Խոսե Սալոմոն Ռոնդոն
Խոսե Սալոմոն Ռոնդոն Խիմենես (իսպ.՝ José Salomón Rondón Giménez, սեպտեմբերի 16, 1989[2][3][4], Կարակաս, Վենեսուելա), վենեսուելացի ֆուտբոլիստ, անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ֆուտբոլային ակումբի և Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Սալոմոն Խոսե Ռոնդոն իսպ.՝ Salomón Rondón | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Խոսե Սալոմոն Ռոնդեն Խիմենես | ||||||||||||||||||||
Ազգությունը |
![]() | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 16, 1989[2][3][4] (33 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելա | ||||||||||||||||||||
Հասակ | 186 սմ[1] | ||||||||||||||||||||
Քաշ | 86 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 9 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռոնդոնի առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը եղել է վենեսուելական «Արագուան», որի կազմում ֆուտբոլիստը հաղթանակ է տարել Վենեսուելայի գավաթի խաղարկությունում և ճանաչվել Վենեսուելայի 2007-2008 մրցաշրջանի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5]։ 2008 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվում է իսպանական «Լաս Պալմաս», որի կազմում երկու մրցաշրջան անցկացնում է Սեգունդայում, իսկ հետ գնվում է «Մալագայի» կողմից, որը արդեն հանդես էր գալիս Իսպանիայի առաջնությունում։ Լա Լիգայում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում հեղինակելով 25 գոլ՝ ֆուտբոլիստը ձեռք է բերվում Կազանի «Ռուբինի» կողմից, որը նրա տեղափոխության համար վճարում է վենեսուելացի ֆուտբոլիստների համար ռեկորդային համարվող՝ 10 մլն եվրո գումար։ Կուրբան Բերդիևի թիմում Սալոմոնը դառնում է հիմնական հարձակվող և մասնակցություն է ունենում Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչին։ 2014 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվում է սանկտպետերբուրգյան «Զենիթ», որի կազմում դառնում է Ռուսաստանի չեմպիոն և երկրի Սուպերգավաթի դափնեկիր։ Ռուսաստանի առաջնությանը լեգիոներների մասնակցության նոր սահմանափակումների ընդունումից հետո հարձակվողը համալրում է անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի կազմը։
Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Ռոնդոնը մասնակցել է 57 հանդիպման և դարձել 18 գոլի հեղինակ։ Այս արդյունքով նա դարձել է Վենեսուելայի հավաքականի պատմության երրորդ ամենաարդյունավետ հարձակվողը[6]։ Ամերիկայի գավաթի խաղարկության եռակի մասնակից (2011, 2015 և 2016 թվականներ)։
ԿարիերաԽմբագրել
ԱկումբայինԽմբագրել
Վաղ տարիներԽմբագրել
Խոսե Սալոմոն Ռոնդոնը ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 16-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում։ Նա իր ընտանիքի երկրորդ երեխան է։ Հայրը՝ Խոսե Ռաֆայել Ռոնդոնը քիմիայի ուսուցիչ էր, իսկ մայրը մինչև երեխաների ծնունդը զբաղվել է բժշկությամբ։ Սալոմոնն ունի մեկ մեծ եղբայր և մեկ կրտսեր քույր։ Պատանեկան տարիքից Ռոնդոնն զբաղվել է սպորտով՝ Վենեսուելայում առավել ժողովրդականություն վայելող բեյսբոլով, բասկետբոլով և ֆուտբոլով։ Այդ շրջանում ապագա ֆուտբոլիստը սիրում էր դիտել կատալոնական «Բարսելոնայի» խաղերը և իր հոր հետ այցելում էր մարզադաշտ տեղի «Կարակաս» ֆուտբոլային ակումբին երկրպագելու նպատակով[7]։
Յոթ տարեկան հասակում Սալոմոնի ծնողները նրան տանում են տեղի «Սան Խոսե դե Կալասանս» ֆուտբոլային դպրոց, որտեղ նա մարզումների է հաճախում մինչև տասնհինգ տարեկան հասակը, իսկ դրանից հետո համալրում է Սան Անտոնիո դե լոս Ալտոս արվարձանի «Դեպորտիվո Գուլիմա» սիրողական ակումբի կազմը[8]։ Ֆուտբոլի հետ զուգահեռ Ռոնդոնը զբաղվում էր նաև բասկետբոլով, որտեղ հասնում է որոշակի հաջողությունների և հրավեր է ստանում Վենեսուելայի բասկետբոլի պատանեկան հավաքականի կողմից։ Սակայն խորհրդակցելով հոր հետ՝ Սալոմոնը որոշում է շարունակել իր ֆուտբոլային կարիերան[7]։
«Դեպորտիվո Գուլիմայի» կազմում մասնակցելով մեկ մրցաշրջանի՝ 2006 թվականին 16-ամյա Ռոդենը պրոֆեսիոնալ ֆուտբոլային պայմանագիր է կնքում «Արագուա» ֆուտբոլային ակումբի հետ[8]։ Ֆուտբոլիստի խոսքերով՝ ինքը չի ընտրել իր հայրենի քաղաքի ֆուտբոլային ակումբներից որևէ մեկը այնտեղ տիրող քրեական լարված դրության պատճառով[9]։
«Արագուա»Խմբագրել
Վենեսուելայի առաջնությունում Ռոնդոնն իր նորամուտը նոր թիմի կազմում նշում է 2006 թվականի հոկտեմբերի 8-ին «Կարաբոբո» ֆուտբոլային ակումբի դեմ դերբի խաղում[7], որն ավարտվում է «Արագուայի» պարտությամբ (1:3)[10]։ Առաջին գոլերը Արագուայի կազմում անցկացրած պաշտոնական խաղերում Ռոնդոնը հեղինակում է թիմ գալուց կես տարի անց[8]՝ 2007 թվականի ապրիլի 8-ին. «Կարակասի» դեմ հանդիպման 58-րդ և 64-րդ րոպեներին Ռոնդոնի խփված գոլերի շնորհիվ «Արագուան» խույս է տալիս պարտությունից[11]։ Ընդհանուր հաշվով 2006-07 մրցաշրջանում Ռոնդոնին հաջողվում է աչքի ընկնել 7 անգամ[12]։
2007 թվականի սեպտեմբերի 9-ին Ռոնդոնը «Յարակույանոսի» դեմ խաղում նշում է իր նորամուտը Վենեսուելայի գավաթի խաղարկությունում։ «Արագուան» հաղթանակ է տանում խաղի ավելացված ժամանակում, իսկ Սալոմոնը մասնակցում է ամբողջ խաղին և 107-րդ րոպեին դառնում է գոլի հեղինակ[13]։ Վենեսուելայի գավաթի խաղարկության ընդհանուր վիճակագրությամբ Ռոնդոնը մասնակցում է 9 հանդիպման և դառնում է 3 գոլի հեղինակ, իսկ իր ակումբը մրցաշրջանի ավարտին ճանաչվում է Գավաթի խաղարկության չեմպիոն։ Վենեսուելայի առաջնության 2007-08 մրցաշրջանում Ռոնդոնը մասնակցում է 28 հանդիպման և դառնում է 8 գոլի հեղինակ[12]։ Առաջնության ընդհանուր արդյունքներով ֆուտբոլիստը ճանաչվում է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[5]։ Հայրենիքում ունեցած իր հաջող ելույթների շնորհիվ Ռոնդենը գրավում է որոշ եվրոպական ակումբների ուշադրությունը[14]։
«Լաս Պալմաս»Խմբագրել
