Կոտրվածք (լատին․՝ fractura), ոսկրի անատոմիական ամբողջականության խախտում։ Տարբերում են բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։ Վերջինը լինում է վնասվածքային և ախտաբանական։ Ըստ վնասվածքի գծի տարբերում են միջաձիգ, թեք, երկայնակի և պտուտակաձև կոտրվածքներ։ Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տեղաշարժվում են։ Երբեմն լինում է նաև քրոնիկական կոտրվածքներ, որը հետևանք է ոսկրի ոչ մեծ, բայց երկարատև ծանրաբեռնվածության։

Կոտրվածքի հիմնական տեսակները խմբագրել

1.միջագիծ, 2.ներմխված, 3.պտուտակաձև, 4.բեկորային, 5.պոկված, 6.ենթավերնոսկրային (բոլոր կոտրվածքների մոտ կեսը) և ստորին (բոլոր կոտրվածքների մոտ քառորդը) վերջույթներում, տղամարդկանցը՝ 3-4 անգամ ավելի հաճախ, քան կանանցը։

Կոտրվածքի ախտանշաններն են. Կոտրվածքի հատվածում ուժեղ ցավ, ախտաբանական շարժունություն, ձևափոխություն և վերջույթի գործունեության խանգարում։ Կոտրվածքի տեղակայումը, բեկորների տեղաշարժի տեսակը և բուժման եղանակի ընտրությունը որոշելու համար անհրաժեշտ է ռենտգենախտորոշում։ Կոտրվածքի ժամանակ ոսկրային հյուսվածքի և ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասման հետևանքով առաջանում է ներքին կամ արտաքին արյունահոսություն։ Խոշոր ոսկրերի բազմակի կամ ծանր բաց կոտրվածքի դեպքում կարող է զարգանալ շոկ։

Բուժումը խմբագրել

Առաջին օգնություն՝ ոսկրի բեկորների անշարժացում հատուկ շինաներով կամ ձեռքի տակ եղած միջոցներով, բաց կոտրվածքի ժամանակ՝ շտապ բժշկական օգնություն, վերքի ուժեղ արյունահոսության դեպքում՝ արյունահոսությունը դադարեցնող լարան, բեկորների ուղղում և անշարժացում՝ գիպսային կապի և կմախքային ձգման ճանապարհով։

Կոտրվածքի բարդացումները խմբագրել

Խոշոր անոթների ու նյարդերի վնասում, կոտրվածքի հատվածում հյուսվածքների թարախակալում, ոսկրի ամբողջականության վերականգնման բացակայություն՝ կեղծ հոդի առաջացմամբ։

Փակ կոտրվածք

Ախտանշանները
  • Ցավ
  • Կոտրված տեղում դեֆորմացիա՝ տձևացում
  • Խշխշոց կոտրված հատվածների միջև
  • Վերջույթների շարժման պասիվություն
  • Ազդոսկրի կոտրվածքի ժամանակ տուժածը չի կարող ոտքը բարձրացնել։
Առաջին բուժօգնություն փակ կոտրվածքի ժամանակ
  • Տուժածին անշարժացրեք։
  • Ուսի և ազդրի ոսկրների կոտրվածքի դեպքում պետք է ֆիքսել ոչ պակաս, քան երեք հոդ։
  • Տեղադրեք բեկակալն այնպես, որ վնասված տարածությունը ֆիքսվի երկու հարևան հոդերի միջև (կոտրվածքի վերևից ու ներքևից),
  • Բեկակալն ավելի լավ է արտաքինից տեղադրեք հագուստի վրա և նրան վերջույթի տեսք տաք (մետաղալարե բեկակալ);
  • Չփորձեք կոտրվածքը ֆիքսել շուրջը փաթաթելով։
  • Դաշտային պայմաններում կարող եք տախտակ օգտագործել, ծառի ճյուղ, գոտի, պարան և այլ հանպատրաստից միջոցներ։
  • Ծայրահեղ դեպքում վնասված ոտքը ֆիքսեք առողջ ոտքի վրա, իսկ վերին վերջավորությունը՝ մարմնին՝փաթաթելով։

Եթե կոտրված ոսկրի մի մասը վնասում է մաշկը, կոտրվածքը դառնում է բաց։ Հրազենային զենքով հասցված կոտրվածքի ժամանակ զուգահեռաբար վնասվում են նաև արյունատար անոթներն ու նյարդերը, կոտրվածքը մանրատված է։

Առաջին բուժօգնությունը բաց կոտրվածքի ժամանակ
  • Մերկացնե՛լ վերջույթը, կտրե՛լ հագուստը։
  • Արյունահոսությունը դադարեցնե՛լ ճնշող վիրակապով, զարկերակային արյունահոսության դեպքում լարան դնե՛լ,
  • Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ դնե՛լ։
  • Անշարժացնե՛լ վերջավորությունը։
  • Ցնցումային նոպայի նախապահպանության նպատակով տուժածին ցավազրկող տվե՛ք, եթե ունեք։
  • Շտապ տեղափոխեք հիվանդանոց։
Առաջին բուժօգնությունը պարանոցի և ողնաշարի վնասվածքի դեպքում

Պարանոցի կամ ողնաշարի վնասվածքի կամ դրա կասկածի դեպքում

  • Չի՛ կարելի շարժել տուժածի գլուխը կամ պարանոցը։
  • Ֆիքսե՛ք տուժածի գլուխը և պարանոցին հատուկ օձիք կապե՛ք։
  • Եթե չունեք պարանոցի օձիք, ապա դիմե՛ք այլ հնարամտությունների։ Օրինակ՝ մառլայի մեջ փաթաթված հաստ բամբակյա օձիք։
  • Պարանոցի և ողնաշարի վնասվածքի կամ նման կասկածի դեպքում տուժածի տեղափոխումը կազմակերպե՛ք հատուկ ասպարով, փայտե կամ նրբատախտակի

մակերևույթի վրա։ Այդ նպատակով կարելի է օգտագործել նաև շինության դուռը։

Առաջին բուժօգնությունը կոնքի ոսկորների կոտրվածքի ժամանակ

Կոնքի ոսկրների կոտրվածքի կամ նման կասկած ունենալու ժամանակ.

  • Տուժածի մեջքի տակ փայտե դրե՛ք վահան կամ որևէ այլ հանպատրաստից միջոց։
  • Պառկեցրե՛ք գորտի դիրքով։
  • Ոտքերը ծալե՛ք ծնկի հոդով և դիրքը փոխե՛ք կողքի։
  • Կրունկները միասին ֆիքսե՛ք։
  • Ծնկների տակ բարձ կամ շոր դրե՛ք։
  • Շտապ տեղափոխե՛ք հիվանդանոց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 641