Լուծիչ, պինդ, հեղուկ և գազային նյութեր լուծող հեղուկ, գազային կամ պինդ նյութ։ Սովորաբար օգտագործվում են, որպես օրգանական լուծիչ՝ քիմիակական մաքրման համար (ացետոն, սկիպիդար), սոսինձների և լաքերի հեռացման համար (ացետոն, մեթիլ սպիրտ), լվացող միջոցներում (ցիտրուսային տերպեններ) և քիմիական սինթեզում։ Սովորաբար լուծվող նյութը և լուծիչը նույն բնույթի են՝ նմանը նմանի մեջ է լուծվում, այսինքն՝ բևեռացված լուծիչով լուծվում են բևեռացված նյութերը։

Էթանոլը և ացետոնը լայն տարածում ունեն, որպես լուծիչ։

Դասակարգում խմբագրել

Գոյություն ունի լուծիչների դասակարգման սկզբունք՝ ըստ նրանց բնույթի․

  • օրգանական և ոչ օրգանական։
  • հեղուկ և պինդ։
  • ապրոտոն (ոչ ակցեպտոր, ոչ դոնոր) և պրոտոֆիլային (և ակցեպտոր, և դոնոր)։

Գոյություն ունի նաև որակական և կիսաորակական դասակարգում։

Հաճախ, մանավանդ օրգանական քիմիայում, անհրաժեշտություն է առաջանում լուծիչները համեմատել և օպտիմալ տեսակ ստանալ։ Բևեռացումը բնութագրող բացարձակ որակական ցուցանիշ չկա։ Հաճախ նրանց գնահատում են դիէլեկտրիկ թափանցելիությամբ, երկբևեռ մոմենտով[1]։ Գոյություն ունի նաև լուծիչի բևեռացման յուրատեսակ գնահատման ձև, օրինակ, լուծիչի բևեռացման ունակությունը, էթանոլի 80 % ընդունվում է 0[2]։

Գունավոր տպագրության մեջ նույնպես հանդիպում է «էլյուոտրոպային շարք» հասկացությունը[3]։

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Լուծիչ Քիմիական բանաձև Եռման ջերմաստիճան[4]
(°C)
Դիէլեկտրիկ թափանցելիություն[5] Խտություն
(g/mL)
Երբևեռ մոմենտ
(D)

Ոչ բևեռացված լուծիչներ խմբագրել

Պենտան CH3CH2CH2CH2CH3 36 1.84 0.626 0.00
Ցիկլոպենտան  
C5H10
40 1.97 0.751 0.00
Հեքսան CH3CH2CH2CH2CH2CH3 69 1.88 0.655 0.00
Ցիկլոհեքսան  
C6H12
81 2.02 0.779 0.00
Բենզոլ  
C6H6
80 2.3 0.879 0.00
Տոլուոլ C6H5-CH3 111 2.38 0.867 0.36
1,4-դիօքսին  
C4H8O2
101 2.3 1.033 0.45
Քլորոֆորմ CHCl3 61 4.81 1.498 1.04
Դիէթիլ եթեր CH3CH2-O-CH2CH3 35 4.3 0.713 1.15
Դիքլորմեթան(DCM) CH2Cl2 40 9.1 1.3266 1.60

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 3-ին.
  2. Днепровский А. С., Темникова Т. И. Теоретические основы органической химии. Л.: Химия, 1991. С. 242
  3. Лабораторное руководство по хроматографическим и смежным методам. / Ред. О. Микеш. М.: Мир, 1982. С. 184
  4. Solvent Properties – Boiling Point Արխիվացված 14 Հունիս 2011 Wayback Machine. Xydatasource.com. Retrieved on 2013-01-26.
  5. Dielectric Constant Արխիվացված 4 Հուլիս 2010 Wayback Machine. Macro.lsu.edu. Retrieved on 2013-01-26.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես՝ solvent Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 677