Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք, Բաղրամյան պողոտա, 19 հասցեում գտնվող շենք Երևանում։ Այժմ շենքում է տեղակայված Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը[1]։ Ազգային ժողովի այգին 2018 թվականի հոկտեմբերի 3֊ից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բաց է այցելուների համար[2]։

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենք
Տեսակշենք
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՀայաստան, ք. Երևան, 0095, Մարշալ Բաղրամյան 190095
ՍեփականատերՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
Կառուցման սկիզբ1948
Հիմնադրված է1950
ՃարտարապետՄարկ Գրիգորյան
Կառուցման ավարտ1950
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Ըստ բրիտանական «The Independent» պարբերականի 2019 թվականի հրապարակման՝ ՀՀ ԱԺ շենքը մտնում է աշխարհի երկրների օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակում[3]։

Պատմություն

խմբագրել

Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին, իսկ կառուցման աշխատանքները մեկնարկել են 1948 թվականին և ավարտվել են 1950 թվականին։ Կառուցումից ի վեր և մինչև Հայաստանի անկախացումը շենքը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նստավայրը։ 1991 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը ընդունել է «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին» հ. 314 որոշումը, համաձայն որի ՀՀ Գերագույն խորհրդին է հանձնվել ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած շենքը։ 1991 թվականի մայիսին ՀՀ Գերագույն խորհուրդը տեղափոխվել է այս շենք[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Ազգային Ժողովի շենքը
  2. Ազգային ժողովի այգին այսօրվանից բաց է քաղաքացիների առջև
  3. «The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.