Բացել գլխավոր ցանկը

Միլի դաշտավայր կամ Միլի տափաստան, Կուր-Արաքսյան դաշտավայրի մասը։ Գտնվում է Ադրբեջանում՝ Կուրի աջ ափին, Արաքսի ստորին հոսանքից արեմուտք։ Հայտնի է նաև Արցախի դաշտավայր անունով[1]։

Բովանդակություն

ԿլիմաԽմբագրել

Կիսաանապատային հարթավայր է, արևմուտքում բարձրադիր, մասնատված չոր հեղեղատներով, հյուսիս-արևելքում՝ օվկիանոսի մակարդակից ցածր։ Կլիման չորային է, շոգ ամառով, տարեկան մոտ 300 մմ տեղումներով։ Հողերը գորշ դարչնագույն են, գորշ, գորշ մարգագետնային, տեղ-տեղ՝ աղակալած, անապատային։ Բուսականությունը կիսաանապատային է, տափաստանային։ Ոռոգելի հողագործության և անասնապահության շրջան է։

2003 թվականին այստեղ ձևավորվել է Աղ Գյոլի ազգային պարկը։

Վարչական բաժանումԽմբագրել

Ադրբեջանի վարչական բաժանման համաձայն՝ այստեղ են գտնվում Բարդայի, Բեյլագանի, Աղջաբեդի, Իմիշլիի, Ֆիզուլիի և Աղդամի շրջանները։ Վերջին երկուսի մեծ մասը գտնվում են Արցախի պաշտպանության բանակի հսկողության տակ։ Քաղաքականապես հայտնի է որպես «Դաշտային Ղարաբաղ»։

Այժմ այստեղ բնակվում է ավելի քան կես միլիոն մարդ, որոնց մի մասը քաղաքներում՝ Աղջաբեդի (40 հազար), Բարդա (39 հազար), Իմիշլի (36 հազար), Բեյլագան (35 հազար)։

ՊատմությունԽմբագրել

Միլի դաշտավայրի տարածքում հայտնաբերվել է բրոնզեդարյան բնակատեղի Նարգիզթեփեն, ինչպես նաև վաղ միջնադարյան ամրոց Օրեն կալան, որը համապատասխանում է Մեծ Հայքի Փայտակարան քաղաքին։ Միջին դարերում այստեղ հաստատվել են թյուրքախոս ցեղեր՝ օթուզ-իքի, իգիրմի-դյորթ և այլն, որոնք դեպի լեռներն են մղել տեղացի հայ և ուտի բնակչությանը, հետագայում դարձել են ադրբեջանցի ժողովրդի մի մասը։ Նրանց գլխավոր զբաղմունքը եղել է կիսաքոչվոր անասնապահությունը, իսկ արհեստական ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ 20-րդ դարի երկրորդ կեսից նրանք սկսել են զբաղվել երկրագործությամբ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 506 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 537