Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի սրտում։
![]() | |
---|---|
![]() Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի շենքը | |
Տեսակ | օպերայի թատրոն |
Հիմնադիրներ | Ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան |
Երկիր | ![]() |
Գտնվելու վայրը | Երևան, ՀՀ |
Հիմնադրման ամսաթիվ | 1932, օգոստոսի 5 |
Գեղարվեստական ղեկավար | Կոնստանտին Օրբելյան կրտսեր |
Գլխավոր բալետմեյստեր | Վիլեն Գալստյան |
Ճարտարապետ | Ալեքսանդր Թամանյան |
Կայք | opera.am |
Opera house of Yerevan Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
1926 թ. հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին:
Ժողտան ոճը պետք է լիներ մոնումենտալ և համապատասխաներ Հայաստանի բնությանը և ժողովրդական արվեստին։
Սկսելով Ժողտան նախագիծը և այն շարունակաբար կատարելագործելով, Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով։ Ըստ ծրագրի, համալիրը պետք է ներառեր ժողտանն անհրաժեշտ բոլոր տարածությունները՝ թատրոն 1200 հանդիսատեսի համար, համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերացարանով, ցուցասրահներ, խմբային պարապմունքների սենյակներ, բուֆետ։
Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երևանի գլխավոր հատակագծով։ Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասը հին Երևանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, Ալավերդյան (նախկինում Դոկտորսկայա, այժմ` Թումանյան) փողոցից հյուսիս, այգիների մեջ։ Երևանցիների համար դժվար էր պատկերացնել, որ այդ քաղաքամերձ վայրը դառնալու է ապագա Երևանի հասարակական կենտրոնի մի մասը։
Նախագծմանը զուգահեռ Թամանյանը պետք է լուծեր երեք հարց` կապված շենքի համար նախատեսված հողամասի հետ. սեփականատերերից այգիների օտարումը, Մամռիի ոռոգիչ ջրատարի տեղափոխումը, Գեթսեմանի մատուռի ճակատագիրը։
Հողակտորների օտարումը սկսվում է 1926 թ. նոյեմբերին։ Տարածքով անցնող Մամռիի ջրատարը, որն արդեն վերանվանվել էր Շահումյանի անվան ջրանցք, հեշտությամբ տեղափոխվում է։ Հետագայում (1929 թ.) հին հունի ափին կառուցվում է Թամանյանի միահարկ ճարտարապետական արվեստանոցն` իր օժանդակ սենյակներով։
Ամենացավոտ հարցը Գեթսեմանի մատուռի հարցն էր։ Գեթսեմանը, ըստ Նոր կտակարանի, ձիթենյաց այգիների վայր էր, որտեղ Քրիստոսն իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Այն կառուցվել էր 1679 թվականի երկրաշարժից ավերված ավելի հին եկեղեցու տեղում։ Մատուռը միանավ էր, թաղածածկ, փոքրաչափ և անգմբեթ։ Ժողտան հողատարածքն ու փողոցների ուղեծիրներն այնպիսին էին, որ Գեթսեմանի մատուռը շրջանցելն անհնար էր։ Թամանյանը որոշում է այն տեղափոխել։ Ուստի մատուռը 1929 թ. քանդում են և քարերը հատ-հատ համարակալում։ Մատուռի հետ միասին վերացվում է նաև շրջապատի գերեզմանոցը` 17-18-րդ դարերի տապանաքարերով։
1931 թվականի օգոստոսի 26-ի նամակով Թամանյանը դիմում է ակուստիկայի ամենաճանաչված մասնագետ, մի քանի դասագրքերի հեղինակ, պրոֆեսոր Լիֆշիցին, հրավիրելով մասնակցել Ժողտան նախագծմանը։ Ռեժիսոր Ն. Բոգոլյուբովի խորհրդով, Թամանյանը 1934 թ. օգոստոսին մասնագետ է գործուղում Օդեսա` հակահրդեհային և այլ հարցերի հետ ծանոթանալու։ Բեմատակի մեխանիզմների նախագծման համար, նույն Բոգոլյուբովի խորհրդով, հրավիրվում է ինժեներ Ս. Վ. Իվանով-Գրդինան, որն աշխատանքը կատարելու համար խումբ է կազմում Թբիլիսիում։
1939 թվականին Ժողտան Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է օպերային թատրոնին։
Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։
1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝ 1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով[2]։
ՎերանորոգումԽմբագրել
