Մակրոֆագեր (մակրո... և հունարեն φάγος — խժռող, լափող), կենդանական օրգանիզմում գտնվող մեգենքիմային բնույթի բջիջներ, որոնք ընդունակ են ակտիվորեն բռնել ու մարսել բակտերիաները, մահացած բջիջների մնացորդները և օրգանիզմի համար թունավոր ու օտար այլ մասնիկներ։ «Մակրոֆագեր» տերմինն առաջարկել է Մեչնիկովը (1892 թվական)։ Մակրոֆագերներ են արյան մոնոցիտները, շարակցական հյուսվածքի հիստիոցիտները, արյունաստեղծ օրգանների մազանոթների էնդոթելային բջիջները, լյարդի, թոքերի որոշ բջիջներ և այլն։ Կաթնասուն կենդանիների մակրոֆագերի նախորդները գոյանում են ոսկրածուծում։ Ակտիվ ֆագոցիտային հատկությամբ են օժտված նաև արյունաստեղծ օրգանների ցանցանման հյուսվածքի բջիջները, որոնք մակրոֆագերի հետ համախմբվում են ռետիկուլո-ցանցանման համակարգում և օրգանիզմում կատարում պաշտպանական ֆունկցիա։

Մակրոֆագային բջիջը՝ կենտրոնում (երկար «թևիկներով»)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 182