Վեստ Բրոմվիչը (անգլ.՝ West Bromwich [wɛst ˈbrɒmɪtʃ]), քաղաք է Անգլիայի Վեստ Միդլենդ կոմսությունում։ Արվարձանի հետ միասին քաղաքի բնակչությունը 136 940 է (2010)։ Բնակավայրի անունն առաջին անգամ հիշատակվում է 1086 թվականին՝ «Ահեղ դատաստանագրքում»։

Քաղաք
Վեստ Բրոմվիչ
West Bromwich
Վեստ Բրոմվիչի քաղաքապետարանի շենքը
ԵրկիրԱնգլիա Անգլիա
ՇրջանՎեստ Միդլենդ
Առաջին հիշատակում1086
ԲԾՄ7 մ
Պաշտոնական լեզուԱնգլերեն
Բնակչություն75 405
արվարձանով՝ 136940 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ0121
Փոստային դասիչB70 և B71
Վեստ Բրոմվիչ (Անգլիա)##
Վեստ Բրոմվիչ (Անգլիա)

Պատմություն խմբագրել

Վեստ Բրոմվիչի բնակչության փոփոխությունը[1]

Տարի 1801 1811 1831 1861 1891 1901 1850 1991
Բնակիչ 5687 7485 15377 41795 59538 65175 89000 146386

Սպորտ խմբագրել

 
Ակումբի երկրպագուները տոնում են թիմի հաղթանակը[2]

Քաղաքը հայտնի է համանուն ֆուտբոլային ակումբով, որը հիմնադրվել է 1878 թվականին, իսկ 1888 թվականին եղել է այն 12 ակումբներից մեկը, որոնք հիմնադրել են անգլիական ֆուտբոլային լիգան։ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնը» երկար տարիներ հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում։ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» տնային մարզադաշտ «Հոթորնսը» գտնվում է քաղաքի կենտրոնին մոտ։

Ակումբը 1920 թվականին դարձել է առաջին դիվիզիոնի չեմպիոն, երկու անգամ՝ փոխչեմպիոն, հինգ անգամ՝ Անգլիայի գավաթակիր, մեկ անգամ լիգաների գավաթի գավաթակիր և երկու անգամ Անգլիայի սուպերգավաթակիր։

Քաղաքում կա նաև կրիկետի պրոֆեսիոնալ ակումբ։

Հայտնի բնիկներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.genuki.org.uk/big/eng/STS/WestBromwich/
  2. Պրեմիեր Լիգայի 2004-05 մրցաշրջանի վերջին խաղի ժամանակ «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» երկրպագուները դուրս վազեցին խաղադաշտ վերջնական սուլիչից հետո։ Այդ խաղից առաջ «Վեստ Բրոմվիչը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էր վերջին տեղը, սակայն շնորհիվ «Պորտսմութի» նկատմամբ տարած 2:0 հաշվով հաղթանակի թիմը խուսափեց Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստ Բրոմվիչ» հոդվածին։