2008 թվականի ամռանը Սալոմոն Ռոնդոնը երեք տարվա պայմանագիր է կնքում Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Լաս Պալմասի» հետ՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ[15]։ «Արագուան» վճռական ձևով դեմ էր Ռոնդոնի տեղափոխմանը, սակայն վենեսուելական ակումբը հայտնվում է իրավաբանական բարդ իրավիճակում. Ռոնդոնի իրավունքները պատկանում էին իր ծնողներին, այդ պատճառով էլ «Լաս Պալմասն» ստիպված չէր դիմել «Արագուային» ֆուտբոլիստին գնելու համար և Ռոնդոնի Արագուայի հետ ունեցած պայմանագիրը ընդհանրապես չուներ իրավաբանական ուժ, քանի որ կնքված էր ֆուտբոլիստի հոր կողմից նախքան նրա չափահասությունը[16]։ Օգոստոսի 10-ին «Էստադիո դե Գրան Կանիրիայում» Ռոնդոնը ներկայացվում է երկրպագուներին, իսկ որոշ ժամանակ անց երիտասարդը թիմի ընկերական խաղերից մեկում նշում է իր նորամուտը նոր թիմի կազմում։ Այնուամենայնիվ օգոստոսի 27-ին Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվում է տալ ֆուտբոլիստի միջազգային տրանսֆերային քարտը «դեղձանիկներին»՝ այս քայլով ամբողջովին պաշտպանելով «Արագուային»։ «Լաս Պալմասը» վերանայում է այս իրավիճակը և դիմում է ՖԻՖԱ-յին տվյալ հարցին վերջնական լուծում տալու համար. սեպտեմբերի 17-ին դատարանը որոշում է կայացնում հօգուտ իսպանական ակումբի և սեպտեմբերի 29-ին «Լաս Պալմասը» ստանում է փաստաթղթերը, որոնք պետք է ֆուտբոլիստին թույլ տային հանդես գալ պաշտոնական մրցաշարերում[17]։
Հարձակվողի նորամուտը նոր ակումբի կազմում կայանում է 2008 թվականի հոկտեմբերի 5-ին «Դեպորտիվո Ալավես» ակումբի դեմ խաղում, որում «Լաս Պալմասը» պարտվում է մրցակցին 1:2 հաշվով[18]։ Նոր թիմի կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Ռոնդոնը մասնակցում է 10 հանդիպման՝ հիմնականում փոխարինում կատարելով[12]։ Սեգունդայի մրցաշարային աղյուսակում «Լաս Պալմասը» զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը և մեծ դժվարությամբ է խուսափում Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հայտնվելուց[19]։
Հաջորդ մրցաշրջանը Ռոնդոնի համար դառնում է էլ ավելի հաջող։ Իր առաջին գոլերը Իսպանիայում ֆուտբոլիստը հեղինակում է 2009 թվականի սեպտեմբերի 2-ին՝ երկու անգամ աչքի ընկնելով Իսպանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլի շրջանակներում կայացած «Կադիսի» դեմ խաղում[20]։ Ռոնդոնը դառնում է ամենաերիտասարդ արտասահմանցի ֆուտբոլիստը, որին հաջողվում է «Լաս Պալմասի» կազմում դառնալ գոլի հեղինակ. այդ պահին ֆուտբոլիստը 19 տարեկան, 11 ամսական և 22 օրական էր[21]։ Իսպանիայի գավաթի խաղարկության հաջորդ խաղում «Լաս Պլամասը» 1:2 հաշվով պարտություն է կրում «Ռեկրատիվոյից»[22]. «Լաս Պալմասն» այդ խաղը անցկացնում էր առանց Ռոնդոնի, ով ակումբի մոտակա խաղերից ազատվել էր աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով[23]։ Սեգունդայում Ռոնդոնը հեղինակում է իր առաջին գոլերը 2010 թվականի հունվարի 3-ին կայացած «Էլչեի» դեմ խաղում՝ նորից դառնալով երկու անգամ գոլի հեղինակ։ Մինչև առաջնության ավարտը ֆուտբոլիստին հաջողվում է դառնալ 8 գոլի հեղինակ[12], իսկ ակումբն այս անգամ արդեն զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը[24]։ Ռոնդոնի հաջող խաղը մրցաշրջանի երկրորդ մասում հետաքրքրություն էր առաջացրել «Մալագա» ակումբի տնօրինության մոտ։ Ակումբն այդ պահին հանդես էր գալիս Լա Լիգայում։
«Մալագա»Խմբագրել
2010 թվականի հուլիսի 19-ին Ռոնդոնը դառնում է «Մալագայի» ֆուտբոլիստ։ Գործարքի արժեքը կազմում է 3,5 մլն եվրո[25]։ Նոր ակումբի կազմում հարձակվողը նշում է իր նորամուտը 2010 թվական օգոստոսի 28-ին՝ Իսպանիայի առաջնության առաջին տուրում կայացած «Վալենսիայի» դեմ խաղի ժամանակ փոխարինում կատարելով և խաղադաշտ մտնելով[26]։ Ռոնդոնն իր առաջին գոլը հեղինակում է երկու ամիս անց՝ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «Սևիլյայի» դեմ կայացած խաղում[27], որը ավարտվում է «Մալագայի»՝ 1:2 հաշվով պարտությամբ։ Հոկտեմբերի 30-ին ֆուտբոլիստը վնասվածք է ստանում (աջ ազդրի չորսգլխանի մկանի վնասվածք)[28], որի հետևանքով բաց է թողնում թիմի առաջիկա չորս հանդիպումները և կարողանում է վերադառնալ խաղադաշտ միայն նոյեմբերի 28-ին[29]։ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին Ռոնդոնը Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղերի շրջանակներում կայացած «Սևիլյայի» դեմ հանդիպման ժամանակ դառնում է դուբլի հեղինակ[30]։ Չնայած դրան «Մալագան» պարտություն է կրում և՛ այդ խաղում, և՛ պատասխան խաղում՝ դուրս մնալով երկրի գավաթի համար հետագա պայքարից։ 2011 թվականի մայիսի 1-ին Ռոնդոնը «Հերկուլեսի» դեմ տնային հանդիպման ժամանակ գոլ է հեղինակում, որը դառնում է «Մալագայի» պատմության մեջ պաշտոնական խաղերում խփված 1000-րդ գոլը[31]։ Անձամբ ֆուտբոլիստի համար այդ գոլը առաջնությունում դառնում է 13-րդը, ինչի շնորհիվ նա սահմանում է նոր ռեկորդ Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանում վենեսուելացի ֆուտբոլիստների կողմից հեղինակված առավելագույն գոլերի քանակով (մինչև Ռոնդոնը այդ ռեկորդը պատկանում էր Խուան Արանգոյին, ով 2007/2008 մրցաշրջանի ընթացքում կարողացել էր գրավել իսպանական ակումբի մրցակիցների դարպասները 12 անգամ)[32]։ 2010-11 մրցաշրջանում Ռոնդոնը «Մալագայի» կազմում մասնակցում է առաջնության 30 և Իսպանիայի գավաթի խաղարկության երկու հանդիպումների[29]։ Առաջնությունում ֆուտբոլիստը դարձել էր 14 գոլի հեղինակ, իսկ գավաթի խաղարկությունում՝ 2: Մրցաշրջանի արդյունքներով ակումբն զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը առաջնությունում, իսկ Ռոնդոնը ճանաչվում է լավագույն հարձակվող՝ եզրափակելով Լա Լիգայի 10 լավագույն ռմբարկուների ցանկը[33]։
2011-2012 մրցաշրջանը Սալոմոնն սկսում է պահեստայինների նստարանին[34], քանի որ ուղղակի սիտպված էր իր տեղը զիջել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ռուդ վան Նիստելռոյը և Սանտի Կասորլան։ Այդ երկու ֆուտբոլիստները «Մալագայի» նոր ձեռքբերումներ էին։ Հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստը ասում է, որ այդպիսի ֆուտբոլիստների հետ խաղալը իրեն տալիս է շատ կարևոր փորձ[7]։ Մի քանի ամիս անց Սալոմոնին հաջողվում է թիմի հիմնական կազմում փոխարինել կարիերայի ավարտին մոտ Նիստերլոյին, ով ստացել էլ ծնկի ծանր վնասվածք[35]։ Նոր մրցաշրջանում Ռոնդոնը իր առաջին գոլը հեղինակում է 2011 թվականի հոկտեմբերի 30-ին Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում կայացած «Էսպանյոլի» դեմ խաղում[36]. Ռոնդոնը խաղի 5-րդ րոպեին ճշգրիտ հարվածով բացում է հանդիպման հաշիվը։ Մինչև մրցաշրջանի վերջը Ռոնդոնին հաջողվում է ևս 10 գնդակ հեղինակել, որոնց թվում էր նաև «Բարսելոնայի» դեմ խաղում խփված գնդակը[37][38]։ Այդ մրցաշրջանում նույնպես Ռոնդոնը ճանաչվում է թիմի լավագույն ռմբարկու[39]։
