Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիր (հանդիպում է նաև «Դեմիրճյան մարզահամալիր», կամ պարզապես՝ համալիր), Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանի արևմտյան մասում՝ Հրազդան գետի մոտ։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։
![]() | |
Տեսակ | խաղասպարեզ, կրկեսի հրապարակ և բազմաֆունկցիոնալ համալիր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Վայր | Ծիծեռնակաբերդ |
Հասցե | Լենինգրադյան փող. 1[2] |
Տարողություն | 8008 |
Կազմված է | Բարձրաքանդակներ |
Սեփականատեր | Հայաստանի Կառավարություն |
Հիմնադրված է | 1983 |
Բացված | հոկտեմբերի 31, 1983 |
Ճարտարապետ | Արթուր Թարխանյան և Գուրգեն Մուշեղյան |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[2] |
![]() | |
![]() | |
Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։
ՊատմությունԽմբագրել
1960-ականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտը նախատեսել է կառուցել համերգային սրահ 1966-ին։ Հաղթող նախագիծն էր 10 հազար տեղանոց շրջանաձև շինությունը։
Գումարների սղության պատճառով նախագիծը չիրականացվեց։
Համալիրը բացվել է 1983 թ.-ին, սակայն ստիպված էր փակել մեկ ու կես տարի հետո, 1985 թ.-ին եղած հրդեհից հետո: Վերանորոգման գործընթացը տեղի է ունեցել մինչև 1987 թվականի վերջը, երբ կրկին պատրաստվում էր հյուրընկալել համերգներ և մարզական միջոցառումներ: Համալիրը մշակվել է մի խումբ հայ ճարտարապետների` Կ․ Հակոբյանի, Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Հ. Պողոսյանի և Գ. Մուշեղյանի, ինժեներ կոնստրուկտորներ՝ Ի. Ծատուրյանի, Գ. Ազիզյանի, ինժեներ տեխնոլոգ Մ. Ահարոնյանի կողմից:
1990 թ.-ին Յան Գիլլանի խումբը համերգներ է անցկացրել այնտեղ:[3] Դեմիրճյան համալիրում տեղի ունեցավ նաև 32-րդ շախմատի օլիմպիադան:
1999 թ. ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանի նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանի սպանությունից շատ չանցած համալիրը վերանվանվել է նրա պատվին` խորհրդային ժամանակաշրջանում շինարարության և համալիրի վերանորոգման գործում ունեցած ավանդի համար:
2005 թ. հոկտեմբերի 9-ին համալիրը վաճառվել է 5.7 մլն ԱՄՆ դոլարով: Պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի կառավարության և ռուսական BAMO հոլդինգ ընկերության միջև: Մոսկվայից հայազգի Մուրադ Մուրադյանը և BAMO-ի ղեկավարը փորձել են ստանալ Երևանի քաղաքացիների աջակցությունը, որոնք անհանգստացած էին շենքի սեփականաշնորհման համար: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացվել են երկու պայմաններ՝ համալիրի անվանումը չպետք է փոխվի, և այն պետք է պահպանի իր ֆունկցիոնալ իմաստը: Կազմակերպությունը համաձայնել է այդ պայմաններին և դրան հաջորդող 3 տարիների ընթացքում նախատեսվել է շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել:
Վերանորոգման գործընթացը գրեթե երեք տարի է ընթացել, և դրա արժեքը մեծացել է մինչև 42 միլիոն ԱՄՆ դոլար՝ դրանով իսկ համալիրը դարձնելով ժամանակակից և բարձր մակարդակի սպորտային և համերգային արենա:
2008 թ. հոկտեմբերի 31-ին, իր առաջին երդմնակալության 25-րդ տարելիցից հետո, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երկրորդ բացումը տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, կաթողիկոս Գարեգին Բ-ի, Կարեն Դեմիրճյանի որդու՝ Ստեփան Դեմիրճյանի, Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ տիկին Ռիմայի և Երևանի բնակիչների մեծ բազմություն ներքո: Արարողության ժամանակ տեղի ունեցավ համերգներ և գեղասահքի ներկայացումներ: Ռուսական գեղասահքի լեգենդ Եվգենի Պլյուշչենկոն անակնկալ հյուրն ու կատարողն էր:
2014 թ. օգոստոսին, սեփականատերերի կուտակված պարտքերի պատճառով, ՀՀ կառավարությունը համալիրի սեփականությունը փոխանցել է Պաշտպանության նախարարությանը:
2015 թ. օգոստոսին Հայաստանի կառավարությունը որոշեց վաճառել համալիրը NTAA Investment Group LLC-ին, որը նախատեսում էր համալիրը վերափոխել 4 տարում «ընտանեկան կենտրոն»-ի, որը կներառի հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգասրահներ, հանդիպման սենյակներ, ռեստորաններ, խանութներ, խաղատուն և այլն:
ԿառուցվածքԽմբագրել
Համալիրն ունի եզակի դիզայն, ամբողջ շինարարության արտաքին տեսքը հիշեցնում է իր թևերը բացած մեծ թռչուն: Դրա ճարտարապետական հատկությունները ներառում են 1,008 տեղանոց դահլիճ, որը կարող է արագորեն միացնել երկու մեծ սրահը` ստեղծելով լրացուցիչ նստատեղեր, որոնց համար ճարտարապետները պարգևատրվել են ԽՍՀՄ պետական մրցանակով, որն իր տեսակի մեջ ամենաբարձրն էր 1987 թվականին:
Համալիրը բաղկացած է հետևյալ սրահներից՝
- Հիմնական դահլիճն ունի 6000 նստատեղ, որն օգտագործվում է սպորտային միջոցառումների և համերգների համար, ընդլայնվելով այն կարող է ունենալ մինչև 8,800 նստատեղ,
- Համերգային դահլիճը կարող է ունենալ 1,900 տեղ,
- Մարզասրահն ունի 2000 նստատեղ,
- Հայաստանի նիստերի դահլիճ,
- Արգիշտի դիվանագիտական հանդիպումների դահլիճ,
- Խոշոր դահլիճները օգտագործվում է ցուցահանդեսների և այլ միջոցառումների համար:
Ճանապարհ դեպի մարզահամերգային համալիրԽմբագրել
Դեպի Հրազդանի կիրճ տանող ուղիները երեքն են` Կիևյան կամրջով, Պռոշյան փողոցով և Մաշտոցի պողոտայում՝ Կոնդի բլրի տակ կառուցված երկու զուգահեռ թունելներով: 1978 թվականին այդ թունելները վերակառուցվեցին, վերանորոգվեց նաև մանկական երկաթուղին: Թունելները գլխավոր պողոտայի շարունակությունն են և դուրս են գալիս կիրճի ձախ ափը: Հակառակ ափին են գտնվում Ծիծեռնակաբերդի այգին, Եղեռնի հուշարձանը և մարզահամերգային համալիրը: Այդ այգին, ըստ էության, կտրված է քաղաքից Հրազդան գետի խոր կիրճով:
Ժամանակին Կարեն Դեմիրճյանն առաջարկել էր «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի տնօրեն Դանդուրովին էսկալատորային վերելակի տարբերակով քաղաքի կենտրոնը կապել Ծիծեռնակաբերդի զբոսայգու հետ: Ճարտարապետ Լևոն Տիգրանյանը նախագծեց այդ տարբերակը, ըստ որի նախատեսվում էր գետի աջ ափին տեղադրել վերելակ-հրապարակ: Քաղաքի բնակչությունը ընդամենը տաս րոպեում կարող էր Մաշտոցի պողոտայից հասնել վերին դիտակետ, որտեղից բացվում էր քաղաքի համայնապատկերը: Նախատեսում էր շինարարությունը սկսել 1983թ.: Սակայն ԽՍՀՄ К9 պահպանության հատուկ բաժինն, անվտանգության նպատակներից ելնելով, արգելեց այդ շինարարությունը: Ըստ այդ բաժնի՝ վերին դիտահրապարակից կերևար կառավարական ամառանոցը և այդտեղից հնարավոր էր ահաբեկչական գործողություն իրականացնել[4]:
Նշանավոր իրադարձություններԽմբագրել
2008 թ.-ին վերանորոգումից հետո մարզասրահը հյուրընկալեց Հայաստանի և Սփյուռքի ամենահայտնի երգիչներից մեկի`Հարութ Փամբուկչյանի համերգը, իսկ համերգասրահը հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված համերգը: Հանդես եկան նաև Ֆլորա Մարտիրոսյանը, Պիտեր Գեբրիելը, Պեդրո Էուստեշը, Ալան Փարսոնսը, Բորիս Գրեբենշչիկովը և ուրիշներ երգերով և պիեսներով: Համալիրում նաև բազմաթիվ համերգներ են կայացել Պոլ Բաղդադլյանի, Անդրեի, Հայկոյի, Արման Հովհաննիսյանի և այլ հայ երգիչների կատարմամբ:
- 2009 թ. մարտի 22-ին Կանադացի երգիչ Գարուն ելույթ ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում։
- 2009 թ. մայիսին գլխավոր մարզադաշտում տեղի ունեցավ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
- 2009 թ. մայիսի 22-ին սպորտային դահլիճում հանդես եկավ բրիտանական ռոք խումբ Ջեթրո Թալը:
- 2009 թ. հոկտեմբերի 16-ին համերգասրահը լեփ-լեցուն էր ռոքի երկրպագուներով, որոնք վայելում էին բրիտանական ռոք խումբ Uriah Heep-ի կատարումը:
- 2009 թ. նոյեմբերի 12-ին համերգասրահում ամերիկյան ջազ երաժիշտ և երգիչ Ջորջ Բենսոնը հանդես եկավ համերգով: Միջոցառումը տեղի ունեցավ «XXI դարի հեռանկարներ» միջազգային 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:
- 2010 թ. ապրիլին մարզասրահը հյուրընկալել էր IIHF-ի աշխարհի առաջնությունը: Հոկեյի մրցաշարը, որտեղ Հյուսիսային Կորեայի դեմ եզրափակիչում պարտված Հայաստանի հավաքականը III դիվիզիոնում նվաճեց արծաթե մեդալ:
- 2010 թ. մայիսի 25-ին անգլիական ռոք խումբ Deep Purple-ը բարեգործական համերգով հանդես եկավ ավելի քան 10,000 երկրպագուների համար: Համերգը բարեգործական էր, որի արդյունքում վերականգնվեց Գյումրու երաժշտական դպրոցը, որն ավերվել էր 1988 թ. երկրաշարժից:
- 2010 թ. օգոստոսի 12-ին համալիրում ելույթ ունեցավ ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը System of a Down խմբի հետ։
- 2010 թ. հոկտեմբերի 26-ին համերգային դահլիճում «Hard Knocks» համաշխարհային շրջագայության ընթացքում անգլիացի երգիչ Ջո Քոքերը համերգ է ունեցել:
- 2011 թ. մարտի 18-ին, միջազգային երգչուհի Լառա Ֆաբիանը Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում մարզասրահում ելույթ ունեցավ:
- 2011 թ. սեպտեմբերի 3-ին Վիկ Դարչինյանը պաշտպանեց իր IBO վարկածով չեմպիոնի տիտղոսը` 12 տուրից հետո հաղթելով Էվանս Մբամբային:
- 2011 թ. դեկտեմբերի 3-ին «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթը տեղի ունեցավ մարզասրահում:
- 2013 թ. հունիսին ռուսական ռոք-խումբ DDT-ն առաջին անգամ Հայաստանում, համերգասրահում հանդես եկավ համերգով:
- 2016 թ․ հոկտեմբերին Շառլ Ազնավուրը համերգով հանդես եկավ համերգասրահում:
- 2017 թ. հոկտեմբերի 26-ին համերգասրահում ամերիկյան ջազ երաժիշտ Մարկուս Միլլերը հանդես եկավ համերգով: Միջոցառումը տեղի է ունեցել «Երևան Ջազ Ֆեստ 2017» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 Monuments database — 2017.
- ↑ Ian Gillan performs in Soviet Armenia (May 1990)
- ↑ Գուրգեն Մուշեղյանի անձնական արխիվ
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր կատեգորիայում։ |