Հայաստանի ֆուտբոլի առաջնություն

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կամ FastEx Պրեմիեր Լիգա, Հայաստանի գլխավոր ֆուտբոլային մրցաշարն է։ 1936-1991 թվականներին անցկացվել է որպես տարածաշրջանային մրցաշար ԽՍՀՄ կազմում։ Առաջնություններն անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցում է 10 ակումբ։ Լիգայի հաղթողը տեղ է ստանում ՈՒԵՖԱՉեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնություն
Երկիր Հայաստան Հայաստան
Ֆուտբոլային ասոցիացիա ՈՒԵՖԱ (Եվրոպա)
Հիմնվել է 1992 թ.
Ակումբների քանակ 10
Մակարդակ 1
Ազգային առաջնություններ Հայաստանի Գավաթ
Հայաստանի Սուպերգավաթ
Միջազգային առաջնություններ ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա
ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
Ներկայիս չեմպիոն Նոա ՖԱ
Ամենատիտղոսավոր թիմ Փյունիկ ՖԱ (16 տիտղոս)
Հեռուստատեսություն Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Պաշտոնական կայք Պաշտոնական կայքէջ

Հայաստանի առաջնությունն անցկացվում է «աշուն-գարուն» համակարգով։ Մրցաշրջանի ավարտից հետո վերջին տեղը զբաղեցրած թիմը իջնում է Առաջին լիգա՝ փոխարինելու իր հաղթողին։

Ռեկորդներ

խմբագրել

Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը «Գանձասարի» 38-ամյա հարձակվող Արսեն Ավետիսյանն է։ Բարձրագույն խմբի 13 առաջնություններում հանդես գալով 4 ակումբներում' Ավետիսյանը խփել է 196 գոլ։ Պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով էլ Ավետիսյանի արդյունքը լավագույնն է' 233։

Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, որը 2003 թ. առաջնությունում «Բանանցի» կազմում 45 գնդակ է խփել։

1993 թ. առաջնությունում «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ' անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում' 2 գոլ)։ Նա յուրօրինակ ռեկորդակիր է նաև միջին արդյունավետությամբ։ 1992-1993 թթ. «Բանանցի» կազմում անցկացրած առաջնության 43 հանդիպումներում նա խփել է 54 գնդակ կամ միջինը մեկ խաղում' 1,25 գոլ։

Առաջնության մեկ խաղում առավելագույն քանակի գոլեր է խփել «Արարատի» հարձակվող Վահե Յաղմուրյանը, որը 1992 թ. Սևանի «Ախթամարի» դարպասը գրավել է 8 անգամ։

Միևնույն թիմի կազմում առավելագույն քանակի գոլեր է խփել Արսեն Ավետիսյանը։ 1992-1998, 2006-2007 թթ. նա «Փյունիկի» կազմում 154 գոլի հեղինակ է դարձել։

Փյունիկցի Ալբերտ Թադևոսյանը 2008 թ. առաջնությունում անցկացրած 24 հանդիպումներում էլ, փոխարինման դուրս գալով, 10 գոլի հեղինակ է դարձել։

Հայաստանի առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է։ Նա 2002 թ. 15 տարեկանում «Փյունիկի» կազմում առաջնությունում 2 գոլ է խփել։ Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Ռոբերտ Հարությունյանն է, որը 1994 թ. 42 տարեկանում «Կանազում» 1 գոլի հեղինակ է դարձել։

Առավել հաճախ' 17 անգամ, հեթ-տրիկի հեղինակ են դարձել Արա Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը։ Արա Հակոբյանին է պատկանում մեկ մրցաշրջանի լավագույն արդյունքը' 9 հեթ-տրիկ 2003 թ., «Բանանցի» կազմում։

Արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ է Նշան Էրզրումյանը, որը 2006 թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 24-ը (այդ ընթացքում նա բաց է թողել 5 խաղ) առաջնությունում անցկացրած 12 անընդմեջ հանդիպումներում դաշտից չի հեռացել առանց գոլի' խփելով 18 գնդակ։ Արա Հակոբյանը 2003 թ. «Բանանցի» կազմում առանց ոչ մի խաղ բաց թողնելու անցկացրած 11 անընդմեջ խաղերում դարձել է գոլի հեղինակ' այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ։

Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է արարատցի Կարեն Բարսեղյանը, որը 1999 թ. բոլոր 11 հարվածներն էլ հասցրել է նպատակին։

Առավել հաճախ' 3-ական անգամ, առաջնության լավագույն ռմբարկու են ճանաչվել Արսեն Ավետիսյանն ու Արա Հակոբյանը։ Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004 թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ' Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը։ Ամենատարեցը 18-րդ առաջնության լավագույն ռմբարկու, 35-ամյա Արթուր Քոչարյանն է, որն «Ուլիսի» կազմում 15 գոլ խփեց։

«Փյունիկի» բրազիլացի հարձակվող Մարկոսը միակ լեգեոնականն է, ով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու, այն էլ 2 տարի անընդմեջ (2007-2008 թթ., «Արարատում»)։ Նա Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից ամենաարդյունավետն է' 53 գնդակ։ Լեգեոնականների մեջ մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդն էլ պատկանում է Մարկոսին (2007 թ.' 22 գոլ)։

Պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղ է անցկացրել 39-ամյա Հովհաննես Թահմազյանը' 540։ Նա նաև ռեկորդակիր է բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով' 423։

Լեգեոնականներից բոլորից շատ հանդիպումների է մասնակցել «Իմպուլսի» վրացի կիսապաշտպան Գագա Թիբիլաշվիլին։ 2005-2009 թթ. հանդես գալով 3 թիմում' Թբիլաշվիլին 130 խաղ է անցկացրել։

Դարպասապահներից անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանն է' 264։

«Ղարաբաղի» կիսապաշտպան Սասուն Սարգսյանն անընդմեջ մասնակցել է առաջնության 154 խաղի։ Նա նաև յուրօրինակ ռեկորդակիր է անընդմեջ, առանց փոխարինման անցկացրած խաղերի քանակով' 57 (04.08.1996 - 24.10.1998)։

Բարձրագույն խմբի առաջնությունների ամենաերիտասարդ մասնակիցներն են 15-ամյա Արեն Բաբայանը, Կորյուն Բաբայանը (երկուսն էլ' «Լոռի», 2001 թ.), Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը (երկուսն էլ' «Փյունիկ», 2002 թ.) և Հայկ Չիլինգարյանը («Փյունիկ», 2004 թ.)։ Իսկ ահա Ազատ Մանգասարյանը (1994 թ., «Զանգեզուր») հանդես է եկել 46 տարեկանում։

ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, որը 13 անգամ դարձել է մրցանակակիր։ Նրա պարգևների հավաքածուն բաղկացած է 3 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալներից։

Առավել հաճախ' 9 անգամ, Հայաստանի չեմպիոնի տիտղոսին է արժանացել «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը։ Նա (2004-2009 թթ.), Վալերի Ալեքսանյանը (2001-2006 թթ.) և Աղվան Մկրտչյանը (2002-2007 թթ.) 6 տարի անընդմեջ դարձել են ՀՀ չեմպիոններ։

Մարզիչներից առավել հաճախ' 10 անգամ, մրցանակակիր թիմ է պատրաստել Անդրանիկ Ադամյանը։ Նրա գլխավորությամբ «Շիրակը» 3 անգամ հռչակվել է երկրի չեմպիոն, 5 անգամ դարձել է արծաթե, 2 անգամ' բրոնզե մեդալակիր։

Դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդակիրը Հարություն Աբրահամյանն է, որն առաջնության 214 հանդիպումներից 103-ում գոլ բաց չի թողել։

Մեկ մրցաշրջանում դարպասն առավել հաճախ անառիկ է պահել շիրակցի Արթուր Հովհաննիսյանը, որը 1992 թ. առաջնության 30 խաղերից 21-ում գոլ բաց չի թողել։

2002 թ. «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել։

ՀՀ առաջնություններում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքն ունի «Փյունիկի» դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա 2008-2009 թթ. առաջնություններում անցկացրած 12 խաղում բաց է թողել 6 գոլ կամ միջինը մեկ խաղում' 0,5 գնդակ[1]։