«Ռուբին»Խմբագրել
2012 թվականի օգոստոսի 5-ին Ռոնդոնը լքում է «Մալագան» և չորս տարի ժամկետով պայմանագիր կնքում Կազանի «Ռուբինի» հետ[40]։ Գործարքի արժեքը կազմում է 10 մլն եվրո, ինչը Ռոնդոնին դարձնում է վենեսուելական ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը[35]։
Նոր թիմի կազմում Ռոնդոնը կատարում է իր նորամուտը 2012 թվականի օգոստոսի 12-ին մոսկովյան «Դինամոյի» դեմ կայացած խաղում[41]։ Ֆուտբոլիստի խոսքերով՝ ինքը շուտ է հարմարվել թիմին[42]։ «Ռուբինի» կազմում իր առաջին գոլը նա հեղինակում է «Տերեկի» դեմ սեպտեմբերի 1-ին կայացած տնային հանդիպման ժամանակ[43]։ Ռոնդոնը հաջողությամբ է իրեն ներկայացնում Եվրոպայի լիգայի խմբային փուլում. խմբային փուլի 6 խաղերում ֆուտբոլիստը դառնում է 4 գոլի հեղինակ, որոնցից երկուսը հեղինակում է Միլանի «Ինտերի» դեմ խաղում[44][45][46][47]։ Մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը վերջնականապես հաստատվում է թիմի հիմնական կազմում։ 2013 թվականի ապրիլին Ռոնդոնը մասնակցում է Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած Լոնդոնի «Չելսիի» դեմ խաղին[48]։ Գրավել անգլիական ակումբի դարպասը Ռոնդոնին չի հաջողվում, իսկ Կուրբան Բերդիևի թիմը համառ պայքարում զիջում է մրցանակի ապագա դափնեկրին[49]։ Ռուսաստանի առաջնությունում «Ռուբինը» զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Ռոնդոնն իր հեղինակած 7 գոլերով դառնում է թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն[50]։
Նոր մրցաշրջանում Ռոնդոնը պահպանում է թիմի հիմնական կազմի հարձակվողի իր կարգավիճակը, առանց փոխարինման մասնակցում է 9 խաղի անընդմեջ և հեղինակում է 5 գոլ, այդ թվում նաև «Ուրալի» դարպասը հեղինակված հետ-տրիկը[51]։ Եվրոպայի լիգայում «Ռուբինը» հաջողությամբ հաղթահարում է որակավորման փուլերը և դուրս է գալիս Լիգայի խմբային փուլ։ Վենեսուելացին մասնակցություն է ունենում խմբային փուլի խաղերից 5-ին և դառնում է 4 գոլի հեղինակ[52]։ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին «Տոմի» դեմ խաղում Ռոնդոնը ստանում ծանր վնասվածք (ձախ ոտնաթաթի հինգերորդ ոսկորի կոտրվածք) և չի կարողանում դուրս գալ խաղադաշտ շուրջ երկու ամիս[53][54]։ Ռոնդոնը վերադառնում է միայն նոյեմբերի 28-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Մարիբորի» դեմ խաղում[55]։ Ձմեռային շրջանում «Ռուբինը» նահանջում է մի քանի հորիզոնականով և զբաղեցնում է արդեն 11-րդ հորիզոնականը առաջնությունում, սակայն որոշ ժամանակ անց նրանց հաջողվում է ետ բերել կորցրածը և նաև վաստակել Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլին մասնակցելու իրավունք։ Խմբային փուլում Ռոնդոնը, մասնակցելով երեք խաղի, աչքի է ընկնում երկու գոլով[56]։
«Զենիթ»Խմբագրել
2014 թվականի հունվարի 31-ին Սալոմոն Ռոնդոնը, կնքելով 4,5 տարով պայմանագիր, համալրում է սանկտպետերբուրգյան «Զենիթի» կազմը[57]։ Գործարքի արժեքը կազմում է 18 մլն եվրո, որը ներառում էր ֆուտբոլիստի գործակալի վարձը և կնքման բոնուսը[58]։ Ռոնդոնն իր նորամուտը «Զենիթի» կազմում նշում է 2014 թվականի փետրվարի 25-ին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում կայացած «Դորտմունդի Բորուսիայի» դեմ խաղում[59]։ Ռոնդոնը սկսում է խաղը մեկնարկային կազմի հետ և հանդիպման 58-րդ րոպեին նրա հարվածից հետո գնդակի դիպչում է դարպասաձողին և հետ թռչում, ինչից հետո Օլեգ Շատովը գրավում է մրցակցի դարպասը։ Նույն թվականի մարտի 19-ին կայացած «Բորուսիայի» դեմ պատասխան խաղում Ռոնդոնը խփում է իր առաջին գոլը «Զենիթի» կազմում. հանդիպման 73-րդ րոպեին կատարված ճշգրիտ հարվածով նա գրավում է Ռոման Վանդենֆեյլերի պաշտպանած դարպասը[60]։ «Զենիթը» այդ խաղում 2:1 հաշվով հաղթանակ է տանում, սակայն երկու խաղերի ընդհանուր հաշվով մյուս փուլ է անցնում գերմանական ակումբը։ 2014 թվականի մարտին նշանակված «Զենիթի» նոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը կարողանում է ճիշտ ձևով օգտագործել Ռոնդոնի հնարավորությունները թիմի խաղերում[61]։ Մրցաշրջանի մնացած մասում Սալոմոնը Ռուսաստանի առաջնությունում ցուցադրում է բարձր արդյունավետություն՝ 10 խաղում խփելով 7 գոլ[51][62]։ 7 գոլերից 3-ը ֆուտբոլիստը հեղինակում է իր նախկին թիմի՝ «Ռուբինի» դեմ կայացած խաղում՝ խաղադաշտ դուրս գալով հանդիպման 66-րդ րոպեին։ Վենեսուելացու հրաշալի մարզավիճակը, որը գումարվել էր նրա հարձակման մեջ ունեցած ունիվերսալության կարողությանը[63], թույլ էր տալիս իրեն առաջնության վերջնամասում «Զենիթի» հիմնական կազմից բառացիորեն դուրս մղել Ալեքսանդր Կերժակովին[64]։ «Զենիթը» մրցաշրջանի արդյունքներով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ Ռոնդոնը, թիմի կազմում մասնակցելով ընդամենը 10 հանդիպման, դառնում է թիմի երրորդ լավագույն ռմբարկուն առաջնությունում[65]։
2014-15 մրցաշրջանի սկիզբը Սալոմոնի և իր թիմակից Հալկի համար դառնում է շատ արդյունավետ. Ռուսաստանի առաջնության առաջին երեք խաղերում նրանք «գոլ+փոխանցում» կարգով վաստակում են 11 միավոր[66]։ 2014 թվականի օգոստոսի 6-ին վենեսուելացին կիպրոսյան ԱԵԼ-ի դարպասը գոլ է հեղինակում, որը դառնում է «Զենիթի» 200-րդ գոլը եվրոգավաթային մրցաշարերում[67], իսկ սեպտեմբերի 20-ին «Ռոստովի» դեմ խաղում խփված երեք գնդակներից առաջինը դառնում է «Զենիթի» պատմության մեջ լեգեոներների խփած 300-րդ գոլը[68]։ Սեպտեմբերի արդյունքներով Ռոնդոնն ստանում է «Ամսվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը[69]։ Դրանից հետո նրա մոտ անկում է նկատվում[70], և մինչև օրացույցային տարվա վերջը նրան հաջողվում է հեղինակել ընդամենը մեկ գոլ, որը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Բայերի» դեմ հանդիպման ժամանակ խփված գոլն էր[71]։ Խմբային փուլի արդյունքներով «Զենիթը» զբաղեցնում է երրորդ հորիզոնականը և հայտնվում է Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչում։
