Մերկ հողափոր[1] (լատին․՝ Heterocephalus glaber), փոքր փորող կրծող հողափորների ընտանիքից։ Տեսակը առանձնանում է կաթնասունների համար յուրահատուկ հատկություններով՝ գաղութի բարդ սոցիալական կազմակերպությամբ, սառնարյունությամբ[2], ցավի որոշ ձևերի հանդեպ անզգայությամբ, օրինակ, ջերմային այրվածքներին և թթուներից առաջացած քիմիական այրվածքներից,CO2 բարձր կոնցենտրացիաների հանդեպ դիմացկունությամբ։ Սկզբում կարծում էին, որ անհատները ընդհանուր առմամբ իմունիտետ ունեն քաղցկեղի հանդեպ[3], սակայն 2016 թվականի փետրվարին ամերիկացի գիտնականները հայտնաբերեցին քաղցկեղի երկու դեպք, հայտնաբերված մերկ հողափորների մոտ։ Չնայած այս դեպքերին, քաղցկեղի դեպքերի մակարդակը չափազանց ցածր է մյուս կաթնասունների համեմատ[4]:.

Մերկ հողափոր
Մերկ հողափոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Հողափորավորներ
Ցեղ Մերկ հողափորներ
Heterocephalus
Rüppell, 1842
Տեսակ Մերկ հողափոր
Լատիներեն անվանում
Heterocephalus glaber
Rüppell, 1842
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Արտաքին տեսք խմբագրել

Փոքր կրծողներ են` 8-10 սմ մարմնի երկարությամբ, պոչ` 3-4 սմ, կշռում են 30-35 գրամ։ Էգերը ավելի մեծ են, կշռում են 50-ից 80 գրամ։ Արտաքին տեսքը ցույց է տալիս հարմարեցումը ստորգետնյա ապրելակերպին։ Գլուխը համեմատաբար մեծ է, ցածր և լայն, կարճ պարանոցի վրա, որը բնորոշ է մյուս փորող կրծողներին,(մասնավորապես, բոլոր հողափորներին և կուղբերներին)։ Մազածածկույթը գրեթե բացակայում է։ Խիտ մազերը աճում են միայն թաթերի մատների արանքում, ավելացնելով իրենց մակերեսը, ինչը օգնում է կենդանիներին փորել։ Վերջույթները կարճ են և բարակ։ Խոշոր ցցված ատամները ետևից առանձնացված են շրթունքների արտաքին մասով, որոնց շնորհիվ փորելու ընթացքում հողը չի ընկնում բերանը։ Ընդհանուր մկանային զանգվածի շուրջ 25% -ը կազմում են ծնոտի մկանները (այս համամասնությունն ունեն մարդու ոտքերի մկանները)։ Մաշկը մերկ և կնճռոտ է, վարդագույն կամ դեղնավուն։

Զգայարաններ խմբագրել

Աչքերը փոքր են` 0.5 մմ, ունեն թույլ տեսողություն։ Արտաքին ականջները վերացել են, բայց լսողությունը սուր է, ինչի մասին վկայում է հանքափորերի հնչյունների լայնածավալ ռեպերտուարը։ Նրանք ունեն սուր երկբազային հոտառություն, որը կրծողներն օգտագործում են հիմնականում սննունդ որոնման նպատակով, այլ ոչ թե իրենց ցեղակիցներին տարբերելու համար[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|страницы=203
  2. Մերկ հողափորերին ո՛չ թթուն է այրում, ո՛չ պղպեղը
  3. Голые и слепые
  4. Лищук, Олег (2016 թ․ փետրվարի 10). «У голых землекопов впервые обнаружили рак». Интернет-издание N+1. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  5. Элементы — новости науки: Основная обонятельная система не важна для общения голых землекопов
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկ հողափոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկ հողափոր» հոդվածին։