Ռալֆ Բանչ

ամերիկացի դիվանագետ

Ռալֆ Ջոնսոն Բանչ (անգլ.՝ Ralph Johnson Bunche, օգոստոսի 7, 1904(1904-08-07)[1][2][3][…], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 9, 1971(1971-12-09)[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դիվանագետ և իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Առաջին աֆրոամերիկացի (և ընդհանրապես՝ սևամորթ) Նոբելյան մրցանակակիրը։

Ռալֆ Բանչ
անգլ.՝ Ralph Bunche
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 7, 1904(1904-08-07)[1][2][3][…]
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]
Մահացել էդեկտեմբերի 9, 1971(1971-12-09)[5] (67 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՎուդլոն
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
ԿրթությունՀարվարդի համալսարան (1928)[6], Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Հարվարդի համալսարան (1934)[6] և Jefferson High School?
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքագետ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն, Ռազմավարական ծառայությունների գրասենյակ[6] և Հովարդի համալսարան
Զբաղեցրած պաշտոններնախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa, New York City Board of Education?[4] և Black Cabinet?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Ralph Bunche Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Բանչը ծնվել է 1904 թվականին ԱՄՆՄիչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Նրա հայրը եղել է վարսավիր, իսկ մայրը՝ երաժիշտ։ Երբ Ռալֆը դեռ երեխա է եղել, նրա ընտանիքը տեղափոխվել է Ալբուկերկե, Նյու Մեքսիկո։ Սակայն շուտով նրանք մահացել են, և տղան տատիկի հետ հաստատվել է Լոս Անջելեսում։

Սովորում է միջնակարգ դպրոցում։ Բանչը եղել է ոչ միայն որպես ունակ ուսանող, այլև որպես գերազանց խոսնակ և մարզիկ։ Իր մարզական կրթաթոշակի շնորհիվ կարողացել է ընդունվել Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան՝ 1927 թվականին ավարտելով միջազգային հարաբերությունների բակալավրի կոչումը։ Ուսումը շարունակել է Հարվարդի համալսարանում, որտեղ 1928 թվականին ստացել է մագիստրոսի կոչում, իսկ 1934 թվականին՝ դոկտորի կոչում։ Միևնույն ժամանակ, Բանչը եղել է Վաշինգտոնի Հովարդի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր։ 1936-1938 թվականներին մարդաբանական հետազոտություններով է զբաղվել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, ինչպես նաև Քեյփթաունի համալսարանում։

Գործունեություն խմբագրել

1928-1950 թվականներին Բանչը գլխավել է Հովարդի համալսարանի Քաղաքագիտության բաժինը։ Եղել է Ամերիկայի ուսուցիչների ֆեդերացիայի անդամ։ 1936 թվականին դարձել է Սվարտմոր քոլեջի ռասայական հարաբերությունների ինստիտուտի համանախագահներից մեկը։ Միևնույն ժամանակ, հրատարակել է «Համաշխարհային ցեղի հետազոտություն» աշխատությունը (անգլ.՝ A World View of Race), իսկ 1944 թվականին շվեդ սոցիոլոգ Գուննար Մյուրդալի հետ միասին, հրատարակել «Ամերիկյան երկընտրանք» գիրքը (անգլ.՝ An American Dilemma): Ֆրանկլին Դ. Ռուզվելտի կառավարման տարիներին Բանչը եղել է այսպես կոչված, «կաբինետի» անդամ, զբաղվել է ռասայական փոքրամասնությունների հարցերով։ Եռանդորեն դեմ է արտահայտվել ցեղային նախապաշարմունքներին և հայտարարել ռասայական տարանջատման և ժողովրդավարության անհամատեղելիության մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բանչը աշխատել է Ռազմավարական ծառայությունների գրասենյակում՝ որպես գաղութային վերլուծաբան։ 1943 թվականին աշխատանքի է անցել ԱՄՆ Պետական դեպարտամենտում։ 1946 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Տրյուգվե Լիի աջակցությամբ նախագահել է ՄԱԿ-ի հոգաբարձության խորհուրդը։

1948-1949 թվականներին Բանչը վճռորոշ դեր է խաղացել արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում։ Ի սկզբանե եղել է Բերնադոտի օգնականը, որը ՄԱԿ-ի միջնորդի դեր է կատարել Մերձավոր Արևելքում։ Սակայն 1948 թվականի սեպտեմբերին Բերնադոտի սպանությունից հետո բանակցությունների վարումը հանձնարարվել է Բանչին։ Նրան հաջողվել է հասնել հրադադարի, իսկ հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման։ 1950 թվականին հակամարտության կարգավորման համար արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ դառնալով նրա առաջին սևամորթ դափնեկիրը[10]։

Շարունակելով իր աշխատանքը ՄԱԿ-ում` 1954 թվականին դարձել է Հատուկ քաղաքական հանձնարարությունների գծով քարտուղարի տեղակալ, իսկ 1967-1971 թվականներին` որպես գլխավոր քարտուղարի տեղակալ։ Եղել է ՄԱԿ-ի ներկայացուցիչն այնպիսի թեժ կետերում, ինչպիսիք են Կոնգոն, Եմենը, Քաշմիրը և Կիպրոսը։

1963 թվականին պարգևատրվել է նաև «Ազատության» մեդալով։

Բանչը մահացել է 1971 թվականին՝ 68 տարեկան հասակում։ Թաղված է Բրոնքսում (Նյու Յորք

Ճանաչում խմբագրել

Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմացի այգին Ռալֆ Բանչի անունով[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Utter G. H. Bunche, Ralph J. // American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — ISBN 978-0-313-31957-0
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://www.nobelprize.org/prizes/peace/1950/bunche/biographical/
  5. 5,0 5,1 5,2 Nobelprize.orgNobel Foundation.
  6. 6,0 6,1 6,2 Utter G. H. American Political Scientists: A Dictionary — 2 — Greenwood Publishing Group, 2002. — ISBN 978-0-313-31957-0
  7. The Nobel Peace Prize 1950Nobel Foundation.
  8. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  9. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  10. Benjamin Rivlin. «Ralph Johnson Bunche» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին.
  11. «Ralph Bunche Park - Historical Sign». New York City Department of Parks & Recreation (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Ben-Dror, Elad Ralph Bunche and the Arab-Israeli Conflict: Mediation and the UN 1947–1949,. — Routledge, 2016. — ISBN 978-1138789883