Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան
Ողջույն
խմբագրելԻ՞նչ Վիքիպեդիան չէ | Բարի գալուստ Վիքիպեդիա, Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան |
Խորհրդարան | Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։
Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։ Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։ Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։ Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Jeo W. 09:27, 18 Հոկտեմբերի 2015 (UTC) Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
|
Ինչպե՞ս գրել հայերեն | |
Խմբագրման ուղեցույց | |
Խուսափե՛ք տարածված սխալներից | |
Վիքիպեդիայի էությունը | |
Հեղինակային իրավունքներ | |
Գլոսսարիում | |
Հինգ սյուներ |
Ավազարկղ
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ծավալուն հոդվածների դեպքում սովորաբար օգտվում ենք ավազարկղից, կատարում նյութի ամբողջական թարգմանություն, իսկ այնուհետև տեղափոխում հիմնական տիրույթ: Ձեր ավազարկղ կարող եք մուտք գործել այս հղումով: Հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ (քննարկում) 17:32, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)
Նկատողություն
խմբագրելԴրոշների կաղապարներ
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, երկրների համար կարող եք օգտագործել {{դրոշավորում|}}
կաղապարը։ Նա դրոշի կողքը ավտոմատ ավելացնոմ է երկրների անունները։ Հարգանքներով --BekoՔննարկում 20:22, 7 Դեկտեմբերի 2015 (UTC)
Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, երկրների համար կարող եք օգտագործել Կաղապար:Դրոշավորում/ կաղապարը։ Նա դրոշի կողքը ավտոմատ ավելացնոմ է երկրների անունները։ Հարգանքներով --BekoՔննարկում 20:22, 7 Դեկտեմբերի 2015 (UTC) Շնորհակալութիւն, յարգելի Բեկօ: Կօգտուեմ Ձեր բարի խորհրդից:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 15:14, 8 Դեկտեմբերի 2015 (UTC)
Հղումներ-1
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, հոդվածներում ընդունված է հղումները դնել վերջակետերից առաջ: Հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ քննարկում 17:23, 16 Դեկտեմբերի 2015 (UTC)
Աշոտ Ա Բագրատունու մասին այս հոդվածը Վիքիպեդիայում որոշ վերանայումների կարիք ունի: 1. Մասնավորապես քարտէզը, իմ դիտողութիւններից յետոյ, ճիշտ է, բերուել է առաւել ընդունելի տեսքի, և այնտեղից հանուել են որոշ անգրագիտութիւններ. օրինակ՝ ՛՛Կայսիտե ամիրայութիւն՛՛, ՛՛Տայքի դքսութիւն՛՛, ՛՛Տարօնի դքսութիւն՛՛... 2.Սակայն Աշոտ Ա Բագրատունու մասին յօդուածում այդ քարտէզը դնելն անընդունելի է, քանզի նրա օրօք ո՛չ Կարսի թագաւորութիւն կար, ո՛չ Սիւնիքի, ո՛չ էլ Լոռու... 4.Առաջարկում եմ դնել այս ճիշտ քարտէզը, բայց չէ՞ք կարողանում.../?/ 5.Իսկ առաւել ճիշտ կլինի, եթէ որպէս քարտէզ վերցուի ՀՀ ԳԱԱ Պատմութեան Ինստիտուտի հրատարակած ՛՛Հայոց Պատմութիւն՛՛ բազմահատորեակի 2-րդ հատորի գիրք 2-ի (Երևան. 2014) քարտէզը (568-569-ի միջև ներդիրում, քարտէզի հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Բ.Յարութիւնեան) կամ էլ՝ ՀՀ Կառավարութեան հրատարակած (Երևան, 2008) ՛՛ՀՀ Ազգային ատլասի՛՛ ՛՛Հայ Բագրատունիների տերութիւնը 885-908թթ.՛՛ քարտէզը (էջ 40-41):
՛՛Թուրքիայի ռազմաօդային ուժերը՛՛ հոդվածում ենթասպաների տարբերանշանները սխալ են դրված...
խմբագրելՅարգելի Բեկօ: Շնորհակալ եմ օգնութեան համար: Սակայն ՛՛Թուրքիայի ռազմաօդային ուժերը՛՛ յօդուածում ենթասպաների տարբերանշանները Ձեր կողմից սխալ են դրուած... Դրանց փոխարեն տեղադրել էք աւագ սպայական կազմի ուսադիրները: ՆԱՏՕ-ի տարբերանշանների համակարգով սպայական կոչումները, ուստի նաև ուսադիրները նշանակւում են OF (Officer) աբրեվիատուրայով, իսկ ոչ սպայականները՝ OR (Other Ranks): Եթէ կարող էք, փոխարինէք նշուած նկարները... Յարգանօք՝ գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան
Վերանվանված կաղապար
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր կողմից ստեղծված Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի ցուցակը կաղապար վերանվանվել է {{Թուրքիայի Գլխավոր շտաբի պետերի ցանկ}}, քանի որ Վիքիպեդիայում ընդունված է ցանկ եզրույթը ցուցակի փոխարեն և առանց որոշիչ -ը հոդի: Կրկին ստեղծելու անհրաժեշտություն չկար: Հիմա կվերահղեմ: Հաճելի վիքիօր եմ մաղթում:--Արամ քննարկում 13:03, 28 Դեկտեմբերի 2015 (UTC)
Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մարդկանց համար կազմվում են ցուցակներ, իսկ անշունչ առարկաների համար՝ ցանկեր: Գուցե թուրքերին մարդ չե՞ք համարում: Այդ առումով կարելի է համաձայնվել...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 13:09, 28 Դեկտեմբերի 2015 (UTC)
Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
խմբագրելՇնորհակալութիւն յարգելիս: Փոխադարձաբար ընդունէք իմ ամանորեայ շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 01:05, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)
Կիլիկիա
խմբագրելՈղջույն, Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան: Կիլիկան հայկական է, և նրա դիմաց այլ լեզուներով անվանումներ նշել պետք չէ: Այլալեզու նշվում են միայն բնօրինակները: Ես հետ եմ շրջել ձեր խմբագրումները:--Արման Մուսիկյան (քննարկում) 19:02, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)
Կիլիկան...? Կուզենայի իմանալ էդ իրաւասութիւններն ով է տուել... Հետաքրքիր է, դրա համար որոշակի տարիքային և կրթական ցենզ սահմանուա՞ծ է...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:10, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)
- Ինչի համար կրթական ցենզ ու տարիք պետք է սահմանված լինի, հարգելի մասնակից ? --Արման Մուսիկյան (քննարկում) 19:32, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)
- Թե ինչ է հայարեն վիքիպեդիան և ինչ է թույլատրվում անել այնտեղ, կարող եք ծանոթանալ Վիքիպեդիա:Վարվելակարգ նյութում:--Արման Մուսիկյան (քննարկում) 19:35, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)
հայարեն վիքիպեդիա... Ճիշտ գրել է պէտք և հետո խորհուրդներ տալ ու վերահսկել խմբագիրներին, ում օգնելու փոխարեն խանգարելը ուղղված է հայերեն Վիքիպեդիայի դեմ...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:26, 30 Դեկտեմբերի 2015 (UTC)
- Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, գրածումս ուղղակի վրիպակ է եղել և հետո Վիքիպեդիայում առաջնայինը ողջամտությունն է: Եթե խորհուրդը ողջամիտ է, կապ չունի թե այն ով է ասում Վիքիում, դպրոցական, ուսանող, թե տարիքով ծերունի: Այնպես որ, ձեր կողմից ասված թե ես ինչ եմ ինձ վերագրում, որ ձեզ դիտողություն եմ տալիս, դա ընդհանրապես տեղ չունի և հաջորդ անգամ, նմանատիպ արտահայտությունների դեպքում կարող եք անգամ արգելափակվել: Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ես ինչ կարգի հայերենի եմ տիրապետում, բացեք և ընթերցեք Հունաստան, Ջեքի Չան, Քեյթ Բեքինսեյլ, Լիվ Թայլեր և մի շարք այլ հոդվածներ իմ ստեղծած համեստ շուրջ 12 000 հոդվածներից որն ուզում եք: Իսկ դուք երբ Կիլիկիայի հոդվածում դրել էիք այլ լեզուներով անվանումները, դուրս էր գալիս, որ Կիլիկիայի հայկական լինելը կասկածելի է անգամ հայերի համար, որը ահավոր սխալ է:--Արման Մուսիկյան (քննարկում) 03:17, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)
- Ողջույն բոլորին։ Հոդվածում ես ավելացրել եմ անվան հունարեն և ֆրանսերեն տարբերակները, քանզի այդ պետականության երկու պաշտոնական լեզուները (այդ թվում հայերենը) եղել են ֆրանսերենն ու հունարենը։ Դրանից բնավ չի բխում, որ այդ պետականությունը ֆրանսիական կամ հունական է եղել, ինչպես Բելգիայի անվանումները նշելը չի ենթադրում, որ այդ պետությունը հոլանդական կամ ֆրանսիական է։ --Ջեօ 17:56, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)
Զգուշացում
խմբագրելՀարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, անկախ ծագած տարաձայնություններից, պետք է պահպանել կառուցողական մթնոլորտը և ցանկացած գործողություն կատարել էթիկայի շրջանակներում։ Այս խմբագրումը խախտում է Վիքիպեդիայում ընդունված վարվելակարգը։ Եթե մասնակիցներից մեկի հետ տարաձայնություններ են առաջանում, պետք է մեկ այլ ադմինի խնդրել հարցը կարգավորելու համար։ Մնացած ճանապարհները, ներառյալ վերոնշյալը, միայն սրում են իրավիճակը։ --Ջեօ 17:53, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)
Շնորհակալութիւն, յարգելի Ջէո... Մաղթում եմ Բարի Ամանոր...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 18:51, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)
- Շնորհակալություն, նմանապես։ --Ջեօ 18:54, 31 Դեկտեմբերի 2015 (UTC)
Որոշիչ հոդ
խմբագրելՀարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, հոդվածների վերնագրերում և բաժիններում որոշիչ հոդ չի օգտագործվում։ Օսմանա-սաուդյան պատերազմը հոդվածի «ը»-ն հանել եմ։ Խնդրում եմ անպայման հաշվի առնել սա։ --Ջեօ 05:09, 9 Հունվարի 2016 (UTC)
Բարի: Ճիշտ եք արել, որ հանել եք հոդը: Ձեր խնդրանքն ընդունված է:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 05:32, 9 Հունվարի 2016 (UTC)
Տարվա հոդված
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Տարվա հոդվածի թեկնածուների առաջադրումն ավարտված է և այժմ ընթանում է քվեարկություն: Խնդրում ենք թեկնածուների շարքում զերծ մնալ առաջադրումներից: Ձեր առաջադրած հոդվածը հեռացվել է թեկնածուների շարքից: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ քննարկում 20:36, 10 Հունվարի 2016 (UTC)
- [[Շնորհակալություն տեղեկատվության համար:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:12, 10 Հունվարի 2016 (UTC)]]
Օրվա հոդվածի չընտրված թեկնածու. «Եգիպտոսի ալբանական գահատոհմ»
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած «Եգիպտոսի ալբանական գահատոհմ» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --Արամ 22:34, 21 Հունվարի 2016 (UTC)
Հարցեր
խմբագրել- Յարգելի Արամ Սողոմոնեան
- 1. Դիտարկուե՞լ է ստորև բերուած 115 հազ. բայթից աւելի ծավալով, 100 ծանոթագրություններով, 16.01.2015թ. դրութեամբ պատրաստ յօդուածը, թէ՞ նկատի է առնուել հին, թերութիւններ ունեցողը...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 08:02, 22 Հունվարի 2016 (UTC)
- Այն թերությունները, որոնք ես մեջբերել էին Օրվա հոդվածի թեկնածուների բաժնում:--Արամ 09:18, 22 Հունվարի 2016 (UTC)
- 2. Չարժէ՞ այդ յօդուածը կատարելագործել` ըստ համապատասխան չափորոշիչների...--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 08:02, 22 Հունվարի 2016 (UTC)
- Իհարկե արժե և պետք է կատարեգործել: --Արամ 09:18, 22 Հունվարի 2016 (UTC)
- 3. Խմբագիրներից ոմանք ուշադիր պէտք է լինեն, որ չխախտեն գրականութեան յղումների կարգը. եթէ ես դարձյալ գրում եմ «Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 334» այլ ոչ թէ «Անդ, էջ 334», պատճառն այն է, որ անմիջապէս նախորդած յղումը «Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015» աղբիւրից չի եղել, այլ, ասենք Արշակ Ալպօյաճեանի գրքից: Կարծում եմ, ինձ լաւ հասկացաք: Չիմացա, թէ ով է փոխել, բայց ես կվերականգնեմ յօդուածում տուածս յղումներն` այդ նկատառումը հաշուի առնելով: Կանխաւ շնորհակալ եմ փոխըմբռնման համար--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 08:02, 22 Հունվարի 2016 (UTC)
- Եթե Դուք հոդված եք ստեղծում, չի նշանակում, որ դա համարվում է Ձեր սեփականությունը: Ցանկացած ոք կարող է մտնել և ուղղումներ կատարել: Բացի այդ, ըստ երևույթին կրկնվող հղումներն են խմբագրել: Հիմա կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև նյութին չեմ տիրապետում:--Արամ 09:18, 22 Հունվարի 2016 (UTC)
- 1. Խնդրում եմ ուշադիր լինել իմ հարցերին: Նախ՝ չեմ կարծում, թե ճիշտ էր ինձ հիշեցնելը, որ հոդված ստեղծելով, դա չի համարվում իմ սեփականությունը: Այո, ցանկացած ոք կարող է մտնել և ուղղումներ կատարել: Բայց դրա դեմ որևէ բան իմ կողմից չի ասվել: Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում օգտակար աշխատանք կատարողներին: Շատ ուրախ եմ, որ միմյանց օգնելով կատարելագործում ենք հայերեն Վիքիպեդիան:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:28, 22 Հունվարի 2016 (UTC)
- 2. Գրում եք, թե ՛՛Բացի այդ, ըստ երևույթին կրկնվող հղումներն են խմբագրել:՛՛ Հղումների ժամանակ ՛՛Անդ՛՛ է գրվում, եթե վերևի աղբյուրն է կրկնվում, իսկ այդ դեպքում այլ աղբյուր է եղել, որից հետո գրել ՛՛Անդ՛՛ ճիշտ չէ. թյուրիմացություն է առաջանում: Սա, իհարկե, մեծ խնդիր չէ, սակայն, կուզենայի, որ ասածս ճիշտ ընկալվեր:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:28, 22 Հունվարի 2016 (UTC)
- 3. Գրում եք. ՛՛Հիմա կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև նյութին չեմ տիրապետում:՛՛ Այդ դեպքում վերևում բոլոր ասվածները պետք չէին: Պետք է նախ տիրապետել նյութին, նոր միայն պատասխանել: Ես դա կընդունեի ըմբռնումով:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:28, 22 Հունվարի 2016 (UTC)
- 4. Ամեն դեպքում, արձագանքելու և արագ աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալ եմ: Լավ կլիներ, որ նաև հաշվի առնվեին իմ վերոհիշյալ կարծիքները:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:28, 22 Հունվարի 2016 (UTC)
- 5. Թեկնածու դրված հոդվածիս դեպքում, ինչքան հասկացա, հին և թերություններով տարբերակն է դիտարկվել, որովհետև նորը 16.01.2016թ. դրությամբ կատարելագործված էր: Եթե այժմ էլ կան թերություններ, շնորհակալ կլինեի դրանք հայտնաբերելու և ուղղմանն օգնելու համար:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:28, 22 Հունվարի 2016 (UTC)
- 2. Գրում եք, թե ՛՛Բացի այդ, ըստ երևույթին կրկնվող հղումներն են խմբագրել:՛՛ Հղումների ժամանակ ՛՛Անդ՛՛ է գրվում, եթե վերևի աղբյուրն է կրկնվում, իսկ այդ դեպքում այլ աղբյուր է եղել, որից հետո գրել ՛՛Անդ՛՛ ճիշտ չէ. թյուրիմացություն է առաջանում: Սա, իհարկե, մեծ խնդիր չէ, սակայն, կուզենայի, որ ասածս ճիշտ ընկալվեր:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:28, 22 Հունվարի 2016 (UTC)
- 1. Խնդրում եմ ուշադիր լինել իմ հարցերին: Նախ՝ չեմ կարծում, թե ճիշտ էր ինձ հիշեցնելը, որ հոդված ստեղծելով, դա չի համարվում իմ սեփականությունը: Այո, ցանկացած ոք կարող է մտնել և ուղղումներ կատարել: Բայց դրա դեմ որևէ բան իմ կողմից չի ասվել: Ես միշտ շնորհակալություն եմ հայտնում օգտակար աշխատանք կատարողներին: Շատ ուրախ եմ, որ միմյանց օգնելով կատարելագործում ենք հայերեն Վիքիպեդիան:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:28, 22 Հունվարի 2016 (UTC)
- 4. «Աշխարհի խոշորագոյն տերութիւնների (կայսրութիւնների) ցանկ» յօդուածում կուզենայի հին և միջնադարեան հայկական պետութիւնները (250 հազ. քառ. կմ մակերեսով և աւելի տարածք ունեցածները) մի գոյնով ներկել` ոսկեգոյն, ինչպէս ռուսական բոլոր նախընթաց պետութիւնները բաց վարդագոյն են ներկուած: Կարո՞ղ էք աջակցել: Դեռ ձևը չեմ գտել:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 07:49, 22 Հունվարի 2016 (UTC)
- Հարց Արել եմ, կնայե՞ք:--Արամ 08:48, 22 Հունվարի 2016 (UTC)
- Շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Բայց չեմ տեսնում, թէ ի՞նչն է արուած: Նկատի ունէք ոսկեգոյն դարձնե՞լը: Բացեցի մի քանի անգամ նայեցի, դեռ չի երևում: Ես խնդրել էի միայն հայկական թագաւորութիւններին ոսկեգոյն ֆոն տալ, ինչպէս ունեն ռուսական միապետութիւնները: Բայց կարող է նոր շրջանի բոլոր կայսրութիւնների օքրայագոյն ֆոնն էք դարձրել ոսկեգոյն...?--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:06, 22 Հունվարի 2016 (UTC)
- Գոյնին առնչուող հարցիս պատասխանը ստացա և ինքնուրոյն կարող եմ փոխել: Տեսնելով ոսկեգոյնի կոդը, ինքս արդէն բոլոր անհրաժեշտ փոփոխութիւններն արել էի, սակայն խմբագրման բախում առաջացաւ: Նորից ամբողջը ինքս կանեմ: Աջակցութեան համար շնորհակալ եմ--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:37, 22 Հունվարի 2016 (UTC)
- Շնորհակալ կլինէի, եթէ միւս հարցերիս պատասխանն էլ ունենայի: Յուսով եմ շատ նեղութիւն չեմ տալիս: Յարգանօք`--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:06, 22 Հունվարի 2016 (UTC)
- Երվանդունիների թագավորություն տողը դարձրել եմ ոսկեգույն, այդպե՞ս էր պետք:--Արամ 09:24, 22 Հունվարի 2016 (UTC)
- Շնորհակալ եմ արագ արձագանքի համար: Բայց չեմ տեսնում, թէ ի՞նչն է արուած: Նկատի ունէք ոսկեգոյն դարձնե՞լը: Բացեցի մի քանի անգամ նայեցի, դեռ չի երևում: Ես խնդրել էի միայն հայկական թագաւորութիւններին ոսկեգոյն ֆոն տալ, ինչպէս ունեն ռուսական միապետութիւնները: Բայց կարող է նոր շրջանի բոլոր կայսրութիւնների օքրայագոյն ֆոնն էք դարձրել ոսկեգոյն...?--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:06, 22 Հունվարի 2016 (UTC)
- 5. Ամբողջութեամբ բերուած է Եգիպտոսի ալբանական գահատոհմ յօդուածի վերը նշածս տարբերակը:
Մուհամեդ Ալու գահատոհմ (Ալաուիյյա դինաստիա, Կավալացիների դինաստիա, Ալբանական դինաստիա) Եգիպտոս և Սուդան | |||
---|---|---|---|
Country | երկիր` Եգիպտոս և Սուդան | ||
Titles | տիտղոսներ` վալի, ինքնահռչակված որպես խեդիվ (1805–1867) խեդիվ պաշտոնապես ճանաչված (1867–1914) Եգիպտոսի սուլթան (1914–1922) Եգիպտոսի թագավոր (1922–1953) | ||
Founder | հիմնադիր` Մուհամմադ Ալի փաշա | ||
Final ruler | վերջնական տիրակալը` Եգիպտոսի թագավոր Ֆուադ II | ||
Current head | ներկայիս տոհմապետը՝ Ֆուադ II | ||
Founding year | հիմնադրման տարեթիվը` 1805թ., Մուհամմադ Ալի փաշան զավթում է իշխանությունը | ||
Deposition | վերացումը` 1953թ., միապետության վերացումը 1952 թվականի Եգիպտական հեղափոխությունից հետո | ||
Ethnicity | ազգային պատկանելիությունը` ալբանական ծագմամբ եգիպտացիներ |
Եգիպտոսի ալբանական գահատոհմ (զորավար Մուհամեդ Ալի կավալացու գահատոհմ) (արաբ․՝ أسرة محمد علي, թուրքերեն՝ Mehmet Ali Paşa Hanedanı կամ թուրքերեն՝ Kavalalılar Hanedanı, Կավալացիների գահատոհմ, ալբ․՝ Dinastia e Muhamed (Mehmet) Ali Pashës) եգիպտական տիրակալների գահատոհմ, որը կառավարել է 1805 թվականից մինչև 1953 թվականը (1952 թվականից՝ փաստորեն իշխանազրկված): Հիմնադիրն է եղել ալբանացի սպա Մուհամեդ Ալին:
Պատմություն
խմբագրելՆերածություն
խմբագրելԵգիպտոսի ալբանական գահատոհմի (1805-1952) հիմնադիրը` Մուհամմեդ Ալին ալբանացի սպա էր, ով ծառայում էր օսմանյան այն զորաբանակում, որն ուղարկվել էր Եգիպտոսից վտարելու Նապոլեոն Բոնապարտի զավթիչ զորքերը: Ֆրանսիական զորքերին վտարելուց հետո Մուհամմեդ Ալին ինքը խլեց Եգիպտոսի իշխանությունը և հարկադրեց Օսմանյան կայսրությանը` հանձինս սուլթան Մահմուդ II-ի` 1805 թվականին ճանաչելու իրեն որպես Եգիպտոսի վալի կամ կառավարիչ: Ցուցադրելով իր ավելի հեռու գնացող նկրտումները` Եգիպտոսի նորաթուխ վալի Մուհամեդ Ալին ինքն իրեն հռչակեց խեդիվ: Բնականաբար, դա չստացավ օսմանյան արքունիքի, այսինքն` Բարձր Դռան հավանությունը:
Մուհամեդ Ալին նպատակ ուներ Եգիպտոսը վերածելու տարածաշրջանային գերտերության, որը, նրա տեսակետից, բնականորեն պետք է փոխարիներ քայքայվող Օսմանյան կայսրությանը: Եգիպտոսի վերաբերյալ իր տեսակետը նա ամփոփել է հետևյալ կերպ.
Ես շատ լավ գիտեմ որ (Օսմանյան) Կայսրությունը գնում է դեպի կործանման օրը... Նրա ավերակների վրա ես կկառուցեմ լայնարձակ թագավորություն... մինչև Եփրատ ու Տիգրիս:[1] |
Եվ իր այդ հեռահար քաղաքական ծրագիրն իրականացնելիս ալբանական ծագմամբ այդ ռազմաքաղաքական գործիչն ու իր հաջորդները բավական ճիշտ կերպով օգտվում էին Եգիպտոսում բնակվող բոլոր ազգությունների կարող տարրերի հնարավորություններից: Այդ թվում` նաև հայերի[2]:
Վալիներ (նահանգապետներ, կառավարիչներ)
խմբագրել1-ին վալին
խմբագրել1805 թվականին Մուհամեդ Ալին (օսման.՝ محمد علی پاشا المسعود بن آغا, արաբ․՝ محمد علي باشا) հարկադրեց Օսմանյան կայսրության սուլթանին ճանաչելու իրեն որպես Եգիպտոսի փոխարքա-նահանգապետ, սակայն, չբավարարվեց դրանով: Որպես Եգիպտոսի վալի` պաշտոնապես գահակալել է 1805 թվականի հուլիսի 9-ից մինչև 1848 թվականի սեպտեմբերի 1-ը:
Իր հզորության գագաթնակետին Մուհամեդ Ալին և իր որդին` Իբրահիմ փաշան տիրապետում էին այնպիսի մի ռազմական հզորության, որն իրոք սպառնում էր Օսմանյան կայսրության բուն իսկ գոյությանը:
Մուհամեդ Ալին մտադիր էր Օսմանյան կայսերական գահատոհմը փոխարինել իր սեփական գահատոհմով:
Վերջ ի վերջո, եվրոպական մեծ տերությունների, այդ թվում` Ռուսաստանի ռազմական միջամտությունն էր, որ կանխեց Եգիպտոսի զինված ուժերի կողմից Կոստանդնուպոլսի դեմ ուղղված ռազմարշավը, որը, բնականաբար, կհանգեցներ կայսրության մայրաքաղաքի գրավմանը և գահակալական հեղաշրջման (տե՛ս Թուրք–եգիպտական պատերազմ (1831—1833)):
Ահա այս պատճառով էր, որ Եգիպտոսում իշխանության եկած ալբանական գահատոհմը վերջ ի վերջո ստիպված եղավ բավարարվել Աֆրիկայով և Սինայի թերակղզով (տե՛ս Թուրք-եգիպտական պատերազմ (1839-1841)):
Նոր գահատոհմի հիմնադիրը, իր գահակալության առաջին կեսին Եգիպտոսից դեպի հարավ արշավանքներով նվաճեց Սուդանը: Իր հաջորդների և ժառանգների` Իբրահիմ փաշայի և Իսմայիլ փաշայի օրոք` Եգիպտոսի իշխանությունն ամրապնդվեց և ընդլայնվեց:
Իր կառավարման տարիներին (1805-1848) Մուհամեդ Ալին Եգիպտոսում խորը բարեփոխումներ անցկացրեց: Տնտեսության արդիականացումը, բանակի վերակազմավորումը և մյուս փոփոխությունները պահանջեցին հսկայական միջոցներ և Մուհամեդ Ալին ու իր հետնորդները ստիպված էին մեծ պարտքեր անել[3]:
Հայերը Եգիպտոսում Մուհամեդ Ալի փաշայի կառավարման ժամանակաշրջանում
խմբագրել1805 թվականից Եգիպտոսում Մուհամեդ Ալի փաշայի իրականացրած բարեփոխումները զգալի կերպով նպաստել են երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացմանը: Կրոնական հանդուրժողականության պայմաններում հայերը Եգիպտոսի գրեթե բոլոր ասպարեզներում բարձր դիրքեր են զբաղեցրել[4]: 1817 թվականին Օսմանյան կայսրությունից Եգիպտոս են եկել շուրջ 200 հայ հմուտ արհեստավորներ (գործավոր, որմնադիր, ատաղձագործ, երկաթագործ և այլն)[5]: 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել դեպի Եգիպտոս հայկական կապիտալի ներհոսքի համար: Հայ սարաֆները (դրամափոխները) և առևտրականները սերտաճել են Եգիպտոսի պետական մոնոպոլիաների հետ: Կահիրեում և Ալեքսանդրիայում հաստատված առևտրականներն ու վարկատուները հիմնականում արաբական անուններ կրող (Այվազ, Պուլոս, Ֆաթալլա, Հինդի, Յուսուֆ, Իլիաս, Սապպաղ, Խայյաթ և այլք) դամասկոսաբնակ և հալեպաբնակ հայեր էին[6]: Հայ սառաֆներն իրենց ձեռքն էին առել նաև Եգիպտոսի գլխավոր սառաֆի պաշտոնը (արդիական տերմինով ասած` Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը)[7]: Նրանք կապալով վերցնում էին Եգիպտոսի պետական հարկերի հավաքման, արդյունաբերական ձեռնարկությունների (մետաղամշակման, հյուսվածքեղենի, շաքարի, թղթի, կաշվի, քիմիական նյութերի և այլն) ֆինանսավորման, մաքսատների մենաշնորհը[8]:
Մինչև 1827 թվականը Եգիպտոսի առաջին գլխավոր սառաֆը Եղիազար Պետրոսյանն էր, իսկ 1828-1847 թթ.` Ալեքսանդր Միսակյանը[9]: 1837 թվականին հայ սառաֆները Կահիրեում հիմնել են ժամանակակից իմաստով առաջին բանկը, որը գործել է մինչև 1841 թ.[10]:
Հայերը նշանակվել են նաև Եգիպտոսի դրամահատարանի վերակացուի պաշտոնում[11]:
Մուհամեդի Ալի փաշայի, իսկ ապա նրա հաջորդների կառավարությունում և տարբեր դիվաններում ծառայել են հայ խորհրդականներ, թարգմանիչներ, քարտուղարներ: Խոշոր կապիտալի հայ ներկայացուցիչներին վստահվել են կարևոր պաշտոններ, մասնավորապես Եգիպտոսի լուսավորության դիվանում, ինչպես նաև Եվրոպական գործերի և եգիպտական վաճառականության դիվանում, որն, ըստ էության, Եգիպտոսի արտաքին գործերի և արտաքին առևտրի բարձրագույն մարմինն էր[12]: Այդ դիվանի հաջորդական նազիրները (այսինքն` նախարարները) եղել են հետևյալ ականավոր հայերը.