Ձմեռային ընդմիջումից հետո Ռոնդոնը կրկին կարողանում է լավ մարզավիճակ ձեռք բերել և «Զենիթի» կազմում դառնալ ընկերական խաղերի լավագույն ռմբարկու[72]։ Նոր տարում Սալոմոնը հեղինակում է իր պաշտոնական առաջին գոլերը փետրվարի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացած նիդերլանդյան ՊՍՎ-ի դարպասը դուբլ հեղինակելով[73]։ Այդ մրցաշրջանում «Զենիթը» հասնում է մինչև Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ Ռոնդոնը խփում է իր երրորդ գոլը այդ մրցաշարում և դառնում է առաջին վենեսուելացին, ում հաջողվում է դառնալ գոլի հեղինակ եվրոպական գավաթային մրցաշարերի այս փոլում[74]։ Բացի դրանից այդ գոլի շնորհիվ Ռոնդոնն ընդգրկվում է ռուսական ակումբների եվրագավաթային լավագույն ռմբարկուների քառյակում[75]։ Ռուսաստանի առաջնությունում հարձակվողը աչքի է ընկնում ձմեռային ընդմիջումից հետո հեղինակած 6 գոլերով[76], որոնց շնորհիվ ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին առաջնության լավագույն ռմբարկուների շարքում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով միայն իր թիմակից Հալկին[77]։ «Զենիթի» կազմում Ռոնդոնը դառնում է Ռուսաստանի չեմպիոն[78]։ 2015 թվականի ամռանը մամուլում տարածվում է ինֆորմացիա այն մասին, որ ֆուտբոլիստի հաջող ելույթների և Վենեսուելայի հավաքականի կազմում ցուցադրած խաղերի շնորհիվ նրանով սկսել են հետաքրքրվել մի շարք եվրոպական ակումբներ, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Ատլետիկոն» և Ռոման[79][80][81]։ Ռոնդոնի՝ թիմը լքելու հավանականությունն առաջացել է կապված Ռուսաստանում լեգեոններների հետ կապված նոր կանոնի ընդունման պատճառով[82][83][84]։
Հուլիսի 12-ին Ռոնդոնը «Զենիթի» հետ միասին դառնում է 2015 թվականի Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիրը։ Եզրափակչում Ռոնդոնը խաղին միանում է միայն 64-րդ րոպեին, իսկ ակումբը 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթանակ է տանում «Լոկոմոտիվի» նկատմամբ և դառնում հաղթող[85]։ 2015 թվականի հուլիսի 19-ին Ռուսաստանի առաջնության 2015-16 մրցաշրջանի առաջին տուրի շրջանակներում կայացած մոսկովյան «Դինամոյի» դեմ խաղը դառնում է Ռոնդոնի համար վերջինը «Զենիթի» կազմում։ Հաջորդ երկու տուրերում հարձակվողը մնում է պահեստայինների նստարանին, իսկ հետո լքում է ռուսական ակումբը[86]։
«Վեստ Բրոմվիչ Ալբիոն»Խմբագրել
2015 թվականի օգոստոսի 10-ին Ռոնդոնը չորս տարով պայմանագիր է կնքում անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հետ։ Գործարքի արժեքը կազմում է շուրջ 12 մլն ֆունտ, ինչը վենեսուելացուն դարձնում է ամենաթանկ ֆուտբոլիստն իր նոր ակումբի պատմության մեջ[87]։ Անգլիական ակումբի մարզչի՝ Տոնի Պյուլիսի խոսքերով՝ մինչև Ռոնդոնին գնելը ինքը խոսել էր ֆուտբոլիստի նախկին մարզիչների, մասնավորապես՝ Մանուել Պելեգրինիի և Անդրե Վիլաշ Բոաշի հետ, որոնք էլ խորհուրդ էին տվել գնել նրան[88]։ Անգլիայի Պրեմիեր Լիգայում Ռոնդոնը նշում է իր նորամուտը 2015 թվականի օգոստոսի 15-ին՝ փոխարինման դուրս գալով «Ուոտֆորդի» դեմ խաղի 62-րդ րոպեին[89]։ Անգլիայի առաջնությունում հարձակվողն իր առաջին գոլը խփում է օգոստոսի 29-ին` ընդդեմ «Սթոք Սիթիի» խաղում[90]։ Դեկտեմբերի 19-ին «Բորնմութի» դեմ խաղում Ռոնդոնը մրցակից Դեն Գոսլինգի դեմքին գլխով հարվածելու համար արժանանում է կարմիր քարտի և հեռացվում խաղադաշտից։ Այդ քարտին հետևում է նրա որակազրկումը և ակումբի կողմից կատարված տուգանքը[91]։ Ավելի ուժեղ լիգա տեղափոխվելը և նոր թիմի մարտավարությանն անսովոր լինելը հուսախաբ են անում Ռոնդոնին, ով նաև ուներ արդյունավետության խնդիր[92]։ Այնուամենայնիվ Ռոնդոնը ժամանակի հետ սովորում է իր նոր թիմին[9], կարողանում է հաղթահարել թիմի ներսում Սեյդո Բերահինոյի, Ռիկի Լամբերտի և Վիկտոր Անիչեբեի հետ առաջացած պայքարը[93] և ավարտել մրցաշրջանը 34 խաղերում հեղինակված 9 գոլերով։ Ռոնդոնի գոլերը շատ մեծ կարևորություն են ունեցել ակումբի խաղերում[94][95]։ «Վեստ Բրոմվիչը» ավարտում է մրցաշրջանը 14-րդ հորիզոնականում[96]։
2016-17 մրցաշրջանը Ռոնդոնը սկսում է ԱՊԼ-ի առաջին տուրի շրջանակներում կայացած «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի միակ և հաղթական գոլը հեղինակելով[97]։
Կարիերան հավաքականումԽմբագրել
2008 թվականի փետրվարի 3-ին Հայիթիի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում Ռոնդոնը 18 տարեկան հասակում դուրս է գալիս խաղադաշտ երկրի ազգային հավաքական կազմում[98]։ Նույն տարվա մարտի 23-ին Սալվադորի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում Ռոնդոնը հեղինակում է իր առաջին գնդակը հօգուտ ազգային հավաքականի[99][100]։
2009 թվականին Վենեսուելայի երիտասարդական հավաքականի կազմում Սալոմոնը մասնակցություն է ունենում Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի խմբային փուլում Ռոնդոնը մասնակցում է Նիգերիայի[101] և Թայիթիի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։ Թայիթիի դեմ խաղում Սալոմոնին հաջողվում է հետ-տրիկ ձևակերպել, իսկ խաղն ավարտվում է 8:0 հաշվով[102]։ Վենեսուելան դուրս է գալիս մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ ԱՄԷ-ի երիտասարդական հավաքականի դեմ խաղում Սալոմոնի ջանքերով թիմը 12-րդ րոպեին բացում է խաղի հանդիպման հաշիվը, սակայն 22-րդ և 83-րդ րոպեներին ԱՄԷ-ի կողմից խփված գնդակները դուրս են թողնում ակումբին հետագա պայքարից[103]։ Երեք խաղերում հեղինակած չորս գնդակներով Ռոնդոնը դառնում է առաջնության երրորդ լավագույն ռմբարկուն[7]։ 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Սալոմոնը 2010 թվականի աշխարհի առաջնության որակավորման մրցաշարում մասնակցություն է ունենում Բրազիլիայի ազգային հավաքականի դեմ խաղին։ Խաղն ավարտվում է գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ Ռոնդոնը մասնակցում է խաղի շատ փոքր մասի[104]։
