Իգդիր (հայերեն՝ Ցոլակերտ, թուրքերեն՝ Iğdır), քաղաք ներկայիս Թուրքիայի արևելյան մասում գտնվող Իգդիր նահանգում,Արևելյան Հայաստանում։ Իգդիր նահանգի վարչական կենտրոնն ու խոշորագույն քաղաքն է։ Գտնվում է Մասիսից հյուսիս-արևմուտք, Արարատյան դաշտի հարավային մասում, Արաքսի աջ կողմում, Երևանից մոտ 40 կմ հարավ-արևմուտք։ Տեղանքը հարթավայրային է։ Գյուղաքաղաքը շրջապատված է այգիներով ու բարդու պուրակներով։ Կլիման շոգ է, չոր ու վատառողջ, շրջակայքում ճահիճները գրավում են բավական ընդարձակ տարածություն, որոնք ապականում են օդը։

Քաղաք
Ցոլակերտ / Իգդիր
հայերեն՝ Ցոլակերտ,թուրքերեն՝ Iğdır
Iğdır view in the evening
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՆահանգԻգդիրի նահանգ
Մակերես1479 կմ²
ԲԾՄ850 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն119 432 մարդ
Ազգային կազմքրդեր, թուրքեր
Կրոնական կազմիսլամ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ0476
Փոստային ինդեքս76000
Փոստային դասիչ76000
Պաշտոնական կայքigdir.bel.tr(թուրքերեն)
Իգդիր (Թուրքիա)##
Իգդիր (Թուրքիա)

Պատմություն

խմբագրել
 
Իգդիրի տեսքը Արարատ լեռան կողմից

Միջնադարում ներկայիս Իգդիրը կոչվում էր Ցոլակերտ[1], և իր շրջակայքով Կողբի հետ կազմում էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ճակատք և Մասյացոտն գավառները։ Սակայն հետո նա վերանվանված է եղել օսմանյան կայսրության կառավարության կողմից և ստացել է «Իգդիր» անվանումը։ XIV - XV դարերից Ցոլակերտի շրջակայքում բնակություն էին հաստատել բավական թվով թուրքեր ու քրդեր, որոնք հաճախակի հարձակումներ էին կատարում հայաբնակ այդ գյուղաքաղաքի վրա՝ ավերելով և կողոպտելով այն։ Այնպես որ նրա հայ բնակչությունը դարեր շարունակ ինքնապաշտպանական կռիվներ էր մղում ավարառու հարևանների դեմ։ Իբրև գավառի կենտրոն Ցոլակերտն ունեցել է իր ամրոցը, որի մասին բավական տեղեկություններ է հաղորդում եվրոպական ճանապարհորդ Ռ. Գ. Կլավիխոն։ Նա 1403 թվականին եղել է Ցոլակերտի ամրոցում և հաղորդում է, որ այդ ժամանակ ամրոցի տերը կին էր։ Հայաստանի 1555 թվականի բաժանմամբ Ցոլակերտը անցել էր Պարսկաստանին և մինչև 1828 թվականը մնացել էր նրա կազմում։ 1826 - 1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո Ցոլակերտը Թուրքմենչայի պայմանագրով մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ և այդ ժամանակներում դեռևս սովորական գյուղ էր։ 1828-1917 թվականներին քաղաքը նույնպես պատկանում դեռ պատկանում է Ռուսաստանին և մտնում էր Երևանի նահանգի Սուրմալուի գավառի մեջ, 1917-1918 պատկանում է նորաստեղծ Ռուսական Հանրապետության և 1918—1920 թվականներին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությանը[2]։ 1921 թ. Կարսի պայմանագրի պայմաններով Սուրմալուի գավառի հետ միասին, որը երբեք թուրքերին չէր պատկանել, Ցոլակերտը մտնում է Թուրքիայի կազմի մեջ։

Ցեղասպանության հուշարձան և թանգարան

խմբագրել

Որպես պատասխան աշխարհում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցվող հուշարձանների, Իգդիրում կառուցվել է Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին իբր հայերի կողմից սպանված թուրքերի հիշատակին նվիրված հուշարձան։

Պատկերասրահ

խմբագրել

Քույր քաղաքներ

խմբագրել

Հայտնի անձինք

խմբագրել

Բոլոր նշված անձինք հայեր են։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 4-րդ հատոր, էջ 309 (Երևան, 1978)
  2. Balakian, Peter (2003). The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response. New York: HarperCollins. էջեր 324-330. ISBN 0-0605-5870-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 309