Վիտամին D
Վիտամին D կամ կալցիֆերոլ[2] (D1, D2, D3, D4, D5, որոնցից առավել հայտնի են D2 (էրգոկալցիֆերոլ) և D3 (խոլեկալցիֆերոլ))[3], օրգանիզմի բնականոն նյութափոխանակության և կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական միացությունների, կենսաբանորեն ակտիվ ստերոիդների խումբ, ռախիտը կանխարգելող վիտամին, լուծվում է ճարպերում, չի լուծվում ջրում, կուտակվում է ճարպերում և լյարդում, հիմնականում առաջանում է մաշկում ուլտրամանուշակագույն ճառագայթների բացօթյա ներգործությամբ (ցերեկային լույսի բացակայության դեպքում քվարցային լամպով ճառագայթահարելով) նախավիտամիններից սինթեզվելով[4] և որոշ չափով սննդի միջոցով:
Վիտամին D | |
---|---|
![]() Խոլեկալցիֆերոլ (D3) | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Ավանդական անվանում | Վիտամին D3 |
Քիմիական բանաձև | C27H44O |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլյար կոնցենտրացիա cM | 384,64 գՄոլ−1 մոլ/լ |
Ջերմային հատկություններ | |
Հալման ջերմաստիճան | 84-85 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 1406-16-2 |
EINECS համար | 215-797-2 |
ЕС | 215-797-2 |
Թունավորություն | |
Թունավորություն | 42 մգ·կգ−1 (LD50, առնետներ, օրալ)[1] |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
D վիտամինի պակասի դեպքում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների, հատկապես կանանց օրգանիզմը վատ է յուրացնում սննդի մեջ պարունակվող կալցիումը և ֆոսֆորը, որի հետևանքով ոսկորները փափկում են և սկսում են ծռվել. երեխաների մոտ առաջանում է ռախիտ, իսկ մեծահասակների, հատկապես կանաց մոտ՝ ոսկրակակղանք ավելացնելով օստեոպորոզի ռիսկերը: Կանխարգելման նպատակով բժշկի կողմից նշանակվում են D վիտամինի պատրաստուկներ[5], որոնք ստացվում են գործարանային պայմաններում խմորասնկերը բարդ քիմիական մշակման և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը ենթարկելու միջոցով[6]:
D վիտամինը մարդու օրգանիզմի անփոխարինելի մասն է կազմում: Օրական անհրաժեշտ չափաբաժինը (RDA) 1 - 70 տարեկանում (ներառյալ հղիները և կերակրող մայրերը) կազմում է 15 մկգ կամ 600 ՄՄ խոլեկալցիֆերոլ[7]:
ՀայտնագործումԽմբագրել
Մարդկությանը այս վիտամինը հայտնի է դեռ 17-րդ դարից, սակայն գիտականորեն այն արժեվորվել է 20-րդ դարի սկզբներին[8]: Վիտամին D-ի հայտնագործումը թույլ է տվել լուծել մինչ այդ սուր մտահոգություն հանդիսացող ռախիտի խնդիրը: 1913 թ.-ին ամերիկյան կենսաքիմիկոս Էլմեր Մակկոլումը (անգլ.՝ Elmer McCollum) և Մարգուրիթ Դեյվիսը (անգլ.՝ Marguerite Davis) ձկան յուղի մեջ վիտամին A-ն հայտնաբերելուց հետո[9], 1914 թ. -ին բրիտանական անասնաբույժ Էդվարդ Մելենբին (անգլ.՝ Edward Mellanby) նկատեց, որ ռախիտից չեն տառապում այն շներերը, որոնց ձկան յուղ են տալիս: Այս դիտարկումը հանգեցրեց նրան այն եզրակացության, որ ռախիտը կանխարգելվում է վիտամին A-ի կամ դրա հետ առընչություն ունեցող որևէ այլ նյութի շնորհիվ:
Այդ հարցը պարզելու համար 1922 թ.-ին Մակկոլումը ձկան յուղով փորձ դրեց, որտեղ լիովին չեզոքացրեց վիտամին A-ն: Այդ ձկան յուղով սնվող շները հաջողությամբ բուժվեցին ռախիտից: Այդպես ապացուցվեց, որ ռախիտի բուժման համար պատասխանատու է ոչ թե վիտամին A-ն, այլ մինչ այդ անհայտ վիտամինը: Եվ քանի որ դա գիտության կողմից հայտնաբերված չորրորդ վիտամինն էր, գիտնականը այն անվանեց լատինական այբուբենի չորրորդ տառով՝ D[10]:
1923 թ.-ին ամերիկյան կենսաքիմիկոս Հարի Սթենբոկը ցույց տվեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներով ճառագայթելիս սննդի մեջ վիտամին D-ի քանակն ավելանում է: Նման ճառագայթումից հետո սովորական սննդի միջոցով փորձարկվող առնետները ռախիտից բուժվեցին: Գրեթե նույն ժամանակում Ա. Ֆ. Հեսսը (Alfred Fabian Hess) ապացուցեց, որ մարդու օրգանիզմում արևի լույսից վիտամին D է սինթեզվում[11]:
Այդ ընթացքում Սթենբոկը արտոնագրեց կաթի և այլ ճարպային սննդամթերքների ուշտրամանուշակագույնով ճառագայթման եղանակը, նպատակ ունենալով դրանցում ավելացնել արևային վիտամինի քանակը: Այս միջոցը լայնորեն տարածված է ԱՄՆ-ում:
ՆշանակությունԽմբագրել
Վիտամին D-ն կենսաբանական ակտիվ նյութերի խումբ է (այդ թվում էրգոկալցիֆերոլ և խոլեկալցիֆերոլ): D խմբի վիտամինները մարդու սննդակազմի անփոխարինելի մասն են հանդիսանում։ Օրվա պահանջը՝ 10-25 մկգ։
Վիտամինը բաղկացած է ֆերոլներից, որոնք ակտիվանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Կալցիֆերոլը ճարպերում լուծվում է: Ճարպերն անհրաժեշտ են նաև աղիներում այդ վիտամինի լիարժեք ներծծման համար: Ճարպերում լուծվող այլ վիտամինների նման ճարպային հյուսվածքներում կուտակվելու հատկություն ունի: Ամռան ընթացքում D վիտամինի կուտակված պաշարները կարող են աստիճանաբար սպառվել ձմռան ամիսներին[12]:
Օրգանիզմում այդ պրոցեսը կատարվում է մաշկում։ Վիտամին D - ի անբավարարությունը շատ տարածված է և կարող է օրգանների բջիջների զարգացման խնդիրներ առաջացնել, առավելապես մաշկային։ Գիտնականները ապացույցներ են փնտրում նաև, որ վիտամին D-ի երկարաժամկետ անբավարարությունը հանգեցնում է քաղցկեղի: Բացի այդ, մի շարք կլինիկական ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ վիտամին D -ն մասնակցում է բջիջների բազմացման կարգավորմանը, նյութափոխանակությանը, խթանում է որոշ հորմոնների սինթեզը, կանխում է շաքարախտը[13], քաղցկեղի որոշ տեսակները[14][15]:
Վիտամին D-ի աղբյուրներԽմբագրել
- Ուլտրամանուշակագույն ճառագայթներ. խոլեկալցիֆերոլը՝ D3 պրեվիտամինը, կազմավորվում է մաշկի էպիդերմիսում արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ D3 պրովիտամինից։ D3 պրովիտամինը խոլեկալցիֆերոլի է վերածվում ջերմային իզոմերիզացման ճանապարհով (մարմնի ջերմաստիճանում). Էպիդերմիսում խոլեկալցիֆերոլը կապվում է D վիտամին կապակցող սպիտակուցի հետ և այդ վիճակով անցնում է արյան մեջ և տեղափոխվում է լյարդ[4][16]: Ստվերը և ամպամած եղանակը ընդունակ են 60 %-ով կրճատել պրեվիտամինի սինթեզը[17]: Պրեվիտամինի սինթեզի համար անհրաժեշտ ուլտամանուշակագույն ճառագայթները չեն անցնում ապակու, հագուստի և արևայրուքի համար նախատեսված քսուկների միջով[12]: Բավարար քանակով վիտամին սինթեզվում է սոլյարիում պարբերաբար ճառագայթում ստանալիս, սակայն դա կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի[18]:
- Սնունդ
- Բուսական. առվույտ, ձիաձետ, եղինջ, մաղադանոս, սունկ, արևածաղիկ, եգիպտացորեն, որոշ ջրիմուռներ: Էրգոկալցիֆերոլի բնական աղբյուր է (ոչ արհեստական լուսավորության տակ աճած) անտառային աղվեսասունկը և այն սնկատեսակները, որոնց հյուսվածքներում էրգոկալցեֆերոլը արտադրվում է էրգոստերոլից: Վիտամին D-ի (էրգոստերոլ) արտադրական ստացման հիմնական աղբյուրը խմորասնկերն են[19]:
- Կենդանական. կարագ, պանիր և այլ կաթնամթերքներ, ձվի դեղնուց, ձկան յուղ, խավիար, ջրիմուռներով սնվող ձկներ: 400 ՄՄ[20] վիտամինի ստացման համար հարկավոր է ամեն օր 150 գրամ սաղմոն և 900 գրամ ձողաձուկ ուտել[12][18]:
ՖունկցիաներըԽմբագրել
Վիտամին D հավասարակշռում է կալցիում և ֆոսֆոր միներալների՝ յուրացումը, արյան մեջ նրանց պարունակության մակարդակը և նրանց ներթափանցումը ոսկրային հյուսվածքներ և ատամներ։ Վիտամին А-ի, կալցիումի և ֆոսֆորի հետ օրգանիզմը պաշտպանում է մրսածությունից, շաքարախտից, աչքի և մաշկային հիվանդություններից։ Այն կանխարգելում է ատամների կարիեսը և լնդերի պաթոլոգիան, օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ և արագացնում է կոտրվածքների ապաքինումը։
ՏեսակներԽմբագրել
