Էրգոկալցիֆերոլ
Էրգոկալցիֆերոլ, հայտնի է որպես վիտամին D2 և կալցիֆերոլ, Վիտամին D-ի տարատեսակ, որը պարունակվում է սննդում և կիրառվում է որպես սննդային հավելում[1]։ Որպես հավելում օգտագործվում է պրոֆիլակտիկայի և վիտամին D-ի անբավարարության ժամանակ[2]։ Անբավարարությունը կարող է զարգանալ աղիքներում վիտամին D-ի վատ ներծծման կամ լյարդի հիվանդությունների դեպքում[3]։ Կարող է կիրառվել նաև հիպոթիրեոզի ժամանակ՝ արյան մեջ կալցիումի մակարդակը նվազեցնելու նպատակով[3]։ Կիրառվում է բերանացի կամ ներմկանային[2][3]։
Նույնացուցիչներ | |
---|---|
CAS համար | 50-14-6 |
PubChem CID | 5280793 |
DrugBank | DB00153 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.014 |
Չափազանց մեծ դեղաչափերը կարող են բերել մեզի արտադրության շատացման, զարկերակային ճնշման բարձրացման, երիկամային քարերի, երիկամային անբավարարության, թուլության և փորկապության[4]։ Բարձր դոզաների երկարատև ընդունումը կարող է բերել հյուսվածքների կալցիֆիկացիայի[3]։ Բարձր դեղաչափեր ստացողներին խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով ստուգել արյան կալցիումի մակարդակը[2]։ Նորմալ դոզանները անվտանգ են հղիության ընթացքում[5] Մեխանիզմի հիմքում ընկած է կալցիումի ներծծումը աղիքների և երիկամների կողմից[4] Էրգոկալցիֆորոլ պարունակող սննդամթերքներից են որոշ սնկեր[6]։
Էրգոկալցիֆորոլն առաջին անգամ նկարագրվել է 1936 թվականին.[7] Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցների ցանկում[8]։ Էրգոկալցիֆորոլը դուրս է գրվում որպես ջեներիկ դեղորայք և առանց դողատոմսի[4]։ 2016 թվականին ԱՄՆ-ում այն 56րդ ամենաշատ դուրս գրված պրեպարատն է եղել (14 միլիոն դեղատոմս)։ Որոշ երկրներում որոշակի սննդամթերքներ, ինչպիսիք են մարգարինը և նախաճաշի հացահատիկները, պարունակում են էրգոկալցիֆերոլ[9][10]։
Կիրառում
խմբագրելԷրգոկալցիֆորոլը կարող է կիրառվել որպես վիտամին D-ի հավելում, մինչդեռ խոլեկալցիֆերոլն (վիտամին D3) արտադրվում է մաշկում բնական ճանապարհով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։.[11] Էրգոկալցիֆորոլն (վիտամին D2) և խոլեկալցիֆերոլը (D3) համարվում են համարժեքներ վիտամին D-ի սինթեզի համար։ Երկու ձևն էլ միևնույն էֆֆեկտիվությամբ են օժտված ռախիտի դեպքում[12] Այնուամենայնիվ, հարաբերական արդյունավետության վերաբերյալ առկա են հակասական հաշվետվություններ։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ էրգոկալցիֆերոլն ունի ավելի քիչ արդյունավետություն, որը պայմանավորված է սահմանափակված կլանման, կապման և ինակտիվացիայի հետ[13]։ Մետա-անալիզները պարզել են, որ խոլեկալցիֆերոլը բարձրացնում է վիտամին D-ի մակարդակը արյան մեջ, սակայն դա հաստատելու համար ավելի շատ հետազոտությունների կարիք կա[13]
Մեխանիզմ
խմբագրելԷրգոկալցիֆերոլը սեկոստերոիդ է, որն առաջանում է էրգոստերոլից (պրովիտամին D2-ի ձև) ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ` խզելով ստերոիդի ֆոտոքիմիական կապը։
Ինչպես խոլեկալցիֆերոլն, այնպես էլ Էրգոկալցիֆորոլն ինքնին ակտիվ չէ։ Ակտիվանալու համար անհրաժեշտ է կրկնակի հիդրօքսիլացում։ Առաջինը կատարվում է լյարդում CYPR1-ով և առաջանում է 25-հիդրօքսիէրգոկալցիֆերոլ( էրկալցիդիոլ,կամ 25-OH D2)[14]։) Երկրորդ հիդրօքսիլացումը կատարվում է երիկամում CYP27B1-ով` առաջացնելով ակտիվ 1.25-դիհիդրօքսիկալցիֆերոլ (էրկալցիտրիոլ կամ1.25-(OH)2D2)։ Այն ակտիվացնում է վիտամին D-ի ընկալիչները[15]։
Էրգոկալցիֆորոլն և նրա մետաբոլիտներն ունեն ավելի ցածր խնամակցություն վիտամին D-ն կապող սպիտակուցի նկատմամբ, քան վիտամին D3-ի անալոգները։ Վիտամին D-ի ընկալիչների կապող հատվածը նույնն է էրկալցիտրիոլի և կալցիտրիոլի համար[16]։ Էրգոկալցիֆորոլն և նրա մետաբոլիտները կարող են ինակտիվանալ 24-հիդրօքսիլացմամբ[17]։
Աղբյուրներ
խմբագրելՍնկեր, USDA սննդաարար նյութերի տվյալների բազայից (100g), D2 + D3[18][19]:
- Agaricus bisporus:
