Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաշկ (այլ կիրառումներ)

Մաշկ, ողնավարավորների արտաքին նուրբ ծածկույթն է։

Մաշկ
Փղի մաշկը
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասկենդանական օրգան, animal product?, անհատական ​​անատոմիական կառուցվածք և sensory organ?
Կազմված էԴերմա և Էպիդերմիս
Լատիներեն անվանումCutis
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
skin development?
Միանում էsubcutaneous bursa?
Մասնագիտությունմաշկաբանություն
MeSHD012867
Terminologia Anatomica 98A16.0.00.002
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում, 1911 Encyclopædia Britannica և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947)
 Skin Վիքիպահեստում

Այլ կենդանական ծածկույթները, ինչպես օրինակ հոդվածոտանինների էկզոկմախքը, ունեն այլ ծագում, կառուցվածք և քիմիական կազմ։ Մաշկային ծածկույթ արտահայտությունը ծագել է լատիներեն cutis՝ մաշկ բառից։ Կաթնասունների մոտ մաշկը ծածկույթային համակարգի օրգան է, որը կազմված է էկտոդերմի մի քանի շերտերից և պաշտպանում է մկանները, ոսկրերը, կապաններն ու ներքին օրգանները։ Երկկենցաղների, սողունների և թռչունների մոտ առկա է այլ բնույթի մաշկային ծածկույթ[1]։

Մաշկը պաշտպանում է մարմինը արտաքին գործոնների ազդեցություններից, ինչպես նաև կատարում է այլ կարևոր գործառույթներ (արտազատական, զգացողական, ներզատական, ջերմակարգավորող և այլն)։ Կաթնասունների ամենամեծ օրգանն է։ Հասուն մարդու մաշկը զբաղեցնում է 1,5-2 մ² մակերես։ Բաղկացած է արտաքին (էպիթելային) և ներքին (շարակցահյուսվաշքային) շերտերից, որոնք առանձնացված են իրարից բազալ (հիմային) թաղանթով, և հաճախ առաջացնում են տարբեր հավելումներ (մազեր, եղունգներ, փետուրներ և այլն)։ Արտաքին շերտը ներկայացված է բազմաշերտ էպիթելով, ընդ որում վերգետնյա ողնաշարավորների մոտ արտաքին շերտերի բջիջները ամբողջովին ենթարկվում են եղջերացման և կազմում էպիդերմիսի անընդհատ թարմացվող եղջրային շերտը։ Ներքին շարակցահյուսվածքային շերտը (դերմա) կազմում է կոլլագենային և էլաստիկ թելերի ցանց (ողնաշարավորների, գլխոտանի փափկամարմինների մոտ), որն ապահովում է մաշկի ամրությունը և էլաստիկությունը, ինչպես նաև ոսկրային և այլ թեփուկներ (ձկների մոտ), մաշկային ոսկրացումներ (սողունների մոտ), որոնք պաշտպանիչ պատյանի դեր են կատարում։

Ֆունկցիաններ

խմբագրել

Մաշկը իրենից ներկայացնում է չափազանց բարդ կառուցվածքով օրգան, որը կատարում է բազմաթիվ և տարատեսակ գործառույթներ։ Դրանք են[2]`

  • պատնեշային կամ պաշտպանական
  • ջերմականոնավորող
  • արտազատական
  • զգացողական
  • նյութափողանակային
  • շնչառական
  • ներզատական
  • իմունոլոգիական

Մարդու և այլ կաթնասունների մաշկի կառուցվածք

խմբագրել

Կաթնասունների մաշկը կազմված է երկու հիմնական շերտերից.

Դերմա
 
Ոտնաթաթի մաշկում արյունատար անոթների տեղաբաշխումը (վերին աջ կողմում ներկայացված է կորիումը (դերմայի այլընտրանքային անվանում))
 
Մաշկի կտրվածքի սխեմատիկ տեսքը(դերման նշված է աջից կենտրոնում)
Տեսակօրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասկենդանական օրգան, animal product?, անհատական ​​անատոմիական կառուցվածք և sensory organ?
Կազմված էԴերմա և Էպիդերմիս
Լատիներեն անվանումDermis
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
skin development?
Միանում էsubcutaneous bursa?
Մասնագիտությունմաշկաբանություն
MeSHD012867
Terminologia Anatomica 98A16.0.00.002
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն), Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան, Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան, Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարանում, 1911 Encyclopædia Britannica և Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947)
  Skin Վիքիպահեստում
 
Աշխարհի բնակչությունն ըստ մաշկի գույնի (1940 թվական)

