Բացել գլխավոր ցանկը

Կառլ Լիննեյ (շվեդ.՝ Carl Linnaeus, Carl Linné, լատ.՝ Carolus Linnaeus, ազնվականություն ստանալուց հետո՝ Carl von Linné, մայիսի 23, 1707(1707-05-23)[1][2][3][4][5][6][7][8], Ռոսհուլտ, Älmhult Municipality, Kronoberg County, Շվեդիա[9] - հունվարի 10, 1778(1778-01-10)[1][10][11][2][3][4][5][12][6][8][13], Linnaeus Hammarby, Ուփսալա, Ուփսալա, Շվեդիա[14][11]), շվեդ բնագետ և բժիշկ, կենդանական և բուսական աշխարհի իր ժամանակի ամենակատարյալ դասակարգման համակարգի հեղինակը։ Գլխավոր նորամուծություններից մեկը «տեսակ» հասկացության և տարբեր կարգաբանական դասերի միջև տարբերությունների բացատրությունն էր և կենդանի օրգանիզմներին լատիներեն կրկնակի անվանումներ տալը։

Կառլ Լիննեյ
Carl von Linné
Carl von Linné.jpg
Կառլ ֆոն Լիննեյ, Ալեքսանդր Ռոսլին, 1775 թ.
Ծնվել էմայիսի 23, 1707(1707-05-23)[1][2][3][4][5][6][7][8]
Ռոսհուլտ, Älmhult Municipality, Kronoberg County, Շվեդիա[9]
Մահացել էհունվարի 10, 1778(1778-01-10)[1][10][11][2][3][4][5][12][6][8][13] (70 տարեկանում)
Linnaeus Hammarby, Ուփսալա, Ուփսալա, Շվեդիա[14][11]
ԳերեզմանՈւփսալայի Մայր տաճար
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[15]
Ազգությունշվեդ
Դավանանքլյութերական
Մասնագիտություներկրաբան, պրոֆեսոր, բուսաբան, բժիշկ, ինքնակենսագիր, կենսաբան, սնկաբան, պտերիդոլոգ, պտերաբան, կենդանաբան, միջատաբան և թռչնաբան
Հաստատություն(ներ)Ուփսալայի համալսարան
Գործունեության ոլորտբժշկություն, բնական պատմություն և բուսաբանություն
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[16]
Ալմա մատերՀարդերվեյկի համալսարան, Լունդի համալսարան և Ուփսալայի համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր
Տիրապետում է լեզուներինլատիներեն[17] և շվեդերեն[10]
Գիտական ղեկավարՈւլոֆ Ռուդբեկ և Յոհան դե Գորտեր[18]
Եղել է գիտական ղեկավարFredrik Hasselqvist?[19], Կարլ Պետեր Թունբերգ[20], Անդերս Սպարման[21], Peter Forsskål?, Anton Rolandsson Martin?, Ալեքսանդր Կարամիշև և Մատվեյ Աֆոնին
Հայտնի աշակերտներՊետեր Ասկանիուս, Կառլ Մագնուս Բլոմ, Կառլ Ադլեր, Clas Alströmer?, Մատվեյ Աֆոնին, Adam Afzelius?, Erik Acharius?, Պետեր Յոնաս Բերգիուս, Andreas Berlin?, Nicolaas Laurens Burman?, Մարտին Վալ, Charles De Geer?, Pehr Kalm?, Ալեքսանդր Կարամիշև, Carl Alexander Clerck?, Pehr Löfling?, Anton Rolandsson Martin?, Peter Osbeck?, Daniel Rolander?, Göran Rothman?, Դանիել Սոլանդեր, Olof Torén?, Christopher Tärnström?, Johan Christian Fabricius?, Johan Peter Falck?, Յոհան Քրիստիան Դանիել ֆոն Շրեբեր և Jakob Friedrich Ehrhart?
Ինչով է հայտնիԴասակարգում
Էկոլոգիա
Բուսաբանություն
ՊարգևներԲևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետ
Ամուսին(ներ)Սարա Էլիզաբեթ Մորեա
Երեխա(ներ)Կառլ Լիննեյ կրտսեր և Էլիզաբեթ Քրիստինա Լիննեյ
ՀայրՆիլս Լիննեյ[11]
ՄայրՔրիստինա Բրոդերսոնիա[11]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)L.
Ստորագրություն
Linne autograph.svg
Ծանոթագրություններ