Տասնամյակների ընթացքում շենքի ներքին հարդարանքը հնացել էր, կորցրել իր փայլը և չէր համապատասխանում արտաքին շքեղ տեսքին: Բացի այդ շենքն անավարտ էր և թամանյանական նախագծի մի շարք մտահղացումներ ժամանակին չէին իրականացվել: Հետագայում` 1978 թվականին, Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ սկսվեց օպերայի շենքի վերակառուցումը, որն իրականացվեց Ալեքսանդր Թամանյանի որդու` Գևորգ Թամանյանի գլխավորությամբ: Հիմնովին վերակառուցված օպերայի թատրոնն ու ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը[3]:
Վերակառուցումը հանձնարարված էր «Երարդշին» տրեստին, որը ղեկավարում էր նշանավոր շինարար Լևոն Շահբազյանը: Ստեղծագործական խմբում աշխատում էին Հուլիոս և Գայանե Թամանյանները, Ղուկաս Չուբարը, Ռուզան Ներսիսյանը, Հրանտ Յոլյանը և ճանաչված այլ մասնագետներ: Աշխատանքները համակարգում էր ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը: Նրա մի շարք նորամուծությունները կիրառվեցին վերակառուցման ընթացքում: Այդ վերանորոգումով մի շարք էական փոփոխություններ մտցվեցին նախագծի մեջ: Ճեմասրահների պատերը երեսեցին Աղվերանի բաց գույնի մարմարով: Վերին մեծ պատշգամբը բաժանվեց երկու յարուսի, նվագախմբի անշարժ նստավայրը դարձավ շարժական, փոխվեցին դռները և տեղադրվեցին պորտալային դռներ: Բեմի վարագույրը` Գրիգոր Խանջյանի ձևավորումով ներկայացված մի քանի տարբերակից, ընտրվեց անձամբ Կարեն Դեմիրճյանի կողմից[3][4]:
Ազգային մշակույթի կարևորագույն օջախներից մեկի վերակառուցման աշխատանքները բարձր որակով կատարելու համար շինարարների կոլեկտիվի անդամներն արժանացան ՀԽՍՀ պետական մրցանակի: Շքեղորեն վերակառուցված թատրոնը վերաբացվեց 1980 թ. նոյեմբերի 28-ին` ՀԽՍՀ կազմավորման 60-ամյակի առթիվ: Տեղի ունեցավ հանդիսավոր նիստ և տոնական համերգ[3]:
Բեմադրված օպերաները և բալետներԽմբագրել
Թատրոնի շենքԽմբագրել
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմնվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է 1930 թվականին, Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963 թվականից։ 2002 թվականին կատարվել են վերանորոգման աշխատանքներ[5]:
1938 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով[6]:
Հայտնի անձինքԽմբագրել
- Արշակ Բուրջալյան (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադիրներից մեկը, 1933-1938 թթ թատրոնի գլխավոր ռեժիսորը)
- Ռոմանոս Մելիքյան (թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը)
- Տիգրան Լևոնյան
- Գեղամ Գրիգորյան
- Կոնստանտին Օրբելյան կրտսեր (թատրոնի գեղարվեստական ղեկավարը 2016 թ.-ից)
ԴիրիժորներԽմբագրել
- Գեորգի Բուդաղյան
- Կոնստանտին Սարաջև
- Ռուբեն Ստեփանյան
- Միքայել Թավրիզյան (1938-1957 թթ գլխավոր դիրիժոր)
- Սուրեն Չարեկյան
- Օհան Դուրյան
ՌեժիսորներԽմբագրել
ԲեմանկարիչներԽմբագրել
Բալետի դերասաններԽմբագրել
- Լյուբով Վոյնովա-Շիկանյան
- Ռ. Թավրիզյան
- Ս. Սարգսյան
- Զ. Մուրադյան
- Գեորգի Գևորգյան
ԳրականությունԽմբագրել
- Театр оперы и балета Армении. Сб. статей, М., 1939;
- Шавердян А., Очерки по истории армянской музыки XIX и XX вв., М., 1959
- Тигранов Г., Армянский музыкальный театр. Ер., т. 1, 1956, т. II, 1960
- Барсамян А., «Алмаст» А. Спендиарова, М., 1959
- Тигранов Г., Балеты А. Хачатуряна, М., 1960
ԾանոթություններԽմբագրել
- ↑ https://tools.wmflabs.org/heritage/api/api.php?action=search&format=json&srcountry=am&srlang=hy&srid=1.6/95.2 — 2017.
- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն։ Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն։ 1967
- ↑ 3,0 3,1 3,2 «Կաթիլներ մեծ ծովից», Լևոն Շահբազյանի հուշերից, 1-րդ հատոր, Երևան, 2002 թ.
- ↑ Ռիմա Դեմիրճյան, «Հիշատակ», Երևան, 2012 թ.
- ↑ Վիրտուալ շրջայց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տարածքում
- ↑ 6,0 6,1 Музыкальная энциклопедия. Гл. ред. Ю. В. Келдыш. Т 1. А — Гонг. 1072 стб. с илл. М.: Советская энциклопедия, 1973 (стб. 220—222)
Արտաքին հղումներԽմբագրել
- Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի պաշտոնական կայքը
- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն կատեգորիայում։ |