Մոքվիի մայր տաճար (վրաց.՝ მოქვის ეკლესია) կամ Մոքվիի Վերափոխման տաճար, վրաց ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Օչամչիրայի շրջանի Մոքվի գյուղում։ Փաստացիորեն այն գտնվում է միջազգայինորեն չճանաչված Աբխազիա պետությունում։

Մոքվիի մայր տաճար
վրաց.՝ მოქვის ეკლესია
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱբխազիա, Օչամչիրայի շրջան, Մոքվի
Դավանանքուղղափառություն
ԹեմԱբխազիայի կաթողիկոսություն
Հիմնական ամսաթվերը10-րդ դար
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
ԱնվանվածՎերափոխումն Աստվածածնի
ՀիմնադիրԼևոն III
Ճարտարապետական ոճՎրացական ճարտարապետություն
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Orthodox church of the Dormition in Mokva Վիքիպահեստում

Մոքվիի մայր տաճարը կառուցվել է 10-րդ դարում՝ Աբխազիայի թագավոր Լևոն III-ի կողմից։

Ըստ մեզ հասած մակագրությունների՝ Մոքվիի մայր տաճարը պատկերազարդվել է Ալեքսիոս Կոմնենոսի և Դավիթ Շինարարի օրոք։ Եկեղեցու կառուցման մասին տեղեկությունները մեզ են հասել ի շնորհիվ հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Դոսիթեոս Երուսաղեմցու, ով Մոքվիի է այցելել 1659 թվականին։

Մինչ 17-րդ դարը եղել է Աբխազիայի կաթողիկոսության եպիսկոպոսական նստավայրը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Акты собранные Кавказскою Археографическою Комиссиею (Acts of Caucasian Archeographic Commission), v. 5, pp. 1056-1057, cited by Экзеков, Мусса (2012). По обе стороны Большого Кавказа. Сборник документов (1-я половина XIX века). Том II. Питер. էջեր 570–572. ISBN 9785459008906.