Մետաանալիզ
Մետաանալիզ (անգլ.՝ meta-analysis), գիտական մեթոդաբանության հասկացություն։ Նշանակում է վիճակագրության մեթոդներով մի քանի հետազոտությունների արդյունքների միավորում, մեկ կամ մի քանի փոխկապակցված գիտական հիպոթեզների ստուգման համար։
Մետաանալիզի մեջ օգտագործվում են կամ օրիգինալ հետազոտությունների նախնական տվյալներ, կամ ամփոփում են մեկ խնդրի վերաբերյալ հրապարակված (երկրորդային) հետազոտությունների արդյունքները[1]։ Մետաանալիզը համակարգված վերանայման հաճախակի, բայց ոչ պարտադիր բաղադրիչն է։
«Մետաանալիզ» տերմինը առաջարկել է ամերիկացի վիճակագիր Ջին Գլասը[2]։
Պատմություն
խմբագրել1904 թվականին Կարլ Պիրսոնը իրականացրել է առաջին մետաանալզը։ Նա փորձել է լուծել ցածր վիճակագրական հզորության հետազոտությունների խնդիրը՝ մի փոքր չափի նմուշով։ Պիրսոնը վերլուծել է մի քանի հետազոտությունների արդյունքները, որպեսզի ավելի ճշգրիտ տվյալներ ստանա[3][4]։ 1940 թվականին կատարվել է առաջին մետաանալիզը էքստրասենսորային ընկալման վաթսուն տարվա հրատարակության մեջ, որում միավորված են եղել անկախ հետազոտողների կողմից կատարված նույնական փորձերի արդյունքները։ Գրքի հեղինակներն են Դյուկի համալսարանի հոգեբանները՝ Ջոզեֆ Պրատ և Ջոզեֆ Ռայն համահեղինակների հետ[5]։ Մետաանալիզը կատարվել է 1882-1939 թվականներին հրապարակված էքստրասենսորային ընկալման 145 հոդվածի հիման վրա և պարունակում է չհրապարակված տվյալների ազդեցության գնահատում։ 1970-ական թվականներին Դ. Վ. Գլասսը, Ֆ. Լ. Շմիդտը և Ջ. Ե. Հանթերը ավելի բարդ վերլուծական մեթոդներ են կիրառել կրթական հետազոտություններում։
Ջին Գլասը եղել է առաջին ժամանակակից վիճակագիրը, որը ֆորմալիզացրել է մետաանալիզի օգտագործումը և համարվել այդ մեթոդի ժամանակակից հիմնադիրը։ 1976 թվականին Գլասը կատարել է տերմինի առաջին օգտագործումը՝ համաձայն Օքսֆորդի անգլերեն բառարանի[2]։ Աշխատություններում վիճակագրական տեսությունները մետաանալիզ վերաբերյալ զգալիորեն մշակել են Նամբուրի Ս․ Ռաջուն, Լարրի Վ․ Հեդգեսը, Հարիս Կուպերը, Ինգրեյմ Օլկինը, Ջոն Ե․ Հունթերը, Ջեյկոբ Քոենը, Թոմաս Չալմերսը, Ռոբերտ Ռոզենտալն ու Ֆրանկ Լ․ Շմիդը։
Ներկայումս մետաանալիզը լայնորեն օգտագործվում է համաճարակաբանության և ապացուցիչ բժշկության մեջ։
Առավելություններ
խմբագրելՄետաանալիզի առավելությունները․
- վկայում է, որ նմուշն ավելի բազմազան է, քան ենթադրվում էր՝ ելնելով նմուշների բազմազանությունից
- մի քանի հետազոտությունների ամփոփում
- ուսումնասիրությունների բազմազանության վերահսկում
- կարող է բացատրել միջև տվյալների բազմազանությունը
- վիճակագրական հզորության ավելացում
- աշխատում է տեղեկատվության ավելցուկի պայմաններում. ամեն տարի մեծ թվով հոդվածներ են հրապարակվում
- ամփոփում է մի քանի ուսումնասիրություններ, և, հետևաբար, ավելի քիչ է կախված առանձին հայտնագործություններից, քան անհատական հետազոտություններից
- կարող է հայտնաբերել համակարգված սխալներ
Փուլեր
խմբագրել- Խնդրի ձևակերպում
- Գրական տվյալների ուսումնասիրություն
- Հետազոտության ընտրություն (ներառման չափանիշներ)
- Ներառումը հիմնված է որակական չափանիշների վրա, ինչպիսիք են կլինիկական փորձարկումներում պատահականության և կույր հսկողության առկայությունը
- Առանձին հետազոտությունների ընտրություն (ըստ օբյեկտների), օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժում
- Չհրապարակված տվյալների միացում կամ չմիացում
- Որոշում, թե որ կախյալ ներառված չեն մետաանալիզում
- Տարբերություններ (դիսկրետ տվյալներ)
- Միջին (շարունակական տվյալներ)
- Մոդելի ընտրություն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Подходы к выполнению мета-анализа». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ 2,0 2,1 Glass, G. V (1976). «Primary, secondary, and meta-analysis of research». // 5, 3-8.