2011 թվականին Սալոմոնը ընդգրկվում է Արգենտինայում կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկության համար կազմվող հայտացուցակում։ Խմբային փուլում Ռոնդոնը մասնակցում է Բրազիլիայի[105], Էկվադորի[106] և Պարագվայի դեմ տեղի ունեցած խաղերին։ Պարագվայցիների դեմ խաղի 6-րդ րոպեին Ռոնդոնը բացում է հանդիպման հաշիվը, իսկ 90-րդ րոպեին դառնում է գոլային փոխանցման հեղինակ[107]։ Քառորդ եզրափակչում Վենեսուելան հաղթանակ է տանում Չիլիի ազգային հավաքականի դեմ խաղում[108], սակայն կիսաեզրափակչում նրանք խաղավերջյան 11 մետրանոց հարվածաշարում զիջում են Պարագվայի ազգային հավաքականին[109]. Ռոնդոնը մասնակցում է այդ խաղի 120 րոպեներին էլ։ Երրորդ տեղի համար ընթացող՝ Պերուի ազգային հավաքականի դեմ պայքարում վենեսուելացիները կրում են 1:4 հաշվով պարտություն, իսկ 61-րդ րոպեին խաղադաշտ մտած Ռոնդոնը չի կարողանում ինչ-որ կերպ հանել իր հավաքականին դժվարին իրավիճակից[110]։
2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռոնդոնը, լինելով թիմի հիմնական կազմի հարձակվողը, հրավիրվում է հավաքական։ Նա մասնակցություն է ունենում 12 խաղերի և դառնում է 4 գոլի հեղինակ[111]։ 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման արդյունքում Վենեսուելան 10 հավաքականների մեջ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և չի կարողանում դուրս գալ մրցության եզրափակիչ փուլ։ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Ռոնդոնը մասնակցություն է ունենում Ճապոնիայի ազգային հավաքականի դեմ կայացած ընկերական խաղին, որը ավարտվում է 2:2 հաշվով[112]։ Պարզվում է, որ հարձակվողը չուներ խաղադաշտ դուրս գալու այդ իրավունքը, քանի որ նախորդ ընկերական խաղում արժանացել էր կարմիր քարտի[113]։ Արդյունքում Վենեսուելայի նկատմամբ հաշվվում է տեխնիկական պարտություն[114]։
2015 թվականին Սալոմոնը մասնակցություն է ունենում Չիլիում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությանը[115]։ Մրցաշարի շրջանակներում հարձակվողը մասնակցություն է ունենում խմբային փուլի բոլոր խաղերին ընդդեմ Կոլումբիայի, Պերուի և Բրազիլիայի ազգային հավաքականների[116]։ Կոլումբիայի ազգային հավաքականի դեմ խաղում հարձակվողը գոլի հեղինակ է դառնում հանդիպման 60-րդ րոպեին, ինչի շնորհիվ ակումբը հաղթանակ է տանում այդ խաղում։ Մյուս երկու խաղերում Վենեսուելայի ազգային հավաքականը պարտություններ է կրում և դուրս մնում հետագա պայքարից[117]։
2016 թվականին Ռոնդոնը կրկին ընդգրկվում է Ամերիկայի գավաթի խաղարկության համար կազմված հայտացուցակում[118][119][120]։ Մրցաշարի խմբային փուլի առաջին խաղը Ռոնդոնի համար դառնում է 50-րդը միջազգային մակարդակում[121]։ Վենեսուելան դուրս է գալիս առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ ջախջախիչ պարտություն է կրում Արգենտինայի հավաքականի դեմ խաղում[122]։ Ռոնդոնը մասնակցություն է ունենում իր հավաքականի բոլոր չորս խաղերին և դառնում է երկու գոլի հեղինակ՝ գրավելով Ուրուգվայի և Արգենտինայի ազգային հավաքականների դարպասները[123]։
ԽաղաոճԽմբագրել
Ռոնդոնը բարձրահասակ և ատլետիկ ֆուտբոլիստ է, որն իրեն լավագույնս դրսևորում է գնդակի համար ընթացող պայքարում և տուգանային հրապարակում կազմավորվող գրոհներին[124]։ Ֆուտբոլիստը լավ է խաղում գլխով, ֆիզիկական ուժը թույլ է տալիս «ձերբազատվել» պաշտպաններից և կենտրոնանալ գնդակի վրա[8]։ Ռոնդոնի մյուս ուժեղ կողմը համարվում է թիմակիցների համար շատ արագ և արդյունավետ բացվելու կարողությունը։ Իսկ ընդհանուր առմամբ ֆուտբոլիստն ունի լավ արագություն, տեխնիկա և համաձայնեցվածություն[125]։ Այն պահից, երբ Ռոնդոնը հայտնվում է Իսպանիայում, իր խոսքերով՝ իրենց սկսում էին համեմատել Պատրիկ Կլյուվերտի հետ, ով ուներ նմանատիպ խաղաոճ[99]։ Վենեսուելացու թերություններից են խաղային կայունության բացակայությունն[126] ու ոչ բարձր դիմացկունությունը[8]։
Ֆուտբոլից դուրսԽմբագրել
Սալոմոն Ռոնդոնը ամուսնացած է, նրա կնոջ անունը Վալերիա է[127]։ Ռոնդոնը ունի երկու երեխա. դուստրը՝ Ռաֆաելան, ծնվել է 2014 թվականի օգոստոսի 1-ին, իսկ որդին՝ Ռոդրիգոն, ով մեծ է իր քրոջից երեք տարով[128]։
Ռոնդոնի սիրելի ֆուտբոլիստն է բրազիլացի Ռոնալդոն[129]։ Սպորտի ուրիշ տեսակներից Ռոնդոնը սիրում և զբաղվում է բոքսով և բասկետբոլով[130]։ Ռոնդոնի սիրելի թիվը 23-ն է, որը վերցված է եղել ի պատիվ Մայքլ Ջորդանի, ով էլ հանդիսանում էր Սալոմոնի կուռքը պատանի տարիքում[35][131]։
Ազատ ժամանակ ֆուտբոլիստը սիրում է զբաղվել ընթերցանությամբ, խաղալ Nintendo-ով և զբոսնել իր շան հետ[99]։ Սիրելի երգի ժանրը ռեփն է, սիրելի ռեփերը՝ 50 Cent-ը[130]։ Սիրելի ֆիլմը «Գլադիատորն» է[130]։ Ուտելիքի մեջ նախընտրում է վենեսուելական խոհանոցը[99][131]։
ՁեռքբերումներԽմբագրել
- Վենեսուելայի գավաթի դափնեկիր – 2007-08
- Ռուսաստանի չեմպիոն – 2014-15
- Ռուսաստանի սուպերգավաթի դափնեկիր – 2015
Անձնական
- Վենեսուելայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2008
- Ռուսաստանի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ – սեպտեմբեր, 2014[132]
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում – 2-րդ հորիզոնական, 2015[78]
Ելույթների վիճակագրությունԽմբագրել
Ակումբային վիճակագրությունԽմբագրել
- 2016 թվականին հոկտեմբերի 14-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Սուպերգավաթ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Խաղեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Արագուա | Վենեսուելայի առաջնություն | 2006/07 | 21 | 7 | 0 | 0 | — | — | — | 21 | 7 | |||
2007/08 | 28 | 8 | 9 | 3 | — | — | — | 37 | 11 | |||||
Ընդհանուր | 49 | 15 | 9 | 3 | — | — | — | 58 | 18 | |||||
Լաս Պալմաս | Սեգունդա | 2008/09 | 10 | 0 | 0 | 0 | — | — | — | 10 | 0 | |||
2009/10 | 36 | 10 | 1 | 2 | — | — | — | 37 | 12 | |||||
Ընդհանուր | 46 | 10 | 1 | 2 | — | — | — | 47 | 12 | |||||
Մալագա | Պրիմերա | 2010/11 | 30 | 14 | 2 | 2 | — | — | — | 32 | 16 | |||
2011/12 | 37 | 11 | 3 | 0 | — | — | — | 40 | 11 | |||||
Ընդհանուր | 67 | 25 | 5 | 2 | — | — | — | 72 | 27 | |||||
Ռուբին | Պրեմիեր լիգա | 2012/13 | 25 | 7 | 0 | 0 | — | 12 | 5 | — | 37 | 12 | ||
2013/14 | 11 | 6 | 0 | 0 | — | 8 | 6 | — | 19 | 12 | ||||
Ընդհանուր | 36 | 13 | 0 | 0 | — | 20 | 11 | — | 56 | 24 | ||||
Զենիթ | Պրեմիեր լիգա | 2013/14 | 10 | 7 | 0 | 0 | — | 2 | 1 | — | 12 | 8 | ||
2014/15 | 26 | 13 | 2 | 1 | — | 16 | 6 | — | 44 | 20 | ||||
2015/16 | 1 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | |||
