Քիմիական բանաձև, քիմիական տարրերի նշանների օգնությամբ մաքուր նյութի բաղադրությունն արտահայտող բանաձևեր։ Նյութի պարզագույն քիմիական բանաձևը ցույց է տալիս նրա որակական և քանակական բաղադրությունը։

Al2(SO4)3
Ալյումինիումի սուլֆատ (հեքսադեկահիդրատ)
Ալյումինիումի սուլֆատի քիմիական բանաձևը Al2(SO4)3 է։ Այն պատկերված է ալյումինիումի սուլֆատի հեքսադեկահիդրատի տեսքով՝ Al2(SO4)3•16H2O:
Բութանի (նյութ) կառուցվածքային բանաձևը։ Սա քիմիական pupul։ Բութանի քիմիական բանաձևերն են՝ էմպիրիկ բանաձևը՝ C2H5, մոլեկուլային բանաձև՝ C4H10, կիսա-կառուցվածքային բանաձև՝ CH3CH2CH2CH3:

Քիմիական բանաձև կազմող նշանները ցույց են տալիս, թե որ քիմիական տարրերն են մտնում տվյալ նյութի բաղադրության մեջ։ Քիմիական բանաձևում, տարրերի նշաններից աջ, ներքևում գրվող ինդեքսներով (1-ը չի գրվում) ցույց են տրվում նյութում տարրերի հարաբերական (մոլային) պարունակությունները՝ Н2О, Al2O3, С6Н6, Na2SO4, С12Н22О11 և այլն։

Ոչ ստեխիամետրական բաղադրություն ունեցող նյութերի քիմիական բանաձևում կարող են օգտագործվել կոտորակային ինդեքսներ (NiO0,97, FeS1,96 և այլն)։ Փոփոխական բաղադրությունը ցույց տվող քիմիական բանաձև ունեն հետևյալ տեսքը՝ Zn1+xO, TiO2-x, NaxV2O5 և այլն։

Քիմիական բանաձև կազմելիս հաշվի են առնվում նաև որոշակի ատոմական խմբերի առկայությունը միացության մեջ՝ ռացիոնալ քիմիական բանաձև։ Միացությունների դասերը բնորոշող ատոմական խմբերի առկայությունը նյութում հաստատվում է փորձով։ Մոլեկուլային կառուցվածք ունեցող նյութերի համար կարելի է գրել նաև իրական քիմիական բանաձև։ Դրա համար պարզագույն քիմիական բանաձևից բացի պետք է որոշել նաև նրա մոլեկուլային զանգվածը, օրինակ, եթե ածխածնի և ջրածնի միացության պարզագույն բանաձևը СН3 է, իսկ մոլեկուլային զանգվածը՝ 30, ապա նրա իրական քիմիական բանաձև C2H6 է։

Առանձնահատուկ նշանակություն ունեն (հատկապես օրգանական միացությունների համար) գրաֆիկական քիմիական բանաձև, որոնցում ցույց են տրվում մոլեկուլի բաղադրության մեջ մտնող բոլոր ատոմները և նրանց միջև գոյություն ունեցող քիմիական կապերը։ Նրանց հաճախ անվանում են նաև կառուցվածքային բանաձևեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմիական բանաձև» հոդվածին։