Ռախիտ (հուն․՝ ῥάχις՝ ողնաշար) հիվանդություն, որը բնութագրվում է երեխաների ոսկրերի փափկեցմամբ և թուլացմամբ[4]։ Ախտանիշները ներառում են ծռված ոտքերը, աճի կանգը, ոսկրային ցավը, մեծ ճակատը և քնկոտությունը[4][5]։ Բարդությունները կարող են ներառել՝ ոսկրերի կոտրվածքներ, մկանային սպազմներ, աննորմալ ծռված ողնաշար կամ մտավոր հետամնացություն

Ռախիտ
XrayRicketsLegssmall.jpg
Տեսակհիվանդություն[1][2][3] և հազվագյուտ հիվանդություն
Բժշկական մասնագիտությունէնդոկրինոլոգիա
Rickets Վիքիպահեստում

Ռախիտի ամենատարածված պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է[4]։ Դրան կարող է հանգեցնել առանց բավարար վիտամին D-ի սննդակարգը, մուգ մաշկը, չափազանց քիչ արևի ճառագայթները, կրծքով կերակրելն՝ առանց վիտամին D-ի հավելման, ցելիակիան և որոշ գենետիկական հիվանդությունները[4][5] Այլ գործոններ կարող են լինել կալցիումի կամ ֆոսֆորի ոչ բավարար քանակը[6][7] Հիմնական մեխանիզմը ներառում է աճի թիթեղիկի անբավարար կալցիֆիկացումը[8] Ախտորոշումը կատարվում է ռենտգեն հետազոտությամբ և արյան թեստերի հիման վրա, որը բացահայտում է ցածր կալցիումի և ֆոսֆորի մակարդակ, բարձր հիմնային ֆոսֆատազայի ակտիվություն[4]

Կանխարգելումը ներառում է կրծքով կերակրվող երեխաների վիտամին D-ի հավելումների օգտագործումը[7]։ Բուժումը կախված է հիմնական պատճառից[4]։ Եթե պատճառը վիտամին D-ի անբավարարությունն է, բուժումը սովորաբար վիտամին D-ի և կալցիումի ընդունումն է[4]։ Սա մի քանի շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ բերում է վիճակի բարելավման[4] Ոսկրային ձևափոխությունները նույնպես կարող են ժամանակի ընթացքում բարելավվել[7] Երբեմն ոսկրային դեֆորմացիաները շտկելու համար վիրահատական միջամտության կարիք է լինում[5] Հիվանդության գենետիկական ձևերը սովորաբար պահանջում են հատուկ բուժում[7]։

Ռախիտը համեմատաբար տարածված է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Ասիայում[6]։ Հազվադեպ է հանդիպում ԱՄՆ-ում և Եվրոպայում[5][6]։ Այն սկսվում է մանկական հասակում, սովորաբար 3-ից 18-ամսականում[5][6]։ Հիվանդության տարածվածությունը տղամարդկանց և կանանց մոտ հավասար է[5] Ռախիտի դեպքեր նկարագրվել են դեռ 1-ին դարից[9], հիվանդությունը լայնորեն տարածված էր Հռոմեական կայսրությունում[10] Ռախիտն տարածված հիվանդություն էր 20-րդ դարում[9] Սկզբնական բուժումը ներառում էր ձողաձկան լյարդի յուղի օգտագործումը[9]։

ՊատմությունԽմբագրել

 
Ռախիտով երեխայի կմախք, 1881։

Հույն բժիշկ Սորանուս Եփեսացին՝ Մեթոդական դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից մեկը, որը սովորել է Ալեքսանդրիայում և հետագայում Հռոմում, դեռևս առաջին ու երկրորդ դարերում նկարագրել է նորածինների ոսկրային դեֆորմացիաների դեպքեր։ Ռախիտը որպես բժշկական պաթոլոգիա չի սահմանվել մինչև 1645 թվականը։ Այդ թվականին միայն անգլիացի բժիշկ Դանիել Ուիստլերը տվեց մեզ հայտնի առաջին նկարագրությունը։ 1650 թվականին Ֆրենսիս Գլիբսոնը հրապարակեց ռախիտի մասին գիտական աշխատություն (բժիշկ Քեյուս քոլեջ, Քեմբրիջ)[11]։ Նա նշեց, որ հիվանդությունն առաջին անգամ հայտնվել է դեռ 30 տարի առաջ Դորսեթի և Սոմերեսթի շրջաններում[12]։ 1857 թվականին Ջոն Սնոուն կարծում էր, որ այդ ժամանակ Բրիտանիայում տարածված ռախիտը, առաջանում է հացթուխների պատճառով, որոնք խարդախություն են անում և հացի հետ շիբ են խառնում[13]։ Գերմանացի մանկաբույժ Կուրտ Հուլդշինսկին 1918-1919 թվականների ձմռանը հաջողությամբ ապացուցեց, որ ռախիտը կարելի է բուժել ուլտրամանուշակագույն լամպերով։ Սննդակարգի դերը ռախիտի առաջացման գործում հաստատել է Էդուարդ Մելանբը[14][15] 1918-1920 թվականներին[16]։ 1923 թվականին, ամերիկացի բժիշկ Հարրի Սթենբուքը ապացուցեց, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումն ավելացնում է սննդում և այլ օրգանական նյութերում վիտամին D-ի պարունակությունը։ Սթենբուքի ճառագայթման տեխնիկան օգտագործվել է սննդամթերքի, ավելի շատ կաթի համար։ 1945 թվականին արդեն ռախիտն արդեն վերացվել էր Միացյալ Նահանգներում։