Ընդհանուր | 37 | 20 | 2 | 1 | — | 18 | 7 | 1 | 0 | 58 | 28 | |||
Վեստ Բրոմվիչ Ալբիոն | Պրեմիեր Լիգա | 2015/16 | 34 | 9 | 6 | 1 | 0 | 0 | — | — | 40 | 10 | ||
2016/17 | 7 | 3 | 0 | 0 | 1 | 0 | — | — | 8 | 3 | ||||
Ընդհանուր | 41 | 12 | 6 | 1 | 1 | 0 | — | — | 48 | 13 | ||||
Ամբողջ կարիերա | 276 | 95 | 23 | 9 | 1 | 0 | 38 | 18 | 1 | 0 | 339 | 122 |
Գոլերը Վենեսուելայի հավաքականումԽմբագրել
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | 23 մարտի, 2008 | Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա | Սալվադոր | 1:0 | 1:0 | Ընկերական խաղ |
2. | 11 փետրվարի, 2009 | Մոնումենտալ, դե Մատուրին, Մատուրին, Վենեսուելա | Գվատեմալա | 2:1 | 2:1 | Ընկերական խաղ |
3. | 9 փետրվարի, 2011 | Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա | Կոստա Ռիկա | 1:1 | 2:2 | Ընկերական խաղ |
4. | 9 փետրվարի, 2011 | Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա | Կոստա Ռիկա | 2:2 | 2:2 | Ընկերական խաղ |
5. | 13 հուլիսի, 2011 | Պադրե Էռնեստո Մարտեարենա, Սալտա, Արգենտինա | Պարագվայ | 0:1 | 3:3 | Ամերիկայի գավաթ 2011 |
6. | 23 մայիսի, 2012 | Պոլիդեպորտիվո Կաչամայ, Սյուդադ Գուայանա, Վենեսուելա | Մոլդովա | 2:0 | 4:0 | Ընկերական խաղ |
7. | 23 մայիսի, 2012 | Պոլիդեպորտիվո Կաչամայ, Սյուդադ Գուայանա, Վենեսուելա | Մոլդովա | 4:0 | 4:0 | Ընկերական խաղ |
8. | 2 հունիսի, 2012 | Սենտենարիո, Մոնտեվիդեո, Ուրուգվայ | Ուրուգվայ | 1:1 | 1:1 | ԱԱ-2014 որակավորման փուլ |
9. | 11 սեպտեմբերի, 2012 | Դեֆենսորես դել Չակո, Ասունսյոն, Պարագվայ | Պարագվայ | 1:0 | 2:0 | ԱԱ-2014 որակավորման փուլ |
10. | 11 սեպտեմբերի, 2012 | Դեֆենսորես դել Չակո, Ասունսյոն, Պարագվայ | Պարագվայ | 2:0 | 2:0 | ԱԱ-2014 որակավորման փուլ |
11. | 26 մարտի, 2013 | Պոլիդեպորտիվո Կաչամայ, Սյուդադ Գուայանա, Վենեսուելա | Կոլումբիա | 1:0 | 1:0 | ԱԱ-2014 որակավորման փուլ |
12. | 10 սեպտեմբերի, 2013 | Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա | Պերու | 1:0 | 3:2 | ԱԱ-2014 որակավորման փուլ |
13. | 15 հունիսի, 2015 | Էլ Տենենտե, Ռանկագուա, Չիլի | Կոլումբիա | 0:1 | 0:1 | Ամերիկայի գավաթ 2015 |
14. | 8 սեպտեմբերի, 2015 | Խոսե Անտոնիո Անսոատեգի, Պուերտո լա Կրուս, Վենեսուելա | Պանամա | 1:1 | 1:1 | Ընկերական խաղ |
15. | 27 մայիսի, 2016 | Estadio Nacional, Սան Խոսե, Կոստա Ռիկա | Կոստա Ռիկա | 1:0 | 1:2 | Ընկերական խաղ |
16. | 1 հունիսի, 2016 | Լոկհարթ, Ֆորտ Լոդերդեյլ, ԱՄՆ | Գվատեմալա | 1:1 | 1:1 | Ընկերական խաղ |
17. | 9 հունիսի, 2016 | Լինքոլն Ֆայնենշել Ֆիլդ, Ֆիլադելֆիա, ԱՄՆ | Ուրուգվայ | 1:0 | 1:0 | Ամերիկայի գավաթ 2016 |
18. | 18 հունիսի, 2016 | Ջիլետ, Ֆոքսբորո, ԱՄՆ | Արգենտինա | 1:3 | 1:4 | Ամերիկայի գավաթ 2016 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Jose Salomon Rondon»։ West Bromwich Albion F.C։ Արխիվացված է օրիգինալից 5 March 2016-ին։ Վերցված է 6 February 2016
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 5,0 5,1 «Чемпионат России. Введение в «Рубин»»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2016-10-24
- ↑ «All-time Top Scorers» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2016-10-14
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Александр Андреев. Саломон Рондон: План на игру у нас всегда разный // Наш Зенит. — 2014. — Т. 7 (28). — С. 52—63.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Meet José Salomón Rondon – the Venezuelan powerhouse who could complete Liverpool's front-line» (անգլերեն)։ FourFourTwo։ Վերցված է 2015-07-01
- ↑ 9,0 9,1 «Саломон Рондон: "Родные мне нужны живыми"»։ football.ua։ Վերցված է 2016-10-29
- ↑ ««Карабобо» 3:1 «Арагуа»» (անգլերեն)։ Վերցված է 2015-07-01
- ↑ ««Арагуа» 2:2 «Каракас»» (անգլերեն)։ Վերցված է 2015-07-01
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «José Salomón Rondón Giménez» (անգլերեն)։ Официальный сайт футбольного клуба «Малага»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-01-ին։ Վերցված է 2016-10-14
- ↑ «Venezuela 2007/08» (անգլերեն)։ rsssf.com։ Վերցված է 2015-07-01
- ↑ «El venezolano Rondón es el elegido y está cerrado» (իսպաներեն)։ futbol.as.com։ Վերցված է 2016-12-16
- ↑ Palmas La Provincia - Diario de Las։ «La UD ficha por tres temporadas al ariete venezolano Salomón Rondón»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-04-ին։ Վերցված է 2016-11-03
- ↑ «Las Palmas: Salomón Rondón fue presentado - Goal.com»։ Goal.com (es-ES)։ 2008-08-11։ Վերցված է 2016-11-03
- ↑ La Provincia - Diario de Las Palmas։ «La FIFA da el visto bueno a Rondón - La Provincia - Diario de Las Palmas»։ www.laprovincia.es։ Վերցված է 2016-11-03
- ↑ ««Депортиво» 2:1 «Лас-Пальмас»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-01
- ↑ «Таблица Сегунды 2008/2009» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-01
- ↑ ««Лас-Пальмас» 2:1 «Кадис»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02
- ↑ «El gol extranjero más joven» (իսպաներեն)։ laprovincia.es։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Рекреативо» 2:1 «Лас-Пальмас»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Эльче» 2:5 «Лас-Пальмас»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02
- ↑ «Таблица Сегунды 2009/2010» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02
- ↑ «Transfer History» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Малага» 1:3 «Валенсия»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Малага» 1:2 «Севилья»» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02
- ↑ «Rubén and Rondón only patients in the malaguista infirmary» (անգլերեն)։ www.malagacf.com։ Վերցված է 2016-10-30
- ↑ 29,0 29,1 «Статистика Рондона в сезоне 2010/11» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Севилья» 5:3 «Малага»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Salomón Rondón anotó el gol número mil para el Málaga CF»։ nuevosiglotampa.com։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Rondón, ´Pichichi´ de los novatos» (իսպաներեն)։ laopiniondemalaga.es։ Վերցված է 2015-07-02
