Թունավորություն
Թունավորություն (լատ.՝ toxicus «թունավոր»), թունաչափական ցուցանիշ, այն հաշվարկվում է որպես մեծություն, որը հակադարձ է միջին մահացու չափաքանակին կամ թունավոր նյութի միջին մահացու կոնցենտրացիային։
Թունավորության ցուցանիշներԽմբագրել
Նյութի թունավորությունը գնահատվում է փորձառական կամ հետադարձ տվյալների օգնությամբ։ Հաճախ թունավորությունը գնահատելու համար օգտագործում են LD50 ցուցանիշը։
Ըստ տաքարյուն կենդանիների թունավորության` թույները բաժանվում են չորս խմբի[1]` ըստ գործող նյութի զանգվածի` կենդանի օրգանիզմի 1 կիլոգրամ զանգվածի դիմաց.
1. Չափազանց թունավոր` միջին մահացու չափաքանակը՝ 15 մգ/կգ-ից պակաս։
2. Բարձր թունավոր` միջին մահացու չափաքանակը` 15-150 մգ/կգ։
3. Չափավոր թունավոր` միջին մահացու չափաքանակը` 151-1500 մգ/կգ։
4. Քիչ թունավոր` միջին մահացու չափաքանակը` առավել 1500 մգ/կգ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Vet-spravka.biz Отравления»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-12-ին։ Վերցված է 2009-09-01
Արտաքին հղումներԽմբագրել
- Agency for Toxic Substances and Disease Registry(անգլ.)
- Chemical and Other Safety Information — Oxford University Archived 2013-08-31 at the Wayback Machine.(անգլ.)
- Whole Effluent, Aquatic Toxicity Testing FAQ Archived 2021-04-14 at the Wayback Machine.(անգլ.)