Ղազա
Ղազան, կամ Ազան (արաբ․՝ غزة, [ɣazza], եբրայերեն՝ עזה, [ʕaza])՝ քաղաք է Պաղեստինյան ինքնավարության հատվածում։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ղազա | |||
արաբ․՝ غزة | |||
| |||
Ղազային համայնապատկերը | |||
Երկիր | ![]() | ||
Պրովինցիա | Գազա | ||
Քաղաքապետ | Rafiq Tawfiq al-Makki | ||
Հիմնադրված է | մ.թ.ա. XV դար թ. | ||
Մակերես | 45 կմ² | ||
ԲԾՄ | 30 մետր | ||
Բնակչություն | 449․221 մարդ (2009) | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Պաշտոնական կայք | mogaza.org | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
Ղազան բնակեցված է առնվազն մ.թ.ա. 15-րդ դարից[1], և իր պատմության ընթացքում եղել է մի շարք ժողովուրդների ու կայսրությունների տիրապետության ներքո։ Փյունիկացիները Ղազան դարձրեցին իրենց Պաղեստինյան հնգաքաղաքի՝ Պենտապոլիսի քաղաքներից մեկը, այն բանից հետո, երբ Հին Եգիպտոսի 350-ամյա տիրապետությունից հետո քաղաքն անցավ Փյունիկիային։
Հռոմեական կայսրության, իսկ ապա՝ բյուզանդացիների տիրապետության ներքո Ղազան հարաբերական խաղաղ ժամանակաշրջան է ապրել, և նրա ծովային նավահանգիստը բարգավաճել է։
Մ.թ. 635 թվականին Ղազան դարձավ Պաղեստինի առաջին քաղաքը, որը նվաճվեց արաբական՝ Ռաշիդյանների բանակի կողմից և արագորեն վերածվեց իսլամական կրոնի կենտրոնի։
Ավելի ուշ դարերում, երբ խաչակիրները նվաճեցին քաղաքը (XI դար), Ղազան ավերակ վիճակում էր։
Հաջորդ դարերում Ղազան ծանր ժամանակաշրջաններ ապրեց մոնղոլների նվաճողական արշավանքների, հեղեղումների և մորեխների հարձակման հետևանքով, արդյունքում XVI դարում արդեն վերածվելով մի գյուղի։ Հենց այդ դարում էլ Պաղեստինը, նրա կազմում էլ՝ Ղազան, նվաճվեց Օսմանյան կայսրության կողմից։ Օսմանյան տիրապետության առաջին կեսին Ղազան գտնվում էր Ռիդվան հարստության տիրապետության ներքո, որոնց օրոք Ղազան ապրեց մեծ առևտրական ու խաղաղ զարգացման ժամանակաշրջան։ 1893 թվականին Ղազայում հաստատվեց իր սեփական քաղաքային կառավարումը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ղազան նվաճեցին բրիտանական զորքերը։ Արդյունքում Ղազան վերածվեց Պաղեստինի ենթամանդատային տարածքի Ղազայի ենթաշրջանի։
1948 թվականի Արաբա–իսրայելական պատերազմի արդյունքում նոր կազմավորված Ղազայի հատվածը անցավ Եգիպտոսի վարչարարության ներքո։ Այդ ժամանակաշրջանում քաղաքում որոշ բարեփոխումներ նախաձեռնվեցին։
1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ Ղազան գրավվեց Իսրայելի կողմից, սակայն 1993 թվականին քաղաքը իսրայելական իշխանությունների կողմից փոխանցվեց Պաղեստինի Ազգային Իշխանությանը։
2006 թվականի ընտրություններից հետո պաղեստինյան քաղաքական ուժերի միջև ծագեց Ֆաթահ-Համաս զինված հակամարտությունը, որի ընթացքում՝ Համասը 2007 թ. գրավեց Ղազան։ Եգիպտոսը և Իսրայելը հաջորդաբար շրջափակման են ենթարկել Ղազայի հատվածը[2]։ 2010 թվականի հունիսին Իսրայելը թուլացրեց շրջափակումը, թույլ տալով լայն սպառման առարկաների մուտքը քաղաք։ Իր հերթին՝ Եգիպտոսը 2011 թվականին հետիտոների համար բացեց Ռաֆահի սահմանահատվածը[2][3]:
ԲնակչությունԽմբագրել
Ղազա քաղաքի բնակչությունը ներկայումս ավելի քան 660 000 է[4]։ Անցյալ դարի կեսին՝ 1950 թվականին քաղաքի բնակչությունը ավելի քան տասն անգամ քիչ էր՝ 63 000 բնակիչ[5]։ Վերջին տարում քաղաքի բնակչությունը աճել է գրեթե 36 000-ով, ինչը կազմում է մոտ 5,8% տոկոսի փոփոխություն[4]։ 2010 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 537 000[4]։ Պաղեստինյան Ինքնավարության բնակչությամբ խոշորագույն քաղաքն է[4]։ Ղազա քաղաքի, ինչպես նաև Պաղեստինի Ղազայի հատված 2-միլիոնանոց բնակչության մեծ մասը կազմում են մուսուլմանները, թեպետ կան նաև որոշ Պաղեստինյան քրիստոնյաներ, որոշ տվյալներով՝ մինչև 17 հազար մարդ։ Ղազա քաղաքի բնակչությունը շատ երիտասարդ է՝ մոտավորապես 75%-ը լինելով 25 տարեկանից ցածր։
ԿառավարումԽմբագրել
Ղազա քաղաքը ներկայումս կառավարվում է 14-հոգանոց քաղաքային խորհրդի կողմից։
ՏնտեսությունԽմբագրել
Ղազա քաղաքում իրականացվող հիմնական տնտեսական գործունեությունը փոքրամասշտաբ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են։ Այնուամենայնիվ, շրջափակումն ու կրկնվող զինված բախումները տնտեսությունը դրել են խիստ ծանր ճնշման ներքո[6]։
Քույր քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Gaza (Gaza Strip)»։ International Dictionary of Historic Places 4։ Fitzroy Dearborn Publishers։ 1996։ էջեր 87–290
- ↑ 2,0 2,1 Gaza Benefiting From Israel Easing Economic Blockade
- ↑ Gaza Border Opening Brings Little Relief
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Gaza Population Data (Urban Area). UN World Urbanization Prospects
- ↑ Տե՛ս Gaza Population Data (Urban Area). UN World Urbanization Prospects [1]
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Oxfam
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Ընկերակցությունը սառեցված է 2008 թվականի փետրվարի 10-ին Իսրայելի տարածքը Գազայի հատվածի տարածքից հրթիռային ռմբակոծումից հետո։