Մարտի Ահտիսաարի
Մարտի Ահտիսաարի (ֆիններեն՝ Martti Oiva Kalevi Ahtisaari, հունիսի 23, 1937[1][3][4][…], Վիբորգ, Ֆինլանդիա[1][4]), Ֆինլանդիայի նախագահ (1994-2000), ֆինն դիվանագետ, ՄԱԿ-ի աշխատակից։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (2008)։
Մարտի Ահտիսաարի ֆիններեն՝ Martti Ahtisaari | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ֆինլանդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Օուլուի համալսարան (1959), Kuopio Lyceum High School? (1952)[2] և Oulun Lyseon Lukio? (1956) |
Գիտական աստիճան՝ | գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և ուսուցիչ |
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | հունիսի 23, 1937[1][3][4][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Վիբորգ, Ֆինլանդիա[1][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Martti Oiva Kalevi Ahtisaari |
Ամուսին | Eeva Ahtisaari?[2] |
Զավակներ | Marko Ahtisaari?[2] |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() , ![]() , ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պատվավոր դոկտոր , ,Honorary Officer of the Order of Australia? (ապրիլի 2, 2002) ,![]() ![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Վիբորգում, նորվեգական ծագմամբ ֆինն սպայի ընտանիքում։ 1939-1940 թվականներին խորհրդա-ֆիննական պատերազմի ընթացքում նրա ընտանիքը տեղափոխվել է Կուոպիո, իսկ 1952 թվականին՝ Օուլու։ 1959 թվականին ավարտել է Օուլուի համալսարանի հեռակա մանկավարժական բաժինը։
Օուլուում միացել է YMCA-ին և 1960 թվականին մեկնել Կարաչի (Պակիստան)՝ այնտեղ գլխավորելով YMCA-ի ֆիզիկական դաստիարակության դպրոցը։ 1963 թվականին վերադարձել է Ֆինլանդիա՝ Հելսինկի, որտեղ ընդունվել է Պոլիտեխնիկում և աշխատել զարգացող երկրներին օգնություն ցուցաբերող կազմակերպություններում։
1965 թվականին դարձել է Ֆինլանդիայի ԱԳՆ աշխատակից։ 1973 թվականին նշանակվել է Տանզանիայում երկրի դեսպան (1973-1976), իսկ 1975-1976 թվականներին դեսպան է եղել նաև Զամբիայում, Սոմալիում և Մոզամբիկում։
1977-1981 թվականներին՝ Նամիբիայում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։
1978 թվականից Ահտիսաարին աշխատում է Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ զբաղեցնելով կազմակերպության պատասխանատու պաշտոններ։
1989 թվականի մարտին գլխավորել Է ՄԱԿ-ի առաքելությունը Նամիբիայում։ Երկրի անկախության կայացման գործում նրա ունեցած վաստակի համար արժանացել է Նամիբիայի պատվավոր քաղաքացու կոչման։
Ղեկավարել է ՄԱԿ-ի գործունեությունը Իրաքում 1991 թվականի պատերազմի հետևանքների հաղթահարման ուղղությամբ (Փոթորիկ անապատում)։
1992 թվականի սեպտեմբերից 1993 թվականի ապրիլը ղեկավարել է ՄԱԿ-ի աշխատանքային խումբը Բոսնիա և Հերցեգովինայում իրավիճակի կարգավորման գործով։
1993 թվականին անդամակցել է Ֆինլանդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, որը 1994 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել է նրա թեկնածությունը։
1994 թվականին դարձել է Ֆինլանդիայի առաջին նախագահը, որն ընտրվել է ուղղակի համաժողովրդական նախագահական ընտրությունների ընթացքում։ Նրա նախագահության ընթացքում Ֆինլանդիան անդամակցել է Եվրամիությանը (1995)։
1995 թվականի հուլիսի 23-ին Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիայի կողմից ստացել է Զամենգոֆի անվան մրցանակ՝ «խաղաղության և միջազգային փոխըմբռնման ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար»։
1999 թվականին ԵՄ-ն ներկայացրել է Հարավսլավիայի ղեկավարության ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ բանակցություններում։ Հունիսին, ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից 11 շաբաթ անց, Հարավսլավիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Չերնոմիրդինի հետ միասին հասավ Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի կողմից հակամարտության դադարեցման վերաբերյալ ՆԱՏՕ-ի պայմանների ստորագրմանը։ 2000 թվականին Հելսինկիում տեղի ունեցավ նրա «Առաքելությունը Բելգրադ» գրքի շնորհանդեսը, որտեղ նա պատմել է այդ իրադարձության մասին։
6 տարի անց նախագահի պաշտոնում վերադարձել է խաղաղապահ գործունեության։
2000 թվականից հանդիսանում է ֆիննական UPM-Kymmene անտառարդյունաբերական ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ։ Աուդիտորական կոմիտեի անդամ։ Ներկայումս իր ստեղծած Crisis Management Initiative անկախ ոչ կառավարական կազմակերպության (ճգնաժամային կառավարման նախաձեռնություն) ղեկավարն է։
2003 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի որոշմամբ գլխավորեց Իրաքում այդ կազմակերպության աշխատակիցների անվտանգության հարցերով փորձագիտական խումբը։ Հոկտեմբերին խումբը Նյու Յորքում զեկույց էր ներկայացրել՝ աշխարհում ՄԱԿ-ի ներկայացուցչությունների պահպանության միջոցառումների խիստ քննադատությամբ։ ԵԱՀԿ նախագահի անձնական դեսպանորդը Կենտրոնական Ասիայում։
2005 թվականի նոյեմբերին նշանակվել է Կոսովոյում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ, իսկ 2012 թվականի օգոստոսին դիտարկվել է որպես սիրիական ճգնաժամի կարգավորման գծով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի պաշտոնի թեկնածու[5][6]։
2012 թվականի օգոստոսին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի նշանակումը Սիրիայում ՄԱԿ-ի և արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդի պաշտոնում հեռացող Քոֆի Անանի փոխարեն անընդունելի որոշում է․ «Դա բացառված է» հայտարարել է Չուրկինը։
ՔննադատությունԽմբագրել
ՄԱԿ-ի առաքելությունը ՆամիբիայումԽմբագրել
Թեև Ահտիսաարին արժանացել է Նամիբիայի պատվավոր քաղաքացու կոչման, Նամիբիայի առաջին նախագահ Սեմ Նույոման (Sam Nujoma) 2001 թվականին հրապարակված իր ինքնակենսագրության մեջ խիստ քննադատության է ենթարկել Նամիբիայում Ահտիսաարիի գործողությունները։
Աջակցություն Հարավսլավիայի ռմբակոծություններինԽմբագրել
1999 թվականի հունիսին հարավսլավական Նեդելնի Տելեգրաֆ թերթը, նշելով Սլոբոդան Միլոշևիչին, հրապարակեց Յուգոսլավիայի նախագահ Վիկտոր Չերնոմիրդինի և Մարտի Ախտիսաարիի բանակցությունների մանրամասները[7][8]։
Կոռուպցիայի մեղադրանքԽմբագրել
Նա այսպես կոչված «Ահտիսաարիի ծրագրի» հեղինակն է, որը նկարագրում է Կոսովոյի սերբական նահանգի անջատման գործընթացը։ Մարտի Ահտիսաարիի մշակած պլանի մի շարք դրույթներ հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1244 բանաձևին։ Մամուլում մեղադրանքներ են տարածվել, հղում անելով գերմանական BND հետախուզական ծառայությանը, որ այդ պլանի մշակման և առաջխաղացման համար Ահստիսարին խոշոր կաշառք է ստացել Կոսովոյի անջատողականներից[9][10]։
Նոբելյան դափնեկիրԽմբագրել
2008 թվականի հոկտեմբերին դարձել Է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր «ավելի քան երեք տասնամյակ միջազգային հակամարտությունների լուծման գործում մի քանի մայրցամաքներում կարեւոր ջանքերի համար»[11]։ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստուբը մրցանակի հանձնման օրը անվանել է «պատամական օր Ֆինլանդիայի համար»[12]։
Այնուամենայնիվ, մի շարք ռուս և արտասահմանյան քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ դատապարտեցին մրցանակը շնորհելու որոշումը՝ համարելով այն քաղաքական դրդապատճառ։ Ինչպես հայտարարել Է ՌԴ Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը, դա «բացարձակապես քաղաքականացված որոշում է, որը չի նպաստում այդ Նոբելյան մրցանակի հեղինակությանը»[13][14]։ Մրցանակի քաղաքական բնույթի մասին հայտարարել է նաև Մոսկվայում Հարավսլավիայի նախկին դեսպան Բորիսլավ Միլոշևիչը[15]։ Ահտիսաարին հրաժարվել է ստորագրել Լյուի Սյաոբոյի նամակը Խաղաղության նոբելյան մրցանակակիրներին, ով նույնպես այդ մրցանակի դափնեկիր է։
ԸնտանիքԽմբագրել
1968 թվականին ամուսնացել է Եվա (Eeva) Ահտիսաարիի հետ, որը ծնվել է 1936 թվականի հունիսի 18-ին, Վարկաուսում (Արևելյան Ֆինլանդիա)
Որդին՝ Մարկո (Marko) Ահտիսաարին, ծնվել է 1969 թվականին Հելսինկիում։ Սովորել է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտության, փիլիսոփայության և երաժշտության անդամ։ 2012 թվականի փետրվարից նշանակվել է կոնցեռնի դիզայնի տնօրեն, ինչպես նաև Nokia-ի տնօրենների խորհրդի անդամ[16]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Martti Oiva Ahtisaari (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Heikkilä H. Ahtisaari, Martti(1937 - ) — The National Biography of Finland, 2000.
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Martti Ahtisaari (գերմ.)
- ↑ Экс-президент Ахтисаари не видит себя в роли преемника Аннана // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 8 августа 2012.(Ստուգված է 9 Օգոստոսի 2012)
- ↑ Reuters: Ахтисаари называют среди возможных преемников Аннана // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 августа 2012.(Ստուգված է 9 Օգոստոսի 2012)
- ↑ Балканы. Война закончилась. Мир ещё в пути//Эхо планеты. № 25 (584) 18-24 июня 1999.
- ↑ «Скандал са Нобелом за Ахтисарија»։ Нова српска политичка мисао։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2009-03-29
- ↑ «Награда за Косово»։ РБК daily։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2008-02-28
- ↑ «Секс, деньги и Косово»։ Огонёк։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-23-ին։ Վերցված է 2008-02-28
- ↑ Официальный пресс-релиз Нобелевского комитета(անգլ.), 10.10.2008
- ↑ Финляндия стала известной в мире благодаря Ахтисаари — финский МИД // ՌԻԱ Նովոստի, 10 октября 2008
- ↑ Ахтисаари вновь расколол Косово и мир // ՌԻԱ Նովոստի, 10 октября 2008
- ↑ Мнения по поводу присуждения премии Ахтисаари разошлись // Вести, 10 сентября 2008
- ↑ Брат Милошевича огорчен решением Нобелевского комитета вручить премию мира Мартти Ахтисаари // Интерфакс, 10 сентября 2008
- ↑ Ристо Сииласмаа станет председателем Совета директоров Nokia // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 26 января 2012.(Ստուգված է 27 հունվարի 2012)
ԳրականությունԽմբագրել
- Сто замечательных финнов. Калейдоскоп биографий = 100 suomalaista pienoiselämäkertaa venäjäksi / Ред. Тимо Вихавайнен (Timo Vihavainen); пер. с финск. И. М. Соломеща. — Хельсинки: Общество финской литературы (Suomalaisen Kirjallisuuden Seura), 2004. — 814 с. — ISBN 951-746-522-X. — Электронная версия (Ստուգված է 26 հունվարի 2009)
Արտաքին հղումներԽմբագրել
- Մարտի Ահտիսաարիի տեսանյութը www.newstube.ru կայքում(չաշխատող հղում)
- Crisis Management Initiative(ֆին.), он же офис президента Ахтисаари Archived 2013-10-07 at the Wayback Machine.(ֆին.)
- Ֆինլանդիայի նախագահի պաշտոնում Ահտիսաարիի գործունեությանը նվիրված կայք(ֆին.) — тексты речей, описание визитов, фотографии, другие материалы. В частности:
- Մարտի Ահտիսաարիի կենսագրությունը