Մակերիկամ

Մակերիկամ, ներզատիչ զույգ գեղձեր են, որոնք արտադրում են բազմաթիվ կենսաակտիվ նյութեր՝ ադրենալին, ալդոստերոն, կորտիզոլ և այլն[3][4]։ Մակերիկամները տեղակայված են երիկամների վերևում։ Գեղձը ունի կեղևային շերտ, որը արտադրում է ստերոիդ հորմոններ, և միջուկ, որտեղ արտադրվում է ադրենալին։ Կեղևը բաժանվում է երեք շերտի՝ կծիկավոր շերտի, խրձավոր շերտի, ցանցային շերտի[5]։

Մակերիկամ
Illu adrenal gland.jpg
Երիկամների վերևում տեղակայված մակերիկամները
1801 The Endocrine System.jpg
Ներզատիչ համակարգ
Տեսականատոմիական կառուցվածք
Ենթադասներզատիչ գեղձ և կեղևամիջուկային օրգան[1]
Կազմված էմակերիկամի կեղև և մակերիկամի միջուկ
Անատոմիական տեղայնացումՀետորովայնամզային տարածություն
Լատիներեն անվանումGlandula suprarenalis
ՀամակարգՆերզատիչ համակարգ (էնդոկրին)
ԶարկերակՎերին վերերիկամային զարկերակ, միջին վերերիկամային զարկերակ, ստորին վերերիկամային զարկերակ
ԵրակՎերերիկամային երակներ
ՆյարդԸնդերային և երիկամային հյուսակներ
Ավշային հանգույցԳոտկային ավշահանգույցներ
Արտադրում էԿատեխոլամիններ, ստերոիդ հորմոններ
MeSHA06.407.071
Foundational Model of Anatomy9604[1]
Terminologia Anatomica 98A11.5.00.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Հայկական սովետական հանրագիտարան և New Encyclopedic Dictionary?
Adrenal glands Վիքիպահեստում

Մակերիկամի կեղևը արտադրում է ստերոիդ հորմոնների երեք հիմնական տեսակներ՝ միներալոկորտիկոիդներ, գլյուկոկորտիկոիդներ և անդրոգեններ։ Միներալոկորտիկոիդները (օրինակ՝ ալդոստերոն) արտադրվում են կծիկավոր շերտում և մասնակցում են արյան ճնշման, էլէկտրոլիտների հավասարակշռության պահպանմանը։ Կորտիզոլ և կորտիզոն գլյուկոկորտիկոիդները արտադրվում են խրձավոր շերտում և կարգավորում են նյութափոխանակությունը, ճնշում են իմունային համակարգը։ Կեղևի ամենախորը շերտում՝ ցանցավոր շերտում արտադրվում են անդրոգեններ, որոնք սեռական գեղձերում վերափոխվում են վերջնական ֆունկցիոնալ հորմոնների՝ սեռական գեղձերում և այլ օրգաններում[6]։ Ստերոիդ հորմոնների արտադրությունը կոչվում է ստերոիդոգենեզ և ներառում է բազմաթիվ ռեակցիաներ, որոնք կատարվում են կեղևային բջիջներում[7]։ Միջուկում արտադրվում են կատեխոլամիններ՝ ադրենալին և նորադրենալին, որոնք մեծ դեր ունեն սթրեսային ռեակցիայի ժամանակ[6]։

Մակերիկամի ֆունկցիայի խանգարման հետ են կապված բազմաթիվ էնդոկրին համակարգի հիվանդություններ։ Կորտիզոլի գերարտադրությունը բերում է Կուշինգի համախտանիշի, իսկ անբավարարությունը բերում է Ադիսոնի հիվանդությանը։ Բնածին մակերիկամային հիպերպլազիան գենետիկ հիվանդություն է, որը առաջանում է էնդոկրին կարգավորման մեխանիզմների խանգարումից[6][8]։ Մակերիկամի հյուսվածքից կարող են առաջանալ բազմաթիվ ուռուցքներ, որոնք հիմնականում հայտնաբերվում են այլ հիվանդության կապակցությամբ կատարվող բժշկական պատկերավորման (ռենտգեն պատկեր, համակարգչային շերտագրություն) ժամանակ[9]։