Վիտամին D-ի ենթատեսակներն են՝ D1, D2, D3, D4, D5, որոնցից հիմնական երկուսն են վիտամին D2 (էրգոկալցիֆերոլ) և վիտամին D3 (խոլեկալցիֆերոլ): Առանց ինդեքսի վիտամին D նշանակում է կամ D2 կամ D3, կամ երկուսն էլ: Դրանք հայտնի են որպես կալցիֆերոլ: Խոլեկալցիֆերոլը (D3) ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ սինթեզվում է մաշկի մեջ կամ օրգանիզմ է մտնում սննդի միջոցով, իսկ էրգոկալցիֆերոլը (D2)՝ միայն սննդի միջոցով: Խոլեկալցիֆերոլը և էրգոկալցիֆերոլը հիմնականում ապահովում են բարակ աղիներում (հատկապես տասներկումատնյա աղիներում) սննդամթերքի կալցիումի և ֆոսֆորի ներծծումը և ոսկրային հյուսվածքներում դրանց կուտակումը։ D2 և D3 -ի միջև կառուցվածքային տարբերությունն այն է, որ D2-ի շղթայում ածխածնի ատոմների և մեթիլ խմբի միջև կրկնակի կապ կա[3]:
Անվանում | Քիմիական կառուցվածք | Строение |
---|---|---|
Վիտամին D1 | էրգոկալցիֆերոլի համակցումը լյումիստերոլի հետ, 1:1 | |
Վիտամին D2 | էրգոկալցիֆերոլ (էրգոստերոլի ածանցյալ) | |
Վիտամին D3 | խոլեկալցիֆերոլ (կազմավորվում է մաշկում 7-դիհիդրոխոլեստերոլից) | |
Վիտամին D4 | 22-դիհիդրոէրգոկալցիֆերոլ | |
Վիտամին D5 | սիտոկալցիֆերոլ ( 7-դիհիդրոսիտոստերոլի ածանցյալ) |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Colecalciferol
- ↑ Dorland's Illustrated Medical Dictionary. Vitamin (Table of Vitamins)
- ↑ 3,0 3,1 Nomenclature of Vitamin D. Recommendations 1981. IUPAC-IUB Joint Commission on Biochemical Nomenclature (JCBN). reproduced at the Queen Mary, University of London website.
- ↑ 4,0 4,1 2- La Photosynthèse cutanée. a) La Vitamine D.
- ↑ Bischoff-Ferrari HA, Willett WC, Wong JB et Als. Prevention of Nonvertebral Fractures With Oral Vitamin D and Dose Dependency. A Meta-analysis of Randomized Controlled Trials
- ↑ Ինչպես են արտադրում վիտամինները
- ↑ Institute of Medicine (US) Committee to Review Dietary Reference Intakes for Vitamin D and Calcium; Ross AC, Taylor CL, Yaktine AL, Del Valle HB, editors (2011). «Dietary Reference Intakes for Calcium and Vitamin D» (National Academies Press (US)). PMID 21796828.
- ↑ History of Vitamin D
- ↑ Wolf G (June 2004). "The discovery of vitamin D: the contribution of Adolf Windaus". J Nutr. 134 (6): 1299–302. PMID 15173387.
- ↑ Elena Conis (July 24, 2006). "Fortified foods took out rickets". Los Angeles Times.
- ↑ "History of Vitamin D". University of California at Riverside. 2011.
- ↑ 12,0 12,1 12,2 Vitamin D and your health — Harvard Health Publications
- ↑ Vitamin D supplementation reduces insulin resistance in South Asian women living in New Zealand who are insulin resistant and vitamin D deficient - a randomised, placebo-controlled trial.
- ↑ EFFET PROTECTEUR DE LA VITAMINE D FACE AU CANCER DU SEIN
- ↑ La vitamine D en prévention du cancer? ֆրանսերեն
- ↑ Брикман А. Нарушение обмена кальция и фосфора у взрослых. Эндокринология (под ред. Н. Лавина). Москва: Практика, 1999. էջեր 413–454. — 1128 էջ, ISBN 5898160175.
- ↑ Shining a Light on Vitamin D — Nutrition Studies
- ↑ 18,0 18,1 Vitamin D — Health Professional Fact Sheet
- ↑ Елинов Н.П. Основы биотехнологии. — СпБ: "Наука", 1995. — 600 с. — ISBN 5-02-026027-4.
- ↑ 1 ՄՄ D վիտամինը համարժեք է 0,025 մկգ խոլե- կամ էրգոկալցիֆերոլին
ԱղբյուրներԽմբագրել
- Nomenclature of Vitamin D. Recommendations 1981. IUPAC-IUB Joint Commission on Biochemical Nomenclature (JCBN). reproduced at the Queen Mary, University of London website.
- History of Vitamin D
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիտամին D կատեգորիայում։ |