Պալմիրայի ազատագրում (մարտ, 2017)

Պալմիրայի ազատագրման երկրորդ փորձ, զինված բախում Սիրիայի զինված ուժերի և ԻԼԻՊ-ի գրոհայինների միջև, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ին և ավարտվել 2017 թվականի մարտի 2-ին: Բախումները տեղի են ունեցել հնագույն Պալմիրա քաղաքի մոտ: Օպերացիայի նպատակը Պալմիրայի գրավումն էր ահաբեկիչների կողմից: Պալմիրան ներառված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ: Գրոհայինները Պալմիրան կարողացել էին գրավել քաղաքը դեկտեմբերի կեսերին: 2017 թվականի մարտին պատմական քաղաքը ամբողջությամբ անցել է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ:

Պալմիրայի գրավման պլանը

Գործողությունների ժամանակագրությունԽմբագրել

Դեկտեմբերի 14 Սիրիական բանակը անցել է հակագրոհի՝ գրավելով T-4 բազայի բարձունքները, որը գտնվում է Պալմիրայի մոտ: Սիրիական ՌՕՈՒ-ի մարտական ավիացիան գրոհայինների դիրքերին հարվածներ է հասցրել Տիյաս օդանավակայանից: Գրոհայինները հիմնականում գտնվել են Պալմիրայի հարավարևմտյան մասում, ինչպես նաև «Մագեր» նավթային հանքահորի մոտ[1]:

Դեկտեմբերի 16 Սիրիայի կառավարական բանակը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի ամենաքիչը 25 գրոհայինների, ովքեր գտնվել են Պալմիրայից դեպի արևմուտք: ԻԼԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյա Աբու Ջանդալ ալ Քուվեյթին սպանվել է ավիահարվածների արդյունքում՝ Ռաքքայից 40 կիլոմետր դեպի արևմուտք` Եփրատ գետի ափին:

Հունվարի 1 Սիրիական բանակի զինծառայողները կանխել են գրոհայինների հարձակումները T-4 բազայի ուղղությամբ:

Փետրվարի 15 Պալմիրայի հատվածում կառավարական ուժերը շարունակել են առաջխաղացումը: Սիրիական բանակի առաջապահ զորամասերը գտնվել են քաղաքից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա:

Փետրվարի 17 Սիրիական բանակը ԻԼԻՊ-ի դեմ վարել է մարտեր քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա:

Փետրվարի 22 Սիրիական զորքերը գրավել են ԻԼԻՊ-ի ռազմավարական նշանակության հենակետերը՝ Հոմսից դեպի արևելք և մոտեցել են Պալմիրային:

Փետրվարի 24 ԻԼԻՊ-ի ահաբեկիչները հաջող հակագրոհ են կազմակերպել Պալմիրայի շրջանում, որի արդյունքում սիրիական ուժերը ետ են նահանջել 15 կիլոմետրով:

Մարտի 1 Սիրիական բանակը դուրս է շպրտել ԻԼԻՊ-ի գրոհայիններին Պալմիրայի միջնաբերդից (ցիտադելից):

Մարտի 2 Պալմիրան ամբողջությամբ ազատագրվել է Սիրիայի կառավարական ուժերի կողմից:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Последние новости из Пальмиры агентство Чалкан, 13 декабря 2016