Առվույտ
Առվույտ
Առվույտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Առվույտ (Medicago)
Տեսակ Առվույտ (M. sativa)
Միջազգային անվանում
Medicago sativa
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Առվույտ (լատին․՝ Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 150, Հայաստանում վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina), առվույտ ցանովի (M. sativa), առվույտ երկնագույն (M. coerulea), առվույտ խավոտ (M. papiilosa), առվույտ տատասկանման (M. tribuloides) և այլն։

Բուսաբանական նկարագրություն

խմբագրել

Արմատն իլիկաձև է, ցողունը՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-150 սմ, մերկ, երբեմն՝ թույլ թավոտ։ Տերևը բարդ է, եռաբաժան, սղոցաեզր։ Ծաղկաբույլը խիտ կամ նոսր կոնաձև ողկույզ է։ Ծաղիկը երկսեռ է, դեղին, մանուշակագույն, բաց վարդագույն, կանաչավուն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է մայիս-հուլիսին (որոշ տեսակներ՝ մինչև ուշ աշուն)։ Պտուղը զսպանակաձև, երիկամաձև, մանգաղաձև ունդ է (հաճախ՝ փշոտ), սերմերը՝ մանր, երիկամաձև, դեղին, բաց շագանակագույն։

Կիրառական նկարագրություն

խմբագրել

Առվույտը հողը հարստացնում է ազոտով, բարձրացնում բերրիությունը։ Սպիտակուցներով (չոր տերևը պարունակում է 19-20%) ու վիտամիններով (A, C, D, PP և այլն) հարուստ կերաբույս է (օգտագործվում են կանաչ զանգվածը, խոտը, սենաժը, խոտալյուրը)։ Առվույտի ցանքերը շահագործվում են 5-6 տարի։ Ցանքաշրջանառության մեջ թողնում են 2-ից 3 տարի։ Մեղրատու է։

Տարածվածություն Հայաստանում

խմբագրել

Հայաստանում վայրի վիճակում հանդիպում է 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina), առվույտ ցանովի (M. sativa), առվույտ երկնագույն (M. coerulea), առվույտ խավոտ (M. papiilosa), առվույտ տատասկանման (M. tribuloides) և այլն։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է ստորին և վերին լեռն., ալպյան և մերձալպյան գոտիներում, քարքարոտ լանջերին, կրոտ և կավոտ վայրերում, անտառի բացատներում, ճամփեզրերին, գետափերին և այլն։ Մշակության մեջ տարածված են առվույտ ցանովի կամ կապույտ (M. sativa), առվույտ մանգաղանման կամ դեղին (M. falcata) և առվույտ հիբրիդային (M. media) տեսակները։

Տեսակներ

խմբագրել

Հայտնի են առվույտի հետևյալ ենթատեսակները[1][2][3][4][5][6][7][8][9][10]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ILDIS LegumeWeb». Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
  2. «Genera Containing Currently Accepted Names: Medicago». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
  3. «Species Nomenclature in GRIN». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18–ին-ին.
  4. «IPNI Plant Name Query Results». Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22–ին-ին.
  5. «AgroAtlas - Relatives». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 22–ին-ին.
  6. «ITIS». Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16–ին-ին. (enter Medicago as the search term)
  7. «Discover Life». Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  8. eFloras
  9. The Biota of North America Program(չաշխատող հղում)
  10. The Plant List
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 551  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առվույտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առվույտ» հոդվածին։