ԾագումնաբանությունԽմբագրել

Ռախիտը ծագել է հունարեն «rachitis» բառից (ῥαχίτης[17], նշանակում է «ողնաշարի մեջ»)։

Նշաններ և ախտանիշներԽմբագրել

 
Լայնացած դաստակ

Ռախիտի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել ոսկրերի փափկեցումն ու ոսկրային կոտրվածքների հանդեպ զգայունությունը։ Հատկապես հաճախ են հանդիպում «կանաչ ճյուղի» տիպի կոտրվածքները[18] Նորածինների մոտ կարող են առաջանալ այնպիսի դեֆորմացիաներ, ինչպիսիք են փափուկ, բարակած գանգի ոսկորները՝ վիճակ, որը հայտնի է կրանիոտաբես անվամբ[19][20]. այն ռախիտի առաջին նշանն է։

Երեխաները կարող են ունենալ ծռված ոտքեր, հաստացած ոտնաթաթեր ու դաստակներ[21]։ Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են ունենալ ծռված ծնկներ[18]։ Կարող են հանդիպել ողնաշարի ծռումներ կիֆոսկոլիոզի կամ լորդոզի տեսքով։ Կարող է հանդիպել նաև կոնքի ոսկրերի դեֆորմացիա։ Վիճակը, որը հայտնի է ռախիտի վարդեր անվամբ կարող է բերել ոսկրաաճառային հոդերի հաստացման, ինչը պայմանավորված է ոսկրաաճառային հոդերում հանգույցների առաջացմամբ։ Սա երևում է որպես տեսանելի ուռածություն յուրաքանչյուր կողոսկրի մեջտեղում, մի գծի վրա՝ մարմնի յուրաքանչյուր կողմում։ Այն փոքր-ինչ նման է վարդերի ծաղկանոցի, որից էլ ստացել է իր անունը։ Հարիսոնի ակոսի առկայության դեպքում կարող է հանդիպել աղավնու կուրծք դեֆորմացիան[18]։

Հիպոկալցիեմիան՝ արյան մեջ կալցիումի ցածր մակարդակը, կարող է հանգեցնել տետանիայի (անկառավարելի մկանային սպազմի)։ Ատամնաբուժական խնդիրներ նույնպես կարող են զարգանալ[18]։

Ռախիտով տառապողի ռենտգենը կամ ռադիոգրաֆիան ունի դասական պատկեր` խոնարհված ոտքեր (ոտքերի երկար ոսկրերի արտաքին կորություն) և դեֆորմացված կրծքավանդակ։ Բնորոշ է նաև քառակուսաձև գանգը, որը հայտնի է որպես «caput quadratum»[22]։ Չբուժելու դեպքում այս դեֆորմացիաները պահպանվում են։ Երկարատև չբուժելը կարող է առաջավնել երկար ոսկրերի թեքումներ ու ձևախախտումներ, ծռված ողնաշար[23]։

ՊատճառներԽմբագրել

Մայրական օրգանիզմում վիտամին D պակասը կարող է ծնվելուց առաջ առաջացնել ոսկրային հիվանդություն և ոսկրերի որակի վատացման պատճառ՝ ծնունդից հետո[24][25]։ Բնածին ռախիտի առաջնահերթ պատճառը մայրական արյան մեջ վիտամին D-ի անբավարարությունն է[25]։ Վիտամին D-ն ապահովում է ոսկրերի հանքայնացման համար անհրաժեշտ շիճուկի ֆոսֆատի և կալցիումի բավարար մակարդակը[26]։ Բնածին ռախիտի պատճառ կարող են դառնալ նաև մայրական այլ հիվանդություններ, այդ թվում `ծանր օստեոմալացիան, չբուժված ցելիակիան, մալաբսորբցիան, նախաէկլամսիան և վաղաժամ ծննունդը[24]։ Երեխաների ռախիտը նման է տարեցների օստեոպորոզին։ Նախածննդյան խնամքը ներառում է վիտամինի մակարդակի ստուգումն ու բոլոր պակասների լրացումը[27]։