Հայկական ԽՍՀ չեմպիոններ

խմբագրել

Չեմպիոններ

խմբագրել
Տարի   Չեմպիոն   Արծաթե Մեդալակիր   Բրոնզե Մեդալակիր
1991-92 Շիրակ, ՀՄԸՄ - Բանանց
1992-93 Արարատ Երևան Շիրակ Բանանց
1993-94 Շիրակ ՀՄԸՄ Արարատ Երևան
1994-95 (Անցումային Մրցաշրջան)
1995-96 Փյունիկ Շիրակ Երևան
1996-97 Փյունիկ Արարատ Երևան Երևան
1997-98 Երևան Շիրակ Էրեբունի ՀՄՄ
1998-99 Ցեմենտ Շիրակ Երևան
1999-00 Շիրակ Արարատ Երևան Ցեմենտ
2000-01 Արաքս Արարատ Արարատ Երևան Շիրակ
2001-02 Փյունիկ Զվարթնոց-ՀԱՈՒ Սպարտակ Երևան
2002-03 Փյունիկ Շիրակ Բանանց
2003-04 Փյունիկ Բանանց Շիրակ
2004-05 Փյունիկ Միկա Բանանց
2005-06 Փյունիկ Միկա Բանանց
2006-07 Փյունիկ Բանանց Միկա
2007-08 Փյունիկ Բանանց Միկա
2008-09 Փյունիկ Արարատ Երևան Գանձասար
2009-10 Փյունիկ Միկա Ուլիս
2010-11 Փյունիկ Բանանց Ուլիս
2011-12 Փյունիկ Գանձասար
2012-13 Շիրակ Միկա Գանձասար
2013-14 Բանանց Շիրակ Միկա
2014-15 Փյունիկ Ուլիս Շիրակ
2015-16 Ալաշկերտ Շիրակ Փյունիկ
2016-17 Ալաշկերտ Գանձասար-Կապան Շիրակ
2017-18 Ալաշկերտ Բանանց Գանձասար-Կապան
2018-19 Արարատ Արմենիա Փյունիկ Ուրարտու
2019-20 Արարատ Արմենիա Նոա Ալաշկերտ
2020-21 Ալաշկերտ Նոա Ուրարտու
2021-22 Փյունիկ Արարատ Արմենիա Ալաշկերտ
2022-23 Ուրարտու ՖԱ Փյունիկ ՖԱ Արարատ-Արմենիա

Ռմբարկուներ

խմբագրել

Ռմբարկուների պայքարը Հայաստանի առաջնությունում սովորաբար թեժ է լինում, սակայն եղել են տարիներ, երբ ռմբարկուն մրցակցությունից դուրս է եկել։ 1993 թ. մրցակցությունից դուրս էր ՀՄԸՄ-ի հարձակվող Արսեն Ավետիսյանը, որն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց' խփելով 39 գնդակ։ Նա ևս 2 անգամ դարձավ ամենաարդյունավետը և կրկին առանց լուրջ մրցակցության[2]։

Նույնը վերաբերում է 2001-2002 թթ. լավագույն ռմբարկու Արման Քարամյանին, 2003 թ. արդյունավետության բացարձակ ռեկորդի (45 գոլ) հեղինակ Արա Հակոբյանին, 2005 թ. ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Նշան Էրզրումյանին և նախորդ երկու մրցաշրջանների լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելիին[2]։

2004 թ. բավական հետաքրքիր մրցավեճ էր ծավալվել փյունիկցիներ Էդգար Մանուչարյանի և Գալուստ Պետրոսյանի միջև։ Առաջնության ավարտից 4 տուր առաջ Գալուստը գոլերի թիվը հասցրեց 21-ի և մեկնեց արտերկիր։ Այդ պահին Մանուչարյանի հաշվին 20 գոլ էր գրանցված, և նա հիանալի հնարավորություն էր ստացել շրջանցելու խաղընկերոջը։ Սակայն Էդգարը միայն մեկ գոլ խփեց ու Գալուստ Պետրոսյանի հետ կիսեց լավագույն ռմբարկուի դափնին։ ՀՀ առաջնություններում երկրորդ և առայժմ վերջին անգամ լավագույնը ճանաչվեցին երկու ֆուտբոլիստներ[2]։