Linne CoA.jpg
Կառլ ֆոն Լիննեյի զինանշանը
Աշխատությունները Վիքիդարանում
Carl von Linné Վիքիպահեստում
Տունը Ռոսհուլտում, որտեղ ծնվել է Կառլ Լիննեյը։
Ամառանոցը Համմարբի դաստակերտում
Լիննեյյան պարտեզը Ուպսալայում
Nutrix noverca.գրքի տիտղոսաթերթը
Systema Naturae գրքի 10-րդ հրատարակության տիտղոսաթերթը
Regnum Animale աղյուսակը Systema Naturae գրքի առաջին հրատարակության մեջ
Լիննեուսի արձանը Լունդում։
2005 թ. լուսանկար

ԱնունԽմբագրել

Լիննեյ ազգանունը լորենու շվեդերեն Lind անվան լատիներենացված ձևն է՝ երբ Նիլս Ինգեմարսոնը գնացել էր սովորելու Լունդի համալսարանում, նա այն ժամանակների սովորության համաձայն՝ իր իսկական ազգանունը փոխարինեց լատիներեն կեղծանունով, դրա համար ընտրելով Ինգեմարսոնների տոհմական խորհրդանիշ հանդիսացող լորենի ծառի հետ կապ ունեցող բառ։ Շվեդիայում Լիննեյին սովորաբար անվանում են Carl von Linné Կառլ ֆոն Լիննե՝ այն անունով, որը նա սկսեց կրել այն ազնվականության աստիճան ստանալուց հետո, անգլերեն անվանում են Carl Linnaeus Կառլ Լիննեուս՝ ծնված օրն ստացած անունով։

Կարծիքներ Լիննեուսի մասինԽմբագրել

  • Ֆրանսիացի փիլիսոփա Ժան Ժակ Ռուսո` «Աշխարհում առավել մեծ անձնավորություն ինձ հայտնի չէ»[22]։
  • Գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե` «Բացառությամբ Շեքսպիրի և Սպինոզայի, ես չեմ ճանաչում որևէ մեկին, ով ինձ վրա ավելի ուժեղ ազդեցություն ունեցած լինի»[22]
  • Շվեդ գրող Աւգուստ Ստրինդբերգ. «Լիննեուսն իրականում բանաստեղծ էր, ով դարձել է բնագետ»[23]
  • Լիննեուսին շնորհել են նաև համաշխարհային գիտության մեջ նրա առանձնահատուկ նշանակությունն ընդգծող այլաբանական անուններPrinceps botanicorum (Բուսաբանության արքայազն), «Հյուսիսի Պլինիոս» (այստեղ Լիննեուսը համեմատվում է Բնագիտության պատմության հեղինակ Պլինիոս Ավագի հետ), «Երկրորդ Ադամ»[24], ինչպես նաև՝ «Դրախտի տիրակալ» և «Կենդանիներին անուններ տվող»։
  • Ինքնակենսագրականներից մեկում Լիննեուսն իր մասին գրում է «Փոքրիկ խրճիթից կարող է դուրս գալ մեծ մարդ»։[24]

Երիտասարդ տարիներԽմբագրել

Կառլ Լիննեյը ծնվել է 1707 թ. մայիսի 23-ին Հարավային Շվեդիայի Սմոլանդ գավառի Րոսհուլտ գյուղում։ Նրա հայրը՝ Նիլս Ինգեմարսսոն Լիննեուսը գյուղի քահանան էր, գյուղացու որդի, մայրը՝ Քրիստինա Լիննեյը՝ օրիորդական Բրոդերսոնիա ազգանունով, քահանայի դուստր էր։

