Աղվեսասնկեր

(Վերահղված է Աղվեսասունկից)
Աղվեսասնկեր
2007-07-14 Cantharellus cibarius.jpg
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթաթագավորություն  Dikarya
Տիպ/Բաժին Բազիդիավոր սնկեր (Basidiomycota)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Կարգ Cantharellales
Ընտանիք Cantharellaceae
Ցեղ Աղվեսասնկեր (Cantharellus)
Fr., 1821

Աղվեսասնկեր (լատ.՝ Cantharellus), Cantharellaceae ընտանիքի սնկերի ցեղ։

ՁևաբանությունԽմբագրել

Գլխարկը (տրամագիծը՝ 3-11 սմ) դեղին է, դեղնաձվագույն, ուռուցիկ, տափակ կամ ձագարաձև, ալիքավոր, երբեմն՝ ոլորված բարակ եզրերով, մակերեսը՝ հարթ։ Ոտիկը (երկարությունը՝ 1-6 սմ, հաստ.՝ 0, 5-2 սմ) գլխարկի գույնի է, վերին մասում՝ լայնացած։ Պտղամիսն սպիտակ է, թույլ դեղնավուն, խիտ, հաճելի, ուժեղ սնկահոտով, գրեթե երբեք չի որդնում։ Թիթեղները հաստ են, նոսր, դեղին, ծալքերի տեսքով իջնում են ոտիկի վրա։ Միջին որակի ուտելի սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։

Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել

ՀՀ-ում հայտնի է 2 տեսակ առավել տարածված է աղվեսասունկ իսկականը (C. cibariusՏավուշի, Լոռու մարզերի ասեղնատերև և սաղարթավոր անտառներում, հաճախ՝ մեծ խմբերով՝ հուլիս-հոկտեմբերին։ Աճում է ծառերի տակ փտած բնափայտի կոճղերի կամ հողի վրա, առաջացնում է միկոռիզ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։