Այն ֆիլմերը, որոնք առկա են եղել Հայկական ԽՍՀ կինովարձույթում (հիմնականում խորհրդային և սահմանափակ քանակի արտասահմանյան ֆիլմեր), ծանոթ են մեր հանդիսատեսին` մեծամասամբ միջին և ավագ սերնդին: Բոլորս անգիր հիշում ենք դրանց վերնագրերը (թե ինչպես են գրվել կամ արտասանվել): Համենայնդեպս ես դրանք լավ եմ հիշում, քանի որ դպրոցական տարիներից բաժանորդագրվել եմ հայերեն «Էկրան» ամսագրին և «Ֆիլմ» թերթին: Այդպիսի ֆիլմեր էին նաև Գայդայի ֆիլմերը: Հիմա համացանցում և Վիքիպեդիայում այդ ֆիլմերը ներկայացվում են գրեթե նոր ու անծանոթ վերնագրերով: Ուղղելու փորձը դիտվում է «սկզբնական հետազոտություն» և պահանջում են հեղինակավոր գրավոր աղբյուր: Համաձայն եմ, բախտի բերմամբ Գայդայի և խորհրդային այլ ֆիլմերի, ինչպես նաև արտասահմանյան որոշ ֆիլմերի մասին կարելի է ճարել այդպիսի աղբյուր, քանի որ այն ժամանակ գոյություն ուներ կինոգրականություն: Իսկ հիմա՞: Ներկայիս ֆիլմերի մեծամասնության մասին գրեթե չկա ոչ մի հայերեն գիրք: Մենք ստիպված ենք հույսներս դնել ճիշտ թարգմանության վրա: Եվ ահա, երբ մեզանից պահանջվի հեղինակավոր աղբյուր, մենք կկանգնենք փակուղու առջև: Կոնկրետ ես, ֆիլմերի վերնագրերը հենց այնպես` բառացի չեմ թարգմանել: Որոշ երկիմաստ վերնագրերի դեպքում ստիպված եմ եղել դիտել այդ ֆիլմերը կամ խորությամբ ուսումնասիրել դրանց սյուժեն, որպեսզի վերնագիրը կարողանամ ճիշտ թարգմանել ու ներկայացնել: Դրանից հետո, հնարավոր է ինչ-որ մեկը իմ չարչարանքը և ծախսած ժամանակը որակել «սկզբնական հետազոտություն»` համառությամբ չներկայացնելով նաև իր տարբերակի իսկությունը: Դա արդյոք չի՞ նշանակում, որ զուր եմ ժամանակս ծախսել: Կամ ի՞նչ կապ ունի սկզբնական հետազոտությունը թարգմանության հետ: Նշեմ նորից, որ թարգմանությունը լինում է ճիշտ կամ ոչ ճիշտ, այն հետազոտություն չէ: Եթե կկարողանան ապացուցել սխալ թարգմանությունը, թող փոխեն, այլ ոչ թե անհիմն հղումներ անեն կանոններին` չընկալելով դրանց էությունը: Լիլիթ ջան, ես անչափ շնորհակալ եմ քեզանից, քո մարդկային, ընկերական և անմիջական վերաբերմունքի, Վիքիպեդիայում մտերմիկ մթնոլորտ ստեղծելու համար: Կրկնում եմ, ես ոչ մեկից չեմ նեղացել, քննարկումներն ու բանավեճերը օգտակար են նման դեպքերում: Այս տարիների ընթացքում Վիքիպեդիան ինձ համար դարձել էր հարազատ տիրույթ, իսկ դուք հարազատ մարդիկ` չնայած անձամբ չենք շփվել միմյանց հետ: Կփորձեմ օգտակար լինել բոլորիդ: ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ:--Որոտ (քննարկում) 19:17, 6 Փետրվարի 2018 (UTC)

Սիրելի Որոտ! Կարող եք հոդված ստեղծել երգչուհի եւ դերասան Պունետ Ռախկումարի մասին: Շնորհակալություն! --78.37.248.165 15:14, 6 Փետրվարի 2018 (UTC)

