Միջազգային միավոր (անգլ.՝ International unit, ֆր.՝ Unité internationale), կրճատ՝ ՄՄ (անգլերեն՝ IU կամ պարզապես U, ֆրանսերեն UI, ռուսերեն МЕ, գերմաներեն և մի քանի այլ լեզուներում՝ IE) վիտամինների, հորմոնների, որոշ դեղանյութերի, պատվաստանյութերի և փոխներարկման պատրաստուկների չափման միավոր, որը հիմնված է ոչ թե նյութի ծավալի, այլ կենսաբանական ակտիվության վրա։

1 ՄՄ-ի իրական ծավալը տարբեր նյութերի դեպքում տարբեր է։ Այն որոշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ հանձնաժողովի կողմից։

ՕրինակներԽմբագրել

  • 1 ՄՄ ինսուլին - 45,5 μգ բյուրեղային ինսուլինի կենսաբանորեն համարժեք ծավալ (1/22 մգ)
  • 1 ՄՄ վիտամին A - 0,3 μգ ռետինոլի կամ 0,6 μգ բետա-կարոտինի համարժեք ծավալ
  • 1 ՄՄ վիտամին C - 50 μգ ասկորբինաթթու