Բացառապես կրծքով կերակրվող նորածինների մոտ ռախիտի կանխարգելման համար կարող են կիրառվել վիտամին D-ի հավելումներ կամ արևի ճառագայթներ[28]։

Արևոտ երկրներում, ինչպիսիք են Նիգերիան, Հարավային Աֆրիկան և Բանգլադեշը, արևի ազդեցությամբ պայմանավորված կա բավարար էնդոգեն վիտամին D։ Այնուամենայնիվ, այս երեխաների շրջանում հիվանդությունը նույնպես հանդիպում է, որը պայմանավորված է սննդով ավելի քիչ կալցիումի ընդունմամբ` հիմնականում հացահատիկի վրա հիմնված սննդակարգի պատճառով[29]։

Ռախիտի զարգացման համար բարձր ռիսկի խումբը ներառում է.

    • Կրծքով կերակրվող նորածիններ, որոնց մայրերը չեն ենթարկվում արևային ճառագայթման։
    • Կրծքով կերակրվող նորածիններ, որոնք չեն ենթարկվում արևային ճառագայթման։
    • Կրծքով կերակրվող երեխաներ, որոնք քիչ արևային ճառագայթման տակ են։
    • Պատանիները, հատկապես, հասունացման շրջանում[30]։
    • Ցանկացած երեխա, ում սննդակարգը չի պարունակում բավարար քանակությամբ վիտամին D կամ կալցիում։

Հիվանդությունները որոնք հանգեցնում են նորածինների ոսկրերի փափկեցման, ինչպիսիք են հիպոֆոսֆատազիան կամ հիպոֆոսֆատեմիան՝ նույնպես կարող են ռախիտի պատճառ դառնալ[31]։  

Ստրոնցիումը կալցիումի նման անցնում է ոսկրերի մեջ։ Չափազանց շատ քանակներով ստրոնցիումն ունի ռախիտոգեն (ռախիտ առաջացնող) ազդեցություն[32]։

Արևի ազդեցությունըԽմբագրել

Արևի լույսը, հատկապես ուլտրամանուշակագույն ճառագայթները, մաշկի բջիջներին թույլ են տալիս փոխակերպել ոչ ակտիվ վիտամին D-ն ակտիվ վիտամին D-ի։ Վիտամին D-ի բացակայության դեպքում, սննդի կալցիումը չի ներծծվում ինչպես հարկն է, հանգեցնելով հիպոկալցեմիայի, որն էլ առաջացնում է կմախքային և ատամնային դեֆորմացիաներ ու նյարդամկանային ախտանշաններ, օրինակ ` գերգրգռականություն: Վիտամին D պարունակող սննդամթերքներն են կարագը, ձուն, ձկան լյարդի յուղը, մարգարինը, կաթը, շամպինյոնը և շիիտակ սնկերը և այնպիսի յուղոտ ձկներ, ինչպիսիք են թունան, ծովատառեխը և սաղմոնը։ Հանդիպում է նաև հազվագյուտ X-շղթայակցված դոմինանտ ռախիտ, որը կոչվում է վիտամին D-ռեզիստենտ ռախիտ կամ X-շղթայակցված հիպոֆոսֆատեմիա։

Վերջին տարիներին Բրիտանիայում տարբեր սոցիալական ծագմամբ երեխաների մոտ արձանագրվել են ռախիտի դեպքեր[33] մարմնում վիտամին D-ի անբավարարության պատճառով, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն հասնում մաշկին արևից պաշտպանող կրեմների օգտագործման, չափից շատ արևից պաշտպանման կամ արևի տակ դուրս չգալու պատճառով։ Այլ դեպքեր են արձանագրվել այնպիսի էթնիկ խմբերի երեխաների շրջանում, որոնց մայրերը խուսափում են արևի ազդեցությունից կրոնական և մշակութային պատճառներով, ինչը հանգեցնում է մայրական վիտամին D-ի անբավարարության[34][35]։ Հարկ է նշել, որ մուգ մաշկ ունեցող մարդիկ վիտամին D-ի քանակը պահպանելու համար ավելի շատ արևի ճառագայթների կարիք ունեն։ Ռախիտը Լոնդոնում պատմականորեն խնդիր էր դարձել, հատկապես արդյունաբերական հեղափոխության ժամանակ։ Կայուն խիտ մառախուղը և ծանր արդյունաբերական ծուխը, որը ծածկում էր քաղաքը, արգելափակում էր արևի ճառագայթներն այն աստիճան, որ երեխաների 80 տոկոսը միաժամանակ ունեին տարբեր աստիճանի բարդության ռախիտ։ Գերմանիայում ռախիտը հայտնի է որպես «անգլիական հիվանդություն» (Die englische Krankheit)։