Մարդու մարմնի մակերեսը ծածկում է մաշկը և նրա հետ տեղ-տեղ նաև մազերն ու եղունգները։ Արտաքին ծածկույթին է պատկանում նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթը, որը պաշտպանական դեր է կատարում։ Մաշկի մակերեսը կազմում է 1,5-2մ²։ Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից։ Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդայն վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, ինչպես նաև առարկաների հետ շփման զգայունությունը։ Մաշկը մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը, կանխում նրան գերտաքացումից և գերսառեցումից։ Որոշ նյութերի՝ (աղերի) հավելյալ քանակներ լուծված վիճակում մաշկի միջոցով հեռացվում են մաշկից։ Մաշկում է առաջանում D վիտամինը, որը կանխում է ռախիտ հիվանդությունը։ Մաշկում կա գունանյութմելանին, որը պահպանում է օրգանիզմը արևի ուլտրամանուշակագույն գերկարճալիք ճառագայթների վնասակար ազդեցությունից։ Մաշկը մասնակցում է գազափոխանակությանը՝ կլանում է թթվածին և հեռացնում ածխաթթու գազ։

Մաշկը կազմված է երեք շերտերից. էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպաբջջանք), որոնք գտնվում են մորֆոֆունկցիոնալ միասնության մեջ։ Էպիդերմիսն ու դերման իրարից սահմանազատված են հիմային (բազալ) թաղանթով։

Կաթնասունների մաշկ

խմբագրել

Կաթնասունների մեծամասնության մարմինը մազածածկ է (բուրդ, մազեր, մորթի)։

Ձկների և երկկենցաղների մաշկ

խմբագրել

Մարմինը պատված է թեփուկներով, քորդան փոխարինվել է ողնաշարով։

Թռչունների և սողունների մաշկ

խմբագրել

Թռչունների մաշկը պատված է փետուրով, իսկ սողուններինը կաշի է որի վրա կան լորձ արդադրող գեղձեր։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Большая советская энциклопедия, 1969—1978
  • Կենսաբանության Գ․Պ Քյալյանի, Ս․Հ Սիսակյանի 8-րդ դասարանի դասագիրք․
  • Арьев Т.Я. Термические поражения. — Л.: Медицина, 1966. — 704 с. — 8000 экз.
  • Афанасьев Ю.И., Юрина Н.А., Котовский Е.Ф. и др. Глава 19. Кожа и её производные // Гистология, цитология и эмбриология / Под ред. Ю.И. Афанасьева, Н.А. Юриной. — М.: Медицина, 2002. — С. 637—656. — 744 с. — ISBN 5-225-04523-5
  • Быков В.Л. Глава 14. Нервная ткань // Цитология и общая гистология. — СПб.: Сотис, 2000. — С. 453—486. — 520 с. — 2000 экз. — ISBN 5-85503-080-6
  • Быков В.Л. Глава 4. Кожа и её производные // Частная гистология человека. — СПб.: Сотис, 2001. — С. 56—70. — 304 с. — 3000 экз. — ISBN 5-85503-116-0
  • Книпович, Тарханов И. Р., Хлопин Г. В., (1890–1907). «Кожа». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  • Наумов Н.П., Карташев Н.Н. Зоология позвоночных. — Ч. 1. — Низшие хордовые, бесчелюстные, рыбы, земноводные: Учебник для биолог. спец. ун-тов. — М.: Высш. школа, 1979. — 333 с. — 70 000 экз.
  • Самусев Р. П., Липченко В. Я. Атлас анатомии человека. — М., 2002. — 704 с.
  • Трубников В.Ф., Лихачёв В.А. Военно-полевая хирургия. — Харьков: Основа, 1990. — 704 с. — 25 000 экз. — ISBN 5-11-000754-3
  • Цветкова Г.М., Мордовцева В.В., Вавилов А.М., Мордовцев В.Н. Патоморфология болезней кожи. — М.: Медицина, 2003. — 496 с. — 5000 экз. — ISBN 5-225-04294-5
  • Циммерман М. Глава 9. Соматовисцеральная сенсорная система // Физиология человека / Под ред. Р. Шмидта и Г. Тевса. — М.: Мир, 1996. — С. 197—221. — 323 с. — 10 000 экз. — ISBN 5-03-002545-6

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Alibardi L (2003). «Adaptation to the land: The skin of reptiles in comparison to that of amphibians and endotherm amniotes». J Exp Zoolog B Mol Dev Evol. 298 (1): 12–41. doi:10.1002/jez.b.24. PMID 12949767.
  2. «Մաշկի հիմնական ֆունկցիաները». Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշկ» հոդվածին։