ԿառուցվածքEdit

Մակերիկամները զույգ օրգան են և տեղակայված են հետորովայնամզային տարածությունում՝ երիկամներից վեր և միջայնորեն։ Մարդկանց մոտ աջ մակերիկամը բրգաձև է, իսկ ձախը կիսալուսնաձև է և համեմատաբար ավելի մեծ[10]։ Մակերիկամների երկարությունը 3 սմ է, լայնությունը 5.0 սմ, բարձրությունը 1.0 սմ[11]։ Հասուն մարդու մակերիկամների քաշը գումարային 7-ից 10 գրամ է[12] The glands are yellowish in colour.[10]։

Մակերիկամները շրջապատված են ճարպային հյուսվածքով և ներառված են երիկամային փակեղի մեջ, որը ներառում է նաև երիկամները։ Թույլ արտահայտված շարակցական հյուսվածքը բաժանում է մակերիկամները երիկամներից[13]։ Մակերիկամները գտնվում են անմիջապես կրծքային ստոծանու տակ և կպած են ստոծանու ոտիկներին երիկամային փակեղի միջոցով[13]։

Յուրաքանչյուր մակերիկամ ունի արտաքին կեղև և ներքին միջուկ, որոնք արտադրում են հորմոններ[14]։

Մակերիկամի կեղևEdit

 
Մարդու մակերիկամի պրեպարատ, որի վրա երևում են տարբեր շերտեր։ Մակերեսից դեպի կենտրոն՝ կծիկային գոտին, խրձային գոտին, հատիկավոր գոտին, միջուկը։ Միջուկում տեսանելի է կենտրոնական ադրենոմեդուլյար երակը։

Մակերիկամի կեղևը մակերիկամի արտաքին շերտն է։ Մակերիկամի կեղևը ունի երեք գոտի։ Մանրադիտակով դիտելուց կարելի է նկատել, որ յուրաքանչյուր գոտի ունի յուրահատուկ տեսք և նրանից յուրաքանչյուրը ունի իր գործառույթը[15]։ Մակերիկամի կեղևը արտադրում է ալդոստերոն, կորտիզոլ և անդրոգեններ[16]։

Կծիկային շերտEdit

Կեղևի ամենաարտաքին շերտը կծիկայինն է։ Այն գտնվում է անմիջապես գեղձի պատիճի տակ։ Այս շերտի բջիջները կազմում են օվալաձև խմբեր, որոնք բաժանված են միմյանցից շարակցահյուսվածքային շերտերով։ Շարակցահյուսվածքային շերտերի կազմում կան լայն մազանոթներ[17]։

Այս շերտում ալդոստերոն սինթազայի ազդեցությամբ արտադրվում է միներալոկորտիկոիդ՝ ալդոստերոն[18][19]։ Ալդոստերոնը ունի կարևոր դեր՝ ճնշման երկարատև կարգավորման մեջ[20]։

Խրձային շերտEdit

Խրձային շերտը գտնվում է հատիկավոր և կծիկային շերտերի միջև։ Այս շերտի բջիջները արտադրում են գլյուկոկորտիկոիդ՝ կորտիզոլ[21] Սա երեք շերտերից ամենամեծն է և կազմում է մակերիկամի կեղևի ծավալի 80%-ը[5]։ Խրձային շերտում բջիջները տեղակայված են սյուների նման և ուղղված են դեպի միջուկը։ Բջիջները պարունակում են ճարպի կաթիլներ, առատ միտոքոնդրիումներ և բարդ կառուցվածքով հարթ էնդոպլազմատիկ ցանց[17]։

Ցանցային շերտEdit

Ցանցային շերտը կեղևի ներքին շերտն է և գտնվում է միջուկի հարևանությամբ։ Այն արտադրում է անդրոգեններ՝ դեհիդրոէպիանդրոստերոն, դեհիդրոէպիանդրոստերոն սուլֆատ և անդրոստենդիոն, որը մարդկանց մոտ տեստոստերոնի նախորդն է[21]։ Այս շերտի փոքր բջիջները ձևավորում են անկանոն դասավորված բջիջների խմբեր, որոնք իրարից բաժանված են մազանոթներով և շարակցական հյուսվածքով։ Բջիջները պարունակում են համեմատաբար քիչ քանակի ցիտոպլազմա և ճարպային կաթիլներ, իսկ երբեմն պարունակում են նաև լիպոֆուսցինի շագանակագույն պիգմենտ[17]։

ՄիջուկEdit

Մակերիկամի միջուկը գտնվում է մակերիկամի կենտրոնում և շրջապատված է մակերիկամի կեղևով։ Միջուկի քրոմաֆինային բջիջները մարդու մարմնում կատեխոլամինների (ադրենալին, նորադրենալին) հիմնական աղբյուրն են։ Նորադրենալինի մոտ 20%-ը և ադրենալինի 80%-ը արտադրվում են միջուկում[21]։

