Շուշիի ազատագրում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շուշի (այլ կիրառումներ)
Շուշիի ազատագրում (հայտնի է նաև Հարսանիք լեռներում ռազմագործողություն, Շուշիի գրավում անվանումներով), Արցախյան պատերազմի մաս կազմող ռազմական գործողություն, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի (համաձայն ադրբեջանական տեսակետի՝ Ադրբեջանի Հանրապետության Շուշիի շրջանի) Շուշի քաղաքում և բնակավայրի մատույցներում և իրականացվել է հայկական զինված ուժերի, այդ թվում՝ կամավորական ջոկատների կողմից։
Թվական | 1992թ.Մայիսի 8-9 |
---|---|
Մասն է | Արցախյան ազատամարտ |
Վայր | Շուշի, Արցախ |
Արդյունք | Շուշիի ազատագրում |
Հակառակորդներ | |
Արցախ | Ադրբեջանական Հանրապետություն չեչեն վարձկաններ |
Հրամանատարներ | |
Արկադի Տեր-Թադևոսյան Վալերի Չիթչյան[1] Արկադի Կարապետյան Սեյրան Օհանյան[1] Սամվել Բաբայան[1] | Էլբրուս Օրուջև Էլխան Օրուջև Շամիլ Բասաև |
Կողմերի ուժեր | |
Մոտ 1700 զինծառայող[1] | 2300 զինծառայող[1] |
Ռազմական կորուստներ | |
| |
70 - 300[2] | |
Ընդհանուր կորուստներ |
Նախապատմություն
խմբագրելՇուշիի կոտորածներ 1920
խմբագրել1920 թվականի մարտի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան, որն իրականացվեց Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված ջարդերի հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց և ոչնչացվեց, ավելի քան 20.000 հայ սպանվեց, մյուսները տեղահան արվեցին։
Արցախյան շարժում
խմբագրելՌազմական գործողությանը նախորդած իրադարձություններ
խմբագրելՍտեփանակերտի և հարակից հայկական բնակավայրերի ռմբակոծում
խմբագրելԱդրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշիից Արցախյան պատերազմի սկզբում անընդհատ հրթիռակոծությունների էին ենթարկվում Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը։ Կաթվածահար վիճակում էր գտնվում հաղորդակցությունը։ Շուշին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ 1 կրակակետի։ 1991 թվականի նոյեմբերից մինչև 1992 թվականի մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից, Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ «Գրադ» կայանքներից։ Այդ հրետակոծությունների հետևանքով Արցախի Հանրապետության պաշտոնական տվյալներով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել է 370 բնակելի տուն և շինություն։
Ինքնապաշտպանության ուժերի 1991 թվականի վերջին և 1992 թվականի սկզբին հայկական զինված ստորաբաժանումների հաջող գործողությունները, մի շարք ադրբեջանական կրակակետերի ճնշումը, Խոջալու բնակավայրի ազատագրումն ու օդանավակայանի բացումը ստեղծեցին տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական նախադրյալներ Շուշիի ազատագրումը նախապատրաստելու համար։
Առանձին ռազմական գործողություններ
խմբագրելԱռանձնահատուկ նշանակություն է ունեցել 1992 թվականի հունվարի 25-26-ին Քարինտակի ինքնապաշտպանությունը, երբ փոքրաթիվ հայկական զինուժին հաջողվել է ետ մղել ադրբեջանական բազմաքանակ ուժերի հարձակումը, ոչնչացնել Շուշիից արտագրոհի ելած հակառակորդի ավելի քան 8 տասնյակ զինվորների։
Այդ հարձակումից հետո շարունակվել են Ստեփանակերտի ու շրջակա հայկական բնակավայրերի հրթիռահրետակոծությունները։ Մեկ շաբաթվա ընթացքում Շուշիից ադրբեջանական զինուժը արձակվել է շուրջ 1000 արկ, որից 800-ը՝ ռեակտիվ, ինչի հետևանքով զոհվել են 20 խաղաղ բնակիչ։ 1992 թվականի ապրիլի 27-ի դրությամբ Շուշիում, որտեղից դուրս էր բերվել ամբողջ խաղաղ բնակչությունը, կենտրոնացվել էր մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և զինամթերք։
Հարսանիք լեռներում ռազմագործողություն
խմբագրելՌազմագործողության ընդհանուր հրամանատար է նշանակվում Արկադի Տեր-Թադևոսյանը, ով առավել հայտնի է Կոմանդոս անունով։ Ի սկզբանե նախատեսվում էր ռազմագործողությունը սկսել 1992 թվականի մայիսի 5–ին, սակայն այդ օրը տեղացած առատ ձյան պատճառով հայկական զինված ուժերի հրամանատարությունը այն հետաձգեց[1]։
Ռազմաճակատի ընդհանուր գիծը մոտավորապես 40 կիլոմետր էր և ընդգրկում էր չորս հարվածային ուղղություն։ Հյուսիսային ուղղության հրամանատար նշանակվեց Վալերի Չիթչյանը, Շոշի ուղղության հրամանատար՝ Արկադի Կարապետյանը, Հարավային (Բերձորի) ուղղության՝ Սամվել Բաբայանը, Ջանհասան–Քյոսալար ուղղության հրամանատար՝ Սեյրան Օհանյանը[1]։
Շուրջ 300 զինվորից կազմված պահեստային ստորաբաժանման հրամանատար էր նշանակվել Յուրա Հովհաննիսյանը[1]։
Քաղաքի հրդեհում
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Շուշիի ազատագրումը. ինչպես կազմակերպեցին «Հարսանիք լեռներումը» ու փրկեցին Ստեփանակերտը» (արխիվացված)։
- ↑ Դե Վաալ, Թոմաս, «Սև Այգի» (Black Garden, էջ. 314.
Գրականություն
խմբագրել- «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |