Մաշկի քաղցկեղ
Մաշկի քաղցկեղ, մաշկից առաջացող քաղցկեղի տեսակ։ Այն պայմանավորված է ոչ նորմալ բջիջների զարգացմամբ, որոնք կարող են մետաստազներ առաջացնել մարմնի այլ մասերում[1]։ Մաշկի քաղցկեղը լինում է երեք տեսակ՝ մաշկի հիմային բջջային քաղցկեղ, մաշկի տափակ բջջային քաղցկեղ և մելանոմա[2]։ Առաջին երկու տեսակը, ինչպես նաև մի շարք քիչ տարածված քաղցկեղներ, հայտնի են որպես ոչ մելանոմային քաղցկեղներ[3][4]։ Մաշկի հիմային բջջային քաղցկեղը դանդաղ է աճում և կարող է վնասել հյուսվածքը, սակայն չի տարածվում և չի կարող հանգեցնել մահվան[3]։ Այն հիմնականում իրենից ներկայացնում է մաշկի անցավ բարձրացած փայլուն հատված, որի վրա երևում են մանր արյան անոթներ կամ կարող է լինել մաշկի բարձրացած հատված, որի վրա խոցեր են[2]։ Մաշկի տափակ բջջային քաղցկեղը տարածվելու ավելի մեծ հավանականութոուն ունի[3]։ Դրա հետևանքով սովորաբար առաջանում է գունդ՝ եղջերացող գագաթով, ինչի հետևանքով կարող է առաջնալ նաև խոց[5]։ Մելանոմաները առավել ագրեսիվ են։ Նշանները ներառում են մելանոցիտների առկայութոուն, որոնք ունեն փոփոխված չափ, ձև, գույն, անկանոն եզրեր, բազմագույն են, քոր են առաջաննում և արյունահոոող են[6]։
Մաշկի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | CMM? և Ուլտրամանուշակագույն ճառագայթներ |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն |
ՀՄԴ-9 | 172 և 173 |
ՀՄԴ-10 | C43 և C44 |
Skin cancers Վիքիպահեստում |
Առաջաման դեպքերի առնվազն 90%-ը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցութան հետևանքով են[7]։ Այս ազդեցության հետևանքով երեք հիմնական տեսակների վտանգն էլ մեծանում է[7]։ Օզոնի շերտի բարակեցման պատճառով լույսի ազդեցությունը հետզհետե մեծանում է[3][8]։ Սոլյարիումները հանդիսանում են ուլտրամանուշակագույն ճառագայթման մեկ այլ պատճառ։ Հատկապես վնասակար է երեխաների շրջանում մաշկի հիմային բջջային քաղցկեղի և մելանոմաների հայտնաբերումը[9]։ Մաշկի տափակ բջջային քաղցկեղի հայտնաբերումը, անկախ այն բանից թե երբ է դա տեղի ունենում, կարևոր է[7]։ Մելանոմաների 20-30%-ը զարգանում են մելանոցիտներից[9]։ Մաշկի բաց գույն ունեցող մարդիկ ռիսկային գոտում են[2][10]։ Ռիսկային գոտում են նաև նրանք, ովքեր ունեն թույլ իմունային համակագ (կարող է պայմանավորված լինել դեղերի ընդունումով) կամ վարակված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով[3][6][11]։ Ախտորոշումը կատարվում է բիոպսիայի միջոցով[6]։
Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը փոքրացումը և արևապաշտպան միջոցների օգտագործումը համարվում են կանխարգելիչ միջոցներ մելանոմայի և տափակ բջջային քաղցկեղի առաջացման համար[9][12]։ Արևապաշտպան միջոցների ազդեցությունը հիմային բջջային քաղցկեղի ռիսկի գործոնի վրա պարզաբանված չէ[12]։ Մաշկի ոչ մելանոմային քաղցկեղները սովորաբար բուժելի են[3]։ Բուժումը գլխավորապես կատարվում է վիրահատական հեռացումով, բայց կարող է ներառել նաև ճառագայթային թերապիա կամ հրատապ օգտագործվող դեղամիջոցներ, օրինակ՝ ֆտորուրացիլ։ Մելանոմայի բուժումը կարող է կատարվել վիրահատության, քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի համատեղությամբ[2][6]։ Այն հիվանդների մոտ, ում հիվանդությունը տարածվել է մարմնի այլ մասեր, պալիատիվ օգնությունը կարող է բարելավել կյանքի որակը[6]։ Քաղցկեղի տեսակներից մելանոման ունի ապրելու ամենաբարձր ցուցանիշը։ Միացյալ Թագավորությունում բնակվողների ավելի քան 86%-ը և Միացյալ Նահանգներում բնակվողների ավելի քան 90%-ը գոյատևում են ավելի քան հինգ տարի[13][14]։
Մաշկի քաղցկեղը՝ քաղցկեղների ամենատարածված տեսակն է, ընդհանուր հաշվարկով՝ դեպքերի առնվազն 40%-ը[3][15]։ Ամենատարածված տեսակն է ոչ մելանոմային մաշկի քաղցկեղը, որը հանդիպում է տարեկան առնվազն երկուսից երեք միլիոն մարդու մոտ[2][9][16]։ Ոչ մելնանոմայի մաշկի քաղցկեղների մոտ 80%-ը հիմային բջջային քաղցկեղն է, 20%-ը՝ տափակ բջջային քաղցկեղը[4] : Հիմային բջջային և տափակ բջջային մաշկի քաղցկեղները հազվադեպ են հանգեցնում մահվան[9]։ Միացյալ Նահանգներում դրանք քաղցկեղի բոլոր մահացությունների 0.1%-ից պակաս են պատճառ հանդիսանում[2] : 2012 թվականին մելանոման աշխարհում հայտնվել է 232.000 մարդու մոտ և հանգեցրել է 55.000 մարդու մահվան[9] : Եվրոպոիդ ռասան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Աֆրիկայում ունեն աշխարհում մելանոմայի ամենաբարձր ցուցանիշները[9][17]։ Մաշկի քաղցկեղի երեք հիմնական տեսակները վերջին քսանից քառասուն տարիների ընթացքում առավել տարածված են դարձել հատկապես կովկասյան երկրներում[3][9]։
Դասակարգում
խմբագրելՄաշկի քաղցկեղը բաժանվում է երեք հիմնական տեսակի՝ մաշկի հիմային բջջային քաղցկեղ, մաշկի տափակ բջջային քաղցկեղ, մաշկի չարորակ մելանոմա։
Քաղցկեղ | Նկարագրություն | Նկար |
---|---|---|
Հիմային բջջային քաղցկեղ | Հիմնական բնութագիրը թափանցիկություն է։ |
|
Տափակ բջջային քաղցկեղ | Մաշկի տափակ բջջային քաղցկեղը սովորաբար կարմիր, եղջերացող, թանձր գոյացություն է։ Արագ աճող տեսակ է։ | |
Չարորակ մելանոմա | Ընդհանուր տեսքը բնութագրվում է զբաղեցրած ասիմետրիկ տարածքով, անկանոն սահմաններով, գունային բազմազանությամբ, և հաճախ 6 մմ-ից մեծ է[18]։ |
Հիմային բջջային քաղցկեղն առաջանում է մաշկի՝ արևի կողմից «տեսանելի» հատվածներում, հատկապես՝ դեմքին։ Այն հազվադեպ է տարածվում և առաջացնում մահ, հեշտությամբ բուժվում է վիրահատական միջամտությամբ և ճառագայթմամբ։ Մաշկի տափակ բջջային քաղցկեղը տարածվում է մարմնի այլ մասերին, սակայն համեմատաբար քիչ, քան հիմային բջջայինը։ Չնայած դրան տարածման աստիճանը կրկին համարվում է ցածր, բացառությամբ շուրթերի, ականջի և ընկճված իմուն համակարգով մարդկանց մարմնի։ Մելանոման մաշկի քաղցկեղի երեք տեսակներից ամենատարածվածն է։ Այն հաճախ է մետաստազներ առաջացնում և կարող է մահվան պատճառ դառնալ։
Մաշկի քաղցկեղի քիչ տարածված տեսակներն են` դերմատոֆիբրոսարկոմալ ուռուցք, Մերկելի բջջային քաղցկեղ, Կապոշի սարկոմա, կերատոականտոմա, բջջային ուռուցքներ, էպիդերմալ քաղցկեղ, կրծքի Պագետի հիվանդություն, ֆիբրոքսանտոմա, լեյոմիոսակոմա և անգիոսարկոմա։