Էվոլյուցիոն նկատառումներԽմբագրել

Վիտամին D-ի բնական ընտրության վարկածները․ Ռախիտը հաճախ վիտամին D3-ի անբավարարության արդյունք է։ Մարդու մաշկի գույնի և աշխարհագրական լայնության կորելացիան համարվում է դրական բնական ընտրության արդյունք։ Հյուսիսային լայնություններում բնական ընտրությունն ավելի բաց մաշկի համար է, որը թույլ է տալիս ՈՒՄ ճառագայթներին արտադրել վիտամին D՝ 7-դեհիդրոխոլեստերոլից։ Հասարակածին մոտ լայնություններն ունեն մուգ մաշկի բնական ընտրություն, որը կարող է արգելափակել ՈւՄ ճառագայթների մեծամասնությունը` պաշտպանելով մաշկը վիտամին D-ի թունավոր քանակից, ինչպես նաև մաշկի քաղցկեղի առաջացումից[36]։

Այս վարկածի օգտին բերում են մի օրինակ, ըստ որի Արկտիկայի բնակիչները, որոնց մաշկն համեմատաբար ավելի մուգ է լայնության համար, օրինակ՝ ինուիտները, ունեն սննդակարգ, որը պատմականորեն հարուստ է վիտամին D-ով։ Քանի որ այս մարդանց սննդակարգը հարուստ է վիտամին D-ով, չկա արևի ճառագայթներից վիտամին D սինթեզելու բնական ընտրության դրական ուժ[37]։

Շրջակա միջավայրի անհամապատասխանություն. Ի վերջո, վիտամին D-ի դեֆիցիտը առաջանում է բնակչության նախորդ էվոլյուցիոն միջավայրի և անհատի ներկա միջավայրի միջև անհամապատասխանությունից։ Անհամապատասխանության այս ռիսկը մեծանում է փոխադրամիջոցների առաջընթացով և բարձր լայնություններում քաղաքային բնակչության քանակի աճով։

Շրջակա միջավայրի անհամապատասխանության նման, երբ մուգ մաշկով մարդիկ ապրում են բարձր լայնություններում, ռախիտը կարող է հայտնվել նաև այնպիսի կրոնական համայնքներում, որոնք պահանջում են գլխարկներով և քողերով երկար հագուստ[38]։ Այս երկար հագուստները ծառայում են արևի ճառագայթների խոչընդոտներ և թույլ չեն տալիս անհատներին արևից ճառագայթներից սինթեզել վիտամին D։

Միթալի և ուրիշների կատարած ուսումնասիրության մեջ[39], վիտամին D-ի անբավարարությունը տարբեր երկրներում չափվել է ցածր 25-հիդրօքսիվիդամին D-ով։ 25 (OH) D-ն վիտամին D-ի անբավարարության ցուցանիշ է, որը կարելի է հեշտությամբ չափել։ Այս տոկոսները պետք է դիտարկել, որպես հարաբերական վիտամին D մակարդակ, և ոչ թե որպես ռախիտի կանխատեսելի զարգացման ապացույց։

Եվրոպայում ապրող ասիացի ներգաղթյալների համար վիտամին D անբավարարության առաջացման ռիսկն ավելի բարձր է։ Վիտամին D-ի անբավարարություն հայտնաբերվել է Նիդերլանդներում ապրող ոչ արևմտյան ներգաղթյալների 40%-ի շրջանում, թուրք ու մարոկկացի ներգաղթյալների ավելի քան 80%-ի շրջանում։

Մերձավոր Արևելքը, չնայած արևի ճառագայթման բարձր ազդեցությանը, ամբողջ աշխարհում ռախիտի ամենաբարձր ցուցանիշներն ունի[40]։ Սա կարելի է բացատրել մշակութային նկատառումներով ավելի քիչ արևի տակ գտնվելով և կերակրող մայրերի համար վիտամին D հավելումների բացակայությամբ։ Իրանում և Սաուդյան Արաբիայում դեռահաս աղջիկների համապատասխանաբար 70% և 80%-ն ունեն վիտամին D-ի անբավարարություն։ Կարևոր են նաև սոցիալ-տնտեսական գործոնները, որոնք սահմանափակում են վիտամին D-ով հարուստ սննդի օգտագործումը։ ԱՄՆ-ում վիտամին D-ի անբավարարությունը զգալիորեն տարբերվում է տարբեր էթնիկ խմբերի մոտ։ 70 և ավելի բարձր տարիքի տղամարդկանց շրջանում, շիճուկում ցածր 25 (OH) D-ի տարածվածությունը կազմում է 23%՝ ոչ իսպանախոս սպիտակամորթների, 45% մեքսիկացի ամերիկացիների, և 58%` ոչ իսպանախոս սևամորթ ներկայացուցիչների համար: Կանանց շրջանում տարածվածությունը կազմել է համապատասխանաբար 28.5%, 55% և 68%։

