Բացել գլխավոր ցանկը

Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին (անգլ.՝ Dorothy Crowfoot Hodgkin, Dorothy Mary Hodgkin, մայիսի 12, 1910(1910-05-12)[1][2][3][4], Կահիրե, Եգիպտոս[5] - հուլիսի 29, 1994(1994-07-29)[1][2][3][4], Ilmington, Stratford-on-Avon, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի քիմիկոս, կենսաքիմիկոս, Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1947 թվական), Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1964 թվական)[11][12][13][14][15][16]։ ԽՍՀՄ Գիտությունների (1976 թ.)[17], ԱՄՆ Գիտությունների ակադեմիաների անդամ (1971 թվական)։

Դորոտի Կրոուֆուտ-Հոջքին
Ծնվել էմայիսի 12, 1910(1910-05-12)[1][2][3][4]
Կահիրե, Եգիպտոս[5]
Մահացել էհուլիսի 29, 1994(1994-07-29)[1][2][3][4] (84 տարեկանում)
Ilmington, Stratford-on-Avon, Ուորիքշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկենսաբան, քիմիկոս, ֆիզիկոս, կենսաքիմիկոս, բյուրեղագիր և կենսաֆիզիկոս
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտՌենտգենյան ճառագայթների դիֆրակցիա և Կենսաքիմիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[6], Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[6], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
Ալմա մատերՍոմերվիլ Քոլեջ[6], Նյունհեմի քոլեջ և Քեմբրիջի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՋոն Դեսմոնդ Բեռնալ
Եղել է գիտական ղեկավարՅուդիթ Հովարդ, Թոմ Բլանդել
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Քիմիայի Նոբելյան մրցանակ[7][8] Վաստակի շքանշան Կոպլիի մեդալ[9][10] Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ Թագավորական մեդալ Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ Զագրեբի համալսարանի պատվավոր դոկտոր Բեյքերյան լեկցիա Fellow of the Royal Institute of Chemistry? Banting Medal? Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ Honorary Fellow of the Royal Society of Chemistry? Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» և Բալիի մեդալ
Ամուսին(ներ)Թոմաս Լիոնել Հոջքին
ՀայրJohn Winter Crowfoot?[6]
ՄայրGrace Mary Crowfoot?[6]
Dorothy Hodgkin Վիքիպահեստում
Դորոտի Կրոուֆուտ-Հոջքինի հայտնաբերած Վիտամին B12 մոլեկուլյար կառուցվածքը

Մշակել, զարգացրել է ռենտգենակառուցվածքային անալիզը. մեթոդ, որի միջոցով որոշվում է բիոմոլեկուլների եռաչափ կառուցվածքը։ Նրա ամենահայտնի բացահայտումներից են պենիցիլինի կառուցվածքի հաստատումը, որը նախկինում ենթադրվում էր Բորիս Էրնստ Չեյնի և Էդվարդ Աբրահամի կողմից, այնուհետև վիտամին B12 կառուցվածքը, որի համար նա դարձավ երրորդ կինը, ով արժանացավ Քիմիայի Նոբելյան մրցանակի։

1969 թվականին, որպես 35-ամյա գործունեության արդյունք և 5 տարի Նոբելյան մրցանակի արժանանալուց հետո Կրոուֆուտ-Հոջքին վերծանել է ինսուլինի կառուցվածքը։

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Դորոտի Մարի Կրոուֆուտը ծնվել է Կահիրեում հնագետ, գիտնական Ջոն Ուինթեր Կրոուֆուտի (1873-1959 թվականներ) և հնագետ, հին եգիպտական մանածագործվածքների փորձագետ Գրեյս Մարի Կրոուֆուտի (1877-1957 թվականներ) ընտանիքում։

Ապրել է Եգիպտոսի անգլիական հայրենադարձների համայնքում, Անգլիայում է անցկացրել տարվա մի քանի ամիսները։ Այցերից մեկի ժամանակ, երբ նա 4 տարեկան էր, ծագեց Առաջին համաշխարհային պատերազմը և նրա չորս մորեղբայրները զոհվեցին պատերազմում[18]: Մինչև պատերազմի ավարտ Կրոուֆուտը մնաց Անգլիայում ազգականների և ընկերների մոտ։

1921 թվականին ընդունվել է Սըր Ջոն Լեմանի անվան ավագ դպրոց, 1928-1932 թվականներին սովորել է Օքսֆորդի համալսարանում, որտեղ մասնագիտացել է ռենտգենակառուցվածքային անալիզի գծով։ 1932 թվականից աշխատել է Քեմբրիջի համալսարանում, համագործակցել է Ջոն Բեռնալի հետ, մշակել միաբյուրեղային սպիտակուցների ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդը, որոնք կան արգանդի լուծույթներում, ուսումնասիրել ստերինների, պոլիպեպտիդների, ամինաթթուների կառուցվածքը։

Աշխատանքները նվիրված են բարդ կենդանաբանական ակտիվ միացությունների ռենտգենակառուցվածքային հետազոտություններին։ Իրականացրել է ինսուլինի (1936 թվական), խոլեստերինի (1945 թվական), պենիցիլինի (1949 թվական) և B12 վիտամինի (1956 թվական) ռենտգենակառուցվածքային վերլուծությունը և պարզել նրա ազդեցության մեխանիզմը օրգանիզմում։

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • Լոնդոնի թագավորական ընկերության մեդալ, 1956 թվական[19]
  • Նոբելյան մրցանակ քիմիայից, 1964 թվական
  • Պատվո շքանշանի (Միացյալ Թագավորություն), 1965 թվական
  • Կոպլիի մեդալ, 1976 թվական
  • Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ, 1982 թվական
  • Լենինի անվան մրցանակ, 1987 թվական
  • Լենինի մեդալ[20]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 KNAW Past Members
  5. 5,0 5,1 5,2 Кроуфут-Ходжкин Дороти // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1973. — Т. 13 : Конда — Кун. — С. 484.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th CenturyRoutledge, 2003. — Vol. 1. — P. 606. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1964/hodgkin-bio.html
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. https://docs.google.com/spreadsheets/d/1dsunM9ukGLgaW3HdG9cvJ_QKd7pWjGI0qi_fCb1ROD4/pubhtml?gid=1336391689&single=true
  10. Award winners : Copley MedalRoyal Society.
  11. Dodson Guy (2002)։ «Dorothy Mary Crowfoot Hodgkin, O.M. 12 May 1910 - 29 July 1994»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society 48: 179–219։ doi:10.1098/rsbm.2002.0011 
  12. Glusker J. P. (1994)։ «Dorothy crowfoot hodgkin (1910-1994)»։ Protein Science 3 (12): 2465–2469։ PMC 2142778։ PMID 7757003։ doi:10.1002/pro.5560031233 
  13. Glusker J. P., Adams M. J. (1995)։ «Dorothy Crowfoot Hodgkin»։ Physics Today 48 (5): 80։ Bibcode:1995PhT....48e..80G։ doi:10.1063/1.2808036 
  14. Johnson L. N., Phillips D. (1994)։ «Professor Dorothy Hodgkin, OM, FRS»։ Nature Structural Biology 1 (9): 573–576։ PMID 7634095։ doi:10.1038/nsb0994-573 
  15. Perutz Max (1994)։ «Obituary: Dorothy Hodgkin (1910-94)»։ Nature 371 (6492): 20–20։ Bibcode:1994Natur.371...20P։ PMID 7980814։ doi:10.1038/371020a0 
  16. Perutz M. (2009)։ «Professor Dorothy Hodgkin»։ Quarterly Reviews of Biophysics 27 (4): 333–337։ PMID 7784539։ doi:10.1017/S0033583500003085 
  17. Ходжкин (Кроуфут-Ходжкин) Дороти Мэри на официальном сайте РАН
  18. «Dorothy Hodgkin 1910 - 1994»։ A Science Odyssey: People and Discoveries a 1997 PBS documentary and accompanying book 
  19. Royal Medal (անգլ.).
  20. «Тэтчер и Ходжкин: как химия одолела политику»

Արտաքին հղումներԽմբագրել