Մտորում խմբագրել

Արդեն մի քանի տարի էր, ինչ Վիքիպեդիայում զանազան թեմաներով հոդվածներ էի թարգմանում և խմբագրում, որն ինձ առանձնակի հաճույք ու բավականություն էր պատճառում: Դրանք խմբագրելիս աշխատել եմ հնարավորինս զերծ մնալ թարգմանչական, բովանդակային և առավել ևս քերականական սխալներից: Սակայն այդպես էլ չկարողացա զերծ մնալ որոշ մասնակիցների անհիմն գործողություններից, ովքեր չլինելով ադմինիստրատոր, վիքիոստիկանի դեր էին ստանձնել և ամեն կերպ փորձում էին խոչընդոտներ ստեղծել և պարտադրել իրենց տեսակետը: Այդ պատճառով սկզբում հրաժարվեցի իմ ամենասիրելի թեմայից՝ Հայաստանից դուրս գտնվող հայաբնակ գյուղերի մասին խմբագրելուց: Հետո ստիպված հրաժարվեցի ֆիլմերի մասին խմբագրելուց... Այսպես շարունակ, աստիճանաբար դուրս մղվեցի Վիքիպեդիայից: Հիմա էլ նկատում եմ, որ ջնջվում են իմ կողմից խմբագրված հոդվածները... Ինչու՞... Պարզվում է «վատորակ թարգմանություն» պատճառաբանությամբ: Իմ մասնակցային էջում ներկայացված են իմ կողմից ստեղծված հոդվածները: Կարող եք ընթերցել ցանկացած հոդված և մատնանշել վատորակ թարգմանությունը: Չեմ կարծում, որ կգտնեք նման հոդված, ծայրահեղ դեպքում կլինեն հոդվածներ, որոնք վիքիֆիկացման կարիք ունեն (դրանք հավանաբար վաղ շրջանում ստեղծվածներն են), որն ուղղելի խնդիր է, բայց ոչ ջնջման ենթակա: Նախորդ տարիներին մեկ օրում ստեղծել եմ 2-3 հոդված, իսկ 2018-ին ընդամենը մի քանի հոդված... Ինչ արած, գուցե այդպես էր պետք: Միայն մի խնդրանք ունեմ, չապականել իմ հոդվածները տարաբնույթ սխալ, անտեղի ու անհիմն ուղղումներով ու լրացումներով կամ ջնջումներով (եթե իհարկե չկա որևէ լուրջ պատճառ): Դրանք ստեղծելիս բազմաթիվ անքուն գիշերներ եմ անցկացրել... Հաջողություններ եմ ցանկանում: Հարգանքներով--Որոտ (քննարկում) 20:19, 1 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Որոտ, ո՞ր հոդվածների մասին է խոսքը:--Սիգմա (քննարկում) 20:32, 1 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Որոտ։ Ես միշտ բարձր եմ գնահատել Ձեր ներդրումները ՎՊ-ում։ Շնորհակալություն որակյալ, բովանդակալից և, ամենակարևորը, գրագետ հոդվածների համար։ Հնարավորության սահմաններում աշխատել եմ արձագանքել տարբեր հոդվածների քննարկման էջերում Ձեր մատնանշած անճշտություններին, երբեմն համատեղ ուժերով փորձել ենք գտնել ճիշտ տարբերակը։ Եվ ինձ համար շատ ցավալի է, որ վերջին ամիսներին Դուք գրեթե չեք խմբագրում։ Ինձ շատ զարմացրեց, որ նշել եք, թե Ձեր խմբագրած հոդվածները ջնջվում են։ Դուք ստեղծել եք 417 հոդված և չունեք ոչ մի ջնջված հոդված (ահա ցանկը)։ Ենթադրում եմ, որ խոսքը ուրիշների ստեղծած և Ձեր կողմից խմբագրված հոդվածների մասին է։ Ես ևս խնդրում եմ նշել, թե կոնկրետ ո՛ր հոդվածներն են ջնջվել, փորձենք հասկանալ, թե որն է խնդիրը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 05:58, 2 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի 23artashes և Սիգմա, ինձ համար պատիվ էր աշխատել մի դաշտում, որտեղ կան Ձեզ նման շնորհալի մարդիկ: Նշեմ, որ 23artashesի ներկայացրած ցանկը՝ դա ընդամենը այն հոդվածներն են, որտեղ ես հանդես եմ եկել մասնակցային անունով: Դեռ մի այդքան հոդվածներ էլ խմբագրել եմ IP հասցեից, որոնցում չի նշվել իմ անունը: Ջնջված հոդվածը հենց IP հասցեից է: Խոսքը «Պիրահա» հոդվածի մասին է: Ես չեմ պնդում, որ այն կատարյալ էր, քանի որ խմբագրել էի, երբ դեռևս չէի տիրապետում Վիքիպեդիայի որոշ կանոնների: Հոդվածը կարող էի բարելավել, սակայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էր այն վատորակ թարգմանություն: Իմ կարծիքով այնտեղ անհասկանալի բառեր կամ նախադասություններ չեն եղել: Եթե ինձ հուշում տրվեր դրա մասին, ես անպայման ուղղումներ կմտցնեի, բայց հոդվածը ջնջելն արդեն իսկ հիասթափեցնող է և այլևս մարդ չի ուզում որևէ բան խմբագրել: Շնորհակալություն եմ հայտնում իմ կողմից ստեղծված հոդվածների մասին՝ Ձեր արտահայտած դրական կարծիքի համար, դա ոգևորող է: Հարգանքներով--Որոտ (քննարկում) 22:43, 3 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Որոտ, հնարավոր է հոդվածը վերականգնել, և Դուք կարող եք վերամշակել և համապատասխանեցնել Վիքիպեդիայի չափանիշներին:--Սիգմա (քննարկում) 23:01, 3 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Որոտ, «Պիրահա» հոդվածը վերականգնեցի և տեղափոխեցի Ձեր ավազարկղ: Երբ պատրաստ կլինի, տեղափոխեք հիմնական տիրույթ՝ սեղմելով «Տեղափոխել ավազարկղից հոդված» կապույտ կոճակը: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 23:06, 3 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Սիգմա, շնորհակալ եմ հոդվածը վերականգնելու համար, սակայն կարդալով այն, հասկացա, որ ջնջելը ճիշտ էր: Այն այնպես էր ձևափոխվել, որ իմ խմբագրածից ոչինչ չէր մնացել և արդյունքում ստացվել էր անգրագետ թարգմանությամբ հոդված: Ամեն դեպքում, կաշխատեմ ուղղումներ անել: Հարգանքներով--Որոտ (քննարկում) 03:51, 4 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Սֆինքս խմբագրել