- Պողոս բեյ Յուսուֆյանը 1808-1844 թթ. ղեկավարել է Եգիպտոսի Արտաքին նախարարությունը, ապա` Առևտրի նախարարությունը, այնուհետև` Ֆինանսների նախարարությունը, և վերջապես` Ներքին ու Ռազմական նախարարությունները[13]. այսինքն` 36 տարի շարունակ եղել է Մուհամեդ Ալի փաշայի կառավարության նախարարներից մեկը.
- Յակուբ Արթին բեյ Չրաքյանը Եգիպտոսի կառավարության անդամ էր Մուհամեդ Ալի փաշայի հաջորդներից վալի Իբրահիմի և վալի Աբաս I-ի օրոք[14]. կանդրադառնանք համապատասխան տեղում.
- Առաքել բեյ Նուբարյանը Եգիպտոսի կառավարության անդամ էր Մուհամեդ Ալի փաշայի հաջորդներից վալի Աբաս I-ի օրոք[15]. կանդրադառնանք համապատասխան տեղում.
- Ստեփան բեյ Դեմիրճյանը Եգիպտոսի կառավարության անդամ էր Մուհամեդ Ալի փաշայի հաջորդներից վալի Աբաս I-ի օրոք[16]. կանդրադառնանք համապատասխան տեղում:
Գերակշիռ մեծամասնությամբ հայեր ներգրավված էին նաև Եգիպտոսի կառավարության զանազան դիվանների տարբեր բաժանմունքների վարիչների ու արտասահմանյան ներկայացուցիչների պաշտոններում. ինչպես` Առաքել անունով մի հայ նշանակվել է Սուդանի կառավարիչ[17]:
Հատկապես Մուհամեդ Ալի փաշայի և նրա որոշ հաջորդների օրոք Եգիպտոսում ստեղծված բարենպաստ պայմանների շնորհիվ` Օսմանյան կայսրությունից այդ երկիր են սկսել ներհոսել բազմաթիվ ունեզրկված ու չքավոր հայ ընտանիքներ: Այնպես, որ արդեն XIX դարի 40-ական թվականներին Եգիպտոսում բնակվում էր 10.000-ից ավելի հայ[18]:
Մինչև XIX դարի կեսը հայերը կենտրոնացած էին հիմնականում Կահիրեում, ինչպես նաև Ալեքսանդրիայում: Փոքրաթիվ հայեր ապրել են նաև Ռոզետաում (Ռաշիտ) և Դամիետայում (Ալեքսանդրիայի մոտ)[19]:
2-րդ վալին
խմբագրելՆոր գահատոհմի 2-րդ ներկայացուցիչը` Եգիպտոսի վալիի գահին եղել է Իբրահիմ փաշան (թուրքերեն՝ Kavalalı İbrahim Paşa, կավալացի Իբրահիմ փաշա): Վերջինս ծնվել է 1789 թվականին (օրն ահնայտ է): Վախճանվել է 1848 թ. նոյեմբերի 10-ին: Իբրահիմ փաշան պաշտոնապես շատ կարճ է գահակալել` (1 սեպտեմբերի 1848 – 10 նոյեմբերի 1848) գահակից լինելով հորը` Մուհամեդ փաշային, վերջինիս մտավոր անկարողության ժամանակահատվածում:
Իբրահիմի ծագումը մինչ այժմ անհստակ է մնում: Երբեմն նրան անվանում են ալբանացի Մուհամեդ Ալիի որդեգրված զավակ: Ըստ որոշ տեղեկությունների` նա ծնվել է Հունաստանի Դրամա քաղաքում ամուսնուց բաժանված մի քրիստոնյա հույն կնոջից:[20] Սակայն, իր հոր ծննդավայրի` Մակեդոնիայի Կավալա քաղաքի անվամբ թե' Իբրահիմին, թե' նրանց ամբողջ գահատոհմն անվանում են «կավալացիների» դինաստիա:
Իբրահիմի մորը հաջողվում է ամուսնանալ ալբանացի սպա Մումահեդ Ալիի հետ, ով անմիջապես որդեգրում է կնոջ որդուն, տալիս նրան Իբրահիմ անունը և նրան դարձնում է մուսուլմանական հավատի (ընդ որում` սուննի դավանանքի)և օսմանյան մշակույթի հետևորդ: Այլ տեղեկությունների համաձայն` Իբրահիմի ոչ մուսուլմանական ծագման մասին լուրերն, իբր, տարածել էր Եգիպտոսում Ֆրանսիայի հյուպատոսը, որը վիրավորված էր փաշայից:[21]
Այսպես, թե այնպես, Իբրահիմը Մուհամեդ Ալիի ավագ որդին էր: Իր ռազմական գործունեությունը` հոր ստեղծած բանակում բարձր հրամանատարական պաշտոններում ծառայելով, սկսել է դեռևս դեռահաս տարիքից:
Հայերը Եգիպտոսում Իբրահիմ փաշայի օրոք
խմբագրելՀայերի նկատմամբ Եգիպտոսի հաջորդ ալբանացի վալիի` Իբրահիմ փաշայի վերաբերմունքը նույնն էր, ինչ իր հոր ժամանակ: Աչքի ընկնող հայերից էր Յակուբ Արթին բեյ Չրաքյանը, ով իր պաշտոնավարությունը Եգիպտոսի կառավարությունում սկսել է դեռ Իբրահիմի հոր` Մուհամեդ Ալի փաշայի օրոք (1844 թվականին): Յակուբ Արթին բեյ Չրաքյանը 1848 թվականին` Իբրահիմի կարճատև գահակալության ժամանակ շարունակում էր մնալ եգիպտական կառավարության Արտաքին և Առևտրի նախարար` նազիր, և մնաց կառավարության անդամ նաև Իբրահիմ փաշայից հետո` մինչև 1850 թվականը[22]:
Անգլիական դիվանագիտությունը, օգտվելով եգիպտա-օսմանական հակամարտությունից (տե'ս Թուրք–եգիպտական պատերազմ (1831—1833), հատկապես` Թուրք-եգիպտական պատերազմ (1839-1841)) փորձեց հասնել Մուհամեդ Ալիի, իսկ ապա` նրա որդու` տաղանդավոր զորահրամանատար Իբրահիմի հրաժարականին: Եգիպտա-թուրքական և եգիպտա-անգլիական հարաբերությունների վատթարացման և հատկապես` 2-րդ թուրք-եգիպտական պատերազմում եվրոպական մեծ տերությունների միջամտության հետևանքով Եգիպտոսի կրած պարտության արդյունքում խիստ կրճատվեցին Եգիպտոսի քաղաքական, տնտեսական ու ռազմական արտաքին և ներքին իրավասությունները[23]: Դա հանգեցրեց նրան, որ երկրից հետագա տարիների ընթացքում` Իբրահիմից, բայց հատկապես Աբաս I Հիլմի փաշայից հետո արտաքսվեցին Եգիպտոսի համար խիստ կարևոր դեր խաղացած մի շարք գործիչներ, այդ թվում` նաև հայազգի պետական շատ գործիչներ[24]:
3-րդ վալին
խմբագրելԱբաս I-ը (արաբ․՝ عباس الأول , թուրքերեն՝ I. Abbas Hilmi Paşa ծնվել է 1812 թվականի հուլիսի 1-ին – վախճանվել` 1854 թվականի հուլիսի 13-ին:[25]: Նա հայտնի է նաև Աբաս I Հիլմի փաշա կամ Աբաս փաշա: Գահակալել է որպես Եգիպտոսի և Սուդանի վալի բավական երկար ժամանակ (10 նոյեմբերի 1848 – 13 հուլիսի 1854): Աբասը Թուսուն փաշայի որդին էր, ուստի և Եգիպտոսի և Սուդանի կառավարող նոր գահատոհմի հիմնադիր Մուհամմադ Ալի փաշայի թոռը: Եվրոպական աղբյուրներում, մասնավորապես Չամբերսի կենսագրական բառարանում (Chambers Biographical Dictionary) Աբաս I-ի մասին ասված է հետևյալը. «Լինելով մոլեռանդ ու զգայական, շատ բան է արել, որ ի չիք դարձնի Մուհամեդ Ալիի օրոք կատարված առաջընթացը»[26]:
Հայերը Եգիպտոսում Աբաս I Հիլմի փաշայի օրոք
խմբագրելՄուհամեդի Ալի թոռան` Աբաս I-ի կառավարությունում և տարբեր դիվաններում ևս ծառայել են հայ խորհրդականներ, թարգմանիչներ, քարտուղարներ, ինչպես իր մեծանուն պապի օրոք: Հայերին վստահվել են կարևոր պաշտոններ Եգիպտոսի լուսավորության դիվանում, Եվրոպական գործերի և եգիպտական վաճառականության դիվանում, որն, ըստ էության, Եգիպտոսի արտաքին գործերի և արտաքին առևտրի բարձրագույն մարմինն էր[27]: Այդ դիվանի հաջորդական «նազիրները» (այսինքն` նախարարները) վերը հիշատակվել են: [28]:
- Յակուբ Արթին բեյ Չրաքյանը - Եգիպտոսի կառավարության անդամ է դարձել 1844 թվականին` դեռ Մուհամեդ Ալի փաշայի օրոք և իր պաշտոնավարությունը շարունակել է նրա հաջորդների` Իբրահիմ փաշայի և Աբաս I-ի օրոք: Նրա պաշտոնավարությունն ավարտվել է 1850 թվականին[29]: Ղեկավարել է Եգիպտոսի Արտաքին և Առևտրի նախարարությունը[30]:
- Առաքել բեյ Նուբարյանը նշանավոր Նուբար փաշա Նուբարյանի եղբայրն էր[31]: Առաքել բեյ Նուբարյանը Աբաս I Հիլմի փաշայի օրոք` 1850-1853 թթ. Եգիպտոսի կառավարության Առևտրի նախարարն էր[32]:
- Ստեփան բեյ Դեմիրճյանը Առաքել բեյ Նուբարյանին զուգահեռ` 1850-1853 թթ. եղել է Եգիպտոսի կառավարության նախարար, բայց ղեկավարել է Արտաքին գործերի նախարարությունը[33]: Այնուհետև` 1855-1857 թթ. ղեկավարել է Եգիպտոսի կառավարության Առևտրի նախարարությունը[34]:
Աբաս I-ի և նրա հաջորդների օրոք ևս հայերը ակնառու դեր էին խաղում Եգիպտոսի քաղաքական, տնտեսական, մշակութային և նույնիսկ ռազմական կյանքում: Պետական ղեկավար պաշտոններում աչքի են ընկել բազմաթիվ հայեր: Նրանց թվում էին նաև Խոսրով Չրաքյանը (1800-1873), Արիստակես Ալթուն Տյուրին (1804-1858) և այլք[35]:
Հայերի ներգրավվածությունը Եգիպտոսի կառավարությունում այնքան մեծ էր, իսկ մասնավորապես Արտաքին և Առևտրի նախարարությունում այնքան անուրանալի, որ օտարներն այդ նախարարությունն անվանում էին «Պալե Արմենիեն» (ֆր.՝ Palais Armenien, «Հայկական պալատ»)[36]:
4-րդ վալին
խմբագրելՄուհամմադ Սայիդ փաշան (արաբ․՝ محمد سعيد باشا, թուրքերեն՝ Mehmed Said Paşa ծնվել է 1822 թվականի մարտի 17-ին – վախճանվել` 1863 թվականի հունվարի 18-ին: Գահակալել է որպես Եգիպտոսի և Սուդանի վալի 1854-1863 թվականներին: Պաշտոնապես նա պարտավոր էր հավատարիմ լինել Օսմանյան սուլթանին , բայց գործնականում վայելում էր փաստական անկախություն: Սայիդ փաշան ալբանական կամ կավալացիների գահատոհմի հիմնադրի` Մուհամեդ Ալի փաշայի չորրորդ որդին էր: Սայիդը ֆրանսախոս էր, կրթություն էր ստացել Փարիզում:
Սայիդի օրոք մի քանի իրավական, հողային և հարկային բարեփոխումներ կատարվեցին: Օգտագործելով արևմտյան վարկերը կատարվեց Եգիպտոսի և Սուդանի ենթակառուցվածքի որոշակի արդիականացում: 1854 թվականին Սուեզի ջրանցքի համար ֆրանսիացի գործարար Ֆերդինանդ դե Լեսեպսին շնորհվեց հողային կոնցեսիայի առաջին ակտը: Մեծ Բրիտանիան ընդդիմանում էր Ֆրանսիայի կողմից Սուեզի ջրանցքի կառուցման նախագծին և համոզեց Օսմանյան կայսրությանը` թույլտվությունը մերժել երկու տարով:
Սայիդի հայրը Սուդանը 1821 թվականին նվաճել էր և ներառել Եգիպտական տիրույթների մեջ, գլխավորապես` իր բանակի համար ստրուկներ հափշտակելու նպատակով: Ստրուկների գերեվարման ամենամյա արշավանքները գնում էին Սուդանից էլ ավելի հեռու` մինչև Կորդոֆան և Եթովպիա: Հանդիպելով եվրոպական պետությունների ճնշմանը, որոնք պահանջում էին վերջ տալ Եգիպտոսի կողմից պաշտոնապես իրականացվող ստրկավաճառությանն ու ստրուկների գերեվարման արշավանքներին, Սայիդ փաշան այդ ռազմարշավներն արգելող հրամանագիր ստորագրեց:
Ամերիկյան քաղաքացիական պատերազմի ժամանակ բամբակի խիստ պակաս առաջացավ, ուստի Սայիդի օրոք Եգիպտոսից արտահանվող բամբակը դարձավ եվրոպական տեքստիլ գործարանների հիմնական հումքը: Նապոլեոն III-ի հորդորով 1863 թվականին, Սայիդը Սուդանյան մի գումարտակ ուղարկեց` ճնշելու Երկրորդ Մեքսիկական կայսրության դեմ բռնկված ապստամբությունը:[37]
1854 թվականին Սայիդ փաշան հիմնադրեց Եգիպտոսի բանկը: Նույն տարում Եգիպտոսի առաջին երկաթուղին շահագործման հանձնվեց, միացնելով Քաֆր էլ-Զայյաթ բնակավայրը (Նեղոսի դելտայում, Ռոզետայի գետաբազկի մոտ) և Ալեքսանդրիա նշանավոր նավահանգստային քաղաքը:[38]
Սայիդի հաստատագրված ժառանգորդը` Ահմադ Ռիֆաաթ փաշան, 1858 թվականին երկաթուղային վթարի զոհ դարձավ և խեղդվեց Նեղոսում[39] Այդ իսկ պատճառով` 1863 թվականի հունվարին Սայիդի մահից հետո` նրան հաջորդեց իր եղբոր որդին` Իսմայիլ փաշան:
Միջերկրական ծովի Պորտ Սայիդ նավահանգիստը կոչվել է Սայիդ փաշայի անվամբ:
Ամուսնացել է երկիցս: Առաջին կինը` Ինջի Հանըմէֆենդին զավակ չի ունեցել: Երկրորդ կինը` Մելեքբեր Հանըմէֆենդին ունեցել է երկու որդի, Մուհամմադ Թուսուն փաշան և Մահմուդ փաշան:
Սայիդի սերունդներից արքայազն Մոհամմեդ Ֆարուք Շարիֆը Ահմեդ Շարիֆ Բաշայի ավագ թոռն է և և Սայիդ փաշայի ծոռը: Վերջինս ապրում է Ալեքսանդրիայում:
Հայերը Եգիպտոսում Սայիդ փաշայի օրոք
խմբագրելԵգիպտա-օսմանյան և եգիպտա-անգլիական հակամարտությունը հանգեցրել էր Եգիպտոսի քաղաքական, տնտեսական ու ռազմական արտաքին ու ներքին իրավասությունների խիստ կրճատմանը: Դա իր հերթին նպաստել էր երկրից հայազգի բազմաթիվ գործիչների արտաքսմանը: Սաստկացել էր հայերի արտագաղթը Եգիպտոսից[40]: 1854 թվականից հետո, այսինքն Աբաս I Հիլմի փաշայի գահակալումից հետո Եգիպտոսում հայերի թիվը խիստ կրճատվել էր: Մուհամեդ Ալի փաշայի օրոք եղած 10.000 հայերից մնացել էր միայն 3.000-4.000-ը[41]:
Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պայմաններում հայ ականավոր գործիչներից ոմանք բավական հզոր դիրքեր ունեին Եգիպտոսի պետական ապարատում: Մասնավորապես Նուբար փաշա Նուբարյանը 1857 թվականին նշանակվել է Եգիպտոսի Երկաթուղու և տրանսպորտի վարչության պետ[42], ապա չորս անգամ պաշտոնավարել է որպես երկրի Արտաքին գործերի նախարար[43]: Բայց դա արդեն եղել է հաջորդ վալիի (ապագա պաշտոնական խեդիվ) Իսմայիլ փաշայի օրոք:
5-րդ վալին
խմբագրելԻսմայիլ փաշան (արաբ․՝ إسماعيل باشا Ismā‘īl Bāshā, թուրքերեն՝ İsmail Paşa), հայտնի է որպես Իսմայիլ Փառահեղ: Ծնվել է 1830 թ. դեկտեմբերի 31-ին – վախճանվել` 1895 թ. մարտի 2-ին: 1863-1867 թթ. գահակալել է որպես Եգիպտոսի և Սուդանի վալի:
Հայերը Եգիպտոսում 5-րդ վալի Իսմայիլ փաշայի օրոք
խմբագրելԴեռ XIX դարի կեսին Եգիպտոսը մասամբ անցել էր Մեծ Բրիտանիայի գաղութատիրական վերահսկողության ներքո[44]:
Դա ուներ իր թե' դրական, թե' բացասական կողմը: Դրականը Օսմանյան հետամնաց և վայրենաբարո տիրապետությունից փաստական ազատագրումն էր և եվրոպական ամենազարգացած տերության հետ շփումների առավել ակտիվացումը: Բացասականը` Եգիպտոսի ազգային անկախության սահմանափակումն էր և երկրի ռեսուրսների շահագործումը` հօգուտ Բրիտանական կայսրության: 1867 թվականին Եգիպտոսի վալին` Իսմայիլ փաշան Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար Նուբար փաշա Նուբարյանի գործուն աջակցության և եվրոպացիների հետ փոխործակցության ճկուն քաղաքականություն վարելու շնորհիվ ստացավ խեդիվ (հայերեն` «խտիվ») տիտղոսը[45]: Մինչ այդ էլ Մուհամեդ Ալին և իր ժառանգները փորձում էին իրենք իրենց խեդիվ (տիրակալ, արքայազն, փոխարքա) հռչակել, սակայն այդ տիտղոսը նրանք կրում էին առանց իրենց սյուզերենի` Օսմանյան սուլթանի կողմից պաշտոնապես ճանաչման: Եվ այսպես, 1867-ին Իսմայիլ փաշան պաշտոնապես ճանաչվել է որպես Եգիպտոսի խեդիվ: 1863-1879 թթ. եղել է Եգիպտոսի և Սուդանի առաջին պաշտոնապես ճանաչված խեդիվը:
Ի դեպ, Նուբար փաշա Նուբարյանը Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար էր նշանակվել 1866 թվականին[46], երբ դեռ Իսմայիլ փաշան պաշտոնապես գահակալում էր որպես վալի: Երկրի Արտաքին գործերի նախարար բարձր պաշտոնում Նուբար փաշա Նուբարյանը պաշտոնավարեց մինչև 1874 թվականը[47], երբ Իսմայիլ փաշան արդեն հենց Նուբարի իսկ ջանքերով պաշտոնապես գահակալում էր որպես Եգիպտոսի խեդիվ[48]:
Խեդիվներ (փոխարքաներ)
խմբագրելԹեպետ Մուհամեդ Ալին և իր հաջորդները գերադասում էին օգտագործել ավելի բարձր խեդիվ տիտղոսը, ավելի ցածր` վալի տիտղոսի փոխարեն, սակայն դա պաշտոնապես չէր ճանաչվում Օսմանյան արքունիքի` Բարձր Դռան կողմից մինչև 1867 թվականը, երբ սուլթան Աբդուլ-Ազիզը պաշտոնապես հավանություն տվեց խեդիվ տիտղոսի գործածմանը` Եգիպտոսի Իսմայիլ փաշայի և իր հաջորդների կողմից:
1-ին խեդիվը
խմբագրելԻսմայիլ փաշան (արաբ․՝ إسماعيل باشا Ismā‘īl Bāshā, թուրքերեն՝ İsmail Paşa), հայտնի է որպես Իսմայիլ Փառահեղ: Ծնվել է 1830 թ. դեկտեմբերի 31-ին – վախճանվել` 1895 թ. մարտի 2-ին: 1863-1867 թթ. եղել է Եգիպտոսի և Սուդանի վալին: 1867-ին պաշտոնապես ճանաչվել է որպես Եգիպտոսի խեդիվ: 1863-1879 թթ. եղել է Եգիպտոսի և Սուդանի առաջին պաշտոնապես ճանաչված խեդիվը: 1879 թվականին Մեծ Բրիտանիայի պահանջով խեդիվ Իսմայիլը գահընկեց արվեց:
Իսմայլիը Իբրահիմ փաշայի երեք որդիներից երկրորդն էր և Մուհամեդ Ալիի թոռը: Ըստ երևույթին, Իսմայիլը հայրական կողմից ալբանական, իսկ մայրական կողմից կովկասյան ծագում ուներ: Իսմայիլը ծնվել է Կահիրեում, Ալ Մուսաֆիր Խանա պալատում[49] Իսմայիլի մայրը Հոշիարն է (տիկին Խուշիյար Խաթերը), իր հոր երրորդ կինն էր: Տեղեկություններ կան, որ խեդիվ Իսմայիլի մայրը թուրքական սուլթանի տիկնոջ` սուլթանուհի Փերթևնիյալի (1812–1883) քույրն էր: Փերթևնիյալը (Փերթև Նիհալ, Պարթև Նիհալ) օսմանյան Մահմուդ II սուլթանի տիկինն էր և սուլթան Աբդուլազիզ II-ի մայրը:[50][51][52][53] Հայտնի է, որ Փերթևնիյալը, ուստի և իր քույրը` Եգիպտոսի ապագա խեդիվ Իսմայիլի մայրը` տիկին Խուշիյար Խաթերը կովկասյան ծագում ունեին. ըստ որոշ աղբյուրների` չերքեզական, այլ աղբյուրների համաձայն` հայկական:
Խեդիվ Իսմայիլը բաժանում էր իր մեծանուն պապի` Մուհամմադ փաշայի պատվախնդիր տեսակետը, ուստի նա իր գահակալության օրոք մեծապես արդիականացրեց Եգիպտոսը և Սուդանը: Խեդիվ Իսմայիլը ծանրակշիռ ներդրումներ էր կատարում արդյունաբերական և, ընդհանրապես, տնտեսական զարգացման, քաղաքաշինության ու քաղաքների զարգացման մեջ, ինչպես նաև ձգտում էր ընդլայնել երկրի սահմանները Աֆրիկա մայրցամաքում:
Խեդիվ Իսմայիլի փիլիսոփայությունը կարելի է տեսնել 1879 թվականին իր արած մի հայտարարության մեջ. «Իմ երկիրն այլևս Աֆրիկայում չէ. մենք այժմ Եվրոպայի մասն ենք: Ահա թե ինչու մեզ համար բնական է, որ վերջ տանք մեր նախկին ապրելաձևերին և ընդունենք մեր սոցիալական պայմաններին համապատասխանող նոր համակարգ»:
1867 թվականին Իսմայիլը նաև ապահովեց թե' Օսմանյան կայսրության, թե' նաև միջազգային ճանաչումը` իր «խեդիվ» (փոխարքա) տիտղոսի համար, որը Եգիպտոսի գահակալները գերադասում էին «վալի» (կառավարիչ, նահանգապետ) տիտղոսից: «Վալի» տիտղոսը կրում էին Օսմանյան կայսրության Եգիպտոս էյալեթի կամ նահանգի կառավարիչները (1517–1867 թթ.): Սակայն,Իսմայլիլի քաղաքականությունը Եգիպտոսի Խեդիվաթը (1867–1914թթ.) ծանր պարտքերի տակ գցեց: Դրա մեջ իր մեծ դերն ունեցավ նաև Եգիպտոսի նկատմամբ եվրոպական մեծ պետությունների վարած քաղաքականությունը:
Դեռ Սայիդ փաշայի օրոք զարգացվում էր գյուղատնտեսական հումքի նախնական մշակման արդյունաբերությունը, վերասարքավորվում էին երկրի նավահանգիստները, կառուցվում էին երկաթուղիները: Իսմայիլ փաշայի օրոք այդ ամենն առավել մեծ թափ ստացավ: Ձևավորվում էր Եգիպտոսի նոր դասակարգը` բուրժուազիան: Սակայն դրամատիրական հարաբերությունների լիակատար զարգացմանը խանգարում էին եգիպտական գյուղաշխարհում տիրող ավատատիրական կարգերը և օտարերկրյա կապիտալի առավել մեծացող ներթափանցումը: Արդյունաբերության զարգացման և տրանսպորտային կառույցների զարգացման հետ կապված Եգիպտոսի կառավարությունը նոր մեծ վարկեր էր վերցնում: 1863 թվականին` Իսմայիլ փաշայի կառավարման առաջին տարում Եգիպտոսի պետական պարտքը հասավ 16 միլիոն ֆունտ ստեռլինգի: Արդյունքում հենց միայն վարկերի տոկոսների վճարումը կլանում էր երկրի եկամուտների զգալի մասը: Իսկ վարկերը երաշխավորվում էին եգիպտական բյուջեի հիմնական եկամտային հոդվածներով[54]:
1869 թվականին Սուեզի ջրանցքի բացումից հետո եվրոպական մեծ տերությունների, առաջին հերթին` Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պայքարը Եգիպտոսի նկատմամբ գերիշխանության հասնելու համար ընդունեց առավել լարված բնույթ[54]:
1875 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը հայտարարեց իր ֆինանսական սնանկացման մասին: Արդյունքում եգիպտական արժեթղթերի կուրսը (փոխարժեքը) աղետալիորեն անկում ապրեց: Դրանցի օգտվեց բրիտանական կառավարությունը, որպեսզի հարկադրի խեդիվ Իսմայիլին` ջրի գնով Մեծ Բրիտանիային վաճառելու Սուեզի ջրանցքի ընկերության` Եգիպտոսին պատկանող բաժնետոմսերը[54]:
Օտարերկրյա վարկատուները սկսեցին բացեիբաց միջամտել Եգիպտոսի ներքին գործերին: Ի վերջո նրանք կազմեցին Եգիպտոսի պետական պարտքի համատեղ հանձնաժողով` Անգլիայի, Ֆրանսիայի և Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչներից[55]: Տնտեսական կախվածությունը հանգեցրեց երկրի քաղաքական կախվածությանը օտարերկրյա պետություններից: 1878 թվականին կազմավորվեց Եգիպտոսի այսպես կոչված եվրոպական կառավարությունը (նախարարների դահլիճը)` Անգլիայի դրածո համարվող Նուբար փաշա Նուբարյանի գլխավորությամբ[55]:
Նոր կառավարությունը հարուցեց եգիպտական հասարակության ազգայնականորեն տրամադրված մասի դժգոհությունը: Նուբար փաշայի կառավարությունը 1879 թվականի փետրվարին զորացրեց 2,5 հազար եգիպտացի սպաների, ինչն արագացրեց դժգոհության բռնկումը բանակում, որը վերածվեց սպաների ցույցի: 1879 թվականի ապրիլին խեդիվ Իսմայիլին ուղարկվեց ավելի քան 300 ուլեմաների, փաշաների, բեյերի և սպաների դիմումը, որը պահանջում էր անհապաղ կառավարությունից հեռացնել բոլոր օտարերկրացիներին[55]:
Խեդիվ Իսմայիլը հարկադրված էր բավարարել եգիպտական հասարակության ազգայնականորեն տրամադրված մասի պահանջը: Եվրոպականացման գործընթացը որոշ չափով դանդաղեց: Շերիֆ փաշայի գլխավորությամբ Եգիպտոսի նոր կառավարություն կազմվեց` կազմված բացառապես եգիպտացիներից[55]:
Սակայն, ի պատասխան Նուբար փաշա Նուբարյանի հրաժարականի և Եգիպտոսի կառավարությունից օտարերկրացիների հեռացման` Անգլիան և Ֆրանսիան պահանջեցին Օսմանյան սուլթանից և ի վերջո հասան նրան, որ Իսմայիլ փաշան հեռացվեց խեդիվի պաշտոնից և նրա տեղ նշանակվեց նոր խեդիվ` Թաուֆիք փաշան:[55] Դա տեղի ունեցավ 1879 թվականին:
Ամփոփելով, կարելի է ասել, որ ի հակադրություն իր մեծանուն պապի` Մուհամեդ Ալի փաշայի ռազմատենչ-պատերազմական քաղաքականությանն ընդդեմ Օսմանյան կենտրոնական կառավարության, Իսմայիլ փաշան ձգտում էր ուժեղացնել Եգիպտոսի և Սուդանի կիսանկախ պետականության, ինչպես նաև իր սեփական գահատոհմի դիրքերը` նվազ բախումնային միջոցներով: Արդյունքում` սիրաշահելու և կաշառքի միջոցով Իսմայիլ փաշան ապահովեց Եգիպտոսի և Սուդանի վիրտուալ անկախության` Օսմանյան կենտրոնական կառավարության կողմից պաշտոնական ճանաչումը: Այս ազատության կարգավիճակը խիստ խախտվեց, երբ 1879 թվականին հայակեր «կարմիր» սուլթանը` Աբդուլ Համիդ II-ը Մեծ տերությունների հետ միասին կարողացավ գահընկեց անել Իսմայիլ փաշային և նրա փոխարեն գահ բարձրացնել ալբանական գահատոհմի հաջորդ փաշային` Իսմայիլի որդի Թաուֆիքին:
Հայերը Եգիպտոսում 1-ին խեդիվ Իսմայիլ փաշայի օրոք
խմբագրելՀայերի նկատմամբ Եգիպտոսի ալբանական գահատոհմի ներկայացուցիչների վերաբերմունքը գրեթե բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր պայմաններում, այնուամենայնիվ, եղել է բավական դրական: Դրա ապացույցն էր եգիպտահայության ներկայացուցիչներին երկրի պետական ապարատի բարձր պաշտոններին նշանակելու դարավոր ավանդույթը:
Մասնավորապես, խեդիվ Իսմայիլի, իսկ ապա նրա հաջորդների օրոք հայազգի Նուբար փաշա Նուբարյանը չորս անգամ զբաղեցրել է Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարի բարձր և պատասխանատու պաշտոնը[56]:
Ընդ որում, եգիպտահայության այս ականավոր ներկայացուցիչը երեք անգամ Արտաքին գործերի նախարար է եղել հենց խեդիվ Իսմայիլի գահակալման օրոք`
- 1866-1874,
- 1875-1876,
- 1878-1879[57]:
Նուբար փաշա Նուբարյանը խեդիվ Իսմայիլի օրոք պաշտոնավարել է նաև որպես Եգիպտոսի վարչապետ (1878-1879)[58]:
Դեռ 1876 թվականին Նուբար փաշա Նուբարյանի անմիջական մասնակցությամբ Եգիպտոսում ստեղծվել են Միջազգային (կամ Խառը) դատարանը և Նոթաբլների պալատը (խորհրդարանի նմանությամբ), որով վերջ է դրվել Եգիպտոսի նկատմամբ օտար պետությունների միակողմանի միջամտությանը, երկիրը ստացել է օտարերկրյա տերությունների հետ ինքնուրույն ֆինանսական պայմանագրեր կնքելու իրավունք[59]:
1869 թվականին Սուեզի ջրանցքի կառուցմամբ մեծացավ Եգիպտոսի տեսակարար կշիռը համաշխարհային առևտրում: Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից (Վան, Բաղեշ, Մուշ, Սղերդ, Սասուն) տարաբախտ ու չքավոր հայ պանդուխտները ևս սկսել են խռնվել եգիպտական նավահանգսիտներում` սևագործ աշխատանք կատարելու համար[60]:
Որոշ տվյալներով 1867 թվականին Սուեզում շուրջ 100 հայեր (որոնցից 65-ը` մշեցի) մասնակցել են ջրանցքի բացման աշխատանքներին[61]:
Եթե մինչև XIX դարի կեսը Եգիպտոսում հայությունը հիմնականում կենտրոնացած էր Կահիրեում և Ալեքսանդրիայում, ապա XIX դարի կեսերից հայերի տեղաշարժ է նկատվել նաև դեպի Զագազիգ, Թանթա, Ասիութ, Ֆայում և Եգիպտոսի ներքին այլ քաղաքներ[62]: Ի դեպ, Զագազիգը գնդապետ Արաբիի հարազատ քաղաքն է:
2-րդ խեդիվը
խմբագրելՄուհամեդ Թաուֆիք փաշան (արաբ․՝ محمد توفيق باشا, թուրքերեն՝ Muhammed Tevfik Paşa ծնվել է 1852 թվականի ապրիլի 30-ին (այլ տվյալներով` նոյեմբերի 15-ին), վախճանվել` 1892 թվականի հունվարի 7-ին: Իր հորից` 1-ին խեդիվ Իսմայիլ փաշայից հետո Եգիպտոսի և Սուդանի 2-րդ խեդիվն էր 1879-1892 թվականներին, իսկ Եգիպտոսի ալբանական կամ կավալացիների գահատոհմում 6-րդ տիրակալն էր` գահատոհմի հիմնադիր Մուհամմադ Ալի փաշայից հետո:
Թաուֆիքը խեդիվ Իսմայիլի ավագ որդին էր: Նրա մայրն էր արքայադուստր Շաֆիք Նուրը: Թաուֆիքը չի ուղարկվել Եվրոպա` կրթություն` իր կրտսեր եղբայրների պես, այլ` մեծացել է Եգիպտոսում:
1866 թվականին Թաուֆիքի հորը` Իսմայիլ փաշային հաջողվեց փոխել Եգիպտոսում գահաժառանգության կարգը: Այդուհետև Եգիպտոսի տիրակալի տիտղոսը անցնելու էր ոչ թե Մուհամեդ Ալիի գահատոհմի ավագագույն արական ներկայացուցչին, այլ փոխանցվելու էր հորից որդի: Իսմայիլը առանձնապես չէր սիրում իր հորեղբորը` Հալիմ փաշային, ով պետք է դառնար իր հաջորդը` Եգիպտոսի գահի վրա: Ընդ որում, Իսմայիլը կարծում էր, որ գահը կարող է թողնել իր որդիներից նրան, ում ինքը կցանկանա:
Սակայն Եգիպտոսի գահաժառանգության կարգը փոխելուց հետո պարզվեց, որ Մեծ տերությունները` Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ավստրիան և Օսմանյան Կայսրությունը, գահաժառանգության նոր կարգը մեկնաբանում են որպես գահի` հորից ավագ որդուն փոխանցում: Արդյունքում Իսմայիլ փաշայի ավագ որդին` Թաուֆիքը դարձավ արքայազն-գահաժառանգ:
1873 թվականի հունվարի 15-ին Կահիրեում արքայազն գահաժառանգ Թաուֆիք փաշան ամուսնացավ օսմանյան արքայադուստր Էմինա Իլհամիի հետ: Վերջինս օսմանյան սուլթանի փեսայի` Դամադ Իբրահիմ Իլհամի փաշայի դուստրն էր:
1878 թվականին արքայազն Թաուֆիքը նշանակվեց Եգիպտոսի արքունական խորհրդի նախագահ, այն բանից հետո, ինչ այդ պաշտոնից հեռացվեց Նուբար փաշան:
Թաուֆիք փաշան այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը մի քանի ամիս: Բայց դա էլ բավարար եղավ, որպեսզի երևա, թե որքան ոչ ամբիցիոզ, ոչ այնքան ինտելիգենտ ու նաև ոչ եռանդուն մարդ է Եգիպտոսի ապագա խեդիվը: Սակայն Թաուֆիք փաշան բավական իմաստուն գտնվեց, որպեսզի հեռու մնա այն պալատական բանսարկություններին մասնակցելուց, որոնք այն ժամանակ կազմում էին Եգիպտոսի և Սուդանի քաղաքական կյանքի կարևոր մասը:
Թողնելով պաշտոնավարությունը, Թաուֆիքը վերադարձավ իր կալվածքը և դարձյալ անցավ գյուղական կյանքին: Սակայն շուտով նրա ներկայությունը Եգիպտոսի քաղաքական կյանքում մեծ կարևորություն ստացավ:
1879 թվականի հունիսի 26-ին Թաուֆիքի հայրը` խեդիվ Իսմայիլը` Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի պնդմամբ գահընկեց արվեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից: Սուլթանը միաժամանակ հրամայեց, որպեսզի գահընկեց արված խեդիվ Իսմայիլի ավագ որդին` Թաուֆիքը, համաձայն Եգիպտոսի գահաժառանգության նոր կարգի` հռչակվի խեդիվ:
Նոր խեդիվն այնքան անպատրաստ էր դրան, որ նույնիսկ բացահայտ արտահայտում էր իր դժգոհությունը: Եվրոպական մեծ տերությունները, հավանաբար, լավ գիտեին նոր խեդիվ Թաուֆիքի քաղաքական անպատրաստության աստիճանը:
Թաուֆիքը վերականգնեց անգլո-ֆրանսիական վերահսկողությունը Եգիպտոսի ֆինանսական համակարգի նկատմամբ, ինչպես նաև կրճատեց եգիպտական բանակի թիվը` հասցնելով 18 հազարի:[55]
Գնդապետ Արաբիի ապստամբությունը: Ճանապարհ դեպի խեդիվի իշխանազրկում
խմբագրելՕտարերկրացիների ամենազորությունը վիրավորում էր եգիպտացիների ազգային զգացմունքները: Ազգային-ազատագրական շարժման գլուխ կանգնեցին երիտասարդ եգիպտական ազգային բուրժուազիայի ներկայացուցիչները, եգիպտական մտավորականությունը, բանակի սպաները, հայրենասիրորեն տրամադրված կալվածատերերը: Նրանք բոլորը միավորվեցին «Եգիպտոսը` եգիպտացիներին» կարգախոսի ներքո և ստեղծեցին Եգիպտոսի առաջին քաղաքական կազմակերպությունը` «Հիզբ-ուլ-վաթան», այսինքն «Հայրենիքի կուսակցությունը» կամ «Ազգայնական կուսակցությունը»:[55][63]
1880 թվականի մայիսին Եգիպտոսի բանակի սպաների մի խումբ հանդես եկավ ընդդեմ եգիպտացի-սպաների առաջխաղացման համար ստեղծված խոչընդոտների, զինվորներին տարբեր ոչ ռազմական աշխատանքների մեջ հարկադրաբար օգտագործելու և զինվորականների աշխատավարձերի պարբերական ուշացումների:[55]
1881 թվականին եգիպտական բանակի մի խումբ սպաներ` գնդապետ Ահմեդ Արաբիի կամ Օրաբիի գլխավորությամբ Եգիպտոսի կառավարությանը խնդրագիր-դիմում ուղարկեցին` պահանջելով պաշտոնազրկել ռազմական նախարարին և հետաքննել նրա կողմից կատարված որոշ ռազմական պաշտոնյաների աստիճանների բարձրացումը: Գնդապետ Արաբին ծագում էր ֆելլահներից և «Հիզբ-ուլ-վաթան» կուսակցության տաղանդավոր ու եռանդուն գործիչներից մեկն էր: Նա հասկանում էր բանակի, որպես Եգիպտոսի միակ կազմակերպված ուժի նշանակությունը և փորձում էր ազգայնական շարժման համար աջակցություն ձեռք բերել գյուղացիության շրջանում[63][64]
1881 թվականի փետրվարին Եգիպտական բանակի հայրենասեր-սպաների հրամանատարության ներքո գործող զինվորները գրավեցին եգիպտական ռազմական նախարարության շենքը և ձերբակալեցին ռազմական նախարարին:[65]
Գնդապետ Արաբիի խմբի հաջողությունը սարսափեցրեց կառավարությանը և նրա օտարերկրյա խորհրդականներին: Նրանք փորձեցին Կահիրեցի հեռացնել եգիպտական բանակի հայրենասիրորեն տրամադրված զորագնդերը: Սակայն այդ փոսրձը հանդիպեց դիմադրության: «Վաթանիստները« այժմ պահանջեցին արդեն եգիպտական ամբողջ կառավարության հրաժարականը, նաև` մշակել Եգիպտոսի սահմանադրություն և մեծացնել Եգիպտոսի բանակը, որը նրանք համարում էին երկրի հզորության ու ազգային ինքնիշխանության հիմնական պաշտպանը: Բանակի զինված ելույթը 1881 թվականի սեպտեմբերին ստիպեց խեդիվ Թաուֆիքին ընդունելու «վաթանիստների» բոլոր պահանջները:[66]
Այս իրադարձություններն ուժեղացրեցին օտարերկրյա մեծ տերությունների տագնապը: Անգլիական և ֆրանսիական դիվանագիտությունը փորձեց կազմակերպել օսմանյան ռազմական ներխուժումը Եգիպտոս: Երբ դա չհաջողվեց, Ֆրանսիան առաջ քաշեց Եգիպտոսի նկատմամբ համատեղ անգլո-ֆրանսիական ռազմական վերահսկողության նախագիծը: Անգլիացիները, որոնք ձգտում էին ինքնուրույն գերիշխել Եգիպտոսում մերժեցին պաշտոնական Փարիզի այդ առաջարկը:[67]
Այնինչ 1881 թվականի սեպտեմբերյան ապստամբությունից հետո կազմավորված Շերիֆ փաշայի նոր կառավարությունը որոշում կայացրեց` անցկացնել Եգիպտոսի խորհրդարանի ընտրություններ: Ընտրությունները պետք է կատարվեին 1866 թվականի ընտրական օրենքի հիման վրա, որը խիստ սահմանափակում էր ազգաբնակչության ընտրական իրավունքները: Այնուամենայնիվ, խորհրդարան անցան մեծ մասամբ հենց «վաթանիստները»: Վերջիններս պնդում էին, որ Եգիպտոսի ապագա սահմանադրությունը խորհրդարանին իրավունք պետք է տա լիովին վերահսկելու պետական բյուջեի թեկուզ այն մասը, որը նախատեսված չէր պետական պարտքի մարման համար: Այնինչ, վարչապետ Շերիֆ փաշայի մշակած սահմանադրության նախագիծը խորհրդարանին այդ հարցում սոսկ խորհրդակցական իրավունք էր տալիս: Եգիպտոսի խորհրդրանի պատգամավորների մեծ մասը 1881 թվականի դեկտեմբերի 26-ին բացված նստաշրջանի ժամանակ իրենց դժգոհությունն արտահայտեցին երկրի սահմանադրության` Շերիֆ փաշայի մշակած նախագծի նկատմամբ: Գնդապետ Արաբին առաջարկեց` կազմավորել Եգիպտոսի նոր կառավարություն:[63][68]
Հաջորդ ամիս` 1882 թվականի հունվարին խեդիվ Թաուֆիքը ստացավ անգլո-ֆրանսիական համատեղ նոտա, որը պահանջում էր`
- ա. ցրել Եգիպտոսի խորհրդարանը,
- բ. կասեցնել գնդապետ Արաբիի գործունեությունը:
Այնուամենայնիվ, Եգիպտոսի` հիմնականում ազգայնականորեն տրամադրված խորհրդարանը, չնայած անգլո-ֆրանսիական բացահայտ ճնշմանը` հասավ նրան, որ Շարիֆ փաշայի կառավարությունը հրաժարական տվեց:
Կազմավորվեց Եգիպտոսի նոր կառավարություն: Այստեղ նոր ռազմական նախարար նշանակվեց գնդապետ Արաբին:[63]
Եգիպտոսում բազմամարդ հավաքներ էին անցնում, որոնք ողջունում էին նոր կառավարության կազմավորումը:
Նոր կառավարությունը նոր սահմանադրության նախագիծ ընդունեց, որը նախատեսում էր երկրի բյուջեի հաստատումը կառավարության կողմից` խորհրդարանի հետ համատեղ, անշուշտ առանց բյուջեի այն մասի, որը նախատեսված էր պետական պարտքի մարման համար:[69]
Ֆրանսիան և Անգլիան փորձեցին կաշառել գնդապետ Արաբիին, սակայն դա նրանց չհաջողվեց: Դրանից հետո Անգլիան և Ֆրանսիան 1882 թվականի մայիսի 25-ին խեդիվ Թաուֆիքին նոտա հանձնեցին` պահանջելով պաշտոնաթող անել նոր կառավարությունը, երկրից վտարել գնդապետ Արաբուն և Կահիրեց հեռացնել բոլոր ականավոր «վաթանիստներին»:[63]
Ի նշան կոպիտ օտարերկյա միջամտության դեմ բողոքի` ազգային կառավարությունը հրաժարական տվեց, սակայն դա այնպիսի լուրջ հուզումներ առաջացրեց Եգիպտոսի խոշորագույն քաղաքներում` Ալեքսանդրիայում և Կահիրեում, որ խեդիվ Թաուֆիքը հարկադրված եղավ 1828 թվականի մայիսի 28-ին ռազմական նախարարի պաշտոնում դարձյալ նշանակել գնդապետ Արաբիին:[70]
1882 թվականի անգլո-եգիպտական պատերազմ
խմբագրելԵվրոպական մեծ տերությունների և, հատկապես, Անգլիայի հետ Եգիպտոսի հակասությունները ի վերջո պետք է հանգեցնեին երկու կողմերի ռազմական բախման:
Եգիպտոսի հարցով միջազգային համաժողով
խմբագրելԵգիպտոսի հարցով միջազգային համաժողով հրավիրվեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում: 1882 թվականի հունիսին այդ համաժողովի անգլիացի պատվիրակները ստիպված էին միանալ միջազգային համաժողովի ընդունած արձանագրությանը, որը պարտավորեցնում էր բոլոր եվրոպական տերություններին` չդիմել Եգիպտոսի տարածքի որևէ աննեքսիայի (բռնակցման) կամ օկուպացիայի (զինակալման):[71]
Անգլո-եգիպտական պատերազմ
խմբագրելՉսպասելով այդ համաժողովի արձանագրության հաստատմանը, Ալեքսանդրիայի նավահանգստի մոտ ծովում կանգնած անգլիական էսկադրայի հրամանատարը` փոխծովակալ Սեյմուրը Ալեքսանդրիայի ռազմական կառավարչին (Military Governor) սադրիչ պահանջ ուղարկեց` դադարեցնել եգիպտացիների կողմից կատարվող ամրաշինական աշխատանքները: 1882 թվականի հուլիսի 10-ին հանձնված այդ վերջնագիրն առաջարկում էր եգիպտական կողմին` կատարել անգլիական կողմի տվյալ պահանջը 24 ժամվա ընթացքում:[72]
1882 թվականի հուլիսի 11-ին անգլիական նավատորմը Ալեքսանդրիան ենթարկեց կատաղի 10-ժամյա ռմբակոծության: Այնուհետև անգլիական ցամաքային զորքերը, որոնք բաղկացած էին 25 հազար մարդուց, ափ իջան և գրավեցին քաղաքը: Խեդիվ Թաուֆիքը, դավաճանելով Եգիպտոսի ազգային շահերին, Կահիրեից փախավ Ալեքսանդրիա, որն այդ ժամանակ զինակալված էր անգլիացիների կողմից:[73]
Խեդիվի իշխանազրկում
խմբագրելԿահիրեում կազմավորվեց «Արտակարգ ժողով», կազմված Եգիպտոսի ազնվականության, հոգևորականության և վաթանիստ-սպաների ներկայացուցիչներից: «Արտակարգ ժողովի» նպատակն էր կառավարել երկիրը և կազմակերպել նրա պաշտպանությունը «Արտակարգ ժողովը» խեդիվ Թաուֆիքին գահընկեց հայտարարեց և գնդապետ Արաբուն նշանակեց զինված ուժերի գլխավոր հրամանատար:[63][74]
Գնդապետ Արաբու ենթակայության ներքո գտնվում էին շուրջ 19.000 մարդուց կազմված կանոնավոր զորքեր և 40.000 նորակոչիկներ: Եգիպտոսի բանակն ուներ զգալի քանակությամբ զինամթերք և շուրջ 500 թնդանոթ: Մշակվեց Եգիպտոսի պաշտպանության ռազմավարական պլանը:[63][75]
Սակայն այդ պլանի իրագործման ժամանակ Արաբին թույլ տվեց լուրջ ռազմա-քաղաքական սխալներ: Մասնավորապես,
- նա չամրացրեց Սուեզի ջրանցքի գոտին, հուսալով, թե անգլիացիները չեն խախտի ջրանցքի չեզոքության մասին կոնվենցիան,
- կարևորագույն մի շարք պաշտպանական դիրքերի պաշտպանությունը հանձնարարեց անկարգապահ բեդուինական ջոկատներին, որոնց առաջնորդներին անգլիացիները կարողացան կաշառել:[63][76]
Հեղափոխական բանակի պարտություն
խմբագրելԱյնինչ անգլիացիները, հաշվի չառնելով Սուեզի ջրանցքի չեզոքացման մասին կանվենցիան, Պորտ-Սայիդ և Իսմայիլիա զորքեր նետեցին Հնդկաստանից, դրանով իսկ ապահովելով իրենց հարձակումը Կահիրեի վրա երկու կողմից:[63][77]
Անգլիական զորքերը ճեղքեցին ձգված և բեդուինական առաջնորդների կողմից թուլացված ռազմաճակատի գիծը: 1882 թվականի սեպտեմբերի 13-ին Արաբու զորքերը պարտություն կրեցին Թել-ալ-Քաբիրի մոտ: Սեպտեմբերի 14-ին անգլիականա զորքերը գրավեցին Կահիրեն, իսկ դրանից հետո զինակալեցին ամբողջ Եգիպտոսը: Արաբին ձերբակալվեց, դատի տրվեց և աքսորվեց Ցեյլոն կղզի:[63][78]
Եգիպտոսում այն ժամանակ չկար հասարակական ուժ, որն ունակ լիներ գլխավորել հաղթական ժողովրդական պայքարն ընդդեմ օտարերկրյա նվաճողների: Թույլ, նոր ձևավորված եգիպտական ազգային բուրժուազիան հույս ուներ իր իրավունքներն ընդլայնել փոխզիջումների ուղիով և շահագրգռված չէր հեղափխական պատերազմով: Գնդապետ Արաբուն միացած ավատատիրական տարրերը անգլիական ագրեսորների դեմ պայքարի ամենասուր պահին կանգնեցին ազգային դավաճանության ուղու վրա: Այդ ամենը, միասին վերցրած` պայմանավորեց ազգային շարժման պարտությունը և դյուրացրեց Եգիպտոսի վերածումը Անգլիայի հերթական գաղութի:[79]
Խեդիվի իշխանության վերականգնում
խմբագրելԱյսպիսով, խեդիվ Իսմայիլի գահընկեց արվելուց (1879 թվական) և նրա ավագ որդի Թաուֆիքին խեդիվաթի գահին բազմելուց երեք տարի անց` 1882 թվականին, Եգիպտոսի ու Սուդանի ազատությունը գրեթե խորհրդանշանական էր դարձել, և Մեծ Բրիտանիան ներխուժելով` նվաճեց երկիրը, իբր, աջակցելով խեդիվ Թաուֆիք փաշային` ընդդեմ իր ներքին հակառակորդների` գնդապետ Ահմեդ Արաբիի (Ահմեդ Օրաբի) ազգայնական կառավարության:
Դրանից հետո թեպետ խեդիվն անվանապես շարունակում էր տիրել Եգիպտոսին և Սուդանին, բայց իրական իշխանությունն արդեն գտնվում էր բրիտանացիների ձեռքին: Եգիպտոսի գաղութացման այդ գործընթացը սկսվել էր դեռ 1876 թվականին, երբ պետական ծանր պարտքերի տակ գտնվող Եգիպտոսը հայտնվեց վարկատուների վերահսկողության ներքո և փաստացիորեն վերածվել էր անգլիական գաղութի: Պաշտոնապես իշխանությունը պատկանում էր խեդիվին և իր նախարարների խորհրդին, բայց իրական իշխանությունը անգլիական գեներալ-ռեզիդենտի կամ գերագույն կոմիսարի (գերագույն հանձնակատարի) ձեռքին էր:[3] Իրերի նման վիճակը փաստորեն տևեց գրեթե կես դար` 1882 թվականից մինչև 1932 թվականը:[80]
Սուդանի խլումը Եգիպտոսից
խմբագրելԻ հեճուկս եգիպտացիների, բրիտանացիները Սուդանը 1899 թ. հռչակեցին անգլո-եգիպտական համատիրություն` կոնդոմինիում, այսինքն նեղոսյան այդ երկիրը դադարեց Եգիպտոսի անբաժանելի մասը լինելուց: Եգիպտական կողմը մշտապես մերժում էր դա, պնդելով Նեղոսի հովտի միասնության վրա: Այդ հարցը հակասության ու թշնամության աղբյուր էր Եգիպտոսի ու Միացյալ Թագավորության միջև` ընդհուպ մինչև 1956 թ. Սուդանի անկախացումը:[81]
Հայերը Եգիպտոսում 2-րդ խեդիվի օրոք
խմբագրել1882 թվականին Եգիպտոսն ամբողջությամբ ընկավ Մեծ Բրիտանիայի գերիշխանության ներքո[82]: Բնականաբար, երկրի տնտեսությունն անցավ անգլիական կապիտալի վերահսկողության տակ[83]: Անուրանալի փաստ է, որ անգլիացիները սկսեցին կրկին խրախուսել ոչ մահմեդական տարրի, այդ թվում հայերի ներհոսքը դեպի Եգիպտոս և ոչ մահմեդական տարրերի, այդ թվում` հայերի ներգրավվածությունը Եգիպտոսի քաղաքական ու տնտեսական կյանքում[84]:
1891 թվականին Եգիպտոսի Արտաքին գործերի նախարար է դարձել հայազգի Տիգրան փաշա տ'Ապրո Բագրատունին[85] (Tigran pasha d'Abro Bagratouni), որն իրականացրել է երկրի ավատատիրական հետամնացության հաղթահարման, եգիպտական բանակի ամրապնդման քաղաքականություն[86]:
Հայերը լայնորեն ներգրավվել են ծխախոտի արդյունաբերության մեջ. նրանց է պատկանել Եգիպտոսի ծխախոտի արտադրության 90%-ը[87]:
Հայերն իրենց ներդրումն են ունեցել նաև Եգիպտոսի կյանքի հետևյալ ասպարեզներում[88].