Մակերիկամի միջուկը դրդվում է սիմպատիկ նյարդային համակարգի նախահանգուցային ճյուղերով, որոնք սկիզբ են առնում ողնուղեղի կրծքային մասից՝ T5–T11 ողերի մակարդակից[22]։ Մակերիկամի միջուկը համարում են նյարդային հանգույցի հատուկ տեսակ, քանզի այն նյարդավորվում է նախահանգուցային ճյուղերով[22]։ Ի տարբերություն այլ նյարդային հանգույցների, միջուկը ստանալով ազդակը, արտադրում է կենսաակտիվ նյութեր և ուղարկում արյունահոսք։

ԱրյունամատակարարումEdit

ՓոփոխոկանությունEdit

ԾանոթագրություններEdit

  1. 1,0 1,1 Foundational Model of Anatomy
  2. http://www.bartleby.com/107/277.html
  3. Santulli G. MD (2015)։ Adrenal Glands: From Pathophysiology to Clinical Evidence։ Nova Science Publishers, New York, NY։ ISBN 978-1-63483-570-1 
  4. «Adrenal gland»։ Medline Plus/Merriam-Webster Dictionary։ Վերցված է 11 February 2015 
  5. 5,0 5,1 Histology: A Text and Atlas (6th ed.)։ Lippincott Williams & Wilkins։ 2011։ էջեր 708, 780։ ISBN 978-0-7817-7200-6 
  6. 6,0 6,1 6,2 Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named williams
  7. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named miller auchus
  8. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named harrison's
  9. Cite error: Invalid <ref> tag; no text was provided for refs named nieman
  10. 10,0 10,1 Thomas edited by Paul, Molecular School of, Australia Biomedical Science, University of Adelaide, Adelaide, South Australia (2013)։ Endocrine Gland Development and Disease։ Burlington: Elsevier Science։ էջ 241։ ISBN 9780123914545 
  11. Antonio Carlos A. Westphalen and Bonnie N. Joe (2006)։ «CT and MRI of Adrenal Masses»։ Appl Radiol 35 (8): 10–26 
  12. O'Hare A. Munro Neville, Michael J. (1982)։ The Human Adrenal Cortex Pathology and Biology – An Integrated Approach։ Springer London։ էջեր Chapter 4: Structure of the adult cortex։ ISBN 9781447113171 
  13. 13,0 13,1 Clinically Oriented Anatomy, 7th ed.։ Lippincott Williams & Wilkins։ 2013։ էջեր 294, 298։ ISBN 978-1-4511-8447-1 
  14. Kay Saundra։ «Adrenal Glands»։ Medscape։ Վերցված է 1 August 2015 
  15. Whitehead, Saffron A., Nussey, Stephen (2001)։ Endocrinology: an integrated approach։ Oxford: BIOS։ էջ 122։ ISBN 978-1-85996-252-7 
  16. Jefferies, William McK (2004)։ Safe uses of cortisol։ Springfield, Ill: Charles C. Thomas։ ISBN 978-0-398-07500-2 
  17. 17,0 17,1 17,2 Wheater's Functional Histology: A Text and Colour Atlas (6th ed.)։ Elsevier։ 2013։ էջ 329։ ISBN 978-0702047473 
  18. «The product of the CYP11B2 gene is required for aldosterone biosynthesis in the human adrenal cortex.»։ Mol. Endocrinol. 5 (10): 1513–1522։ October 1991։ PMID 1775135։ doi:10.1210/mend-5-10-1513 
  19. «Cloning and expression of a rat cytochrome P-450 11 beta-hydroxylase/aldosterone synthase (CYP11B2) cDNA variant.»։ Biochem Biophys Res Commun 194 (1): 112–117։ July 1993։ PMID 8333830։ doi:10.1006/bbrc.1993.1792 
  20. Marieb EN, Hoehn K (2012)։ Human anatomy & physiology (9th ed.)։ Pearson։ էջ 629։ ISBN 978-0321743268 
  21. 21,0 21,1 21,2 Dunn R. B., Kudrath W., Passo S.S., Wilson L.B. (2011)։ «10»։ Kaplan USMLE Step 1 Physiology Lecture Notes։ էջեր 263–289 
  22. 22,0 22,1 Sapru, Hreday N., Siegel, Allan (2007)։ Essential Neuroscience։ Hagerstown, MD: Lippincott Williams & Wilkins։ ISBN 978-0-7817-9121-2