Հիմային բջջային քաղցկեղը և տափակ բջջային քաղցկեղը ուլտրամանուշակագույն ճառագայթների կողմից հաճախ ենթարկվում են մուտացիայի։ Չարորակ մելանոման հիմնականում առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների A տեսակի վնասակար ազդեցությամբ։ ԴՆԹ-ի անուղղակի վնասումը պայմանավորված է ազատ ռադիկալների և ռեակտիվ թթվածնի ազդեցութամբ[21]: Հետազոտությունը ցույց է տալիս, որ վաթսուն րոպե մաշկի կողմից արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանումը հանգեցնում է ազատ ռադիկալների առաջացման։
Նշաններ և ախտանիշներ
խմբագրելՍիմպտոմները մաշկի քաղցկեղի տարբեր տեսակների մոտ տարբեր են։ Դրանք ներառում են մաշկի անդարձելի փոփոխութոուններ, խոցերի առաջացում, մաշկի գունազրկում և առկա խալերի փոփոխություններ, ինչպիսիք են ատամնավոր եզրերի առաջացումը և խալի մեծացումը։
Մաշկի հիմային բջջային քաղցկեղ
խմբագրելՄաշկի հիմային բջջային քաղցկեղը սովորաբար ներկայանում է որպես մեծացած, հարթ, մարգարտյա ուռուցք՝ գլխի, պարանոցի կամ ուսերի մաշկի վրա։ Երբեմն արյան փոքր անոթները տեսանելի են ուռուցքներում (կոչվում է տելեանգիէկտազիա)։ Ուռուցքի կենտրոնում հաճախակի զարգանում են արյունահոսություններ։ Հաճախ այն շփոթում են չբուժվող վերքերի տեսակների հետ։ Մաշկի քաղցկեղի այս ձևը ամենաքիչ մահացուն է և պատշաճ բուժման դեպքում այն կարող է վերանալ։
Մաշկի տափակ բջջային քաղցկեղ
խմբագրելՄաշկի տափակ բջջային քաղցկեղը սովորաբար կարմիր, եղջերացող, թանձր գոյացություն է։ Որոշները ամուր, կոշտ այտուցներ են, կերատոականտոմաների նման գմբեթաձև։ Կարող են առաջանալ արյունահոսություններ և վերքը պատվի խոցերով։ Եթե տափակ բջջային քաղցկեղը չբուժվի, այն կարող է տարածվել։ Երկրորդ ամենատարածված մաշկի քաղցկեղն է։ Դա վտանգավոր է, բայց ոչ այնքան, որքան մելանոման։
Մելանոմա
խմբագրելՄելանոմային բնորոշ են տարբեր գույներ` շագանակագույնից մինչև սև։ Մելանոմաների քիչ մասը վարդագույն են, կարմիր կամ մսագույն։ Վերջինս կոչվում է ամելանոտիկ մելանոմա և ավելի ագրեսիվ է։ Չարորակ մելանոմայի զգուշացման նշաններն են խալի չափի, ձևի, գույնի կամ բարձրության փոփոխությունները։ Այլ նշաններից են նոր խալերի առաջացումը հասուն տարքում կամ ցավը, քորը, խոցերի առաջացումը, կարմրությունը կամ այդ տեղամասի արյունահոսությունը։ Ամենահաճախ օգտագործվող մնեմոնիկան է «ABCDE»-ն, որտեղ A-ն(asymmetrical) նշանակում է ասիմետրիկ, B(borders)-եզրավոր C(color)-գունավոր, D(diameter)-մեծ տրամագծով E(evolving)-զարգացող[22][23]:
Այլ
խմբագրելՄերկելի բջջային քաղցկեղը հաճախ շատ արագ է աճում։ Կարմիր, մանուշակագույն կամ մաշկագույն ուռուցքները, որոնք ցավոտ չեն, առաջացնում են քոր։ Դրանք հնարավոր է շփոթել քաղցկեղի այլ տեսակների հետ[24]:
Առաջացման պատճառներ
խմբագրելԱրևի ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի քաղցկեղի առաջացման գլխավոր շրջակա գործոնն են[25][26][27]: Ռիսկի այլ գործոնները ներառում են՝
- Ծխախոտ օգտագործել[26]
- Մարդու պապիլոմայի վիրուսը տափակ բջջային քաղցկեղի ռիսկի գործոն է[26]
- Որոշ գենետիկական համախտանիշներ, ներառյալ բնածին մելանոցիտային խալը, որը բնութագրվում է տարբեր խալերի առկայությամբ, որոնց չափերը կարող են փոփոխվել։ Այդ խալերը կարող են լինել ի ծնե կամ առաջանալ մինչև վեց ամսական հասակը։ Այն խալերը, որոնց ճափը մոտավորապես 20 մմ է (3/4"), համարվում են ռիսկային և կարող են քաղցկեղածին լինել։
- Քրոնիկ ոչ բուժելի վերքեր[26]: Դրանք կոչվում են Մարջոլինի խոցեր։ Կախված դրանց արտաքին տեսքից՝ կարող են փոխաերպվել մաշկի տափակ բջջային քաղցկեղի։
- Իոնացնող ճառագայթներ, ինչպիսիք են ռենտգենյան ճառագայթները, շրջակա միջավայրի քաղցկեղածին գործոններ, արհեստական ուլտրամանուշակագույն ճառագայթներ(օրինակ՝ սոլյարիումները), ծերացումը, և մաշկի բաց գույնը[26]: Ենթադրվում է, որ սոլյարիումները հարյուր հազարավոր հիմային և տափակ բջջային քաղցկեղնրի առաջացման պատճառ են[28]: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սոլյարիումներ օգտագործող մարդկանց մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը բարձր է[29]: Ալկոհոլի օգտագործումը, հատկապես դրա չարաշահումը՝ արևահարման ռիսկի գործոն է[30]:
- Շատ իմունասուպրեսոր դեղամիջոցներ մեծացնում են մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը։ Օրինակ ցիկլոսպորինը՝ կալցինևրինի ինհիբիտորը, մեծացնում է երկու հարյուր անգամ, իսկ ազաթիոպրինը՝ վաթսուն անգամ[31]:
Ախտաֆիզիոլոգիա
խմբագրելՉարորակ էպիթելային շերտը, որը հիմնականում առաջանում է էպիդերմիսում, քաղցկեղի լորձաթաղանթում կամ քրոմոսոմային մետապլազիայի շրջանում, կոչվում է տափակ բջջային քաղցկեղ[32]:
Մակրոսկոպիկորեն ուռուցքը արագ բարձրանում է, սնկի նման աճում, առաջացնում է խոցեր անկանոն սահմաններով։ Ուռուցքային բջիջները ոչնչացնում են հիմային թաղանթը և ձևավորվում շերտեր կամ կոմպակտ զանգվածներ, որոնք անցնում են բուն մաշկ։ Լավ տարբերակված քաղցկեղի դեպքում ուռուցքային բջիջները պլեոմորֆիկ ատիպիկ են, բայց նմանվում են նորմալ կերատինոցիտներին (խոշոր, բազմանկյուն, առատ էոզինոֆիլ(վարդագույն) ցիտոպլազմով և կենտրոնական դասավորությամբ կորիզով)[32]:
Նրանց դասավորությունը նման է նորմալ էպիդերմիսում բջիջների դասավորությանը. ծայրամասում չհասունացած բջիջներն են, իսկ կենտրոնում՝ հասուն։ Ուռուցքի բջիջները վերածվում են կերատինացված քաղցկեղային բջիջների և համախմբվում են գեղձերի շուրջը համակենտրոն, թիթեղաձև շերտերով, որոնք կոչվում են «բջջային բներ» կամ «էպիթել-կերատինային մարգարիտներ»։ Շրջապատող ստրոման կրճատվում է և պարունակում է բորբոքային ներսփռանք (լիմֆոցիտներ)։ Վատ տարբերակված տափակ բջջային քաղցկեղը պարունակում են ավելի շատ պլեոմորֆիկ բջիջներ և չեն պարունակում կերատին[32]:
Հիվանդության մեջ ընդգրկված մոլեկուլային գործոնը PTCH1 գենի մուտացիան է, որը կարևոր դեր է խաղում Sonic hedgehog ազդանշանային ուղու համար[33]:
Ախտորոշում
խմբագրելԱխտորոշումը կատարվում է բիոպսիայի և ախտահյուսվածաբանական հետազոտության միջոցով[3]:
Մաշկի ոչ ինվազիվ քաղցկեղի հայտնաբերման մեթոդները ներառում են լուսանկարումը, դերմասկոպիան, սոնոգրաֆիան, միկրոսկոպիան, սպեկտրասկոպիան, ֆլուորեսցենցիալ սպեկտրասկոպիան, տերահերցային սպեկտրոսկոպիան, օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիան, մուլտիսպեկտրալ շերտագրման տեխնիկան, թերմոգրաֆիան, էլեկտրական դիմադրությունը, ժապավենագրությունը և համակարգչային վերլուծությունը [34]:
Կանխարգելում
խմբագրելԱրևապաշտպան միջոցներն արդյունավետ են, և հետևաբար խորհուրդ է տրվում դրանք օգտագործել մելանոման[35] և տափակ բջջային քաղցկեղը կանխարգելելու համար[36]: Կա փոքր ապացույց այն բանի, որ դա արդյունավետ է նաև հիմային բջջային քաղցկեղը կանխարգելելու համար։ Մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում կրել պաշտպանիչ հագուստ, արևային ակնոց, գլխարկ և խուսափել արևի ուղիղ ճառագայթներից[38]: ԱՄՆ-ի կանխարգելիչ ծառայությունների ուժերը խորհուրդ են տալիս իննից քաանհինգ տարեկան մարդկանց խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից[39]:
Մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը կարող է կրճատվել մի շարք միջոցառումների, ներառյալ արևի ազդեցության, ծխախոտի և սոլյարիումների օգտագործման նվազմամբ[40], արևապաշտպան միջոցների օգտագործման ավելացմամբ։
Մաշկի քաղցկեղի հայտնաբերման համար քիչ փաստեր կան[41]: Դրա կանխարգելման համար վիտամինային և հակաօքսիդանտային հավելումներ չեն հայտնաբերվել[42]: Դիետիկ միջոցառումներից օգտվելու արդյունավետության ապացույցը նախնական է[43]:
Ցինկի և տիտանի օքսիդները հաճախ օգտագործվում են արևապաշտպան միջոցներում՝ ապահովելով լայն պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից[44]:
Որոշ սննդամթերքներ կարող են նվազեցնել արևահարման վտանգը, սակայն դա քիչ արդյունավետ է արևապաշտպան միջոցներից[45]:
Բարձր ռիսկային ֆիզիկական անձանց մաշկի քաղցկեղի կանխարգելման մետա-վերլուծությունը ցույց է տվել, որ T4N5 լիպոսոմի լոսյոնի լազերային օգտագործումը պիգմենտային քսերոդերմայով հիվանդ մարդկանց մոտ նվազեցնում է հիմային բջջային քաղցկեղի հայտնաբերման հաճախականությունը, իսկ բերանային ուղիով տրված ացիտրետինը փոխպատվաստված երիկամով մարդկանց համար կարող է օգտակար լինել[46]:
Բուժում
խմբագրելԲուժումը կախված է քաղցկեղի տեսակից, տեղադրությունից, հիվանդի տարիքից և այն փաստից, թե քաղցկեղը առաջնային է, թե հետադարձ։ Երիտասարդ անհատի մոտ հանդիպեղ փոքր հիմային բջջային քաղցկեղի բարեհաջող բուժման (օրինակ՝ Մոհի վիրահատում կամ CCPDMA)հավանականության ցուցանիշը բավականին մեծ է։
Բազմաթիվ բարդ բժշկական խնդիրներով տարեց խոցելի մարդկանց դեպքում քթի հիմային բջջային քաղցկեղի ակցիզացման դժվարությունը կարելի է հիմնավորել ճառագայթային թերապիայով (մի փոքր ավելի ցածր մակարդակի բուժում) կամ բուժում չկիրառելով։ Հատուկ քիմիաթերապիան կարող է կիրառվել մեծ մակերեսային տափակ բջջային քաղցկեղի դեպքում լավ կոսմետիկ արդյունքների համար, մինչդեռ դա կարող է լինել անհամապատասխան ինվազիվ հիմային բջջային կամ տափակ բջջային քաղցկեղների համար։ Ընդհանուր առմամբ, մելանոման վատ է արձագանքում ճառագայթմանը կամ քիմիաթերապիային։
Ցածր ռիսկային հիվանդությունների համար ճառագայթային թերապիան (արտաքին ճառագայթային ռադիոթերապիա[47] կամ բրախիթերապիա), արդի քիմիոթերապիան(իմիքվիմոդ կամ ֆտորուրացիլ) և կրիոթերապիան(քաղցկեղի սառեցումը) կարող են ապահովել հիվանդության պատշաճ վերահսկումը, սակայն կարող են ունենալ ընդհանուր բուժման ցածր ցուցանիշներ վիրահատությունների այլ տեսակների համեմատ։ Բուժման այլ եղանակները, ինչպիսիք են ֆոտոդինամիկ թերապիան, արդի քիմիոթերապիան, էլեկտրական չորացումը կիրառվում են հիմային բջջային քաղցկեղի և տափակ բջջային քաղցկեղի բուժման ժամանակ։
Մոհսի միկրոգրաֆիկ վիրաբուժությունը այն մեթոդն է, որն օգտագործվում է քաղցկեղի՝ դրան շրջապատող հյուսվածքի հետ միասին հեռացմամբ, որից հետո ստուգվում է մնացած հյուսվածքը պարզելու համար՝ ուռուցք մնացել է թե ոչ։
Սա հնարավորություն է տալիս նվազագույն չափով հյուսվածք հեռացնել և լավագույն կոսմետիկ և բարենպաստ արդյունքներ ապահովել ։ Սա հատկապես կարևոր է այն տարածքների համար, որտեղ մաշկի քանակը սահմանափակ է, օրինակ՝ դեմքը։ Վիրահատության տարածքը հավասարազոր է կտրվածքի լայնքին։ Այս տեխնիկան կատարելու համար անհրաժեշտ է հատուկ վերապատրաստում։ Այլընտրանքային մեթոդ է CCPDMA-ն և կարող է կատարվել Մոհսի վիրահատական եղանակին անծանոթ պաթոլոգի կողմից։
Մետաստազներ առաջացրած հիվանդության դեպքում կարող են պահանջվել հետագա վիրաբուժական միջամտություններ կամ քիմիաթերապիա[48]:
Մետաստատիկ մելանոմայի բուժումը ներառում է կենսաբանական իմունոթերապևտիկ միջոցներ` իպիլիմումաբ, պեմբրոլիզումաբ և նիվոլումաբ, BRAF ինհիբիտորներ, ինչպիսիք են վեմուրաֆենիբը և դաբրաֆենիբը, և MEK ինհիբիտոր թրամեթինիբը[49]:
Վերականգնում
խմբագրելՆերկայումս վիրահատական հեռացումը մաշկի քաղցկեղի բուժման ամենատարածված ձևն է։ Վերականգնողական վիրաբուժության նպատակն է վերականգնել նորմալ տեսքը և գործառույթը։ Վերականգնողական մեթոդի ընտրությունը կախված է թերության չափից և տեղադրվածությունից։ Դեմքի մաշկի քաղցկեղի հեռացումը և վերականգնումը ընդհանուր առմամբ ավելի դժվար է, քանի որ դեմքի վրա առկա են տեսանելի և գործառութային անատոմիական կառույցներ։
Եթե մաշկի թերությունները չափերով փոքր են, շատերը կարող են վերականգնվել պարզ եղանակով, որի դեպքում մաշկի ծայրերը մոտեցվում են և փակվում կարերով, առաջանում է գծային սպի։ Եթե վերականգնումը կատարվի մաշկի բնական ծալքերի կամ կնճիռների երկայնքով, ապա սպին տեսանելի չի լինի։
Կանխատեսում
խմբագրելՀիմային բջջայն և տափակ բջջային քաղցկեղների մահացության ցուցանիշը կազմում է մոտ 0.3%, ինչը ԱՄՆ-ում հանգեցնում է տարեկան 2000 մահվան։ Մելանոմայի մահացության մակարդակը 15-20% է, և այն առաջացնում է տարեկան 6500 մահ[19]։ Թեև այն շատ ավելի քիչ է հանդիպում, սակայն հանդիսանում է քաղցկեղից մահացությունների 75%-ի պատճառը[20]։
Մելանոմայով մարդկանց կենսակայունությունը կախված է այն բանից, թե երբ են սկսել բուժումը։ Բուժման արդյունավետությունը շատ բարձր է, երբ մելանոման հայտնաբերվում է վաղ փուլերում և հեշտությամբ կարելի է հեռացնել վիրահատական միջամտությամբ։ Կանխատեսումը այնքան էլ գոհացուցիչ չեն, երբ մելանոման տարածվում է մարմնի այլ մասերի վրա։ 2003թ:-ի տվյալների համաձայն հիմային բջիջների հետադարձ կարցինոմայի հինգ ամյա վիրահատական (Մոհի միկրոգրաֆիկ վիրահատություն) բուժման արդյունավետությունը կազմում էր 95%[21]։
Աշխարհում քաղցկեղի ամենաբարձր ցուցանիշը ունեն Ավստրալիան և Նոր Զելանդիան, գրեթե չորս անգամ ավել, քան Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ Մոտ 434,000 մարդ բուժում է ստանում ոչ մելանոմային մաշկի քաղցկեղների համար, իսկ 10,300-ը՝ մելանոմային։ Ե՛վ Ավստրալիայում, և՛ Նոր Զելանդիայում հիվանդությունը առավել շատ տարածված է 15-44 տարեկան մարդկանց խմբում։ Մաշկի քաղցկեղի տարածվածությունը աստիճանաբար աճում է[22]։ Եվրոպական ծագում ունեցող Օքլենդի բնակիչների շրջանում 1995 թվականին մելանոմայի տարածվածությունը տարեկան կազմել է 77.7 դեպք 100.000 մարդու հաշվով։ 21-րդ դարում կանխատեսվել է հիվանդության ցուցանիշի աճ՝ պայմանավորված ստրատոսֆերայի օզոնային շերտի կորստով և արևի ազդեցությամբ[23]։
Համաճարակաբանություն
խմբագրելՄաշկի քաղցկեղը 2010 թվականին հանդիսացելէ 80,000 մահվան պատճառ, որից 49,000-ը մելանոմա, 31,000-ը՝ ոչ մելանոմային։ 1990 թվականից այն աճել է 51,000-ով[59]:
Միացյալ նահանգներում տարեկան հայտնաբերվում է մաշկի քաղցկեղով 3.5 միլիոն հիվանդ։ Այդտեղ մաշկի քաղցկեղն ամենատարածված քաղցկեղի տեսակն է։ Հինգ ամերիկացիներից մեկը մոտ կյանքի որոշակի շրջանում զարգանում է մաշկի քաղցկեղ։ Մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակն այստեղ հիմային բջջային քաղցկեղն է, այնուհետև՝ տափակ բջջայինը։ Ի տարբերություն այլ քաղցկեղերի, ԱՄՆ-ում հիմային բջջային և տափակ բջջային քաղցկեղները ռեգիստրացիայի չեն ենթարկվում[60]:
Մելանոմա
խմբագրելԱՄՆ-ում 2008 թվականին 59,695 մարդու մոտ մելանոմա է ախտորոշվել, իսկ 8,623 մարդ մահացել է դրանից[61]: Ավստրալիայում ամեն տարի հայտնաբերվում են ավելի քան 12.500 մելանոմայի նոր դեպքեր, որոնցից ավելի քան 1500-ի ելքը մահացու է։ Այնտեղ մելանոման մեկ շնչի հաշվով ամենամեծ տարածումն ունի[62]:
Թեև ԱՄՆ-ում քաղցկեղի շատ տեսակների տարածվածությունը նվազում է, մելանոմայի տարածվածությունը շարունակում է աճել, և 2004 թվականին, համաձայն Քաղցկեղի Ազգային ինստիտուտի, 68,729 մարդու մոտ ախտորոշվել է մելանոմա[63]:
Մելանոման Մեծ Բրիտանիայում հինգերորդ ամենատարածված քաղցկեղն է (2011 թվականին մոտ 13,300 մարդու մոտ հայտնաբերվել է մելանոմա), և մելանոման կազմում է քաղցկեղի բոլոր մահվան դեպքերի 1%-ը(2012 թվականին մահացել է շուրջ 2,100 մարդ)[64]:
Ոչ մելանոմա
խմբագրելԱմեն տարի Միացյալ Նահանգներում մոտավորապես 2000 մարդ մահանում է հիմային կամ տափակ բջջային մաշկի քաղցկեղից (ոչ մելանոմային քաղցկեղ)։ Վերջին տարիներին տարածվածությունը նվազել է։ Մահացածների մեծ մասը նախքան հիվանդության զարգացումը բժշկի չայցելած տարեցներ են և իմունային համակարգի խանգարումներ ունեցող մարդիկ[60]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Defining Cancer». National Cancer Institute. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Skin Cancer Treatment (PDQ®)». NCI. 2013 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Cakir, BÖ; Adamson, P; Cingi, C (2012 թ․ նոյեմբեր). «Epidemiology and economic burden of nonmelanoma skin cancer». Facial plastic surgery clinics of North America. 20 (4): 419–22. doi:10.1016/j.fsc.2012.07.004. PMID 23084294.
- ↑ 4,0 4,1 Marsden, edited by Sajjad Rajpar, Jerry (2008). ABC of skin cancer. Malden, Mass.: Blackwell Pub. էջեր 5–6. ISBN 9781444312508. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին.
{{cite book}}
:|first1=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Lynne M Dunphy (2011). Primary Care: The Art and Science of Advanced Practice Nursing. F.A. Davis. էջ 242. ISBN 9780803626478. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «General Information About Melanoma». NCI. 2014 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Gallagher, RP; Lee, TK; Bajdik, CD; Borugian, M (2010). «Ultraviolet radiation». Chronic diseases in Canada. 29 Suppl 1: 51–68. PMID 21199599.
- ↑ Maverakis E, Miyamura Y, Bowen MP, Correa G, Ono Y, Goodarzi H (2010). «Light, including ultraviolet». J Autoimmun. 34 (3): J247-57. doi:10.1016/j.jaut.2009.11.011. PMC 2835849. PMID 20018479.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 World Cancer Report 2014. World Health Organization. 2014. էջեր Chapter 5.14. ISBN 9283204298.
- ↑ Leiter, U; Garbe, C (2008). «Epidemiology of melanoma and nonmelanoma skin cancer—the role of sunlight». Advances in Experimental Medicine and Biology. 624: 89–103. doi:10.1007/978-0-387-77574-6_8. PMID 18348450.
- ↑ Chiao, EY; Krown, SE (2003 թ․ սեպտեմբեր). «Update on non-acquired immunodeficiency syndrome-defining malignancies». Current Opinion in Oncology. 15 (5): 389–97. doi:10.1097/00001622-200309000-00008. PMID 12960522.
- ↑ 12,0 12,1 Jou, PC; Feldman, RJ; Tomecki, KJ (2012 թ․ հունիս). «UV protection and sunscreens: what to tell patients». Cleveland Clinic journal of medicine. 79 (6): 427–36. doi:10.3949/ccjm.79a.11110. PMID 22660875.
- ↑ «SEER Stat Fact Sheets: Melanoma of the Skin». NCI. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Release: Cancer Survival Rates, Cancer Survival in England, Patients Diagnosed 2005–2009 and Followed up to 2010». Office for National Statistics. 2011 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Dubas, LE; Ingraffea, A (2013 թ․ փետրվար). «Nonmelanoma skin cancer». Facial plastic surgery clinics of North America. 21 (1): 43–53. doi:10.1016/j.fsc.2012.10.003. PMID 23369588.
- ↑ «How common is skin cancer?». World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Harris, Randall E. (2013). Epidemiology of Chronic Disease (անգլերեն). Jones & Bartlett Publishers. էջ 271. ISBN 9780763780470.
- ↑ «Malignant Melanoma: eMedicine Dermatology». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ C. C. Boring; T. S. Squires; T. Tong (1991). «Cancer statistics, 1991». SA Cancer Journal for Clinician. 41 (1): 19–36. doi:10.3322/canjclin.41.1.19. PMID 1984806.
- ↑ Jerant AF, Johnson JT, Sheridan CD, Caffrey TJ (2000 թ․ հուլիս). «Early Detection and Treatment of Skin Cancer». American Family Physician. 62 (2): 357–68, 375–6, 381–2. PMID 10929700. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «Malignant Melanoma Cancer». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Skin Cancer Facts and Figures». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին. «From 1982 to 2007 melanoma diagnoses increased by around 50%. From 1998 to 2007, GP consultations to treat non-melanoma skin cancer increased by 14%, to reach 950,000 visits each year.»
- ↑ Jones WO, Harman CR, Ng AK, Shaw JH (1999). «Incidence of malignant melanoma in Auckland, New Zealand: The highest rates in the world». World Journal of Surgery. 23 (7): 732–5. doi:10.1007/pl00012378. PMID 10390596. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մաշկի քաղցկեղ
- Մաշկի քաղցկեղ հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշկի քաղցկեղ» հոդվածին։ |