Կոքրանի գրադարանում հրապարակված համակարգային ուսումնասիրությունը հետազոտել է Թուրքիայի և Չինաստանի մինչև երեք տարեկան երեխաներին ու գտել, որ կա կապ վիտամին D-ի և ռախիտի միջև։ Թուրքիայում այն երեխաների մոտ, ովքեր ստանում են վիտամին D՝ միայն 4% ռախիտի առաջացման հավանականություն կա, համեմատած այն երեխաների, ովքեր բժշկական միջամտություն չեն ստացել։ Չինաստանում վիտամին D-ի, կալցիումի և սննդի համադրությունը նվազեցրել է ռախիտի ռիսկը[41]։

Էվոլյուցիոն տեսանկյունից ելնելով՝ ծնողները կարող են ավելացնել վիտամին D-ի սննդային ընդունումը, եթե զգում են, որ երեխայի մոտ կա վիտամին D անբավարարության զարգացման բարձր ռիսկ[42]։

ԱխտորոշումԽմբագրել

 
Դաստակի ռենտգենային լուսանկարը, որում երևում են ռախիտի փոփոխությունները։
 
Կրծքավանդակի ռենտգենային լուսանկարը ցույց է տալիս ռախիիտի հետևանքով տեղի ունեցած փոփոխությունները։

Ռախիտը կարող է ախտորոշվել `

  • Արյան թեստերով[43]
    • Շիճուկում կալցիումի և ֆոսֆորի մակարդակները կարող են ցածր լինել, իսկ հիմնային ֆոսֆատազը կարող է բարձր լինել։ Կարող է դիտվել ոսկրերի ձևի և կազմության փոփոխություն։ Սա կարող է արտահայտվել մեծացած վերջույթներով ու հոդերով։
  • Հնարավոր է կատարել ոսկրերի խտության հետազոտություն[43]։
  • Ռադիոգրաֆիան սովորաբար ցույց է տալիս ոսկրերի դեմիներալիզացիայի հետևանքով առաջացած մետաֆիզների երկրորդային կալցիֆիկացիայի զոնաների լայնացումը։ Մետաֆիզների մաշումը սովորաբար ի հայտ է գալիս աճման և շարունակական քաշ հավաքելու շրջանում[44]։ Այս փոփոխությունները հիմնականում դիտվում են արագ աճի հատվածներում, այդ թվում `բազկոսկրի պրոքսիմալ, ճաճանչոսկրի դիստալ, ազդրոսկրի դիստալ, ինչպես նաև ոլոքի պրոքսիմալ ու դիստալ հատվածներում: Հետևաբար, ռախիտի կմախքային հետազոտությունը կարող է կատարվել ծնկների, դաստակի և սրունք-թաթային հոդի առաջահետին ռադիոգրաֆիայով։[44]

Տեսակները

Դիֆերենցիալ ախտորոշումԽմբագրել

Ռախիտով նորածինները հաճախ ունենում են ոսկրերի կոտրվածքներ, ինչը երբեմն հանդիսանում է երեխաների նկատմամբ բռնության կասկածի պատճառ։ Այս խնդիրը կարծես ավելի տարածված է ձմռանը բարեխառն կլիմայական պայմաններում ապրող սևամորթ նորածինների շրջանում, որոնք բացառապես սնվում են մոր կաթով, աղքատ սննդով և վիտամին D-ի հավելումներով[47]։ Սա բացատրվում է նրանով, որ մուգ մաշկ ունեցող մարդիկ ավելի քիչ վիտամին D են սինթեզում, քան բաց մաշկ ունեցողները, նույնիսկ արևի ճառագայթների ներքո[48]։

Բուժում և կանխարգելումԽմբագրել

Ռախիտի ամենատարածված բուժումը վիտամին D-ի օգտագործումն է[49]։ Այնուամենայնիվ ծանր ոսկրային դեֆորմացիաների պարագայում վիրահատության կարիք է առաջանում[45]։

Սննդակարգ և արևային ճառագայթումԽմբագրել

 
Խոլեկալցիֆերոլ (D3)
 
Էրգոկալցիֆերոլ (D2)