Ցանկություն ունեի հոդված խմբագրելու Գիզայի Մեծ Սֆինքսի մասին, սակայն նկատեցի, որ հայերեն Վիքիպեդիայում այդ հոդվածը ժամանակին գրվել է, բայց երկու անգամ ջնջվել է այն: Այդպես էլ չհասկացա թե ինչու: Ուզում եմ պատճառն իմանալ, որ հետո էլ իմ հոդվածը չջնջվի... Մենք ունենք «Սֆինքս» հոդվածը, որն ըստ իս պետք է ներկայացներ դիցաբանական կերպարին, սակայն այն ընդհանրապես բոլոր սֆինքսների մասին է և կարծես թե տաբու է դրել ներկայացնելու սֆինքսներին առանձին-առանձին՝ ըստ էության...--Որոտ (քննարկում) 17:07, 8 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Մեծ Սֆինքս հոդվածը երկու անգամ վերահղվել է Սֆինքս հոդվածին, ինչը նշանակում է նույնացնել դրանք, այդ պատճառով էլ ջնջվել է։ Հենց նպատակն էլ եղել է էջը ազատ թողնել, որ նոր հոդված ստեղծվի հենց այդ Սֆինքսի մասին։--Voskanyan (քննարկում) 17:12, 8 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Եթե ես հոդված խմբագրեմ Գիզայի Սֆինքսի մասին, ինչ երաշխիք ունեմ, որ այն նույնպես չի վերահղվի «Սֆինքս» հոդվածին: Երևի ճիշտ չհասկացա իմաստը... Կամ որպես պատճառ նշված էր,,սխալ անվանում,, արտահայտությունը: Ուզում եմ հասկանալ, թե ինչպես անվանել այդ հոդվածը... Իմ նպատակը միայն ու միայն Մեծ Սֆինքսի (արձանի) մասին հոդվածն է...--Որոտ (քննարկում) 17:24, 8 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Մասնակիցը մտածել է, որ Մեծ Սֆինքսը նույնն է, ինչ Սֆինքսը, այսինքն՝ դրանք բացարձակապես նույն երևույթն են, բայց քանի որ իրականում այդպես չէ, էջը ջնջվել է, որպեսզի այդ էջում գրվի հենց Մեծ Սֆինքսի մասին, ոչ թե Մեծ Սֆինքս որոնելիս բացվի Սֆինքս էջը։--Voskanyan (քննարկում) 17:34, 8 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Ղարաբաղ (տեղանուն) խմբագրել

Հարգելի մասնակիցներ, ինձ որևէ մեկը կբացատրի, թե ի՞նչ է եղել իմ կողմից ստեղծված Ղարաբաղ (տեղանուն) հոդվածի հետ: Ինչու՞ այն չեմ կարողանում գտնել...--Որոտ (քննարկում) 22:41, 1 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Gardmanahay, շնորհակալ եմ հոդվածը վերականգնելու համար: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ դա տեխնիկական խնդիր էր, այլ դիտավորություն, չէ՞... Թե՞ սխալվում եմ...--Որոտ (քննարկում) 23:22, 1 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Ողջույն: 31.170.238.3 IP հասցեից վանդալություն է կատարվել:--Գարդմանահայ (քննարկում) 23:35, 1 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Ֆիլմեր այբբենական կարգով խմբագրել