- ճարտարապետություն,
- լրագրություն,
- մետաղամշակություն
- գյուղատնտեսություն,
- գործվածքեղենի արտադրություն,
- օճառի արտադրություն,
- ներկարարություն,
- դերձակություն,
- կոշկակարություն,
- փորագրություն,
- ցինկոգրաֆիա,
- ոսկերչություն:
Գյուղատնտեսության առնչությամբ ուշագրավ է այն իրողությունը, որ Յուսուֆ էֆենդի էլ Արմանին Ֆրանսիայից առաջին անգամ Եգիպտոս է ներմուծել մանդարինը և մշակել ընդարձակ հողատարածություններում: Ուստի հենց այդ հայ գործարարի անունով էլ մանդարինը արաբերեն կոչվել է «Յուսուֆէֆենդի», այսինքն «Պարոն Հովսեփ»[89]:
Գործվածքեղենի առնչությամբ ուշագրավ է այն իրողությունը, որ գլխաշորի արտադրությունը հայերն են ներմուծել Եգիպտոս[90]:
Ինչ վերաբերում է փորագրությանը, ցինկոգրաֆիային և հատկապես` ոսկերչությանը, ապա դրանք հայերի առանձնահատուկ մենաշնորհն են եղել[91]: Դրանք մինչև օրս էլ Եգիպտոսում պահպանվում են որպես հայերի առանձնահատուկ մենաշնորհ[92]:
Առևտուրը ևս հայերի մենաշնորհներից էր: Այսպես` Ալեքսանդրիայում 1882 թվականին կար շուրջ 80, իսկ Կահիրեում 1886 թվականի տվյալներով` 250 հայկական առևտրական տուն[93]:
3-րդ խեդիվը
խմբագրելԱբաս II Հիլմի Բեյը (որը հայտնի է նաև որպես Աբաս Հիլմի Փաշա) (արաբ․՝ عباس حلمي باشا), ծնվել է 1874 թվականի հուլիսի 14-ին, վախճանվել` 1944 թվականի դեկտեմբերի 19-ին: Նա Օսմանյան կայսրության վասալ հանդիսացող Եգիպտոսի և Սուդանի փոխարքայության խեդիվներից վերջինն էր: Կառավարել է 1892 թվականի հունվարի 8-ից մինչև 1914 թվականի դեկտեմբերի 19-ը:[94][95] 1914 թվականին, երբ Թուրքիան միացավ Կենտրոնական տերություններին և մտավ I Համաշխարհային պատերազմի մեջ, Եգիպտոսի ազգայնական խեդիվը` Աբաս II Հիլմին գահընկեց արվեց Եգիպտոսի իրական տերերի` բրիտանացիների կողմից: Խեդիվ Աբաս II-ին փոխարինեց իր առավել անգլիամետ կամ բրիտանամետ հորեղբայրը` Հուսեյին Քամիլը: Ընդ որում այդ փոխարինմամբ ավարտվեց նաև Եգիպտոսի պաշտոնական կախվածությունը Օսմանյան կայսրությունից: 1517 թվականից ի վեր Եգիպտոսը, չորս դար տևած կախվածությունից հետո դադարեց փաստացի` de facto, կամ իրավականորեն` de jure տեսակետից որևէ կերպ ենթարկվել Օսմանյան կայսրությանը:
Սուլթանություն
խմբագրելԵգիպտոսի պատմության մեջ բեկումնային կետերից մեկն է համարվում 1914 թվականի դեկտեմբերի 19-ը, երբ անգլիացիները գահընկեց արեցին վերջին խեդիվին՝ Աբաս II-ին, որն այդ ժամանակ գտնվում էր Կոստանդնուպոլսում:
Բանն այն է, որ Աբաս II-ին սատարում էր Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը, որը դաշնակցել էր Կենտրոնական տերություններին` կայզերական Գերմանիային, Ավստրո-հունգարական կայսրությանը և Բուլղարիայի թագավարությանը և մտել էր I Աշխարհամարտի մեջ:
Եգիպտոսում իշխանությունն անցավ Աբաս II-ի հորեղբորը՝ Հուսային Քամիլին:
Ահա այդ ժամանակ էլ Եգիպտոսի և Սուդանի նկատմամբ Օսմանյան կայսրության տիրապետության իրավական միֆը, որը 1805 թվականից ի վեր այս կամ այն քաղաքական պատճառներով պահպանվում էր, պաշտոնապես չեղյալ հայտարարվեց:
Հուսային Քամիլը հռչակվեց Եգիպտոսի և Սուդանի սուլթան, իսկ դրանից հետո` 1914 թվականի դեկտեմբերին Եգիպտոսի և Սուդանի սուլթանությունը վերածվեց անգլիական պրոտեկտորատի: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն ուղղակիորեն հայտարարեց, թե Եգիպտոսն անցնում է Անգլիայի հովանավորության՝ պրոտեկտորատի, ներքո:
Եգիպտոսի սուլթան Հուսային Քամիլ
խմբագրելՀուսային Քամիլը խեդիվ Իսմայիլ փաշայի որդին էր: Նրա հայրը գահակալել էր տասնվեց տարի` 1863-1879, նախ` որպես վալի, ապա` որպես խեդիվ:
Հուսային Քամիլը Եգիպտոսի սուլթան հռչակվեց 1914 թ. դեկտեմբերի 19-ին, այն բանից հետո, ինչ Եգիպտոսն օկուպացրած (ռազմակալած)բրիտանական զորքերը գահընկեց արեցին իր զարմիկին` խեդիվ Աբաս II Հիլմիին, ինչը տեղի էր ունեցել 1914 թ. նոյեմբերի 5-ին: Նորաստեղծ Եգիպտոսի սուլթանությունը բրիտանացիների կողմից հռչակվեց պրոտեկտորատ: Այսպիսով պաշտոնապես Օսմանյան կայսրության նահանգից կամ փոխարքայությունից, թեպետ դա 1805 թվականի Մուհամեդ Ալի փաշայի եգիպտական գահին բազմելուց ի վեր ավելի շատ ձևական բնույթ էր կրում, Եգիպտոսը վերածվեց սուլթանության, որը սակայն ենթարկված էր բրիտանական ռազմակալության:
Եգիպտոսի հայերը սուլթան Հուսային Քամիլի օրոք
խմբագրելԵգիպտոսի սուլթան Ահմեդ Ֆուադ I
խմբագրել1917 թվականին՝ Եգիպտոսի և Սուդանի սուլթան Հուսայինի մահից հետո, իշխանությունն անցավ նրա կրտսեր եղբորը՝ Ահմեդ Ֆուադ I-ին: Դառնալով սուլթան, Ֆուադն արագորեն աջակցություն գտավ եգիպտացի ազգայնականների շարքերում, ովքեր Եգիպտոսում ստեղծել էին անկախ եգիպտական պետականության ստեղծման կողմնակիցների հզոր շարժում: 1919 թվականին բռնկված ապստամբությունը` այսպես կոչված 1919 թվականի եգիպտական հեղափոխությունը դաժանորեն ճնշվեց, սակայն ազատագրական շարժումը դրանով չավարտվեց: 1921 թվականի վերջին երկրում բռնկվեց նոր ապստամբություն, որը հարկադրեց Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ 1922 թվականին միակողմանիորեն ճանաչելու և հռչակելու Եգիպտոսի անկախությունը:[3] Հյուսեին Քամիլի հաջորդը` Ֆուադ I-ը սկզբում շարունակում էր կրել սուլթանի տիտղոսը (1917-1922):
Եգիպտոսի հայերը սուլթան Ահմեդ Ֆուադ I-ի օրոք
խմբագրելԹագավորություն
խմբագրել1922 թվականին Ֆուադ I-ը որոշեց սուլթանի տիտղոսը փոխարինել թագավորի տիտղոսով: Այնուամենայնիվ, բրիտանական փաստական օկուպացիան և միջամտությունը Եգիպտոսի և Սուդանի ներքին գործերին շարունակվում էին: Եգիպտոսին առանձնահատուկ մտահոգություն էին պատճառում բրիտանացիների շարունակական ջանքերը` Եգիպտոսին լիովին զրկելու Սուդանի նկատմամբ որևէ վերահսկողությունից:
Եգիպտոսի թագավոր Ֆուադ I
խմբագրելԹե՛ Ֆուադ թագավորի, թե՛ ազգայնական շարժման համար սա անհանդուրժելի էր: Այդ իսկ պատճառով Եգիպտռոսի կառավարությունը շեշտեց այն հանգամանքը, որ Ֆուադը և նրա որդի Ֆարուք I-ը «Եգիպտոսի և Սուդանի թագավորն» էին: 1923 թվականի ապրիլին ընդունվեց Եգիպտոսի սահմանադրությունը: Ըստ վերջինիս՝ Եգիպտոսը դառնում էր երկպալատ խորհրդարանով սահմանադրական թագավորություն:
Եգիպտոսի թագավոր Ֆարուք I
խմբագրելՖուադ I-ի մահից հետո 1936 թվականին Եգիպտոսում իշխանությունն անցավ Ֆուադ I-ի որդուն՝ Ֆարուքին: 1936 թվականին ստորագրված անգլո-եգիպտական պայմանագիրն ընդլայնեց Եգիպտոսի ինքնիշխանությունը: Նույն տարում Եգիպտոսը մտավ Ազգերի լիգա: 1940 թվականին Բենուտո Մուսոլինիի գլխավորած ֆաշիստական Իտալիայի ուղարկած զորքերը ներխուժեցին Եգիպտոս:
2-րդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եգիպտոսում սկսվեց ընդդիմադիր շարժման վերելք: 1952 թվականի հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը «Ազատ սպաներ» կազմակերպությունը (որի գլուխ կանգնած էին փոխգնդապետ Գամալ Աբդել Նասերը, գեներալ-մայոր Մուհամեդ Նագիբը, Հուսեյին Համուդան, մայոր Խալեդ Մոհիէդդինը, մայոր Քամալ էլ-Դին Հուսեինը, Սալահ Նասրը, գնդապետ Աբդել Հաքիմ Ամերը, Սաադ Թաուֆիքը) Կահիրեում զավթեց իշխանությունը: 1952 թվականի հուլիսի 26-ին Ֆարուք թագավորը հրաժարվեց իշխանությունից: Թագավոր հռչակվեց նրա մանկահասակ որդին՝ Ահմեդ Ֆուադ II-ը: 1953 թվականի հունիսի 17-ին թագավորական իշխանությունը Եգիպտոսում պաշտոնապես վերացվեց, իսկ հունիսի 18-ին երկիրը հռչակվեց հանրապետություն[3]:
Միապետության վերացում
խմբագրելՖարուքի թագավարությունը բնութագրվեց գնալով աճող ազգայնական ընդդիմությամբ` բրիտանական օկուպացիայի դեմ: Միաժամանակ աճում էին նաև արքունիքի կոռուպցիան և անձեռնհասությունը: Իրավիճակի բարդությունն առավել խորացրեց 1948 թվականի Արաբա–իսրայելական պատերազմը: Այս բոլոր գործոնները նպաստում էին անդառնալի կերպով քայքայելու Ֆարուք թագավորի քաղաքական դիրքերը և ճանապարհ էին հարթում 1952 թվականի եգիպտական հեղափոխության համար: Ֆարուք թագավորը ստիպված եղավ գահից հրաժարվել` հօգուտ իր նորածին որդի Ահմեդ-Ֆուադի, ով այդպիսով դարձավ Եգիպտոսի և Սուդանի վերջին` Ֆուադ II թագավորը, երբ իրականում երկրի ղեկավարումն անցել էր Եգիպտոսի «Ազատ սպաների միությանը», որը ղեկավարում էին գեներալ-մայոր Մուհամմադ Նագիբը և փոխգնդապետ Գամալ Աբդել Նասերը: Նորածին թագավոր Ֆուադ II-ի գահակալությունը տևեց մեկ տարուց էլ պակաս, և 1953 թվականի հունիսի 18-ին հեղափոխականները վերացրեցին միապետությունը և Եգիպտոսը հռչակեցին հանրապետություն, դրանով իսկ վերջ դնելով ալբանացի զորավար Մուհամեդ Ալիի գահատոհմի գրեթե 150-ամյա իշխանությանը:
Մուհամեդ Ալի զորավարի (ալբանական) գահատոհմի տիրակալների ցուցակ
խմբագրելՄինչև 1867 թվականը Եգիպտոսի տիրակալները կրում էին վալիի, այսինքն՝ նահանգապետի կամ կառավարչի տիտղոսը: 1867 թվականին Իսմայիլ փաշան (զորավար Իսմայիլը) ընդունեց խեդիվի տիտղոսը: 1914 թվականին՝ Աբաս II-ի գահազրկումից հետո, վերջինիս հորեղբայրը՝ Հուսային Քամիլն ընդունեց սուլթանի տիտղոսը: 1922 թվականին Ահմեդ Ֆուադ I-ն ընդունեց թագավորի տիտղոսը (արքա):
№ | Անունը հայատառ | Արաբագիր անունը | Կյանքի տարիները | Տիտղոսը | Կառավարման տարիները | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|---|---|
1 | Մուհամեդ Ալի | محمد علي باشا | 1769—1849 | վալի | 1805—1848 | գահատոհմի հիմնադիր. պաշտոնապես կրում էև «վալի» տիտղոսը |
2 | Իբրահիմ փաշա | إبراهيم باشا | 1789—1848 | վալի | 1848—1848 | |
3 | Աբաս փաշա | عباس حلمي الأول | 1813—1854 | վալի | 1848—1854 | |
4 | Մուհամեդ Սայիդ | محمد سعيد باش | 1822—1863 | վալի | 1854—1863 | |
5 | Իսմայիլ փաշա | الخديوي إسماعيل | 1830—1895 | վալի | 1863—1867 | 1867 թ. ընդունեց «խեդիվ» տիտղոսը. վախճ. 1895 թ. |
խեդիվ | 1867—1879 | |||||
6 | Թաուֆիք փաշա | الخديوي توفيق | 1852—1892 | խեդիվ | 1879—1892 | |
7 | Աբաս II Հիլմի | عباس حلمي الثاني | 1874—1944 | խեդիվ | 1892—1914 | վախճ. 1944 թ. |
8 | Հուսեյին Քամիլ | السلطان حسين كامل | 1853—1917 | սուլթան | 1914—1917 | ընդունեց «սուլթան» տիտղոսը. վախճ. 1917 թ. |
9 | Ահմեդ Ֆուադ I | فؤاد الأول | 1868—1936 | սուլթան | 1917—1922 | 1922 թ. ընդունեց «թագավոր» տիտղոս |
թագավոր | 1917—1936 | |||||
10 | Ֆարուք I | فاروق الأول | 1920—1965 | թագավոր | 1936—1952 | վախճ. 1965 թ. |
11 | Ահմեդ Ֆուադ II | الملك فؤاد الثاني | 1952—ից առայսօր | թագավոր | 1952—1953 | 1953 թ. հաստատվեց հանրապետական վարչաձև |
Եգիպտոսի ալբանական գահատոհմի տոհմածառ
խմբագրելՄուհամեդ Ալի փաշա Վալի 1805-48(1) | |||||||||||||||||||||||||||||||
Թուսուն փաշա | Իբրահիմ Փաշա Վալի 1848(2) | Սայիդ փաշա Վալի 1854-63(4) | |||||||||||||||||||||||||||||
Աբաս Հիլմի I Վալի 1848-54(3) | Իսմայիլ փաշա Վալի 1863-67(5) Խեդիվ 1867-79 | ||||||||||||||||||||||||||||||
Իբրահիմ Իլհամի | |||||||||||||||||||||||||||||||
Էմինա Իլհամի | Թաուֆիք Փաշա Խեդիվ 1879-92(6) | Հյուսեին Քամիլ Սուլթան 1914-17(8) | Ֆուադ I Սուլթան 1917-22(9) Թագավոր 1922-36 | ||||||||||||||||||||||||||||
Աբաս Հիլմի II Խեդիվ 1892-1914(7) | Մուհամմադ Ալի Թաուֆիք (Խնամակալ 1936-37) | Ֆարուք I Թագավոր 1936-52(10) | |||||||||||||||||||||||||||||
Մուհամմադ Աբդել Մոնեիմ (Խնամակալ 1952-53) | Ֆուադ II Թագավոր 1952-53(11) | ||||||||||||||||||||||||||||||
Գահատոհմի չգահակալած անդամներ
խմբագրել- Արքայազն Մուստաֆա Ֆազլ փաշա
- Արքայազն Մոհամեդ Ալի Թաուֆիք
- Արքայազն Մուհամմադ Աբդուլ Մոնեիմ
- Արքայադուստր Նազլի Ֆազլ
- Արքայադուստր Արքայադուստր Ֆավզիա Ֆուադ Եգիպտուհի
- Մուհամմադ Ալի, Սայիդի Արքայազն
- Նարիման Սադեկ
- Նազլի Սաբրի
- Մահմուդ Դրամալի փաշա
Պատմական բանավեճը Եգիպտոսի ալբանական գահատոհմի հիմնադրի և նրա գահատոհմի դերի մասին
խմբագրել«Արդի Եգիպտոսի պետականության կերտողները»
խմբագրելԱրդի համաշխարհային պատմագիտության մեջ ներկայումս գերիշխում է այն տեսակետը (Հենրի Դոդվել, Արթուր Գոլդսմիթ, Ալբերտ Հաուրանի, Ժան և Սիմոնա Լակուտյուրներ, Ֆրենսիս Սքարֆ, Պ.Ջ.Վատիկիոտիս և բազում այլք), որ ալբանացի սպա Մուհամեդ Ալին հանդիսանում է «արդի Եգիպտոսի հայրը»: 1517 թվականին Օսմանյան կայսրության կողմից Եգիպտոսի նվաճումից ի վեր նա եգիպտական առաջին կառավարիչն էր, ով մշտապես աշխատել է վերացնել Օսմանյան արքունիքի, այսինքն Բարձր Դռան իշխանությունը Եգիպտոսում: Իր կյանքի ընթացքում Մուհամեդ փաշային չհաջողվեց ձեռք բերել Եգիպտոսի պաշտոնական անկախությունը, սակայն նրան հաջողվեց հիմնադրել մի նոր գահատոհմ և դնել նոր Եգիպտական պետության հիմքերը: Իր տիրույթները պաշտպանելու և ընդլայնելու համար Մուհամեդ Ալի փաշան ստեղծեց հզոր ու մարտունակ բանակ, իսկ դրան զուգահեռ նա պետք է ստեղծեր և, իրոք, բավական մեծ հաջողությամբ ստեղծեց կենտրոնական բյուրոկրատիա, կրթական բավական արդյունավետ համակարգ, իսկ վերջինս հնարավորություն տվեց ապահովելու հասարակական շարժունությունը (social mobility): Վերջապես, նա ստեղծեց Եգիպտոսի տնտեսական հիմքերը, որը ներառում էր աննախադեպ գյուղատնտեսական մթերքների առևտուրը, հացահատիկների և բամբակի մշակության ընդլայնումը և, իհարկե, ռազմական կարիքների համար մանուֆակտուրային արտադրության ստեղծումն ու զարգացումը: Նրա այս ջանքերի արդյունքում էր, որ նրա գահատոհմը մեկ ու կես դար իշխեց Եգիպտոսում և Սուդանում և, ի վերջո, Եգիպտոսը վերածվեց անկախ պետության, ազգերի համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամի:[96]
«Եգիպտոսի հերթական նվաճողները»
խմբագրելԱյնուամենայնիվ կան նաև որոշ այլ տեսակետներ (Մորրո Բերգեր, Վիլյամ Լ. Քլիվլենդ, Խալեդ Ֆահմի, Խադիջա Հասիբա, Թոմ Լիթլ, Աֆաթ Լուֆթի ալ-Սայիդ Մարսոտ): Օրինակ, ոմանք գտնում են, որ ալբանացի սպա Մուհամեդ Ալին ո՛չ թե պետականության ստեղծող էր, այլ ընդամենը` նվաճող: Ըստ որոշ տեսակետների, Մուհամեդ Ալին լինելով ալբանացի, այլ ո՛չ եգիպտացի, իր գահակալության օրոք եգիպտական արքունիքի պաշտոնական լեզուն դարձրել էր ոչ թե արաբերենը, որով խոսում էր Եգիպտոսի բնակչության մեծ մասը, այլ թուրքերենը, որը պետական լեզու էր Օսմանյան ամբողջ կայսրությունում և նրան ենթակա Ալբանիայում: Որոշ տեսակետների համաձայն` Մուհամեդ Ալին շահագործում էր Եգիպտոսի մարդկային և բնական ռեսուրսները պարզապես իր սեփական իշխանության և անձնական նպատակների համար, այլ ո՛չ թե Եգիպտոսի շահերից ելնելով: Ընդ որում, մարդուժի պահանջները, որոնք նա դնում էր Եգիպտոսի առջև, չափից դուրս ծանր էին այդ երկրի համար: Եթե դիտենք այդ տեսակետների լույսի ներքո, ապա, ալբանացի Մուհամեդ Ալին և նրա հիմնած գահատոհմը ընդամենը կարող են համարվել ընդամենը նվաճողներ, միայն մեկ օղակը նվաճողների այն երկար շղթայում, որը սկսվել է Աքեմենյան տերության կողմից մ.թ.ա. 525 թվականին Եգիպտոսի նվաճումից:[97]
Եգիպտական և, առհասարակ, արաբական պատմաբանների և հասարակության ընկալումը
խմբագրելՍակայն թե' Եգիպտոսի, թե' արաբական այլ երկրների պատմաբանների և, հատկապես, եգիպտական հասարակության մեջ ալբանական գահատոհմի ընկալումը, որպես նվաճողի պակաս ընդունված է, քան արդի Եգիպտոսի հիմնադրի ընկալումը:[98] Այսպիսով, կարելի է ասել, որ եգիպտական և արաբական գիտական ու հասարակական ընկալման մեջ ալբանական գահատոհմն ընդունված է որպես Եգիպտոսի նոր պետության կերտող:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Georges Douin, ed. Une Mission militaire francaise aupres de Mohamed Aly, correspondance des Generaux Belliard et Boyer (Cairo: Société Royale de Geographie d'Egypte, 1923, p.50)
- ↑ Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 333-338
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Мухаммада Али династия // Монархи.
- ↑ Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 333:
- ↑ Ա. Եափուճեան, Եգիպտահայ մշակոյթի պատմութիւն, Գահիրէ, 1981, էջ 16:
- ↑ Թոփուզյան Հովհաննես, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952), Երևան, 1978, էջ 23-24
- ↑ Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, էջ 333
- ↑ Անդ, էջ 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333-334
- ↑ Անդ, 334
- ↑ Հայոց պատմություն, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 334:
- ↑ Անդ, էջ 335:
- ↑ Maravelea, G.A.: "Sketch of the 1821 Revolution", Gamma Editions, Salonika 1959
- ↑ The New monthly magazine. Books.google.com. Վերցված է 2012-05-13-ին.
- ↑ Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 333
- ↑ Հայոց պատմություն, ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, էջ 334:
- ↑ Անդ, էջ 334:
- ↑ Hoiberg 2010, էջ. 8
- ↑ Thorne 1984, էջ. 1 "[b]igoted and sensual, he did much to undo the progress made under Muhammad Ali.
- ↑ Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333
- ↑ Անդ, 333-334
- ↑ Անդ, 334
- ↑ Արշակ Ալպօյաճեան, Արաբական Միացեալ Հանրապետութեան Եգիպտոսի նահանգը և հայերը (Սկիզբէն մինչև մեր օրերը), Գահիրէ, 1960, էջ 101:
- ↑ Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 334
- ↑ http://america-xix.org.ru/library/neeno/[Вместо того чтобы рисковать жизнями французских солдат, генерал Форей отправлял на охрану дороги солдат из подразделения, впоследствии названного Иностранный легион, в котором служили наёмники из суданской пехоты, предоставленные Франции египетским хадивом.]
- ↑ Hughes, Hugh (1981). Middle East Railways. Continental Railway Circle. էջ 13. ISBN 0-9503469-7-7.
- ↑ Hughes, 1981, page 17
- ↑ Անդ, 334
- ↑ Անդ, 334
- ↑ Անդ, 334
- ↑ Անդ, 334
- ↑ Հայոց պատմություն, ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, էջ 334
- ↑ Հայոց պատմություն, ԳԱԱ Պատմության ինստիտուտ, հատոր III, գիրք 2-րդ, էջ 334
- ↑ Անդ, էջ 334
- ↑ Անդ, էջ 334
- ↑ Անդ, էջ 334
- ↑ Musafirkhana Palace, Cairo, Egypt : Reviews of Musafirkhana Palace - Yahoo! Travel
- ↑ Christopher Buyers, "The Muhammad 'Ali Dynasty Genealogy"
- ↑ Non European Royalty Website, entry:"Egypt"
- ↑ "Women in Power" 1840-1870, entry: "1863-79 Valida Pasha Khushiyar of Egypt"
- ↑ Rulers from the House of Mohammed Aly Արխիվացված է Ապրիլ 30, 2008 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ 54,0 54,1 54,2 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 209.
- ↑ 55,0 55,1 55,2 55,3 55,4 55,5 55,6 55,7 Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 210.
- ↑ Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 334:
- ↑ Անդ, էջ 334:
- ↑ Անդ, էջ 334:
- ↑ Անդ, էջ 334:
- ↑ Անդ, էջ 335:
- ↑ Սափրիչեան Տ., Երկարամեայ պանդխտութիւն ի Հապեշստան, Երուսաղէմ, 1871, էջ 8:
- ↑ Թոփուզյան Հովհաննես, Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952), Երևան, 1972, էջ 37, 40-41:
- ↑ 63,00 63,01 63,02 63,03 63,04 63,05 63,06 63,07 63,08 63,09 Энциклопедический словарь Брокгауза и Ефрона, Ар—Арл. т. Ia, с. 939—940
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 210-211 (ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 211-212(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212(ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212 (ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212 (ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212 (ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212-213 (ռուս.՝ Всемирная история).
- ↑ Համաշխարհային պատմություն, հատոր VII, Մոսկվա, 1960 թվական, էջ 212-213 (ռուս.՝ Всемирная история).
- ↑ Henderson, K.D.D. "Survey of the Anglo-Egyptian Sudan 1898–1944", Longmans, Green and Co. Ltd., London, 1946.
- ↑ Larry Wills Henderson.Egypt and the Sudan: countries of the Nile. New York : T. Nelson, 221 p. : illus., map. ; ISBN 084077060X, 1971
- ↑ Հայոց պատմություն, հատոր III, գիրք 2-րդ, Երևան, 2015, էջ 335
- ↑ Անդ, էջ 335
- ↑ Անդ, էջ 335
- ↑ Արշակ Ալպօյաճեան, Արաբական Միացեալ Հանրապետութեան Եգիպտոսի նահանգը և հայերը (Սկիզբէն մինչև մեր օրերը), Գահիրէ, 1960, էջ 101:
- ↑ Անդ, էջ 335
- ↑ Անդ, էջ 335
- ↑ Անդ, էջ 335
- ↑ Անդ, էջ 335
- ↑ Անդ, էջ 335
- ↑ Եափուճեան Ա., Եգիպտահայ մշակոյթի պատմութիւն, Գահիրէ, 1981, էջ 16
- ↑ Անդ, էջ 335
- ↑ Անդ, էջ 335
- ↑ Thorne 1984, էջ. 1
- ↑ Hoiberg, 2010, pp=8–9. Sources give different dates for the death of Abbas. Some state that date as 20 or 21 December 1914.
- ↑ The ‘Father of Modern Egypt’ school includes: Henry Dodwell, The Founder of Modern Egypt: A Study of Muhammad ‘Ali (Cambridge: Cambridge University Press, 1965); Arthur Goldschmidt, Jr., Modern Egypt: The Formation of a Nation-State (Boulder, CO: Westview Press, 1988); Albert Haurani, A History of the Arab Peoples (Cambridge, MA: Harvard University Press, 2002); Jean Lacouture and Simonne Lacouture, Egypt in Transition, trans. Francis Scarfe (New York: Criterion Books, 1958); P.J. Vatikiotis, The History of Modern Egypt: From Muhammad Ali to Mubarak (Baltimore, MD: Johns Hopkins University Press, 1991). The following internet sources, while not necessarily scholarly, show how wide-spread this interpretation is. "History," The Egyptian Presidency, 2008, http://www.presidency.gov.eg/html/history.html (accessed 29 October 2008); Metz, Helen, Chapin. "Muhammad Ali of Egypt 1805-48," Egypt: a Country Study, 1990, http://countrystudies.us/egypt/ (accessed 29 October 2008); "Muhammad Ali of Egypt 1805-48: The Father of Modern Egypt," Travel to Egypt – Egypt Travel Guide, 2007, http://www.travel-to-egypt.net/muhammad-ali.html (accessed 29 October 2008); "Muhammad Ali of Egypt," Answer.com, 2008, http://www.answers.com/topic/muhammad-ali (accessed 29 October 2008).
- ↑ The ‘Foreign Ruler’ school includes: Morroe Berger, Military Elite and Social Change: Egypt Since Napoleon (Princeton, NJ: Woodrow Wilson School of Public and International Affairs, 1960); William L. Cleveland, A History of the Modern Middle East (Boulder, CO: Westview Press, 1994); Khaled Fahmy, All the Pash’a Men: Mehmed Ali, His Army and the Making of Modern Egypt (Cambridge: Cambridge University Press, 1997); Haseeba, Khadijah. «Year's Lesson». UCLA Center for Near East Studies. 2003. Վերցված է 29 October 2008-ին. Tom Little, Modern Egypt (London: Ernest Benn Limited, 1967); Afaf Lutfi Al-Sayyid Marsot, Egypt in the Reign of Muhammad Ali (Cambridge: Cambridge University Press, 1984); John Marlowe, A History of Modern Egypt and Anglo-Egyptian Relations 1800–1953 (New York: Praeger, 1954).
- ↑ Mohammed Heikal 'Origins of Establishment'.