Կարլն ընտանիքի առաջնեկն էր, հետագայում Նիլս Ինգեմարսսոնը և Քրիստինան ունեցան ևս չորս երեխա՝ երեք աղջիկ և մեկ տղա։ 1709 թ. ընտանիքը տեղափոխվեց Ստենբրուհուլտ, որը գտնվում էր Րոսհուլտից մի քանի կիլոմետրի վրա։ Այնտեղ Նիլս Լիննեուսը իր տան մոտ հիմնեց մի ոչ մեծ այգի, որը սիրով խնամում էր, այստեղ նա աճեցնում էր բանջարեղեն, մրգեր ու բազմազան ծաղիկներ՝ իմանալով բոլորի անունները։ Վաղ մանկությունից Կարլն էլ էր հետաքրքրված բույսերով, ութ տարեկանում նա գիտեր շատ բույսերի անուններ, որոնք հանդիպում էին Ստենբրուխուլտում, բացի այդ այգում նա ուներ իր ոչ մեծ բաժինը։

1716-1727 թթ. Կառլ Լիննեուսը սովորում էր Վեկշյո քաղաքում, մինչև 1724-ը՝ քերականության կրտսեր դպրոցում, այնուհետև միջնակարգ դպրոցում։ Քանի որ Ստենբրուհուլտից Վեկշյո 50 կիլոմետր էր, Կարլը տանը լինում էր միայն արձակուրդներին։

Նրա ծնողները ցանկանում էին, որ նա վերապատրաստվի որպես քահանա և ապագայում ինչպես ավագ որդի զբաղեցնի հոր տեղը, բայց Կարլը շատ վատ էր սովորում, հատկապես հիմնական առարկաները՝ աստվածաբանությունը և հնագույն լեզուները։ Նրան հետաքրքրում էին միայն բուսաբանությունն ու մաթեմատիկան, երբեմն նա նույնիսկ փախչում էր դասից և դպրոցի փոխարեն գնում էր ուսումնասիրելու բուսաբանություն։

Բժիշկ Յուհան Ստենսոն Րոտմանը՝ թաղային բժիշկը, ով Լիննեյին դասավանդում էր տրամաբանություն և բժշկագիտություն, համոզեց Նիլս Լիննեուսին, որ որդուն ուղարկի իր մոտ սովորելու և սկսեց Կարլի հետ առանձին զբաղվել բժշկությամբ, ֆիզիոլոգիայով և բուսաբանությամբ։ Կարլի ճակատագրով ծնողների անհանգստությունը պայմանավորված էր նրանով, որ այդ ժամանակ Շվեդիայում բժշկի աշխատանք դժվար էր գտնել, այդ ժամանակ քահանայի աշխատանք նույնիսկ չկար։

Ուսումը համալսարաններումԽմբագրել

1727 թ. Լիննեյն ընդունվում է Վեկշյոյին ամենամոտ գտնվող Լունդի համալսարանը, որտեղ պրոֆեսոր Կիլիան Ստոբեուսի մոտ ուսումնասիրում է պատմություն և բժշկագիտություն։

Յուհան Րոտմանի խորհրդով 1728 թ. օգոստոսին Լիննեյը տեղափոխվում է ավելի մեծ և հին, դեռևս 1474 թ. հիմնադրված Ուփսալայի համալսարան, որտեղ բժշկագիտություն սովորելու հնարավորություներն ավելի մեծ էին։ Այստեղ նա ծանոթանում է իր տարիքի ուսանող Պետեր Արտեդիին (1705—1735), ում հետ միասին սկսում է այդ ժամանակներում գոյություն ունեցող բնապատմական դասակարգումները վերանայելու աշխատանքները։ Լիննեյը հիմնականում բույսերով, իսկ Արտեդին՝ ձկներով և երկկենցաղներով։

Գիտական գործունեությունԽմբագրել

Կառլ Լիննեյը դրել է ժամանակակից կրկնանվանության հիմքը, ըստ որի կենդանի օրգանիզմների լատիներեն անունների համար գործածվում է երկու բառ՝ կարգի անունը և հետո՝ բնութագրող մի այլ անուն։

