Հենրի Քութներ (անգլ.՝ Henry Kuttner, ապրիլի 7, 1915(1915-04-07)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - փետրվարի 4, 1958(1958-02-04)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան գրող։ Ծնվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։

Հենրի Քութներ
Henry Kuttner
Ծնվել էապրիլի 7, 1915(1915-04-07)[1][2][3][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 4, 1958(1958-02-04)[1][2][3][…] (42 տարեկան)
Վախճանի վայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանWoodlawn Memorial Cemetery
Գրական անունԼոուրենս Օ'Դոնըլ, Քեյթ Համոնդ, Լյուիս Պեդջեթ
Մասնագիտությունվիպասան, գրող, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Ստեղծագործական շրջան1936-1958
Ժանրերգիտական ֆանտաստիկա
ԱշխատավայրՀարավային Կալիֆոռնիայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՔեթրին Մուր[4]
 Henry Kuttner Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հենրի Քութները ծնվել է 1915 թվականի ապրիլի 7-ին։ Գրավաճառի որդի էր։ 1954 թվականին ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ Իր առաջին՝ «Գերեզմանային առնետներ» պատմվածքը Քութները հրապարակել է 1936 թվականին Weird Tales գրական թերթում։ Այս, ինչպես նաև նրա շատ պատմվածքներ (օրինակ՝ «Հոգիներ հոշոտողները») պատկանում են «սարսափ պատմվածքներ» ժանրին՝ գրված գոթիկ ոճով։ Առաջին ամբողջությամբ գիտաֆանտաստիկ պատմվածքը «Տիեզերական ճանապարհների ասպետները» պատմվածքն էր, որը հրապարակել է 1937 թվականին։

Հենց այդ ժամանակ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ հետ՝ գրող Քեթրին Լյուսիլ Մուրի հետ։ Նրանք երկուսն էլ մտնում էին «Լավքրաֆտի խմբակի» մեջ, որը գրողների խումբ էր, որոնք նամակագրական կապի մեջ էին Հովարդ Լավքրաֆտի հետ։ 1940-1950-ական թվականներին Քութները և Մուրը գրեթե միշտ միասին էին գրում։ Դրա կարևոր պատճառներից մեկն այն էր, որ Քութներին մեկ էջի համար ավելի շատ էին վճարում։ Նրանք այնքան սերտ համագործածկցության մեջ էին, որ հաճախ իրենք էլ չէին հասկանում, թե նրանցից ով տեքստի որ մասն է գրել։ Քութների աշխատանքների մեծ մասը հրապարակվում էր կեղծանուններով։ Դրանցից ավելի շատ հայտնի էին Լոուրենս Օ' Դոնըլը, Քեյթ Համոնդը, Լյուիս Պեդջետը և Վիլ Հարդը։ Առաջին անունով նա հանդես է եկել կնոջ հետ միասին, երկրորդով՝ ինքնուրույն։ Քութները և Մուրը համարվում են ֆանտաստիկ ծաղրական պատմվածքի հռչակավոր վարպետներից։ Նրանց ստեղծագործություններից շատերը դարձել են ֆանտաստիկայի ժանրի դասական գործեր. ԱՄՆ֊ի Միջին արևելքից ծագող մուտանտ Հոգբենների մասին շարքը (5 պատմվածք), գյուտարար Գալեգերի մասին շարքը (5 պատմվածք), «Բնակարանային խնդիր» ևն։

Ինչպես խոստովանում էր Ռոջեր Ժելյազնին, Քութների «Մութ աշխարհ» (The Dark World) վեպը իրեն ոգեշնչել է գրել «Ամբերի քրոնիկոնը» վեպերի շարքը։

Քութները հիանալի հումորի զգացում ուներ, հրաշալի զրուցակից էր, հեշտ էր մերվում մարդկանց հետ և շռայլ էր գաղափարներ տալու հարցում (նրա վաղ պատմվածքների գաղափարներն ու մտքերը հետագայում օգտագործել են Սիբերի Քվինը և Հոֆման Փրայսը)։

Գրողի ստեղծագործություններին հատուկ են գիտական ֆանտաստիկայի ոճին բնորոշ սյուժետային մոտիվները (ճանապարհորդություն ժամանակի միջով, տիեզերական թռիչքներ, ռոբոտներ, տելեպատիա) և դրանց յուրահատուկ գրական մշակումներ։

Հենրի Քութները վաղաժամ մահացավ սրտի կաթվածից 1958 թվականի փետրվարի 4-ին, իր 43 ամյակից ընդամենը 2 ամիս առաջ։

Չնայած այն բանին, որ հեղինակի գրքերից շատերը համաշխարհային հռչակ ունեն՝ նա ամենաթարգմանված հեղինակներից չէ։

Շարքեր

խմբագրել
  • «Ամրոցներ» (անգլ.՝ Keeps)
    • «Գիշերային մարտ» (անգլ.՝ Clash by Night), (1943)
    • «Ցասում» (անգլ.՝ Fury), (1947 առաջին հրատարակություն 1950), ավելի ուշ հրատարակվել է «Նշանակետ։ Անվերջություն» վերնագրով (անգլ.՝ Destination Infinity), (1958)

«Գալեգեր» (անգլ.՝ Gallegher)

