Արխիվ
Արխիվ

2014 թվականի քննարկումներ
2015 թվականի քննարկումներ
2016 թվականի քննարկումներ
2017 թվականի քննարկումներ
2018 թվականի քննարկումներ
2019 թվականի քննարկումներ
2020 թվականի քննարկումներ
2021 թվականի քննարկումներ
2022 թվականի քննարկումներ
2023 թվականի քննարկումներ

Հարց Ադանա-ից (21:21, 27 Մարտի 2023)Խմբագրել

Բարև ձեզ, ինչպե՞ս կարելի է ստեղծել էջեր ցանկալի թեմաների և մարդկանց մասին։ --Ադանա (քննարկում) 21:21, 27 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն, հարգելի Ադանա։ Առաջարկում եմ ծանոթանալ այս նյութի «Ինչպես նոր հոդված ստեղծել» բաժնին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 05:44, 28 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Տեղեկաքարտ գիտնականԽմբագրել

Տեղեկաքարտ գիտնականը պետք է հոդվածի ներքևում լինի, թե վերևում( առաջին անգամ հոդված ստեղծելիս) և արդյոք հնարավոր է հոդվածը ստեղծելուց հետո խմբագրելու միջոցով ավելացնել վերոնշյալ տեղեկաքարտը։ Ադանա (քննարկում) 21:26, 28 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն, հարգելի Ադանա։ Տեղեկաքարտերը սովորաբար լինում են հոդվածի ամենասկզբում։ Ավելացնելու համար պարզապես տտեղադրեք այդ կաղապարը և լրացրեք պարամետրերը։ Միշտ հնարավոր է հրապարակումից հետո ավելացնել/հեռացնել/փոփոխել հոդվածի բովանդակությունը։ Ավետիսյան91 (քննարկում) 11:41, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]
շնորհակալություն, իմ փոխարեն ինչ-որ մեկը արդեն ավելացրել է տեղեկաքարտ, բայց այլ բնագավառի։ Ես ցանկանում եմ, որ այն լինի տեղեկաքարտ գիտնական, քանի որ այդ բնագավառի անձի մասին է իմ հոդվածը։ Կխնդրեի օգնել։ Ադանա (քննարկում) 11:43, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Ենթադրում եմ, որ խոսքը Սաթենիկ Վարդանյան հոդվածի մասին է։ Կարող եք պարզապես {{Տեղեկաքարտ Անձ}} կաղապարը փոխարինել {{Տեղեկաքարտ Գիտնական}} կաղապարով։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 11:46, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Այո, ճիշտ եք։ Շնորհակալություն։ Ադանա (քննարկում) 12:08, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Հարց Ani Abgaryan-ից (11:38, 30 Մարտի 2023)Խմբագրել

Բարև Ձեզ, ես ավազարկղ 2-ի նյութը հրապարակել եմ, բայց Բրյուսովի հետ համագործակցությունը չի բերում։ --Ani Abgaryan (քննարկում) 11:38, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն, հարգելի Ani Abgaryan։ Եթե նկատի ունեք այս հոդվածը՝ Մասնակից:Ani Abgaryan/Ավազարկղ2, ապա այն դեռ ավազարկղում է։ Եթե ավարտուն տեսքի է, կարող եք ստեղծել հոդվածը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 11:44, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի Ani Abgaryan, այդ հոդվածը Դուք հրապարակել եք առանց համակարգ մուտք գործելու, այսինքն՝ այն Ձեր անունով չէ։ Պետք էր ուշադիր լինել։ Բացի այդ, հոդվածը պիտակել են որպես վատ թարգմանված։ Եթե 7 օրվա ընթացքում թարգմանության որակը չբարելավվի, այն կջնջվի։ --23artashes (քննարկում) 12:00, 30 Մարտի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Հարց Լիանա127-ից (15:11, 5 Ապրիլի 2023)Խմբագրել

Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք ինչպե՞ս կարելի է Վիքիպեդիայում նոր էջ ստեղծել։ --Լիանա127 (քննարկում) 15:11, 5 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն, հարգելի Լիանա127։ Առաջարկում եմ ծանոթանալ այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 15:15, 5 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Հարց Salmasteci-ից (20:51, 13 Ապրիլի 2023)Խմբագրել

Բարև Ձեզ, հնարավո՞ր է Ամերիկյան սարսափ պատմություն։ Կախարդների գիշերաժողով էջի տեղեկաքարտի անվանումը սև գույնից փեխել սպիտակի --Salmasteci (քննարկում) 20:51, 13 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն, հարգելի Salmasteci։ Այս պահին կարելի է փոխել միայն անվանման հետին գույնը՝ փոփոխելով տեղեկաքարտի «| bgcolour =» պարամետրի արժեքը (կամ դատարկ թողնելով)։ Ավետիսյան91 (քննարկում) 08:52, 14 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Հարց Susannaharutyunian-ից (14:18, 29 Ապրիլի 2023)Խմբագրել

Բարև ձեզ։ Վիքիպեդիա եմ խմբագրում և հեռացնում են, նշելով, որ չի համապատասխանում Վիքիպեդիայի նվազագույն պահանջներին, ինչպե՞ս վերացնեմ խնդիրը։ Շնորհակալություն --Susannaharutyunian (քննարկում) 14:18, 29 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն, հարգելի Susannaharutyunian։ Հավանաբար կանոնակարգի այս կետերից մեկով է ջնջվում՝ Վիքիպեդիա:Ջնջման կանոնակարգ։ Ավետիսյան91 (քննարկում) 05:06, 30 Ապրիլի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Նկարի տեղադրումԽմբագրել

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, որպեսզի կարողանամ գլխավոր նկար տեղադրել Վիկիպեդիայի՝ անձի տեղեկաքարտի հատվածում։ Ադանա (քննարկում) 22:01, 18 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Ադանա բարև ձեզ, իսկ տվյալ անձի նկար կա վիքիպահեստ նախագծում?, օրինակ ապրող անձանց մասով ազատ արտոնագրով նկար պետք է լինի վիքիպահեստ նախագծում, որպեսզի կարողանաք դնել հոդվածում: --ERJANIK (քննարկում) 01:22, 19 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Բարև ձեզ, այո կա։ Ադանա (քննարկում) 20:47, 19 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
նկարը ցույց է տալիս, որ դրվել է , օրինակ գուգլով փնտրելիս, բայց երբ հղումով մտնում ես վիկիպեդիայի այդ անձի էջը, այդ ժամանակ միայն տեղեկաքարտն է առանց նկարի Ադանա (քննարկում) 19:19, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Կարծում եմ խոսքը Սաթենիկ Վարդանյան հոդվածի մասին է։ Վիքիպահեստում կա՞ նրա նկարը։ Հղում տվեք, տեղադրեմ հոդվածում։ Ավետիսյան91 (քննարկում) 19:22, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Առավոտյան ես տեղադրել էի նկարը, սակայն հետո այն ջնջել են Վիքիպահեստի ադմինները։ Հարգելի Ադանա, բեռնեք այնպիսի նկար, որի հեղինակը Դուք եք, այլապես այն կրկին կջնջեն, Ձեզ էլ կարող է արգելափակեն։ --23artashes (քննարկում) 20:21, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Շնորհակալություն նախազգուշացման համար, բայց ես չեմ հասկանում, թե ինչ ասել է՝ հեղինակը եթե ես եմ.. ինչպե՞ս պիտի նկարի հեղինակը ես լինեմ, եթե օրինակ բոլոր հայտնիների նկարներն էլ տարբեր մարդիկ են նկարել, բայց տեղադրողը այլ մեկն է։ Ես չեմ կարող որևէ նկարի հեղինակը լինել։
Ուղղեք ինձ, եթե որևէ բան սխալ եմ հասկացել։ Ադանա (քննարկում) 22:15, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Satenik V. Vardanyan jpg Ադանա (քննարկում) 22:16, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի Ադանա, նկարը պետք է ինքներդ արած լինեք, որ կարողանաք բեռնել պահեստ, այլապես կխախտեք նկարողի հեղինակային իրավունքները։ Ավետիսյան91 (քննարկում) 06:10, 21 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Հարց ArmenianEdesia-ից (15:10, 19 Մայիսի 2023)Խմբագրել

էս ինչ ավազարկղ բառ է :) իմ անվան կողքը --ArmenianEdesia (քննարկում) 15:10, 19 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն, հարգելի ArmenianEdesia։ Ավազարկղերը «Սևագրության» էջեր են։ Հոդվածը մինչ ավարտուն տեսքի բերելը կարող եք աշխատել հենց ավազարկղում։ Ավետիսյան91 (քննարկում) 15:13, 19 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Հարգելի Ավետիսյան, քանի որ ինձ համար շատ խրթին է այս տարածքը, սակայն հոդվածը համարում եմ ավարտուն, կարո՞ղ եմ Ձեզ խնդրել դուք այն տեղադրեք։) ArmenianEdesia (քննարկում) 16:48, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
կարծես արեցի ArmenianEdesia (քննարկում) 16:53, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Շատ լավ։ Ստացվել է։ Սակայն որոշակի խնդիրներ կան, որոնց պատճառով հավանական է, որ հոդվածը ջնջվի։ Մինչ հոդվածը նայեմ, կառաջարկեմ ծանոթանաք այս նյութին՝ Վիքիպեդիա:Ինչ չէ Վիքիպեդիան։ Ավետիսյան91 (քննարկում) 16:57, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Question from Susannaharutyunian on Մասնակից:Susannaharutyunian/Ավազարկղ (08:30, 20 Մայիսի 2023)Խմբագրել

Բարև ձեզ։ Ինչպե՞ս իմ հոդվածը ավազարկղից,տեղափոխեմ Վիքիպեդիա(Հոդվածս ՝մյուսներին երևա) --Susannaharutyunian (քննարկում) 08:30, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]

Ողջույն, հարգելի Susannaharutyunian։ Եթե վստահ եք, որ հոդվածն ավարտուն տեսքի է, ապա կարող եք բովանդակությունը պատճենել ամբողջությամբ (Ctrl+A, Ctrl+C), տեղափոխել (տեղադրել) հիմնական անվանատարածքում (Ctrl+V) և ստեղծել էջը։ Հիմնական անվանատարածք գնալու համար հոդվածի անվանումը որոնեք նախագծում, եթե այն առկա չէ, համակարգը կառաջարկի ստեղծել այն։ Ավելին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 08:40, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Մեկ հարց ունեմ; Ըստ ձեզ ես բավականաչափ ակտիվ եմ, որ գնամ վիքիճամբար?)) Susannaharutyunian (քննարկում) 12:54, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]
Վիքիճամբարի մասնակիցների ընտրությունը կատարում են «Վիքիմեդիա Հայաստանի» համապատասխան աշխատակիցները։ Ուստի ինքս չեմ կարող գնահատել։ Սակայն կարող եմ առաջարկել Ձեր ակտիվության ստուգման այս գործիքը՝ wikiscan։ Ավետիսյան91 (քննարկում) 13:01, 20 Մայիսի 2023 (UTC)Պատասխանել[reply]