Լիննեյը հանդիսանում է բույսերի և կենդանիների առավել հաջող արհեստական դասակարգման հեղինակը։ Նա բնության աշխարհը բաժանել է երեք «թագավորությունների»` հանքանյութերի, բուսական և կենդանական, օգտագործելով չորս մակարդակ` դասեր, կարգեր, ցեղեր և տեսակներ։

Նկարագրել է բույսերի ավելի քան տասը հազար տեսակ, որոնցից մոտավորապես մեկուկես հազարը՝ նոր։ Նկարագրել է նաև կենդանիների մեծ թվով տեսակներ։

Մասամբ, նաև Լիննեյի շնորհիվ է մարդկությունն ստացել Ցելսիուսի ներկայիս սանդղակը։ Սկզբում Ուպսալայի համալսարանում Լիննեյի գործընկեր պրոֆեսոր Անդերս Ցելսիուսի (1701—1744) հայտնագործած ջերմաչափի սանդղակի վրայի զրոն համապատասխանում էր ջրի եռման, իսկ 100° ջերմաստիճանը` սառեցման կետին։ Ջերմոցներում պայմանները չափելու ժամանակ ջերմաչափեր օգտագործելիս Լիննեյը համարելով դա անհարմար, 1745 թ.` արդեն Ցելսիուսի մահից հետո «շրջեց սանդղակը», նրան տալով ներկայիս՝ մեզ համար արդեն սովորական դարձած տեսքը։

Կառլ Լիննեյը գիտության և մշակույթի այն գործիչներից մեկն է, որոնց գործունեության հետ է կապված ներկայիս տեսքն ստացած գրական շվեդերենի կայացումը։

ԳրականությունԽմբագրել

  • Systema naturae, sive regna tria naturae systematice proposita per classes, ordines, genera, & species. ("Naturens system, eller naturens tre riken systematisk framställd genom klasser, ordningar, släkten och arter" 1735; flera senare utgåvor)
  • Bibliotheca botanica recensens libros plus mille de plantis huc usque editos secundum systema auctorum naturale in classes, ordines, genera et species ("Botaniskt bibliotek sammanställt från mer än tusen tidigare böcker om växter, redigerat enligt författarens system för naturen med klasser, ordningar, släkten och arter)" (1735)
  • Fundamenta botanica, quae Majorum Operum Prodromi instar Theoriam Scientiae Botanices per breves Aphorismos tradunt ("Botanikens grunder, som genom korta botaniska stycken återger vetenskapens teori som en inledning till det stora verket", 1736; flera senare utgåvor)
  • Genera plantarum: eorumque characteres naturales secundum numerum, figuram, situm, et proportionem omnium fructificationis partium ("Växternas släkten: deras naturliga egenskaper enligt antal, utseende, plats, och vilken andel av dessa som bär frukt". 1737; flera senare utgåvor)
  • Critica botanica in qua nomina plantarum: generica, specifica & variantia examini subjiciuntur, selectoria confirmantur, indigna rejiciuntur ("Kritisk botanik i vilken växternas namn: släkten, arter och varianter framställs, förekomster bekräftas, tvivelaktiga arter förkastas") (1737)
  • Classes plantarum seu systemata plantarum omnia a fructificatione desumta, quorum XVI universalia et XIII partialia, compendiose proposita secundum classes ordines et nomina generica cum clave cujusvis methodi et synonymis genericis (1738; flera senare utgåvor)
  • Hortus Cliffortianus Plantas exhibens quas in Hortis vivis quam siccis, Hartecampi in Hollandia coluit vir nobilissimus et generosissimus Georgius Clifford juris utriusque doctor reductis varietatibus as species, specibus as genera, generibus as classes, adiectis locis plantarum natalibus differentiisque specierum (1738)
  • Philosophia botanica in qua explicantur fundamenta botanica cum definitionibus partium, exemplis terminorum, observationibus rariorum (1751)
  • Species plantarum , exhibentes plantas rite cognitas, ad genera relatas, cum differentiis specificis, nominibus trivialibus, synonymis selectis, locis natalibus, secundem systema sexuale digestas (1753)
  • Cynographia eller Beskrifvning om Hunden (1753)
  • Nemesis Divina; Utgiven och kommenterad av Knut Barr (1923)
  • Nemesis Divina; Utgiven i fullständigt skick för första gången av Elis Malmeström och Telemak Fredbärj (1968)
  • Collegium medicum : om sättet att tillhopa gå : sexualföreläsningar
  • Amoenitates Academicae, samling av avhandlingar för vilka Linné presiderat (1749; flera senare utgåvor)
  • Carl von Linnés ungdomsskrifter'. Stockholm: Kungliga Vetenskapsakademien (1889)
  • Линней Карл // Куна — Ломами. — М. : Советская энциклопедия, 1973. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 14).
  • Книпович Н. М. (1890–1907)։ «Линней»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ 

