Ալեքսանդրի կղզեխումբ
(Վերահղված է Ալեքսանդրի արշիպելագից)
Ալեքսանդրի կղզեխումբ (անգլ.՝ Alexander Archipelago), կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևելյան մասում, Ալյասկա թերակղզու հարավ - արևելյան ափեզրի մոտ, որոնք բաժանվում են մայրցամաքից Լինն ջրանցքով[1]։ Նրա հարևանությամբ է գտնվում Ալյասկա նահանգի մայրաքաղաք Ջունոն։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6f/Alexander_archipelago.jpg/250px-Alexander_archipelago.jpg)
Պատմություն
խմբագրելԿղզեխումբը հայտնաբերվել է ռուս ծովագնացների կողմից 1741 թվականին և հետագայում անվանվել է ի պատիվ Ամերիկայում ռուսական բնակավայրերի կառավարիչ Ալեքսանդր Բարանովի, ով 1799 թվականին պաշտոնապես միացրեց նրանց Ռուսական կայսրությանը։ Նրա պատվին է նաև անվանվել Բարանովի կղզին։ 1867 թվականին Ռուսաստանը կղզեխումբը Ալյասկայի հետ միասին վաճառեց ԱՄՆ-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Լինն ջրանցք» (անգլերեն). Բրիտանիկա հանրագիտարան. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդրի կղզեխումբ» հոդվածին։ |