- ↑ «Лучшие бомбардиры чемпионата Испании 2010/11»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14
- ↑ «Рондон в сезоне 2011/12» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2016-10-23
- ↑ 35,0 35,1 35,2 «Саломон Рондон: «Ван Нистелрой мне как старший брат»»։ Спорт Экспресс։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Малага» 2:1 «Эспаньол»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Малага» 1:4 «Барселона»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Барселона» 4:1 «Малага»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-02
- ↑ ««Малага» в сезоне 2011/12»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14
- ↑ «Саломон Рондон перешел в «Рубин»»։ eurosport.ru։ Վերցված է 2015-07-03
- ↑ ««Рубин» 2:0 «Динамо»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03
- ↑ «Хосе Саломон Рондон: "В России играют сильные футболисты, такие как Ари и Эменике"»։ Sport-express.ru։ Վերցված է 2016-10-14
- ↑ ««Рубин» 1:2 «Терек»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03
- ↑ ««Интер» 2:2 «Рубин»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03
- ↑ ««Рубин» 3:0 «Интер»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03
- ↑ ««Ставка на скорость. Тактический разбор игры клубов РФПЛ»։ ftbl.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է 2016-10-14
- ↑ «Хосе Рондон. Царь Саломон»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-14
- ↑ ««Партизан» 1:1 «Рубин»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-03
- ↑ «Рубин одержал достойную победу над Челси»։ sport.bigmir.net։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-06-ին։ Վերցված է 2015-07-05
- ↑ «Лучшие бомбардиры чемпионата России 2012/13»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14
- ↑ 51,0 51,1 «Рондон в чемпионате России 2013/14»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14
- ↑ «Рондон в квалификации Лиги Европы 2013/14»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14
- ↑ «У Саломона Рондона перелом ноги»։ Championat.com։ Վերցված է 2016-10-29
- ↑ «Рондон выбыл минимум до декабря»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14
- ↑ ««Рубин» 1:1 «Марибор»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-05
- ↑ «Рондон в Лиге Европы 2013/14»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-14
- ↑ «Рондон подпишет с "Зенитом" контракт на 4,5 года»։ Спорт Экспресс։ Վերցված է 2015-07-05
- ↑ «Трансфер Рондона за 18 миллионов евро - рекордный для "Рубина"»։ Спорт Экспресс։ Վերցված է 2015-07-05
- ↑ ««Зенит» 2:4 «Боруссия Дортмунд»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-05
- ↑ ««Боруссия Дортмунд» 1:2 «Зенит»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-05
- ↑ «"Зенит": За секунду до старта»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ ««Зенит» победил «Рубин» за счет хет-трика Рондона и дубля Халка»։ sport.rbc.ru։ Վերցված է 2015-07-05
- ↑ «10 лучших игроков чемпионата России. Версия "СЭ"»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «10 лучших легионеров чемпионата России-2013/14»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ ««Зенит» в сезоне 2013/14»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «ШАТОВ В ЗЕНИТЕ»։ sport-express.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ ««Зенит» — АЕЛ: Рондон забил 200-й мяч сине-бело-голубых в еврокубках»։ fc-zenit.ru։ Վերցված է 2015-07-08
- ↑ «300 голов легионеров "Зенита" из дальнего зарубежья»։ zenit-history.ru։ Վերցված է 2015-07-08
- ↑ «Игра Думбия украсила тур, а Рондона — месяц»։ championat.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-19-ին։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Виллаш-Боаш: «Рондон — один из лучших нападающих чемпионата»»։ soccer.ru։ Վերցված է 2015-07-08
- ↑ ««Зенит» 1:2 «Байер»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-08
- ↑ «Рондон стал лучшим бомбардиром «Зенита» на зимних сборах»։ baltinfo.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ ««Зенит» 3:0 «ПСВ»»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-07-08
- ↑ «Рондон — первый венесуэлец, забивший в четвертьфинале еврокубка»։ Championat.com։ Վերցված է 2015-07-08
- ↑ «Рондон опередил Аршавина и Думбия и вошел в четверку лучших еврокубковых бомбардиров российских клубов!»։ sport-weekend.com։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Рондон в чемпионате России 2014/15»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Лучшие бомбардиры чемпионата России 2014/15»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ 78,0 78,1 «Список 33-х лучших футболистов»։ rfs.ru։ Վերցված է 2015-08-06
- ↑ «Нападающий «Зенита» Рондон может продолжить карьеру в «Ливерпуле»»։ Gazeta.ru։ Վերցված է 2015-07-08
- ↑ ««Атлетико» и «Болонья» заинтересовались Рондоном»։ soccer.ru։ Վերցված է 2015-07-08
- ↑ «ФК «Зенит» готов продать форварда Рондона в «Рому» за 20-22 миллиона евро»։ rsport.ru։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Виталий Мутко: «Лимит на легионеров будет только ужесточен»»։ Sport-express.ru։ Վերցված է 2015-08-04
- ↑ «ФК «Зенит», возможно, продаст Рондона из-за лимита на легионеров в ЧР — ван Стее»։ rsport.ru։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Андре Виллаш-Боаш: «Из-за лимита мы дали возможность Рондону искать новый клуб»»։ rsport.ru։ Վերցված է 2015-08-07
- ↑ ««Зенит» 1:1 «Локомотив»»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Рондон в сезоне 2015/16» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2016-10-23
