Արյան շիճուկ, արյան պլազման՝ առանց մակարդման որոշ գործոնների, մասնավորապես, առանց ֆիբրինոգենի և հակահեմոֆիլային գլոբուլինի[1]։ Այն պարունակում է արյան մնացած բոլոր սպիտակուցները, էլեկտրոլիտները, հակածինները, հակամարմինները, հորմոնները և այլն։

Արյան շիճուկը ստանում են պլազմայի բնական մակարդման հետևանքով (նատիվ շիճուկ) կամ արհեստական եղանակով (կալցիումի իոններով) ֆիբրինոգենը նստեցնելու արդյունքում կամ էլ ցենտրիֆուգայի միջոցով։

Շիճուկն առանձնացնում են արյան որոշ (շճաբանական) հետազոտությունների համար (օր.՝ կենսաքիմիական հետազոտություն, վարակային հիվանդությունների հետազոտություն, պատվաստման արդյունավետության ստուգում և այլն)։ Այն կիրառում են նաև որպես դեղամիջոց որոշ հիվանդությունների և թունավորումների ժամանակ. օրինակ՝ փայտացում, դիֆտերիա, գրիպ, բոտուլիզմ և այլն։

Արյան շիճուկի ուսումնասիրությամբ զբաղվում է շճաբանությունը (սերոլոգիա)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Wang, Wendy; Srivastava, Sudhir (2002), "Serological Markers", in Breslow, Lester, Encyclopedia of Public Health, vol. 4, New York, New York: Macmillan Reference USA, pp. 1088–1090

Արտաքին հղումներ խմբագրել