Հարգելի՛ Որոտ, բարի վերադարծ։ Ֆիլմերի հոդվածներում այլև չկա անհրաժեշտություն տեղադրել այբբենական կարգով կատեգորիան, եթե տեղադրված է Տեղեկաքարտ Ֆիլմ։ Դրա փոխարեն խնդրում եմ տեղադրել Աէտաքին հղումներ կաղապարը որտեղ այն աշխատում է։ Բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 13:58, 25 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Պարզ է, հարգելի Kareyac, հաշվի կառնեմ: Շնորհակալություն--Որոտ (քննարկում) 10:17, 26 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Լուսանկարի տեղադրում խմբագրել

Այդպես էլ չկարողացա իմ կողմից արված լուսանկարները տեղադրել Վիքիպեդիայում: Մասնավորապես ցանկություն ունեի «Գրպանի ժամացույց» հոդվածում մի երկու տող ավելացնել հայկական ծագում ունեցող Serkisof Demiryolu բրենդի մասին և տեղադրել «Serkisof» գրպանի ժամացույցի լուսանկարը: Ավաղ, չի ստացվում...--Որոտ (քննարկում) 14:04, 28 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, խնդրում եմ ծանոթանալ այս ուղեցույցին, որում կգտնեք բոլոր հարցերի պատասխանները։ --23artashes (քննարկում) 16:46, 28 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել

23artashes ջան, մի քանի անգամ փորձեցի Ձեր մատնանշած ուղեցույցով, սակայն 5-րդ քայլից հետո ոչինչ չի ստացվում, հավանաբար ինչ-որ բան այն չեմ անում կամ սխալ եմ գործողություններն անում: Ամեն դեպքում շնորհակալ եմ օգնելու փորձի համար: Մի օր երևի կկարողանամ... Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 09:18, 29 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել

Community Insights Survey խմբագրել

RMaung (WMF) 00:48, 7 Սեպտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Reminder: Community Insights Survey խմբագրել

RMaung (WMF) 18:56, 20 Սեպտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Reminder: Community Insights Survey խմբագրել

RMaung (WMF) 15:27, 4 Հոկտեմբերի 2019 (UTC)Պատասխանել

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ խմբագրել

 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։

Անաղբյուր հոդված. «Ասք_Ռոստամի_մասին» խմբագրել

 

Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Ասք_Ռոստամի_մասին» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 11:35, 18 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել


Անաղբյուր հոդված. «Հայկական_ԽՍՀ_վաստակավոր_արտիստ» խմբագրել

 

Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Հայկական_ԽՍՀ_վաստակավոր_արտիստ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 12:42, 19 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել


Անաղբյուր հոդված. «Ջուլբարս_(ֆիլմ,_1935)» խմբագրել

 

Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Ջուլբարս_(ֆիլմ,_1935)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 11:17, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել


Անաղբյուր հոդված. «Փարիզի_Աստվածամոր_տաճարը_(ֆիլմ,_1956)» խմբագրել

 

Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Փարիզի_Աստվածամոր_տաճարը_(ֆիլմ,_1956)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 18:21, 20 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել


Անաղբյուր հոդված. «Օղի_թորողները» խմբագրել

 

Հարգելի Որոտ, Ձեր ստեղծած «Օղի_թորողները» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --Valen1988 (քննարկում) 08:43, 24 Հուլիսի 2020 (UTC)Պատասխանել

Հարգելի Valen1988, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, առայժմ չեմ կարողանում հայտնվել Վիքիպեդիայում, չնայած որ խմբագրելու համար ունեմ բազմաթիվ հոդվածներ, որոնք ըստ իս պարտադիր պետք է ունենա հայերեն Վիքիպեդիան: Միակ բանը, որ չկարողացա անել, դա լուսանկարներ տեղադրելն ու «օդից» աղբյուրներ ստեղծելն է: Ինձ թվում է, դա այնքան էլ մեծ հանցանք չէ՝ հոդվածը ջնջելու համար, առավել ևս որ գրվածի հավաստիությունն ստուգված է: Ի վերջո դա նաև չարչարանք է, որն արվել է առանց այն էլ ոչ այնքան հարուստ հայերեն Վիքիպեդիան զարգացնելու համար: Շնորհակալ եմ այն մասնակիցներից, ովքեր օգնեցին աղբյուրներ գտնելու և հոդվածները ջնջվելուց փրկելու համար: Հարգանքներով՝ --Որոտ (քննարկում) 07:25, 1 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել

Որոտ ջան, դիմեք, եթե ունեք օգնության կարիք: Սիրով՝ --Valen1988 (քննարկում) 07:27, 1 Օգոստոսի 2020 (UTC)Պատասխանել