Տե՛ս նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Мухаммада Али династия // Монархи. Мусульманский Восток XV—XX, 2004
- Династия Мухаммада Али / Политическая история исламского мира. runivers.ru
Կարճ էջ. «Փիթըր Քուք»
խմբագրելՀարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր ստեղծած «Փիթըր Քուք» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։
-- Voskanyan (քննարկում) 08:26, 24 Հունվարի 2016 (UTC)
«Իսլամական պետություն» հոդվածի մասին
խմբագրել«Իսլամական պետություն» հոդվածի մասին 1. Հոդվածը բաղկացած է ընդամենը մի երկու նախադասությունից: 2. Ընդ որում, վերջին նախադասությունը, կարծում եմ, անհասկանալի է: Ահա այն. «Մուսուլմանները առաջին տարիներից ի վեր, բազմաթիվ պետություններ հիմնվել են որպես "մուսուլման", սկզբում Մուհամմադ մարգարեի հիմնած Խալիֆայություն և հաջորդած պետությունները, որ ղեկավարվում էին խալիֆայի կողմից (Մարգարեի "հետևորդ")»։ Հարգանքով՝--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 15:33, 16 Փետրվարի 2016 (UTC)
Կարճ էջի կաղապար
խմբագրելՈղջույն, հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Նոր՝ ՎՊ:ԿԱՐՃ կանոնակարգը թույլ չի տալիս նախկինում ստեղծված և նոր կանոնակարգին չհամապատասխանող հոդվածները պիտակել։ Դրա փոխարեն կա ՎՊ:ԿԷԲ նախագիծը, որտեղ բարելավվում են նմանօրինակ հոդվածները։ Խնդրում եմ անպայման ստուգել, թե երբ է ստեղծվել հոդվածը, այնուհետև որոշել թե ինչպես վարվել հոդվածի հետ։ --Ջեօ 10:03, 20 Փետրվարի 2016 (UTC)
- Ողջոյն, յարգելի Ջեօ: Չգիտէի Ձեր նշած կանոնակարգերի մասին: Շնորհակալ եմ տրամադրուած տեղեկատւութեան համար: Կխնդրէի Ձեզ, որպէս այդ հարցերում աւելի իրազէկ ու փորձառու անձի, ինքներդ որոշում կայացնէիք այդ մասնաւոր դէպքի վերաբերեալ: Ըստ իս, այդ յօդուածը պէտք է նորից գրուի, քանզի ունի որոշակի արդիականութիւն, սակայն ո'չ իր չնչին ծաւալով, ո'չ էլ շարադրանքի որակով բոլորովին չի համապատասխանում անգամ նուազագոյն պահանջներին: Կանխաւ շնորհակալ եմ: Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 18:58, 20 Փետրվարի 2016 (UTC)
- Շնորհակալ եմ պատասխանի համար ։) Համաձայն եմ՝ հոդածն անմխիթար վիճակում է գտնվում, պետք է նորից գրել։ Պարունակությունը հեռացրեք, նորից շարադրեք, եթե ցանկություն ունեք բարելավել հոդվածը։ --Ջեօ 19:21, 20 Փետրվարի 2016 (UTC)
- Բարի: Հնարաւորութեան դէպքում կօգտուեմ Ձեր խորհրդից:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:29, 20 Փետրվարի 2016 (UTC)
- Շնորհակալ եմ պատասխանի համար ։) Համաձայն եմ՝ հոդածն անմխիթար վիճակում է գտնվում, պետք է նորից գրել։ Պարունակությունը հեռացրեք, նորից շարադրեք, եթե ցանկություն ունեք բարելավել հոդվածը։ --Ջեօ 19:21, 20 Փետրվարի 2016 (UTC)
Հոդվածի պատրաստում
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, հոդվածները թարգմանելիս ցանկալի է օգտվել Ձեր ավազարկղից, ամբողջությամբ թարգմանել բովանդակությունը և նոր տեղափոխել հիմնական տիրույթ, այլապես Հայերեն Վիքիպեդիայում թեկուզև ժամանակավորապես մնում են այլալեզու պարունակություններ: Ձեր ավազարկղ կարող եք մուտք գործել էջի ամենավերևում մասնակցային անունից աջ գտնվող Սևագրություն կոճակը սեղմելով կամ վերևի կարմիր հղումով: Հաճելի վիքիխմբագրումներ:--Արամ 21:18, 6 Մարտի 2016 (UTC)
Քառօրյա պատերազմ
խմբագրելՈղջույն, հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Ձեր կողմից վերանվանված հոդվածը ետ եմ բերել նախորդ տարբերակին, քանզի այդ վերնագիրը նախօրոք տեղի ունեցած քննարկման կոնսենսուսի արդյունքն է։ Եթե ցանկանում եք հոդվածն անվանափոխել, կարող եք քննարկում սկսել ՎՊ:ԱԵՀ էջում։--Ջեօ 16:42, 9 Ապրիլի 2016 (UTC)
Պունիկյան կամ չգիտեմ Պունիական պատերազմներ
խմբագրելՀարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան Պունիական պատերազմներ էջում Ձեր արած բոլոր խմբագրումները հետ եմ շրջել, քանի որ խախտված էր Վիքիպեդիայի մի քանի կոնոն, նախ հոդվածի հիմնական տիրույթում չի կարելի ստորագրել, երկրորդ` ամեն ինչ չէ, որ Վիքիպեդիայում ճիշտ է գրված և պետք չէ հոդվածում քննադատել կամ քննարկել նյութը, դրա համար գոյություն ունեն քննարկման էջեր, իսկ հոդվածի հիմնական տիրույթում կարող եք կատարել համապատասխան փոփոխությունները` բերելով ճիշտ տարբերակի, երրորդ` պնդումների հետ չհամաձայնվելու դեպքում կամ Ձեր պնդումները առաջ տանելու համար պետք է բերել համապատասխան աղբյուրներ, որոնք պետք է լինեն տպագրված, անկախ և վստահելի: Ավելացնեմ, որ հոդվածի անվանման հետ կապված տարաձայնության դեպքում կարող եք այն ներկայացնել անվանափոխման:--Սամվելքննարկում 05:58, 27 Հուլիսի 2016 (UTC)
Միջլեզվային հղումներ
խմբագրելՀարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր ստեղծած Գլյուքսբուրգների գահատոհմ հոդվածում բացակայում է միջլեզվային հղումը: Ազատ ժամանակ ունենալու դեպքում լրացրեք այդ բացը: Շնորհակալություն:--Գարդմանահայ (քննարկում) 10:24, 2 Դեկտեմբերի 2016 (UTC)--Գարդմանահայ (քննարկում) 10:24, 2 Դեկտեմբերի 2016 (UTC)
Գլյուքսբուրգներ
խմբագրելՈղջույն հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Կարծում եմ Գլյուքսբուրգների գահատոհմ և Գլյուքսբուրգների արքայատոհմ հոդվածները նույնն են։ Որի՞ անվանումն է ճիշտ (առավել ընդունելի), որպեսզի մյուս հոդվածն ուղղակի վերահղվի։ Շնորհակալություն--Ավետիսյան(91) 06:42, 9 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Յարգելի Ավետիսյան: Գերադասելի է Գլյուքսբուրգների գահատոհմը:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 10:24, 10 Դեկտեմբերի 2016 (UTC)
Վերջին զգուշացում
խմբագրելՀարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, աղբյուրներ ավելացնելը դեռևս բաժինը չի փրկում հոդվածից հեռացվելուց։
ՀՀ վարչապետի պաշտոնին նշանակված Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը, որի կազմում, այնուամենայնիվ կան հին, փտած համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ, փորձում է սոցիալ-տնտեսական բարեփոխումների կամ գոնե դրանց երևութականության տեսքով հաղթահարել երկրում առկա խորը քաղաքական ճգնաժամը, որն առաջացել է Ապրիլյան պատերազմում Հայաստանի ռազմավարական ավագ դաշնակից Ռուսաստանի դավադիր գործունեության և ՀՀ իշխանությունների բացարձակապես հակաժողովրդական քաղաքականության լիակատար բացահայտման հետևանքով: Ավելին, Ռուսաստանի և նրանց դրածո ՀՀ իշխանությունների վարկը խիստ ընկել է նաև Սփյուռքահայության միջավայրում։ |
Վերոնշյալ ձևակերպումները չեզոք չեն։ Ասեմ ավելին, այդպիսի ձևակերպումների կարիք Հայերեն Վիքիպեդիան չունի։ Ես հետ եմ շրջել ձեր խմբագրումը։ Վերջին անգամ եմ խնդրում հոդվածում տեքստ ավելացնելիս այն հնարավորինս համապատասխանեցնել Վիքիպեդիայի առանցքային կոնոնակարգերին (ՎՊ:5Ս)։ --Ջեօ 08:44, 10 Դեկտեմբերի 2016 (UTC)
- Յարգելի Ջեո: Աղբյուրների ավելացումը չի փրկել այդ բաժինը յօդուածից հեռացուելուց: Իսկ ի՞նչը կարող էր փրկել: Կխնդրէի յուշել ինձ և փրկել հեռացնելուց: Աստուած փրկի բոլորիս՝ Հայաստանը և Սփիւռքը, զի Նրանն է Արքայութիւն և Զօրութիւն և Փառք յաւիտեանս. ամէն:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 10:29, 10 Դեկտեմբերի 2016 (UTC)
Արքայազն-ավագ սեպուհ
խմբագրելՈրջույն, Գլյուքսբուրգներ հոդվածում արքայազն բառը ավագ սեպուհ թարգմանելու իմաստն ինչո՞ւմ է, կբացատրե՞ք--Ապատ63 (քննարկում) 05:47, 1 Հունվարի 2017 (UTC)
- Ողջոյն, Ապատ63: Նախ, ասեմ, որ զարմանալի է և հաճելի, որ հետևում էք ՙՙԳլիւքսբուրգներ՚՚ յօդուածի փոփոխութիւններին: Ձեր օրինաչափ հարցին պատասխանեմ հետևեալ կերպ: Այն անձը, ում պատկանում է Ձեր նկատած տիտղոսը, իրականում արքայական տոհմի ներկայացուցիչ չէ, այսինքն՝ արքայազն չէ: Եւրոպական prince տիտղոսը, որը ծագում է լատիներէն princeps-ից, իրականում արքայազն չի նշանակում, աւելի շուտ՝ միայն արքայազն չի նշանակում, այլ նաև՝ իշխանազուն կամ իշխանազն: Ուշադրութիւն դարձրէք, որ յօդուածիս տուեալ հատուածում խօսւում է դքսական գահատոհմի մասին: Ուստի այդ դէպքում ՙՙպրինց՚՚-ը իշխանազն է, այլ ոչ թէ արքայազն: Իսկ իշխանազն, այսինքն, միջնադարեան հայկական տերմինով՝ ՍԵՊՈՒՀ լինելով հանդերձ, այդ անձնաւորութիւնը նաև իր ազնուական տոհմի՝ տուեալ դէպքում՝ Գլիւքսբուրգների դքսական գահատոհմի գահաժառանգն է: Քանզի վաղ միջնադարեան Հայաստանում հռոմէա-բիւզանդական ծագում ունեցող դքսական տիտղոսներին, կարելի է ասել, որ համապատասխանում էին աւագ նախարարների տիտղոսները, իսկ նույնպէս հռոմէա-բիւզանդական ծագում ունեցող կոմսական տիտղոսներին՝ պարզապէս նախարարները (չասենք՝ կրտսեր նախարարներ, քանզի նրանց համար էլ պահւում է ԲԱՐՈՆ արևմտաեւրոպական տիտղոսը), ապա կարելի է համարել, որ տոհմապետի կամ հայերէն մէկ այլ տերմինով ասած՝ նախարարական տոհմի ՙՙՆԱՀԱՊԵՏ՚՚-ի յաջորդողը՝ գահաժառանգը, ինչպէս միջնադարեան Հայասատանում, համապատասխանել է ՙՙաւագ սեպուհ՚՚ տիտղոսին, ուստի պէտք է կոչել հենց աւագ սեպուհ: Բոլոր սեպուհների մէջ նա առաջինն էր և սովորաբար՝ նախարարական տոհմի նահապետի անդրանիկ որդին: Ահա պատճառը, որ կարելի է համարձակ կերպով օտար (լատինական ծագում ունեցող) և շփոթութիւն առաջացնող (արքայա՞զն թէ իշխանա՞զն) ՙՙկրոն-պրինց՚՚-ը թարգմանել հարազատ և աւելի միանշանակ ՙՙաւագ սեպուհ՚՚ տերմինով: Իսկ ամէն նախարարական տոհմում կար իր գահը (հայկական նախարարական տոհմերի գահերը դասակարգուած էին ՙՙԳահնամակ՚՚-ում) և թագը (ՙՙպսակը՚՚), գրեթէ ճիշտ այնպէս, ինչպէս եւրոպական դքսական, կոմսական տոհմերում: Ուստի տոհմի նահապետին յաջորդողը՝ աւագ սեպուհը, փաստօրէն նաև գահաժառանգն էր կամ թագաժառանգը՝ ՙՙկրոն-պրինց՚՚: Առայժմ ահա այսքանը՝ ի պատասխան Ձեր հարցի: Յուսով եմ հայկական տեմինները իրենց տեղը դարձեալ կզբաղեցնեն, աստիճանաբար դուրս մղելով օտար և, յատկապէս, շփոթութիւն առաջացնող՝ ոչ միանշանակ տերմինները: Փորձում եմ դրան նպաստել իմ պրոֆեսիոնալ պատմաբանի կրթութեամբ և համեստ գիտելիքներով: Ուրախ եմ, եթէ Ձեր հետաքրքրասիրութիւնը բաւարարեցի: Օգտուելով առիթից, շնորհաւորում եմ Ձեր նոր տարին և մաղթում եմ առողջութիւն, յաջողութիւններ և երջանկութիւն: Ընդունէք, խնդրեմ յարգանացս հաւաստիքը: Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:
- Ողջույն, Մասնակից:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան: Շնորհակալություն արձագանքի և բարեմաղթանքներ համար: Այս ամենը գուցե տոհմերին վերավերող կամ մեկ այլ հոդվածում տեղադրեք համապատասխան հղումներով: Վերևում Դուք խոսում եք հայկական իրենց կիրառությունը սպառած տիտղոսների մասին (Հակոբ Մանանդյան, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկեր, հ․ 4, Երևան, 1981): Իսկ հոդվածը գերմանակա, անգլիական, շոտլանդական տոհմերին է վերաբերվում: Առաջարկում եմ արևմտյան և արևելյան տիտղոսները պահպանել իրենց կոլորիտով նաև վիքիում խառնաշփոթ չառաջացնելու նկատառումով: Ես էլ հայերենի ջատագով եմ, սակայն չեմ կարող համաձայնվել, օրինակ, եթե առաջարկեք ԹԱԳԱՎՈՐԻՆ ՆԱՀԱՊԵՏ կոչել: Ես նույնպես շնորհավորհում եմ Ձեր Նոր տարին, մաղթելով ամենայն բարիք և հետաքրքիր խմբագրումներ: Սիրով--Ապատ63 (քննարկում) 16:14, 3 Հունվարի 2017 (UTC)
- Յարգելի Ապատ63: Ձեր գրածին պատասխանեմ հնարաւորինս կարճ: 1. Թագաւորը նահապետ չէ: Նահապետը, սովորաբար, նախարարական տոհմի աւագն է կամ տանուտէրը: Հայ ազգի ազգապետեր կամ նահապետեր էլ են եղել՝ այսինքն՝ յունարէն ասած՝ պատրիարք-ներ, ինչպէս Հայկը, Արամայիսը, Արամը... Սակայն նրանք ԹԱԳԱՒՈՐ կամ ԱՐՔԱՅ տիտղոսը չեն կրել... Ըստ հայկական աւանդութեան, առաջինը նահապետներից, ով արքայական թագ է կրել եղել է ՊԱՐՈՅՐԸ կամ Պարոյր Սկայորդին... Մինչև այդ նրանք պարզապէս ազգապետներ կամ նահապետներ են եղել... 2.Եթէ փոքր ինչ աւելի ուշադիր նայէք, կտեսնէք, որ եւրոպական տերմինները Դուք էլ էք անկախ Ձեզանից հայացնում և հայկական կոլորիտով ներկայացնում: Օրինակ, գերմանական թագաւորներին ո՛չ մի տեղ դուք կամ որևէ մէկ այլ հայ անձ՝ ՔՅՈՆԻԳ, դանիականներին՝ ՔՈՆԳԵ, անգլիականներին՝ ՔԻՆԳ, շոտլանդականներին՝ ՐԻԳՀ, իսպանականներին՝ ՌԵՅ, ֆրանսիականներին՝ ՌՈՒԱ, յունականներին՝ հին յունարէնով ԲԱՍԻԼԵՒՍ կամ նոր յունարէնով ՎԱԶԻԼԻԱՍ, լեհականներին՝ ԿՌՈԼ, չեխականներին՝ ԿՈՐՈԼ, վրացականներին ՄԵՓԷ չէք գրում, այլ ամէնուր հայերէն՝ ԹԱԳԱՒՈՐ: Այսինքն՝ թարգմանում էք հայերէն, հայացնում էք տերմինը, մոռանալով եւրոպական ու արևելեան կոլորիտի մասին: Դա բնական է: Դարձեալ և նոյն կերպ Դուք գերմանական ՊՐԻՆՑ-ներին, ռուսական ԿՆՅԱԶ-ներին, անգլիական ՓՐԻՆՍ-ներին, ֆրանսիական ՊՐԻՆՍ-ներին, իսպանական ՊՐԻՆՍԻՊԵ-ներին, լեհական ՔՍՅԱՆԶ-ներին, սերբական ԿՆԵԶ-ներին, ճապոնական ՕՁԻ-ներին՝ հայերէն ԻՇԽԱՆ էք գրում և այսպէս շարունակ... 3.Այնպէս որ, ինչպէս տեսնում էք, Դուք էլ էք վարւում իմ՝ վերևում գրածի տրամաբանութեամբ: 4.Ձեր առաջարկի մասին. ասեմ, որ ՍԵՊՈՒՀ յօդուածում արդէն բաւականաչափ գրել եմ այդ ամէնի մասին: 5. Իսկ յօդուածը, որի մասին Դուք հետաքրքրուել էք այո՛, գերմանական, բայց ո՛չ անգլիական կամ, առաւել ևս՝ շոտլանդական տոհմերի մասին է: 6. Ի դէպ, նկատե՞լ էք, որ ոչ միայն տիտղոսներում ենք այդպէս վարւում, այլև՝ երկրանուններում: Օրինակ՝ Շոտլանդիային հայերս շոտլանդերէն չենք անուանում na h-Alba, այսինքն՝ նա հ-Ալբա, և նոյնիսկ գոնէ անգլերէն՝ Scotland, Սքոթլանդ, այլ անպայման հայացնում ենք՝ Շոթլանդիա: Անգլիային անգլերէն England, Ինգլանդ չենք անուանում, Գերմանիային էլ՝ գերմաներէն՝ Deutschland, Դօյչլանդ... Ի դէպ, գիտէք, որ Լեհաստանին լեհերէն Polska, Պոլսկա են անուանում, սակայն հայերիս հեչ վեջն էլ չէ... Կամ, ասենք, գիտէք նաև, որ Վրաստանին վրացիք անուանում են՝ საქართველო, Սաքարթվելո... Բայց հայերիս դա առանձնապէս չի յուզում: Սակայն միայն մենք չենք այդպէս վարւում: Բոլորն էլ, ով ինչքան հնարաւորութիւն ունի, իրենց լեզուով են թարգմանում թէ՛ տիտղոսները, թէ՛ երկրանունները թէ՛ մնացած ամէն ինչ: Ահա՝ ռուսները ՍԱՔԱՐԹՎԵԼՈ-ին Грузия են ասում, իսկ անգլիացիները՝ GEORGIA` Ջորջիա: Ֆրանսիացիները Գերմանիային Ալեմայն են ասում... Եւ այսպէս շարունակ: Վստահ եղէք, որ տիտղոսների հարցում էլ ամէն ազգ հնարաւորինս թարգմանում է, բոլորովին չմտածելով կոլորիտ պահելու մասին: Օրինակ՝ գերմանացիները ասում են GRAF, ԳՐԱՖ, իսկ անգլիացիները՝ EARL, ԸՐԼ, COUNT, ՔԱՈՒՆԹ, ֆրանսիացիները՝ COMTE, իսպանացիները՝ CONDE, ֆինները՝ JAARLI, չեխերը՝ ՀՐԱԲԵ, իռլանդացիները՝ ԻԱՐԼԱ, ճապոնացիները՝ 伯爵, այսինքն՝ ՀԱԿՈՒՇԱԿՈՒ, կորեացիները՝ 백작, այսինքն՝ ԲԵԳՋԱ... Այնինչ մենք՝ հայերս, նոյն այդ տիտղոսը հայաւարի ենք ասում՝ ԿՈՄՍ: Բոլոր վերը թուարկած ազգերն էլ և ոչ միայն նրանք, օտար տիտղոսները ազգայնացնում են... և ոչ միայն տիտղոսները, այլև մնացած բոլոր տերմինները, ինչ որ հնարաւոր է, ինչ որ իրենց լեզուն հնարաւորութիւն է տալիս... Ըստ իս, պէտք է մենք էլ օգտուենք այս բնական սկզբունքից և բոլորովին չքաշուենք օտար տերմինների ազգայնացման համաշխարհային այդ սկզբունքը կիրառելիս... Ահա առայժմ այսքանը: Դարձեալ լաւագոյն մաղթանքներով՝ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 11:58, 4 Հունվարի 2017 (UTC)
- Ողջույն, Մասնակից:Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան: Շնորհակալություն արձագանքի և բարեմաղթանքներ համար: Այս ամենը գուցե տոհմերին վերավերող կամ մեկ այլ հոդվածում տեղադրեք համապատասխան հղումներով: Վերևում Դուք խոսում եք հայկական իրենց կիրառությունը սպառած տիտղոսների մասին (Հակոբ Մանանդյան, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկեր, հ․ 4, Երևան, 1981): Իսկ հոդվածը գերմանակա, անգլիական, շոտլանդական տոհմերին է վերաբերվում: Առաջարկում եմ արևմտյան և արևելյան տիտղոսները պահպանել իրենց կոլորիտով նաև վիքիում խառնաշփոթ չառաջացնելու նկատառումով: Ես էլ հայերենի ջատագով եմ, սակայն չեմ կարող համաձայնվել, օրինակ, եթե առաջարկեք ԹԱԳԱՎՈՐԻՆ ՆԱՀԱՊԵՏ կոչել: Ես նույնպես շնորհավորհում եմ Ձեր Նոր տարին, մաղթելով ամենայն բարիք և հետաքրքիր խմբագրումներ: Սիրով--Ապատ63 (քննարկում) 16:14, 3 Հունվարի 2017 (UTC)
Հարգարժան Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, կսկսեմ վերջին 6-րդ կետից.
- ուզում եմ հասկանալ, թե որտեղից ենթադրեցիք, որ խորշում եմ հայերեն տերմիններ կիրառելուց: Մենք խոսում ենք սեպուհ և արքայազն բառերի մասին: Իրանական ծագում ունեցաղ սեպուհ բառի առավելությունները արքայազնի նկատմամբ, այն էլ եվրոպական տիտղոսները մեկնաբանելու համար արդարացված չէ: Արքայազնը հայերեն, շատ պարզ և հասկանալի բառ է, և ես ամենևին էլ չեմ առաջարկում կիրառել պրինց բառը, որ դուք սեպուհն եք առաջադրում:
- Իսկ թագավորի օրինակը պատահական չեմ բերել. եթե արքայատոհմ եք ասում, կարող եք միանգամից տոհմապետ կամ նահապետ ասել թագավորի փոխարեն:
- Ես կիրառում եմ արդեն ընդունված հայերեն տերմիններ, և ամենևին էլ «ակամայից» չեմ հայացնում (ինչպես Դուք եք ձգտում)
- Իսկ ինչ վերաբերվում է սեպուհին, ապա թույլ տվեք հիշեցնել, որ անգամ հայերենում սպառված տերմին է: Սեպուհ տիտղոսի ստուգաբանությունը շատ խառն է, իսկ արքայազն պարզորոշ՝ արքայի որդի
- Ձեր հոդվածը գերմանական տոհմի մասին է, բայց սերտորեն կապված է տվյալ դարաշրջանի և եվրոպայի տիտղոսների հետ: Չենք մոռանում, որ քննարկման թեման սեպուհ բառի կիրառությունն է այս հոդվածում:
Կարծում եմ հարցեր չեն լինի: Իսկ ընդհանուր առմամբ ես նյութն ըմբռնելի գրելու կողմնակից եմ: Սիրով--Ապատ63 (քննարկում) 13:54, 4 Հունվարի 2017 (UTC)
- Յարգելի Ապատ63: 1.Խնդրեմ ուշադիր նայէք դիտարկուող յօդուածը: Կրկնում եմ: Այն անձը, ում պատկանում է Ձեր նկատած տիտղոսը, իրականում արքայական տոհմի ներկայացուցիչ չէ, այսինքն՝ արքայազն չէ: Այդ անձը, որի մասին խօսում ենք` 1985-ին ծնուած Ֆրիդրիխ-Ֆերդինանդը,որը 2017-ի յուլիսի 19-ին 32 տարեկան կդառնա, նորից եմ կրկնում՝ ԱՐՔԱՅԱԶՆ չէ, արքայորդի չէ, այլ լայն իմաստով ԻՇԽԱՆԱԶՆ, իշխանի կամ աւելի ճիշտ` դքսի որդի, այսպէս ասած` դքսազն, դքսորդի, և տեսականօրէն դառնալու է դուքս, ուստի և աւագ սեպուհ է, ինչպէս ցանկացած իշխանի կամ դքսի աւագ կամ թագաժառանգ որդի: Նա իր ԴՔՍԱԿԱՆ տոհմի ժառանգորդն ու շարունակողն է: Հետաքրքիր է, որ նրա դքսական տոհմի դքսական տիրույթը` դքսությունը Գերմանիայում է, այդ տարածքում տոհմը որևէ փաստացի իշխանութիւն չունի, քանզի Գերմանիան հանրապետութիւն է, ուստի իրենք միայն տեսականօրէն են դքսեր: Աւելի ճիշտ` աւագ սեպուհներ, կամ եթէ կուզէք` աւագ դքսորդիներ: Այսինքն տոհմի ներկայիս թագաժառանգը` Ֆրիդրիխ-Ֆերդինանդը իրականում հող չունի, նրան կարելի է անուանել Ֆրիդրիխ-Ֆերդինանդ "Անհողին", ինչպէս և իր հորը՝ իշխանազն Քրիստոֆին, որը Շլեզվիգ-Հոլշթայնի տիտղոսակիր դուքսն է, Օլդենբուրգների և Գլիւքսբուրգների տոհմի ՆԱՀԱՊԵՏԸ: Սակայն այնուհանդերձ` Ֆրիդրիխ-Ֆերդինանդի հայրը` Քրիշտոֆը արքայազն չէ, այլ ԻՇԽԱՆԱԶՆ (այսպէս ասած "գահ է բարձրացել" 1980-ին` 31 տարեկանում, իսկ 2017-ի օգոստոսի 22-ին կդառնա 68 տարեկան): Նկատի ունենալով, որ թէ' Քրիստոֆը և թէ' իր գահի ժառանգորդը` աւագ որդին` աւագ սեպուհ Ֆրիդրիխ-Ֆերդինանդը, անհող ազնուականներ են, և, փաստացի, այս տոհմի գահաժառանգը կմնա հենց իշխանազն և, առայժմ՝ ԱՒԱԳ ՍԵՊՈՒՀ, այն էլ՝ հողազուրկ, քանի դեռ Գերմանիան միապետական կարգերի վերականգնումը թոյլ չի տայ և դքսութեան տարածքը չի տայ այդ տոհմին: Եւ նոյնիսկ իր դքսութեան տարածքը ստանալու դէպքում Ֆրիդրիխ Ֆերդինանդը կշարունակի մնալ աւագ սեպուհ, քանի դեռ գահի վրայ չի փոխարինել իր հօրը՝ Քրիշտոֆին և չի ստացել պրինց՝ իշխանազն կամ դուքս տիտղոսներից մէկը: 2.Հայերենում սեպուհ բառը սպառուած չէ: Այն կիրառւում է, օրինակ, Հայկական տաճարական ասպետների միաբանութիւնում, որպէս ասպետից վեր տիտղոս: Նաև յաճախ կիրառւում է որպէս անձնանուն: 3.Ձեր կարծիքով «Արքայ» բառը հայերէն է, սակայն այն գիտնականները, որոնք «Սեպուհ»-ը համարում են իրանական ծագմամբ բառ, «Արքայ»-ն էլ համարում են յունական ծագմամբ բառ... Ահա կարդացեք հետևեալը Wictionary-ից (իր հերթին վերցրուած հայագիտական գրականութիւնից). "Արքայ - The root is արք- (arkʿ-), since long linked with Ancient Greek ἀρχός (arkhós, “leader”), ἄρχων (árkhōn, “king”), ἀρχή (arkhḗ, “beginning”), ἄρχω (árkhō, “to rule”). The Armenian may be borrowed from Ancient Greek via Classical Syriac. Alternatively, they may reflect a common borrowing from a Mediterranean substrate source. Compare also the correspondence ἄρχων (árkhōn) : արքունի (arkʿuni)". Ըստ նրանց, "Արքայ" բառը փոխառեալ է, վերցրուած դասական ասորերենի միջոցով... 4.Ցաւօք, "Արքայ" բառի օտար (յունարէն, իրանական, սանսկրիտ, նոյնիսկ եբրայեցերէն) ծագման մասին է նշում նաև ականաւոր լեզուաբան Հրաչեայ Աճառյանը` իր «Հայերէն արմատական բառարանում»[1] 5.«Սեպուհի» իրանական ծագումը (որը գիտութեան մէջ ընդունուել է, ինչպէս և «Արքայ» բառի ոչ հայկական ծագումը, քանզի հնդեւրոպական ժողովուրդների հայկական նախահայրենիքի մասին տեսությունը դեռ չի յաղթել) կարող է ստիպել մեզ, որ ասենք, նոր տերմին հնարենք` դքսազն, կամ դքսորդի, դքսաժառանգ, որն աւելի մօտ է եւրոպականի իմաստին, բայց յունա-հռոմէական արմատ-ծագում կունենա...(?) Աւելի հասկանալի կլինի: (?) Գուցէ: Կամ էլ ուղղակի գրենք ժառանգորդ-պրինց: (?) Չե'նք մոռանում, որ Ֆրիդրիխ-Ֆերդինանդը պրինց է, պրինցի որդի, սակայն ՊՐԻՆՑ չի նշանակում ԱՐՔԱՅԱԶՆ: Պրինց նշանակում է նախ և առաջ` ԻՇԽԱՆ և իշխանազն: Եւ միայն դրանից յետոյ՝ այն էլ երբեմն` արքայազն (ի դէպ, արքայազն կարող է լինել ոչ միայն արքայի որդին՝ արքայորդին, այլև, ասենք՝ արքայի եղբայրը՝ արքայեղբայրը), արքայորդի, այսինքն` королевич կամ царевич կամ цесаревич: Ի դէպ Կիլիկեան Հայաստանում "պրինց" տիտղոսը ԲՐԻՆՁ ձևով կիրառուել է: Եւ նոյնպէս նշանակել է "իշխան", այլ ոչ թէ` "արքայազն": 6. Ուրախ եմ, որ ձգտում էք ճշմարտութեանը: Ուրեմն նաև պատրաստ եղէք ընդունելու, որ ճշմարտութիւնը երբեմն անսովոր տեսք է ունենում: Առայժմ այսքանը: Ընդունէ՛ք ջերմ ողջոյններս, հայրենակից: --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:03, 4 Հունվարի 2017 (UTC)
- ↑ Հրաչեայ Աճառեան, Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926, հատոր 1-ին, էջ 346:
Share your experience and feedback as a Wikimedian in this global survey
խմբագրելHello! The Wikimedia Foundation is asking for your feedback in a survey. We want to know how well we are supporting your work on and off wiki, and how we can change or improve things in the future.<ref group=survey>This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.</ref> The opinions you share will directly affect the current and future work of the Wikimedia Foundation. You have been randomly selected to take this survey as we would like to hear from your Wikimedia community. To say thank you for your time, we are giving away 20 Wikimedia T-shirts to randomly selected people who take the survey.<ref group=survey>Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. [[m:Community Engagement Insights/2016 contest rules|Click here for contest rules]].</ref> The survey is available in various languages and will take between 20 and 40 minutes.
You can find more information about this project. This survey is hosted by a third-party service and governed by this privacy statement. Please visit our frequently asked questions page to find more information about this survey. If you need additional help, or if you wish to opt-out of future communications about this survey, send an email to surveys@wikimedia.org.
Thank you! --EGalvez (WMF) (talk) 21:38, 13 Հունվարի 2017 (UTC)
Հեղինակային իրավունքների խախտում Հիբրիդային պատերազմ հոդվածում
խմբագրելՈղջույն, հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Շնորհակալություն Հիբրիդային պատերազմ հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.tert.am/am/news/2015/01/13/ashot/1557464 կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Հիբրիդային պատերազմ հոդվածից։
Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:
Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:
Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Arsog (1985) 19:27, 26 Հունվարի 2017 (UTC)
- Յարգելի Arsog: Երախտագիտութիւնս եմ յայտնում Հիբրիդային պատերազմ յօդուածում կատարածս համեստ ներդումների համար Ձեր յայտնած շնորհակալութեան համար: Իրականում յօդուածը, այսպէս ասած 0-ից ես եմ ստեղծել: Յօդուածի 7 մասերից 3-րդ մասում 3.2 և 3.3 կէտերում օգտագործել էի որոշ մէջբերումներ մամուլից, ինչը սովորական է Վիքիպեդիայի և աշխարհի բոլոր հանրագիտարանների համար: Ընդ որում՝ նշել էի աղբիւրը և կատարել համապատասխան յղումներ: Ելնելով մէկ կամ մի քանի մասնակիցների մտահոգութիւնից, իմ տեքստի վերաբերեալ, «Հիբրիդային պատերազմ» յօդուածի համապատասխան հատուածները վերաշարադրել եմ կամ թողել միայն ամփոփ նկարագրութիւնը՝ յղումներ տեղադրելով իմ օգտագործած աղբիւրներին: Յուսով եմ, այսքանով ինձ անյայտ մնացող մէկ կամ մի քանի մասնակիցներն այլևս մտահոգուելու կարիք չեն ունենա: Իրօք, շատ ուրախ եմ հայերէն Վիքիպեդիան զարգացնելու Ձեր անկեղծ ցանկութեան համար: Նոյնպիսի ցանկութիւն ես ևս ունեմ, և եթէ չլինէր «Հիբրիդային պատերազմ» յօդուածիս շուրջ այս խնդիրը, հայերէն Վիքիպեդիան այսօր, գուցէ, կհարստանար ևս մէկ հետաքրքիր յօդուածով, որ, կարծեմ իմ ստեղծած 111-րդը կլինէր՝ 2015 թուականի հոկտեմբերից ի վեր: Ամէն դէպքում, Ձեր արձագանքը և մեր անանուն մտահոգուած մասնակցի (մասնակիցների?) մտահոգութիւնները բաւական դրական եմ գնահատում և, իհարկէ, ժամանակի ընթացքում կփորձեմ հնարաւորինս է՛լ աւելի բարելաւել այդ կարևոր յօդուածը: Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը՝ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան: Յ.Գ. - Եթէ դէմ չէք, յօդուածիս վերևում դրուած հեղինակային իրաւունքի խախտումների մասին նշումները հանել եմ: Կարծում եմ, յօդուածն այս` նորացրածս, բարելաւածս տեսքով այլևս դրանց կարիքը չունի: Կանխաւ շնորհակալ եմ համագործակցութեան և բարեկամական տրամադրուածութեան համար: Մնացական Ռ. Խաչատրեան
Հեղինակային իրավունքների խախտում Հիբրիդային պատերազմ հոդվածում
խմբագրելՈղջույն, հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Շնորհակալություն Հիբրիդային պատերազմ հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.lragir.am/index/arm/0/interview/rss/125103 կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Հիբրիդային պատերազմ հոդվածից։
Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:
Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:
Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Arsog (1985) 19:27, 26 Հունվարի 2017 (UTC)
- Յարգելի Arsog: Երախտագիտութիւնս եմ յայտնում Հիբրիդային պատերազմ յօդուածում կատարածս համեստ ներդումների համար Ձեր յայտնած շնորհակալութեան համար: Իրականում յօդուածը, այսպէս ասած 0-ից ես եմ ստեղծել: Յօդուածի 7 մասերից 3-րդ մասում 3.2 և 3.3 կէտերում օգտագործել էի որոշ մէջբերումներ մամուլից, ինչը սովորական է Վիքիպեդիայի և աշխարհի բոլոր հանրագիտարանների համար: Ընդ որում՝ նշել էի աղբիւրը և կատարել համապատասխան յղումներ: Ելնելով մէկ կամ մի քանի մասնակիցների մտահոգութիւնից, իմ տեքստի վերաբերեալ, «Հիբրիդային պատերազմ» յօդուածի համապատասխան հատուածները վերաշարադրել եմ կամ թողել միայն ամփոփ նկարագրութիւնը՝ յղումներ տեղադրելով իմ օգտագործած աղբիւրներին: Յուսով եմ, այսքանով ինձ անյայտ մնացող մէկ կամ մի քանի մասնակիցներն այլևս մտահոգուելու կարիք չեն ունենա: Իրօք, շատ ուրախ եմ հայերէն Վիքիպեդիան զարգացնելու Ձեր անկեղծ ցանկութեան համար: Նոյնպիսի ցանկութիւն ես ևս ունեմ, և եթէ չլինէր «Հիբրիդային պատերազմ» յօդուածիս շուրջ այս խնդիրը, հայերէն Վիքիպեդիան այսօր, գուցէ, կհարստանար ևս մէկ հետաքրքիր յօդուածով, որ, կարծեմ իմ ստեղծած 111-րդը կլինէր՝ 2015 թուականի հոկտեմբերից ի վեր: Ամէն դէպքում, Ձեր արձագանքը և մեր անանուն մտահոգուած մասնակցի (մասնակիցների?) մտահոգութիւնները բաւական դրական եմ գնահատում և, իհարկէ, ժամանակի ընթացքում կփորձեմ հնարաւորինս է՛լ աւելի բարելաւել այդ կարևոր յօդուածը: Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը՝ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան: Յ.Գ. - Եթէ դէմ չէք, յօդուածիս վերևում դրուած հեղինակային իրաւունքի խախտումների մասին նշումները հանել եմ: Կարծում եմ, յօդուածն այս տեսքով այլևս դրանց կարիքը չունի: Կանխաւ շնորհակալ եմ համագործակցութեան և բարեկամական տրամադրուածութեան համար: Մնացական Ռ. Խաչատրեան
- Հարգելի՛ Մնացական Ռ. Խաչատրեան, խախտումը հայտնաբերել եմ ես, իսկ «մեկ կամ մի քանի մասնակից» արտահայտությունը կաղապարային է, այսինքն՝ կաղապարում է այդպես գրված: Հավատացե՛ք, որ անդրադարձը միայն բարեկամական է և միտում չունի նվաստացնել Ձեր ներդրումները մեր հանրագիտարանում: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Arsog (1985) 15:42, 30 Հունվարի 2017 (UTC)
- Յարգելի՛ Arsog: Շատ բարի: Սիրով ընդունում եմ Ձեր հաւաստիացումն առ այն, որ Ձեր անդրադարձը իմ ստեղծած «Հիբրիդային պատերազմ» յօդուածին միայն բարեկամական է և միտում չունի նուաստացնելու իմ համեստ ներդրումները ՄԵՐ հանրագիտարանում: Փոխադարձաբար ես ևս մաղթում եմ Ձեզ հաճելի վիքիխմբագրումներ:------Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան (քննարկում) 06:53, 1 Փետրվարի 2017 (UTC)
Զինված ուժեր
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ինչո՞վ է պայմանավորված Զինված ուժեր հոդվածում մի ամբողջ մեծ բաժին Հայաստանի զինված ուժերի պատմությանը նվիրելու հանգամանքը: Տվյալ հոդվածը ոչ թե Հայաստանի զինված ուժերի, այլ ընդհանրապես զինված ուժեր հասկացությանն է վերաբերում: Եթե այդ հոդվածում նման մեծ ծավալի նյութ է տեղադրվում Հայաստանի ԶՈՒ-ի պատմության վերաբերյալ, ապա նույն կերպ կարելի է ավելացնել ցանկացած երկրի ԶՈՒ-ի պատմության մասին տեղեկատվություն: Այդ դեպքում հոդվածը կկորցնի իր ուղղակի իմաստից:--Գարդմանահայ (քննարկում) 10:57, 5 Փետրվարի 2017 (UTC)
- Յարգելի Գարդմանահայ: Հետևել ենք հայկական սովետական հանրագիտարանի տրամաբանությանը, որը «Զինուած ուժեր» յօդուածում զգալի ուշադրութիւն է յատկացրել հայկական զինուած ուժերին: Նոյն կերպ վարւում են նաև այլ երկրների հանրագիտարաները: Այդ յօդուածում անդրադարձը հայկական ԶՈՒ-ի պատմութեանը, ըստ իս, մեծ չէ: Բազմակի աւելի մեծ պիտի լինի հայերէն Վիքիպեդիայի «Հայաստանի զինուած ուժեր» յօդուածը: Ի դէպ, վերջերս իմ` վիքիպեդիայում ծաւալած գործունէութեան նկատմամբ ուշադրութիւնը գնալով մեծանում է... :) Ընդունէք յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 11:32, 5 Փետրվարի 2017 (UTC)
- Իմ կարծիքով, հետևողական աշխատանքը միշտ էլ գնահատելի է: Հայերեն վիքիպեդիայում կա այսպիսի կաղապար՝ {{Հիմնական|հոդվածի անուն, տվյալ դեպքում ՀՀ ԶՈՒ պատմություն}}: Այն կարելի է տեղաադրել տբաժնի սկզբում, որին սեղմելով՝ ընթերցողի առջև կբացվի հիմնական հոդվածը: Կարելի է այս հոդվածում փոքր ինչ կրճատել Հայաստանի զինված ուժերի պատմություն բաժնի բովանդակությունն, ինչպես նաև ստեղծել Հայաստանի ռազմական պատմություն հոդվածը, եթե իհարկե, չկա արդեն:--Գարդմանահայ (քննարկում) 11:37, 5 Փետրվարի 2017 (UTC)
- Յարգելի Գարդմանահայ: «Զինուած ուժեր» յօդուածում Հայաստանի զինուած ուժերի պատմութեան բաժինը, ըստ իս, լիովին նորմալ է: Այն բաւական համառօտ է ներկայացնում Հայաստանի զինուած ուժերի պատմութիւնը: Իսկ «Հայաստանի զինուած ուժերի պատմութիւն» կամ «Հայաստանի ռազմական պատմութիւն» վերտառութեամբ յօդուածներ, ցաւօք, չկան: Ընդամէնը մի բաժին կա «ՀՀ զինուած ուժեր» յօդուածում, այն էլ, բնականաբար, սոսկ ներկայիս հայկական պետութեան ԶՈՒ-ի պատմութիւնն է, ընդ որում՝ չափազանց աղքատիկ: Նախատեսում եմ, Աստծոյ օգնութեամբ, ստեղծել թէ՛ «Հայաստանի ռազմական պատմութիւն», թէ՛ «Հայաստանի զինուած ուժերի պատմութիւն» վերնագրերով յօդուածներ: Հասկանալի է, որ չնայեած թուացեալ նմանութեանը, դրանք երկու տարբեր թեմաներ են: :) Ընդունէք լաւագոյն մաղթանքներս:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 12:26, 5 Փետրվարի 2017 (UTC)
- Իմ կարծիքով, հետևողական աշխատանքը միշտ էլ գնահատելի է: Հայերեն վիքիպեդիայում կա այսպիսի կաղապար՝ {{Հիմնական|հոդվածի անուն, տվյալ դեպքում ՀՀ ԶՈՒ պատմություն}}: Այն կարելի է տեղաադրել տբաժնի սկզբում, որին սեղմելով՝ ընթերցողի առջև կբացվի հիմնական հոդվածը: Կարելի է այս հոդվածում փոքր ինչ կրճատել Հայաստանի զինված ուժերի պատմություն բաժնի բովանդակությունն, ինչպես նաև ստեղծել Հայաստանի ռազմական պատմություն հոդվածը, եթե իհարկե, չկա արդեն:--Գարդմանահայ (քննարկում) 11:37, 5 Փետրվարի 2017 (UTC)
- Յարգելի Գարդմանահայ: Հետևել ենք հայկական սովետական հանրագիտարանի տրամաբանությանը, որը «Զինուած ուժեր» յօդուածում զգալի ուշադրութիւն է յատկացրել հայկական զինուած ուժերին: Նոյն կերպ վարւում են նաև այլ երկրների հանրագիտարաները: Այդ յօդուածում անդրադարձը հայկական ԶՈՒ-ի պատմութեանը, ըստ իս, մեծ չէ: Բազմակի աւելի մեծ պիտի լինի հայերէն Վիքիպեդիայի «Հայաստանի զինուած ուժեր» յօդուածը: Ի դէպ, վերջերս իմ` վիքիպեդիայում ծաւալած գործունէութեան նկատմամբ ուշադրութիւնը գնալով մեծանում է... :) Ընդունէք յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 11:32, 5 Փետրվարի 2017 (UTC)
Խնդրանք
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, եթե դժվար չէ, կարո՞ղ եք հետևյալ անվանումը գրել արևմտահայերեն՝ «Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթէոն»--Գարդմանահայ (քննարկում) 19:40, 8 Փետրվարի 2017 (UTC)
- Յարգելի Գարդմանահայ: Սիրով կփորձեմ կատարել Ձեր խնդրանքը: Ըստ իս, դա շատ դիւրին է: Արևմտահայերէն կլինի հետևեալ կերպ. «Թբիլիսիի հայ գրողներու և հասարակական գործիչներու Խոջիվանք պանթէոն»:
Իսկ դասական ուղղագրութեամբ, բայց արևելահայերէն՝ «Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթէոն»: Ինչպէս տեսնում էք, այս տեքստի դէպքում տարբերութիւնները շատ փոքր եՆ: Սակայն մեծ ցանկութիւն ունեմ վրացական «Թբիլիսի» տեղանունը փոխարինել XIX դդ. և XX դարի առաջին կէսի «Թիֆլիս» ձևով, որն առաւել տարածուած էր հայերիս, այդ թւում՝ արևմտահայերի շրջանում: Ուստի կառաջարկէի հետևեալ տարբերակը. «Թիֆլիսի հայ գրողներու և հասարակական գործիչներու Խոջիվանք պանթէոն»: Իսկ եթէ զուտ հայերէն գրենք այդ քաղաքի անուանումը՝ արևելահայերէն, թէ արևմտահայերէն, ապա թարգմանութեան համար Ձեր առաջարկած այդ նախադասութիւնը կամ աւելի շուտ՝ բառաշարը հետևեալ տեսքը պիտի ընդունի. «Տփղիսի հայ գրողներու և հասարակական գործիչներու Խոջիվանք պանթէոն» - արևմտահայերէն: «Տփղիսի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթէոն» - արևելահայերէն: «Տփղիսի հայ գրողաց և հասարակական գործչաց Խոջիվանք պանթէոն» - դասական հայերէն: Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը: --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 06:07, 9 Փետրվարի 2017 (UTC)
- Ի դեպ, մեզ մոտ հոդվածը Թիֆլիս է՝ Թիֆլիս (արեւմտահայերէն)։ --@ջեօ 06:47, 9 Փետրվարի 2017 (UTC)
- Կեցցէք, յարգելի @ջեօ: Եւ շատ լաւ է, որ արևմտահայերէն յօդուածի վերնագիրը Թիֆլիս է: Իսկ ըստ իս, առաւել ճիշտ կլինէր թէ՛ արևելահայերէն, թէ՛ արևմտահայերէն` քաղաքի անունը տալ «Տփղիս» հայկական ձևով, որպէս հիմնական յօդուածի վերնագիր, իսկ փակագծում՝ վրացական «Թբիլիսի» կամ արաբացուած, պարսկացուած, թրքացուած, ռուսացուած «Թաֆլիս»-«Թիֆլիս»-«Տիֆլիս» ձևը, որը արմատացաւ հայերիս մօտ XIX դարում՝ ռուսական տիրապետութեան շրջանում, ապա՝ գրական հայերէնում պահպանուեց մինչև 1936 թուականը, իսկ խօսակցական հայերէնում՝ ցայժմ: IX դարի արաբագիր պարսիկ պատմաբան Բալազուրին յիշատակում է Տփղիսը «Թաֆլիս» ձևով, և այդ ժամանակներից, գուցէ աւելի վաղ՝ բիւզանդական ժամանակաշրջանից, քաղաքի գեղեցիկ հայեցի անուանումը օտարազգի ձևով է մտնում համաշխարհային պատմութեան մէջ: Հասկանալի է, որ վրացական աւանդոյթը քաղաքի անունը ծագած է համարում «Տպիլիսի» կամ «Տփիլիսի»՝ «տաք աղբիւրներ», այսինքն՝, փաստօրէն՝ «ջերմուկ» նշանակութիւնն ունեցող «Տփիլիսի» կամ «Թբիլիսի» վրացական անուանումից: Սակայն մենք հայերս ունենք մեր հայկական ձևը, որն աւելի ճիշտ կլինէր օգտագործել, ինչպէս «Կոստանդնուպոլիս»-ը՝ «Կոնստանտինոպոլիս»-ի կամ առաւել ևս «Ստամբուլ»-ի փոխարէն, «Հռոմ»-ը («Հռովմ»-ը)՝ լատինական ու իտալական «Րոմա»-յի, անգլերէն «Րոում»-ի, ռուսերէն «Ռիմ»-ի փոխարէն, «Աթենք»-ը՝ յունական «Աթենա»-յի, լատինական «Աթենս»-ի, ռուսական «Աֆինի»-ի փոխարէն, «Երուսաղէմ»-ը՝ հրէական «Իերշալայիմ»-ի կամ ռուսերէն «Իերուսալիմ»-ի կամ անգլերէն «Ջըրուզալիմ»-ի կամ արաբերեն՝ «Ղոդս»-ի փոխարէն... Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը:----Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 07:17, 9 Փետրվարի 2017 (UTC)
- Շնորհակալություն բոլորիդ: Հարգելի Գնդապետ Մնացական Ռ.Խաչատրյան, Դուք ինձ հաճելիորեն զարմացրեցիք :))--Գարդմանահայ (քննարկում) 09:11, 9 Փետրվարի 2017 (UTC)
- Կեցցէք, յարգելի @ջեօ: Եւ շատ լաւ է, որ արևմտահայերէն յօդուածի վերնագիրը Թիֆլիս է: Իսկ ըստ իս, առաւել ճիշտ կլինէր թէ՛ արևելահայերէն, թէ՛ արևմտահայերէն` քաղաքի անունը տալ «Տփղիս» հայկական ձևով, որպէս հիմնական յօդուածի վերնագիր, իսկ փակագծում՝ վրացական «Թբիլիսի» կամ արաբացուած, պարսկացուած, թրքացուած, ռուսացուած «Թաֆլիս»-«Թիֆլիս»-«Տիֆլիս» ձևը, որը արմատացաւ հայերիս մօտ XIX դարում՝ ռուսական տիրապետութեան շրջանում, ապա՝ գրական հայերէնում պահպանուեց մինչև 1936 թուականը, իսկ խօսակցական հայերէնում՝ ցայժմ: IX դարի արաբագիր պարսիկ պատմաբան Բալազուրին յիշատակում է Տփղիսը «Թաֆլիս» ձևով, և այդ ժամանակներից, գուցէ աւելի վաղ՝ բիւզանդական ժամանակաշրջանից, քաղաքի գեղեցիկ հայեցի անուանումը օտարազգի ձևով է մտնում համաշխարհային պատմութեան մէջ: Հասկանալի է, որ վրացական աւանդոյթը քաղաքի անունը ծագած է համարում «Տպիլիսի» կամ «Տփիլիսի»՝ «տաք աղբիւրներ», այսինքն՝, փաստօրէն՝ «ջերմուկ» նշանակութիւնն ունեցող «Տփիլիսի» կամ «Թբիլիսի» վրացական անուանումից: Սակայն մենք հայերս ունենք մեր հայկական ձևը, որն աւելի ճիշտ կլինէր օգտագործել, ինչպէս «Կոստանդնուպոլիս»-ը՝ «Կոնստանտինոպոլիս»-ի կամ առաւել ևս «Ստամբուլ»-ի փոխարէն, «Հռոմ»-ը («Հռովմ»-ը)՝ լատինական ու իտալական «Րոմա»-յի, անգլերէն «Րոում»-ի, ռուսերէն «Ռիմ»-ի փոխարէն, «Աթենք»-ը՝ յունական «Աթենա»-յի, լատինական «Աթենս»-ի, ռուսական «Աֆինի»-ի փոխարէն, «Երուսաղէմ»-ը՝ հրէական «Իերշալայիմ»-ի կամ ռուսերէն «Իերուսալիմ»-ի կամ անգլերէն «Ջըրուզալիմ»-ի կամ արաբերեն՝ «Ղոդս»-ի փոխարէն... Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը:----Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 07:17, 9 Փետրվարի 2017 (UTC)
Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր թույլտվությամբ կառաջարկեմ ժամանակ ունենալու դեպքում արևմտահայերենով ստեղծել հետևյալ հոդվածները: Իհարկե, եթե Ձեր հետաքրքրությունների ոլորտից է թեմատիկան: Հոդվածները վերաբերում են Թբիլիսիի հայ քաղաքապետերին:--Գարդմանահայ (քննարկում) 09:17, 9 Փետրվարի 2017 (UTC)
Հայերեն թարգմանություններ
խմբագրելՈղջույն, հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Ձեր օգնության կարիքն ունեմ։ Europeana / 1914-18 նախագծի շրջանակներում մարտի 1-ից նախատեսում ենք հոդվածներ գրել Առաջին համաշխարհային պատերազմի մասին։ Ամբողջական ցանկերը և նախագծի էջը շուտով պատրաստ կլինի։ Կխնդրեի Ձեզ ժամանակ ունենալու դեպքում «Ռազմական տեխնիկա» բաժնի հոդվածների վերնագրերը թարգմանել հայերեն։ Կարող եք դրանք միանգամից այս էջում ավելացնել։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 06:49, 20 Փետրվարի 2017 (UTC)
- Ողջոյն, յարգելիս: Այժմ խիստ զբաղուած եմ, սակայն ժամանակ ունենալու դէպքում անպայման կկատարեմ Ձեր խնդրանքը: Միայն ասէք ինձ վերջնաժամկէտը: Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 14:21, 20 Փետրվարի 2017 (UTC)
- Եթե առաջիկա 10-15 օրվա ընթացքում անեք, հրաշալի կլինի, իսկ եթե ավելի ուշ, խնդիր չէ, այդ կատեգորիայի հոդվածների ցանկն ավելի ուշ կներկայացնենք։ --Լիլիթ (քննարկում) 14:26, 20 Փետրվարի 2017 (UTC)
- Յարգելիս, խնդրեմ, ներեցէք, սակայն ինձ ոչ պակաս, քան մէկ ամիս է յարկաւոր: Այժմ կարևոր գործեր ունեմ, որոնցից չէի ցանկանայ շեղուել: Եթէ ստացուի աւելի շուտ, անխօս, կանեմ: Պարզապէս չեմ ցանկանում աւելորդ խոստումներ տալ և Ձեզ յուսախաբ անել: Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը: --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 02:29, 21 Փետրվարի 2017 (UTC)
- Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, թող մեկ ամիս հետո լինի, ինչպես ասեցի խնդիր չէ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 06:34, 21 Փետրվարի 2017 (UTC)
- Յարգելիս, առողջական վիճակիս կտրուկ վատթարացման հետ կապուած, կարողանում եմ կատարել միայն նախապէս պլանաւորածս խնդիրները: Ուստի, խնդրեմ, գտէք Ձեր վերոնշեալ այդ թեմաների ա՛յլ կատարողներ: Առողջութիւնս բարելաւուելուց յետոյ, երբ նաև ժամանակ գտնեմ, ապա կփորձեմ այդ մարդկանց արդէն կատարածը խմբագրել, եթէ, իհարկէ, դրա կարիքը կզգացուի: Կներէք, բայց գիտէք, որ մեր ցանկութիւնները և հնարաւորութիւնները յաճախ չեն համընկնում, այլապէս սիրով կ՛ուզէի օգտակար լինել այդ հարցում: :) Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:30, 22 Փետրվարի 2017 (UTC)
- Առողջություն և շուտափույթ ապաքինում եմ ցանկանում Ձեզ, հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան: Իհարկե, առողջությունն ամենակարևորն է։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 20:00, 22 Փետրվարի 2017 (UTC)
- Շատ շնորհակալ եմ:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 20:03, 22 Փետրվարի 2017 (UTC)
- Յարգելիս, առողջական վիճակիս կտրուկ վատթարացման հետ կապուած, կարողանում եմ կատարել միայն նախապէս պլանաւորածս խնդիրները: Ուստի, խնդրեմ, գտէք Ձեր վերոնշեալ այդ թեմաների ա՛յլ կատարողներ: Առողջութիւնս բարելաւուելուց յետոյ, երբ նաև ժամանակ գտնեմ, ապա կփորձեմ այդ մարդկանց արդէն կատարածը խմբագրել, եթէ, իհարկէ, դրա կարիքը կզգացուի: Կներէք, բայց գիտէք, որ մեր ցանկութիւնները և հնարաւորութիւնները յաճախ չեն համընկնում, այլապէս սիրով կ՛ուզէի օգտակար լինել այդ հարցում: :) Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:30, 22 Փետրվարի 2017 (UTC)
- Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, թող մեկ ամիս հետո լինի, ինչպես ասեցի խնդիր չէ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 06:34, 21 Փետրվարի 2017 (UTC)
- Յարգելիս, խնդրեմ, ներեցէք, սակայն ինձ ոչ պակաս, քան մէկ ամիս է յարկաւոր: Այժմ կարևոր գործեր ունեմ, որոնցից չէի ցանկանայ շեղուել: Եթէ ստացուի աւելի շուտ, անխօս, կանեմ: Պարզապէս չեմ ցանկանում աւելորդ խոստումներ տալ և Ձեզ յուսախաբ անել: Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը: --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 02:29, 21 Փետրվարի 2017 (UTC)
- Եթե առաջիկա 10-15 օրվա ընթացքում անեք, հրաշալի կլինի, իսկ եթե ավելի ուշ, խնդիր չէ, այդ կատեգորիայի հոդվածների ցանկն ավելի ուշ կներկայացնենք։ --Լիլիթ (քննարկում) 14:26, 20 Փետրվարի 2017 (UTC)
Նշանավոր մեջբերումներ
խմբագրելՀարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, առաջարկում եմ Րաֆֆու նշանավոր երկերի մեջբերումները զետեղել Վիքիքաղվածքում: Այն Վիքիպեդիայի նման նախագիծ է, որտեղ գրվում են մարդկանց մասին քաղվաքծներ, քաղվաքծներ (ցիտատներ), որոնք հենց իրենք են ասել. հղումը՝ ահա: Հարգանքներով՝ --TonJ (քննարկում) 15:35, 20 Փետրվարի 2017 (UTC)
- Յարգելի TonJ, Ձեր առաջարկին դէմ չեմ, սակայն, կարծում եմ, այս տարբերակն էլ վատը չէ, քանզի գրողների և ո՛չ միայն նրանց վերաբերեալ յօդուածներում, կարծես, ընդունուած է նման քաղուածքներ տեղադրելը: Եթէ, այդպէս է, ապա, կխնդրէի, հնարաւորութեան դէպքում, այդ վերջին տարբերակով առաջնորդուել, և աւելի հարստացնել սոյն յօդուածը: Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը: --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 02:24, 21 Փետրվարի 2017 (UTC)
Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey
խմբագրել(Sorry for writing in English)
Hello! This is a final reminder that the Wikimedia Foundation survey will close on 28 February, 2017 (23:59 UTC). The survey is available in various languages and will take between 20 and 40 minutes. Take the survey now.
If you already took the survey - thank you! We won't bother you again.
About this survey: You can find more information about this project here or you can read the frequently asked questions. This survey is hosted by a third-party service and governed by this privacy statement. If you need additional help, or if you wish to opt-out of future communications about this survey, send an email through EmailUser function to User:EGalvez (WMF). About the Wikimedia Foundation: The Wikimedia Foundation supports you by working on the software and technology to keep the sites fast, secure, and accessible, as well as supports Wikimedia programs and initiatives to expand access and support free knowledge globally. Thank you! --EGalvez (WMF) (talk) 19:28, 21 Փետրվարի 2017 (UTC)
Հեղինակային իրավունքների խախտում Հովհաննես Այվազովսկի հոդվածում
խմբագրելՈղջույն, հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Շնորհակալություն Հովհաննես Այվազովսկի հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://www.panorama.am/am/news/2016/09/30/%D5%80-%D4%B1%D5%B5%D5%BE%D5%A1%D5%A6%D5%B8%D5%BE%D5%BD%D5%AF%D5%AB/1651824 կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Հովհաննես Այվազովսկի հոդվածից։
Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՊ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:
Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:
Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Arsog (1985) 00:33, 1 Մայիսի 2017 (UTC) --Բարի: Ձեր նկատի ունեցած այդ բաժինը հանեցի, քանի որ, իրօք, ժամանակ չունէի վերախմբագրելու:----Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 00:38, 1 Մայիսի 2017 (UTC)
Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա (2014-ից մինչև այժմ)
խմբագրել- Բարև ձեզ, հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան: Շնորհակալությունս եմ ձեզ հայտնում այս հոդվածը տեղադրելու համար: Հաշվի առնելով, որ տեղադրված է «խմբագրում եմ» կաղապարը, այնուամենայնիվ հույս եմ հայտնում, որ կարևորագույն հոդվածներից նաև այս մեկը կունենա հայերեն որակյալ թարգմանություն: --Pandukht (քննարկում) 20:12, 7 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Բարև ձեզ, յարգելի Pandukht: Շնորհակալութիւնս եմ յայտնում Ձեզ, որ ճշտօրէն գնահատել էք յօդուածի կարևորութիւնը: Անշուշտ, յօդուածը խմբագրման է ենթակայ: Յուսով եմ բերել այնպիսի տեսքի, որ իւրաքանչիւր հետաքրքրուողի կարողանա սպառիչ կամ գրեթէ սպառիչ տեղեկատւութիւն տալ շօշափուած հարցի/հարցերի վերաբերեալ: Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 23:06, 7 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Շնորհակալություն, հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան: --Pandukht (քննարկում) 14:18, 8 Հոկտեմբերի 2017 (UTC)
- Բարև ձեզ, յարգելի Pandukht: Շնորհակալութիւնս եմ յայտնում Ձեզ, որ ճշտօրէն գնահատել էք յօդուածի կարևորութիւնը: Անշուշտ, յօդուածը խմբագրման է ենթակայ: Յուսով եմ բերել այնպիսի տեսքի, որ իւրաքանչիւր հետաքրքրուողի կարողանա սպառիչ կամ գրեթէ սպառիչ տեղեկատւութիւն տալ շօշափուած հարցի/հարցերի վերաբերեալ: Ընդունէք, խնդրեմ, յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 23:06, 7 Հոկտեմբերի 2017 (UTC)
Անակնկալ Վիքիմեդիա Հայաստանից
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Դուք «Առաջին համաշխարհային պատերազմ/Europeana 1914-1918» նախագծում ակտիվ մասնակցության համար նվեր ունեք։ Խնդրում ենք կապ հաստատել Վիքիմեդիա Հայաստանի հետ info wikimedia.am էլ․ փոստով կամ +374 93118800 հեռախոսահամարով։ Շնորհակալություն։ --Dato (WMAM) (քննարկում) 07:44, 16 Հունվարի 2018 (UTC)
Ջնջման է ներկայացվել Կիբեռնետիկական պատերազմ էջը
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր ստեղծած կամ խմբագրած Կիբեռնետիկական պատերազմ էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Գոյություն ունի նույն բովանդակությամբ կիբեռպատերազմ հոդվածը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Armen (քննարկում) 16:03, 2 Մարտի 2018 (UTC) |
-- Armen (քննարկում) 16:03, 2 Մարտի 2018 (UTC)
։։Յարգելի Armen: Ստուգեցի: Կարծեմ, երկուսն էլ ես եմ պատրաստել: ՙՙԿիբեռպատերազմ՚՚ վերնագիրն աւելի կարճ է: Եթէ ՙՙԿիբեռնետիկական պատերազմ՚՚ յօդուածի բովանդակութեանը լիովին համընկնում է, անշուշտ, դէմ չեմ, որ յօդւածներից մէկը ջնջուի: Ընդ որում, կխնդրէի, համեմատէիք և միաւորէիք յօդուածները, որպէսզի յօդուածներից մէկի ջնջման դէպքում բովանդակութեան որևէ կարևոր մաս չկորչի: Շնորհակալ եմ, որ այդքան զգօն էք իմ յօդուածները համեմատելիս: Ընդունէք, խնդրեմ յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 01:14, 5 Մարտի 2018 (UTC)
- Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, երկուսն էլ նույն բովանդակությունը ունեն: Ամեն դեպքում, մի հատ նորից կստուգեմ: Այս դեպքում կարելի է կիբեռպատերազմը թողնել, իսկ կիբեռնետիկական պատերազմի համար վերահղում թողնել:--Armen (քննարկում) 07:27, 5 Մարտի 2018 (UTC)
։։Յարգելի Armen: Համամիտ եմ: Շնորհակալ եմ: Յարգանացս հաւաստիքը:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 07:03, 6 Մարտի 2018 (UTC)
Կասկածելի էջ. «Հայաստանի Չորրորդ Հանրապետություն»
խմբագրելՀարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր ստեղծած «Հայաստանի Չորրորդ Հանրապետություն» հոդվածն ունի կասկածելի որակ կամ կրում է Վիքիպեդիայի նպատակներին չհամապատասխանող բնույթ։ Խնդրում ենք յոթնօրյա ժամկետում բարելավել հոդվածը, անհապաղ փոփոխություններ կատարել՝ Վիքիպեդիային համապատասխանեցնելու համար, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք, կարող եք դիմել այստեղ։
-- Գարդմանահայ (քննարկում) 07:53, 12 Մայիսի 2018 (UTC)
։։Բարի։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 07:57, 12 Մայիսի 2018 (UTC)
- Ի դեպ, հոդվածի հետ կապված խնդիրը կվերանա վստահելի երկրորդական աղբյուրների առկայության դեպքում: Հարգանքով՝ Գարդմանահայ (քննարկում) 08:18, 12 Մայիսի 2018 (UTC)
։։Հարգելի Գարդմանահայ։ Ձեզ համար Հայաստանի Չորրորդ Հանրապետության վարչապետ, նախկինում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանի Չորրորդ հանրապետությունը կգա հոդվածը բերեմ[1]․ Նաև՝ հիշեցնեմ, որ Արմեն Սարգսյանն իրեն հայտարարեց Հայաստանի Չորրորդ Հանրապետության առաջին նախագահ։ մնացած հոդվածներն ու հեռուստահաղորդումներն էլ՝ տարբեր քաղաքական գործիչների և քաղաքագետների հղումններով՝ կխնդրեմ կարդաք ու դիտեք բուն իսկ Հայաստանի Չորրորդ Հանրապետությունն հոդվածում և կից աղբյուրներում։ Հարգանքով՝--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 08:48, 12 Մայիսի 2018 (UTC)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ – 2» –06/03/2010–schedule–09:02․ – Կգա Չորրորդ Հանրապետության ժամանակը։ Երրորդ Հանրապետությունը անցման ժամանակի համար էր։ Մի տեսակ ուսուցողական ձեռնարկ էր` իրականության մեջ ծավալվող։ Բաներ կան, որ տեսականորեն անհնար ա սովորել, պետք ա մաշկիդ վրա զգաս անպայման։ 1988-ի եւ 2008-ի արանքում ընկած ա ամբողջ քսան տարի։ Նրանք, որ 1988-ին ծնվեցին, էսօր քսանմեկ տարեկան են արդեն` 88-ը չէին տեսել, 2008-ը տեսան։ Տեսան, թե ինչ հսկայական ուժ կա թաքնված հայաստանցու մեջ, դուրս թափվելով ու իրար գումարվելով` դառնում ա փոթորիկ։ Ու տեսան նաեւ, թե ոնց էդքան ուժը վերջում գնում, թափվում ա ջուրը։ Դաժան պատմություն ա։ Եթե սիրտդ թույլ ա` կպայթի։ Եթե թույլ չի` ելք կփնտրես ու կգտնես։ Իմ գտած ելքը Չորրորդ Հանրապետությունն ա։ Որովհետեւ Հայաստանի երրորդ Հանրապետությունում արդեն գործում են, արդեն ամրապնդվել են վտանգավոր նախադեպեր։ Ավելի հեշտ ա նոր մեխ խփելը, քան ծուռ գնացած մեխն ուղղելը։ Հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական էն պայմանագրերը, որ Սերժը պատրաստվում ա ստորագրել, հենց էդ ծուռ գնացած մեխի արդյունքներն են ամրագրում։ Ուրեմն, հիմա ճիշտ ժամանակն ա` անցյալին շրջվենք մեջքով, խփենք մեր նոր մեխն ու դրանով անվավեր դարձնենք թե Սերժին, թե իրա ստորագրած պայմանագրերը։ Անցած քսան տարին փորձության շրջան էր, ինչքան սխալ կար` փորձեցինք։ Ու հիմա բոլորս էլ հասկանում ենք` ինչն էր սխալ, բայց հասկանալն ուրիշ ա, սխալից տարանջատվելը` ուրիշ։ Տարանջատվելու համար ազատ տարածություն ա պետք, որ չկա։ Եթե չկա, ուրեմն պետք ա ստեղծել։ Ես հենց սրան եմ ասում` Չորրորդ Հանրապետություն։ Բոլոր նրանք, ովքեր իրանց մեջ բավարար ուժ են զգում` անցյալից տարանջատվելու եւ նոր հանրային տարածություն ստեղծելու համար, կարող են դառնալ Չորրորդ Հանրապետության հիմնադիրները։ Իմ նախորդ տեքստի մեջ ես արդեն գրել եմ Չորրորդ Հանրապետության մասին, մասնավորապես` էն մասին, որ դրա հիմքում պետք ա ընկած լինի հստակ ձեւակերպված հանրային պայմանագիր։ Իսկ ի՞նչ ա, կհարցնեք դուք, Երրորդ Հանրապետության հիմքում չկա՞ր հանրային պայմանագիր։ Կար, բայց հստակ ձեւակերպված չէր, երեւի դրա համար էլ շարունակաբար խախտվեց։ Ես գիտեմ, ձեզանից ոմանք կասեն` «Ինչի՞ մասին ես դու ընդհանրապես խոսում, քո ասած հանրային պայմանագիրը սահմանադրությունն ա»։ Չէ, ես խոսում եմ էն նախնական բաղադրիչի մասին, առանց որի սահմանադրությունը դառնում ա թուղթ։ Ոնց որ հիմա` Հայաստանում։ Էն, ինչը որ ուժ ա տալիս թղթի վրա գրված բառերին, հաճախ թղթի վրա ֆիքսված չի, մարդկանց մտքում ա։ Արթուր Բաղդասարյանը, երբ որ 2008-ին լքեց իրան ձայն տված մարդկանց ու մտավ կոալիցիայի մեջ, երեւի կարծում էր, թե պրագմատիկ քայլ ա անում։ Չնայած հիմար մարդ չի, բայց ուշացումով հասկացավ, որ ինքնասպանություն ա գործել։ Ի վերջո` Սահմանադրության մեջ գրված չի, որ ընտրողների ձայները չի կարելի ծախել։ Էդ ընտրողնե՛րը որոշեցին, որ իրանց ձայները չէր կարելի ծախել։ Հենց էդ որոշման արդյունքում էր, որ քաղաքապետի մայիսյան ընտրություններից հետո Արթուրն ու իրա «էգ առյուծը» մնացին, մեղմ ասած, շփոթահար։ Ընդ որում, նկատի ունեցեք` Արթուրին ձայն տվածները հայաստանյան ընտրազանգվածի բոլորովին էլ ամենափայլուն մասը չեն։ Բայց նույնիսկ էդ ոչ ամենափայլուն մասը շատ ավելի սկզբունքային գտնվեց, քան Արթուր Բաղդասարյանը կարողացել էր պատկերացնել։ Որոշեց, որ պայմանագիրը խախտվել ա։ Էն պայմանագիրը, որը գրված չի, բանավոր ա, բայց պետք ա գործի։ Քաղաքականության մեջ մտնում են խոսքով։ Հարթակ ես գտնում, սկսում ես խոսել, շուրջդ հավաքվում են լսողները։ Եթե հավատում են խոսքիդ, դառնում են քո համակիրը։ Համակիրդ դառնալով` ձեւավորում են քո քաղաքական կապիտալը, դառնում են էդ կապիտալի մի մասը։ Կենդանի կապիտալ։ Բարդ փոխհարաբերություն ա։ Շատ ավելի բարդ ու նուրբ, քան վարձու բանվորի եւ կապիտալիստի փոխհարաբերությունը։ Կապիտալիստի առաջարկածն ընդամենը աշխատավարձ ա, որն ինքը սովորաբար վճարում ա։ Հարթակին բարձրացող քաղաքական գործչի առաջարկածը սկզբունքորեն ուրիշ բան ա։ Նման ա ընկերության։ Ընկերության առաջարկ։ Ընկերներ լինելու, միասին ինչ-որ բան կառուցելու առաջարկ։ Ազատության հրապարակում նման առաջարկ հնչել ա մի քանի անգամ։ Ու պատասխանը միշտ եղել ա ոգեւորության իններորդ ալիքը։ Շարունակությունը մեր բոլորի աչքի առաջ ա։ Շարունակությունն էն ա, որ Ազատության հրապարակի տեղում էսօր մեծ ու սեւ մի փոս ունենք։ Շարունակությունն էն ա, որ Նիկոլ Փաշինյանն էսօր բանտում ա, ու մենք չենք ազատում իրան, փորձ էլ չենք անում ազատելու։ Շարունակությունն էն ա, որ Տիգրան Առաքելյանը բանտում կուրանում ա, ու մենք չենք կարողանում իրան օգնել։ Բայց չէ՞ որ մենք շատ էինք, էնքան շատ, որ եթե միասին հավաքվեինք բանտի շուրջը, դրա պատերը փուլ կգային։ Մենք հիմա էլ ենք շատ, ուղղակի` ինչ-որ մի պահից շատ կարեւոր մի բան սխալ գնաց։ Էս պատմության մեջ, որն անցած երկու տասնամյակում մեր աչքերի առաջ կրկնվեց արդեն որերորդ անգամ, երկու հիմնական դաս կա։ Դաս առաջին` հակառակ տարածված էն կարծիքին, թե հայի համար ամենակարեւորը ընտանիքն ա, քաղաքական շինարարության առաջարկը` իրար ոչ թե ախպեր ու քուր, այլ ընկեր լինելու, միասին նոր երկիր կառուցելու առաջարկը, Հայաստանում ունի մշտական, կայուն պահանջարկ։ Դաս երկրորդ` Հայաստանի քաղաքական միտքը չի կարողանում բավարարել էդ պահանջարկը, մարդկանց անընդհատ տանում, դեմ ա տալիս նույն պատին։ Ավելի պարզ ասած` խոստումը տալիս ա, կատարել չի կարողանում։ Հայտնվել ա փակ շրջանի մեջ։ Քանի ուշ չի` փակ շրջանը կոտրել ա պետք, որ ավանդույթ չդառնա։ Ես հենց սրան եմ ասում` Չորրորդ Հանրապետություն։[]
Ջնջման է ներկայացվել Հայկական թավշյա հեղափոխությունը Սփյուռքում էջը
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր ստեղծած կամ խմբագրած Հայկական թավշյա հեղափոխությունը Սփյուռքում էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Տես ջնջման առաջադրված հոդվածների համապատասխան քննարկումը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Սիգմա (քննարկում) 11:56, 1 Հուլիսի 2018 (UTC) |
-- Սիգմա (քննարկում) 11:56, 1 Հուլիսի 2018 (UTC)
- Յարգելի՛ Սիգմա (քննարկում)։ Շատ շնորհակալ եմ, որ յիշեցրիք իմ սկսած այդ յօդուածի թերի լինելու մասին։ Դրանից յետոյ փորձել եմ հնարաւորինս «զարգացնել» և կատարելագործել յօդուածս։ Խնդրեմ, օգտակար եղէք այդ գործում։ Ջնջելը միշտ էլ կա, սակայն յօդուածը կարող է դառնալ արժեքաւոր նիւթ վաղուայ սերունդների ուսումնասիրութեան համար։ Ընդունէք բարեկամական ողջոյններս ու բարեմաղթանքներս։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:59, 1 Հուլիսի 2018 (UTC)
- Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, հոդվածը ես չեմ պիտակել ջնջման, ուղղակի ըստ կանոնակարգի ծանուցել եմ: Ցավոք, ես ժամանակ չունեմ՝ զբաղվելու հոդվածի բարելավմամբ: Իսկ ջնջման քննարկումը ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում է, իսկ հեղինակային իրավունքների խախտում, այնուամենայնիվ, կա: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 18:03, 1 Հուլիսի 2018 (UTC)
- Յարգելի՛ Սիգմա (քննարկում)։ Շատ շնորհակալ եմ, որ յիշեցրիք իմ սկսած այդ յօդուածի թերի լինելու մասին։ Դրանից յետոյ փորձել եմ հնարաւորինս «զարգացնել» և կատարելագործել յօդուածս։ Խնդրեմ, օգտակար եղէք այդ գործում։ Ջնջելը միշտ էլ կա, սակայն յօդուածը կարող է դառնալ արժեքաւոր նիւթ վաղուայ սերունդների ուսումնասիրութեան համար։ Ընդունէք բարեկամական ողջոյններս ու բարեմաղթանքներս։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:59, 1 Հուլիսի 2018 (UTC)
–––:::--Յարգելի Սիգմա (քննարկում)։ Ա․–Չգիտեմ ո՞վ է ներկայացրել ջնջման, սակայն համապատասխան ուղերձն ինձ եկել է Ձեր անունից։ Բ․–ՙՙԱզատություն՚՚ ռադիոկայանից նյութը թեպետ վերցված է, սակայն խմբագրվել է բավական զգալի չափով, ամբողջական նախադասությունների տեքստերը վերաշարադրելով և անգամ պարբերությունները՝ ըստ տրամաբանության վերադասաւորելով։ Մյուս աղբյուրներից էլ, նույն սկզբունքներով վերցվում են նյութերը և տեղադրվում այս և այլ յօդուածներում։ Հեղինակային իրաւունքի խախտում կարող է լինել, եթէ նիւթն առանց փոփոխութիւնների, առանց վերախմբագրման և վերաշարադրման տեղադրւում է։ Գ․–Շատ շնորհակալ եմ իմ յօդուածների նկատմամբ այս ուշադիր վերաբերմունքի համար․․․ ։)--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 18:14, 1 Հուլիսի 2018 (UTC)
- Հարգելի՛ գնդապետ, եթե ասում եմ ՀԻ խախտում, նշանակում է կան նախադասություններ, այնուամենայնիվ, որ չեն վերաշարադրել. դրա համար էլ պիտակեցի հոդվածը:--Սիգմա (քննարկում) 18:17, 1 Հուլիսի 2018 (UTC)
- Հ.Գ. Վստահ եմ՝ հիշում եք նախորդ մեր խոսակցությունը՝ կապված ՀԻ խախտումների հետ: Ուրեմն սա ընդունեք որպես պաշտոնական զգուշացում: Եթե հաջորդ անգամ կհայտնաբերվեն ՀԻ խախտման դեպքեր Ձեր կողմից, ապա դրան էլ կհաջորդի միավոր ժամանակահատվածով արգելափակումը: Հարգանքներս՝ --Սիգմա (քննարկում) 18:20, 1 Հուլիսի 2018 (UTC)
–––:::--Յարգելի Սիգմա ես մի փոքր առաջ գրել էի, որ միայն քաղուածքներում եմ թողել ուղղակի պատճէնումը, ինչը բնական է։ Եթէ կա որևէ նախադասութիւն, որը ես բաց եմ թողել, հենց հիմա ուղարկէք ինձ և ես սիրով կուղղեմ։ Դա Ձեր կողմից կլինի աջակցութիւն Վիքիլեդիայի հարստացմանը և հայերէն Վիքիպեդիայի՝ բուլղարէր՝էնին և միւսներին հասնելուն նպաստելու շատ դրական քայլ․․․ ։) Ի դէպ, սա երկրորդ անգամ եմ գրում, քանի որ նախորդ գրածս, չգիտեմ ինչու, չպահպանուեց․․․ Համագործակցութեան ակնկալիքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 18:27, 1 Հուլիսի 2018 (UTC)
Հեղինակային իրավունքների խախտում Հայաստանի Չորրորդ Հանրապետություն հոդվածում
խմբագրելՈղջույն, հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Շնորհակալություն Հայաստանի Չորրորդ Հանրապետություն հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://himnadir.am/%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%AB-%D5%B6%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%B1%D6%87%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%AB-%D5%B7%D5%B8%D6%82/ կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Հայաստանի Չորրորդ Հանրապետություն հոդվածից։
Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՊ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:
Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:
Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Սիգմա (քննարկում) 13:00, 15 Հուլիսի 2018 (UTC)
Արգելափակում – 3 օր
խմբագրել
Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 3 օր։ Պատճառը՝ ՀԻ պաշտպանված կայքերից նյութեր ներմուծելն ու զգուշացումների անտեսումը։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։ Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։--Սիգմա (քննարկում) 13:03, 15 Հուլիսի 2018 (UTC) |
։։ Յարգելի Սիգմա (քննարկում, Խնդրում եմ հանել արգելափակումը, որպէսզի խնդրոյ առարկայ յօդուածը համապատասխան բարելաւման ենթարկուի։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 00:51, 16 Հուլիսի 2018 (UTC)
Հենց նախորդ գրառման մեջ ես Ձեզ պաշտոնապես զգուշացրել էի ձեռնպահ մնալ ՀԻ խախտումներով հոդվածներ ստեղծելուց: Կարծես Դուք լուրջ չեք ընդունում զգուշացումները և շարժվում եք միայն սեփական տեսակետի՝ ամեն գնով առաջմղման կանոնով: Հաջորդ խախտումը կբերի ավելի մեծ ժամանակահատվածով արգելափակման: Ապաարգելափակումից հետո մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 13:05, 15 Հուլիսի 2018 (UTC)
։։ Յարգելի Սիգմա (քննարկում, բայց ես չէի հասցրել ծանօթանալ ձեր վերոյիշեալ գրառմանը և որևէ կերպ արձագանքել, այնինչ Դուք արդէն արգելափակել էք ինձ։ Ուստի այժմ չեմ կարող որևէ կերպ բարելաւել յօդուածը, մինչև եռօրեայ ժամկէտը չանցնի։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 20:41, 15 Հուլիսի 2018 (UTC)
։։ Յարգելի Սիգմա (քննարկում, Խնդրում եմ հանել արգելափակումը, որպէսզի խնդրոյ առարկայ յօդուածը համապատասխան բարելաւման ենթարկուի։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 00:51, 16 Հուլիսի 2018 (UTC)
- Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, նախ հավուր պատշաճի արգելափակումից հանելու դիմում ներկայացված չէ, բացի այդ արգելափակումը մնում է մինչ ժամկետի ավարտը, քանի որ անտեսում եք բոլոր տեսակի զգուշացումները: Արգելափակումը կամ դրա ժամկետը կարող եմ փոփոխել միայն ես՝ արգելափակած ադմինիստրատորս: --Սիգմա (քննարկում) 09:40, 16 Հուլիսի 2018 (UTC)
Ապաարգելափակման համար իր կողմից նշված պատճառը՝ Նախ, ես տեղեակ չէի, այս ընթացակարգերի մասին, որպէսզի նհերկայացնէի համապատասխան դիմում։ Այնուհետև՝ ներքևում ներկայացրել եմ այդ յօդուածի արժէքաւորութեան մասին բաւական ծաւալուն նիւթ։ Կարծում եմ, հասկանալի է, որ ես մտադիր չեմ խախտումներ անել, և նախկինում էլ արուածները զուտ պատահականութեան արդիւնք են, այլ ոչ թէ չարամիտ գործողութիւններ։ ։) Յուսով եմ, առաջիկայում զերծ կմնամ նման քայլերից, որոնք յանգեցնում են արգելափակման։ Սակայն շնորհակալ եմ, որ այդքան ուշադրութիւն էք դարձնում հենց իմ յօդուածներին և հնարաւորութիւն էք տալիս առաւել կատարելագործել դրանք․․․
- Ադմինիստրատորներին՝ Այն դեպքում, երբ կան օրինական հիմքեր մասնակցի արգելափակումը հանելու համար, մի՛ մոռացեք ըստ անհրաժեշտության ապաարգելափել նաև համապատսախան IP-հասցեն: Մասնակցի ապաարգելափակումը կարող է լինել մի շարք հանգամանքներում (տե՛ս ՎՊ:ԱՐԳԵԼՔ, ՎՊ:ԱՏ)
- Այն դեպքում, երբ արգելափակված է IP-հասցեն, և մասնակիցը չի կարողանում դրանից օգտվել իրենից անկախ պատճառներով, նա պետք է նշի այդ IP-հասցեն իր ապաարգելափակման պատճառում, որպեսզի հստակ լինի, թե որ IP-հասցեն է արգելափակվել:
։
Ապաարգելափակման համար իր կողմից նշված պատճառը՝ ՙՙՀայաստանի Չորրորդ Հանրապետութիւն՚՚ վերնագրով յօդուածը նպատակայարմար է պահպանել և զարգացնել, բարելաւել․․․
ՙՙՀայաստանի Չորրորդ Հանրապետութիւն՚՚ վերնագրով յօդուածը նպատակայարմար է պահպանել և զարգացնել, բարելաւել
խմբագրել։։Յարգելի մասնակից Սիգմա (քննարկում։ Կարծում եմ, որ Հայաստանի_Չորրորդ_Հանրապետություն էջը արժանի է պահպանելու և բարելաւելու, սակայն ոչ՝ ջնջելու։ Կարծում եմ, որ Ձեզ և մեր բազմաթիւ խմբագիրների համար էլ ընդունելի է այն միտքը, որ Հայերէն Վիքիպեդիան զարգացնելու և ընդլայնելու կարևորագոյն ուղիներից մէկը պէտք է լինի օրիգինալ յօդուածների ստեղծումը, այլ ոչ միայն յօդուածների թարգմանութիւնը այլ լեզուներով Վիքիպեդիաներից։ Եւ մենք բոլորս՝ Հայերէն Վիքիպեդիայի խմբագիրներս մեծապէս հարստացրել և դեռ հարստացնելու ենք Հայերէն Վիքիպեդիան օրիգինալ յօդուածներով։ Չորրորդ Հանրապետության մասին յօդուած հայերէն Վիքիպեդիայում, ըստ իս, անհրաժեշտ է ունենալ։
Պատմական փաստերը խօսում են յօգուտ դրա։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:27, 15 Հուլիսի 2018 (UTC)
Հայաստանի Չորրորդ Հանրապետութեան՝ պատմութեան ասպարէզ իջնելու մասին փաստեր
խմբագրելՀայաստանի Չորրորդ Հանրապետութեան Առաջին նախագահի յայտարարութիւններ
խմբագրելՇատ կարևոր է փաստ է, որ 2018 թ. փետրվարի 9-ին Արմեն Սարգսյանը խորհրդարանի «Ելք» խմբակցությունում «նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը հայտարարել է, որ դառնալու է չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Չորրորդ հանրապետությունը կարող է դառնալ Հայկական համագործակցությունը՝ ձեւաչափ, որը կմիավորի Հայաստանն ու Արցախը: Այդ համագործակցությունը կարելի է ստեղծել ներկայիս իրողությունների հիման վրա: Խոսելով Երուսաղեմի կարգավիճակի ճանաչման մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ելնում են ստեղծված իրողություններից: Այդ իրողությունների հիման վրա լեգիտիմ է լինելու Հայաստանի ու Արցախի միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրումը հետագայում միավորվելու հեռանկարով: Հեղափոխությունը շատ բան է փոխել Հայաստանում եւ տարածաշրջանում, այն չի կարող չազդել ղարաբաղյան հակամարտության եւ երկու հայկական պետությունների հարաբերությունների վրա:»[1] Արմէն Սարգսեանի՝ Հայաստանի Չորրորդ հանրապետութեան առաջին նախագահ լինելու յայտարարութիան մասին հաղորդել են հայկական մի շարք լրատուամիջոցներ, այդ թւում՝ ՙԱրմէնպրեսը՚[2], ՙՍիվիլնեթը՚[3], ՙԹերթ․ամ՚[4], ՙԵրևան նիւզ․ամ՚, ՙԼրագիր․ամ՚ և այլք։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:27, 15 Հուլիսի 2018 (UTC)
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան լիակատար դրական դիրքորոշումը Չորրորդ Հանրապետութեան ստեղծման նկատմամբ
խմբագրելԲնութագրական է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ղեկավարներից մէկի՝ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի 2017 թ. մարտի 30-ի ելոյթը Երևանի Ազատութեան հրապարակում կայացած ՀՅԴ նախընտրական հանրահաւաքում, որտեղ նա խօսում է Հայաստանի Նոր՝ Չորրորդ Հանրապետութեան Հիմնադիր Խորհրդարան ընտրելու մասին։[5]
Այսպիսով, ՀՅԴ կուսակցութիւնը իրեն դրսևորում է որպէս Չորրորդ հանրապետութեան ստեղծման ջատագով քաղաքական ուժ։
Այնուհետև յաջորդ տարի՝ 2018 թ. յունուարի 30-ին Չորրորդ Հանրապետութեան ստեղծման մասին, բնականաբար, դրականօրէն են արտայայտուել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ղեկավարները։[7] Այդ մասին հետևեալ բաւական յստակ դրական գնահատական է տուել ՀՅԴ Գերագոյն Մարմնի ղեկավարներից մէկը․
Այսինքն՝ այդ առումով ՀՅԴ–ի և նախագահ ընտրուած Արմէն Սարգսեանի դիրքորոշումները համընկել են։
Հայաստանի Չորրորդ Հանրապետութեան հռչակումը՝ որպէս Հայաստանի քաղաքական ճիշտ զարգացման ուղի
խմբագրել։։ Դեռ Չորրորդ Հանրապետութեան ՙՙծնունդից՚՚ գրեթէ երէք տարի առաջ Արամ Գ. Սարգսեանը, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցութեան նախագահը, 2015թ. մայիսի 1–ին յայտարարել է նոր քաղաքական համակարգի ձևաւորման և Նոր՝ Հայաստանի Չորրորդ Հանրապետութեան ստեղծման անհրաժեշտութեան մասին.
[9]:
։։ Հայաստանի Հանրապետութիւնը փրկելու և զարգացման ճիշտ ուղի հանելու մասին կանխատեսել և նոր ուղի առաջարկել են մի շարք գործիչներ։ Մասնաւորապէս Երևանի պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտութեան ամբիոնի վարիչ Լևոն Շիրինեանը, դեռ 2017թ․ սեպտեմբերի 5–ին առաջարկել է․ «Մենք չորրորդ հանրապետություն պետք է հռչակենք, այլ ճանապարհ չունենք»:[10] Ապա շարունակել է՝ «Կա՛մ պետք է ապրենք քաղաքագիտության և արվեստի օրինաչափություններով, կա՛մ էլ այսպես կշարունակվի: Լավ կլիներ մի գեներալ դը Գոլ ճարեինք, գար հռչակեր չորրորդ հանրապետություն:[11] Մենք պետք է այլընտրանքներ ներկայացնենք, որ իրենք տեսնեն, որ իրենք գաճաճ են կամ գաճաճ էլ չեն, ընդհանրապես չկան: Չորս-հինգ դինաստիա ենք ստեղծել Հայաստանից դուրս, բայց այսօր մի Իվան փռշտաց` կհիվանդանանք: Միշտ ասել եմ՝ պատասխանե՛ք` քանի՞ հոգով են թուրքերը եկել Անատոլիա, եկան բոլորին մորթեցին, տեղերը նստեցին, իսկ մենք գիշեր-ցերեկ խաղաղության կենացը խմեցինք ու մորթվեցինք»[12]:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:27, 15 Հուլիսի 2018 (UTC)
2017 թ. սեպտեմբերի 21–ին ՙՙԱնկախ նորութիւն՚՚ լրատուամիջոցին տրուած հարցազրոյցում՝ վերնագրուած ՙՙԿանգնած ենք Հայաստանի չորրորդ հանրապետության հռչակման ճանապարհին՚՚, քաղաքագետ Լևոն Շիրինեանը յայտարարեց հետևեալը․
Հայաստանի Չորրորդ Հանրապետութիւնը որպէս նոր իրաւաքաղաքական համակարգով պետութիւն
խմբագրելԻհարկէ, նոր Հանրապետութեան ստեղծումը նշանակում է նոր սահմանադրութիւն և նոր քաղաքական համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Երրորդ Հանրապետութեան՝ 1991-2018թթ. գոյութիւն ունեցած քաղաքական համակարգը պէտք է փոխարինուի Նոր Հայաստանի՝ Չորրորդ Հանրապետութեան քաղաքական համակարգով: Այդ մասին առաջարկ են արել որոշ քաղաքական գործիչներ դեռևս Չորրորդ հանրապետութեան ծնունդից տարիներ առաջ... Այդ թւում՝ ՙԺառանգութիւն՚ կուսակցութեան ղեկավարը՝ Րաֆֆի Յովհաննիսեանը, 2011թ. մայիսի 21-ին...[16] Րաֆֆի Յովհաննիսեանը նոյն ժամանակ յայտարարել էր, որ Հայաստանը պէտք է փոխի իր կառավարման համակարգը, մասնաւորապէս՝ հրաժարուելով այդ ժամանակ գոյութիւն ունեցող կիսանախագահական կառավարումից՝ ա․ կա՛մ անցնել խորհրդարանական կառավարման, որի կողմնակիցն էր հանդիսանում հենց ինքը՝ Րաֆֆի Յովհաննիսեանը, բ․կա՛մ՝ անցնել լրիւ նախագահական կառավարման համակարգի[17]: Յովհաննիսեանը իր այս պահանջը պատճառաբանում էր հետևեալ կերպ՝
«Այս կիսահամակարգը չի գործում, այն ժողովրդավարութիւն չի ապահովում երկրի համար և իշխանութիւն չի տալիս քաղաքացիներին»։ - Րաֆֆի Յովհաննիսեան
|
Իսկ չորրորդ հանրապետութեան անհրաժեշտութիւնը Րաֆֆի Յովհանիիսեանը հիմնաւորում էր նրանով, որ ա․ դա հնարաւորութիւն կտար արտահերթ ընտրութիւնների միջոցով նորովի իշխանութիւն ձևաւորել, բ․ իսկ նորովի իշխանութեան ձևաւորումն էլ հնարաւորութիւն կտար լուծելու Հայաստանի Հանրապետութեան առջև ծառացած խնդիրների համախումբը[19]:
Ուշագրաւ է, որ Չորրոդ Հանրապետութեան ստեղծման հիմնական նպատակը Րաֆֆի Յովհաննիսեանը տեսնում էր հետևեալում․
«Իշխանութիւնը պէտք է վերադարձնել ժողովրդին» - Րաֆֆի Յովհանիիսեան
|
Առաւել ուշագրաւ է Րաֆֆի Յովհաննիսեանի այն միտքը, որ իշխանութեան վերադարձնելը ժողովրդին պէտք է կատարել ցանկացած միջոցով, օգտագործելով բոլոր հնարաւոր եղանակները[21]: Իսկ դրանից բխում է այն, որ Չորրորդ Հանրապետութիւնը պէտք էր ստեղծել ցանկացած միջոցով, օգտագործելով բոլոր հնարաւոր եղանակները։ Ինչպէս յետագայ պատմութիւնը ցոյց տուեց, քաղաքական տարբեր ուժեր դրան գնացին տարբեր եղանակներով՝ թէ՛ զինուած ապստամբութեան ճանապարհով, ինչպէս արեցին «Սասնա ծռերը» 2016 թուականին, թէ՛ խաղաղ «Թաւշեայ յեղափոխութեան» ճանապարհով, ինչպէս տեղի ունեցաւ 2018 թ․ ապրիլին։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:27, 15 Հուլիսի 2018 (UTC)
Նրա միտքը շարունակելով ՙՙՍասնայ ծռերը՚՚ յետագայում յայտարարում էին՝ ՙՙԱզատագրելով ՊՊԾ-ի տարածքը՝ ստեղծել ենք Չորրորդ Հանրապետութիւն։՚՚ [22]
Չորրորդ Հանրապետութեան ստեղծման արմատներ
խմբագրելՙՙՉորրորդ հանրապետութեան՚՚ ստեղծման գաղափարը դեռևս 2009 թուականին փորձել էին մարմնաւորել քաղաքական որոշ ուժեր, անգամ ստեղծելով նոյն անունը կրող քաղաքական կուսակցութիւն։ Դեռ Րաֆֆի Յովհաննիսեանի 2011 թուականի մայիսի 21–ի վերոյիշեալ յայտարարութիւնից մօտ եոթ ամիս առաջ՝ 2010 թուականի Հոկտեմբերի 28–ին հրապարակուեց «Չորրորդ Հանրապետութիւն» կուսակցութեան նախաձեռնող խմբի յայտարարութիւնը՝ այդ անունով նոր կուսակցութեան ստեղծման մասին։ Ընդ որում՝ խմբի հիմքում կանգնած Ազգային Նոր Պահպանողական Շարժումը դեռևս դրանից մէկ տարի առաջ՝ 2009 թուականի աշնանը, հանդես գալով, որպես հասարակական կազմակերպութիւն' կատարել էր իր առջև դրուած խնդիրները, լինելով լոկ մի աստիճան քաղաքական աւելի լուրջ քայլեր կատարելու համար։ «Չորրորդ Հանրապետութիւն» կուսակցութեան ձևաւորմամբ զբաղուող քաղաքական թիմը' Էդուարդ Աբրահամեանի գլխաւորութեամբ փորձ էր անելու նոր քաղաքական շունչ բերել Հայաստանի Հանրապետութեան քաղաքական միջավայրում։ Նպատակներից մէկն էր՝ մասնակցել Հայաստանի Հանրապետութիւնը այն ժամանակ առկայ արտաքին ու ներքին քաղաքական ճգնաժամից դուրս բերելու գործընթացին:[23] Դրանից էլ ևս հինգ տարի առաջ հայ քաղաքական մտքի որոշ ներկայացուցիչներ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ստեղծելու անհրաժեշտութիւնն են տեսել։ 2005 թուականին նման մտաւորականներ են եղել թէ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ Երրորդ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆում և թէ՛ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔում։
Հայաստանի Չորրորդ Հանրապետութեան ծնունդ
խմբագրելԹէպէտ շատ քաղաքական գործիչներ և քաղաքագէտներ, այդ թւում ես, որպէս մի համեստ ռազմական քաղաքագէտ[25], կանխատեսել ու անհրաժեշտ են համարել Հայաստանի Չորրորդ Հանրապետութեան ծնունդը, սակայն Նոր Հայաստանը սկսեց ուրուագծուել Թաւշեայ յեղափոխութեան, յատկապէս՝ նրա վերելքի օրերին։ Արդէն Չորրորդ Հանրապետութեան ծնունդից օրեր առաջ մի շարք քաղաքագէտներ և քաղաքական գործիչներ նկատում էին, որ սկսում է մարմին առնել Նոր Հայաստանը, որը գալիս է փոխարինելու հին, իրեն սպառած Երրորդ Հանրապետութեան իրաւաքաղաքական համակարգին։
Յատկանշական է քաղաքագիտութեան դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինեանի՝ ՙՙԵրթդ բարի, Չորրորդ Հանրապետություն. «Quo Vadis» կամ ուր ես գնում, Հայաստա՛ն՞՚՚ վերնագրեալ հաղորդումը, որը եթեր է արձակուել 2018թ․ Ապրիլի 20–ին, ՙՙԼրատուական Ռադիոյով՚՚։ [26] Ըստ այդ ռադիոհաղորդման՝
Արտագաղթի Հայաստանը, կոռուպցիայի Հայաստանը, նվաստացման Հայաստանը, ազգային արժեհամակարգի, գիտության ոչնչացման Հայաստանը, դպրոցների ոչ բարվոք վիճակի Հայաստանն այլևս անցյալ է։ - ԼՐԱՏՈՒԱԿԱՆ ՌԱԴԻՈ
|
Ըստ հայ քաղաքագէտներից ոմանց, ներառեալ ինձ, Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը ծնուել է 2018 թ․ ապրիլի 23–ին՝ համաժողովրդական ՙԹաւշեայ յեղափոխութեան՚ առաջին յաղթանակի արդիւնքում։[27]
Ջնջման է ներկայացվել Հայաստանի_Չորրորդ_Հանրապետություն էջը
խմբագրելՀարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր ստեղծած կամ խմբագրած Հայաստանի_Չորրորդ_Հանրապետություն էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ ՀԻ մեծածավալ խախտում, ոչ հանրագիտարանային և դիպվածային։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քվեարկության մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Սիգմա (քննարկում) 13:07, 15 Հուլիսի 2018 (UTC) |
Հայաստանի Չորրորդ Հանրապետութիւնը նպատակայարմար է պահպանել և զարգացնել, բարելաւել
խմբագրել։։Յարգելի մասնակից Սիգմա (քննարկում։ Կարծում եմ, որ Հայաստանի_Չորրորդ_Հանրապետություն էջը արժանի է պահպանելու և բարելաւելու, սակայն ոչ՝ ջնջելու։ Կարծում եմ, որ Ձեզ և մեր բազմաթիւ խմբագիրների համար էլ ընդունելի է այն միտքը, որ Հայերէն Վիքիպեդիան զարգացնելու և ընդլայնելու կարևորագոյն ուղիներից մէկը պէտք է լինի օրիգինալ յօդուածների ստեղծումը, այլ ոչ միայն յօդուածների թարգմանութիւնը այլ լեզուներով Վիքիպեդիաներից։ Եւ մենք բոլորս՝ Հայերէն Վիքիպեդիայի խմբագիրներս մեծապէս հարստացրել և դեռ հարստացնելու ենք Հայերէն Վիքիպեդիան օրիգինալ յօդուածներով։ Չորրորդ Հանրապետության մասին յօդուած հայերէն Վիքիպեդիայում, ըստ իս, անհրաժեշտ է ունենալ։
Պատմական փաստերը խօսում են յօգուտ դրա։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:27, 15 Հուլիսի 2018 (UTC)
Հայաստանի Չորրորդ Հանրապետութեան՝ պատմութեան ասպարէզ իջնելու մասին փաստեր
խմբագրելՀայաստանի Չորրորդ Հանրապետութեան Առաջին նախագահի յայտարարութիւններ
խմբագրելՇատ կարևոր է փաստ է, որ 2018 թ. փետրվարի 9-ին Արմեն Սարգսյանը խորհրդարանի «Ելք» խմբակցությունում «նախքան նախագահի պաշտոնը ստանձնելը հայտարարել է, որ դառնալու է չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Չորրորդ հանրապետությունը կարող է դառնալ Հայկական համագործակցությունը՝ ձեւաչափ, որը կմիավորի Հայաստանն ու Արցախը: Այդ համագործակցությունը կարելի է ստեղծել ներկայիս իրողությունների հիման վրա: Խոսելով Երուսաղեմի կարգավիճակի ճանաչման մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ելնում են ստեղծված իրողություններից: Այդ իրողությունների հիման վրա լեգիտիմ է լինելու Հայաստանի ու Արցախի միջեւ համագործակցության պայմանագրի ստորագրումը հետագայում միավորվելու հեռանկարով: Հեղափոխությունը շատ բան է փոխել Հայաստանում եւ տարածաշրջանում, այն չի կարող չազդել ղարաբաղյան հակամարտության եւ երկու հայկական պետությունների հարաբերությունների վրա:»[28] Արմէն Սարգսեանի՝ Հայաստանի Չորրորդ հանրապետութեան առաջին նախագահ լինելու յայտարարութիան մասին հաղորդել են հայկական մի շարք լրատուամիջոցներ, այդ թւում՝ ՙԱրմէնպրեսը՚[29], ՙՍիվիլնեթը՚[30], ՙԹերթ․ամ՚[31], ՙԵրևան նիւզ․ամ՚, ՙԼրագիր․ամ՚ և այլք։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:27, 15 Հուլիսի 2018 (UTC)
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան լիակատար դրական դիրքորոշումը Չորրորդ Հանրապետութեան ստեղծման նկատմամբ
խմբագրելԲնութագրական է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ղեկավարներից մէկի՝ ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանի 2017 թ. մարտի 30-ի ելոյթը Երևանի Ազատութեան հրապարակում կայացած ՀՅԴ նախընտրական հանրահաւաքում, որտեղ նա խօսում է Հայաստանի Նոր՝ Չորրորդ Հանրապետութեան Հիմնադիր Խորհրդարան ընտրելու մասին։[32]
Այսպիսով, ՀՅԴ կուսակցութիւնը իրեն դրսևորում է որպէս Չորրորդ հանրապետութեան ստեղծման ջատագով քաղաքական ուժ։
Այնուհետև յաջորդ տարի՝ 2018 թ. յունուարի 30-ին Չորրորդ Հանրապետութեան ստեղծման մասին, բնականաբար, դրականօրէն են արտայայտուել Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ղեկավարները։[34] Այդ մասին հետևեալ բաւական յստակ դրական գնահատական է տուել ՀՅԴ Գերագոյն Մարմնի ղեկավարներից մէկը․
Այսինքն՝ այդ առումով ՀՅԴ–ի և նախագահ ընտրուած Արմէն Սարգսեանի դիրքորոշումները համընկել են։
Հայաստանի Չորրորդ Հանրապետութեան հռչակումը՝ որպէս Հայաստանի քաղաքական ճիշտ զարգացման ուղի
խմբագրել։։ Դեռ Չորրորդ Հանրապետութեան ՙՙծնունդից՚՚ գրեթէ երէք տարի առաջ Արամ Գ. Սարգսեանը, Հայաստանի Դեմոկրատական Կուսակցութեան նախագահը, 2015թ. մայիսի 1–ին յայտարարել է նոր քաղաքական համակարգի ձևաւորման և Նոր՝ Հայաստանի Չորրորդ Հանրապետութեան ստեղծման անհրաժեշտութեան մասին.
[36]:
։։ Հայաստանի Հանրապետութիւնը փրկելու և զարգացման ճիշտ ուղի հանելու մասին կանխատեսել և նոր ուղի առաջարկել են մի շարք գործիչներ։ Մասնաւորապէս Երևանի պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտութեան ամբիոնի վարիչ Լևոն Շիրինեանը, դեռ 2017թ․ սեպտեմբերի 5–ին առաջարկել է․ «Մենք չորրորդ հանրապետություն պետք է հռչակենք, այլ ճանապարհ չունենք»:[37] Ապա շարունակել է՝ «Կա՛մ պետք է ապրենք քաղաքագիտության և արվեստի օրինաչափություններով, կա՛մ էլ այսպես կշարունակվի: Լավ կլիներ մի գեներալ դը Գոլ ճարեինք, գար հռչակեր չորրորդ հանրապետություն:[38] Մենք պետք է այլընտրանքներ ներկայացնենք, որ իրենք տեսնեն, որ իրենք գաճաճ են կամ գաճաճ էլ չեն, ընդհանրապես չկան: Չորս-հինգ դինաստիա ենք ստեղծել Հայաստանից դուրս, բայց այսօր մի Իվան փռշտաց` կհիվանդանանք: Միշտ ասել եմ՝ պատասխանե՛ք` քանի՞ հոգով են թուրքերը եկել Անատոլիա, եկան բոլորին մորթեցին, տեղերը նստեցին, իսկ մենք գիշեր-ցերեկ խաղաղության կենացը խմեցինք ու մորթվեցինք»[39]:--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:27, 15 Հուլիսի 2018 (UTC)
2017 թ. սեպտեմբերի 21–ին ՙՙԱնկախ նորութիւն՚՚ լրատուամիջոցին տրուած հարցազրոյցում՝ վերնագրուած ՙՙԿանգնած ենք Հայաստանի չորրորդ հանրապետության հռչակման ճանապարհին՚՚, քաղաքագետ Լևոն Շիրինեանը յայտարարեց հետևեալը․
Հայաստանի Չորրորդ Հանրապետութիւնը որպէս նոր իրաւաքաղաքական համակարգով պետութիւն
խմբագրելԻհարկէ, նոր Հանրապետութեան ստեղծումը նշանակում է նոր սահմանադրութիւն և նոր քաղաքական համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Երրորդ Հանրապետութեան՝ 1991-2018թթ. գոյութիւն ունեցած քաղաքական համակարգը պէտք է փոխարինուի Նոր Հայաստանի՝ Չորրորդ Հանրապետութեան քաղաքական համակարգով: Այդ մասին առաջարկ են արել որոշ քաղաքական գործիչներ դեռևս Չորրորդ հանրապետութեան ծնունդից տարիներ առաջ... Այդ թւում՝ ՙԺառանգութիւն՚ կուսակցութեան ղեկավարը՝ Րաֆֆի Յովհաննիսեանը, 2011թ. մայիսի 21-ին...[43] Րաֆֆի Յովհաննիսեանը նոյն ժամանակ յայտարարել էր, որ Հայաստանը պէտք է փոխի իր կառավարման համակարգը, մասնաւորապէս՝ հրաժարուելով այդ ժամանակ գոյութիւն ունեցող կիսանախագահական կառավարումից՝ ա․ կա՛մ անցնել խորհրդարանական կառավարման, որի կողմնակիցն էր հանդիսանում հենց ինքը՝ Րաֆֆի Յովհաննիսեանը, բ․կա՛մ՝ անցնել լրիւ նախագահական կառավարման համակարգի[44]: Յովհաննիսեանը իր այս պահանջը պատճառաբանում էր հետևեալ կերպ՝
«Այս կիսահամակարգը չի գործում, այն ժողովրդավարութիւն չի ապահովում երկրի համար և իշխանութիւն չի տալիս քաղաքացիներին»։ - Րաֆֆի Յովհաննիսեան
|
Իսկ չորրորդ հանրապետութեան անհրաժեշտութիւնը Րաֆֆի Յովհանիիսեանը հիմնաւորում էր նրանով, որ ա․ դա հնարաւորութիւն կտար արտահերթ ընտրութիւնների միջոցով նորովի իշխանութիւն ձևաւորել, բ․ իսկ նորովի իշխանութեան ձևաւորումն էլ հնարաւորութիւն կտար լուծելու Հայաստանի Հանրապետութեան առջև ծառացած խնդիրների համախումբը[46]:
Ուշագրաւ է, որ Չորրոդ Հանրապետութեան ստեղծման հիմնական նպատակը Րաֆֆի Յովհաննիսեանը տեսնում էր հետևեալում․
«Իշխանութիւնը պէտք է վերադարձնել ժողովրդին» - Րաֆֆի Յովհանիիսեան
|
Առաւել ուշագրաւ է Րաֆֆի Յովհաննիսեանի այն միտքը, որ իշխանութեան վերադարձնելը ժողովրդին պէտք է կատարել ցանկացած միջոցով, օգտագործելով բոլոր հնարաւոր եղանակները[48]: Իսկ դրանից բխում է այն, որ Չորրորդ Հանրապետութիւնը պէտք էր ստեղծել ցանկացած միջոցով, օգտագործելով բոլոր հնարաւոր եղանակները։ Ինչպէս յետագայ պատմութիւնը ցոյց տուեց, քաղաքական տարբեր ուժեր դրան գնացին տարբեր եղանակներով՝ թէ՛ զինուած ապստամբութեան ճանապարհով, ինչպէս արեցին «Սասնա ծռերը» 2016 թուականին, թէ՛ խաղաղ «Թաւշեայ յեղափոխութեան» ճանապարհով, ինչպէս տեղի ունեցաւ 2018 թ․ ապրիլին։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:27, 15 Հուլիսի 2018 (UTC)
Նրա միտքը շարունակելով ՙՙՍասնայ ծռերը՚՚ յետագայում յայտարարում էին՝ ՙՙԱզատագրելով ՊՊԾ-ի տարածքը՝ ստեղծել ենք Չորրորդ Հանրապետութիւն։՚՚ [49]
Չորրորդ Հանրապետութեան ստեղծման արմատներ
խմբագրելՙՙՉորրորդ հանրապետութեան՚՚ ստեղծման գաղափարը դեռևս 2009 թուականին փորձել էին մարմնաւորել քաղաքական որոշ ուժեր, անգամ ստեղծելով նոյն անունը կրող քաղաքական կուսակցութիւն։ Դեռ Րաֆֆի Յովհաննիսեանի 2011 թուականի մայիսի 21–ի վերոյիշեալ յայտարարութիւնից մօտ եոթ ամիս առաջ՝ 2010 թուականի Հոկտեմբերի 28–ին հրապարակուեց «Չորրորդ Հանրապետութիւն» կուսակցութեան նախաձեռնող խմբի յայտարարութիւնը՝ այդ անունով նոր կուսակցութեան ստեղծման մասին։ Ընդ որում՝ խմբի հիմքում կանգնած Ազգային Նոր Պահպանողական Շարժումը դեռևս դրանից մէկ տարի առաջ՝ 2009 թուականի աշնանը, հանդես գալով, որպես հասարակական կազմակերպութիւն' կատարել էր իր առջև դրուած խնդիրները, լինելով լոկ մի աստիճան քաղաքական աւելի լուրջ քայլեր կատարելու համար։ «Չորրորդ Հանրապետութիւն» կուսակցութեան ձևաւորմամբ զբաղուող քաղաքական թիմը' Էդուարդ Ափրամեանի գլխաւորութեամբ փորձ էր անելու նոր քաղաքական շունչ բերել Հայաստանի Հանրապետութեան քաղաքական միջավայրում։ Նպատակներից մէկն էր՝ մասնակցել Հայաստանի Հանրապետութիւնը այն ժամանակ առկայ արտաքին ու ներքին քաղաքական ճգնաժամից դուրս բերելու գործընթացին:[50] Դրանից էլ ևս հինգ տարի առաջ հայ քաղաքական մտքի որոշ ներկայացուցիչներ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ ստեղծելու անհրաժեշտութիւնն են տեսել։ 2005 թուականին նման մտաւորականներ են եղել թէ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ Երրորդ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆում և թէ՛ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔում։