Կաթի փախարինիչներ, կերախառնուրդներ, որոնք սննդարարությամբ, մարսելիությամբ ու կենսաբանական հատկանիշներով մոտ են բնական կաթին և մատղաշների կերաբաժնում, սկսած կյանքի առաջին տասնօրյակից, օգտագործվում են դրա փոխարեն։

Կաթնախառնուրդ

Կաթի փոխարինիչների հումքը սերզատած (յուղազուրկ) կաթն է, որի վրա ավելացնում են բուսական ու կենդանական յուղ, ճարպազանգված, վիտամիններ, միկրոտարրեր։ Տնտեսապես նպատակահարմար է կաթի փոխարինիչներ պատրաստել բուսական սպիտակուցներից, ձեթից, ոսկրայուղից և շիճուկի խառնուրդից։

Լինում են հեղուկ և չոր։ Վերջինս գերադասելի է, այն լավ պահպանվում և հեշտ տեղափոխվում է։

Օգտագործվում են գրեթե բոլոր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 159