[անգլ.]. — Princeton University Press, 2001. — ISBN 0-691-09636-8.

  • Blunt W. The Compleat Naturalist: A Life of Linnaeus :

[անգլ.]. — Frances Lincoln Limited, 2001. — 264 p.

[անգլ.] / Translation by Roger Tanner. — New edition. — Стокгольм : Swedish Institute, 2006. — 44 с. — ISBN 91-520-0912-2.

[швед.]. — Stockholm, 1980—1981. — Bd. 23. — S. 700.

  • Goutlie, Norah. The Prince of Botanists: Carl Linnaeus :

[անգլ.]. — London : Witherby, 1953. — 292 p.

[անգլ.]. — Philadelphia : Christopher Sower company, 1912. — 91 p.

  • Hagberg K. Carl Linnaeus :

[անգլ.]. — London : Cape, 1952. — 264 p.

  • Koerner, L. Linnaeus: Nature and Nation :

[անգլ.]. — Cambridge, Massachusetts, and London : Harvard University Press, 1999. — 298 p.

  • Stafleu F. A. Linnaeus and the Linnaeans. The Spreading of their Ideas in Systematic Botany, 1753—1789 :

[անգլ.]. — Utrecht : Oosthoek, 1971. — xvi + 386 p.

[անգլ.]. — Ed. 2. — Utrecht, The Hague, 1981. — Vol. III: Lh—O. — P. 71—111. — 980 p. — ISBN 90-313-0444-1.

[անգլ.] // TijdSchrift voor Skandinavistiek : журнал. — 2008. — Т. 29, № 1 & 2. — С. 45—76. — ISSN 0168-2148.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118573349 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Babelio
  7. 7,0 7,1 Indiana Philosophy Ontology Project
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brockhaus Enzyklopädie
  9. 9,0 9,1 9,2 Линней Карл // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  10. 10,0 10,1 10,2 10,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Eriksson G. Carl Linné (von) — P. 700.
  12. 12,0 12,1 12,2 Svenskt biografiskt lexikon, Dictionnaire biographique suédois, Dictionary of Swedish National Biography, Ruotsin kansallisbiografia — 1917.
  13. 13,0 13,1 13,2 Brockhaus Enzyklopädie
  14. 14,0 14,1 14,2 http://digitallibrary.amnh.org/dspace/bitstream/handle/2246/5826//v3/dspace/updateIngest/pdfs/0096-0113_bios05.pdf?sequence=14
  15. LIBRIS — 2018.
  16. Notable Names Database — 2002.
  17. Carl von Linné
  18. Mathematics Genealogy Project — 1997.
  19. Mathematics Genealogy Project — 1997.
  20. Mathematics Genealogy Project — 1997.
  21. Mathematics Genealogy Project — 1997.
  22. 22,0 22,1 «What people have said about Linnaeus»։ Linné on line։ Uppsala University։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3 
  23. «Linnaeus deceased»։ Linné on line։ Uppsala University։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 3 
  24. 24,0 24,1 Broberg (2006), p. 7.

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել