Լանոլին

քիմիական միացություն

Լանոլին (լատ.՝ lana - բուրդ և oleum - յուղ), կենդանական մոմ. ստացվում է ոչխարի բուրդը լվանալիս։

Lanolinezalf - detail.jpg

Մածուցիկ գորշ-դեղնավուն յուղ է։ Մնացած մոմերից տարբերվում է ստերինների (մասնավորապես խոլեսթերինի) մեծ պարունակությամբ։ Լանոլինը լավ ներծծվում է մաշկի մեջ և օժտված է փափկացնող հատկությամբ։

Կիրառվում է կոսմետիկայում, բժշկության մեջ՝ որպես հիմնական նյութ տարբեր քսուքներ պատրաստելու, ինչպես նաև մաշկը փափկացնելու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 485 CC BY-SA icon 80x15.png