Ձիաձետ
Equisetum
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Պտերանմաններ
Դաս Ձիաձետազգիներ
Ընտանիք Ձիաձետազգիներ
Ցեղ Ձիաձետ
Լատիներեն անվանում
Equisetum
L. (1753)
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ձիաձետ (լատին․՝ Equisetum), ձիաձետազգիների ընտանիքի սպորակիր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30-32 տեսակ։ Բազմամյա, շատերը մշտադալար, բարձրակարգ սպորավոր խոտաբույսեր են։ Կոճղարմատը խիստ ճյուղավորված է. դրանից առանձնանում են վերգետնյա երկայնակի ակոսավոր ընձյուղներ, որոնք, ինչպես և կոճղարմատը, մասնատված են կանոնավոր հերթագայվող հանգույցների և սնամեջ միջհանգույցների։ Հանգույցներում ամփոփված են թերզարգացած տերևափնջերը։ ճյուղերը դասավորված են փնջաձև և դուրս են գալիս հանգույցներից։ Ձիաձետը կատարում են կանաչ ցողունները և ճյուղերը։ Բազմանում են սպորներով։ Հայտնի է Զիաձետի 30 տեսակ։ Տարածված է ամենուրեք (բացառությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի)։ Մեծ մասի ցողունը բարակ է և ոչ բարձր՝ մինչև 1 մ, միայն արևադարձային հարավա-ամերիկյան սողացող հսկա (Egiganteum) ունի 12 մ բարձրություն և 3 սմ հաստություն։

Հայաստանում

խմբագրել

Հայաստանում՝ 6 տեսակ՝

  • ձիաձետ ընկղմված (լատին․՝ E. fluviatile),
  • ձիաձետ ձմեռող (լատին․՝ E. hyemale),
  • ձիաձետ ճյուղավորված (լատին․՝ E. ramosissimum),
  • ձիաձետ դաշտային (լատին․՝ E. arvense) և այլն։

Տարածում

խմբագրել
 
Ձիաձետ սոխուկավոր։ Բուսաբանական նկարազարդումտ Օ. Թոմի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz» գրքից, 1885

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է գետերի ու լճերի ավազոտ, քարքարոտ ափերին, խոնավ, գերխոնավ ճահճացած վայրերում, թփուտներում, մարգագետիններում, հաճախ աղտոտում է ցանքերը։ Առավել մեծ տարածում ունեն Եվրասիայում և Հյուսիսային Ամերիկայում 40-ից մինչև 60 °C ջերմաստիճանի պայմաններում[1][2][3][4]։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել

Կոճղարմատը սողացող է։ Ցողունը սլացիկ է, բարձրությունը՝ 50-80 սմ (երբեմն՝ 100), չճյուղավորվող, գլանաձև, հանգուցավոր, որտեղից դուրս են գալիս ցողունային ճյուղերը։ Ցողունը լինում է կանաչ (մահանում է ձմռանը) և կոշտ։ Տերևներն անգույն են, թեփուկանման, տերևապատյանի տեսքով օղակաձև դասավորված հանգույցներում։ Կանաչ ցողունը վերջանում է կոնաձև, սրածայր կամ բթագագաթ, դեղնավունից մինչև մուգ դարչնագույն կամ գրեթե սև սպորակիր հասկիկով, որի վրա վահանիկների նման դասավորվում են սպորատերևիկները։ Վերջիններիս ստորին մակերեսին շրջանաձև դասավորվում են սպորանգիումները, որոնց մեջ գոյանում են սպորները։ Սպորանգիումները հասունանում են ապրիլ-հուլիսին։

Քիմիական կազմ

խմբագրել

Բույսը պարունակում է խնձորաթթու, ակոնիտաթթու, թրթնջկաթթու, 20-25% սիլիկաթթու, դառը նյութեր, դաբաղանյութեր, խեժ, 1-5% սապոնին էկվիզետոնին, ֆլավոնոիդներ, կարոտին, C վիտամին, սիտոստերին, դիմեթիլսուլֆոն, ճարպայուղ, եթերայուղ, ալկալոիդներից` էկվիզետին, նիկոտին, տրիմեթօքսիպիրիդին, շաքար, քիմիական տարրերից` K, Ca, Al։