Բուժումը ներառում է կալցիումի, ֆոսֆատների և վիտամին D-ի ընդունում։ Ուլտրամանուշակագույն B ճառագայթները (առավել ինտենսիվ են, երբ արևը երկնքի ամենաբարձր կետում է), լյարդի յուղը, հալիբութ ձկան լյարդի յուղը և վիստերոլը համարվում են վիտամին D-ի աղբյուր։

Ամեն օր բավականաչափ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո գտնվելը և սննդակարգում բավարար կալցիումի և ֆոսֆորի քանակները կարող են կանխել ռախիտը։ Մուգ մաշկ ունեցող մարդիկ պետք է ավելի երկար ենթարկվեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը։ Հաստատվել է, որ վիտամին D փոխարինող թերապիան ուլտրամանուշակագույն ճառագայթային թերապիայով ու դեղամիջոցներով նույնպես արդյունավետ է ռախիտի դեպքում[50]։

Խորհուրդ է տրվում օրական վիտամին D-ի 400 միջազգային միավոր (IU) նորածինների և երեխաների համար։ Երեխաները, որնք չեն ստանում բավարար քանակով վիտամին D, գտնվում են ռախիտի բարձր ռիսկի խմբում։ Վիտամին D-ն նպաստում է կալցիումի անցմանը դեպի ոսկրեր և ոսկրերի կալցիֆիկացմանը։

ՀավելումներԽմբագրել

Վիտամին D-ի անբավարարությունը կարելի է նաև լրացնել դիետիկ հավելումների և/կամ արևի ճառագայթների ազդեցության միջոցով։ Վիտամին D3-ը (խոլեկալցիֆերոլ) ավելի նախընտրելի տարբերակ է, քան վիտամին D2-ը, որովհետև այն ավելի հեշտ է ներծծվում։ Շատ դերմատոլոգներ խորհուրդ են տալիս վիտամին D-ի հավելումները որպես ուլտրամանուշակագույն ճառագայթների այլընտրանքային տարբերակ՝ մաշկի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում գտնվող անձանց։ Արևի ճառագայթմամբ մարմնում վիտամին D-ի օրական սինթեզը կազմում է մոտ 250 μg (10,000 IU)[51]։

Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի (AAP) կարծիքով, բոլոր նորածինները, այդ թվում`միայն կրծքով կերակրվողները, պետք է ստանան վիտամին D հավելումներ, մինչև օրական սկսեն առնվազն 17 US (500ml) վիտամին D-ով հարուստ կաթ խմել[52]։

