Ոսկրակակղանք, օստեոմալյացիա (< հուն․ όσέΟv - ոսկր և μαλαΧία - փափկություն), ոսկրային հյուսվածքի հիվանդություն, բնորոշվում է ոսկրերի փափկումով և ձևախախտումով։ Պատճառը հանքային նյութերի փոխանակության խանգարումն է (հիմնականում օրգանիզմում կալցիումի աղերի, ֆոսֆորական թթվի, վիտամին D-ի անբավարարությունը)։ Հաճախ հիվանդանում են կանայք, (հիմնականում հղիության շրջանում), խիստ ախտահարվում են կոնքի և դրան հարակից ոսկրերը։ Ոսկրակակղանքի այս ձևի դեպքում առողջացումը լինում է ծննդաբերությունից հետո։ Ոսկրի կրակալման հետևանքով կարող է առաջանալ կայուն ձևախախտում։