2006 թ. լավագույն ռմբարկուն որոշվեց վերջնագծում ծավալված դրամատիկ պայքարում։ Առաջնության ավարտից 3 տուր առաջ ռմբարկուների ցուցակը 18-ական գնդակով գլխավորում էին «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանն ու մրցաշրջանի ընթացքում «Կիլիկիայից» «Արարատ» տեղափոխված Նշան Էրզրումյանը։ 26-րդ տուրում Նշանը «Շիրակի» հետ խաղում ֆուտբոլային «պոկերի» հեղինակ դարձավ, ընդ որում' կարող էր նաև 5 գոլ խփել, սակայն խաղասկզբում վրիպել էր 11մ հարվածն իրացնելիս։ Հակոբյանն էլ 3 գոլ խփեց «Գանձասարի» դարպասը։ Ավարտական երկու խաղերում Էրզրումյանին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա Հակոբյանը վերջին տուրում 4 անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը և 25 գնդակով ճանաչվեց լավագույնը[2]։

Տարի Ռմբարկու Ակումբ Գոլ Խաղ Միջինը
1992   Վահե Յաղմուրյան Արարատ Երևան 38 29 1,31
1993   Անդրանիկ Հովսեփյան Բանանց 26 25 1,04
  Գեղամ Հովհաննիսյան ՀՄԸՄ 26 27 0,96
1994   Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 39 26 1,50
1995   Արսեն Ավետիսյան ՀՄԸՄ 12 10 1,20
1995-96   Արա Ադամյան Շիրակ 28 20 1,40
1996-97   Արսեն Ավետիսյան Փյունիկ 24 21 1,14
1997   Արթուր Պետրոսյան Շիրակ 18 17 1,05
1998   Արա Հակոբյան Դվին 20 20 1
1999   Շիրակ Սարիկյան Ցեմենտ 21 24 0,87
2000   Արա Հակոբյան Արաքս 21 19 1,10
2001   Արման Քարամյան Փյունիկ 21 19 1,10
2002   Արման Քարամյան Փյունիկ 36 21 1,71
2003   Արա Հակոբյան Բանանց 45 24 1,87
2004   Էդգար Մանուչարյան Փյունիկ 21 22 0,95
  Գալուստ Պետրոսյան Փյունիկ 21 24 0,87
2005   Նշան Էրզրումյան Կիլիկիա 18 23 0,78
2006   Արամ Հակոբյան Բանանց 25 27 0,92
2007   Մարկոս Պիզելլի Արարատ Երևան 22 26 0,84
2008   Մարկոս Պիզելլի Արարատ Երևան 17 29 0,58
2009   Արթուր Քոչարյան Ուլիս 15 26 0,57
2010   Մարկոս Պիզելլի Փյունիկ 15 - -
  Գևորգ Ղազարյան Փյունիկ 15 - -
2011   Բրունո Սեզար Կորեա Բանանց 16 - -
2012-13   Նորայր Գյոզալյան Իմպուլս 22 - -
2013-14   Միհրան Մանասյան Ալաշկերտ 17 - -
2014-15   Ժան-Ժակ Բուգուհի Շիրակ 21 - -
2016-17   Հեբեր Ալաշկերտ 16 - -
  Միհրան Մինասյան Ալաշկերտ 16 - -
2016-17   Արտակ Եդիգարյան Ալաշկերտ 13 - -
  Միհրան Մինասյան Ալաշկերտ 13 - -
2017-18   Արտակ Եդիգարյան Ալաշկերտ 13 - -
2018-19   Ջոնել Դեսիրե Լոռի 17 - -
2019-20   Մորի Կոնե Շիրակ 23 - -
2020-21   Ջոնել Դեսիրե Ուրարտու 8 - -
2021-22   Սերժ Դեբլեն Փյունիկ 22 - -

Աղբյուր armsport.am

Հովանավորության անուններ

խմբագրել
  • Վբեթ Հայաստանի Պրեմիեր Լիգա (2020-այժմ)

Աղբյուրներ

խմբագրել
  1. «ՀՀ առաջնությունների անհատական ռեկորդները». Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Լավագույն ռմբարկուներն ըստ տարիների». Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.