ՀամաճարակաբանությունԽմբագրել

Զարգացած երկրներում ռախիտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է[53] (1-ը 200,000-ից պակաս)։ Վերջերս ռախիտի դեպքեր հայտնաբերվել են այն երեխաների շրջանում, որոնց սննդակարգը չի ներառում բավականաչափ վիտամին D[54]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. Chen T. C., Holick M. F. A possible genetic defect in 25-hydroxylation as a cause of rickets. // J. Pediatr.Elsevier, 1994. — Vol. 124, Iss. 6. — P. 929–932. — ISSN 0022-3476; 1097-6833; 1085-8695doi:10.1016/S0022-3476(05)83184-1
  3. MH B., NH B., Love L et al. Vitamin-D-dependent rickets type II. Resistance of target organs to 1,25-dihydroxyvitamin D. // N. Engl. J. Med. / J. M. Drazen, F. J. IngelfingerMassachusetts Medical Society, 1978. — Vol. 298, Iss. 18. — P. 996–999. — ISSN 0028-4793; 1533-4406doi:10.1056/NEJM197805042981804
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Rickets»։ Genetic and Rare Diseases Information Center (GARD) – an NCATS Program (անգլերեն)։ 2013։ Վերցված է 19 December 2017 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Rickets, Vitamin D Deficiency»։ NORD (National Organization for Rare Disorders)։ 2005։ Վերցված է 19 December 2017 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Creo AL, Thacher TD, Pettifor JM, Strand MA, Fischer PR (May 2017)։ «Nutritional rickets around the world: an update.»։ Paediatrics and international child health 37 (2): 84–98։ PMID 27922335։ doi:10.1080/20469047.2016.1248170 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Rickets - OrthoInfo - AAOS»։ September 2010։ Վերցված է 19 December 2017 
  8. Florin Todd, MD Stephen Ludwig, Aronson Paul L., Werner Heidi C. (2011)։ Netter's Pediatrics E-Book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 430։ ISBN 1455710644 
  9. 9,0 9,1 9,2 Rajakumar K (August 2003)։ «Vitamin D, cod-liver oil, sunlight, and rickets: a historical perspective.»։ Pediatrics 112 (2): e132–5։ PMID 12897318։ doi:10.1542/peds.112.2.e132 
  10. Brown Mark (2018-08-19)։ «Evidence in the bones reveals rickets in Roman times»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-20 
  11. Claerr Jennifer (February 6, 2008)։ «The History of Rickets, Scurvy and Other Nutritional Deficiencies»։ An Interesting Treatise on Human Stupidity։ Yahoo! Voices։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-26-ին։ «URL references» 
  12. Gibbs D (1994)։ «Rickets and the crippled child: an historical perspective»։ Journal of the Royal Society of Medicine 87 (12): 729–32։ PMC 1294978։ PMID 7503834 
  13. Dunnigan M (2003)։ «Commentary: John Snow and alum-induced rickets from adulterated London bread: an overlooked contribution to metabolic bone disease»։ International Journal of Epidemiology 32 (3): 340–1։ PMID 12777415։ doi:10.1093/ije/dyg160 
  14. «The role of vitamin D and intestinal phytase in the prevention of rickets in rats on cereal diets»։ Archives of Biochemistry and Biophysics 58 (1): 194–204։ September 1955։ PMID 13259690։ doi:10.1016/0003-9861(55)90106-5 
  15. «Biochemical Response of Late Rickets and Osteomalacia to a Chupatty-free Diet»։ British Medical Journal 3 (5824): 446–7։ 1972։ PMC 1786011։ PMID 5069221։ doi:10.1136/bmj.3.5824.446 
  16. Rajakumar K (2003)։ «Vitamin D, cod-liver oil, sunlight, and rickets: a historical perspective»։ Pediatrics 112 (2): e132–5։ PMID 12897318։ doi:10.1542/peds.112.2.e132 
  17. Հունարեն բառերի ծագումնաբանություն
  18. 18,0 18,1 18,2 18,3 Բժշկական նորություններ - Ռախիտի ախտանիշները
  19. Harvey Nicholas C., Holroyd Christopher, Ntani Georgia, Javaid Kassim, Cooper Philip, Moon Rebecca, Cole Zoe, Tinati Tannaze, Godfrey Keith (2014)։ «Vitamin D supplementation in pregnancy: a systematic review»։ Health Technology Assessment (Winchester, England) 18 (45): 1–190։ ISSN 2046-4924։ doi:10.3310/hta18450 
  20. Prentice Ann (July 2013)։ «Nutritional rickets around the world»։ The Journal of Steroid Biochemistry and Molecular Biology 136: 201–206։ PMID 23220549։ doi:10.1016/j.jsbmb.2012.11.018 
  21. Մայո Կլինիկան - Ռախիտի նշանները եւ ախտանիշները
  22. «caput quadratum»։ TheFreeDictionary.com 
  23. Pharmacologyonline։ «Rickets and its Management: A Review»։ Վերցված է 2 June 2012 
  24. 24,0 24,1 Elidrissy AT (2016)։ «The Return of Congenital Rickets, Are We Missing Occult Cases?»։ Calcif Tissue Int (Review) 99 (3): 227–36։ PMID 27245342։ doi:10.1007/s00223-016-0146-2 
  25. 25,0 25,1 «Congenital rickets due to vitamin D deficiency in the mothers.»։ Clin Nutr (Review) 34 (5): 793–8։ 2015։ PMID 25552383։ doi:10.1016/j.clnu.2014.12.006 
  26. «Office of Dietary Supplements - Vitamin D» 
