Շիրին Էբադի
Շիրին Էբադի (պարս.՝ شیرین عبادی — Širin Ebâdi), (հունիսի 21, 1947[1][2][3][…], Համադան, Իրան), իրանցի իրավաբան, դատավոր, մարդու իրավունքների ակտիվիստ, գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (2003), նախկին քաղբանտարկյալ, Ավրորա մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ։
Շիրին Էբադի պարս.՝ شیر | |
---|---|
Ծնվել է | հունիսի 21, 1947[1][2][3][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Համադան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Ազգություն | պարսիկ |
Կրոն | իսլամ[4] |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն | դատավոր, գրող, իրավապաշտպան, հակապատերազմային ակտիվիստ, փաստաբան, կանանց իրավունքների պաշտպան, քաղաքական գործիչ և իրավաբան |
Աշխատավայր | Թեհրանի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | դատավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նոբելյան կանանց նախաձեռնություն[7] |
Ստորագրություն | |
Shirin Ebadi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՇիրին Էբադին ծնվել է 1947 թվականին Համադան քաղաքում, կոմերցիոն իրավունքի պրոֆեսոր Մուհամմադ Ալի Էբադի ընտանիքում, որը եղել է Համադանի նախկին գլխավոր նոտարը։ 1969 թվականին Շիրին Էբադն ավարտել է Թեհրանի համալսարանի իրավունքի և քաղաքագիտության ֆակուլտետը և կես տարի փորձաշրջան անցնելուց հետո նշանակվում է դատավոր։ 1971 թվականին նա պաշտպանել է դիսերտացիա և 1975 թվականին դարձել է առաջին կին դատավորը, որը գլխավորել է Թեհրանի քաղաքային դատարանը։ Շատ իրանցիների պես ի սկզբանե ողջունած լինելով իրանական հեղափոխությունը՝ նա շուտով դառնում է հեղափոխության դաժան քննադատը, քանի որ ըստ նոր իշխանության կինը չպետք է որոշումներ կայացնի տղամարդկանց համար։ Էբադին տաս տարուց ավելի չի կարողանում աշխատել իրավական ոլորտում, բայց այդ ընթացքում նա անվճար իրավաբանական գործունեություն է ծավալում։ Երկար տարիներ Էբադին անցկացնելով մենախցում՝ դարձավ Իրանի մարդու իրավունքների թիվ մեկ ակտիվիստը, հիմնեց Մարդու իրավունքների պաշտպանի կենտրոնը և օգնեց կազմակերպելու «Մեկ միլիոն ստորագրություն» ժողովրդական նախաձեռնությունը։
1990 թվականին նա հնարավորություն ստացավ դասախոսելու Թեհրանի համալսարանում։ Նա մեծ դեր խաղաց Իրանի 5-րդ նախագահ Մոհամադ Խաթամիի 1997 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Էբադին համարվում է արևելքի մի շարք երկրների, այդ թվում նաև Բրիտանական Կոլուբիայի համալսարանի, Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր։ 2009 թվականի հունիսին Իրանում աճող բռնաճնշումների հետևանքով ստիպված լքել է երկիրը։ 2004 թվականին Forbes պարբերականի կողմից Շիրին Էբադին ընդգրկվել է «Աշխարհի հզորագույն 100 կանանց» ցանկում։ Նա ընդգրկված է նաև «Բոլոր ժամանակների 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում[8][9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ (unspecified title)
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.univ-lyon3.fr/medias/fichier/docteurs-honoris-causa-depuis-1973_1351869110106.pdf
- ↑ https://nobelwomensinitiative.org/laureate/
- ↑ http://www.vedomosti.ru/library/articles/2012/11/30/intervyu_shirin_ebadi_pravozaschitnica
- ↑ http://www.forbes.ru/forbes-woman-photogallery/337323-svobodnyy-vybor-10-laureatok-nobelevskoy-premii-mira
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրին Էբադի» հոդվածին։ |