    • «Այս աշխարհն իմ է» (անգլ.՝ The World Is Mine), (1943)
    • «Կատարյալ գաղտարան» (անգլ.՝ Time Locker), (1943)
    • «Գոռոզ ռոբոտը» (անգլ.՝ The Proud Robot), (1943)
    • Գալեգեր Պլյուս (անգլ.՝ Gallegher Plus), (1943)
    • Ex Machina (1948)
  • Հոգբեններ (անգլ.՝ Hogben)
    • Խարդախ խաղը (անգլ.՝ The Old Army Game), (1941)
    • Պրոֆեսորի վերջը (անգլ.՝ Exit the Professor), (1947)
    • Անախորժությունների խուրձը (Pile of Trouble; 1948)
    • Կտեսնվենք (անգլ.՝ See You Later), (1949)
    • Սառած պատերազմ (անգլ.՝ Cold War), (1949)
  • Շախմատ֊մոլորակը (անգլ.՝ Chessboard Planet), (1946)
  • Մութ աշխարհ (անգլ.՝ The Dark World), (1946)
  • Կրակի հարթավայրը (անգլ.՝ Valley of the Flame), (1946)
  • Կիրկեի դիմակը (անգլ.՝ The Mask of Circe), (1948)
  • Երկրի դարպասներից այն կողմ (անգլ.՝ Beyond Earth's Gates), (1949)
  • Աշխարհների ջրհորը (անգլ.՝ The Well of the Worlds), (1952)
  • Մուտանտը (անգլ.՝ Mutant (the Baldie stories)), (1953)
    • Շեփորահարի որդին (անգլ.՝ The Piper's Son), (1945)
    • Երեք կույր մուկ (անգլ.՝ Three Blind Mice), (1945)
    • Առյուծն ու միաեղջյուրը (անգլ.՝ The Lion and the Unicorn), (1945)
    • Մուրացկանները թավշի մեջ (անգլ.՝ Beggars in Velvet), (1945)
    • Մարդուկ֊Դատարկուկը (անգլ.՝ Humpty Dumpty), (1953)

Պատմվածքներ

խմբագրել
  • Գերեզմանային առնետները (անգլ.՝ The Graveyard Rats), (1936)
  • Հոլիվուդը Լուսնի վրա (անգլ.՝ Hollywood on the Moon), (1938)
  • Ստվերը ծածկի վրա (անգլ.՝ The Shadow on the Screen), (1938)
  • Անիծյալ լինի այս քաղաքը (անգլ.՝ Cursed Be the City), (1939)
  • Ուղեկորույս ճառագայթը (անգլ.՝ The Misguided Halo), (1939)
  • Չարի միջնաբերդը (անգլ.՝ The Citadel of Darkness), (1939)
  • Պեգասը (անգլ.՝ Pegasus), (1940)
  • Շեմը (անգլ.՝ Threshold), (1940)
  • Կար մի թզուկ (անգլ.՝ A Gnome There Was), (1941)
  • Չարքը, որին ճանաչում ենք (անգլ.՝ The Devil We Know), (1941)
  • Խնայատուփ խոզուկը (անգլ.՝ Piggy Bank), (1942)
  • Դիմակահանդես (անգլ.՝ Masquerade), (1942)
  • Փակուղի (անգլ.՝ Deadlock), (1942)
  • Ողջույն հեղինակից (անգլ.՝ Compliments of the Author), (1942)
  • Թվոնքին (անգլ.՝ The Twonky), (1942)
  • Բարթղերը թռգզփետ էին (անգլ.՝ Mimsy Were the Borogoves), (1943)
  • Երկաթե ստանդարտ (անգլ.՝ The Iron Standard), (1943)
  • Ուրվականը (անգլ.՝ Ghost), (1943)
  • Ամենամեծ սերը (անգլ.՝ N**Greater Love), (1943)
  • Շոկ (անգլ.՝ Shock), (1943)
  • Բնակարանային խնդիր (անգլ.՝ Housing Problem), (1944)
  • Երբ կոտրվում է ճյուղը (անգլ.՝ When the Bough Breaks), (1944)
  • Կամուֆլյաժ (անգլ.՝ Camouflage), (1945)
  • Ինչ քեզ պետք է (անգլ.՝ What You Need), (1945)
  • Աբիսողոմ (անգլ.՝ Absalom), (1946)
  • Դեղը (անգլ.՝ The Cure), (1946)
  • Փոքր իրերը (անգլ.՝ The Little Things), (1946)
  • Անվանեք նրան Դև (անգլ.՝ Call Him Demon), (1946)
  • Մութ հրեշտակը (անգլ.՝ The Dark Angel), (1946)
  • Սկզբնավորման եղանակը ({{lang-en|Vintage Season), (1946)
  • Երաժշտարկղ (անգլ.՝ Juke-Box), (1947)
  • Ուրախ ավարտ (անգլ.՝ Happy Ending), (1948)
  • Չերևացող աչքը (անգլ.՝ Private Eye), (1949)
  • Լանգուստի ձայնը (անգլ.՝ The Voice of the Lobster), (1950)
  • Երկինքը թափվում է (անգլ.՝ The Sky Is Falling), (1950)
  • Էգո֊մեքենա (անգլ.՝ The Eg**Machine), (1952)
  • Սատանան ծաղիկներ է ուղարկում (անգլ.՝ Satan Sends Flowers), (1953)
  • Կամ ապա (անգլ.՝ Or Else), (1953)
  • Տարվա օրը (անգլ.՝ Year Day), (1953)
  • Երկձեռք շարժիչը (անգլ.՝ Two-Handed Engine), (1955)
  • Հարյուրամյակների խաչումը (անգլ.՝ A Cross of Centuries), (1958)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford — ISSN 3049-7612

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Քութներ» հոդվածին։