Ձկան յուղ, հեղուկ ճարպ, ստացվում է ձողաձուկազգիների լյարդից, ինչպես նաև ծովային կաթնասունների (կետեր, փոկեր) ենթամաշկային ճարպաբջջանքից։

Ձկան յուղի դեղապատիճներ

Թափանցիկ, դեղնավուն, յուրահատուկ հոտով և համով հեղուկ է։

Առավելապես չհագեցած ճարպաթթուների եռգլիցերի դևերից, պարունակում է նաև խոլեստերին, ֆոսֆատիդներ, վիտամին A 350 ՄՄ (միջազգային միավոր) և (30 ՄՄ)։

Օգտագործվում է A և D ավիտամինոզների, ինչպես նաև արտաքին վերքերի բուժման համար։ Պահվում է մութ տեղում (լույսի ազդեցությունից D վիտամինը վերածվում է թունավոր տոքսիսթերոլի), 10°-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, 1 տարուց ոչ ավելի։ կիրառվում է կաշվի, օճառի արտադրությունում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 706
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձկան յուղ» հոդվածին։