  27. «Pregnancy and prenatal vitamins» 
  28. «Vitamin D deficiency in exclusively breast-fed infants»։ The Indian Journal of Medical Research (Review) 127 (3): 250–5։ 2008։ PMID 18497439 
  29. «Nutritional rickets: deficiency of vitamin D, calcium, or both?»։ The American Journal of Clinical Nutrition (Review) 80 (6 Suppl): 1725S–9S։ 2004։ PMID 15585795։ doi:10.1093/ajcn/80.6.1725S 
  30. «Vitamin D/dietary calcium deficiency rickets and pseudo-vitamin D deficiency rickets»։ BoneKEy Reports (Review) 3: 524։ 2014։ PMC 4015456։ PMID 24818008։ doi:10.1038/bonekey.2014.19 
  31. «Hypophosphatasia: Signs and Symptoms»։ Hypophosphatasia.com։ Վերցված է 10 September 2014 
  32. Pors Nielsen S. (2004)։ «The biological role of strontium»։ Bone 35 (3): 583–588։ PMID 15336592։ doi:10.1016/j.bone.2004.04.026 
  33. Daily Telegraph , էջ 4, Չորեքշաբթի 19 Հունվար 2011
  34. Rise in rickets linked to ethnic groups that shun the sun The Independent , հրապարակված 2011-07-25, մուտք գործել 2011-07-251
  35. Doctors fear rickets resurgence BBC, 2007-12-28, հասանելի է 2011-07-25
  36. Loomis W.G. (August 1967)։ «Skin-pigment regulation of vitamin-D biosynthesis in man»։ Science 157 (3788): 501–6։ PMID 6028915։ doi:10.1126/science.157.3788.501 
  37. Barr Sharma, Macdonald H.M., Sheehy T., Novotny R., Corriveau A. (August 2011)։ «Vitamin D deficiency and disease risk among aboriginal Arctic populations»։ Nutritional Review 69 (8): 468–478։ PMID 21790613։ doi:10.1111/j.1753-4887.2011.00406.x 
  38. Bachrach S., Fisher J., Parks J.S. (1979)։ «An outbreak of vitamin D deficiency rickets in a susceptible population»։ Pediatrics Volume 64 (6): 871–877 
  39. Mithal A., Wahl D.A., Bonjour J.P., Burckhardt T., Dawson-Hughes B., Eisman J.A., El-Hajj Fuleihan G., Josse R.G., Lips P., Morales-Torres J. (19 June 2009)։ «Global vitamin D status and determinants of hypovitaminosis D»։ Osteoporosis International 20 (11): 1807–1820։ PMID 19543765։ doi:10.1007/s00198-009-0954-6 
  40. ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԱՖՐԻԿԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՈՒԴԻՏԸ, Ամփոփագիր, համաճարակաբանություն, օստեոպորոզի ծախսերը և բեռը 2011 թ., Օստեոպորոզի միջազգային հիմնադրամ, www.iofbonehealth.org, ստացված 6 ապրիլի, 2017 թ.
  41. Lerch C, Meissner T (17 October 2007)։ «Interventions for the prevention of nutritional rickets in term born children.»։ The Cochrane Database of Systematic Reviews (4): CD006164։ PMID 17943890։ doi:10.1002/14651858.CD006164.pub2 
  42. Weisberg P., Scanlon K.S., Ruowei L., Cogswell M.E. (2004)։ «Nutritional rickets among children in the United States: review of cases reported between 1986 and 2003»։ The American Journal of Clinical Nutrition 80 (6): 1697S–1705S։ PMID 15585790։ doi:10.1093/ajcn/80.6.1697S 
  43. 43,0 43,1 NHS ընտրություն - Rickets Diagnoses
  44. 44,0 44,1 Cheema Jugesh I., Grissom Leslie E., Harcke H. Theodore (2003)։ «Radiographic Characteristics of Lower-Extremity Bowing in Children»։ RadioGraphics 23 (4): 871–880։ ISSN 0271-5333։ doi:10.1148/rg.234025149 
  45. 45,0 45,1 45,2 45,3 Ռախիտ. Անցյալի հիվանդություն
  46. Levy-Litan V, Hershkovitz E, Avizov L, Leventhal N, Bercovich D, Chalifa-Caspi V, Manor E, Buriakovsky S, Hadad Y, Goding J, Parvari R։ «Autosomal-recessive hypophosphatemic rickets is associated with an inactivation mutation in the ENPP1 gene»։ Am J Hum Genet 86: 273–8։ PMC 2820183։ PMID 20137772։ doi:10.1016/j.ajhg.2010.01.010 
  47. Keller Kathy A., Barnes, Patrick D. (22 September 2008)։ «Rickets vs. abuse: a national and international epidemic»։ Pediatric Radiology 38 (11): 1210–1216։ PMID 18810424։ doi:10.1007/s00247-008-1001-z 
  48. Live Strong։ «CDark Skin Color & Vitamin D»։ Վերցված է 2 June 2012 
  49. Meschino Health։ «Complete Guide to Vitamin D»։ Վերցված է 2 June 2012 
  50. Rajakumar Kumaravel (1 August 2003)։ «Vitamin D, Cod-Liver Oil, Sunlight, and Rickets: A Historical Perspective»։ Pediatrics 112 (2): e132–e135։ PMID 12897318։ doi:10.1542/peds.112.2.e132։ Վերցված է 14 July 2011 
  51. Vieth R (May 1999)։ «Vitamin D supplementation, 25-hydroxyvitamin D concentrations, and safety»։ The American Journal of Clinical Nutrition 69 (5): 842–56։ PMID 10232622։ doi:10.1093/ajcn/69.5.842 
  52. «Prevention of rickets and vitamin D deficiency: new guidelines for vitamin D intake»։ Pediatrics 111 (4 Pt 1): 908–10։ April 2003։ PMID 12671133։ doi:10.1542/peds.111.4.908 
  53. Անգլիայի ազգային առողջապահական ծառայությունը> Rickets Վերջին անգամ դիտվել է: 28 հունվարի, 2010 թ
  54. http://www.stmichaelshospital.com/media/detail.php?source=hospital_news/2014/20141020_hn