- ↑ «Albion sign Rondon in club-record deal» (անգլերեն)։ West Bromwich Albion։ 10th August 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-16-ին։ Վերցված է 2015-09-14
- ↑ «Виллаш-Боаш и Пеллегрини советовали «Вест Бромвичу» купить Рондона»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ ««Уотфорд» 0:0 «Вест Бромвич»»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Форвард «ВБА» Саломон Рондон забил первый гол в АПЛ после двух прямых удалений игроков «Сток Сити»»։ www.eurosport.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Рондон дисквалифицирован на три матча за удар соперника в лицо»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Саломон Рондон: Мне трудно из-за суммы, которую заплатили за меня»։ rusfootball.info։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Судьбы резидентов. 5 легионеров, покинувших РФПЛ»։ ftbl.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-19-ին։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Состав «Вест Бромвича» в сезоне 2015/16»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Саломон Рондон в «Вест Бромвиче»: 6 голов форварда равны 14 очкам!»։ sport-weekend.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Итоговая таблица чемпионата Англии 2015/16»։ championat.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-17-ին։ Վերցված է 2016-10-15
- ↑ ««Кристал Пэлас» 0:1 «Вест Бромвич»»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Венесуэла 1:0 Гаити» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ 99,0 99,1 99,2 99,3 «Правила жизни Саломона Рондона»։ Sports.ru։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Венесуэла 1:0 Сальвадор» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Нигерия (до 20) 0:1 Венесуэла (до 20)» (անգլերեն)։ soccerway.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Таити (до 20) 0:8 Венесуэла (до 20)» (անգլերեն)։ soccerway.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Венесуэла (до 20) 1:2 ОАЭ (до 20)» (անգլերեն)։ soccerway.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Бразилия 0:0 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Бразилия 0:0 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Венесуэла 1:0 Эквадор» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Парагвай 3:3 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Чили 1:2 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Парагвай 0:0 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Перу 4:1 Венесуэла» (անգլերեն)։ transfermarkt.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Сборная Венесуэлы в квалификации ЧМ 2014»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Япония 2:2 Венесуэла»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «В матче за сборную Венесуэлы Рондон получил красную карточку на скамейке запасных»։ www.sport-express.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Венесуэле засчитали техническое поражение из-за Рондона»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Рондон попал в итоговую заявку сборной Венесуэлы на Кубок Америки»։ Championat.com։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Рондон принес Венесуэле победу над Колумбией»։ Sportbox.ru։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Кубок Америки: Венесуэла выбыла из турнира, Аргентина сыграет с Колумбией»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2015-08-04
- ↑ «Jamaica vs Venezuela preview» (անգլերեն)։ internationalsoccerteams.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-18-ին։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Саломон Рондон вынужден бунтовать»։ sport-weekend.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-30-ին։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Рондон подписал призыв сменить руководство федерации футбола Венесуэлы»։ www.championat.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-30-ին։ Վերցված է 2016-10-30
- ↑ «15 игроков сборной Венесуэлы пригрозили покинуть национальную команду»։ www.soccer.ru։ Վերցված է 2016-10-30
- ↑ «Аргентина 4:1 Венесуэла»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Рондон на Кубке Америки 2016»։ Sportbox.ru։ Վերցված է 2016-10-15
- ↑ «Ринат Билялетдинов: Рондон или Кержаков? Я не могу сравнивать кита и слона»։ Sovsport.ru։ Վերցված է 2015-08-05
- ↑ «Виктор Папаев: Рондон обладает всеми качествами центрфорварда»։ Sovsport.ru։ Վերցված է 2015-08-05
- ↑ «Рондон освободит место в составе «Зенита» для Дзюбы»։ izvestia.ru։ Վերցված է 2016-10-22
- ↑ «Моя семья. Кто вдохновляет новых чемпионов России на победы»։ rusfootball.info։ Վերցված է 2016-10-23
- ↑ ««Зенит» поздравляет Саломона Рондона с рождением дочери!»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2015-08-06
- ↑ «Рондон: Мой кумир — Роналдо»։ rbc.ru։ Վերցված է 2015-08-06
- ↑ 130,0 130,1 130,2 «Саломон Рондон: «Есть ли у меня хобби? Да, это бокс»»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2015-08-06
- ↑ 131,0 131,1 «Саломон Рондон: «В этом году очень хочется прогреметь в Европе!»»։ Официальный сайт футбольного клуба «Зенит»։ Վերցված է 2015-08-06
- ↑ «Саломон Рондон «Лучший футболист сентября»»։ rfpl.org։ Վերցված է 2015-08-06
Արտաքին հղումներԽմբագրել
- Ֆուտբոլիստի էջը ՌՖՖ-ի պաշտոնական էջում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Խոսե Սալոմոն Ռոնդոն Թվիթթերում
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի վիճակագրությունը Topforward-ի լավագույն ռմբարկուների շարքում(անգլ.)
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |