Քննարկում:Արցախի Հանրապետություն

Ես Լեռնային Ղարաբաղ հոդվածը միացրեցի ԼՂՀ հոդվածին, քանի որ առաջարկը շուտվանից կար, սակայն դեմ արտահայտվողներ չկան։ Վերահղված ԼՂ հոդվածում շատ կցկտուր ինֆորմացիա կար և առանց աղբյուրների հղման և որևէ նոր բան, որ այս հոդվածում կա, այդտեղ չկար, փոխարեն շատ այլալեզու վիքիներում հոդվածը կամ ընդհանուր էր կամ ԼՂՀ-ի մասին էր, սակայն հղումը տրված էր ԼՂ-ին, որը մեր համար պիտի ամոթալի լիներ փիարի տեսանկյունից։6AND5 13։38, 27 Օգոստոսի 2010 (UTC)

Անվանափոխման պատճառաբանություն խմբագրել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հոդվածը վերահղեցի դեպի Արցախի Հանրապետություն հոդված՝ հիմք ընդունելով համապատասխան թեմայով Խորհրդարանում եղած քննարկումները, ինչպես նաև սա՝

Ցանկալի է, որ ԼՂՀ, Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ անվանումների փոխարեն գործածվեն Արցախ և Արցախի Հանրապետություն անվանումները։ Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության Գլուխ 1–ի հոդված 1. կետ 2.–ի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են»։ Այնպես որ իրավական խնդիր չկա, պարզապես ցանկալի է օտարածին անվանման փոխարեն օգտագործել հայկական անվանումը։

Եթե տեղափոխելու ընթացքում որևէ տեխնիկական սխալ եմ թույլ տվեք, խնդրում եմ շտկել և ասել, թե որն է սխալը։--Գարդմանահայ (քննարկում) 09։17, 11 Մարտի 2014 (UTC)

Անվանում խմբագրել

Hayk, կարծում եմ բուն հոդվածի անվանումը պետք է մնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ առանց փակագծում Արցախի։ Քո տարբերակը կարելի է վերահղում անել։ --Լիլիթ (քննարկում) 10:16, 3 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)՝ նախ նշված է գերբի վրա, երկրորդ՝ դրոշի վրա, երրորդ՝ այսպես են ասել ԼՂՀ Մոսկվայի ներկայացուցիչը, և մեկ էլ, ԼՂՀ վարչապետը, կարծեմ --Hayk.arabaget (քննարկում) 10:20, 3 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Հոդվածի առաջնային անունը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, դա ավելի ճիշտ է․․․ --Լիլիթ (քննարկում) 10:23, 3 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Անվանում-2 խմբագրել

Gardmanahay ջան, ողջույն, նոր նայում էի ԱՀ նոր սահմանադրության տեքստը, որտեղ նշված է, որ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Սակայն մեր հոդվածում շարադրված է այնպես (Արցախի Հանրապետություն, մինչև 2017-ի փետրվարը՝ Լեռնային Ղարաբաղի (կամ Արցախի) Հանրապետություն), որ ԼՂՀ այլևս չենք ասելու կամ դա իրավական տեսանկյունից սխալ է:--Arsog (1985) 14:27, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Ողջո՜ւյն Arsog ջան: Իմ կարծիքով, անհրաժեշտ է հոդվածի անվանման վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ սպասել մինչև Արցախի Հանրապետության նոր սահմանադրությունը ամբողջությամբ կամ առնվազն երկրի անվանը առնչվող հատվածը ուժի մեջ մտնի: «ԼՂՀ»-ի մասով ասեմ, որ ես նախկինում էլ եմ դեմ եղել այդ տերմինի կիրառմանը որպես Արցախի Հանրապետություն անվան հակիրճ անվանում, քանի որ այդ մասին չկա գրված գործող սահմանադրությունում: Ներկայում գործող սահմանադրությունում նշված է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» և «Արցախի Հանրապետություն» անվանումները նույնն են, իսկ նորի՝ մեզ հասանելի տարբերակում հակառակը՝ «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումներն են նույնական, այսինքն՝ նորում առաջնային է դիտվում արդեն «Արցախի Հանրապետություն»-ը: Իսկ եթե հաշվի առնենք, որ նախկին (գործող) սահմանադրության վերնագիրը, այն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրություն»-ը նոր սահմանադրության մեզ հասանելի տարբերակում նույնպես փոխարինվել է «Արցախի Հանրապետության սահմանադրություն»-ով, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումները երկրի անվանափոխման մասին, որոնք նշում են, որ երկիրը կոչվելու է Արցախ, ապա կարելի է համարել, որ Արցախ անվան կիրառությունը ճիշտ է, քան թե Լեռնային Ղարաբաղ անվանումը: Ինչ վերաբերում է հոդվածում կատարված նշածդ փոփոխությանը, ապա ես չէի տեսել այն: Իմ կարծիքով պետք չի հոդվածի առաջին նախադասությունում հատուկ նշել, թե երկիրը նախկինում ինչ է կոչվել, քանի որ այդ մասին կարելի է առանձին բաժնում կամ ենթաբաժնում գրել:--Գարդմանահայ (քննարկում) 14:48, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել
Ի դեպ, իմ կարծիքով իրավական տեսակետից սխալ է ոչ միայն ԼՂՀ անվան կիրառումը, այլև Արցախ անվան կիրառումը, քանի որ համապատասխան անդրադարձ չկա երկրի սահմանադրությունում: Իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)» անվանումը, որպես հոդվածի վերնագիր, անհանդուրժելի է՝ ակնհայտ սխալ լինելու պատճառով:--Գարդմանահայ (քննարկում) 14:52, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել
Այդ պարագայում ավելի ճիշտ կլինի հոդվածից առհասարակ հանել այդ հատվածը, մինչև, ինչպես դու ես ասում, «Արցախի Հանրապետության նոր սահմանադրությունը ամբողջությամբ կամ առնվազն երկրի անվանը առնչվող հատվածը ուժի մեջ մտնի»։ --@ջեօ 18:23, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել
Արված է:--Գարդմանահայ (քննարկում) 21:07, 27 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Լուծարում խմբագրել

Հարգելի մասնակիցներ, չնայած այն հանգամանքին, որ որոշ խմբագիրները շտապում են հոդվածներում ավելացնել Արցախի Հանրապետության լուծարման մասին և նախադասությունները դարձնել անցյալ ժամանակով, սակայն առնվազն այս պահին դրանք հիմնավոր չեն, իսկ հետագայի համար ճիշտ կլինի նախապես բացել քննարկում՝ ընդհանուր համաձայնության գալու համար։ Ավետիսյան91 (քննարկում) 20:04, 27 Դեկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Return to "Արցախի Հանրապետություն" page.