- հում portobello: 0.3 μg (10 IU); ՈՒՄ-ով էքսպոզիացիա։ 11.2 µg (446 IU)
- հում crimini: 0.1 μg (3 IU); ՈՒՄ-ով էքսպոզիացիա:։ 31.9 µg (1276 IU)
- Սնկեր, Սիտակե
- հում։ վիտամին D (D2 + D3): 0.4 μg (18 IU)
- չորացրած։ վիտամին D (D2 + D3): 3.9 μg (154 IU)
Լիչեն
- Cladina arbuscula տարբեր կենասպայմաններում աճեցված տեսակներ։ Պարունակում են պրովիտամին D2 և վիտամին D2, 89-146 և 0.22-0.55 μg/g միջակայքում ընկած չոր նյութին համապատասխան։ Դրանք նաև պարունակում են D3 ( 0.67-ից 2.04 μg/g) չնայած վիտամին D3 -ը չի կարող հայտնաբերվել։ Վիտամին D-ի մակարդակը բարձրանում է ՈւՄ ճառագայթման հետ մեկտեղ։.[20]
Բույսեր
Կենսասինթեզ
խմբագրելՍնկերում և C. arbuscula-ում պարունակվող վիտամին D-ի մակարդակը բարձրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման արդյունքում[22][23]։ Այդ սնկերում պարունակվող էրգոստերոլը (պրովիտամին D2 ) ՈՒՄ-ի ազդեցությամբ վերափոխվում է պրեվիտամին D2-ի, որն էլ հետագայում փոխակերպվում է վիտամին D2ի։
Երբ թարմ սունկը կամ չորացրած փոշին միտումնավոր ենթարկում են արհեստական լուսային ճառագայթման, օգտագործելով արդյունաբերական ուլտրամանուշակագույն լամպեր, վիտամին D-ի կոնցենտրացիան դրանցում բարձրանում է[24][25][26]։ Ճառագայթման գործընթացը չի առաջացնում սնկերի նշանակալի գունաթափում կամ սպիտակում[27]։ Հաստատված է, որ թարմ սնկի սովորկան չափաբաժինը (մոտավորապես 60 գրամ), ուլտրամանուշակագույն ճառագայթներով 5 րոպե մշակելիս, վիտամին D- ի պարունակությունը ավելանում է մինչև 80 մկգ կամ 3200 IU[25]:
Այս մեթոդով ստացված վիտամին D-ի բարձր մակարդակով Շամպինիոնները համարժեք են վիտամին D-ի հավելումներին և երկուսն էլ բարելավում են վիտամին D2-ի մակարդակը։ Ճառագայթման ենթարկված սնկերը և խմորասնկերից թխված հացը կենսամատչելի են ու բարձրացնում են արյան մեջ 25(OH) D մակարդակը[24]։
Անվանումներ
խմբագրելԷրգոստերոլի ճառագայթված պրեպարատներին ավելի վաղ տրվել է Վիոստերոլ անվանումն, որը ըստ էության համանուն է Էրգոկալցիֆերոլին։ Էրգոկալցիֆերոը թողարկվում և դուրս է գրվում տարբեր անվանումների տակ ներառյալ Դելտալին (Eli Lilly և Company), Դրիսդոլ (Sanofi-Synthelabo) և կալցիդոլ (Patrin Pharma):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Coulston, Ann M.; Boushey, Carol; Ferruzzi, Mario (2013). Nutrition in the Prevention and Treatment of Disease (անգլերեն). Academic Press. էջ 818. ISBN 9780123918840. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 703–704. ISBN 9780857111562.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 498. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Ergocalciferol». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 227. ISBN 9781284057560.
- ↑ «Office of Dietary Supplements - Vitamin D». ods.od.nih.gov. 2016 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery (անգլերեն). John Wiley & Sons. էջ 451. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Feral, Priscilla; Hall, Lee; Animals, Friends of (2005). Dining with Friends: The Art of North American Vegan Cuisine (անգլերեն). Friends of Animals/Nectar Bat Press. էջ 160. ISBN 9780976915904. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Bennett, Beverly; Sammartano, Ray (2012). The Complete Idiot's Guide to Vegan Living, Second Edition (անգլերեն). Penguin. էջ Chapter 15. ISBN 9781615642793. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Holick, M. F.; Binkley, N. C.; Bischoff-Ferrari, H. A.; Gordon, C. M.; Hanley, D. A.; Heaney, R. P.; Murad, M. H.; Weaver, C. M. (2011). «Evaluation, Treatment, and Prevention of Vitamin D Deficiency: An Endocrine Society Clinical Practice Guideline». Journal of Clinical Endocrinology & Metabolism. 96 (7): 1911–1930. doi:10.1210/jc.2011-0385. PMID 21646368.