- ↑ {статья |doi=10.1258/jrsm.100.12.579 |том=100 |номер=12 |страницы=579—582 |заглавие=An historical perspective on meta-analysis: dealing quantitatively with varying study results |accessdate=2009-09-10 |ссылка=http://jrsm.rsmjournals.com Արխիվացված 2013-05-01 Wayback Machine |pmid=18065712 |pmc=2121629 |archiveurl=https://web.archive.org/web/20130501232813/http://jrs.sagepub.com/ |archivedate=2013-05-02 |язык=en |тип=journal |автор=O'Rourke, Keith |число=1 |месяц=12 |год=2007}} {Архивировано|url=https://www.webcitation.org/6GJP5OofG?url=http://jrs.sagepub.com/ |date=2013-05-02 }}
- ↑ Egger, M; G D Smith Meta-Analysis. (und). — 1997. — Т. 315. — № 7119. — С. 1371—1374. — ISSN 0959-8138. — PMID 9432250.
- ↑ Bösch, H. (2004). Reanalyzing a meta-analysis on extra-sensory perception dating from 1940, the first comprehensive meta-analysis in the history of science. In S. Schmidt (Ed.), Proceedings of the 47th Annual Convention of the Parapsychological Association, University of Vienna, (pp. 1—13)
Գրականություն
խմբագրել- Корнилов С. А., Корнилова Т. В. Мета-аналитические исследования в психологии // Психологический журнал. — 2010. — Т. 31, № 6. — С. 5–17.
- Bonett D. G. Meta-analytic interval estimation for standardized and unstandardized mean differences // 2009. 14, 225—238.
- Cornell J. E., Mulrow C. D. Meta-analysis. // H. J. Adèr & G. J. Mellenbergh (Eds). Research Methodology in the social, behavioral and life sciences. London: 1999. — pp. 285–323
- Ellis Paul D. The Essential Guide to Effect Sizes: An Introduction to Statistical Power, Meta-Analysis and the Interpretation of Research Results. — Cambridge: Cambridge University Press, 2010. ISBN 0-521-14246-6
- Norman S.-L. T. Tutorial in Biostatistics. Meta-Analysis: Formulating, Evaluating, Combining, and Reporting. // Statistics in Medicine. 1999. 18. p. 321—359.
- Owen A. B. «Karl Pearson’s meta-analysis revisited». Արխիվացված 2011-07-26 Wayback Machine // 2009. 37 (6B). p. 3867—3892. Supplementary report.
- Sutton A. J., Jones D. R., Abrams K. R., Sheldon T. A., Song, F. Methods for Meta-analysis in Medical Research. London: John Wiley & Sons, 2000. ISBN 0-471-49066-0
- Wilson D. B., Lipsey M. W. Practical meta-analysis. Thousand Oaks: 2001. ISBN 0-7619-2168-0