Նշանակություն

խմբագրել
 
Equisetum telmateia

Դաշտային ձիաձետ դեղաբույս է. պարունակում է թթուներ, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոևիդներ, ճարպեր, եթերայուղ, ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես հակաբորբոքային, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Որոշ տեսակներ թունավոր են կենդանիների համար։ Ձիթենի լատին․՝ Olea, ձիթազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Ձմեռող ձիաձետներ (Ehiemale) պարունակում է մեծ քանակությամբ սիլիկահող (բնակչությունը գործածում է կահույքը ողորկելու համար), դաշտայինը (Earvense) մոլախոտ է, երբեմն դրա եփուկն ու թուրմը օգտագործում են որպես միզամուղ միջոց, ճահճայինը (Epalustre) թունավոր է կենդանիների համար։

Մշակություն

խմբագրել

Հայտնի է ավելի քան 60 տեսակ։

Մշակության մեջ տարածված Է ձիաձետ եվրոպականը լատին․՝ E. europaea։ Մշտադալար մերձարևադարձային պտղատու ծառ է, բարձրությունը՝ 10-12 մ։ Սաղարթը լայնբրգաձև է, երբեմն՝ կախված ճյուղերով։ Տերևները հակադիր են, մանր, երկարավուն-օվալաձև կամ նշտարաձև, վերին մասում՝ մուգ կանաչ, ստորինում՝ արծաթամոխրագույն։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնասպիտակավուն։ Պտուղը էլիպսաձև կամ օվալաձև, մանուշակագույն կամ սև կորիզապտուղ է։ Մաշկը հաստ է, հաճախ՝ մոմաշերտով պատված։ Պտուղները պարունակում են 25-80 % ձեթ, սպիտակուցներ, թթուներ, վիտամիններ B, C, կարոտին (A-նախավիտամին), պեկտինային նյութեր, շաքարներ և այլն։

Ձիթապտուղն օգտագործվում է սննդի (թարմ և պահածոյած) և բժշկության մեջ։ Ձեթը կիրառվում է օծանելիքի արտադրության և տեքստիլ արդյունաբերության մեջ, բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ)՝ ատաղձագործության մեջ։ Ձիաձետը ապրում է 400 (1000) տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով։ Ջերմասեր է։ Հայաստանում կարելի է մշակել չոր մերձարևադարձային կլիմա ունեցող մարզերում (Տավուշ, Սյունիք

Տեսակներ

խմբագրել
 
 
 

Հայտնի է ավելի քան 20 տեսակ[5].

Equisetum հիբրիդներ

խմբագրել

Hippochaete հիբրիդներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ильин М. М. Хвощевые — Equisetaceae L.C.Rich. // Флора СССР. — Л., 1934. — Т. 1. — С. 101—112.
  2. Hauke R. Equisetaceae Michaux ex DeCandolle // Flora of North America. — New York, 1993. — Vol. 2. — P. 76—84.
  3. Cullen J. Equisetaceae // Flora of Turkey and the East Aegean Islands. — Edinburgh, 1965. — Vol. 1. — P. 31—34.
  4. Бобров А. Е. Equisetaceae L.C.Richard ex DC. — Хвощевые // Флора европейской части СССР. — Л., 1974. — Т. 1. — С. 62—67.
  5. The Plant List: Equisetum

Գրականություն

խմբագրել
  • Ильин М. М. Хвощевые — Equisetaceae L.C.Rich. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома М. М. Ильин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1934. — Т. I. — С. 101—112. — 302 + XVI с. — 5000 экз.
  • Хвощ — статья из Большой советской энциклопедии. М. Э. Кирпичников
  • Walkowiak, Radoslaw (2008)։ IEAEquisetum Taxonomy. Version of 2008-10-04. Retrieved 2011-11-07.
  • Pryer, K.M.; Schuettpelz, E.; Wolf, P.G.; Schneider, H.; Smith, A.R. & Cranfill, R. (2004)։ Phylogeny and evolution of ferns (monilophytes) with a focus on the early leptosporangiate divergences. Am. J. Bot. 91(10)։ 1582-1598. PDF fulltext Արխիվացված 2007-09-26 Wayback Machine
  • doi:10.1086/314221
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  • Weber, Reinhard (2005)։ Equisetites aequecaliginosus sp. nov., ein Riesenschachtelhalm aus der spättriassischen Formation Santa Clara, Sonora, Mexiko [Equisetites aequecaliginosus sp. nov., a tall horsetail from the Late Triassic Santa Clara Formation, Sonora, Mexico]. Revue de Paléobiologie 24(1)։ 331-364 [German with English abstract]. PDf fulltext

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիաձետ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձիաձետ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 703