- ↑ Thacher, TD; Fischer, PR; Obadofin, MO; Levine, MA; Singh, RJ; Pettifor, JM (2010). «Comparison of Metabolism of Vitamins D2 and D3 in Children with Nutritional Rickets». Journal of Bone and Mineral Research. 25 (9): 1988–1995. doi:10.1002/jbmr.99. PMC 3153403. PMID 20499377.
- ↑ 13,0 13,1 Tripkovic, L; Lambert, H; Hart, K; Smith, CP; Bucca, G; Penson, S; Chope, G; Hyppönen, E; Berry, J; Vieth, R; Lanham-New, S (2012 թ․ հունիս). «Comparison of vitamin D2 and vitamin D3 supplementation in raising serum 25-hydroxyvitamin D status: a systematic review and meta-analysis». The American Journal of Clinical Nutrition. 95 (6): 1357–64. doi:10.3945/ajcn.111.031070. PMC 3349454. PMID 22552031.
- ↑ Suda, T; DeLuca, HF; Schnoes, H; Blunt, JW (1969 թ․ ապրիլի 29). «25-hydroxyergocalciferol: a biologically active metabolite of vitamin D2». Biochemical and Biophysical Research Communications. 35 (2): 182–5. doi:10.1016/0006-291X(69)90264-2. PMID 5305760.
- ↑ «IUPAC-IUB Joint Commission on Biochemical Nomenclature (JCBN): Nomenclature of vitamin D. Recommendations 1981». European Journal of Biochemistry. 124 (2): 223–7. 1982 թ․ մայիսի 17. doi:10.1111/j.1432-1033.1982.tb06581.x. PMID 7094913.
- ↑ Bikle, DD (2014 թ․ մարտի 20). «Vitamin D metabolism, mechanism of action, and clinical applications». Chemistry & Biology. 21 (3): 319–29. doi:10.1016/j.chembiol.2013.12.016. PMC 3968073. PMID 24529992.
- ↑ Houghton, LA; Vieth, R (2006 թ․ հոկտեմբեր). «The case against ergocalciferol (vitamin D2) as a vitamin supplement». The American Journal of Clinical Nutrition. 84 (4): 694–7. doi:10.1093/ajcn/84.4.694. PMID 17023693.
- ↑ «USDA nutrient database – use the keyword 'portabello' and then click submit». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Haytowitz DB (2009). «Vitamin D in mushrooms» (PDF). Nutrient Data Laboratory, US Department of Agriculture. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Wang, T; Bengtsson, G; Kärnefelt, I; Björn, LO (2001). «Provitamins and vitamins D₂ and D₃ in Cladina spp. Over a latitudinal gradient: Possible correlation with UV levels». Journal of Photochemistry and Photobiology B: Biology. 62 (1–2): 118–22. doi:10.1016/S1011-1344(01)00160-9. PMID 11693362.
- ↑ «Dr. Duke's Phytochemical and Ethnobotanical Databases». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Wang T, Bengtsson G, Kärnefelt I, Björn LO (2001 թ․ սեպտեմբեր). «Provitamins and vitamins D₂ and D₃ in Cladina spp. over a latitudinal gradient: possible correlation with UV levels». Journal of Photochemistry and Photobiology. B, Biology. 62 (1–2): 118–22. doi:10.1016/S1011-1344(01)00160-9. PMID 11693362.
- ↑ Haytowitz DB (2009). «Vitamin D in mushrooms» (PDF). Nutrient Data Laboratory, US Department of Agriculture. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ 24,0 24,1 Keegan RJ, Lu Z, Bogusz JM, Williams JE, Holick MF (2013 թ․ հունվար). «Photobiology of vitamin D in mushrooms and its bioavailability in humans». Dermato-Endocrinology. 5 (1): 165–76. doi:10.4161/derm.23321. PMC 3897585. PMID 24494050.
- ↑ 25,0 25,1 «Bringing Mushrooms Out of the Dark». MSNBC. 2006 թ․ ապրիլի 18. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Simon RR, Borzelleca JF, DeLuca HF, Weaver CM (2013 թ․ հունիս). «Safety assessment of the post-harvest treatment of button mushrooms (Agaricus bisporus) using ultraviolet light». Food and Chemical Toxicology. 56: 278–89. doi:10.1016/j.fct.2013.02.009. PMID 23485617.
- ↑ Koyyalamudi SR, Jeong SC, Song CH, Cho KY, Pang G (2009 թ․ ապրիլ). «Vitamin D2 formation and bioavailability from Agaricus bisporus button mushrooms treated with ultraviolet irradiation». Journal of Agricultural and Food Chemistry. 57 (8): 3351–5. doi:10.1021/jf803908q. PMID 19281276.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրգոկալցիֆերոլ» հոդվածին։ |